Բյորն Լոմբորգը սահմանում է գլոբալ առաջնահերթությունները
-
0:00 - 0:04Այն, ինչի մասին կցանկանայի խոսել, իրականում աշխարհում ամենամեծ խնդիրներն են:
-
0:04 - 0:06Ես չեմ պատրաստվում խոսել "Թերահավատ բնապահպանների" մասին,
-
0:06 - 0:08չնայած, դա նույնպես լավ թեմա է:
-
0:08 - 0:09(Ծիծաղ)
-
0:09 - 0:12Ես պատրաստվում եմ խոսել այն մասին, թե որո՞նք են աշխարհի ամենամեծ խնդիրները:
-
0:12 - 0:15Բայց մինչ ես կշարունակեմ, պիտի խնդրեմ բոլորիդ
-
0:15 - 0:17փորձել գտնել թուղթ ու գրիչ
-
0:17 - 0:20քանի որ խնդրելու եմ ձեզ օգնել ինձ ցույց տալ, թե ինչպես ենք դա արել:
-
0:20 - 0:22Այսպիսով, վերցրեք թուղթ ու գրիչ:
-
0:22 - 0:24Ամենակարևորը, աշխարհում կան բազում խնդիրներ:
-
0:24 - 0:26Ես ընդամենը կնշեմ դրանցից մի քանիսը:
-
0:26 - 0:28800 միլիոն մարդ տառապում է սովից:
-
0:28 - 0:30Մեկ միլիարդ մարդ զուրկ է մաքուր խմելու ջրից:
-
0:30 - 0:322 միլիարդ մարդ զուրկ է սանիտարական պայմաններից:
-
0:32 - 0:35Մի քանի միլիոն մահանում է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ից:
-
0:35 - 0:37Եվ այս ցուցակը շարունակական է:
-
0:37 - 0:422 միլիարդ մարդ վտանգված է կլիմայական փոփոխությունների պատճառով և այլն:
-
0:42 - 0:44Կան բազում, բազում խնդիրներ:
-
0:44 - 0:48Կատարյալ աշխարհում մենք դրանք բոլորը կլուծեինք, բայց այժմ չենք կարողանում:
-
0:48 - 0:50Մենք իրականում չենք կարող լուծել բոլոր խնդիրները:
-
0:50 - 0:54Եվ եթե մենք դրանք չենք լուծում, ապա պետք է ինքներս մեզ հարցնենք,
-
0:54 - 0:57և այդ պատճառով այս հարցը տնտեսագիտական ոլորտում է, պետք է ասենք,
-
0:57 - 1:00եթե մենք չենք անում այդ բոլորը, մենք իրապես պետք է հարցնենք ինքներս մեզ,
-
1:00 - 1:02ո՞ր խնդիրը լուծել ամենից առաջ:
-
1:02 - 1:04Եվ ես կցանկանայի այդ հարցը ձեզ տալ:
-
1:04 - 1:09Ենթադրենք ունենք 50 միլիարդ դոլար հաջորդ 4 տարիների համար
-
1:09 - 1:12աշխարհում ինչ-որ լավ բան անելու համար, ինչի՞ վրա պետք է սա ծախսենք:
-
1:12 - 1:15Մենք բացահայտեցին աշխարհի 10 ամենակարևոր խնդիրները,
-
1:15 - 1:17և ես հակիրճ կկարդամ դրանք:
-
1:17 - 1:19Կլիմայական փոփոխություններ, վարակիչ հիվանդություններ, հակամարտություններ, կրթություն,
-
1:19 - 1:21ֆինանսական անկայունություն, կառավարում և կոռուպցիա,
-
1:21 - 1:24թերսնում և սով, բնակչության միգրացիա,
-
1:24 - 1:27սանիտարական պայմաններ և ջուր, և սուբսիդիաներ ու առևտրային արգելքները:
-
1:27 - 1:29Մեր կարծիքով նշվածները
-
1:29 - 1:31ներառում են աշխարհի ամենալուրջ խնդիրները:
-
1:31 - 1:33Ամենից ակնհայտ հարցը, որ ի հայտ է գալիս,
-
1:33 - 1:35ո՞րն է ձեր կարծիքով ամենակարևորը:
-
1:35 - 1:38Որտեղի՞ց պետք է սկսենք այս խնդիրների լուծումները:
-
1:38 - 1:40Բայց այս հարցադրումը սխալ է:
-
1:40 - 1:43Ահա սա էր ամենակարևոր հարցը, որը բարձրացվել էր հունվարին Դավոսում:
-
1:43 - 1:46Իհարկե, ճիշտ չէ մարդկանց ստիպել կենտրոնանալ խնդիրների վրա:
-
1:46 - 1:49Քանի որ մենք չենք կարող լուծել այդ խնդիրները:
-
1:49 - 1:52Իհարկե ամենամեծ խնդիրն այն է, որ մենք բոլորս մահկանացու ենք:
-
1:52 - 1:54Բայց մենք չունենք միջոցներ այն լուծելու համար, այնպես չէ՞:
-
1:54 - 1:57Կարևորը ոչ թե խնդիրների գերակայության որոշումն է,
-
1:57 - 2:01այլ խնդիրների լուծումների գերակայության որոշումը:
-
2:01 - 2:04Այդ դեպքում կստացվի, իհարկե սա ավելի բարդացնում է իրավիճակը:
-
2:04 - 2:06Կլիմայի փոփոխությունը պիտի լուծվի Կիոտոյի արձանագրության համաձայն:
-
2:06 - 2:09Վարակիչ հիվանդությունները պետք է լուծվեն հիվանդանոցների և մոծակների ցանցերի օգնությամբ:
-
2:09 - 2:12Հակամարտությունները ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի օգնությամբ և այլն:
-
2:12 - 2:17Ես ցանկանում եմ խնդրել ձեզ փորձել
-
2:17 - 2:20ընդամենը 30 վայրկյանում, (գիտեմ որ սա ինչ-որ չափով
-
2:20 - 2:22անհնարին հանձնարարություն է) գրեք, թե ինչ եք մտածում
-
2:22 - 2:24գլխավոր գերակայությունների վերաբերյալ:
-
2:24 - 2:27Ու նաև (ահա այստեղ է երևում տնտեսագիտության չարությունը),
-
2:27 - 2:30նշեք, թե որ բաները մենք չպետք է անենք առաջինը:
-
2:30 - 2:32Ինչը՞ պետք է լինի ցուցակի վերջին տողում:
-
2:32 - 2:35Խնդրում եմ, 30 վայրկյան, զրուցեք նաև ձեր հարևանի հետ,
-
2:35 - 2:37և ընդամենը նշեք, որոնք պետք է լինեն աշխարհի ամենամեծ խնդիրների
-
2:37 - 2:39ամենագերակա լուծումները, և որոնք`
-
2:39 - 2:41առավել քիչ գերակաները:
-
2:41 - 2:44Այս գործընթացի զարմանահրաշ մասը, և իհարկե, ես ի նկատի ունեմ,
-
2:44 - 2:46ես շատ կցանկանայի... ինձ տրամադրված է 18 րոպե,
-
2:46 - 2:48ես արդեն ձեզ տրամադրեցի իմ ժամանակի բավական մեծ հատվածը, լա՞վ:
-
2:48 - 2:52Ես կցանկանայի շարունակել և օգնեմ ձեզ մտածել դրա մասին
-
2:52 - 2:54և ահա հենց դա իրականում մենք արեցինք:
-
2:54 - 2:56Եվ ես ձեզ կոչ եմ անում,
-
2:56 - 2:58և նաև վաստահ եմ, որ կունենանք այսպիսի քննարկումներ հետագայում,
-
2:58 - 3:00խնդրում եմ մտածեք, թե իրականում ինչպե՞ս ենք սահմանում գերակայություններ:
-
3:00 - 3:02Իհարկե, դուք պետք է հարցնեք ձեզ,
-
3:02 - 3:04ինչու՞ երբեք այդպիսի ցուցակ չի կազմվել:
-
3:04 - 3:09Եվ դրա մի պատճառն այն է, որ գերակայություններ սահմանելը չափազանց անհարմար է:
-
3:09 - 3:11Ոչ ոք չի ցանկանում անել դա:
-
3:11 - 3:14Իհարկե, յուրաքանչյուր կազմակերպություն կցանկանար ցուցակի առաջին շարքում լինել:
-
3:14 - 3:17Եվ նրանցից ոչ ոք չէր ցանկանա չլինել առաջին տեղերում:
-
3:17 - 3:21Եվ քանի որ շատ ավելի շատ համարներ կան, որ առաջինը չեն ցուցակում
-
3:21 - 3:24լիովին հասկանալի է, որ չենք ցանկանա
-
3:24 - 3:26այդպիսի ցուցակ կազմել:
-
3:26 - 3:28Մոտ 60 տարի է, ինչ մենք ՄԱԿ ունենք,
-
3:28 - 3:31սակայն մենք երբեք չենք կազմել մի հիմնարար ցանկ
-
3:31 - 3:33այն բոլոր կարևոր բաների մասին, որ կարող ենք անել աշխարհում,
-
3:33 - 3:36և որոշել, թե որից պետք է սկսենք:
-
3:36 - 3:39Դա ամենևին չի նշանակում, թե մենք չունենք գերակայություններ.
-
3:39 - 3:43ցանկացած որոշում գերակայության որոշում է, և իհարկե մենք շարունակում ենք տարբերել առաջնահերթը երկրորդականից,
-
3:43 - 3:46բայց անուղղակի ձևով. իհարկե դժվար թե դա ավելի լավ լինի
-
3:46 - 3:48քան եթե մենք իրականում կատարեինք գերակայությունների որոշում
-
3:48 - 3:50և հետևեինք դրան ու խոսեինք դրա մասին:
-
3:50 - 3:52Այսպիսով, ես առաջարկում եմ, որ մենք իրապես ասենք,
-
3:52 - 3:56որ շատ երկար ժամանակ մենք ընտրության բազմաթիվ տարբերակներ ենք ունեցել:
-
3:56 - 3:58Շատ ու շատ բաներ կարող էինք անել,
-
3:58 - 4:01բայց մենք չենք իմացել ոչ գինը, ոչ էլ քանակը:
-
4:01 - 4:03Մենք գաղափար չունեինք այդ մասին:
-
4:03 - 4:06Պատկերացրեք, գնում եք ռեստորան և ձեզ տալիս են մի մեծ մենյու,
-
4:06 - 4:08բայց դուք ոչինչ չգիտեք գների մասին:
-
4:08 - 4:10Օրինակ, դուք պիցցա եք պատվիրում, բայց չգիտեք, թե ինչ գնի է:
-
4:10 - 4:12Այն կարող է արժենալ 1 դոլար, կամ էլ 1000 դոլար:
-
4:12 - 4:14Այն կարող է լինել ընտանեկան պիցցա:
-
4:14 - 4:16Կարող է լինել շատ փոքր չափի պիցցա, այնպես չէ՞:
-
4:16 - 4:18Ցանկալի կլիներ այդ ամենը իմանալ:
-
4:18 - 4:20Եվ սա հենց այն էր, ինչ փորձում է անել Կոպենհագենի Կոնսենսուսը`
-
4:20 - 4:23փորձում է որոշել այս խնդիրների գինը:
-
4:23 - 4:26Եվ Կոպենհագենի Կոնսենսուսի հիմնական աշխատանքը այսպիսին էր:
-
4:26 - 4:30Մենք հավաքեցինք աշխարհի 30 ամենալավ տնտեսագետներին, յուրաքանչյուր ոլորտում 3 հոգի:
-
4:30 - 4:33Այսպիսով, աշխարհի 3 ամենահայտնի տնտեսագետներ գրում էին կլիմայական փոփոխությունների մասին:
-
4:33 - 4:36Ի՞նչ կարող էինք մենք անել: Ի՞նչ կարժենա դա:
-
4:36 - 4:37Եվ ի՞նչ օգուտ կլինի դրանից:
-
4:37 - 4:39Նմանապես նաև վարակիչ հիվանդությունների դեպքում:
-
4:39 - 4:42Աշխարհի 3 խոշորագույն մասնագետները ասում են, թե մենք ի՞նչ կարող ենք անել:
-
4:42 - 4:43Ինչպիսի՞ն կլինի դրա գինը:
-
4:43 - 4:46Ի՞նչ պետք է անենք դրա համար, և ինչպիսի՞ն կլինեն արդյունքները:
-
4:46 - 4:47Եվ այսպես շարունակ:
-
4:47 - 4:49Եվ ամենաճանաչված տնտեսագետները,
-
4:49 - 4:53աշխարհի լավագույն տնտեսագետներից 8-ը, ներառյալ 3 Նոբելյան մրցանակակիրներ
-
4:53 - 4:56հանդիպեցին Կոպենհագենում 2004-ի մայիսին:
-
4:56 - 4:58Մենք կոչեցինք նրանց երազանքի թիմ:
-
4:58 - 5:01Քեմբրիջի համալսարանը հրաշալիորեն որոշեց
-
5:01 - 5:03նրանց կոչել տնտեսագիտության Ռեալ Մադրիդ:
-
5:03 - 5:05Սա շատ լավ է աշխատում Եվրոպայում, բայց այստեղ դա այնքան էլ հասկանալի չէ:
-
5:05 - 5:09Եվ նրանց արածը, ըստ էության, գերակայությունների մի ցուցակի կազմումն էր:
-
5:09 - 5:11Դուք կհարցնեք` ինչու՞ տնտեսագետներ:
-
5:11 - 5:13Եվ իհարկե, ես շատ ուրախ եմ, որ այդ հարցը տվեցիք - (Ծիծաղ)
-
5:13 - 5:15քանի որ դա շատ լավ հարց է:
-
5:15 - 5:18Հարցը նրանում է, որ, իհարկե, եթե ցանկանում եք իմանալ մալարիայի մասին,
-
5:18 - 5:20կհարցնեք մալարիայի մասնագետին:
-
5:20 - 5:22Եթե ցանկանաք իմանալ կլիմայի մասին, կհարցնեք օդերևութաբանին:
-
5:22 - 5:25Բայց, եթե դուք ցանկանում եք իմանալ, թե այս երկուսից ո՞րի հետ առաջինը պայքարել,
-
5:25 - 5:28դուք նրանցից ոչ մեկին չեք կարող հարցնել, քանի որ դա նրանց աշխատանքը չէ:
-
5:28 - 5:30Դա տնտեսագետների աշխատանքն է:
-
5:30 - 5:31Իրենք են գնահատում:
-
5:31 - 5:36Նրանք կատարում են այդ որոշ առումով տհաճ աշխատանքը` ասելով, թե որը պետք է անենք առաջինը
-
5:36 - 5:38և որը` հետագայում:
-
5:38 - 5:41Այսպիսով, ահա և այդ ցուցակը, որը և ցանկանում էի ձեզ հետ կիսել:
-
5:41 - 5:43Իհարկե, դուք այն կարող եք տեսնել նաև ինտերնետային կայքում,
-
5:43 - 5:46և վստահ եմ, ժամանակի հետ մենք ավելի շատ կխոսենք դրա մասին:
-
5:46 - 5:48Նրանք ըստ էության հանդես եկան մի ցուցակով, որտեղ ասվում է,
-
5:48 - 5:51որ կան վատ ծրագրեր են` այսինքն, այնպիսի ծրագրեր,
-
5:51 - 5:54որտեղ մեկ դոլարի ներդրումը բերում է ավելի պակաս եկամուտ:
-
5:54 - 5:58Կան միջակ, լավ և շատ լավ ծրագրեր:
-
5:58 - 6:00Եվ իհարկե, մենք պետք է սկսենք հենց այդ` շատ լավ ծրագրերի իրականացումից:
-
6:00 - 6:02Ես պատրաստվում եմ սկսել ցուցակի վերջից,
-
6:02 - 6:04որպեսզի ավարտենք լավագույն ծրագրերով:
-
6:04 - 6:06Սրանք վատ ծրագրերն են:
-
6:06 - 6:10Ինչպես կարող եք տեսնել ցուցակի վերջին տողում կլիմայական փոփոխություններն են:
-
6:10 - 6:14Շատ մարդկանց սա կտխրեցնի, և, հավանաբար, սա այն դեպքերից է,
-
6:14 - 6:16որտեղ մարդիկ կասեն` սրան ավելի ուշ վերադառնալ չեմ կարող:
-
6:16 - 6:18Եվ ես կցանկանայի խոսել դրա մասին, քանի որ այն չափազանց հետաքրքիր է:
-
6:18 - 6:20Ինչու՞ այդպես ստացվեց:
-
6:20 - 6:22Եվ ես կփորձեմ վերադառնալ այս հարցին,
-
6:22 - 6:24քանի որ դա մեկն է այն հարցերից,
-
6:24 - 6:26որտեղ մենք կունենանք անհամաձայնություն ձեր նշած ցուցակների հետ:
-
6:26 - 6:29Ինչու են ասում, որ Կիոտոն,
-
6:29 - 6:31կամ Կիոտոյից ավելի որևէ բան անելը շատ վատ նախաձեռնություն է,
-
6:31 - 6:33պարզապես այն պատճառով, որ դա շատ անարդյունավետ է:
-
6:33 - 6:35Սա չի նշանակում, որ գլոբալ տաքացում չի լինելու:
-
6:35 - 6:37Չի նշանակում նաև, որ այս խնդիրը խոշոր խնդիր չէ:
-
6:37 - 6:39Այլ ընդամենն այն, թե ինչ կարող ենք մենք անել այս հարցում,
-
6:39 - 6:42շատ քիչ է և շատ ծախսատար:
-
6:42 - 6:46Նրանք ըստ էության ցույց են տալիս մեզ մակրոտնտեսական մոդելների միջին ցուցանիշները,
-
6:46 - 6:51այն է` Կիոտոյի ծրագիրը, եթե բոլորը համաձայնեն դրան, կարժենա տարեկան 150 միլիարդ դոլար:
-
6:51 - 6:53սա ահռելի գումար է:
-
6:53 - 6:55Այն 2-3 անգամ գերազանցում է Երրորդ Աշխարհի երկրների
-
6:55 - 6:57զարգացման նպատակով ամենամյա տրամադրվող միջոցներից:
-
6:57 - 6:59Այնուամենայնիվ, այն շատ քիչ օգուտ կբերի:
-
6:59 - 7:03Համաձայն բոլոր մոդելների` այն կհետաձգի գլոբալ տաքացումը 2100թ. ընդամենը 6 տարով:
-
7:03 - 7:07Այսինքն, Բանգլադեշում գտնվող տղան, ով 2100թ-ին ջրհեղեղի վտանգի առաջ կկանգներ, կարող է սպասել մինչև 2106:
-
7:07 - 7:09Ինչը մի քիչ ավելի լավ է, բայց շատ ավելի լավ չէ:
-
7:09 - 7:14Եվ այստեղ կարող ենք ասել, ահա, մենք ծախսեցինք ահռելի գումար` մի չնչին արդյունք ստանալու համար:
-
7:14 - 7:16Որպես համեմատություն ասեմ, որ
-
7:16 - 7:18ՄԱԿ-ը իրականում հաշվարկել էր, որ այս գումարի կեսի չափով,
-
7:18 - 7:20տարեկան մոտավորապես 75 միլիարդ դոլարով,
-
7:20 - 7:23կարելի է լուծել աշխարհի բոլոր պարզագույն խնդիրները:
-
7:23 - 7:26Մենք կարող ենք աշխարհի բոլոր մարդկանց ապահովել մաքուր խմելու ջրով, սանիտարական պայմաններով
-
7:26 - 7:29հիմնական առողջապահական խնամքով և կրթությամբ:
-
7:29 - 7:33Այսպիսով, մենք պետք է հարցնենք ինքներս մեզ, արդյոք ցանկանում ենք ծախսել
-
7:33 - 7:342 անգամ ավել գումար և անել շատ չնչին դրական բան:
-
7:34 - 7:37Կամ այդ գումարի կեսով իրականացնել անհավատալի շատ լավ գործեր:
-
7:37 - 7:40Եվ ահա այս պատճառով է, որ սա դարձավ վատ ծրագիր:
-
7:40 - 7:43Սա չի նշանակում, որ եթե մենք ունենանք աշխարհի բոլոր փողերը, մենք ոչինչ չպիտի անենք:
-
7:43 - 7:47Այլ նշանակում է, որ եթե մենք չունենք այդքան փող, ապա սա պարզապես մեր առաջնային խնդիրը չէ:
-
7:47 - 7:50Միջակ ծրագրերը /նկատի ունեցեք, որ չեմ պատրաստվում բոլորը թվարկել/,
-
7:50 - 7:54օրինակ, վարակիչ հիվանդությունները, առողջապահական հիմնական ծառայությունները, հազիվ են այս ցանկում մի քիչ ավելի բարձր տեղ գրավել,
-
7:54 - 7:57այն պարզ պատճառով, որ, այո, առողջապահական ծառայությունը չափազանց կարևոր է:
-
7:57 - 8:00Այն շատ լավ բաներ կարող է անել, բայց այն նույնպես շատ, շատ ծախսատար է:
-
8:00 - 8:02Կրկին, այս ամենը մեզ տանում է նրան, որ
-
8:02 - 8:04մենք հանկարծակիորեն հայտնվում ենք հավասարման երկու կողմում:
-
8:04 - 8:08Եթե դիտարկենք լավ ծրագրերը, բազում սանիտարական և ջրի ծրագրեր են առաջ գալիս,
-
8:08 - 8:10կրկին դրանք չափազանց կարևոր են,
-
8:10 - 8:13բայց նույնպես պահանջում են բազում ենթակառուցվածքային ծախսեր:
-
8:13 - 8:15Ահա, ես ցանկանում եմ ցույց տալ ձեզ այն չորս գերակայությունները,
-
8:15 - 8:18որոնք պետք է լինեն աշխարհի խնդիրների լուծմանն ուղղված
-
8:18 - 8:21ծրագրերի առաջնային գերակայություններում:
-
8:21 - 8:254-րդ ամենալավ ծրագիրը մալարիան է` պայքարը մալարիայի դեմ:
-
8:25 - 8:29Տարեկան մալարիայով վարակվում են մի քանի միլիոն մարդ:
-
8:29 - 8:33Կորուստը կարող է նույնիսկ տոկոսներ կազմել
-
8:33 - 8:35վտանգված երկրների ՀՆԱ-ում:
-
8:35 - 8:39Եթե մենք ներդնենք 13 միլիարդ դոլար հաջորդ 4 տարիների ընթացքում,
-
8:39 - 8:41մենք կարող ենք այս թիվը կիսով չափ կրճատել:
-
8:41 - 8:44Մենք կարող ենք կանխել մոտ 500 000 մահացություն,
-
8:44 - 8:47բայց առավել կարևորը, որ մենք կարող ենք կանխել տարեկան
-
8:47 - 8:481 միլիարդ մարդու վարակվելու ռիսկը:
-
8:48 - 8:50Մենք նշանակալիորեն կավելացնենք նրանց հնարավորությունները
-
8:50 - 8:53լուծելու շատ այլ խնդիրներ, որոնք ունեն լուծման կարիք:
-
8:53 - 8:56Եվ իհարկե, երկարաժամկետ հատվածում, նաև գլոբալ տաքացման խնդիրը:
-
8:57 - 9:00Երրորդ առաջնայնությունը ազատ առևտուրն է:
-
9:00 - 9:03Համաձայն մոդելի, եթե մենք կարողանանք հասնել ազատ առևտրի
-
9:03 - 9:06և հատկապես նվազեցնել սուբսիդավորումը ԱՄՆ-ում և ԵՄ-ում,
-
9:06 - 9:10մենք կարող ենք նոր կյանք տալ համաշխարհային տնտեսությանը
-
9:10 - 9:14տարեկան մոտավորապես 2400 միլիարդ դոլար ապշեցուցիչ թվի չափով,
-
9:14 - 9:16որի կեսը կուղղվի Երրորդ աշխարհի երկրներին:
-
9:16 - 9:19Կրկին, մենք կարող ենք ասել, որ իրականում կկարողանանք
-
9:19 - 9:222-3 հարյուր միլիոն մարդկանց դուրս հանել աղքատությունից
-
9:22 - 9:25շատ արագ, մոտ 2-5 տարիների ընթացքում:
-
9:25 - 9:27Սա կլիներ 3-րդ հրաշալի գործը, որ կարող էինք անել:
-
9:27 - 9:312-րդ լավ գործը կլինի կենտրոնանալ թերսնուցման խնդրի վրա:
-
9:31 - 9:34Ոչ միայն թերսնման խնդրի ընդհանրապես, այլ կան շատ էժան միջոցներ
-
9:34 - 9:37սննդի խնդրի լուծման համար, մասնավորապես միկրոտարրերի պակասի հետ կապված:
-
9:37 - 9:40Աշխարհի բնակչության մոտավորապես կեսը տառապում է
-
9:40 - 9:42երկաթի, ցինկի, յոդի և վիտամին Ա-ի պակասից:
-
9:42 - 9:44Եթե մենք ներդնենք 12 միլիարդ դոլար,
-
9:44 - 9:47մենք կարող ենք կտրուկ լուծում տալ այդ խնդրին:
-
9:47 - 9:50Դա կարող է լինել 2-րդ ամենալավ ներդրումը, որ կարող ենք անել:
-
9:50 - 9:55Եվ ամենալավ ծրագիրը կլինի ՄԻԱՎ/ՁԻԱՀ խնդրի լուծումը:
-
9:55 - 9:59Եթե մենք ներդնենք 27 միլիարդ դոլար հաջորդ 8 տարիների ընթացքում,
-
9:59 - 10:03մենք կարող ենք խուսափել վարակի 28 միլիոն նոր դեպքերից:
-
10:03 - 10:07Կրկին, ինչպես է սա արվելու և ինչի վրա պետք է կենտրոնանալ`
-
10:07 - 10:10կան ՄԻԱՎ/ՁԻԱՀ հետ պայքարի երկու տարբեր ուղղություններ:
-
10:10 - 10:13Առաջինը բուժումն է, երկրորդը` վարակի կանխումը:
-
10:13 - 10:16Եվ նորից, իդեալական աշխարհում, մենք երկուսն էլ կանեինք:
-
10:16 - 10:19Բայց, եթե մենք ոչ մեկը չենք անում, կամ լավ չենք անում,
-
10:19 - 10:23մենք գոնե պետք է հարցնենք, թե որտեղ առաջին հերթին ներդնենք:
-
10:23 - 10:26Եվ բուժումը չափազանց ավելի թանկ է, քան կանխարգելումը:
-
10:26 - 10:30Այսինքն, սա ըստ էության ցույց է տալիս, որ մենք կարող ենք անել շատ ավելին`
-
10:30 - 10:32ներդնելով կանխարգելիչ ծրագրերում:
-
10:32 - 10:34Այն գումարով, որ մենք ծախսում ենք`
-
10:34 - 10:37մենք կարող ենք անել X քանակի լավ բան` բուժելով
-
10:37 - 10:40և 10 անգամ ավելի լավ բան` կանխարգելելով:
-
10:40 - 10:43Եվ կրկին, մենք առավել կկենտրոնանանք կանխման,
-
10:43 - 10:44քան` բուժման վրա:
-
10:44 - 10:48Սա իրականում մեզ ստիպում է մտածել մեր գերակայությունների մասին:
-
10:48 - 10:52Ես ցանկանում եմ, որ դուք նայեք ձեր գերակայույթունների ցանկին և ասեք,
-
10:52 - 10:54արդյոք դուք ճի՞շտ եք այն կազմել:
-
10:54 - 10:56Կամ արդյոք դուք մոտեցե՞լ եք այստեղ ներկայացված ցանկին:
-
10:56 - 11:00Իհարկե, խնդիրներից մեկը կրկին կլիմայի փոփոխությունն է:
-
11:00 - 11:03Ես տեսա շատ մարդկանց, ովքեր չէին կարծում, որ այս հարցը առաջնային լուծում է պահանջում:
-
11:03 - 11:05Մենք իհարկե պետք է աշխատենք կլիմայական փոփոխությունների խնդրի ուղղությամբ,
-
11:05 - 11:08թեկուզ միայն նրա համար, որ սա շատ մեծ խնդիր է:
-
11:08 - 11:11Բայց իհարկե, մենք չենք կարող լուծել բոլոր խնդիրները:
-
11:11 - 11:13Աշխարհում կան բազում այլ խնդիրներ:
-
11:13 - 11:17Եվ ես ցանկանում եմ պարզապես համոզվել, որ եթե մենք պետք է կենտրոնանանք որոշակի խնդիրների վրա,
-
11:17 - 11:19ապա դրանք ճիշտ ընտրված խնդիրներ են:
-
11:19 - 11:22Այնպիսի խնդիրներ, որտեղ մենք կարող ենք շատ բան փոխել, ոչ թե` քիչ:
-
11:22 - 11:25Եվ ես կարծում եմ... Թոմաս Շելինգը,
-
11:25 - 11:29մեր երազանքի թիմի անդամներից մեկը, դա շատ լավ է ձևակերպել...
-
11:29 - 11:32Մարդիկ մոռանում են, որ 100 տարի հետո,
-
11:32 - 11:35մինչ մենք խոսում ենք կլիմայական փոփոխությունների ազդեցության մասին
-
11:35 - 11:37մարդիկ կլինեն շատ ու շատ ավելի հարուստ:
-
11:37 - 11:41Նույնիսկ ՄԱԿ-ի ամենահոռետեսական կանխատեսումները
-
11:41 - 11:44վկայում են, որ 2100թ-ին զարգացող աշխարհի միջին մարդը
-
11:44 - 11:46կլինի այնքան հարուստ, ինչքան մենք ենք այսօր:
-
11:46 - 11:50Նույնիսկ ավելի հավանական է, որ նրանք կլինեն մեզանից 2-4 անգամ ավելի հարուստ:
-
11:50 - 11:52Եվ իհարկե, մենք այդ ժամանակ շատ ավելի հարուստ կլինենք:
-
11:52 - 11:56Բայց ասածս այն է, որ երբ խոսում ենք մարդանց փրկելու,
-
11:56 - 11:59կամ 2100թ-ի Բանգլադեշի բնակչությանը օգնելու մասին,
-
11:59 - 12:01մենք չենք դիտարկում Բանգլադեշի աղքատ մարդկանց:
-
12:01 - 12:03Մենք իրականում խոսում ենք շատ հարուստ հոլանդացու մասին:
-
12:03 - 12:05Եվ իրական խնդիրն, իհարկե, այն է, թե արդյո՞ք մենք ուզում ենք
-
12:05 - 12:09ծախսել շատ փող և մի փոքր օգնել
-
12:09 - 12:11մի հարուստ հոլանդացու 100 տարի հետո:
-
12:11 - 12:16Թե՞ մենք ցանկանում ենք օգնել Բանգլադեշի իրական չքավոր մարդկանց հենց այս պահին,
-
12:16 - 12:19որ իսկապես մեր օգնության կարիքն ունեն և ում մենք կարող ենք շատ քիչ ծախսերով օգնել:
-
12:19 - 12:24Կամ, ինչպես Շելինգն է ասում, պատկերացրեք դուք հարուստ եք, ինչպիսին անպայման կլինեք,
-
12:24 - 12:29ասենք մի հարուստ չինացի, կամ բոլիվիացի, կամ Կոնգոյի բնակիչ 2100թ-ին
-
12:29 - 12:35և մտածում եք 2005թ-ի մասին և ասում. "Ինչ տարօրինակ է, որ նրանք այնքան են անհանգստացել
-
12:35 - 12:39որ օգնեն ինձ մի քիչ դիմակայել կլիմայական փոփոխություններին,
-
12:39 - 12:43և բացարձակորեն հոգ չեն տարել իմ պապիկի,
-
12:43 - 12:46կամ ապուպապիկի մասին, ում շատ ավելի շատ կարող էին օգնել
-
12:46 - 12:49և ով այդ օգնության կարիքն իրոք ուներ":
-
12:49 - 12:52Կարծում եմ սա ցույց է տալիս, թե ինչու է
-
12:52 - 12:54մեզ անհրաժեշտ ճիշտ գերակայություններ սահմանել:
-
12:54 - 12:57Եթե այն նույնիսկ չի համապատասխանում խնդիրների վերաբերյալ մեր սովորական պատկերացումներին:
-
12:57 - 13:02Իհարկե, գերազանցապես այն պատճառով, որ կլիմայի փոփոխությունը այսքան լավ պատկերված է:
-
13:02 - 13:05Իհարկե դուք տեսել եք "Վաղվանից հետո" ֆիլմը. այն հրաշալի է, այնպե՞ս չէ:
-
13:05 - 13:08Դա շատ լավ ֆիլմ է այն առումով, որ
-
13:08 - 13:11ես անկասկած ցանկանում եմ տեսնել այն, բայց չեմ ակնկալում, որ Էմերիքը
-
13:11 - 13:14կընտրի Բրեդ Փիթին իր հաջորդ ֆիլմում
-
13:14 - 13:16Թանզանիայում զուգարանի փոսեր փորելու կամ նման մի բանի համար: (Ծիծաղ)
-
13:16 - 13:18Դա պարզապես այդքան էլ ֆիլմի նյութ չէ:
-
13:18 - 13:20Այդ պատճառով, ես կարծում եմ, որ շատ առումներով Կոպենհագենի կոնսենսուսը
-
13:20 - 13:22և գերակայությունների ողջ քննարկումը
-
13:22 - 13:25սատարում են ձանձրալի խնդիրներին:
-
13:25 - 13:29Որպեսզի մենք կարողանանք գիտակցել, որ այս ամենը մեզ լավ զգալու համար չէ,
-
13:29 - 13:34և ոչ էլ լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում գտնվող անելիքները իրականացնելու համար,
-
13:34 - 13:37այլ ամենից ավելի լավ գործեր իրականացնելու հիմք ստեղծելու համար է:
-
13:37 - 13:40Հաջորդ առարկությունը, որ կարծում եմ, շատ կարևոր է նշել, այն է,
-
13:40 - 13:44որ ես ինչ-որ տեղ, կամ մենք ինչ-որ տեղ անտեղի ընտրություն ենք առաջարկում:
-
13:44 - 13:46Իհարկե, մենք պետք է անենք ամեն ինչ,
-
13:46 - 13:48իդեալական աշխարհում, ես լիովին համաձայն եմ:
-
13:48 - 13:50Ես կարծում եմ, որ պետք է անենք ամեն ինչ, բայց չենք անում:
-
13:50 - 13:541970թ-ին զարգացած երկրները որոշեցին, որ մենք այսօր պետք է երկու անգամ ավելի ծախսեինք
-
13:54 - 14:00զարգացող երկրների վրա, քան ծախսվում էր 1970թ.
-
14:00 - 14:02Այդ ժամանակվանից մինչ այսօր մեր օգնությունը կիսով չափ կրճատվեց:
-
14:02 - 14:05Փաստորեն, այնքան էլ նման չի նրան, որ մենք գտնվում ենք բոլոր մեծ խնդիրների
-
14:05 - 14:07հանկարծակի լուծման ճանապարհին:
-
14:07 - 14:10Բացի այդ, մարդիկ ասում են նաև, իսկ ի՞նչ կասեք Իրաքի պատերազմի մասին:
-
14:10 - 14:12Գիտեք, մենք ծախսել ենք 100 միլիարդ դոլար:
-
14:12 - 14:14Ինչու՞ չենք ծախսել այդ գումարը աշխարհում լավ բաներ անելու համար:
-
14:14 - 14:15Ես հենց սրա մասին եմ ասում:
-
14:15 - 14:17Եթե ձեզանից ինչ-որ մեկը կարողանա ասել Բուշին այս մասին, շատ լավ կլինի:
-
14:17 - 14:19Բայց հիմնական գաղափարն այն է, որ
-
14:19 - 14:21եթե ունենանք ևս 100 միլիարդ դոլար,
-
14:21 - 14:24մենք ամեն դեպքում ուզում ենք ծախսել այն լավագույն տարբերակով, այնպե՞ս չէ:
-
14:24 - 14:26Իրական հարցն այն է, որ հետ գնանք
-
14:26 - 14:28և մտածենք լավագույն գերակայությունների մասին:
-
14:28 - 14:32Ես միայն հակիրճ նշեմ. արդյո՞ք մենք ունենք իրապես ճիշտ ցուցակ:
-
14:32 - 14:35Երբ դուք հարցնեք աշխարհի լավագույն տնտեսագետներին,
-
14:35 - 14:38դուք ի վերջո անխուսափելիորեն կհասնեք ծեր, սպիտակամորթ ամերիկացու:
-
14:38 - 14:40Եվ նրանք պարտադիր չէ, որ ունենան
-
14:40 - 14:44աշխարհի վերաբերյալ փայլուն պատկերացումներ:
-
14:44 - 14:46Այդպիսով մենք հրավիրեցին 80 երիտասարդների աշխարհի տարբեր մասերից,
-
14:46 - 14:48որպեսզի նրանք գան և լուծեն միևնույն խնդիրը:
-
14:48 - 14:52Ընդամենը երկու պայման կար. նրանք պետք է սովորեին համալսարանում
-
14:52 - 14:54և խոսեին անգլերեն:
-
14:54 - 14:57Նրանց մեծամասնությունը, նախ, զարգացող երկրներից էին:
-
14:57 - 14:59Նրանք ունեին միևնույն նյութերը, բայց նրանք կարող էին նշանակալիորեն
-
14:59 - 15:02դուրս գալ քննարկման շրջանակներից, և այդպես էլ անում էին,
-
15:02 - 15:04և առաջարկեին իրենց սեփական ցուցակները:
-
15:04 - 15:06Եվ ամենահետաքրքիրն այն էր, որ ցուցակները համարյա նույնն էին`
-
15:06 - 15:09առաջին շարքում էին թերսնման և հիվանդությունների խնդիրները,
-
15:09 - 15:11իսկ կլիմայական փոփոխությունները` վերջում:
-
15:11 - 15:12Մենք նույնը կրկնեցինք բազում անգամներ:
-
15:12 - 15:15Կազմակերպվեցին շատ այլ սեմինարներ և եկան շատ ուսանողներ:
-
15:15 - 15:18Նրանք հիմնականում հանդես էին գալիս միևնույն ցուցակով:
-
15:18 - 15:22Եվ դա ինձ մեծ հույս էր ներշնչում, իրոք, և ես կարող եմ ասել, որ հավատում եմ,
-
15:22 - 15:27որ մենք որոշ ճանապարհ պիտի անցնենք, որպեսզի սկսենք մտածել գերակայությունների մասին:
-
15:27 - 15:29Եվ ասել, թե ո՞րն է կարևորը աշխարհում:
-
15:29 - 15:32Իհարկե, իդեալական աշխարհում, նորից եմ ասում, մենք ուրախ կլինեինք անել ամեն ինչ:
-
15:32 - 15:36Բայց եթե մենք դա չենք անում, ապա մենք կարող ենք սկսել մտածել, թե որտեղից սկսենք:
-
15:36 - 15:38Ես դիտարկում եմ Կոպենհագենի կոնսենսուսը որպես գործընթաց:
-
15:38 - 15:40Մենք դա արեցինք 2004թ-ին,
-
15:40 - 15:41և հույս ունենք հավաքել ավելի շատ մարդկանց,
-
15:41 - 15:45և ստանալ ավելի շատ տեղեկություններ 2008-ին, 2012-ին:
-
15:45 - 15:47Գծագրել ճիշտ ուղին աշխարհի համար:
-
15:47 - 15:50Ինչպես նաև սկսենք մտածել քաղաքական հերթականությունների մասին:
-
15:50 - 15:52Սկսենք մտածել ասելով. "Եկեք անենք
-
15:52 - 15:55ոչ թե այնպիսի աշխատանք, որը մեծ ծախսերի հետ տալիս է չնչին արդյունք,
-
15:55 - 15:57ոչ թե այնպիսի բաներ, որոնք չգիտենք ինչպես անել,
-
15:57 - 16:00այլ եկեք անենք հզոր ծրագրեր, որոնց միջոցով կարող ենք հասնել ահռելի լավ արդյունքների
-
16:00 - 16:04շատ քիչ ծախսերով, և հենց հիմա:
-
16:04 - 16:06Վերջ ի վերջո դուք կարող եք չհամաձայնել
-
16:06 - 16:08նրան, թե ինչպես ենք սահմանել այս գերակայությունները,
-
16:08 - 16:11բայց մենք պետք է լինենք ազնիվ` ասելով, որ
-
16:11 - 16:13եթե կան բաներ որոնք անում ենք, ապա կան նաև բաներ, որոնք չենք անում:
-
16:14 - 16:16Եթե մենք չափազանց շատ ենք անհանգստանում որոշ բաների համար,
-
16:16 - 16:18մենք սկսում ենք չանհանգստանալ այլ բաների համար:
-
16:18 - 16:20Հուսով եմ, սա կօգնի մեզ ավելի լավ սահմանել գերակայությունները
-
16:20 - 16:22և մտածել, թե ինչպես լավագույնս օգնել աշխարհին:
-
16:22 - 16:23Շնորհակալություն
- Title:
- Բյորն Լոմբորգը սահմանում է գլոբալ առաջնահերթությունները
- Speaker:
- Bjorn Lomborg
- Description:
-
Եթե դուք ունենայիք 50 միլիարդ դոլար, ամենասկզբում ո՞ր խնդիրը կլուծեիք, ՁԻԱ՞Հ, թե՞ գլոբալ տաքացում: Դանիացի քաղաքագետ Բյորն Լոմբորգը հանդես է գալիս անակնկալ պատասխաններով:
- Video Language:
- English
- Team:
- closed TED
- Project:
- TEDTalks
- Duration:
- 16:24