< Return to Video

Պրոֆեսիոնալ հետաձգողի մտքի ներսում

  • 0:01 - 0:02
    Համալսարանում
  • 0:03 - 0:05
    ես սովորում էի կառավարում,
  • 0:05 - 0:07
    ինչը նշանակում է, որ ստիպված էի
    շատ հոդվածներ գրել:
  • 0:07 - 0:09
    Երբ սովորական
    ուսանողն է գրում հոդված,
  • 0:09 - 0:12
    նա կազմակերպում է
    աշխատանքն այսպես։
  • 0:12 - 0:13
    Դե, գիտեք։
  • 0:13 - 0:14
    (Ծիծաղ)
  • 0:14 - 0:16
    Դուք միգուցե սկսեք
    մի քիչ ավելի դանդաղ
  • 0:16 - 0:19
    բայց հասցնեք բավականաչափ
    աշխատել առաջին շաբաթում,
  • 0:19 - 0:20
    որպեսզի որոշ ծանր օրերից հետո
  • 0:20 - 0:23
    ամեն ինչ անեք քաղաքակիրթ ձևով։
  • 0:23 - 0:24
    (Ծիծաղ)
  • 0:24 - 0:26
    Ու ես հենց այդպես էլ
    ուզում էի անել։
  • 0:26 - 0:27
    Ես այդպես էլ պլանավորել էի։
  • 0:27 - 0:30
    Ես ամեն ինչ պատրաստ ունենում էի,
  • 0:30 - 0:32
    բայց հետո հոդվածը հայտնվում էր
  • 0:32 - 0:34
    և ես անում էի հետևյալը։
  • 0:34 - 0:37
    (Ծիծաղ)
  • 0:37 - 0:39
    Եվ սա կրկնվում էր ամեն անգամ
    հոդված գրելիս:
  • 0:40 - 0:44
    Բայց հետո եկավ իմ 90 էջանոց ավարտական թեզի
    ժամանակը:
  • 0:44 - 0:46
    Մի թեզ, որի վրա պարտավոր ես
    աշխատել 1 տարի:
  • 0:46 - 0:49
    Եվ ես գիտեի, որ նման թեզի համար իմ
    սովորական աշխատելաոճը համապատասխան չէր։
  • 0:49 - 0:51
    Դա շատ մեծ նախագիծ էր:
  • 0:51 - 0:52
    Ես ամեն ինչ պլանավորել էի
  • 0:52 - 0:55
    և պետք է աշխատեի նման կերպ։
  • 0:56 - 0:57
    Այսպես պետք է ընթանար տարին։
  • 0:57 - 0:59

    Ես կսկսեի թեթև,
  • 0:59 - 1:02
    ավելի շատ կաշխատեի մեջտեղի ամիսներին
  • 1:02 - 1:04
    ու վերջում կհասցնեի այն ավարտին
  • 1:04 - 1:06
    փոքր սանդուղք բարձրանալու նման։
  • 1:06 - 1:08
    Աստիճաններ բարձրանալը
    բարդ չպիտի լինի չէ՞։
  • 1:08 - 1:10
    Ոչ մի մեծ բան։
  • 1:11 - 1:13
    Բայց հաջորդիվ եղավ ամենածիծաղելի բանը։
  • 1:13 - 1:14
    Այդ առաջին մի քանի ամիսները
  • 1:15 - 1:16
    եկան ու անցան
  • 1:16 - 1:17
    ու ես էդպես էլ ոչինչ չարեցի։
  • 1:17 - 1:19
    Այսպիսով, մենք ունեինք մի
    նոր վերանայված ծրագիր։
  • 1:20 - 1:21

    (Ծիծաղ)
  • 1:21 - 1:22
    Հետո
  • 1:22 - 1:24
    (Ծիծաղ)
  • 1:24 - 1:27
    Ու հետո այդ մեջտեղի ամիսները անցան
  • 1:27 - 1:29
    ու ես ոչ մի բառ դեռ չէի գրել։
  • 1:29 - 1:31
    Այսպիսով, իրավիճակն
    այսպիսին էր։
  • 1:32 - 1:34
    Եվ հետո երկու ամիսը վերածվեց մեկ ամսվա,
  • 1:34 - 1:36
    ինչն էլ վերածվեց 2 շաբաթի,
  • 1:36 - 1:37
    ու մի օր ես արթնացա,
  • 1:38 - 1:40
    երբ մնացել էր երեք օր մինչև վերջնաժամկետը,
  • 1:42 - 1:43
    դեռևս ոչ մի բառ գրված չէր,
  • 1:43 - 1:46
    ու արեցի միակ բանը, որ կարող էի․
  • 1:46 - 1:48
    Ես գրեցի 90 էջ 72 ժամվա ընթացքում՝
  • 1:48 - 1:50
    չքնելով 2 գիշեր
  • 1:50 - 1:53
    (մարդիկ չպետք է անքուն մնան
    երկու ամբողջ գիշեր)
  • 1:54 - 1:56
    շտապեցի դեպի համալսարան
  • 1:56 - 1:58
    ու հասցրի այն
  • 1:58 - 2:00
    հենց վերջնաժամկետի ավարտին։
  • 2:00 - 2:02
    Ես կարծում էի, որ ամեն ինչ
    հենց այդպես էլ կվերջանար։
  • 2:02 - 2:06
    Բայց մեկ շաբաթ անց
    ես զանգ ստացա համալսարանից
  • 2:06 - 2:07
    ու նրանք ասացին․
    «Սա Թիմ Ը՞րբընն է»
  • 2:07 - 2:09
    Ու ես ասացի․ «Այո՞»
  • 2:09 - 2:11
    ու նրանք ասացին․
    «Մենք պետք է խոսենք Ձեր թեզի մասին»
  • 2:11 - 2:13
    ու ես ասացի «Շատ լավ»
  • 2:13 - 2:15
    Հետո նրանք ասացին․
  • 2:15 - 2:17
    «Դա լավագույն թեզն է,
    որը մենք տեսել ենք»։
  • 2:17 - 2:19
    (Ծիծաղ)
  • 2:20 - 2:23
    (Ծափահարություններ)
  • 2:25 - 2:26
    Չէ, էդպես չի եղել իրականում։
  • 2:26 - 2:28
    (Ծիծաղ)
  • 2:28 - 2:31
    Դա բավականին վատ թեզ էր։
  • 2:31 - 2:33
    (Ծիծաղ)
  • 2:33 - 2:37
    Ես ուղղակի ուզում էի վայելել այն
    պահը, երբ բոլորդ մտածում էիք․
  • 2:38 - 2:39
    «Այս տղան հանճար է»
  • 2:39 - 2:41
    (Ծիծաղ)
  • 2:41 - 2:42
    Ոչ, այն իրոք շատ վատն էր։
  • 2:43 - 2:47
    Ինչևէ, այսօր ես գրող-բլոգեր եմ,
  • 2:47 - 2:49
    գրում եմ «Սպասիր, բայց ինչու» բլոգը:
  • 2:49 - 2:52
    Եվ մի քանի տարի առաջ
    ես որոշեցի գրել գործերը հետաձգելու մասին:
  • 2:52 - 2:56
    Իմ պահվածքը միշտ ապշեցրել է
    իմ շուրջը գտնվող չհետաձգողներին
  • 2:56 - 2:59
    և ես ուզում էի բացատրել
    աշխարհի չհետաձգողներին,
  • 2:59 - 3:01
    թե ինչ է կատարվում հետաձգող մարդու գլխում
  • 3:01 - 3:03
    ու թե ինչու ենք մենք այսպիսին։
  • 3:03 - 3:04
    Ես ունեմ մի վարկած,
  • 3:04 - 3:07
    որ հետաձգողների ուղեղները
    իրականում
  • 3:07 - 3:09
    տարբերվում են այլ մարդկանց ուղեղներից,
  • 3:09 - 3:12
    և սա փորձարկելու համար ես
    գտա «ՄՌՇ» լաբորատորիա,
  • 3:12 - 3:14
    որն ինձ թույլ տվեց սկանավորել իմ ուղեղը
  • 3:14 - 3:16
    և ապացուցված չհետաձգողի ուղեղը,
  • 3:16 - 3:18
    որպեսզի ես կարողանամ համեմատել դրանք,
  • 3:18 - 3:21
    ու ես դրանք բերել եմ այստեղ,
    որ ցույց տամ այսօր։
  • 3:21 - 3:24
    Եվ ուզում եմ, որ դուք նայեք ու տեսնեք,
    թե ինչ տարբերություն եք նկատում։
  • 3:24 - 3:26
    Ես գիտեմ, որ եթե դուք ուղեղի մասնագետ չեք,
  • 3:26 - 3:29
    դա այնքան էլ ակնհայտ չէ,
    բայց ուղղակի նայեք, լա՞վ։
  • 3:29 - 3:31
    Ահա չհետաձգողի ուղեղը։
  • 3:32 - 3:34
    (Ծիծաղ)
  • 3:34 - 3:35
    Իսկ հիմա
  • 3:36 - 3:38
    ահա իմ ուղեղը։
  • 3:38 - 3:41
    (Ծիծաղ)
  • 3:44 - 3:45
    Տարբերություն կա։
  • 3:46 - 3:48
    Երկու ուղեղներն էլ ունեն
    ռացիոնալ որոշում կայացնող,
  • 3:48 - 3:50
    բայց հետաձգողի ուղեղը
  • 3:50 - 3:53
    ունի նաև ակնթարթային հաճույք
    պահանջող կապիկ։
  • 3:53 - 3:55
    Ի՞նչ է դա նշանակում։
  • 3:55 - 3:58
    Դա նշանակում է, որ ամեն ինչ
    լավ է, մինչև այս պահը․
  • 3:58 - 4:00
    -Սա իդեալական պահ է աշխատելու համար։
    - Ոչ։
  • 4:00 - 4:03
    Այսպիսով, ռացիոնալ որոշում կայացնողը
    կկայացնի ռացիոնալ որոշում
  • 4:03 - 4:05
    ինչ-որ արդյունավետ բան անելու համար,
  • 4:05 - 4:07
    բայց Կապիկին դուր չի գալիս այդ պլանը,
  • 4:07 - 4:09
    ու նա վերցնում է ղեկն իր ձեռքն ու ասում․
  • 4:09 - 4:12
    «Գիտե՞ս ինչ, արի
    կարդանք Վիքիպեդիայի ամբողջ էջը
  • 4:12 - 4:14
    Նենսի Քերիգըն-Թոնյա Հարդինգ
    սկանդալի մասին,
  • 4:14 - 4:16
    որովհետև ես նոր հիշեցի,
    որ այդպիսի բան է եղել։
  • 4:16 - 4:17
    (Ծիծաղ)
  • 4:17 - 4:18
    Հետո․․.
  • 4:18 - 4:20
    (Ծիծաղ)
  • 4:20 - 4:21
    Հետո մենք ստուգելու ենք սառնարանը,
  • 4:21 - 4:25
    տեսնելու համար, թե այնտեղ ինչ-որ բան
    փոխվել է 10 րոպե առաջ ստուգելուց հետո։
  • 4:25 - 4:27
    Դրանից հետո պտտվելու ենք Յութուբով,
  • 4:27 - 4:30
    սկսած Ռիչարդ Ֆեյնմանից,
    ով խոսում է մագնիսներից,
  • 4:30 - 4:35
    վերջացրած Ջասթին Բիբերի մոր մասին
    հարցազրույց նայելով։
  • 4:35 - 4:37
    (Ծիծաղ)
  • 4:37 - 4:39
    «Այդ ամենը մի որոշ ժամանակ կպահանջի,
  • 4:39 - 4:43
    այնպես որ մենք չենք
    պատրաստվում աշխատել այսօր։
  • 4:43 - 4:44
    Կներես։
  • 4:44 - 4:45
    (հոգոց)
  • 4:46 - 4:50
    Հիմա, ի՞նչ է կատարվում այստեղ:
  • 4:51 - 4:54
    Կապիկն այն անձը չէ,
  • 4:54 - 4:56
    որին դու ուզում ես
    տեսնել որպես առաջնորդ։
  • 4:56 - 4:57
    Նա լիովին ապրում է ներկա պահով,
  • 4:57 - 5:00
    նա չունի հիշողություն անցյալի մասին,
    գիտելիքներ ապագայի մասին,
  • 5:00 - 5:02
    նրան հետաքրքրում է
    ընդամենը 2 բան․
  • 5:02 - 5:04
    Հեշտ ու զվարճալի։
  • 5:04 - 5:07
    Կենդանական աշխարհում դա լավ է աշխատում։
  • 5:07 - 5:09
    Եթե դու շուն ես
  • 5:09 - 5:12
    ու անցկացնում ես ամբողջ կյանքդ,
    անելով հեշտ ու զվարճալի բաներ,
  • 5:12 - 5:13
    դու հաջողակ ես։
  • 5:13 - 5:15
    (Ծիծաղ)
  • 5:15 - 5:17
    Եվ կապիկի համար
  • 5:18 - 5:20
    մարդիկ պարզապես մի
    այլ կենդանատեսակ են,
  • 5:20 - 5:24
    որոնք պիտի լավ քնեն, լավ ուտեն
    ու սերունդ տան,
  • 5:24 - 5:26
    որը ցեղային ժամանակներում նորմալ կլիներ։
  • 5:26 - 5:29
    Բայց եթե նկատել եք,
    մենք այժմ ցեղային ժամանակներում չենք,
  • 5:29 - 5:33
    մենք քաղաքակիրթ հասարակությունում ենք,
    և Կապիկը չգիտի, թե դա ինչ է։
  • 5:33 - 5:36
    Դրա համար էլ մենք մեր ուղեղում
    ունենք մեկ այլ անձի,
  • 5:36 - 5:37
    ռացիոնալ որոշում կայացնողին,
  • 5:37 - 5:41
    որը մեզ թույլ է տալիս անել բաներ,
    որոնք ոչ մի այլ կենդանի չի կարող անել։
  • 5:42 - 5:44
    Մենք կարող ենք պատկերացնել ապագան,
  • 5:44 - 5:45
    տեսնել ամբողջական պատկերը։
  • 5:45 - 5:47
    Կարող ենք երկարաժամկետ ծրագրեր կազմել,
  • 5:47 - 5:49
    և նա ցանկանում է այդ ամենը հաշվի առնել,
  • 5:50 - 5:52
    և նա ուզում է, որ մենք անենք այն,
  • 5:52 - 5:55
    ինչն իմաստ ունի անել հենց այդ պահին։
  • 5:55 - 5:56
    Երբեմն իմաստ ունի
  • 5:56 - 5:58
    հեշտ ու զվարճալի բաներ անելը,
  • 5:58 - 6:00
    օրինակ երբ դու ճաշում ես, կամ
    գնում ես քնելու
  • 6:00 - 6:02
    կամ երբ վայելում ես լավ վաստակած ժամանակդ,
  • 6:02 - 6:04
    դրա համար էլ այդտեղ կա համընկնում։
  • 6:04 - 6:06
    Երբեմն նրանք համաձայնության
    են գալիս։
  • 6:06 - 6:08
    Բայց այլ ժամանակ ավելի շատ
    իմաստ ունի անել բաներ,
  • 6:08 - 6:12
    որոնք ավելի դժվար են
    ու պակաս հաճելի՝
  • 6:12 - 6:13
    հանուն ամբողջական պատկերի։
  • 6:13 - 6:15
    Ու հենց այդտեղ մենք ունենում ենք կոնֆլիկտ։
  • 6:16 - 6:17
    Ու հետաձգողի համար
  • 6:17 - 6:20
    այդ կոնֆլիկտն ամեն անգամ հակված է
    ավարտվել նույն կերպ ՝
  • 6:20 - 6:24
    թողնելով նրան, որ շատ
    ժամանակ անցկացնի այս նարնջագույն գոտում,
  • 6:24 - 6:28
    մի հեշտ ու զվարճալի վայր, որն ամբողջովին
    դուրս է իմաստ ունենալու շրջանակից։
  • 6:28 - 6:30
    Ես այն անվանում եմ
    մութ խաղահրապարակ։
  • 6:30 - 6:32
    (Ծիծաղ)
  • 6:32 - 6:35
    Հիմա, մութ խաղահրապարակը մի վայր է,
  • 6:35 - 6:39
    որը բոլոր հետաձգողներդ շատ
    լավ գիտեք։
  • 6:39 - 6:42
    Դա այն է, երբ զվարճանքները
    տեղի են ունենում այն ժամանակ,
  • 6:42 - 6:44
    երբ չպիտի տեղի ունենան։
  • 6:44 - 6:46
    Զվարճանքը, որը դուք վայելում եք այնտեղ
  • 6:46 - 6:49
    իրականում զվարճանք չէ,
    քանի որ այն վաստակված չէ
  • 6:49 - 6:52
    և օդը լցված է մեղքով, երկյուղով,
    անհանգստությամբ,ինքնատելությամբ
  • 6:52 - 6:54
    և այդ բոլոր տագնապալից զգացումներով։
  • 6:55 - 6:58
    Եվ հարցն այն է, թե այս իրավիճակում,
    երբ կապիկն է ղեկին,
  • 6:58 - 7:02
    ինչպե՞ս է հետաձգողն իրեն դուրս
    հանում դեպի այս կապույտ գոտի,
  • 7:02 - 7:05
    մի պակաս հաճելի տեղ, բայց որտեղ
    իսկապես կարևոր բաներ են տեղի ունենում։
  • 7:05 - 7:10
    Պարզվում է, որ հետաձգողն ունի
    պահապան հրեշտակ,
  • 7:10 - 7:13
    մեկը, ով միշտ նայում ու հետևում է
    նրան վերևից
  • 7:13 - 7:15
    իր ամենամութ պահերին։
  • 7:15 - 7:17
    Նրա անունը տագնապի հրեշ է։
  • 7:17 - 7:20
    (Ծիծաղ)
  • 7:22 - 7:27
    Այդ հրեշը մեծամասամբ քնած է,
  • 7:27 - 7:31
    բայց նա հանկարծ արթնանում է
    ամեն անգամ, երբ վերջնաժամկետը շատ մոտ է,
  • 7:31 - 7:33
    կամ կա հանրային ամոթի վտանգ,
  • 7:33 - 7:36
    կարիերայի աղետ կամ այլ սարսափելի հետևանք։
  • 7:36 - 7:40
    Եվ ամենակարևորը, նա միակն է,
    ումից կապիկը սարսափում է:
  • 7:40 - 7:45
    Նա արդիական դարձավ իմ
    կյանքում բավականին վերջերս,
  • 7:45 - 7:48
    որովհետև TED-ի անձնակազմն
    ինձ դիմեց 6 ամիս առաջ
  • 7:48 - 7:50
    ու հրավիրեց ելույթ ունենալու TED-ում։
  • 7:50 - 7:52
    (Ծիծաղ)
  • 7:55 - 7:57
    Ես, իհարկե, ասացի այո։
  • 7:57 - 8:01
    TED-ում նախկինում ելույթ
    ունենալն իմ երազանք է եղել միշտ։
  • 8:01 - 8:05
    (Ծիծաղ)
  • 8:05 - 8:09
    (Ծափահարություններ)
  • 8:12 - 8:14
    Բայց այս հուզմունքի պահին
  • 8:14 - 8:17
    ռացիոնալ որոշոմ կայացնողն իր մտքին
    այլ բան ուներ։
  • 8:18 - 8:20
    Նա ասում էր. «Հասկանալի՞ է, թե
    ինչի մեջ ենք ընկել։
  • 8:20 - 8:23
    Պատկերացնո՞ւմ ենք, թե ինչ է
    լինելու մոտ ապագայում։
  • 8:23 - 8:26
    Մենք պետք է նստենք ու աշխատենք
    սրա վրա հենց հիմա»։
  • 8:26 - 8:29
    Ու Կապիկն ասաց. «Լրիվ համաձայն եմ,
    բայց արի հիմա բացենք Google Earth-ը
  • 8:29 - 8:32
    և խոշորացնենք մինչև
    Հնդկաստանի խորքը, մոտ 70 մետր գետնից բարձր
  • 8:32 - 8:36
    ու վերև-ներքև անենք երկուսուկես
    ժամ մինչև հասնենք երկրի գագաթը,
  • 8:36 - 8:38
    որ կարողանանք ավելի լավ զգալ Հնդկաստանը։
  • 8:38 - 8:42
    (Ծիծաղ)
  • 8:43 - 8:45
    Մենք հենց դա էլ արեցինք այդ օրը։
  • 8:45 - 8:47
    (Ծիծաղ)
  • 8:49 - 8:52
    Ու երբ 6 ամիսը դարձավ 4, հետո 2, հետո 1,
  • 8:53 - 8:56
    TED-ի անձնակազմը որոշեց հայտարարել
    ելույթ ունեցողներին։
  • 8:56 - 8:58
    Ես բացեցի կայքը, ու այնտեղ
  • 8:58 - 9:00
    ուղիղ ինձ էր նայում հենց իմ դեմքը։
  • 9:00 - 9:01
    Եվ գուշակեք, թե ով արթնացավ։
  • 9:01 - 9:04
    (Ծիծաղ)
  • 9:05 - 9:08
    Այսպիսով, խուճապի հրեշը խառնվում է իրար
  • 9:08 - 9:11
    և մի քանի վայրկյան անց
    ամբողջ համակարգը քաոսի մեջ է:
  • 9:11 - 9:13
    (Ծիծաղ)
  • 9:16 - 9:19
    Եվ Կապիկը, եթե հիշում եք,
    սարսափում է խուճապի հրեշից,
  • 9:19 - 9:20
    Բում. նա ծառի վրա է։
  • 9:20 - 9:21
    Եվ վերջապես, վերջապես,
  • 9:21 - 9:24
    ռացիոնալ որոշում կայացնողը
    վերցնում է ղեկն իր ձեռքն
  • 9:24 - 9:25
    ու ես կարող եմ աշխատել ելույթի վրա։
  • 9:25 - 9:28
    Խուճապի հրեշը բացատրում է
  • 9:28 - 9:31
    հետաձգողների բոլոր տեսակի խելագար
    վարքագծերը,
  • 9:31 - 9:34
    օրինակ թե ինչպես ինձ նման մեկը կարող է
    ծախսել 2 շաբաթ,
  • 9:34 - 9:37
    չկարողանալով գրել թղթի
    առաջին նախադասությունը
  • 9:37 - 9:40
    ու հետո հրաշքով գտնել
    անհավատալի աշխատանքային էթիկան.
  • 9:40 - 9:43
    ամբողջ գիշեր արթուն մնալ ու գրել 8 էջ։
  • 9:44 - 9:47
    Եվ այս ամբողջ իրավիճակը, երեք հերոսներով,
  • 9:47 - 9:49
    հետաձգողի համակարգն է։
  • 9:50 - 9:54
    Այն գեղեցիկ չէ, բայց ի վերջո,
    այն աշխատում է։
  • 9:54 - 9:58
    Սրա մասին ես որոշեցի
    գրել մի քանի տարի առաջ բլոգում:
  • 9:58 - 10:00
    Ու երբ ես դա արեցի, ես զարմացա պատասխանից:
  • 10:00 - 10:03
    Բառացիորեն հազարավոր
    էլեկտրոնային նամակներ եկան
  • 10:03 - 10:05
    տարբեր տեսակի մարդկանցից,
    աշխարհի բոլոր ծայրերից,
  • 10:05 - 10:07
    որոնք տարբեր մասնագիտություններ ունեին`
  • 10:07 - 10:10
    բուժքույրեր, բանկիրներ,
    նկարիչներ, ինժեներներ
  • 10:10 - 10:13
    և շատ ու շատ դոկտորանտներ։
  • 10:13 - 10:15
    (Ծիծաղ)
  • 10:15 - 10:17
    Եվ նրանք բոլորը գրում էին՝
    նույն բանն ասելով.
  • 10:17 - 10:19
    «Ես նույնպես այս խնդիրն ունեմ»:
  • 10:19 - 10:23
    Բայց այն, ինչն ինձ ապշեցրեց,
    հակադրությունն էր գրառման թեթև երանգի
  • 10:23 - 10:25
    և այդ նամակների ծանրության միջև։
  • 10:25 - 10:28
    Այս մարդիկ մեծ հիասթափությամբ
    գրում էին այն մասին,
  • 10:28 - 10:31
    թե ինչ է հետաձգելն
    արել իրենց կյանքի հետ,
  • 10:31 - 10:33
    այն մասին, թե ինչ է արել նրանց
    հետ այս Կապիկը:
  • 10:35 - 10:38
    Ես մտածեցի այս մասին, և ասացի.
  • 10:38 - 10:41
    Եթե հետաձգողի համակարգն
    աշխատում է, ինչու՞ է այսպես։
  • 10:41 - 10:44
    Ինչու՞ են այս բոլոր մարդիկ
    այսպիսի մութ տեղում:
  • 10:44 - 10:47
    Պարզվում է, որ կա հետաձգման 2 տեսակ։
  • 10:47 - 10:50
    Այն ամենն, ինչի մասին ես
    խոսել եմ այսօր, իմ բերած օրինակները,
  • 10:50 - 10:52
    սրանք բոլորն ունեն վերջնաժամկետներ,
  • 10:52 - 10:53
    և երբ կան վերջնաժամկետներ,
  • 10:53 - 10:56
    հետաձգման էֆեկտն աշխատում է կարճաժամկետ,
  • 10:56 - 10:58
    որովհետև խուճապի հրեշն է միջամտում։
  • 10:58 - 11:00
    Բայց կա երկրորդ տեսակի
    հետաձգում,
  • 11:00 - 11:03
    այն տեղի է ունենում իրավիճակներում,
    երբ չկան վերջնաժամկետներ։
  • 11:03 - 11:06
    Օրինակ, եթե դուք ուզում եք
    կարիերա, որտեղ ինքնաստեղծ եք,
  • 11:06 - 11:08
    ինչ-որ բան արվեստում,
    ձեռնարկատիրական մի բան,
  • 11:08 - 11:11
    սրանց համար ժամկետներ չկան,
    որովհետև ոչինչ տեղի չի ունենում,
  • 11:11 - 11:14
    այնքան, մինչև դու չես սկսում աշխատանքը,
  • 11:14 - 11:15
    թափ հավաքում, գործերին ընթացք տալիս։
  • 11:15 - 11:18
    Կան նաև այլ տեսակի կարևոր
    բաներ ձեր կարիերայի սահմաններից դուրս,
  • 11:18 - 11:20
    որոնք որևէ ժամկետ չեն նախատեսում,
  • 11:20 - 11:23
    օրինակ ձեր ընտանիքին տեսնելը
    կամ հոգ տանելը ձեր առողջության մասին,
  • 11:23 - 11:25
    աշխատելը ձեր հարաբերությունների վրա
  • 11:25 - 11:28
    կամ լքել այն հարաբերությունները,
    որոնք ոչ մի լավ տեղ չեն տանում։
  • 11:28 - 11:33
    Եթե հետաձգողի այս ծանր
    գործերը կատարելու միակ մեխանիզմը
  • 11:33 - 11:35
    խուճապի հրեշն է, դա խնդիր է,
  • 11:35 - 11:37
    որովհետև այս բոլոր
    անժամկետ իրավիճակներում
  • 11:37 - 11:39
    խուճապի հրեշը չի արթնանում։
  • 11:39 - 11:41
    Նա արթնանալու կարիք չունի,
  • 11:41 - 11:43
    ու հետաձգման հետևանքները
    չեն երևում,
  • 11:43 - 11:45
    նրանք ուղղակի տարածվում են դեպի դուրս:
  • 11:46 - 11:49
    Եվ դա երկարաժամկետ
    տեսակի հետաձգումն է,
  • 11:49 - 11:52
    դրա մասին ավելի քիչ է խոսվել և
    այն ավելի քիչ տեսանելի է,
  • 11:52 - 11:55
    քան ավելի զվարճալի, կարճաժամկետը։
  • 11:55 - 11:58
    Այն սովորաբար վնաս է հասցնում
    լուռ ու թիրախային,
  • 11:58 - 12:00
    և այն կարող է հսկայական
  • 12:00 - 12:04
    երկարաժամկետ դժբախտության և
    ափսոսանքի աղբյուր լինել։
  • 12:04 - 12:07
    Ու ես մտածեցի, որ դրա համար են
    այս մարդիկ գրում ինձ նամակներ
  • 12:07 - 12:10
    և այդ պատճառով են նրանք
    այդպիսի վատ տեղում:
  • 12:10 - 12:13
    Այնպես չէ, որ նրանք ուզում են արագ-արագ
    մի ինչ-որ գործ անել։
  • 12:13 - 12:16
    Պարզապես երկարաժամկետ
    հետաձգումը նրանց երբեմն
  • 12:16 - 12:18
    ստիպում է զգալ
    հանդիատես սեփական կյանքում։
  • 12:18 - 12:22
    Խնդիրն այն չէր, որ նրանք չէին կարողանում
    հասնել իրենց երազանքներին,
  • 12:22 - 12:25
    այլ այն, որ նրանք
    նույնիսկ ի վիճակի չէին գնալ դրանց հետևից։
  • 12:25 - 12:29
    Ու երբ ես կարդացի
    այս նամակները, ես բացահայտում արեցի։
  • 12:30 - 12:34
    Ես կարծում եմ, որ չկան չհետաձգողներ։
  • 12:34 - 12:37
    Հենց այդպես - կարծում եմ, որ
    բոլորդ հետաձգողներ եք։
  • 12:38 - 12:40
    Գուցե ոչ բոլորդ եք խառնաշփոթ,
  • 12:40 - 12:41
    ինչպես մեզնից ոմանք,
  • 12:41 - 12:43
    (Ծիծաղ)
  • 12:43 - 12:46
    և ձեզնից ոմանք միգուցե ունեն
    առողջ հարաբերություններ ժամկետների հետ,
  • 12:46 - 12:48
    բայց հիշեք․
  • 12:48 - 12:50
    կապիկի ամենախորամանկ հնարքը
    ժամկետ չլինելու մեջ է։
  • 12:51 - 12:53
    Հիմա ես ուզում եմ ձեզ ցույց
    տալ մի վերջին բան:
  • 12:53 - 12:56
    Ես սա անվանում եմ
    կյանքի օրացույց:
  • 12:56 - 13:01
    Սրանցից ամեն մեկը մի տուփ է 90
    տարվա կյանքի ամեն շաբաթվա համար:
  • 13:01 - 13:03
    Դրանք այնքան էլ շատ չեն,
  • 13:03 - 13:06
    մանավանդ, որ մենք արդեն
    օգտագործել ենք դրանցից շատերը։
  • 13:07 - 13:12
    Ես կարծում եմ, որ բոլորս պետք է
    երկար նայենք այդ օրացույցին:
  • 13:13 - 13:16
    Պետք է մտածենք, թե ինչի համար
    ենք իրականում հետաձգում,
  • 13:16 - 13:19
    քանի որ բոլորը հետաձգում են
    ինչ-որ բան կյանքում:
  • 13:21 - 13:24
    Պետք է զգուշանանք ակնթարթային
    հաճույք պահանջող կապիկից։
  • 13:25 - 13:28
    Դա գործ է բոլորիս համար:
  • 13:29 - 13:31
    Եվ քանի որ տուփերն այնքան էլ շատ չեն,
  • 13:31 - 13:33
    դա գործ է, որը պետք է
    հավանաբար սկսել այսօր:
  • 13:33 - 13:36
    Դե, միգուցե ոչ այսօր, բայց...
  • 13:36 - 13:38
    (Ծիծաղ)
  • 13:38 - 13:39
    Դե, գիտեք։
  • 13:40 - 13:41
    Շուտով։
  • 13:41 - 13:43
    Շնորհակալություն։
  • 13:43 - 13:51
    (Ծափահարություններ)
Title:
Պրոֆեսիոնալ հետաձգողի մտքի ներսում
Speaker:
Թիմ Ըրբըն
Description:

Թիմ Ըրբընը գիտի, որ հետաձգելն իմաստ չունի, բայց նա երբեք չի կարողացել հաղթահարել ամեն ինչ վերջին վայրկյանին անելու իր սովորությունը։ Այս զվարճալի ու խորաթափանց ելույթում Թիմը մեզ տանում է շրջագայության օրերով Յութուբում անցկացնելու, պատուհանից դուրս նայելու մրցույթների միջով ու խրախուսում է մեզ լավ մտածել, թե ինչ ենք մենք իրականում հետաձգում, նախքան ժամանակի ավարտը։

more » « less
Video Language:
English
Team:
closed TED
Project:
TEDTalks
Duration:
14:03

Armenian subtitles

Revisions