Շաուն Աքոր: Ավելի լավ աշխատանքի երջանիկ գաղտնիքը:
-
0:00 - 0:03Երբ ես յոթ տարեկան էի, իսկ քույրս` ընդամենը հինգ,
-
0:03 - 0:06մենք միասին խաղում էինք երկհարկանի մահճակալի վրա:
-
0:06 - 0:08Այն ժամանակ ես քրոջիցս երկու տարի մեծ էի
-
0:08 - 0:11այսինքն՝ ես հիմա էլ երկու տարի մեծ եմ նրանից,
-
0:11 - 0:14սակայն այն ժամանակ նա ստիպված էր անել այն, ինչ ես էի ուզում,
-
0:14 - 0:16եւ ես ուզում էի, որ մենք պատերազմ-պատերազմ խախայինք
-
0:16 - 0:18Այսպիսով, մենք վերեւում` մեր մահճակալների վրա էինք:
-
0:18 - 0:20Մահճակալի մի կողմում
-
0:20 - 0:22ես դրել էի իմ բոլոր Ջո զինվորներն եւ զենքերը:
-
0:22 - 0:25Իսկ մյուս կողմում իմ քույրիկի փոքրիկ ձիերը
-
0:25 - 0:27արդեն պատրաստ էին հեծելազորի գրոհի:
-
0:27 - 0:29Տարբեր կարծիքներ գոյություն ունեն այդ կեսօրին կատարվածի վերաբերյալ,
-
0:29 - 0:32բայց քանի որ քույրս այսօր այստեղ մեզ հետ չէ,
-
0:32 - 0:34թույլ տվեք պատմեմ ձեզ իրական պատմությունը
-
0:34 - 0:36(Ծիծաղ),
-
0:36 - 0:38որն իմ քրոջ կողմից մի քիչ անշնորհքություն է:
-
0:38 - 0:41Մի կերպ, առանց ավագ եղբոր օգնության կամ առանց հրելու,
-
0:41 - 0:43Էմին հանկարծ անհետացավ մահճակալի վրայից
-
0:43 - 0:45եւ աղմուկով վայրէջք կատարեց հատակին:
-
0:45 - 0:47Այդ պահին ես նյարդայնացած նայեցի մահճակալի շուրջը,
-
0:47 - 0:50որ տեսնեմ` ինչ է պատահել իմ ընկած քրոջը
-
0:50 - 0:52ու տեսաւ, որ նա շատ ցավոտ վայրէջք է կատարել
-
0:52 - 0:54ձեռքերի եւ ծնկների վրա:
-
0:54 - 0:56Ես նյարդայնացել էի, որովհետեւ ծնողներս ինձ հանձնարարել էին
-
0:56 - 0:58հոգ տանել, որ մենք
-
0:58 - 1:01հնարավորինս հանգիստ ու ապահով խաղայինք:
-
1:01 - 1:04Եվ տեսնելով այն, թե ինչպես էի ես պատահաբար կոտրել Էմիի ձեռքը
-
1:04 - 1:06մեկ շաբաթ առաջ
-
1:06 - 1:10... (Ծիծաղ)
-
1:10 - 1:12հերոսաբար նրան երեւակայական դիպուկահարի գնդակից
-
1:12 - 1:15ճանապարհից մի կողմ հրելով,
-
1:15 - 1:17(Ծիծաղ)
-
1:17 - 1:19ինչի համար ինձ դեռ պետք է շնորհակալություն հայտնել,
-
1:19 - 1:21Ես ուժերիս ներածի չափ փորձում էի,
-
1:21 - 1:23իսկ նա նույնիսկ չտեսավ էլ, որ այն գալիս է:
-
1:23 - 1:25Ես փորձում էի հնարավորինս ինձ լավ դրսևորել:
-
1:25 - 1:27Եվ ես տեսա քրոջս դեմքը,
-
1:27 - 1:29ցավի տառապալից ոռնոցը,
-
1:29 - 1:31որ սպառնում էր անսպասելի ժայթքել բերանից եւ արթնացնել
-
1:31 - 1:34ծնողներիս, որ քնած էին երկարատեւ ձմռան քնով:
-
1:34 - 1:36Եվ այսպես ես արեցի միակ բանը,
-
1:36 - 1:39որ իմ յոթ տարեկանի փոքրիկ խելահեղ ուղեղը կարող էր մտածել այս ողբերգությունը կանխելու համար:
-
1:39 - 1:41Եւ եթե դուք երեխաներ ունեք, դուք այս տեսած կլինեք հարյուրավոր անգամներ:
-
1:41 - 1:43Ես ասացի, «Էմի, Էմի, սպասիր, մ՛ի լացիր, մ՛ի լացիր:
-
1:43 - 1:45Տեսար, թե ինչպես ընկար,
-
1:45 - 1:48ոչ մի մարդ չի կարող այսպես ընկնել:
-
1:48 - 1:51Էմի, ես կարծում եմ՝ սա նշանակում է, որ դու միաեղջյուր ես»:
-
1:51 - 1:54(Ծիծաղ)
-
1:54 - 1:57Իհարկե դա խաբեություն էր, քանի որ նա աշխարհում ամենաքիչը ուզում էր
-
1:57 - 1:59լինել Էմի 5 տարեկան վիրավոր փոքր քույրիկ,
-
1:59 - 2:01քան թե Էմին առանձնահատուկ միաեղջյուր:
-
2:01 - 2:04Իհարկե, սա մի տարբերակ էր, որը անցյալում անհասանելի էր նրա ուղեղին:
-
2:04 - 2:07Եվ դուք կարող էիք տեսնել, թե ինչպես իմ մանիպուլացիայի ենթարկված քույրիկը բախվել էր հակամարտության,
-
2:07 - 2:09քանի որ նրա փոքր ուղեղը փորձում էր միջոցներ հատկացնել՝
-
2:09 - 2:11զգալու ցավ ու տառապանք եւ նոր ապրած զարմանք
-
2:11 - 2:13կամ էլ խորհում էր
-
2:13 - 2:15իր նոր հայտնագործված միաեղջյուրի ինքնության մասին:
-
2:15 - 2:17Եվ հաղթեց վերջինը:
-
2:17 - 2:19Լաց լինելու և մեր խաղը դադարեցնելու փոխարեն,
-
2:19 - 2:21ծնողներիս արթնացնելու փոխարեն,
-
2:21 - 2:23ինձ համար բոլոր բացասական հետեւանքներով հանդերձ,
-
2:23 - 2:25ժպիտը դեմքին
-
2:25 - 2:28նա անմիջապես hետ բարձրացավ մահճակալի վրա միաեղջյուր երեխայի նազանքով ...
-
2:28 - 2:30(Ծիծաղ)
-
2:30 - 2:32մի ոտքն էլ կոտրված:
-
2:32 - 2:34Մեր ակամա բացահայտածը
-
2:34 - 2:365-7զգայուն տարիքում
-
2:36 - 2:38(այն ժամանակ մենք գաղափար չունեինք դրա մասին)
-
2:38 - 2:41մի բան էր, որ հետագայում սկիզբը դարձավ գիտական հեղափոխության,
-
2:41 - 2:44որ երևան եկավ 2տասնամյակ անց, երբ հետազոտում էինք մարդկային ուղեղը:
-
2:44 - 2:47Այն, ինչ մենք պատահաբար բացահայտեցինք, մի բան է, որ կոչվում է դրական հոգեբանություն,
-
2:47 - 2:49որն էլ այսօր իմ այստեղ լինելու
-
2:49 - 2:51եւ ամեն առավոտ արթնանալու պատճառն է:
-
2:51 - 2:53Երբ ես առաջին անգամ սկսեցի խոսել այս հետազոտության մասին ակադեմիայից սահմաններից դուրս`
-
2:53 - 2:55ընկերությունների եւ դպրոցների հետ,
-
2:55 - 2:57նրանց ասած առաջին բանը, որ երբեք չանեմ
-
2:57 - 2:59այն էր, որ ես երբեք չսկսեմ ելույթը գրաֆիկով:
-
2:59 - 3:01Ամենաառաջին բանը, որ ուզում եմ անել, զրույցը գրաֆիկով սկսելն է:
-
3:01 - 3:03Այս գրաֆիկը ձանձրալի է թվում,
-
3:03 - 3:05բայց այս գրաֆիկի պատճառով է, որ ես հուզված եմ ու արթնանում եմ ամեն առավոտ:
-
3:05 - 3:07Այս գրաֆիկը ոչինչ չի նշանակում, դրանում կեղծ տվյալներ են,
-
3:07 - 3:09այն, ինչ մենք գտել ենք
-
3:09 - 3:13(Ծիծաղ)
-
3:13 - 3:16Եթե ես այս տվյալները ետ ստանայի այս սենյակում ձեզ ուսումնասիրելիս, ես շատ կուրախանայի,
-
3:16 - 3:18քանի որ այնտեղ շատ հստակ մի միտում կա,
-
3:18 - 3:20որ նշանակում է ես կարող էի նյութերս հրատարակել,
-
3:20 - 3:22ինչը շատ կարեւոր է:
-
3:22 - 3:24Կորի վերեւի տարօրինակ կարմիր կետը,
-
3:24 - 3:26նշանակում է, որ մի տարօրինակ մարդ կա սենյակում
-
3:26 - 3:29Ես գիտեմ, թե ով եք դուք, տեսել եմ ձեզ ավելի վաղ,
-
3:29 - 3:31դա խնդիր չէ:
-
3:31 - 3:33Դա խնդիր չէ, քանի որ ձեզանից շատերը գիտեն,
-
3:33 - 3:35որ ես կարող եմ ջնջել եմ այդ կետը:
-
3:35 - 3:37Ես այն կարող էի ջնջել, քանի որ դա ակնհայտորեն չափման սխալ էր:
-
3:37 - 3:39Եվ մենք գիտենք, որ դա սխալ է,
-
3:39 - 3:42քանի որ այն աղավաղում է իմ տվյալները:
-
3:42 - 3:44Այսպես, առաջին բանը, որ մենք սովորեցնում ենք մարդկանց
-
3:44 - 3:47տնտեսագիտության, վիճակագրության, բիզնեսի եւ հոգեբանության դասընթացների ժամանակ,
-
3:47 - 3:50այն է, թե ինչպես վիճակագրական վավեր ճանապարհով վերացնել այդ տարօրինակներին:
-
3:50 - 3:52Ինչպես մենք պետք է վերացնենք օտարներին,
-
3:52 - 3:54որպեսզի գտնենք հարմարեցման լավագույն տարբերակը:
-
3:54 - 3:56Անհավատալի է, եթե ես փորձեմ պարզել,
-
3:56 - 3:59թե միջին հաշվով քանի «Ադվիլ» պետք է մարդն ընդունի - երկու:
-
3:59 - 4:01Բայց եթե ինձ հետաքրքրում է պոտենցիալը, ձեր պոտենցիալը,
-
4:01 - 4:03երջանկության կամ արտադրողականության,
-
4:03 - 4:05կամ էներգիայի, կամ ստեղծարարության,
-
4:05 - 4:07այն ինչ մենք անում ենք, այդ պաշտամունքի եւ գիտության միջինը ստեղծելն է:
-
4:07 - 4:09Եթե ես մի այսպիսի հարց տամ,
-
4:09 - 4:11«Որքա՞ն արագ կարող է երեխան սովորել կարդալ դասարանում»,
-
4:11 - 4:13գիտնականները կփոխեն պատասխանը.- «Որքա՞ն արագ միջին մակարդակի երեխան
-
4:13 - 4:15կսովորի կարդալ այդ դասարանում»,
-
4:15 - 4:17եւ այդ ժամանակ մենք կհարմարեցնենք դասը միջին մակարդակի երեխաների համար:
-
4:17 - 4:19Այժմ, եթե դուք ընկնում եք այս կորի միջինից ներքեւ,
-
4:19 - 4:21ապա հոգեբանները կուրախանան,
-
4:21 - 4:24որովհետև դա նշանակում է, որ դուք կամ ճնշված եք, կամ ունեք խանգարումներ,
-
4:24 - 4:26կամ էլ, հուսով եմ, երկուսն էլ
-
4:26 - 4:28Մենք հուսով ենք, որ երկուսն էլ, քանի որ մեր բիզնես – մոդելն այնպիսին է,
-
4:28 - 4:30որ եթե դուք գաք մի հոգեթերապիայի սեսիայի որեւէ խնդրով,
-
4:30 - 4:32մենք կուզենանք ձեզ այնպես համոզենք, որ գնալիս ձեզ թվա թե ունեք 10 խնդիր,
-
4:32 - 4:34որպեսզի դուք վերադառնաք կրկին ու կրկին:
-
4:34 - 4:36Անհրաժեշտության դեպքում մենք կվերադառնանք ձեր մանկություն,
-
4:36 - 4:38սակայն, ի վերջո, այն, ինչ մենք ուզում ենք անել, ձեզ կրկին նորմալ դարձնելն է:
-
4:38 - 4:40Բայց նորմալը պարզապես միջինն է:
-
4:40 - 4:42Իսկ, այն ինչ ես ենթադրում եմ եւ այն, ինչ դրական հոգեբանությունն է ենթադրում,
-
4:42 - 4:44այն է, որ եթե մենք ուսումնասիրում ենք, թե ինչն է միայն միջինը,
-
4:44 - 4:46մենք մնում ենք միայն միջինի վրա:
-
4:46 - 4:48Եւ այդ դրական օտարներին վերացնելու փոխարեն,
-
4:48 - 4:50ինչ ես միտումնավոր անում եմ, սրա նման հասարակության մեջ մտնելն
-
4:50 - 4:52ու հարցնելն է` ինչու:
-
4:52 - 4:54Ինչու է, որ ձեզանից ոմանք այնքան բարձր են այդ կորի վերեւում
-
4:54 - 4:56մտավոր կարողությունննեորվ, մարմնամարզական ունակություններով, երաժշտական ունակություններով,
-
4:56 - 4:58ստեղծագործական մտքի եւ էներգետիկ ունակություններով,
-
4:58 - 5:00մարտահրավերների դեպքում ձեր կարողություններով եւ հումորի զգացողությամբ:
-
5:00 - 5:03Ձեզ ոչնչացնելու փոխարեն ես ուզում եմ ուսումնասիրել ձեզ:
-
5:03 - 5:05Քանի որ միգուցե մենք կարող ենք հավաքել տեղեկություններ,
-
5:05 - 5:07ոչ թե ինչպես պետք է մարդկանց բարձրացնել մինչև միջին,
-
5:07 - 5:10այլ թե ինչպես կարող ենք բարձրացնել այդ միջինը
-
5:10 - 5:12մեր ընկերություններում եւ դպրոցներում համաշխարհային մակարդակով:
-
5:12 - 5:14Պատճառը, թե ինչու է այս ծրագիրը կարեւոր ինձ համար,
-
5:14 - 5:16այն է, որ երբ ես լուրեր եմ նայում, կարծես տեղեկատվության մեծ մասը
-
5:16 - 5:18ոչ թե դրական է, այլ բացասական:
-
5:18 - 5:21Մեծ մասը սպանությունների, կաշառակերության, հիվանդությունների, բնական աղետների մասին է:
-
5:21 - 5:23Եվ շատ արագ իմ ուղեղը սկսում է մտածել,
-
5:23 - 5:25որ դա բացասականի եւ դրականի հարաբերակցությունն է աշխարհում:
-
5:25 - 5:27Եվ ստեղծվում է մի բան,
-
5:27 - 5:29որ կոչվում է բժշկական համալսարանի համախտանիշ,
-
5:29 - 5:31եթե դուք գիտեք մարդկանց, ովքեր արդեն սովորել են բժշկական համալսարանում,
-
5:31 - 5:33բժշկական ուսուցման առաջին տարում,
-
5:33 - 5:35երբ կարդում եք բոլոր հնարավոր ախտանշանների եւ հիվանդությունների ցանկը,
-
5:35 - 5:37հանկարծ գիտակցում եք, որ դրանցից բոլորն ունեք դուք:
-
5:37 - 5:40Իմ փեսայի անունը Բոբո է, եւ դա ուրիշ պատմություն է:
-
5:40 - 5:43Բոբոն ամուսնացած է միաեղջյուր Էմիի հետ:
-
5:43 - 5:46Բոբոն զանգահարեց ինձ
-
5:46 - 5:49Յելի բժշկական դպրոցից
-
5:49 - 5:51եւ ասաց.- «Շոուն, ես բորոտ եմ».
-
5:51 - 5:53(Ծիծաղ),
-
5:53 - 5:55որը նույնիսկ Յելում շատ հազվադեպ է հանդիպում:
-
5:55 - 5:58Բայց ես գաղափար չունեի, թե ինչպես կարող եմ մխիթարել խեղճ Բոբոյին,
-
5:58 - 6:00քանի որ նա հենց նոր էր ավարտել մենոպաուզայի մի ամբողջ շաբաթը»:
-
6:00 - 6:02Ծիծաղ:
-
6:02 - 6:05Այն, ինչ մենք գտնում ենք, պարտադիր իրողությունը չէ, որ ձեւավորում է մեզ,
-
6:05 - 6:08բայց տեսապակին է, որի միջոցով ձեր ուղեղը ընկալում է աշխարհը, որն էլ ձեւավորում է ձեր իրականությունը:
-
6:08 - 6:11Եվ եթե մենք կարող ենք փոխել տեսապակին, մենք ոչ միայն կարող ենք փոխել ձեր երջանկությունը,
-
6:11 - 6:14այլ միեւնույն ժամանակ կարող ենք փոխել կրթական եւ գործնական յուրաքանչյուր արդյունք:
-
6:14 - 6:16Ես ռիսկի էի գնում, երբ դիմեցի Հարվարդ:
-
6:16 - 6:19Ես չէի ակնկալում ընդունվել, եւ իմ ընտանիքը գումար չուներ քոլեջի համար
-
6:19 - 6:21Երբ ես ստացա զինվորական կրթաթոշակ երկու շաբաթ անց, նրանք թույլ տվեցին ինձ գնալ դասի:
-
6:21 - 6:24Հանկարծ մի բան, որը նույնիսկ հնարավոր չէր, դարձավ իրականություն:
-
6:24 - 6:27Երբ ես գնացի այնտեղ, ես ենթադրում էի, որ բոլորը պետք է որ կարծեին, թե դա արտոնություն է,
-
6:27 - 6:29որ նրանք պետք է ուրախ լինեին այնտեղ գտնվելու համար:
-
6:29 - 6:31Նույնիսկ եթե դու մի դասարանում ես, ուր կան քեզանից խելացի մարդիկ,
-
6:31 - 6:33դու պարզապես պետք է երջանիկ լինեես հենց այդ լսարանում գտնվելու համար, եւ դա այն էր, ինչ ես էի զգում:
-
6:33 - 6:35Բայց ես հայտնաբերեցի,
-
6:35 - 6:37որ երբ չորս տարի անց ավարտեցի
-
6:37 - 6:39եւ այնուհետեւ ութ տարի ապրեցի
-
6:39 - 6:41հանրակացարաններում ուսանողների հետ,
-
6:41 - 6:44Հարվարդը ցույց տվեց, որ ես իմ երազած պատանին չեմ:
-
6:44 - 6:48(Ծիծաղ)
-
6:48 - 6:51Ես Հարվարդի գիտաշխատող էի, ով այդ չորս դժվար տարիների ընթացքում ուսանողների խորհրդատվությամբ էր զբաղվում:
-
6:51 - 6:53Եվ հետազոտության եւ ուսուցման ժամանակ հայտնաբերեցի,
-
6:53 - 6:55որ ուսանողները, անկախ նրանից, թե որքան երջանիկ են
-
6:55 - 6:58դպրոց ընդունվելու համար,
-
6:58 - 7:01երկու շաբաթ անց նրանց ուղեղը կենտրոնացած չէ նրա վրա, որ արտոնություն է այնտեղ լինելը,
-
7:01 - 7:03ոչ էլ իրենց փիլիսոփայության վրա է կենտրոնացած:
-
7:03 - 7:05Նրանց ուղեղները կենտրոնացած են մրցակցության, ծանրաբեռնվածության,
-
7:05 - 7:07դժվարությունների, սթրեսների եւ բողոքների վրա:
-
7:07 - 7:09Երբ ես առաջին անգամ գնացի այնտեղ, ես գնացի առաջին կուրսեցիների ճաշարան,
-
7:09 - 7:12ուր իմ ընկերներն էին Վակոյից` Տեխասից, ուր ես մեծացել եմ,
-
7:12 - 7:14համոզված եմ՝ ձեզանից ոմանք լսած կլինեն դրա մասին:
-
7:14 - 7:16Երբ նրանք գալիս էին ինձ տեսակցության, նրանք նայում էին իրենց շուրջը
-
7:16 - 7:18եւ ասում, - «Այս առաջին կուրսեցիների ճաշարանում
-
7:18 - 7:20կարծես «Հարրի Պոտեր» ֆիլմի Հոգվարթից դուրս մի բան լինի:
-
7:20 - 7:22Սա «Հարրի Պոտեր» ֆիլմի Հոգվարթն է, իսկ սա Հարվարդը:
-
7:22 - 7:24Եվ երբ նրանք տեսնում են սա,
-
7:24 - 7:26ասում են «Շոուն, ինչու եք վատնել Ձեր ժամանակը՝ Հարվարդում երջանկություն ուսումնասիրելով:
-
7:26 - 7:28Անկեղծ, ի՞նչ ունի Հարվարդի ուսանողը
-
7:28 - 7:30դժբախտ լինելու համար»:
-
7:30 - 7:32Այս հարցում խորասուզվելը
-
7:32 - 7:34երջանկության գիտությունն հասկանալու բանալին է:
-
7:34 - 7:36Այդ հարցը ենթադրում է,
-
7:36 - 7:39որ մեր արտաքին աշխարհը կանխատեսում է մեր երջանկության մակարդակները,
-
7:39 - 7:41երբ իրականում, եթե ես գիտեմ ձեր արտաքին աշխարհի մասին ամեն ինչ,
-
7:41 - 7:44ես միայն կարող եմ կանխատեսել ձեր երկարատեւ երջանկության 10 տոկոսը:
-
7:44 - 7:46Ձեր երկարատեւ երջանկության 90 տոկոսը
-
7:46 - 7:48կանխատեսում է ոչ թե արտաքին աշխարհը,
-
7:48 - 7:50այլ այն, թե ինչպես է ուղեղը մեկնաբանում աշխարհը:
-
7:50 - 7:52Եվ եթե մենք փոխենք,
-
7:52 - 7:54փոխենք մեր հաջողության ու երջանկության բանաձեւը,
-
7:54 - 7:56կկարողանանք փոխել ան ձևը,
-
7:56 - 7:58որով մենք հետագայում կարող ենք ազդել իրականության վրա:
-
7:58 - 8:00Մենք հայտնաբերել ենք, որ աշխատանքի հաջողությունների միայն 25 տոկոսը
-
8:00 - 8:02կանխատեսվում է IQ թեստի միջոցով:
-
8:02 - 8:04Աշխատանքի հաջողությունների 75 տոկոսը
-
8:04 - 8:07կանխատեսեվում է լավատեսության մակարդակներով, սոցիալական աջակցությամբ,
-
8:07 - 8:10եւ սթրեսը որպես սպառնալիքի փոխարեն որպես մարտահրավեր տեսնելու ունակությամբ:
-
8:10 - 8:13Ես խոսեցի Նոր Անգլիայի գիշերօթիկ դպրոցի հետ, հնարավոր է ամենահեղինակավոր գիշերօթիկ դպրոցի,
-
8:13 - 8:15եւ նրանք ասացին,- «Մենք արդեն գիտենք:
-
8:15 - 8:18Ամեն տարի մեր աշակերտներին կրթելուց բացի մենք նաեւ ունենում ենք առողջության շաբաթ:
-
8:18 - 8:21Եվ մենք այնքան հուզված ենք: Երկուշաբթի երեկոյան աշխարհի առաջատար փորձագետը
-
8:21 - 8:23գալիս է անչափահասների հետ դեպրեսիայի մասին խոսելու:
-
8:23 - 8:25Երեքշաբթի երեկոյան դպրոցի բռնության եւ անշնորքությունների երեկոն է:
-
8:25 - 8:27Չորեքշաբթի ուտելու խանգարումների քննարկման երեկո է:
-
8:27 - 8:29Հինգշաբթի թմրանյութերի օգտագործման կանխարգելման գիշեր է:
-
8:29 - 8:32Եվ Ուրբաթ երեկո մենք փորձում ենք որոշում կայացնել ռիսկային սեքսի եւ երջանկության միջեւ»:
-
8:32 - 8:35(Ծիծաղ)
-
8:35 - 8:37Ես ասացի, «որ Ուրբաթ գիշերները շատերին է վերաբերում»:
-
8:37 - 8:40(Ծիծաղ)
-
8:40 - 8:43(Ծափահարություններ),
-
8:43 - 8:45Ուրախ եմ, որ ձեզ դուր է գալիս, բայց նրանց ընդհանրապես դուր չեկավ:
-
8:45 - 8:47լսափողից ձայն չէր գալիս:
-
8:47 - 8:49Ու լռության մեջ ես ասացի, «Ես կցանկանայի խոսել ձեր դպրոցում,
-
8:49 - 8:52բայց սա առողջության շաբաթ չէ, այլ հիվանդության շաբաթ:
-
8:52 - 8:54Դուք նշեցիք բոլոր բացասական բաները, որ կարող են պատահել,
-
8:54 - 8:56բայց չխոսեցիք դրականների մասին »:
-
8:56 - 8:58Հիվանդության բացակայությունը դեռեւս առողջություն չէ:
-
8:58 - 9:00Ահա թե ինչպես մենք կարող ենք հասնել առողջության.
-
9:00 - 9:03մենք պետք է հակադարձենք երջանկության ու հաջողության բանաձեւը:
-
9:03 - 9:05Վերջին երեք տարիների ընթացքում ես մեկնել եմ 45 տարբեր երկրներ,
-
9:05 - 9:07աշխատել եմ դպրոցների եւ ընկերությունների հետ
-
9:07 - 9:09տնտեսական անկման պայմաններում:
-
9:09 - 9:11Եվ ես հայտնաբերեցի, որ այս ընկերությունները եւ դպրոցները
-
9:11 - 9:13հետեւում են հաջողության հետեւյալ բանաձեւին,
-
9:13 - 9:15եթե ես շատ աշխատեմ, ես ավելի հաջողակ կլինեմ:
-
9:15 - 9:18Իսկ եթե ես ավելի հաջողակ լինեմ, ապա ես ավելի երջանիկ կլինեմ:
-
9:18 - 9:20Դա պահպանում է մեր ծնողական ոճերի,կառավարման ոճերի մեծ մասը
-
9:20 - 9:22այդ ճանապարհով մենք ցույց ենք տալիս մեր վարքը:
-
9:22 - 9:25Եվ խնդիրը գիտականորեն մերժված եւ անարդյունավետ է երկու պատճառով:
-
9:25 - 9:28Նախ և առաջ, ամեն անգամ, երբ ձեր ուղեղը հաջողություն է գրանցում,
-
9:28 - 9:30դուք սկսում եք այլ կերպ նայել հաջողությանը:
-
9:30 - 9:32Դուք ստանում եք լավ գնահատականներ, հետո ուզում եք ստանալ ավելի լավ գնահատականներ,
-
9:32 - 9:34դուք ընդունվում եք մի լավ դպրոց,
-
9:34 - 9:36եւ հետո ստանում եք լավ աշխատանք, հետո ստանում եք էլ ավելի լավ աշխատանք,
-
9:36 - 9:38մենք պատրաստվում ենք փոխել ձեր նպատակը:
-
9:38 - 9:41Եվ եթե երջանկությունը գտնվում է հաջողության հակառակ կողմում, Ձեր ուղեղը երբեք չի հասնի դրան:
-
9:41 - 9:43Մենք երջանկությունը դուրս ենք մղել Մենք երջանկությունը դուրս ենք մղել հասարակության ճանաչողական հորիզոնից:
-
9:43 - 9:46Մենք երջանկությունը դուրս ենք մղել հասարակության ճանաչողական հորիզոնից:
-
9:46 - 9:48Որովհետեւ մենք կարծում ենք, որ պետք է լինենք հաջողակ,
-
9:48 - 9:50հետեւաբար եւ երջանիկ:
-
9:50 - 9:52Բայց իրական խնդիրն այն է, որ մեր ուղեղն աշխատում է հակառակ կարգով:
-
9:52 - 9:55Եթե դուք կարող եք բարձրացնել որեւէ մեկի լավատեսության մակարդակը ներկայումս,
-
9:55 - 9:58ապա նրանց ուղեղը կփորձի այն, ինչ մենք այսօր անվանում ենք երջանկության առավելություն,
-
9:58 - 10:00ձեր ուղեղը դրական վիճակում
-
10:00 - 10:02զգալիորեն ավելի լավ է գործում,
-
10:02 - 10:04քան բացասական, չեզոք կամ ընդգծված վիճակում:
-
10:04 - 10:07Ձեր ինտելեկտը, ստեղծագործական միտքը, էներգիայի մակարդակները բարձրանում են:
-
10:07 - 10:09Փաստորեն, մենք հայտնաբերել ենք,
-
10:09 - 10:11որ յուրաքանչյուր բիզնեսի եկամուտները բարելավվում են:
-
10:11 - 10:13Ձեր ուղեղը դրական վիճակում 31 տոկոսով ավելի արդյունավետ է,
-
10:13 - 10:16քան բացասական, չեզոք կամ ընդգծված վիճակում:
-
10:16 - 10:18Դուք 37 տոկոսով ավելի լավ եք ծախսում:
-
10:18 - 10:20Բժիշկները 19 տոկոսով ավելի արագ եւ ճշգրիտ են
-
10:20 - 10:22ախտորոշման հարցում,
-
10:22 - 10:24երբ ուղեղը դրական վիճակում է գտնվում, այլ ոչ թե բացասական, չեզոք կամ ընդգծված վիճակում
-
10:24 - 10:26Ինչը նշանակում է, որ մենք կարող ենք շրջել բանաձեւը:
-
10:26 - 10:29Եթե մենք կարողանանք ավելի լավատես լինել ներկայումս,
-
10:29 - 10:31ապա մեր ուղեղն կաշխատի ավելի մեծ հաջողությամբ,
-
10:31 - 10:34եւ մենք կկարողանանք ավելի շատ, ավելի արագ եւ ավելի խելացի աշխատել:
-
10:34 - 10:37Այն, ինչ մենք կարող ենք անել, այդ բանաձեւը շրջելն է,
-
10:37 - 10:39եւ մենք կկարողանանք տեսնել, թե իրականում մեր ուղեղն ինչի է ընդունակ:
-
10:39 - 10:41Որովհետեւ դոֆամինը, որը ձեր համակարգում է, երբ դուք դրական վիճակում եք,
-
10:41 - 10:43ունի երկու գործառույթ:
-
10:43 - 10:45Այն ոչ միայն ձեզ ավելի երջանիկ է դարձնում,
-
10:45 - 10:47այլ փոխում է ձեր ուղեղի ուսուցանելու հնարավորությունները
-
10:47 - 10:50եւ դուք աշխարհն այլ կերպ եք ընկալւոմ:
-
10:50 - 10:52Մենք հայտնաբերեցինք, որ կան միջոցներ,
-
10:52 - 10:54որոնք ուղեղը կարող են դարձնել ավելի դրական:
-
10:54 - 10:5721օր անընդմեջ 2 րոպեով
-
10:57 - 10:59մենք իրականում կարող ենք կրկին հեռագրել ձեր ուղեղը,
-
10:59 - 11:01որը թույլ կտա ձեր ուղեղին աշխատել
-
11:01 - 11:03ավելի լավատեսորեն և ավելի հաջողված ձևով:
-
11:03 - 11:05Այս փորձերը մենք արել ենք մեր հետազոտության շրջանակում,
-
11:05 - 11:07ցանկացած ընկերության, որի հետ ես աշխատել եմ,
-
11:07 - 11:09խնդրել եմ գրի առնել 21 օրերի ընթացքում ձեռք բերած երեք նոր բան,
-
11:09 - 11:11որի համար նրանք շնորհակալ են ինձ:
-
11:11 - 11:13Եվ վերջում
-
11:13 - 11:15նրանց ուղեղը պահպանում է աշխարհընկալման մի օրինակը,
-
11:15 - 11:18բայց ոչ թե բացասական, այլ դրական օրինակը:
-
11:18 - 11:20Արձանագրումը միակ դրական փորձն է, որ դուք ունեցել եք վերջին 24 ժամվա ընթացքում
-
11:20 - 11:22եւ որը վերածնվելու հնարավորություն է տալիս ձեր ուղեղին:
-
11:22 - 11:25Վարժությունը սովորեցնում է ձեր ուղեղին, որ վարքը շատ կարևոր է:
-
11:25 - 11:27Մենք հայտնաբերեցինք, որ մտորումները թույլ են տալիս ձեր ուղեղին
-
11:27 - 11:30ստանալ ուշադրության դեֆիցիտի և հիպերակտւվության համախտանիշ,
-
11:30 - 11:32որը ստեղծվում է մի քանի բաներ միաժամանակ անելիս
-
11:32 - 11:35և թույլ է տալիս մեր ուղեղին կենտրոնանալ կատարվող առաջադրանքի վրա:
-
11:35 - 11:37Եվ վերջապես բարության պատահական դրսևորումները բարության գիտակցված ակտեր են:
-
11:37 - 11:39Մենք գիտենք մարդկանց, ովքեր բացում են իրենց ներարկղը,
-
11:39 - 11:41գրում են մի դրական էլեկտրոնային նամակ
-
11:41 - 11:43կամ շնորհակալություն են հայտնում որեւէ մեկին իրենց սոցիալական աջակցության ցանցում:
-
11:43 - 11:45Եւ կատարելով այդ աշխատանքը
-
11:45 - 11:47եւ վարժեցնելով ձեր ուղեղը այնպես, ինչպես վարժեցնում ենք մեր մարմինները,
-
11:47 - 11:50մենք պարզեցինք, որ կարող ենք շրջել երջանկության եւ հաջողության բանաձեւը,
-
11:50 - 11:53եւ դրանով ստեղծվում են ոչ միայն դրական հոսանքներ,
-
11:53 - 11:55այլ նաեւ իրական հեղափոխություն:
-
11:55 - 11:57Շատ շնորհակալություն
-
11:57 - 12:00(Ծափահարություններ)
- Title:
- Շաուն Աքոր: Ավելի լավ աշխատանքի երջանիկ գաղտնիքը:
- Speaker:
- Shawn Achor
- Description:
-
Մենք հավատում ենք, որ պետք է աշխատենք երջանիկ լինելու համար, բայց կարող է արդյոք այն հետընթաց լինել: Այս արագ և ժամանցային զրույցի ընթացքում TEDxBloomington-ից հոցեբան Շաուն Աքորը պնդում է, որ փաստորեն երջանկությունը ազդում է արդյունավետության վրա:
- Video Language:
- English
- Team:
- closed TED
- Project:
- TEDTalks
- Duration:
- 12:00