Երբ ես յոթ տարեկան էի, իսկ քույրս` ընդամենը հինգ, մենք միասին խաղում էինք երկհարկանի մահճակալի վրա: Այն ժամանակ ես քրոջիցս երկու տարի մեծ էի այսինքն՝ ես հիմա էլ երկու տարի մեծ եմ նրանից, սակայն այն ժամանակ նա ստիպված էր անել այն, ինչ ես էի ուզում, եւ ես ուզում էի, որ մենք պատերազմ-պատերազմ խախայինք Այսպիսով, մենք վերեւում` մեր մահճակալների վրա էինք: Մահճակալի մի կողմում ես դրել էի իմ բոլոր Ջո զինվորներն եւ զենքերը: Իսկ մյուս կողմում իմ քույրիկի փոքրիկ ձիերը արդեն պատրաստ էին հեծելազորի գրոհի: Տարբեր կարծիքներ գոյություն ունեն այդ կեսօրին կատարվածի վերաբերյալ, բայց քանի որ քույրս այսօր այստեղ մեզ հետ չէ, թույլ տվեք պատմեմ ձեզ իրական պատմությունը (Ծիծաղ), որն իմ քրոջ կողմից մի քիչ անշնորհքություն է: Մի կերպ, առանց ավագ եղբոր օգնության կամ առանց հրելու, Էմին հանկարծ անհետացավ մահճակալի վրայից եւ աղմուկով վայրէջք կատարեց հատակին: Այդ պահին ես նյարդայնացած նայեցի մահճակալի շուրջը, որ տեսնեմ` ինչ է պատահել իմ ընկած քրոջը ու տեսաւ, որ նա շատ ցավոտ վայրէջք է կատարել ձեռքերի եւ ծնկների վրա: Ես նյարդայնացել էի, որովհետեւ ծնողներս ինձ հանձնարարել էին հոգ տանել, որ մենք հնարավորինս հանգիստ ու ապահով խաղայինք: Եվ տեսնելով այն, թե ինչպես էի ես պատահաբար կոտրել Էմիի ձեռքը մեկ շաբաթ առաջ ... (Ծիծաղ) հերոսաբար նրան երեւակայական դիպուկահարի գնդակից ճանապարհից մի կողմ հրելով, (Ծիծաղ) ինչի համար ինձ դեռ պետք է շնորհակալություն հայտնել, Ես ուժերիս ներածի չափ փորձում էի, իսկ նա նույնիսկ չտեսավ էլ, որ այն գալիս է: Ես փորձում էի հնարավորինս ինձ լավ դրսևորել: Եվ ես տեսա քրոջս դեմքը, ցավի տառապալից ոռնոցը, որ սպառնում էր անսպասելի ժայթքել բերանից եւ արթնացնել ծնողներիս, որ քնած էին երկարատեւ ձմռան քնով: Եվ այսպես ես արեցի միակ բանը, որ իմ յոթ տարեկանի փոքրիկ խելահեղ ուղեղը կարող էր մտածել այս ողբերգությունը կանխելու համար: Եւ եթե դուք երեխաներ ունեք, դուք այս տեսած կլինեք հարյուրավոր անգամներ: Ես ասացի, «Էմի, Էմի, սպասիր, մ՛ի լացիր, մ՛ի լացիր: Տեսար, թե ինչպես ընկար, ոչ մի մարդ չի կարող այսպես ընկնել: Էմի, ես կարծում եմ՝ սա նշանակում է, որ դու միաեղջյուր ես»: (Ծիծաղ) Իհարկե դա խաբեություն էր, քանի որ նա աշխարհում ամենաքիչը ուզում էր լինել Էմի 5 տարեկան վիրավոր փոքր քույրիկ, քան թե Էմին առանձնահատուկ միաեղջյուր: Իհարկե, սա մի տարբերակ էր, որը անցյալում անհասանելի էր նրա ուղեղին: Եվ դուք կարող էիք տեսնել, թե ինչպես իմ մանիպուլացիայի ենթարկված քույրիկը բախվել էր հակամարտության, քանի որ նրա փոքր ուղեղը փորձում էր միջոցներ հատկացնել՝ զգալու ցավ ու տառապանք եւ նոր ապրած զարմանք կամ էլ խորհում էր իր նոր հայտնագործված միաեղջյուրի ինքնության մասին: Եվ հաղթեց վերջինը: Լաց լինելու և մեր խաղը դադարեցնելու փոխարեն, ծնողներիս արթնացնելու փոխարեն, ինձ համար բոլոր բացասական հետեւանքներով հանդերձ, ժպիտը դեմքին նա անմիջապես hետ բարձրացավ մահճակալի վրա միաեղջյուր երեխայի նազանքով ... (Ծիծաղ) մի ոտքն էլ կոտրված: Մեր ակամա բացահայտածը 5-7զգայուն տարիքում (այն ժամանակ մենք գաղափար չունեինք դրա մասին) մի բան էր, որ հետագայում սկիզբը դարձավ գիտական հեղափոխության, որ երևան եկավ 2տասնամյակ անց, երբ հետազոտում էինք մարդկային ուղեղը: Այն, ինչ մենք պատահաբար բացահայտեցինք, մի բան է, որ կոչվում է դրական հոգեբանություն, որն էլ այսօր իմ այստեղ լինելու եւ ամեն առավոտ արթնանալու պատճառն է: Երբ ես առաջին անգամ սկսեցի խոսել այս հետազոտության մասին ակադեմիայից սահմաններից դուրս` ընկերությունների եւ դպրոցների հետ, նրանց ասած առաջին բանը, որ երբեք չանեմ այն էր, որ ես երբեք չսկսեմ ելույթը գրաֆիկով: Ամենաառաջին բանը, որ ուզում եմ անել, զրույցը գրաֆիկով սկսելն է: Այս գրաֆիկը ձանձրալի է թվում, բայց այս գրաֆիկի պատճառով է, որ ես հուզված եմ ու արթնանում եմ ամեն առավոտ: Այս գրաֆիկը ոչինչ չի նշանակում, դրանում կեղծ տվյալներ են, այն, ինչ մենք գտել ենք (Ծիծաղ) Եթե ես այս տվյալները ետ ստանայի այս սենյակում ձեզ ուսումնասիրելիս, ես շատ կուրախանայի, քանի որ այնտեղ շատ հստակ մի միտում կա, որ նշանակում է ես կարող էի նյութերս հրատարակել, ինչը շատ կարեւոր է: Կորի վերեւի տարօրինակ կարմիր կետը, նշանակում է, որ մի տարօրինակ մարդ կա սենյակում Ես գիտեմ, թե ով եք դուք, տեսել եմ ձեզ ավելի վաղ, դա խնդիր չէ: Դա խնդիր չէ, քանի որ ձեզանից շատերը գիտեն, որ ես կարող եմ ջնջել եմ այդ կետը: Ես այն կարող էի ջնջել, քանի որ դա ակնհայտորեն չափման սխալ էր: Եվ մենք գիտենք, որ դա սխալ է, քանի որ այն աղավաղում է իմ տվյալները: Այսպես, առաջին բանը, որ մենք սովորեցնում ենք մարդկանց տնտեսագիտության, վիճակագրության, բիզնեսի եւ հոգեբանության դասընթացների ժամանակ, այն է, թե ինչպես վիճակագրական վավեր ճանապարհով վերացնել այդ տարօրինակներին: Ինչպես մենք պետք է վերացնենք օտարներին, որպեսզի գտնենք հարմարեցման լավագույն տարբերակը: Անհավատալի է, եթե ես փորձեմ պարզել, թե միջին հաշվով քանի «Ադվիլ» պետք է մարդն ընդունի - երկու: Բայց եթե ինձ հետաքրքրում է պոտենցիալը, ձեր պոտենցիալը, երջանկության կամ արտադրողականության, կամ էներգիայի, կամ ստեղծարարության, այն ինչ մենք անում ենք, այդ պաշտամունքի եւ գիտության միջինը ստեղծելն է: Եթե ես մի այսպիսի հարց տամ, «Որքա՞ն արագ կարող է երեխան սովորել կարդալ դասարանում», գիտնականները կփոխեն պատասխանը.- «Որքա՞ն արագ միջին մակարդակի երեխան կսովորի կարդալ այդ դասարանում», եւ այդ ժամանակ մենք կհարմարեցնենք դասը միջին մակարդակի երեխաների համար: Այժմ, եթե դուք ընկնում եք այս կորի միջինից ներքեւ, ապա հոգեբանները կուրախանան, որովհետև դա նշանակում է, որ դուք կամ ճնշված եք, կամ ունեք խանգարումներ, կամ էլ, հուսով եմ, երկուսն էլ Մենք հուսով ենք, որ երկուսն էլ, քանի որ մեր բիզնես – մոդելն այնպիսին է, որ եթե դուք գաք մի հոգեթերապիայի սեսիայի որեւէ խնդրով, մենք կուզենանք ձեզ այնպես համոզենք, որ գնալիս ձեզ թվա թե ունեք 10 խնդիր, որպեսզի դուք վերադառնաք կրկին ու կրկին: Անհրաժեշտության դեպքում մենք կվերադառնանք ձեր մանկություն, սակայն, ի վերջո, այն, ինչ մենք ուզում ենք անել, ձեզ կրկին նորմալ դարձնելն է: Բայց նորմալը պարզապես միջինն է: Իսկ, այն ինչ ես ենթադրում եմ եւ այն, ինչ դրական հոգեբանությունն է ենթադրում, այն է, որ եթե մենք ուսումնասիրում ենք, թե ինչն է միայն միջինը, մենք մնում ենք միայն միջինի վրա: Եւ այդ դրական օտարներին վերացնելու փոխարեն, ինչ ես միտումնավոր անում եմ, սրա նման հասարակության մեջ մտնելն ու հարցնելն է` ինչու: Ինչու է, որ ձեզանից ոմանք այնքան բարձր են այդ կորի վերեւում մտավոր կարողությունննեորվ, մարմնամարզական ունակություններով, երաժշտական ունակություններով, ստեղծագործական մտքի եւ էներգետիկ ունակություններով, մարտահրավերների դեպքում ձեր կարողություններով եւ հումորի զգացողությամբ: Ձեզ ոչնչացնելու փոխարեն ես ուզում եմ ուսումնասիրել ձեզ: Քանի որ միգուցե մենք կարող ենք հավաքել տեղեկություններ, ոչ թե ինչպես պետք է մարդկանց բարձրացնել մինչև միջին, այլ թե ինչպես կարող ենք բարձրացնել այդ միջինը մեր ընկերություններում եւ դպրոցներում համաշխարհային մակարդակով: Պատճառը, թե ինչու է այս ծրագիրը կարեւոր ինձ համար, այն է, որ երբ ես լուրեր եմ նայում, կարծես տեղեկատվության մեծ մասը ոչ թե դրական է, այլ բացասական: Մեծ մասը սպանությունների, կաշառակերության, հիվանդությունների, բնական աղետների մասին է: Եվ շատ արագ իմ ուղեղը սկսում է մտածել, որ դա բացասականի եւ դրականի հարաբերակցությունն է աշխարհում: Եվ ստեղծվում է մի բան, որ կոչվում է բժշկական համալսարանի համախտանիշ, եթե դուք գիտեք մարդկանց, ովքեր արդեն սովորել են բժշկական համալսարանում, բժշկական ուսուցման առաջին տարում, երբ կարդում եք բոլոր հնարավոր ախտանշանների եւ հիվանդությունների ցանկը, հանկարծ գիտակցում եք, որ դրանցից բոլորն ունեք դուք: Իմ փեսայի անունը Բոբո է, եւ դա ուրիշ պատմություն է: Բոբոն ամուսնացած է միաեղջյուր Էմիի հետ: Բոբոն զանգահարեց ինձ Յելի բժշկական դպրոցից եւ ասաց.- «Շոուն, ես բորոտ եմ». (Ծիծաղ), որը նույնիսկ Յելում շատ հազվադեպ է հանդիպում: Բայց ես գաղափար չունեի, թե ինչպես կարող եմ մխիթարել խեղճ Բոբոյին, քանի որ նա հենց նոր էր ավարտել մենոպաուզայի մի ամբողջ շաբաթը»: Ծիծաղ: Այն, ինչ մենք գտնում ենք, պարտադիր իրողությունը չէ, որ ձեւավորում է մեզ, բայց տեսապակին է, որի միջոցով ձեր ուղեղը ընկալում է աշխարհը, որն էլ ձեւավորում է ձեր իրականությունը: Եվ եթե մենք կարող ենք փոխել տեսապակին, մենք ոչ միայն կարող ենք փոխել ձեր երջանկությունը, այլ միեւնույն ժամանակ կարող ենք փոխել կրթական եւ գործնական յուրաքանչյուր արդյունք: Ես ռիսկի էի գնում, երբ դիմեցի Հարվարդ: Ես չէի ակնկալում ընդունվել, եւ իմ ընտանիքը գումար չուներ քոլեջի համար Երբ ես ստացա զինվորական կրթաթոշակ երկու շաբաթ անց, նրանք թույլ տվեցին ինձ գնալ դասի: Հանկարծ մի բան, որը նույնիսկ հնարավոր չէր, դարձավ իրականություն: Երբ ես գնացի այնտեղ, ես ենթադրում էի, որ բոլորը պետք է որ կարծեին, թե դա արտոնություն է, որ նրանք պետք է ուրախ լինեին այնտեղ գտնվելու համար: Նույնիսկ եթե դու մի դասարանում ես, ուր կան քեզանից խելացի մարդիկ, դու պարզապես պետք է երջանիկ լինեես հենց այդ լսարանում գտնվելու համար, եւ դա այն էր, ինչ ես էի զգում: Բայց ես հայտնաբերեցի, որ երբ չորս տարի անց ավարտեցի եւ այնուհետեւ ութ տարի ապրեցի հանրակացարաններում ուսանողների հետ, Հարվարդը ցույց տվեց, որ ես իմ երազած պատանին չեմ: (Ծիծաղ) Ես Հարվարդի գիտաշխատող էի, ով այդ չորս դժվար տարիների ընթացքում ուսանողների խորհրդատվությամբ էր զբաղվում: Եվ հետազոտության եւ ուսուցման ժամանակ հայտնաբերեցի, որ ուսանողները, անկախ նրանից, թե որքան երջանիկ են դպրոց ընդունվելու համար, երկու շաբաթ անց նրանց ուղեղը կենտրոնացած չէ նրա վրա, որ արտոնություն է այնտեղ լինելը, ոչ էլ իրենց փիլիսոփայության վրա է կենտրոնացած: Նրանց ուղեղները կենտրոնացած են մրցակցության, ծանրաբեռնվածության, դժվարությունների, սթրեսների եւ բողոքների վրա: Երբ ես առաջին անգամ գնացի այնտեղ, ես գնացի առաջին կուրսեցիների ճաշարան, ուր իմ ընկերներն էին Վակոյից` Տեխասից, ուր ես մեծացել եմ, համոզված եմ՝ ձեզանից ոմանք լսած կլինեն դրա մասին: Երբ նրանք գալիս էին ինձ տեսակցության, նրանք նայում էին իրենց շուրջը եւ ասում, - «Այս առաջին կուրսեցիների ճաշարանում կարծես «Հարրի Պոտեր» ֆիլմի Հոգվարթից դուրս մի բան լինի: Սա «Հարրի Պոտեր» ֆիլմի Հոգվարթն է, իսկ սա Հարվարդը: Եվ երբ նրանք տեսնում են սա, ասում են «Շոուն, ինչու եք վատնել Ձեր ժամանակը՝ Հարվարդում երջանկություն ուսումնասիրելով: Անկեղծ, ի՞նչ ունի Հարվարդի ուսանողը դժբախտ լինելու համար»: Այս հարցում խորասուզվելը երջանկության գիտությունն հասկանալու բանալին է: Այդ հարցը ենթադրում է, որ մեր արտաքին աշխարհը կանխատեսում է մեր երջանկության մակարդակները, երբ իրականում, եթե ես գիտեմ ձեր արտաքին աշխարհի մասին ամեն ինչ, ես միայն կարող եմ կանխատեսել ձեր երկարատեւ երջանկության 10 տոկոսը: Ձեր երկարատեւ երջանկության 90 տոկոսը կանխատեսում է ոչ թե արտաքին աշխարհը, այլ այն, թե ինչպես է ուղեղը մեկնաբանում աշխարհը: Եվ եթե մենք փոխենք, փոխենք մեր հաջողության ու երջանկության բանաձեւը, կկարողանանք փոխել ան ձևը, որով մենք հետագայում կարող ենք ազդել իրականության վրա: Մենք հայտնաբերել ենք, որ աշխատանքի հաջողությունների միայն 25 տոկոսը կանխատեսվում է IQ թեստի միջոցով: Աշխատանքի հաջողությունների 75 տոկոսը կանխատեսեվում է լավատեսության մակարդակներով, սոցիալական աջակցությամբ, եւ սթրեսը որպես սպառնալիքի փոխարեն որպես մարտահրավեր տեսնելու ունակությամբ: Ես խոսեցի Նոր Անգլիայի գիշերօթիկ դպրոցի հետ, հնարավոր է ամենահեղինակավոր գիշերօթիկ դպրոցի, եւ նրանք ասացին,- «Մենք արդեն գիտենք: Ամեն տարի մեր աշակերտներին կրթելուց բացի մենք նաեւ ունենում ենք առողջության շաբաթ: Եվ մենք այնքան հուզված ենք: Երկուշաբթի երեկոյան աշխարհի առաջատար փորձագետը գալիս է անչափահասների հետ դեպրեսիայի մասին խոսելու: Երեքշաբթի երեկոյան դպրոցի բռնության եւ անշնորքությունների երեկոն է: Չորեքշաբթի ուտելու խանգարումների քննարկման երեկո է: Հինգշաբթի թմրանյութերի օգտագործման կանխարգելման գիշեր է: Եվ Ուրբաթ երեկո մենք փորձում ենք որոշում կայացնել ռիսկային սեքսի եւ երջանկության միջեւ»: (Ծիծաղ) Ես ասացի, «որ Ուրբաթ գիշերները շատերին է վերաբերում»: (Ծիծաղ) (Ծափահարություններ), Ուրախ եմ, որ ձեզ դուր է գալիս, բայց նրանց ընդհանրապես դուր չեկավ: լսափողից ձայն չէր գալիս: Ու լռության մեջ ես ասացի, «Ես կցանկանայի խոսել ձեր դպրոցում, բայց սա առողջության շաբաթ չէ, այլ հիվանդության շաբաթ: Դուք նշեցիք բոլոր բացասական բաները, որ կարող են պատահել, բայց չխոսեցիք դրականների մասին »: Հիվանդության բացակայությունը դեռեւս առողջություն չէ: Ահա թե ինչպես մենք կարող ենք հասնել առողջության. մենք պետք է հակադարձենք երջանկության ու հաջողության բանաձեւը: Վերջին երեք տարիների ընթացքում ես մեկնել եմ 45 տարբեր երկրներ, աշխատել եմ դպրոցների եւ ընկերությունների հետ տնտեսական անկման պայմաններում: Եվ ես հայտնաբերեցի, որ այս ընկերությունները եւ դպրոցները հետեւում են հաջողության հետեւյալ բանաձեւին, եթե ես շատ աշխատեմ, ես ավելի հաջողակ կլինեմ: Իսկ եթե ես ավելի հաջողակ լինեմ, ապա ես ավելի երջանիկ կլինեմ: Դա պահպանում է մեր ծնողական ոճերի,կառավարման ոճերի մեծ մասը այդ ճանապարհով մենք ցույց ենք տալիս մեր վարքը: Եվ խնդիրը գիտականորեն մերժված եւ անարդյունավետ է երկու պատճառով: Նախ և առաջ, ամեն անգամ, երբ ձեր ուղեղը հաջողություն է գրանցում, դուք սկսում եք այլ կերպ նայել հաջողությանը: Դուք ստանում եք լավ գնահատականներ, հետո ուզում եք ստանալ ավելի լավ գնահատականներ, դուք ընդունվում եք մի լավ դպրոց, եւ հետո ստանում եք լավ աշխատանք, հետո ստանում եք էլ ավելի լավ աշխատանք, մենք պատրաստվում ենք փոխել ձեր նպատակը: Եվ եթե երջանկությունը գտնվում է հաջողության հակառակ կողմում, Ձեր ուղեղը երբեք չի հասնի դրան: Մենք երջանկությունը դուրս ենք մղել Մենք երջանկությունը դուրս ենք մղել հասարակության ճանաչողական հորիզոնից: Մենք երջանկությունը դուրս ենք մղել հասարակության ճանաչողական հորիզոնից: Որովհետեւ մենք կարծում ենք, որ պետք է լինենք հաջողակ, հետեւաբար եւ երջանիկ: Բայց իրական խնդիրն այն է, որ մեր ուղեղն աշխատում է հակառակ կարգով: Եթե դուք կարող եք բարձրացնել որեւէ մեկի լավատեսության մակարդակը ներկայումս, ապա նրանց ուղեղը կփորձի այն, ինչ մենք այսօր անվանում ենք երջանկության առավելություն, ձեր ուղեղը դրական վիճակում զգալիորեն ավելի լավ է գործում, քան բացասական, չեզոք կամ ընդգծված վիճակում: Ձեր ինտելեկտը, ստեղծագործական միտքը, էներգիայի մակարդակները բարձրանում են: Փաստորեն, մենք հայտնաբերել ենք, որ յուրաքանչյուր բիզնեսի եկամուտները բարելավվում են: Ձեր ուղեղը դրական վիճակում 31 տոկոսով ավելի արդյունավետ է, քան բացասական, չեզոք կամ ընդգծված վիճակում: Դուք 37 տոկոսով ավելի լավ եք ծախսում: Բժիշկները 19 տոկոսով ավելի արագ եւ ճշգրիտ են ախտորոշման հարցում, երբ ուղեղը դրական վիճակում է գտնվում, այլ ոչ թե բացասական, չեզոք կամ ընդգծված վիճակում Ինչը նշանակում է, որ մենք կարող ենք շրջել բանաձեւը: Եթե մենք կարողանանք ավելի լավատես լինել ներկայումս, ապա մեր ուղեղն կաշխատի ավելի մեծ հաջողությամբ, եւ մենք կկարողանանք ավելի շատ, ավելի արագ եւ ավելի խելացի աշխատել: Այն, ինչ մենք կարող ենք անել, այդ բանաձեւը շրջելն է, եւ մենք կկարողանանք տեսնել, թե իրականում մեր ուղեղն ինչի է ընդունակ: Որովհետեւ դոֆամինը, որը ձեր համակարգում է, երբ դուք դրական վիճակում եք, ունի երկու գործառույթ: Այն ոչ միայն ձեզ ավելի երջանիկ է դարձնում, այլ փոխում է ձեր ուղեղի ուսուցանելու հնարավորությունները եւ դուք աշխարհն այլ կերպ եք ընկալւոմ: Մենք հայտնաբերեցինք, որ կան միջոցներ, որոնք ուղեղը կարող են դարձնել ավելի դրական: 21օր անընդմեջ 2 րոպեով մենք իրականում կարող ենք կրկին հեռագրել ձեր ուղեղը, որը թույլ կտա ձեր ուղեղին աշխատել ավելի լավատեսորեն և ավելի հաջողված ձևով: Այս փորձերը մենք արել ենք մեր հետազոտության շրջանակում, ցանկացած ընկերության, որի հետ ես աշխատել եմ, խնդրել եմ գրի առնել 21 օրերի ընթացքում ձեռք բերած երեք նոր բան, որի համար նրանք շնորհակալ են ինձ: Եվ վերջում նրանց ուղեղը պահպանում է աշխարհընկալման մի օրինակը, բայց ոչ թե բացասական, այլ դրական օրինակը: Արձանագրումը միակ դրական փորձն է, որ դուք ունեցել եք վերջին 24 ժամվա ընթացքում եւ որը վերածնվելու հնարավորություն է տալիս ձեր ուղեղին: Վարժությունը սովորեցնում է ձեր ուղեղին, որ վարքը շատ կարևոր է: Մենք հայտնաբերեցինք, որ մտորումները թույլ են տալիս ձեր ուղեղին ստանալ ուշադրության դեֆիցիտի և հիպերակտւվության համախտանիշ, որը ստեղծվում է մի քանի բաներ միաժամանակ անելիս և թույլ է տալիս մեր ուղեղին կենտրոնանալ կատարվող առաջադրանքի վրա: Եվ վերջապես բարության պատահական դրսևորումները բարության գիտակցված ակտեր են: Մենք գիտենք մարդկանց, ովքեր բացում են իրենց ներարկղը, գրում են մի դրական էլեկտրոնային նամակ կամ շնորհակալություն են հայտնում որեւէ մեկին իրենց սոցիալական աջակցության ցանցում: Եւ կատարելով այդ աշխատանքը եւ վարժեցնելով ձեր ուղեղը այնպես, ինչպես վարժեցնում ենք մեր մարմինները, մենք պարզեցինք, որ կարող ենք շրջել երջանկության եւ հաջողության բանաձեւը, եւ դրանով ստեղծվում են ոչ միայն դրական հոսանքներ, այլ նաեւ իրական հեղափոխություն: Շատ շնորհակալություն (Ծափահարություններ)