Վախը մոտիվացնում է ինձ: Վախ վախից: Ես ատում եմ ինչ-որ բան անելու հանդեպ ունեցած վախը, դա շատ պարզ է: Ահա՛, թե ինչով եմ ես առաջնորդվում և այդ ակնթարթի համար պատրաստ եմ մահանալ: Դուք չեք կարող վախենալ ճշմարտության համար մեռնելուց: Ճշմարտությունը միակ բանն է որ միշտ կմնա անփոփոխ: Եվ Դուք չպետք է վախենաք, թե ինչ կպատահի Ձեզ հետ, ճշմարտությունը ասելիս, որովհետև, ինչ էլ որ պատահում է Ձեզ հետ, ճշմարտությունը չասելը շատ ավելի վատ է: Առաջին քայլը՝ նախքան որևէ մեկը աշխարհում կհավատա, նախ Դուք եք պարտավոր հավատալ: Իմաստ չկա ունենալ պլան Բ, քանի որ այն շեղում է Ձեզ պլան Ա-ից: Եվ ես կարծում եմ հոգեբանորեն իմ առավելությունը՝ այն մարդկանց հանդեպ, ում հետ ես մրցակցության մեջ եմ եղել տարբեր իրավիճակներում առաջին քայլը անելու դժվարությունն է, երբ տեսնում ես, թե որքան մեծ է առաջադրանքը: Առաջադրանքն ինձ համար երբեք ահռելի չէ: Այն միշտ սոսկ մեկ աղյուս է: Ես գիտեմ և ես շատ վաղ հասակում եմ սովորել, որ Դուք չեք փորձում կառուցել պատ Դուք չեք պատրասվում կառուցել պատ: Դուք չեք ասում, ես կառուցելու եմ երբևէ կառուցված ամենամեծ, ամենաընտիր, ամենալավ պատը: Սկսելով այն դու ասում ես․ ես պատրաստվում եմ դնել այս աղյուսը այնքան անթերի, որքան հնարավոր է: Չի լինի մի աղյուս Երկրի երեսին, որը դրված կլինի այս մեկի պես, որը ես եմ դնելու հաջորդող տասը րեպեների ընթացքում: Եվ Դուք անում եք դա ամեն օր և շուտով կառուցում եք պատը: Ես երբեք ինձ առանձնահատուկ տաղանդավոր չեմ համարել։ Որտեղ որ աչքի եմ ընկնում դա անհեթեթ, հիվանդագին աշխատանքային էթիկա է Գիտե՞ս, մինչ ուրիշները քնած են ես աշխատում եմ մինչ նրանք ուտում են, ես աշխատում եմ Տաղանդի և հմտության տարանջատումը ամենից շատ թյուր ըմբռնված հասկացությունն է այն մարդկանց համար, ովքեր փորձում են աչքի ընկնել, ովքեր երազանքներ ունեն, որոնք ցանկանում են ի կատար ածել տաղանդը քեզ ի ծնե է տրված: Հմտությունը կատարելագործվում է միայն ժամերով, ժամերով ու ժամերով քեզ վրա աշխատելու շնորհիվ: Միշտ իմացել եմ, որ ես բավականին շատ կարող եմ աշխատել, ոչ մի խնդիր չի եղել կարգապահության հետ, ոչ մի խնդիր չի եղել զոհաբերելու ունակության կամ զոհաբերելու ցանկության հետ կապված Ոչինչ հեշտ չէ, անկախ այն փաստից, թե որքան տաղանդավոր ես դու, Ձեր տաղանդը մարելու է, եթե Դուք հմուտ չեք, երբ Դուք չեք սովորում, երբ Դուք իսկապես քրտնաջան չեք աշխատում, չեք նվիրում Ձեզ ամեն օր ավելի լավը դառնալու գործին: Մի տարի հայրս խանութ էր տնօրինում: Ու նա որոշեց ինչ գնով էլ լինի իր խանութի դիմաց նոր պատ պետք է կառուցի: Այդպես նա գրեթե չորս մետր բարձրությամբ և գրեթե ինը մետր երկարությամբ պատը քանդեց: Ես ու եղբայրս էլ ստիպված էինք մեկ մետրանոց փոս փորել, մենք էինք հիմքը դնողները, մենք ձեռքով խառնում էինք բետոնը: Մեկուկես տարի մենք կառուցում էինք այդ պատը: Մեկուկես տարի ամեն օր դասերից հետո մենք գալիս էինք, խառնում էինք բետոնը ու անում մեր գործը և դա միայն անում էինք ես ու իմ փոքր եղբայրը։ Հիշում եմ,թե ինչպես էինք կանգնում ետ, նայում պատին և ասում՝ այստեղ միշտ փոս է լինելու։ Մեկ տարի անց մենք դրեցինք վերջին աղյուսը հայրս ետ կանգնեց իմ ու եղբորս հետ: Նա մտածում էր, որ արեց դա: Ես գիտեի, որ վերջին երկու տարիներին նա դա էր ծրագրում մենք ետ կանգնեցինք, նայեցինք պատին: Հայրս նայեց ինձ ու եղբորս ու ասաց․ «էլ երբեք չասեք ինձ, թե ինչ-որ բան չեք կարող անել». և մտավ խանութ: Երբ ես երեխա էի, ծնողներս ինձ միշտ ասում էին, որ դու կարեղ ես լինել այն, ինչ ուզում ես լինել, դու կարեղ ես անել այն ինչ ուզում ես անել և այդ պաշտոնը, այդ դիրքը այն ամենաբարձր պաշտոնն է Երկրի երեսին: Ես սա ծնողներիցս եմ լսել, բայց ես անվերապահորեն չէի հավատում դրան, մինչդեռ ես դուրս եկա աշխարհ, ես գործեցի գլուխս բարձր պահած և ես նայեցի մարդկանց աչքերին, խոսեցի մարդկանց հետ, ասես, ես արժանի էի այն ամենին, ինչ այս մոլորակը կարող էր առաջարկել: Ես պարզապես, իսկապես ես ցանկանում եմ աշխարհի բոլոր երեխաներին մարդկանց, ովքեր դիտում են սա ասել Կոնֆուցիոսը մի անգամ ասել է. «Նա, ով ասում է կարող եմ և նա, ով ասում է ես չեմ կարող երկուսն էլ սովորաբար ճիշտ են»: Ունենալ «Փառք»-ը ուսումնասիրելու հնարավորություն, յուրաքանչյուր ժամանակ, Երբ ունեք այդ հնարավորությունը, անշուշտ, կան խոչընդոտներ, որոնք էլ կբացահայտեն, թե ով եք Դուք: Շատ ավելի ակնհայտ է դառնում՝ թե ով եք Դուք: «Ո՞վ եմ ես» հարցի սահմանումը չափազանց ակնհայտ է ինձ համար, ինչպես նաև, այն վերասահմանում է, թե ինչպիսին եմ ուզում ես լինել: Իրապես, ես գիտեմ, որ ավելի ուժեղ եմ, քան պատկերացրել եմ: Գիտե՞ք,Դուք չեք կարող ինքներդ Ձեզ չհարցնել, թե ի՞նչ կանեի ես,եթե լինեի Մուհամեդ Ալիի փոխարեն: Ես լավագույնը չեմ ամեն ինչում: Էդդի Մըրֆին ավելի զվարճալի է, քան ես երբևիցե կարող եմ լինել: Դենզելն ավելի հզոր է, քան ես կարող եմ երբևիցե լինել: Կարծում եմ ուժս նրանում է, որ ես կարող եմ ամեն ինչ լավ անել, ես կարող եմ ամեն ինչից փոքր-ինչ լինել: Եվ հենց սա եմ համարում իմ ուժը: Ես երբևէ ի վիճակի չեմ լինի մրցել Դենզելի հետ: Վայելեք կապվածությունը մարդկանց, և գաղափարների հետ: Գիտե՞ք , ես ունեմ առաքելություն: Գրեթե տասը տարի է, ինչ ես ինձ համար առաքելություն եմ նախագծել: Անցած մի քանի տարիների ընթացքում առաքելությունը նույնն է մնացել, և այն եղել է կյանքեր բարելավելը: Երբ ես խորասուզվում եմ մի բանի մեջ, ես փնտրում եմ, գեթ այն մեկ մասնիկը, որը կարող է հնարավորինս բարելավել կյանքը: Սա կապված է նաև ֆիլմ նկարահանելու և այդ գործընթացում ներգրավված մարդկանց հետ փոխհարաբերվելու հետ: «Կյանքեր բարելավելու» հասկացությունը մղվում է այն ամենի կենտրոն, ինչը ես անում եմ, իսկ հետո, ես հասկանում եմ, որ բարելավել կյանքեր նշանակում է շարունակաբար ավելի լավը դարձնել ինքդ քեզ: Ամեն առավոտ, երբ վեր եմ կենում անկողնուց, գիտեմ որ դեռևս աշխարհում ամեն բան կարգի չեմ բերել: Միշտ ունեմ անելիք: Ես ցանկանում եմ,որ իմ կյանքը, իմ աշխատանքը իմ ընտանիքը որևէ արժեք ունենան: Եթե դու ինչ-որ մեկի կյանքը ավելի լավը չես դարձնում, ապա դու ապարդյուն ես վատնում ժամանակդ: Կարծես՝ քո կյանքը ավելի լավն է դառնում ուրիշների կյանքը ավելի լավը դարձնելու միջոցով: Մի քանի ամիս առաջ ես ասացի, որ հավատում եմ, եթե ցանկանայի, ապա կարող էի դառնալ Միացյալ Նահանգների նախագահ: Այդ հայտարարությանս դրդապատճառը հասկանալուց հետո, կարծում եմ,որ ընդամենը զառացանք էր, որը բոլոր հաջողակ մարդիկ ստիպված են ունենալ: Ստիպված ես հավատալ, որ կատարվածը կարող է տարբերվել այն ամենից, ինչը կատարվել է նախորդ 52 իլիգան պատմական դեմքերի հետ: Ստիպված ես հավատալ,որ տարբերվող բան կարող է կատարվել: Մի բան, ինչի մասին ես փորձել եմ խոսել ու մեկնաբանել Ալիի միտքն է փառքի խճճված պարզության մասին: Եվ, թե ինչպես է, որ փառքը այնքան էլ զարմանահրաշ էզոտերիկ պատրանքային աստվածանման հատկանիշ չէ, որը մեզնից յուրահատուկները կարող են երբևէ ճաշակել: Սա մի բան է,որը իսկապես գոյություն ունի բոլորիս մեջ: Կորուստը կապված է ուրախության հետ, ինչպես և, ցավն ու տառապանքը: Ի վիճակի լինել հաղթահարել ինչ-որ բան, իրականում մի մեծ մասնիկն է այն ամենի, որը Դուք կարող եք գտնել Ձեր ուրախության հաջորդ ալիքում: Դուք գնահատում եք մանրուքները: Ատում էի վախի զգացողությունը, որ նույնիսկ չէի ցանկանում հանդիպումների գնալ: Ատում էի: Ուղղակի վախենում էի մի բան անելուց: Եվ մի բան ինչ ձևավորվել էր իմ երիտասարդ տարիներին այն էր, որ ես որդեգրել էի հարձակողական վերաբերմունք այն ամենի հանդեպ,ինչը ինձ վախեցնում էր: