1 00:00:00,645 --> 00:00:02,015 Համալսարանում 2 00:00:03,349 --> 00:00:04,913 ես սովորում էի կառավարում, 3 00:00:04,937 --> 00:00:07,399 ինչը նշանակում է, որ ստիպված էի շատ հոդվածներ գրել: 4 00:00:07,423 --> 00:00:09,471 Երբ սովորական ուսանողն է գրում հոդված, 5 00:00:09,495 --> 00:00:11,868 նա կազմակերպում է աշխատանքն այսպես։ 6 00:00:11,892 --> 00:00:13,043 Դե, գիտեք։ 7 00:00:13,067 --> 00:00:14,434 (Ծիծաղ) 8 00:00:14,434 --> 00:00:16,245 Դուք միգուցե սկսեք մի քիչ ավելի դանդաղ 9 00:00:16,245 --> 00:00:18,586 բայց հասցնեք բավականաչափ աշխատել առաջին շաբաթում, 10 00:00:18,586 --> 00:00:20,447 որպեսզի որոշ ծանր օրերից հետո 11 00:00:20,447 --> 00:00:22,627 ամեն ինչ անեք քաղաքակիրթ ձևով։ 12 00:00:22,627 --> 00:00:23,829 (Ծիծաղ) 13 00:00:23,851 --> 00:00:26,040 Ու ես հենց այդպես էլ ուզում էի անել։ 14 00:00:26,040 --> 00:00:27,352 Ես այդպես էլ պլանավորել էի։ 15 00:00:27,372 --> 00:00:29,856 Ես ամեն ինչ պատրաստ ունենում էի, 16 00:00:29,880 --> 00:00:32,374 բայց հետո հոդվածը հայտնվում էր 17 00:00:32,398 --> 00:00:34,339 և ես անում էի հետևյալը։ 18 00:00:34,363 --> 00:00:36,733 (Ծիծաղ) 19 00:00:36,757 --> 00:00:38,900 Եվ սա կրկնվում էր ամեն անգամ հոդված գրելիս: 20 00:00:39,638 --> 00:00:43,520 Բայց հետո եկավ իմ 90 էջանոց ավարտական թեզի ժամանակը: 21 00:00:43,544 --> 00:00:45,831 Մի թեզ, որի վրա պարտավոր ես աշխատել 1 տարի: 22 00:00:45,855 --> 00:00:49,474 Եվ ես գիտեի, որ նման թեզի համար իմ սովորական աշխատելաոճը համապատասխան չէր։ 23 00:00:49,498 --> 00:00:50,899 Դա շատ մեծ նախագիծ էր: 24 00:00:50,923 --> 00:00:52,240 Ես ամեն ինչ պլանավորել էի 25 00:00:52,240 --> 00:00:55,305 և պետք է աշխատեի նման կերպ։ 26 00:00:55,781 --> 00:00:57,233 Այսպես պետք է ընթանար տարին։ 27 00:00:57,257 --> 00:00:59,224 Ես կսկսեի թեթև, 28 00:00:59,248 --> 00:01:01,566 ավելի շատ կաշխատեի մեջտեղի ամիսներին 29 00:01:01,590 --> 00:01:04,216 ու վերջում կհասցնեի այն ավարտին 30 00:01:04,240 --> 00:01:05,793 փոքր սանդուղք բարձրանալու նման։ 31 00:01:05,793 --> 00:01:07,765 Աստիճաններ բարձրանալը բարդ չպիտի լինի չէ՞։ 32 00:01:08,227 --> 00:01:09,927 Ոչ մի մեծ բան։ 33 00:01:11,094 --> 00:01:12,924 Բայց հաջորդիվ եղավ ամենածիծաղելի բանը։ 34 00:01:12,924 --> 00:01:14,235 Այդ առաջին մի քանի ամիսները 35 00:01:14,511 --> 00:01:15,838 եկան ու անցան 36 00:01:15,838 --> 00:01:17,197 ու ես էդպես էլ ոչինչ չարեցի։ 37 00:01:17,197 --> 00:01:19,480 Այսպիսով, մենք ունեինք մի նոր վերանայված ծրագիր։ 38 00:01:19,664 --> 00:01:20,631 (Ծիծաղ) 39 00:01:20,655 --> 00:01:21,814 Հետո 40 00:01:21,838 --> 00:01:23,720 (Ծիծաղ) 41 00:01:23,744 --> 00:01:26,528 Ու հետո այդ մեջտեղի ամիսները անցան 42 00:01:26,552 --> 00:01:28,734 ու ես ոչ մի բառ դեռ չէի գրել։ 43 00:01:28,888 --> 00:01:30,593 Այսպիսով, իրավիճակն այսպիսին էր։ 44 00:01:31,500 --> 00:01:34,076 Եվ հետո երկու ամիսը վերածվեց մեկ ամսվա, 45 00:01:34,100 --> 00:01:35,725 ինչն էլ վերածվեց 2 շաբաթի, 46 00:01:35,749 --> 00:01:37,058 ու մի օր ես արթնացա, 47 00:01:37,724 --> 00:01:40,343 երբ մնացել էր երեք օր մինչև վերջնաժամկետը, 48 00:01:41,502 --> 00:01:43,433 դեռևս ոչ մի բառ գրված չէր, 49 00:01:43,457 --> 00:01:45,516 ու արեցի միակ բանը, որ կարող էի․ 50 00:01:45,540 --> 00:01:48,147 Ես գրեցի 90 էջ 72 ժամվա ընթացքում՝ 51 00:01:48,171 --> 00:01:50,447 չքնելով 2 գիշեր 52 00:01:50,471 --> 00:01:53,040 (մարդիկ չպետք է անքուն մնան երկու ամբողջ գիշեր) 53 00:01:54,373 --> 00:01:56,366 շտապեցի դեպի համալսարան 54 00:01:56,390 --> 00:01:57,876 ու հասցրի այն 55 00:01:57,900 --> 00:01:59,593 հենց վերջնաժամկետի ավարտին։ 56 00:01:59,593 --> 00:02:02,108 Ես կարծում էի, որ ամեն ինչ հենց այդպես էլ կվերջանար։ 57 00:02:02,108 --> 00:02:05,757 Բայց մեկ շաբաթ անց ես զանգ ստացա համալսարանից 58 00:02:05,757 --> 00:02:07,420 ու նրանք ասացին․ «Սա Թիմ Ը՞րբընն է» 59 00:02:07,420 --> 00:02:08,888 Ու ես ասացի․ «Այո՞» 60 00:02:08,912 --> 00:02:11,486 ու նրանք ասացին․ «Մենք պետք է խոսենք Ձեր թեզի մասին» 61 00:02:11,496 --> 00:02:12,531 ու ես ասացի «Շատ լավ» 62 00:02:13,468 --> 00:02:14,690 Հետո նրանք ասացին․ 63 00:02:15,040 --> 00:02:17,126 «Դա լավագույն թեզն է, որը մենք տեսել ենք»։ 64 00:02:17,230 --> 00:02:18,855 (Ծիծաղ) 65 00:02:20,014 --> 00:02:22,704 (Ծափահարություններ) 66 00:02:24,875 --> 00:02:26,271 Չէ, էդպես չի եղել իրականում։ 67 00:02:26,271 --> 00:02:28,409 (Ծիծաղ) 68 00:02:28,433 --> 00:02:31,056 Դա բավականին վատ թեզ էր։ 69 00:02:31,080 --> 00:02:33,354 (Ծիծաղ) 70 00:02:33,378 --> 00:02:37,478 Ես ուղղակի ուզում էի վայելել այն պահը, երբ բոլորդ մտածում էիք․ 71 00:02:37,502 --> 00:02:39,407 «Այս տղան հանճար է» 72 00:02:39,431 --> 00:02:40,779 (Ծիծաղ) 73 00:02:40,803 --> 00:02:42,470 Ոչ, այն իրոք շատ վատն էր։ 74 00:02:43,343 --> 00:02:46,751 Ինչևէ, այսօր ես գրող-բլոգեր եմ, 75 00:02:46,775 --> 00:02:48,518 գրում եմ «Սպասիր, բայց ինչու» բլոգը: 76 00:02:48,542 --> 00:02:52,278 Եվ մի քանի տարի առաջ ես որոշեցի գրել գործերը հետաձգելու մասին: 77 00:02:52,302 --> 00:02:55,586 Իմ պահվածքը միշտ ապշեցրել է իմ շուրջը գտնվող չհետաձգողներին 78 00:02:55,610 --> 00:02:59,298 և ես ուզում էի բացատրել աշխարհի չհետաձգողներին, 79 00:02:59,322 --> 00:03:01,429 թե ինչ է կատարվում հետաձգող մարդու գլխում 80 00:03:01,453 --> 00:03:02,893 ու թե ինչու ենք մենք այսպիսին։ 81 00:03:02,917 --> 00:03:04,073 Ես ունեմ մի վարկած, 82 00:03:04,097 --> 00:03:06,952 որ հետաձգողների ուղեղները իրականում 83 00:03:06,976 --> 00:03:08,933 տարբերվում են այլ մարդկանց ուղեղներից, 84 00:03:09,328 --> 00:03:11,679 և սա փորձարկելու համար ես գտա «ՄՌՇ» լաբորատորիա, 85 00:03:11,793 --> 00:03:14,345 որն ինձ թույլ տվեց սկանավորել իմ ուղեղը 86 00:03:14,349 --> 00:03:16,384 և ապացուցված չհետաձգողի ուղեղը, 87 00:03:16,384 --> 00:03:18,193 որպեսզի ես կարողանամ համեմատել դրանք, 88 00:03:18,193 --> 00:03:20,708 ու ես դրանք բերել եմ այստեղ, որ ցույց տամ այսօր։ 89 00:03:20,708 --> 00:03:24,269 Եվ ուզում եմ, որ դուք նայեք ու տեսնեք, թե ինչ տարբերություն եք նկատում։ 90 00:03:24,269 --> 00:03:26,377 Ես գիտեմ, որ եթե դուք ուղեղի մասնագետ չեք, 91 00:03:26,377 --> 00:03:28,894 դա այնքան էլ ակնհայտ չէ, բայց ուղղակի նայեք, լա՞վ։ 92 00:03:28,918 --> 00:03:31,046 Ահա չհետաձգողի ուղեղը։ 93 00:03:31,835 --> 00:03:34,109 (Ծիծաղ) 94 00:03:34,133 --> 00:03:35,284 Իսկ հիմա 95 00:03:36,325 --> 00:03:37,639 ահա իմ ուղեղը։ 96 00:03:38,280 --> 00:03:41,006 (Ծիծաղ) 97 00:03:43,713 --> 00:03:45,277 Տարբերություն կա։ 98 00:03:45,754 --> 00:03:48,292 Երկու ուղեղներն էլ ունեն ռացիոնալ որոշում կայացնող, 99 00:03:48,316 --> 00:03:49,968 բայց հետաձգողի ուղեղը 100 00:03:49,992 --> 00:03:52,978 ունի նաև ակնթարթային հաճույք պահանջող կապիկ։ 101 00:03:53,002 --> 00:03:55,304 Ի՞նչ է դա նշանակում։ 102 00:03:55,328 --> 00:03:57,789 Դա նշանակում է, որ ամեն ինչ լավ է, մինչև այս պահը․ 103 00:03:57,789 --> 00:04:00,302 -Սա իդեալական պահ է աշխատելու համար։ - Ոչ։ 104 00:04:00,435 --> 00:04:03,382 Այսպիսով, ռացիոնալ որոշում կայացնողը կկայացնի ռացիոնալ որոշում 105 00:04:03,382 --> 00:04:05,112 ինչ-որ արդյունավետ բան անելու համար, 106 00:04:05,112 --> 00:04:06,876 բայց Կապիկին դուր չի գալիս այդ պլանը, 107 00:04:06,876 --> 00:04:08,798 ու նա վերցնում է ղեկն իր ձեռքն ու ասում․ 108 00:04:08,822 --> 00:04:11,703 «Գիտե՞ս ինչ, արի կարդանք Վիքիպեդիայի ամբողջ էջը 109 00:04:11,727 --> 00:04:13,863 Նենսի Քերիգըն-Թոնյա Հարդինգ սկանդալի մասին, 110 00:04:13,863 --> 00:04:16,018 որովհետև ես նոր հիշեցի, որ այդպիսի բան է եղել։ 111 00:04:16,042 --> 00:04:17,058 (Ծիծաղ) 112 00:04:17,082 --> 00:04:18,240 Հետո․․. 113 00:04:18,264 --> 00:04:19,527 (Ծիծաղ) 114 00:04:19,551 --> 00:04:21,269 Հետո մենք ստուգելու ենք սառնարանը, 115 00:04:21,269 --> 00:04:24,833 տեսնելու համար, թե այնտեղ ինչ-որ բան փոխվել է 10 րոպե առաջ ստուգելուց հետո։ 116 00:04:24,833 --> 00:04:27,141 Դրանից հետո պտտվելու ենք Յութուբով, 117 00:04:27,165 --> 00:04:30,415 սկսած Ռիչարդ Ֆեյնմանից, ով խոսում է մագնիսներից, 118 00:04:30,439 --> 00:04:35,083 վերջացրած Ջասթին Բիբերի մոր մասին հարցազրույց նայելով։ 119 00:04:35,083 --> 00:04:37,271 (Ծիծաղ) 120 00:04:37,295 --> 00:04:39,058 «Այդ ամենը մի որոշ ժամանակ կպահանջի, 121 00:04:39,082 --> 00:04:42,584 այնպես որ մենք չենք պատրաստվում աշխատել այսօր։ 122 00:04:42,608 --> 00:04:43,771 Կներես։ 123 00:04:43,795 --> 00:04:44,960 (հոգոց) 124 00:04:46,325 --> 00:04:49,694 Հիմա, ի՞նչ է կատարվում այստեղ: 125 00:04:51,361 --> 00:04:53,632 Կապիկն այն անձը չէ, 126 00:04:53,632 --> 00:04:55,624 որին դու ուզում ես տեսնել որպես առաջնորդ։ 127 00:04:55,624 --> 00:04:57,319 Նա լիովին ապրում է ներկա պահով, 128 00:04:57,319 --> 00:05:00,271 նա չունի հիշողություն անցյալի մասին, գիտելիքներ ապագայի մասին, 129 00:05:00,295 --> 00:05:01,992 նրան հետաքրքրում է ընդամենը 2 բան․ 130 00:05:02,016 --> 00:05:03,699 Հեշտ ու զվարճալի։ 131 00:05:04,338 --> 00:05:07,430 Կենդանական աշխարհում դա լավ է աշխատում։ 132 00:05:07,454 --> 00:05:08,662 Եթե դու շուն ես 133 00:05:08,686 --> 00:05:12,257 ու անցկացնում ես ամբողջ կյանքդ, անելով հեշտ ու զվարճալի բաներ, 134 00:05:12,281 --> 00:05:13,446 դու հաջողակ ես։ 135 00:05:13,470 --> 00:05:15,381 (Ծիծաղ) 136 00:05:15,405 --> 00:05:16,691 Եվ կապիկի համար 137 00:05:17,969 --> 00:05:20,063 մարդիկ պարզապես մի այլ կենդանատեսակ են, 138 00:05:20,063 --> 00:05:24,243 որոնք պիտի լավ քնեն, լավ ուտեն ու սերունդ տան, 139 00:05:24,243 --> 00:05:26,153 որը ցեղային ժամանակներում նորմալ կլիներ։ 140 00:05:26,153 --> 00:05:28,907 Բայց եթե նկատել եք, մենք այժմ ցեղային ժամանակներում չենք, 141 00:05:28,907 --> 00:05:33,434 մենք քաղաքակիրթ հասարակությունում ենք, և Կապիկը չգիտի, թե դա ինչ է։ 142 00:05:33,434 --> 00:05:35,909 Դրա համար էլ մենք մեր ուղեղում ունենք մեկ այլ անձի, 143 00:05:35,909 --> 00:05:37,268 ռացիոնալ որոշում կայացնողին, 144 00:05:37,268 --> 00:05:40,653 որը մեզ թույլ է տալիս անել բաներ, որոնք ոչ մի այլ կենդանի չի կարող անել։ 145 00:05:41,703 --> 00:05:43,654 Մենք կարող ենք պատկերացնել ապագան, 146 00:05:43,654 --> 00:05:44,960 տեսնել ամբողջական պատկերը։ 147 00:05:44,960 --> 00:05:46,804 Կարող ենք երկարաժամկետ ծրագրեր կազմել, 148 00:05:46,804 --> 00:05:49,281 և նա ցանկանում է այդ ամենը հաշվի առնել, 149 00:05:50,138 --> 00:05:51,829 և նա ուզում է, որ մենք անենք այն, 150 00:05:51,853 --> 00:05:54,801 ինչն իմաստ ունի անել հենց այդ պահին։ 151 00:05:54,825 --> 00:05:56,214 Երբեմն իմաստ ունի 152 00:05:56,214 --> 00:05:57,847 հեշտ ու զվարճալի բաներ անելը, 153 00:05:57,847 --> 00:05:59,965 օրինակ երբ դու ճաշում ես, կամ գնում ես քնելու 154 00:05:59,965 --> 00:06:02,094 կամ երբ վայելում ես լավ վաստակած ժամանակդ, 155 00:06:02,094 --> 00:06:03,768 դրա համար էլ այդտեղ կա համընկնում։ 156 00:06:03,792 --> 00:06:05,536 Երբեմն նրանք համաձայնության են գալիս։ 157 00:06:05,560 --> 00:06:08,382 Բայց այլ ժամանակ ավելի շատ իմաստ ունի անել բաներ, 158 00:06:08,406 --> 00:06:12,008 որոնք ավելի դժվար են ու պակաս հաճելի՝ 159 00:06:12,008 --> 00:06:13,472 հանուն ամբողջական պատկերի։ 160 00:06:13,472 --> 00:06:15,485 Ու հենց այդտեղ մենք ունենում ենք կոնֆլիկտ։ 161 00:06:15,797 --> 00:06:17,212 Ու հետաձգողի համար 162 00:06:17,212 --> 00:06:19,889 այդ կոնֆլիկտն ամեն անգամ հակված է ավարտվել նույն կերպ ՝ 163 00:06:19,889 --> 00:06:23,609 թողնելով նրան, որ շատ ժամանակ անցկացնի այս նարնջագույն գոտում, 164 00:06:23,633 --> 00:06:27,960 մի հեշտ ու զվարճալի վայր, որն ամբողջովին դուրս է իմաստ ունենալու շրջանակից։ 165 00:06:27,984 --> 00:06:30,263 Ես այն անվանում եմ մութ խաղահրապարակ։ 166 00:06:30,287 --> 00:06:31,911 (Ծիծաղ) 167 00:06:31,935 --> 00:06:35,063 Հիմա, մութ խաղահրապարակը մի վայր է, 168 00:06:35,063 --> 00:06:38,529 որը բոլոր հետաձգողներդ շատ լավ գիտեք։ 169 00:06:38,529 --> 00:06:41,540 Դա այն է, երբ զվարճանքները տեղի են ունենում այն ժամանակ, 170 00:06:41,540 --> 00:06:44,030 երբ չպիտի տեղի ունենան։ 171 00:06:44,418 --> 00:06:46,308 Զվարճանքը, որը դուք վայելում եք այնտեղ 172 00:06:46,332 --> 00:06:48,815 իրականում զվարճանք չէ, քանի որ այն վաստակված չէ 173 00:06:48,839 --> 00:06:52,054 և օդը լցված է մեղքով, երկյուղով, անհանգստությամբ,ինքնատելությամբ 174 00:06:52,078 --> 00:06:54,196 և այդ բոլոր տագնապալից զգացումներով։ 175 00:06:54,703 --> 00:06:58,179 Եվ հարցն այն է, թե այս իրավիճակում, երբ կապիկն է ղեկին, 176 00:06:58,203 --> 00:07:01,796 ինչպե՞ս է հետաձգողն իրեն դուրս հանում դեպի այս կապույտ գոտի, 177 00:07:01,820 --> 00:07:05,101 մի պակաս հաճելի տեղ, բայց որտեղ իսկապես կարևոր բաներ են տեղի ունենում։ 178 00:07:05,125 --> 00:07:10,162 Պարզվում է, որ հետաձգողն ունի պահապան հրեշտակ, 179 00:07:10,186 --> 00:07:13,394 մեկը, ով միշտ նայում ու հետևում է նրան վերևից 180 00:07:13,418 --> 00:07:14,848 իր ամենամութ պահերին։ 181 00:07:14,872 --> 00:07:16,967 Նրա անունը տագնապի հրեշ է։ 182 00:07:16,991 --> 00:07:20,069 (Ծիծաղ) 183 00:07:22,386 --> 00:07:27,246 Այդ հրեշը մեծամասամբ քնած է, 184 00:07:27,270 --> 00:07:31,172 բայց նա հանկարծ արթնանում է ամեն անգամ, երբ վերջնաժամկետը շատ մոտ է, 185 00:07:31,196 --> 00:07:33,241 կամ կա հանրային ամոթի վտանգ, 186 00:07:33,265 --> 00:07:35,776 կարիերայի աղետ կամ այլ սարսափելի հետևանք։ 187 00:07:35,800 --> 00:07:39,972 Եվ ամենակարևորը, նա միակն է, ումից կապիկը սարսափում է: 188 00:07:39,996 --> 00:07:44,574 Նա արդիական դարձավ իմ կյանքում բավականին վերջերս, 189 00:07:44,598 --> 00:07:47,844 որովհետև TED-ի անձնակազմն ինձ դիմեց 6 ամիս առաջ 190 00:07:47,868 --> 00:07:49,889 ու հրավիրեց ելույթ ունենալու TED-ում։ 191 00:07:49,913 --> 00:07:52,341 (Ծիծաղ) 192 00:07:55,058 --> 00:07:56,965 Ես, իհարկե, ասացի այո։ 193 00:07:56,989 --> 00:08:00,794 TED-ում նախկինում ելույթ ունենալն իմ երազանք է եղել միշտ։ 194 00:08:00,818 --> 00:08:04,790 (Ծիծաղ) 195 00:08:04,814 --> 00:08:08,511 (Ծափահարություններ) 196 00:08:12,203 --> 00:08:14,172 Բայց այս հուզմունքի պահին 197 00:08:14,196 --> 00:08:17,497 ռացիոնալ որոշոմ կայացնողն իր մտքին այլ բան ուներ։ 198 00:08:17,521 --> 00:08:19,979 Նա ասում էր. «Հասկանալի՞ է, թե ինչի մեջ ենք ընկել։ 199 00:08:19,979 --> 00:08:23,062 Պատկերացնո՞ւմ ենք, թե ինչ է լինելու մոտ ապագայում։ 200 00:08:23,062 --> 00:08:25,577 Մենք պետք է նստենք ու աշխատենք սրա վրա հենց հիմա»։ 201 00:08:25,577 --> 00:08:28,922 Ու Կապիկն ասաց. «Լրիվ համաձայն եմ, բայց արի հիմա բացենք Google Earth-ը 202 00:08:28,946 --> 00:08:32,106 և խոշորացնենք մինչև Հնդկաստանի խորքը, մոտ 70 մետր գետնից բարձր 203 00:08:32,130 --> 00:08:35,751 ու վերև-ներքև անենք երկուսուկես ժամ մինչև հասնենք երկրի գագաթը, 204 00:08:35,775 --> 00:08:37,753 որ կարողանանք ավելի լավ զգալ Հնդկաստանը։ 205 00:08:37,777 --> 00:08:42,212 (Ծիծաղ) 206 00:08:43,099 --> 00:08:44,634 Մենք հենց դա էլ արեցինք այդ օրը։ 207 00:08:44,658 --> 00:08:47,328 (Ծիծաղ) 208 00:08:48,604 --> 00:08:52,500 Ու երբ 6 ամիսը դարձավ 4, հետո 2, հետո 1, 209 00:08:52,524 --> 00:08:55,619 TED-ի անձնակազմը որոշեց հայտարարել ելույթ ունեցողներին։ 210 00:08:55,619 --> 00:08:57,835 Ես բացեցի կայքը, ու այնտեղ 211 00:08:57,835 --> 00:08:59,635 ուղիղ ինձ էր նայում հենց իմ դեմքը։ 212 00:08:59,659 --> 00:09:01,259 Եվ գուշակեք, թե ով արթնացավ։ 213 00:09:01,283 --> 00:09:04,398 (Ծիծաղ) 214 00:09:05,430 --> 00:09:07,880 Այսպիսով, խուճապի հրեշը խառնվում է իրար 215 00:09:07,904 --> 00:09:10,650 և մի քանի վայրկյան անց ամբողջ համակարգը քաոսի մեջ է: 216 00:09:10,674 --> 00:09:13,120 (Ծիծաղ) 217 00:09:15,511 --> 00:09:18,612 Եվ Կապիկը, եթե հիշում եք, սարսափում է խուճապի հրեշից, 218 00:09:18,636 --> 00:09:19,794 Բում. նա ծառի վրա է։ 219 00:09:19,818 --> 00:09:20,969 Եվ վերջապես, վերջապես, 220 00:09:20,993 --> 00:09:23,589 ռացիոնալ որոշում կայացնողը վերցնում է ղեկն իր ձեռքն 221 00:09:23,613 --> 00:09:25,331 ու ես կարող եմ աշխատել ելույթի վրա։ 222 00:09:25,355 --> 00:09:27,643 Խուճապի հրեշը բացատրում է 223 00:09:27,643 --> 00:09:30,928 հետաձգողների բոլոր տեսակի խելագար վարքագծերը, 224 00:09:30,928 --> 00:09:33,506 օրինակ թե ինչպես ինձ նման մեկը կարող է ծախսել 2 շաբաթ, 225 00:09:33,530 --> 00:09:37,374 չկարողանալով գրել թղթի առաջին նախադասությունը 226 00:09:37,398 --> 00:09:40,169 ու հետո հրաշքով գտնել անհավատալի աշխատանքային էթիկան. 227 00:09:40,169 --> 00:09:43,265 ամբողջ գիշեր արթուն մնալ ու գրել 8 էջ։ 228 00:09:44,385 --> 00:09:47,367 Եվ այս ամբողջ իրավիճակը, երեք հերոսներով, 229 00:09:47,391 --> 00:09:49,411 հետաձգողի համակարգն է։ 230 00:09:50,096 --> 00:09:53,521 Այն գեղեցիկ չէ, բայց ի վերջո, այն աշխատում է։ 231 00:09:53,545 --> 00:09:57,607 Սրա մասին ես որոշեցի գրել մի քանի տարի առաջ բլոգում: 232 00:09:57,631 --> 00:10:00,402 Ու երբ ես դա արեցի, ես զարմացա պատասխանից: 233 00:10:00,402 --> 00:10:02,739 Բառացիորեն հազարավոր էլեկտրոնային նամակներ եկան 234 00:10:02,739 --> 00:10:05,460 տարբեր տեսակի մարդկանցից, աշխարհի բոլոր ծայրերից, 235 00:10:05,460 --> 00:10:07,342 որոնք տարբեր մասնագիտություններ ունեին` 236 00:10:07,366 --> 00:10:10,332 բուժքույրեր, բանկիրներ, նկարիչներ, ինժեներներ 237 00:10:10,356 --> 00:10:12,678 և շատ ու շատ դոկտորանտներ։ 238 00:10:12,702 --> 00:10:14,703 (Ծիծաղ) 239 00:10:14,727 --> 00:10:17,015 Եվ նրանք բոլորը գրում էին՝ նույն բանն ասելով. 240 00:10:17,039 --> 00:10:18,991 «Ես նույնպես այս խնդիրն ունեմ»: 241 00:10:19,015 --> 00:10:22,844 Բայց այն, ինչն ինձ ապշեցրեց, հակադրությունն էր գրառման թեթև երանգի 242 00:10:22,868 --> 00:10:24,963 և այդ նամակների ծանրության միջև։ 243 00:10:25,011 --> 00:10:27,934 Այս մարդիկ մեծ հիասթափությամբ գրում էին այն մասին, 244 00:10:27,934 --> 00:10:30,706 թե ինչ է հետաձգելն արել իրենց կյանքի հետ, 245 00:10:30,706 --> 00:10:32,910 այն մասին, թե ինչ է արել նրանց հետ այս Կապիկը: 246 00:10:34,806 --> 00:10:37,772 Ես մտածեցի այս մասին, և ասացի. 247 00:10:37,892 --> 00:10:41,004 Եթե հետաձգողի համակարգն աշխատում է, ինչու՞ է այսպես։ 248 00:10:41,028 --> 00:10:43,514 Ինչու՞ են այս բոլոր մարդիկ այսպիսի մութ տեղում: 249 00:10:43,538 --> 00:10:46,836 Պարզվում է, որ կա հետաձգման 2 տեսակ։ 250 00:10:47,457 --> 00:10:50,331 Այն ամենն, ինչի մասին ես խոսել եմ այսօր, իմ բերած օրինակները, 251 00:10:50,331 --> 00:10:51,996 սրանք բոլորն ունեն վերջնաժամկետներ, 252 00:10:52,020 --> 00:10:53,318 և երբ կան վերջնաժամկետներ, 253 00:10:53,342 --> 00:10:56,267 հետաձգման էֆեկտն աշխատում է կարճաժամկետ, 254 00:10:56,291 --> 00:10:58,204 որովհետև խուճապի հրեշն է միջամտում։ 255 00:10:58,204 --> 00:10:59,902 Բայց կա երկրորդ տեսակի հետաձգում, 256 00:10:59,902 --> 00:11:02,793 այն տեղի է ունենում իրավիճակներում, երբ չկան վերջնաժամկետներ։ 257 00:11:02,817 --> 00:11:05,507 Օրինակ, եթե դուք ուզում եք կարիերա, որտեղ ինքնաստեղծ եք, 258 00:11:05,531 --> 00:11:07,944 ինչ-որ բան արվեստում, ձեռնարկատիրական մի բան, 259 00:11:07,968 --> 00:11:11,213 սրանց համար ժամկետներ չկան, որովհետև ոչինչ տեղի չի ունենում, 260 00:11:11,213 --> 00:11:13,591 այնքան, մինչև դու չես սկսում աշխատանքը, 261 00:11:13,591 --> 00:11:15,341 թափ հավաքում, գործերին ընթացք տալիս։ 262 00:11:15,341 --> 00:11:18,393 Կան նաև այլ տեսակի կարևոր բաներ ձեր կարիերայի սահմաններից դուրս, 263 00:11:18,393 --> 00:11:20,042 որոնք որևէ ժամկետ չեն նախատեսում, 264 00:11:20,042 --> 00:11:23,191 օրինակ ձեր ընտանիքին տեսնելը կամ հոգ տանելը ձեր առողջության մասին, 265 00:11:23,191 --> 00:11:24,893 աշխատելը ձեր հարաբերությունների վրա 266 00:11:24,893 --> 00:11:27,928 կամ լքել այն հարաբերությունները, որոնք ոչ մի լավ տեղ չեն տանում։ 267 00:11:27,928 --> 00:11:32,736 Եթե հետաձգողի այս ծանր գործերը կատարելու միակ մեխանիզմը 268 00:11:32,760 --> 00:11:34,645 խուճապի հրեշն է, դա խնդիր է, 269 00:11:34,669 --> 00:11:37,469 որովհետև այս բոլոր անժամկետ իրավիճակներում 270 00:11:37,493 --> 00:11:39,121 խուճապի հրեշը չի արթնանում։ 271 00:11:39,145 --> 00:11:40,597 Նա արթնանալու կարիք չունի, 272 00:11:40,597 --> 00:11:43,259 ու հետաձգման հետևանքները չեն երևում, 273 00:11:43,259 --> 00:11:45,083 նրանք ուղղակի տարածվում են դեպի դուրս: 274 00:11:45,953 --> 00:11:48,693 Եվ դա երկարաժամկետ տեսակի հետաձգումն է, 275 00:11:48,717 --> 00:11:51,798 դրա մասին ավելի քիչ է խոսվել և այն ավելի քիչ տեսանելի է, 276 00:11:51,822 --> 00:11:54,723 քան ավելի զվարճալի, կարճաժամկետը։ 277 00:11:54,747 --> 00:11:57,850 Այն սովորաբար վնաս է հասցնում լուռ ու թիրախային, 278 00:11:58,236 --> 00:11:59,970 և այն կարող է հսկայական 279 00:11:59,994 --> 00:12:03,729 երկարաժամկետ դժբախտության և ափսոսանքի աղբյուր լինել։ 280 00:12:04,366 --> 00:12:07,288 Ու ես մտածեցի, որ դրա համար են այս մարդիկ գրում ինձ նամակներ 281 00:12:07,288 --> 00:12:09,874 և այդ պատճառով են նրանք այդպիսի վատ տեղում: 282 00:12:09,874 --> 00:12:12,742 Այնպես չէ, որ նրանք ուզում են արագ-արագ մի ինչ-որ գործ անել։ 283 00:12:12,766 --> 00:12:16,187 Պարզապես երկարաժամկետ հետաձգումը նրանց երբեմն 284 00:12:16,211 --> 00:12:18,250 ստիպում է զգալ հանդիատես սեփական կյանքում։ 285 00:12:18,374 --> 00:12:21,576 Խնդիրն այն չէր, որ նրանք չէին կարողանում հասնել իրենց երազանքներին, 286 00:12:21,600 --> 00:12:24,689 այլ այն, որ նրանք նույնիսկ ի վիճակի չէին գնալ դրանց հետևից։ 287 00:12:24,713 --> 00:12:28,896 Ու երբ ես կարդացի այս նամակները, ես բացահայտում արեցի։ 288 00:12:30,182 --> 00:12:33,582 Ես կարծում եմ, որ չկան չհետաձգողներ։ 289 00:12:33,979 --> 00:12:37,215 Հենց այդպես - կարծում եմ, որ բոլորդ հետաձգողներ եք։ 290 00:12:37,898 --> 00:12:39,812 Գուցե ոչ բոլորդ եք խառնաշփոթ, 291 00:12:39,836 --> 00:12:41,186 ինչպես մեզնից ոմանք, 292 00:12:41,210 --> 00:12:42,739 (Ծիծաղ) 293 00:12:42,763 --> 00:12:46,079 և ձեզնից ոմանք միգուցե ունեն առողջ հարաբերություններ ժամկետների հետ, 294 00:12:46,103 --> 00:12:47,527 բայց հիշեք․ 295 00:12:47,527 --> 00:12:50,491 կապիկի ամենախորամանկ հնարքը ժամկետ չլինելու մեջ է։ 296 00:12:51,069 --> 00:12:53,281 Հիմա ես ուզում եմ ձեզ ցույց տալ մի վերջին բան: 297 00:12:53,305 --> 00:12:55,678 Ես սա անվանում եմ կյանքի օրացույց: 298 00:12:56,352 --> 00:13:00,631 Սրանցից ամեն մեկը մի տուփ է 90 տարվա կյանքի ամեն շաբաթվա համար: 299 00:13:01,345 --> 00:13:02,934 Դրանք այնքան էլ շատ չեն, 300 00:13:02,958 --> 00:13:05,932 մանավանդ, որ մենք արդեն օգտագործել ենք դրանցից շատերը։ 301 00:13:06,607 --> 00:13:11,739 Ես կարծում եմ, որ բոլորս պետք է երկար նայենք այդ օրացույցին: 302 00:13:12,977 --> 00:13:15,990 Պետք է մտածենք, թե ինչի համար ենք իրականում հետաձգում, 303 00:13:16,014 --> 00:13:19,379 քանի որ բոլորը հետաձգում են ինչ-որ բան կյանքում: 304 00:13:20,782 --> 00:13:23,812 Պետք է զգուշանանք ակնթարթային հաճույք պահանջող կապիկից։ 305 00:13:25,455 --> 00:13:27,947 Դա գործ է բոլորիս համար: 306 00:13:28,669 --> 00:13:30,969 Եվ քանի որ տուփերն այնքան էլ շատ չեն, 307 00:13:30,993 --> 00:13:33,283 դա գործ է, որը պետք է հավանաբար սկսել այսօր: 308 00:13:33,307 --> 00:13:36,307 Դե, միգուցե ոչ այսօր, բայց... 309 00:13:36,331 --> 00:13:37,972 (Ծիծաղ) 310 00:13:37,996 --> 00:13:39,146 Դե, գիտեք։ 311 00:13:39,576 --> 00:13:40,726 Շուտով։ 312 00:13:41,393 --> 00:13:42,602 Շնորհակալություն։ 313 00:13:42,626 --> 00:13:50,624 (Ծափահարություններ)