< Return to Video

Will Smith's Life Advice Will Change You - One of the Greatest Speeches Ever | Will Smith Motivation

  • 0:01 - 0:04
    Վախը մոտիվացնում է ինձ:
  • 0:08 - 0:09
    Վախ վախից:
  • 0:09 - 0:13
    Ես ատում եմ ինչ-որ բան անելու հանդեպ
  • 0:14 - 0:15
    ունեցած վախը, դա շատ պարզ է:
  • 0:16 - 0:18
    Ահա՛, թե ինչով եմ ես առաջնորդվում
  • 0:18 - 0:20
    և այդ ակնթարթի համար
  • 0:20 - 0:22
    պատրաստ եմ մահանալ:
  • 0:24 - 0:26
    Դուք չեք կարող վախենալ
  • 0:26 - 0:28
    ճշմարտության համար մեռնելուց:
  • 0:29 - 0:31
    Ճշմարտությունը միակ բանն է
  • 0:31 - 0:32
    որ միշտ կմնա անփոփոխ:
  • 0:33 - 0:34
    Եվ
  • 0:35 - 0:38
    Դուք չպետք է վախենաք,
  • 0:38 - 0:39
    թե ինչ կպատահի Ձեզ հետ,
  • 0:39 - 0:41
    ճշմարտությունը ասելիս,
  • 0:41 - 0:43
    որովհետև, ինչ էլ որ
  • 0:43 - 0:45
    պատահում է Ձեզ հետ,
  • 0:45 - 0:48
    ճշմարտությունը չասելը շատ ավելի վատ է:
  • 0:49 - 0:51
    Առաջին քայլը՝
  • 0:51 - 0:54
    նախքան որևէ մեկը աշխարհում կհավատա,
  • 0:54 - 0:56
    նախ Դուք եք պարտավոր հավատալ:
  • 0:56 - 0:57
    Իմաստ չկա ունենալ պլան Բ,
  • 0:57 - 0:59
    քանի որ այն շեղում է Ձեզ պլան Ա-ից:
  • 0:59 - 1:00
    Եվ ես կարծում եմ
  • 1:00 - 1:03
    հոգեբանորեն իմ առավելությունը՝
  • 1:03 - 1:04
    այն մարդկանց հանդեպ,
  • 1:04 - 1:08
    ում հետ ես մրցակցության մեջ եմ եղել
  • 1:08 - 1:09
    տարբեր իրավիճակներում
  • 1:09 - 1:12
    առաջին քայլը անելու դժվարությունն է,
  • 1:12 - 1:15
    երբ տեսնում ես, թե որքան մեծ է առաջադրանքը:
  • 1:15 - 1:18
    Առաջադրանքն ինձ համար երբեք ահռելի չէ:
  • 1:18 - 1:19
    Այն միշտ սոսկ մեկ աղյուս է:
  • 1:19 - 1:24
    Ես գիտեմ և ես շատ վաղ հասակում եմ սովորել,
  • 1:24 - 1:27
    որ Դուք չեք փորձում կառուցել պատ
  • 1:27 - 1:30
    Դուք չեք պատրասվում կառուցել պատ:
  • 1:30 - 1:32
    Դուք չեք ասում, ես կառուցելու եմ
  • 1:32 - 1:34
    երբևէ կառուցված ամենամեծ, ամենաընտիր,
  • 1:34 - 1:36
    ամենալավ պատը:
  • 1:36 - 1:37
    Սկսելով այն դու ասում ես․
  • 1:37 - 1:40
    ես պատրաստվում եմ դնել այս աղյուսը
  • 1:40 - 1:42
    այնքան անթերի, որքան հնարավոր է:
  • 1:43 - 1:45
    Չի լինի մի աղյուս Երկրի երեսին,
  • 1:45 - 1:47
    որը դրված կլինի այս մեկի պես,
  • 1:47 - 1:48
    որը ես եմ դնելու հաջորդող
  • 1:48 - 1:50
    տասը րեպեների ընթացքում:
  • 1:50 - 1:52
    Եվ Դուք անում եք դա ամեն օր
  • 1:53 - 1:55
    և շուտով կառուցում եք պատը:
  • 1:55 - 1:59
    Ես երբեք ինձ առանձնահատուկ տաղանդավոր
  • 1:59 - 2:02
    չեմ համարել։ Որտեղ որ աչքի եմ ընկնում
  • 2:02 - 2:04
    դա անհեթեթ,
  • 2:06 - 2:07
    հիվանդագին
  • 2:07 - 2:08
    աշխատանքային էթիկա է
  • 2:08 - 2:10
    Գիտե՞ս, մինչ ուրիշները քնած են
  • 2:10 - 2:11
    ես աշխատում եմ
  • 2:11 - 2:14
    մինչ նրանք ուտում են, ես աշխատում եմ
  • 2:14 - 2:17
    Տաղանդի և հմտության տարանջատումը
  • 2:17 - 2:21
    ամենից շատ թյուր ըմբռնված հասկացությունն է
  • 2:21 - 2:23
    այն մարդկանց համար, ովքեր փորձում են
  • 2:23 - 2:24
    աչքի ընկնել, ովքեր երազանքներ ունեն,
  • 2:24 - 2:25
    որոնք ցանկանում են ի կատար ածել
  • 2:25 - 2:27
    տաղանդը քեզ ի ծնե է տրված:
  • 2:27 - 2:29
    Հմտությունը կատարելագործվում է միայն
  • 2:29 - 2:31
    ժամերով, ժամերով ու ժամերով քեզ վրա
  • 2:31 - 2:33
    աշխատելու շնորհիվ:
  • 2:34 - 2:37
    Միշտ իմացել եմ, որ
  • 2:37 - 2:40
    ես բավականին շատ կարող եմ աշխատել,
  • 2:40 - 2:41
    ոչ մի խնդիր չի եղել
  • 2:41 - 2:42
    կարգապահության հետ, ոչ մի
  • 2:42 - 2:46
    խնդիր չի եղել զոհաբերելու ունակության
  • 2:46 - 2:48
    կամ զոհաբերելու ցանկության հետ կապված
  • 2:49 - 2:52
    Ոչինչ հեշտ չէ, անկախ այն փաստից, թե
  • 2:52 - 2:54
    որքան տաղանդավոր ես դու,
  • 2:54 - 2:56
    Ձեր տաղանդը մարելու է, եթե Դուք հմուտ չեք,
  • 2:56 - 2:59
    երբ Դուք չեք սովորում, երբ Դուք իսկապես
  • 2:59 - 3:01
    քրտնաջան չեք աշխատում, չեք նվիրում Ձեզ
  • 3:01 - 3:04
    ամեն օր ավելի լավը դառնալու գործին:
  • 3:04 - 3:06
    Մի տարի հայրս խանութ էր տնօրինում:
  • 3:06 - 3:10
    Ու նա որոշեց ինչ գնով էլ լինի իր խանութի
  • 3:10 - 3:13
    դիմաց նոր պատ պետք է կառուցի:
  • 3:13 - 3:17
    Այդպես նա գրեթե չորս մետր բարձրությամբ
  • 3:18 - 3:21
    և գրեթե ինը մետր երկարությամբ պատը քանդեց:
  • 3:24 - 3:26
    Ես ու եղբայրս էլ ստիպված էինք
  • 3:26 - 3:27
    մեկ մետրանոց փոս փորել,
  • 3:27 - 3:29
    մենք էինք հիմքը դնողները,
  • 3:29 - 3:31
    մենք ձեռքով խառնում էինք բետոնը:
  • 3:32 - 3:36
    Մեկուկես տարի մենք կառուցում էինք այդ պատը:
  • 3:36 - 3:38
    Մեկուկես տարի ամեն օր դասերից հետո մենք
  • 3:38 - 3:41
    գալիս էինք, խառնում էինք բետոնը
  • 3:41 - 3:43
    ու անում մեր գործը և դա
  • 3:43 - 3:44
    միայն անում էինք
  • 3:44 - 3:46
    ես ու իմ փոքր եղբայրը։ Հիշում եմ,թե
  • 3:46 - 3:49
    ինչպես էինք կանգնում ետ, նայում պատին
  • 3:49 - 3:51
    և ասում՝ այստեղ միշտ փոս է լինելու։
  • 3:51 - 3:55
    Մեկ տարի անց մենք դրեցինք վերջին աղյուսը
  • 3:55 - 3:59
    հայրս ետ կանգնեց իմ ու եղբորս հետ:
  • 3:59 - 4:02
    Նա մտածում էր, որ արեց դա:
  • 4:02 - 4:04
    Ես գիտեի, որ վերջին երկու տարիներին
  • 4:04 - 4:07
    նա դա էր ծրագրում
  • 4:07 - 4:11
    մենք ետ կանգնեցինք, նայեցինք պատին:
  • 4:11 - 4:12
    Հայրս նայեց ինձ ու եղբորս ու ասաց․
  • 4:12 - 4:15
    «էլ երբեք չասեք ինձ, թե ինչ-որ բան չեք
  • 4:15 - 4:17
    կարող անել». և մտավ խանութ:
  • 4:18 - 4:20
    Երբ ես երեխա էի, ծնողներս
  • 4:20 - 4:21
    ինձ միշտ ասում էին,
  • 4:21 - 4:22
    որ դու կարեղ ես լինել այն, ինչ
  • 4:22 - 4:23
    ուզում ես լինել, դու կարեղ ես անել այն
  • 4:23 - 4:25
    ինչ ուզում ես անել
  • 4:25 - 4:27
    և այդ պաշտոնը, այդ դիրքը
  • 4:27 - 4:30
    այն ամենաբարձր պաշտոնն է Երկրի երեսին:
  • 4:30 - 4:33
    Ես սա ծնողներիցս եմ լսել,
  • 4:33 - 4:35
    բայց ես անվերապահորեն չէի հավատում դրան,
  • 4:35 - 4:37
    մինչդեռ ես դուրս եկա աշխարհ, ես գործեցի
  • 4:37 - 4:39
    գլուխս բարձր պահած
  • 4:39 - 4:41
    և ես նայեցի մարդկանց աչքերին,
  • 4:41 - 4:42
    խոսեցի մարդկանց հետ,
  • 4:42 - 4:44
    ասես, ես արժանի էի այն ամենին,
  • 4:44 - 4:46
    ինչ այս մոլորակը կարող էր առաջարկել:
  • 4:46 - 4:48
    Ես պարզապես, իսկապես ես ցանկանում եմ
  • 4:48 - 4:50
    աշխարհի բոլոր երեխաներին
  • 4:50 - 4:52
    մարդկանց, ովքեր դիտում են սա ասել
  • 4:52 - 4:54
    Կոնֆուցիոսը մի անգամ ասել է.
  • 4:54 - 4:55
    «Նա, ով ասում է կարող եմ
  • 4:55 - 4:58
    և նա, ով ասում է ես չեմ կարող
  • 4:58 - 5:00
    երկուսն էլ սովորաբար ճիշտ են»:
  • 5:06 - 5:08
    Ունենալ «Փառք»-ը ուսումնասիրելու
  • 5:08 - 5:11
    հնարավորություն, յուրաքանչյուր ժամանակ,
  • 5:11 - 5:15
    Երբ ունեք այդ հնարավորությունը, անշուշտ,
  • 5:17 - 5:22
    կան խոչընդոտներ, որոնք էլ կբացահայտեն, թե
  • 5:22 - 5:27
    ով եք Դուք: Շատ ավելի ակնհայտ է դառնում՝
  • 5:27 - 5:28
    թե ով եք Դուք:
  • 5:29 - 5:32
    «Ո՞վ եմ ես» հարցի սահմանումը չափազանց
  • 5:32 - 5:35
    ակնհայտ է ինձ համար, ինչպես նաև,
  • 5:35 - 5:37
    այն վերասահմանում է, թե ինչպիսին եմ ուզում
  • 5:37 - 5:38
    ես լինել:
  • 5:40 - 5:43
    Իրապես, ես գիտեմ,
  • 5:43 - 5:46
    որ ավելի ուժեղ եմ, քան պատկերացրել եմ:
  • 5:46 - 5:49
    Գիտե՞ք,Դուք չեք կարող ինքներդ Ձեզ չհարցնել,
  • 5:49 - 5:52
    թե ի՞նչ կանեի ես,եթե լինեի Մուհամեդ Ալիի
  • 5:52 - 5:53
    փոխարեն:
  • 5:54 - 5:58
    Ես լավագույնը չեմ ամեն ինչում:
  • 5:59 - 6:01
    Էդդի Մըրֆին ավելի զվարճալի է, քան ես
  • 6:01 - 6:03
    երբևիցե կարող եմ լինել:
  • 6:03 - 6:06
    Դենզելն ավելի հզոր է, քան ես կարող եմ
  • 6:06 - 6:08
    երբևիցե լինել:
  • 6:09 - 6:13
    Կարծում եմ ուժս նրանում է, որ ես կարող եմ
  • 6:13 - 6:17
    ամեն ինչ լավ անել, ես կարող եմ ամեն ինչից
  • 6:17 - 6:18
    փոքր-ինչ լինել:
  • 6:18 - 6:22
    Եվ հենց սա եմ համարում իմ ուժը:
  • 6:22 - 6:24
    Ես երբևէ ի վիճակի չեմ լինի մրցել
  • 6:24 - 6:25
    Դենզելի հետ:
  • 6:26 - 6:31
    Վայելեք կապվածությունը մարդկանց,
  • 6:31 - 6:33
    և գաղափարների հետ:
  • 6:34 - 6:37
    Գիտե՞ք , ես ունեմ առաքելություն:
  • 6:37 - 6:40
    Գրեթե տասը տարի է, ինչ ես ինձ համար
  • 6:40 - 6:42
    առաքելություն եմ նախագծել:
  • 6:43 - 6:45
    Անցած մի քանի տարիների ընթացքում
  • 6:45 - 6:48
    առաքելությունը նույնն է մնացել, և այն
  • 6:48 - 6:50
    եղել է կյանքեր բարելավելը:
  • 6:50 - 6:53
    Երբ ես խորասուզվում եմ մի բանի մեջ, ես
  • 6:53 - 6:55
    փնտրում եմ, գեթ այն մեկ մասնիկը,
  • 6:55 - 7:00
    որը կարող է հնարավորինս բարելավել կյանքը:
  • 7:00 - 7:02
    Սա կապված է նաև ֆիլմ նկարահանելու
  • 7:02 - 7:04
    և այդ գործընթացում ներգրավված մարդկանց
  • 7:04 - 7:06
    հետ փոխհարաբերվելու հետ:
  • 7:06 - 7:08
    «Կյանքեր բարելավելու» հասկացությունը
  • 7:08 - 7:10
    մղվում է այն ամենի կենտրոն, ինչը ես
  • 7:10 - 7:12
    անում եմ, իսկ հետո, ես հասկանում եմ,
  • 7:12 - 7:15
    որ բարելավել կյանքեր նշանակում է
  • 7:15 - 7:17
    շարունակաբար ավելի լավը դարձնել ինքդ քեզ:
  • 7:19 - 7:23
    Ամեն առավոտ, երբ վեր եմ կենում անկողնուց,
  • 7:23 - 7:26
    գիտեմ որ դեռևս աշխարհում ամեն բան կարգի
  • 7:26 - 7:28
    չեմ բերել: Միշտ ունեմ անելիք:
  • 7:29 - 7:32
    Ես ցանկանում եմ,որ իմ կյանքը, իմ աշխատանքը
  • 7:32 - 7:35
    իմ ընտանիքը որևէ արժեք ունենան:
  • 7:35 - 7:37
    Եթե դու ինչ-որ մեկի կյանքը ավելի լավը չես
  • 7:37 - 7:39
    դարձնում, ապա դու ապարդյուն ես
  • 7:39 - 7:41
    վատնում ժամանակդ:
  • 7:41 - 7:43
    Կարծես՝ քո կյանքը ավելի լավն է
  • 7:43 - 7:45
    դառնում ուրիշների կյանքը ավելի լավը
  • 7:45 - 7:46
    դարձնելու միջոցով:
  • 7:47 - 7:50
    Մի քանի ամիս առաջ ես ասացի, որ հավատում եմ,
  • 7:50 - 7:52
    եթե ցանկանայի, ապա կարող էի դառնալ
  • 7:52 - 7:56
    Միացյալ Նահանգների նախագահ:
  • 7:56 - 7:59
    Այդ հայտարարությանս դրդապատճառը
  • 7:59 - 8:01
    հասկանալուց հետո, կարծում եմ,որ ընդամենը
  • 8:01 - 8:08
    զառացանք էր, որը բոլոր հաջողակ մարդիկ
  • 8:08 - 8:11
    ստիպված են ունենալ:
  • 8:12 - 8:15
    Ստիպված ես հավատալ, որ կատարվածը կարող է
  • 8:15 - 8:18
    տարբերվել այն ամենից, ինչը կատարվել է
  • 8:18 - 8:21
    նախորդ 52 իլիգան պատմական դեմքերի հետ:
  • 8:21 - 8:24
    Ստիպված ես հավատալ,որ տարբերվող
  • 8:24 - 8:25
    բան կարող է կատարվել:
  • 8:26 - 8:31
    Մի բան, ինչի մասին ես փորձել եմ խոսել
  • 8:31 - 8:35
    ու մեկնաբանել Ալիի միտքն է փառքի
  • 8:35 - 8:37
    խճճված պարզության մասին:
  • 8:41 - 8:43
    Եվ, թե ինչպես է, որ փառքը այնքան էլ
  • 8:44 - 8:45
    զարմանահրաշ
  • 8:45 - 8:46
    էզոտերիկ
  • 8:47 - 8:48
    պատրանքային
  • 8:48 - 8:52
    աստվածանման հատկանիշ չէ, որը
  • 8:52 - 8:55
    մեզնից յուրահատուկները կարող են երբևէ
  • 8:55 - 8:56
    ճաշակել:
  • 8:57 - 8:59
    Սա մի բան է,որը իսկապես գոյություն ունի
  • 8:59 - 9:01
    բոլորիս մեջ:
  • 9:01 - 9:06
    Կորուստը կապված է ուրախության հետ,
  • 9:06 - 9:09
    ինչպես և, ցավն ու տառապանքը:
  • 9:09 - 9:12
    Ի վիճակի լինել հաղթահարել ինչ-որ բան,
  • 9:12 - 9:15
    իրականում մի մեծ մասնիկն է այն ամենի,
  • 9:15 - 9:17
    որը Դուք կարող եք գտնել Ձեր ուրախության
  • 9:17 - 9:19
    հաջորդ ալիքում:
  • 9:19 - 9:21
    Դուք գնահատում եք մանրուքները:
  • 9:23 - 9:26
    Ատում էի վախի զգացողությունը, որ նույնիսկ
  • 9:27 - 9:31
    չէի ցանկանում հանդիպումների գնալ: Ատում էի:
  • 9:31 - 9:35
    Ուղղակի վախենում էի մի բան անելուց:
  • 9:35 - 9:38
    Եվ մի բան ինչ ձևավորվել էր իմ երիտասարդ
  • 9:38 - 9:40
    տարիներին այն էր, որ ես որդեգրել էի
  • 9:40 - 9:43
    հարձակողական վերաբերմունք այն ամենի
  • 9:43 - 9:45
    հանդեպ,ինչը ինձ վախեցնում էր:
Title:
Will Smith's Life Advice Will Change You - One of the Greatest Speeches Ever | Will Smith Motivation
Description:

more » « less
Video Language:
English
Duration:
10:06

Armenian subtitles

Revisions