Թոնի Ռոբինս․ ինչու՞ ենք մենք անում այն ինչ անում ենք
-
0:00 - 0:01(Ծափահարություններ)
-
0:02 - 0:05Շնորհակալություն։ Պիտի ասեմ, որ ինձ համար սա և մարտահրավեր է, և հաճույք։
-
0:05 - 0:08Հաճույք է, որովհետև ես հնարավորություն ունեմ կիսվել իմ գիտելիքներով։
-
0:08 - 0:12Եվ մարտահրավեր` որովհետև սովորաբար իմ ամենակարճ սեմինարը 50 ժամ է տևում։
-
0:12 - 0:13(Ծիծաղ)
-
0:13 - 0:16Չեմ չափազանցում։ Ես շաբաթ-կիրակի եմ սեմինարներ վարում, և
-
0:16 - 0:17ավելին եմ անում քան պարզապես մարդկանց վարժեցնելն է.
-
0:17 - 0:20ես խորացված փորձի կողմնակից եմ։ Ինչպե՞ս եք դուք լեզու սովորել։
-
0:20 - 0:22Դուք այն չեք սովորել պարզապես դրա սկզբունքները սերտելով,
-
0:22 - 0:25դուք խորացել եք նրա մեջ, այնքան հաճախ խոսել, որ այն դարձել է իրական։
-
0:25 - 0:28Բայց հիմնական պատճառը, որի համար այստեղ եմ, բացի նրանից, որ շան որդի եմ,
-
0:28 - 0:30այն է, որ ես իրականում իրավասու եմ։
-
0:30 - 0:32Ես այստեղ չեմ, որպեսզի մոտիվացնեմ ձեզ. դուք դրա կարիքն ակնհայտորեն չունեք։
-
0:32 - 0:34Եվ շատ դեպքերում մարդիկ մտածում են, որ ես հենց դա եմ անում,
-
0:34 - 0:37իսկ դա ճշմարտությունից շատ հեռու է։ Այնուամենայնիվ, հաճախ
-
0:38 - 0:39մարդիկ ասում են ինձ․ «Ես մոտիվացիայի կարիք չունեմ»։
-
0:39 - 0:41Իսկ ես ասում եմ․ «Հետաքրքրական է։ Դա այն չէ, ինչ ես անում եմ»։
-
0:41 - 0:45Ես հարցնում եմ «ինչու՞»։ Ես ուզում եմ իմանալ, թե ինչու եք դուք անում այն, ինչ անում եք։
-
0:45 - 0:47Ո՞րն է ձեր շարժառիթը։
-
0:48 - 0:51Ո՞րն է այն ուժը, որ ձեզ առաջ է մղում այսօր։ Ոչ 10 տարի առաջ։
-
0:51 - 0:53Կամ միգուցե դուք նույն տեղու՞մ եք մնացել։ Ես հավատացած եմ,
-
0:53 - 0:56որ ներքին շարժիչի անտեսանելի ուժի ակտիվացումը
-
0:56 - 0:58աշխարհում ամենակարևոր բանն է։
-
0:58 - 1:02Ես այստեղ եմ, քանի որ հավատացած եմ, որ զգացմունքները կյանքի ուժն են։
-
1:02 - 1:04Այստեղ գտնվողներս բոլորս ունենք հրաշալի մտավոր կարողություններ։
-
1:04 - 1:06Բոլորս ունենք հրաշալի մտավոր կարողություններ, այդպես չէ՞։
-
1:07 - 1:09Մյուս կատեգորիաների մասին չգիտեմ, բայց մենք բոլորս կարող ենք մտածել։
-
1:09 - 1:10Եվ մեր մտավոր կարողություններով կարող ենք ռացիոնալացնել ամեն բան։
-
1:11 - 1:14Մենք կարող ենք ամեն բան անել։ Մենք կարող ենք․․․ Ես համաձայն եմ այն մտքի հետ,
-
1:14 - 1:17որ հնչեցվեց մի քանի օր առաջ․ մարդիկ առաջնորդվում են սեփական շահով։
-
1:17 - 1:19Բայց մենք բոլորս գիտենք, որ երբեմն դա այդպես չէ։
-
1:20 - 1:22Դուք միշտ չէ, որ առաջնորդվում եք սեփական շահով,
-
1:23 - 1:24որովհետև երբ հայտնվում են զգացմունքներ,
-
1:24 - 1:26մտածելակերպը փոխվում է։
-
1:27 - 1:29Եվ այսպես, հիանալի է, որ մենք կարող ենք ճկուն մտածել
-
1:29 - 1:31կյանքի մասին, և հատկապես
-
1:31 - 1:33մեզանից նրանք, ով շատ խելացի են, կարող են իրենց գլխի մեջ այդ խաղը խաղալ։
-
1:33 - 1:35Բայց ես իրոք ուզում եմ հասկանալ, թե ինչն է ձեզ առաջ մղում։
-
1:35 - 1:37Եվ միգուցե ես կցանկանայի առաջարկել ձեզ
-
1:37 - 1:40այս ելույթի վերջում բացահայտել, թե որտեղ եք դուք գտնվում այսօր
-
1:40 - 1:43երկու պատճառով։ Առաջինը, որպեսզի դուք կարողանաք ավելի մեծ ներդրում ունենալ, և երկրորդը,
-
1:44 - 1:46որ դուք ոչ միայն ավելի լավ հասկանաք մարդկանց,
-
1:46 - 1:49այլ նաև միգուցե ավելի շատ նրանց գնահատեք, և ստեղծեք այնպիսի կապեր,
-
1:49 - 1:51որոնք կարող են օգնել դիմագրավելու այն մարտահրավերներին,
-
1:51 - 1:52որոնք այսօր կանգնած են մեր հասարակության առջև։
-
1:52 - 1:54Նրանք միայն մեծանալու են
-
1:54 - 1:55հենց այն տեխնոլոգիայի պատճառով, որ մեզ միավորում է,
-
1:56 - 1:59քանի որ այն ստիպում է մեզ հատվել։ Եվ այդ հատումը
-
1:59 - 2:02միշտ չէ, որ ստեղծում է «բոլորը բոլորին հասկանում են,
-
2:02 - 2:04և բոլորը բոլորին գնահատում են» մթնոլորտ։
-
2:04 - 2:08Այսպիսով, ես 30 տարի տարված եմ մի հարցով, այն է․
-
2:09 - 2:11«Ի՞նչն է ազդում մարդկանց կյանքի որակի վրա։
-
2:12 - 2:13Ի՞նչն է ազդում նրանց արտադրողականության վրա»։
-
2:13 - 2:14Որովհետև դա այն է, ինչի համար ես վարձատրվում եմ։
-
2:14 - 2:15Եվ ես պետք է արդյունք ցույց տամ այս պահին`
-
2:15 - 2:18թե, ինչ եմ արել այդ 30 տարում։ Ինձ զանգահարում են,
-
2:18 - 2:21երբ մարզիկը խայտառակ կերպով պարտություն է կրում ազգային հեռուստատեսությամբ,
-
2:21 - 2:23երբ նա իր հակառակորդներից հինգ քայլ առաջ էր,
-
2:23 - 2:24իսկ հիմա չի կարող իրենց հասնել։
-
2:25 - 2:26Եվ ես պետք է մի բան անեմ հենց հիմա արդյունք ստանալու համար,
-
2:26 - 2:28այլապես իմաստը կորում է։ Ինձ զանգահարում են,
-
2:29 - 2:30երբ երեխան պատրաստվում է ինքնասպանություն գործել,
-
2:31 - 2:33և ես պետք է մի բան անեմ հենց այդ պահին։ Եվ 29 տարվա ընթացքում`
-
2:33 - 2:36երախտապարտ եմ, որ ոչ մի անգամ չեմ ձախողվել այս 29 տարվա ընթացքում։
-
2:36 - 2:38Դա չի նշանակում, որ երբեք չեմ ձախողվի։ Բայց մինչ այսօր չեմ ձախողվել,
-
2:38 - 2:40և դրա պատճառն այն է, որ հասկանում եմ մարդկային կարիքները, որոնց մասին էլ ուզում եմ ձեզ հետ խոսել։
-
2:40 - 2:43Այսպիսով, երբ ինձ զանգահարում են և հարցնում արտադրողականության մասին, սա մի բան է։
-
2:43 - 2:45Ինչպե՞ս ես փոխում իրավիճակը։
-
2:46 - 2:49Բայց ես նաև փորձում եմ հասկանալ, թե ինչն է
-
2:49 - 2:51ազդում մարդու` ներդրում անելու կարողության վրա,
-
2:52 - 2:55մի բանի վրա, որ մարդն անում է ոչ իր համար։ Միգուցե իրական հարցը հետևյալն է,
-
2:55 - 2:58գիտեք, ես նայում եմ կյանքին և տեսնում երկու հիմնական դաս։
-
2:58 - 3:00Առաջինը` գոյություն ունի նվաճումների գիտություն,
-
3:00 - 3:02այն է․ ցանկացած բան, որ արվում է կարելի է հասցնել կատարելության։
-
3:03 - 3:05Դա նույն է, ինչ «Ինչպես վերցնել անտեսանելին և դարձնել այն տեսանելի»-ն, այդպես չէ՞։
-
3:05 - 3:07Ինչպե՞ս եք իրականացնում ձեր երազանքները։
-
3:07 - 3:09Լինի դա ձեր բիզնեսը, ձեր ներդրումը հասարակության մեջ, դրամ,
-
3:10 - 3:11ինչ ուզում է լինի, ձեր մարմինը, ձեր ընտանիքը։
-
3:12 - 3:14Իսկ մյուս դասը, որը շատ հազվադեպ է յուրացվում, ինքնաիրականացման արվեստն է։
-
3:14 - 3:17Գիտությունը հեշտ է, այդպես չէ՞։
-
3:17 - 3:19Մենք գիտենք կանոնները։ Դուք գրում եք օրենսգիրքը։ Դուք հետևում եք դրանց
-
3:20 - 3:21և արդյունք ստանում։ Իսկ երբ արդեն գիտեք խաղի կանոնները,
-
3:21 - 3:23պարզապես բարձրացնում եք խաղագումարը, այդպես չէ՞։
-
3:24 - 3:26Բայց երբ հարցը հասնում է ինքնաիրականացմանը, դա արվեստ է։
-
3:26 - 3:28Այն պարզ պատճառով, որ այն գնահատելու
-
3:28 - 3:31և ներդրում ունենալու կարողություն է։ Միայնակ, դուք սահմանափակ եք ձեր զգացմունքների մեջ։
-
3:32 - 3:35Այսպիսով, ես մի հետաքրքիր լաբորատոր ուսումնասիրություն արեցի` պատասխանելու այն հարցին,
-
3:35 - 3:36թե ինչպես կփոխվի մարդու կյանքը,
-
3:36 - 3:39եթե դիտարկեք մի մարդու, որը նման է նրանց, ում
-
3:39 - 3:42դու տվել ես ամեն ինչ։ Բոլոր այն ռեսուրսները,
-
3:42 - 3:44որոնց կարիքը նրանք ունեն։ Դուք տալիս եք նրանց ոչ թե 100 դոլար արժողությամբ համակարգիչ,
-
3:44 - 3:46այլ ամենալավ համակարգիչը։ Դուք տալիս եք նրանց սեր,
-
3:46 - 3:47դուք տալիս եք նրանց զվարճանք։ Դուք հոգում եք նրանց մասին, երբ դրա անհրաժեշտությունը կա։
-
3:48 - 3:50Եվ այդ մարդիկ շատ հաճախ, և համոզված եմ, որ դուք գիտեք նրանցից ոմանց,
-
3:51 - 3:53չնայած այդ ամբողջ սիրո, կրթության, դրամի և գիտելիքների`
-
3:53 - 3:56անցկացնում են իրենց կյանքը վերականգնողական հիվանդանոցներում։
-
3:57 - 3:59Իսկ այնուհետև հանդիպում եք մարդկանց, որոնք անցել են ցավի միջով,
-
4:00 - 4:03ենթարկվել են հոգեբանական, սեռական, հոգևոր, էմոցիոնալ ոտնձգությունների,
-
4:03 - 4:05և ոչ միշտ, բայց հաճախ, նրանք դառնում են այն մարդկանցից,
-
4:05 - 4:08որոնք ամենամեծ ներդրումն են ունենում հասարակության մեջ։
-
4:08 - 4:11Այսպիսով, մենք պիտի հարց տանք մեզ․ այդ ի՞նչն է։
-
4:12 - 4:14Ի՞նչն է, որ ձևավորում է մեզ։ Մենք ապրում ենք թերապևտիկ մշակույթում։
-
4:15 - 4:17Մեզանից շատերը դրանով չեն զբաղվում, բայց մշակույթը թերապևտիկ բնույթ ունի։
-
4:17 - 4:19Ես նկատի ունեմ, որ տարածված է այն կարծիքը, որ մենք մեր անցյալն ենք։
-
4:20 - 4:22Յուրաքանչյուր մարդ այս սենյակում չէր լինի այստեղ,
-
4:22 - 4:23եթե հավատար այդ տեսությանը,
-
4:23 - 4:25բայց հասարակության մեծ մասը մտածում է, թե կենսագրությունը ճակատագիր է։
-
4:26 - 4:29Անցյալը հավասարեցվում է ապագային։ Եվ իհարկե հենց այդպես էլ կա, եթե դուք անցյալում եք ապրում։
-
4:29 - 4:30Բայց այս սենյակում գտնվող մարդիկ գիտեն,
-
4:31 - 4:32ու չնայած դրան էլ, մենք պետք է միմյանց հիշեցնենք,
-
4:32 - 4:34քանի որ հնարավոր է ինչ-որ բան իմանալ, իմանալ, թե ինչ է պետք անել,
-
4:35 - 4:36և չօգտագործել այդ գիտելիքը, չկիրառել այն։
-
4:37 - 4:38Այնպես որ, մենք պետք է հիշեցնենք միմյանց,
-
4:38 - 4:41որ որոշումը մեծագույն ուժ է։ Ահա, թե ինչ է այն։
-
4:41 - 4:43Երբ հարցնում եք մարդկանց`
-
4:43 - 4:44երբևէ ձախողվե՞լ եք ինչ-որ գործում։
-
4:44 - 4:46Ձեզանից քանի՞սն են երբևէ ձախողվել
-
4:46 - 4:47ինչ-որ կարևոր գործում։ Ասացեք՝ «այո»։
-
4:48 - 4:49Ունկնիդրներ՝ այո։
-
4:49 - 4:50ԹՌ՝ Շնորհակալություն հաղորդակցման բարձր մակարդակի համար։
-
4:51 - 4:52(Ծիծաղ)
-
4:52 - 4:55Բայց եթե հարցնեք մարդկանց` ինչու՞ եք ձախողվել։
-
4:55 - 4:57Ինչ-որ մեկին, որ աշխատում է ձեզ մոտ, կամ գիտեք, գործընկերոջ,
-
4:57 - 4:59կամ նույնիսկ ինքներդ ձեզ։ Երբ չեն հասնում նպատակին,
-
4:59 - 5:01ինչպե՞ս են մարդիկ պատճառաբանում իրենց անհաջողությունը։
-
5:01 - 5:03Ի՞նչ ենք նրանք ասում։ Չունեմ, չեմ իմացել,
-
5:04 - 5:06չեմ ունեցել բավարար գիտելիք։ Չեմ ունեցել գումար։
-
5:06 - 5:11Չեմ ունեցել ժամանակ։ Չեմ ունեցել տեխնոլոգիա։ Գիտեք,
-
5:11 - 5:14չեմ ունեցել լավ կառավարիչ։ Չեմ ունեցել․․․․
-
5:14 - 5:18Ալ Գոռ՝ Սահմանադրական դատարան։ (Ծիծաղ)
-
5:28 - 5:30Թոնի Ռոբինս՝ Եվ․․․
-
5:30 - 5:32(Ծափահարություններ)
-
5:32 - 5:33և․․․
-
5:33 - 5:36(Ծափահարություններ)
-
5:36 - 5:38ի՞նչ ընդհանուր բան կա այս բոլորի մեջ, ներառյալ Սահմանադրական դատարանը։
-
5:38 - 5:40(Ծիծաղ)
-
5:41 - 5:45Դրանք պնդում են, որ դուք ունեք ռեսուրսների պակաս, և դա միգուցե ճշմարիտ է։
-
5:45 - 5:47Միգուցե դուք չունեք գումար, միգուցե դուք չունեք Սահմանադրական դատարան,
-
5:48 - 5:50բայց դա որոշիչ գործոն չէ։
-
5:50 - 5:56(Ծափահարություններ)
-
5:56 - 5:57Եվ դուք կարող եք ուղղել ինձ, եթե սխալ բան ասեմ։
-
5:59 - 6:01Ռեսուրսները երբեք որոշիչ գործոն չեն հանդիսանում, որոշիչ գործոնը հնարամիտությունն է։
-
6:02 - 6:04Ավելի պարզ ասած, նկատի ունեմ,
-
6:04 - 6:09որ եթե դուք զգացմունք ունեք, մարդկային զգացմունք, մի բան, որ ես զգացել եմ
-
6:09 - 6:12ձեր շնորհիվ նախանցյալ օրը այն չափի,
-
6:13 - 6:15որ երբևէ չէի զգացել, և եթե դուք հաղորդակցվեիք այդ զգացմունքի հետ,
-
6:15 - 6:16ես հավատացած եմ, որ դուք կհաղթահարեիք ամեն ինչ և հաղթանակ կտանեիք։
-
6:17 - 6:22(Ծափահարություններ)
-
6:22 - 6:26Բայց ինչքան հեշտ է ինձ համար ասել, թե ինչ պետք է նա անի։
-
6:26 - 6:28(Ծիծաղ)
-
6:28 - 6:35Դու հիմար ես, Ռոբինս։ Բայց ես գիտեմ` երբ մենք դիտում էինք բանավեճերը,
-
6:36 - 6:38կային զգացմունքներ, որոնք խանգարում էին մարդկանց
-
6:38 - 6:40տեսնել այդ մարդու ինտելեկտը և կարողությունները։
-
6:40 - 6:42Եվ ինչպես դա ազդեց որոշ մարդկանց վրա այդ օրը,
-
6:42 - 6:45որովհետև ես գիտեմ մարդկանց, որոնք ցանկանում էին քվեարկել իր օգտին և չարեցին դա,
-
6:46 - 6:49և ես տխրել էի։ Բայց այնտեղ կար նաև այլ զգացմունք։
-
6:49 - 6:50Ձեզանից քանի՞սը գիտեն, թե ինչի մասին եմ ես խոսում։ Ասացեք «այո»։
-
6:51 - 6:52Ունկնդիրներ՝ այո։
-
6:52 - 6:54ԹՌ՝ Այսպիսով, զգացմունքները կարևոր են։ Եվ եթե մենք կարողանանք ունենալ ճիշտ զգացմունքը,
-
6:55 - 6:57մենք կարող ենք ամեն ինչ անել։ Մենք կարող ենք ամեն ինչ հաղթահարել։
-
6:57 - 6:59Եթե դուք բավականին հնարամիտ եք, բավականին աշխույժ և զվարճալի,
-
6:59 - 7:00կարո՞ղ եք յուրաքանչյուրին համոզել ցանկացած բանում։ Այո՞, թե՞ ոչ։
-
7:01 - 7:02Ունկնդիրներ՝ այո։
-
7:02 - 7:03ԹՌ՝ Եթե դուք չունեք գումար, բայց բավականին հնարամիտ եք և վճռական,
-
7:03 - 7:06դուք ճանապարհ կգտնեք։ Այսպիսով, հենց դա է հիմնական ռեսուրսը։
-
7:06 - 7:09Բայց սա այն պատմությունը չէ, որ մարդիկ պատմում են, այդպես չէ՞։
-
7:09 - 7:11Պատմությունը, որ մարդիկ պատմում են, հազար այլ պատմությունների հավաքածու է։
-
7:11 - 7:13Նրանք ասում են` մենք չունենք ռեսուրս, բայց վերջին հաշվով,
-
7:13 - 7:15եթե նայեք այստեղ, հաջորդ սլայդը խնդրում եմ,
-
7:16 - 7:17ի՞նչ պատճառներով նրանք հաջողության չեն հասել։
-
7:18 - 7:21Հաջորդ սլայդը, խնդրում եմ։ Շան որդին խառնեց հերթականությունը։
-
7:21 - 7:25(Ծիծաղ)
-
7:25 - 7:26բայց ես այն գնահատեցի, ասեմ ձեզ։
-
7:26 - 7:28(Ծիծաղ)
-
7:28 - 7:31Ի՞նչն է սահմանում ձեր ռեսուրսները։ Մենք ասացինք, որ որոշումները ձևավորում են ճակատագիրը,
-
7:31 - 7:35որն էլ իմ ուշադրության կենտրոնում է այս պահին։ Եթե որոշումները ձևավորում են ճակատագիրը, ապա վերջինս
-
7:35 - 7:37սահմանվում է երեք որոշմամբ։ Ինչի՞ վրա եք կենտրոնանալու։
-
7:37 - 7:39Այս պահին, դուք պետք է որոշեք, թե ինչի վրա եք կենտրոնանալու։
-
7:39 - 7:41Այս պահին, գիտակցաբար կամ անգիտակցաբար։ Այն պահին, երբ դուք որոշում եք կայացնում
-
7:42 - 7:43կենտրոնանալ մի բանի վրա, դուք պետք է դրան իմաստ հաղորդեք,
-
7:44 - 7:46և այդ իմաստն առաջացնում է զգացմունք։
-
7:46 - 7:49Սա վե՞րջն է, թե՞ սկիզբը։ Արդյո՞ք Աստված պատժում է ինձ, թե՞
-
7:49 - 7:51պարգևատրում, թե՞ սա բախտի քմահաճույք է։
-
7:52 - 7:55Զգացմունքը, հետևաբար, ստեղծում է այն, ինչ մենք պիտի անենք՝ գործողություն։
-
7:55 - 7:56Այսպիսով, մտածեք ձեր կյանքի մասին։
-
7:57 - 7:58Որոշումների մասին, որոնք ձևավորել են ձեր ճակատագիրը։
-
7:59 - 8:01Եվ սա բավականին ծանր է հնչում, բայց վերջին հինգ կամ 10 տարվա,
-
8:02 - 8:03կամ 15 տարվա ընթացքում, եղե՞լ են որոշումներ,
-
8:03 - 8:05որոնք չընդունելու դեպքում,
-
8:05 - 8:08ձեր կյանքն ամբողջովին այլ կլիներ։ Ձեզանից քանի՞սը կարող են մտաբերել դրանք։
-
8:08 - 8:09Ազնվությամբ ասեք, ավելի լա՞վ կլիներ, թե՞ վատ։ Ասացեք «այո»։
-
8:10 - 8:11Ունկնդիրներ՝ այո։
-
8:11 - 8:13ԹՌ՝ Միգուցե դա աշխատավայր ընտրելու որոշում էր,
-
8:13 - 8:14և դուք գտաք ձեր մեծ սերը այնտեղ։
-
8:15 - 8:17Միգուցե դա կարիերայի հետ կապված որոշում էր։ Գիտեմ, որ Google-ի հանճարները, որոնց հանդիպեցի այստեղ,
-
8:18 - 8:19նկատի ունեմ, սկզբում նրանք որոշում էին կայացրել
-
8:20 - 8:22վաճառել իրենց տեխնոլոգիան։ Ի՞նչ, եթե նրանք իրագործեին այդ որոշումն
-
8:23 - 8:25իրենց սեփական մշակույթը կառուցելու փոխարեն։ Ինչպե՞ս կփոխվեր աշխարհը։
-
8:25 - 8:27Ինչպե՞ս կփոխվեր իրենց կյանքը։ Իրենց ազդեցությունը։
-
8:28 - 8:30Աշխարհի պատմությունն այդ որոշումներն են։
-
8:30 - 8:33Երբ կինը կանգնում է և ասում․ «Ոչ, ես չեմ գնա ավտոբուսի հետև»,
-
8:34 - 8:37նա փոխում է ոչ միայն իր սեփական կյանքը։ Այդ որոշումը ձևավորել է մեր մշակույթը։
-
8:37 - 8:40Կամ երբ ինչ-որ մեկը կանգնած է տանկի առջև։ Կամ Լանս Արմստրոնգի
-
8:41 - 8:42իրավիճակում գտնվելով, երբ որևէ մեկն ասում է ձեզ․
-
8:43 - 8:45«Դուք ունեք տեստիկուլյար քաղցկեղ»։ Սա բավականին ծանր է ցանկացած տղամարդու համար,
-
8:46 - 8:47հատկապես, եթե հեծանվորդ եք։
-
8:47 - 8:49(Ծիծաղ)
-
8:49 - 8:51Դուք ունեք ուռուցք գլխուղեղում, դուք ունեք այն թոքերում։
-
8:51 - 8:53Բայց ո՞րն էր նրա որոշումը այն մասին, թե ինչի վրա կենտրոնանալ։
-
8:54 - 8:55Այն տարբերվում էր այլ մարդկանց որոշումներից։ Ի՞նչ էր դա նշանակում։
-
8:55 - 8:57Դա ավարտը չէր, դա սկիզբն էր։ Ի՞նչ եմ ես պատրաստվում անել։
-
8:57 - 9:00Նա հաղթող է ճանաչվում յոթ առաջնություններում, որոնցում մինչ քաղցկեղը ոչ մի անգամ չէր հաղթել,
-
9:00 - 9:02որովհետև, նա ուներ էմոցիոնալ պատրաստվածություն,
-
9:03 - 9:06հոգեբանական ուժ։ Դա է մարդկային էակների միջև եղած տարբերությունը,
-
9:06 - 9:08որ ես տեսել եմ մոտ երեք միլիոն մարդկանց մոտ։
-
9:08 - 9:10Խոսքը իմ լաբորատոր հետազոտության մասին է։ Դրան մասնակցել են երեք միլիոն մարդ
-
9:11 - 9:1380 տարբեր երկրներից, որոնց հետ ես հաղորդակցվելու հնարավորություն եմ ունեցել
-
9:13 - 9:17այդ 29 տարվա ընթացքում։ Եվ որոշ ժամանակ անց, որոշ միտումներ ակնհայտ են դառնում։
-
9:17 - 9:19Դուք տեսնում եք, որ Հարավային Ամերիկան և Աֆրիկան
-
9:19 - 9:22կարող են կապված լինել որոշակի ձևով, այդպես չէ՞։ Որոշ մարդիկ ասում են․
-
9:22 - 9:25«Դա ծիծաղելի է»։ Դա պարզ է։ Այսպիսով, ի՞նչը ձևավորեց Լանսին։
-
9:25 - 9:30Ի՞նչն է ձևավորում ձեզ։ Երկու անտեսանելի ուժ։ Շատ արագ․ Առաջինը՝ իրավիճակը։
-
9:31 - 9:32Մենք բոլորս էլ եղել ենք տարբեր իրավիճակներում։
-
9:32 - 9:34Եղե՞լ է ժամանակ, երբ դուք ինչ-որ բան եք արել, և դրանից հետո
-
9:34 - 9:35մտածել, չեմ հավատում, որ ասացի դա,
-
9:36 - 9:38չեմ հավատում, որ արեցի դա, դա այնքան մեծ հիմարություն էր, ո՞վ է եղել նման իրավիճակում։
-
9:38 - 9:39Ասացեք․ «այո»։
-
9:39 - 9:40Ունկնդիրներ՝ այո։
-
9:40 - 9:42ԹՌ՝ Արդյո՞ք երբևէ արել եք ինչ-որ բանից, որից հետո մտածել եք․ «Այո՜, դա ես էի»։
-
9:42 - 9:44(Ծիծաղ)
-
9:44 - 9:46Ճի՞շտ է։ Դա ձեր կարողությունը չէր, դա իրավիճակն էր, որում գտնվում էիք։
-
9:47 - 9:49Աշխարհի ձեր մոդելը դա է, ինչ ձևավորում է ձեզ երկարաժամկետ հատվածում։
-
9:50 - 9:53Աշխարհի ձեր մոդելը ֆիլտր է։ Դա այն է, ինչ ձևավորում է մեզ։
-
9:53 - 9:54Դա այն է, ինչ ստիպում է մարդկանց որոշումներ ընդունել։
-
9:55 - 9:56Երբ մենք ցանկանում ենք ազդել ինչ-որ մեկի վրա, մենք պետք է իմանանք,
-
9:56 - 9:57թե ինչն է արդեն ազդում իրենց վրա։
-
9:58 - 9:59Եվ ես հավատացած եմ, որ դա բաղկացած է երեք մասից։
-
10:00 - 10:02Առաջինը՝ ո՞րն է ձեր նպատակը։ Ի՞նչ եք դուք ուզում։
-
10:02 - 10:04Որը, ես հավատացած եմ, նույնը չէ, ինչ ձեր ցանկությունները։
-
10:04 - 10:06Դուք կարող եք հասնել ձեր նպատակներին կամ բավարարել ցանկությունը։ Ձեզանից քանի՞սն են հասել նպատակին
-
10:06 - 10:08և մտածել, ընդհամենն ա՞յդ էր։
-
10:08 - 10:09Քանի՞սդ եք ունեցել այդ զգացմունքը։ Ասացեք «այո»։
-
10:09 - 10:10Ունկնդիրներ՝ այո։
-
10:10 - 10:13ԹՌ՝ Մենք ունենք կարիքներ։ Ես կարծում եմ, որ կա վեց մարդկային կարիք։
-
10:13 - 10:16Երկրորդ, այն ժամանակ երբ դուք հասկանում եք, թե որն է այն նպատակը, որ ձեզ առաջ է մղում,
-
10:16 - 10:19և դուք հայտնաբերում եք ճշմարտությունը, դուք չեք ձևավորում այն, դուք այն բացահայտում եք,
-
10:19 - 10:20և միայն այդժամ, դուք գտնում եք ձեր քարտեզը․
-
10:20 - 10:23համոզմունքների այն համակարգը, որն ուղղորդում է ձեզ կարիքները բավարարելու գործում։
-
10:23 - 10:25Որոշ մարդիկ կարծում են, որ այդ կարիքները բավարարելու համար պետք է ոչնչացնել աշխարհը,
-
10:25 - 10:28որոշ մարդիկ էլ՝ որ պետք է կառուցել ինչ-որ բան, ստեղծել ինչ-որ բան, սիրել ինչ-որ մեկին։
-
10:29 - 10:32Եվ ապա, իհարկե, վառելիք եք ընտրում։ Եվ այսպես, շատ արագ, վեց կարիք։
-
10:32 - 10:34Թույլ տվեք ասել ձեզ, թե որոնք են դրանք։ Առաջինը՝ որոշակիություն։
-
10:34 - 10:36Սրանք նպատակներ կամ ցանկություններ չեն, սրանք ունիվերսալ են։
-
10:37 - 10:38Բոլորին անհրաժեշտ է վստահություն, որ իրենք կարող են խուսափել ցավից
-
10:38 - 10:40և առնվազն հարմարավետ իրենց զգալ։ Ինչպե՞ս կարելի է դա անել։
-
10:40 - 10:44Վերահսկե՞լ բոլորին։ Հմտությու՞ն ձեռք բերել։ Հանձնվե՞լ։ Ծխե՞լ։
-
10:45 - 10:47Եվ եթե դուք կատարյալ որոշակիություն ունենաք, հեգնականորոն,
-
10:47 - 10:48չնայած նրան, որ մենք բոլորս էլ դրա կարիքը ունենք․․․․
-
10:48 - 10:50այսպես, երբ դուք չունեք որոշակիություն ձեր առողջության կամ երեխաների,
-
10:50 - 10:52կամ դրամի մասին, դուք որևէ բանի մասին մտածել չեք կարող։
-
10:52 - 10:53Եթե համոզված չեք, որ առաստաղը փուլ չի գա,
-
10:53 - 10:54դուք չեք մնա լսարանում որևէ մեկին լսելու համար։
-
10:55 - 10:58Բայց, չնայած մենք տարբեր կերպ ենք վերաբերվում որոշակիությանը, եթե մենք ունենանք կատարյալ որոշակիություն
-
10:59 - 11:00մենք կստանանք ի՞նչ։ Ի՞նչ եք զգում, երբ ամեն ինչ որոշակի է։
-
11:00 - 11:01Դուք գիտե՞ք, թե ինչ է տեղի ունենալու։ Գիտե՞ք, թե երբ է այն տեղի ունենալու։
-
11:01 - 11:02Ինչպե՞ս է այն տեղի ունենալու։ Ի՞նչ կզգայիք։
-
11:03 - 11:06Սարսափելի ձանձրալի կլիներ։ Այդպիսով, Աստված, լինելով անսահման իմաստուն,
-
11:06 - 11:07(Ծիծաղ)
-
11:07 - 11:10տվել է մեզ երկրորդ մարդկային կարիքը, այն է` անորոշակիություն։
-
11:10 - 11:12Մենք բազմազանության կարիք ունենք։ Մենք անակնկալների կարիք ունենք։
-
11:13 - 11:14Ձեզանից քանի՞սն են սիրում անակնկալներ։ Ասացեք «այո»։
-
11:15 - 11:16Ունկնդիրներ՝ այո։
-
11:16 - 11:17ԹՌ՝ Անհեթեթություն։ Դուք սիրում եք այն անակնկալները, որոնք ձեզ դուր են գալիս։
-
11:17 - 11:19(Ծիծաղ)
-
11:19 - 11:22Նրանք, որոնք ձեզ դուր չեն գալիս, դուք անվանում են խնդիրներ, բայց դուք դրանց կարիքն ունեք։
-
11:22 - 11:25Այսպիսով, բազմազանությունը կարևոր է։ Երբևէ վարձով վերցրե՞լ եք ֆիլմ,
-
11:25 - 11:29որ արդեն տեսել եք։ Ո՞վ է այդպես արել։ Դուք ձեր կյանքը չունե՞ք։
-
11:29 - 11:31(Ծիծաղ)
-
11:31 - 11:33Լավ։ Ինչու՞ եք դա անում։ Դուք համոզված եք, որ այն լավն է,
-
11:33 - 11:35քանի որ կարդացել կամ տեսել եք այն, բայց հույս ունեք,
-
11:35 - 11:37որ բավականին ժամանակ է անցել, և դուք այն մոռացել եք, հետևաբար բազմազանություն կմտցնեք կյանքում։
-
11:38 - 11:41Երրորդ մարդկային կարիքը կարևորությունն է։ Մենք բոլորս կարիք ունենք
-
11:41 - 11:44զգալ մեզ կարևոր, առանձնահատուկ, եզակի։ Դուք կարող եք զգալ դա ավելի շատ գումար վաստակելով։
-
11:44 - 11:46Դուք կարող եք անել դա ավելի հոգևոր լինելով։
-
11:46 - 11:48Դուք կարող եք անել դա, հայտնվելով մի իրավիճակում,
-
11:48 - 11:51երբ դաջվածքներ եք անում և ծակում եք մարմնի այնպիսի մասեր, որոնց մասին մարդիկ չեն ուզում իմանալ։
-
11:52 - 11:55Ամեն գնով կարելի է դրան հասնել։ Դա անելու ամենաարագ ճանապարհը,
-
11:55 - 11:57եթե չունեք կրթություն, մշակույթ, համոզմունք և ռեսուրս
-
11:57 - 12:00կամ հնարամտություն, բռնությունն է։ Եթե ես ատրճանակ եմ պահում ձեր գլխի մոտ
-
12:00 - 12:02և ես ապրում եմ գողական թաղում, միանգամից ես կարևոր եմ դառնում։
-
12:02 - 12:05Որքա՞ն կարևոր եմ դառնում զրոյից տաս բալային սանդղակով։ Տաս։ Որքա՞ն համոզված եմ ես,
-
12:05 - 12:08որ դուք կպատասխանեք ինձ։ Տաս։ Ինչքա՞ն որոշակիություն կա։
-
12:09 - 12:10Ո՞վ գիտի, թե ինչ է պատահելու։ Մի տեսակ հետաքրքիր է։
-
12:10 - 12:13Նման է քարանձավ բարձրանալուն և նման բաներ անելուն։
-
12:13 - 12:15Կատարյալ բազմազանություն և անորոշակիություն։
-
12:15 - 12:18Եվ դա կարևոր է, այդպես չէ՞։ Այնպես որ, դուք ցանկանում եք վտանգել ձեր կյանքը դրա համար։
-
12:19 - 12:21Այդ իսկ պատճառով բռնությունը միշտ եղել է և միշտ կլինի,
-
12:21 - 12:23եթե իհարկե մենք` որպես տարատեսակ, գիտակցության փոփոխություն չապրենք։
-
12:24 - 12:25Դուք կարող եք կարևորություն ստանալ միլիոնավոր ձևերով,
-
12:25 - 12:27բայց կարևոր լինելու համար, դուք պետք է լինեք առանձնահատուկ և տարբերվեք մյուսներից։
-
12:27 - 12:30Ահա այն, ինչի կարիքը մենք իրականում բոլորս ունենք՝ կապ, և սեր` չորրորդ կարիքը։
-
12:31 - 12:33Մենք բոլորս ուզում ենք դա։ Մարդկանց մեծ մասը բավարարվում է կապով,
-
12:33 - 12:35քանի որ սերը վախեցնում է նրանց։ Նրանք չեն ուզում ցավ ապրել։
-
12:35 - 12:38Ո՞վ է ձեզանից եղել անձնական հարաբերության մեջ, որը ցավ է պատճառել։ Ասացեք «այո»։
-
12:38 - 12:39(Ծիծաղ)
-
12:39 - 12:41Եթե ձեռքներդ չեք բարձրացնում, ուրեմն ավելի վատ պատմության մեջ եք ընկել։
-
12:41 - 12:42(Ծիծաղ)
-
12:42 - 12:43Եվ ձեզ կրկին ցավ են պատճառելու։
-
12:43 - 12:45Ուրախ եք չէ՞, որ եկել եք այս դրական հանդիպմանը։
-
12:45 - 12:46(Ծիծաղ)
-
12:46 - 12:49Բայց ճշմարտությունն այն է, որ մենք դրա կարիքն ունենք։ Մենք կարող ենք դրան հասնել մտերմական հարաբերությունների միջոցով,
-
12:49 - 12:52ընկերության միջոցով, աղոթքի միջոցով, բնության մեջ զբոսնելու միջոցով։
-
12:53 - 12:55Եթե ոչինչ չի օգնում, շուն պահեք։ Կատու չէ։ Շուն։
-
12:55 - 12:57Քանի որ, երբ հեռանում եք երկու րոպեով,
-
12:57 - 12:59և ապա վերադառնում հինգ րոպեից, կարծես վեց ամիս բացակայած լինեք, այնպես չէ՞։
-
12:59 - 13:00(Ծիծաղ)
-
13:00 - 13:02Այսպիսով, յուրաքանչյուր մարդ գտնում է մի ձև բավարարելու համար առաջին չորս կարիքները։
-
13:03 - 13:05Նույնիսկ երբ դուք ստում եք ինքներդ ձեզ, անհրաժեշտ է ունենալ անձի երկատում։
-
13:06 - 13:09Բայց վերջին երկու կարիքը․․․ առաջին չորսը կոչվում են
-
13:09 - 13:11անհատների կարիքներ, ես դրանք այդպես եմ անվանում,
-
13:11 - 13:13վերջին երկուսը հոգևոր կարիքներ են։
-
13:14 - 13:16Եվ այստեղ է առաջ գալիս ինքնաիրականացման հարցը։ Դուք չեք ինքնաիրականանում
-
13:16 - 13:19առաջին չորսից։ Դուք մի ձև կգտնեք` ծխել, խմել, ինչ-որ մի բան անել,
-
13:19 - 13:20առաջին չորս կարիքը բավարելու համար, բայց վերջին երկուսը....՝ հինգերորդը․
-
13:21 - 13:23դուք պետք է աճեք։ Մենք բոլորս պատասխանը գիտենք։
-
13:23 - 13:26Ի՞նչ է լինում, երբ դուք աճ չեք ապրում։ Եթե հարաբերությունը չի աճում,
-
13:26 - 13:28եթե բիզնեսը չի աճում, եթե դուք չեք աճում,
-
13:28 - 13:29նշանակություն չունի, թե ինչքան գումար դուք ունեք,
-
13:29 - 13:31ինչքան ընկերներ ունեք, ինչքան մարդ է ձեզ սիրում՝
-
13:31 - 13:34դուք սարսափելի եք ձեզ զգում։ Եվ ես հավատացած եմ, որ մենք աճում ենք այն նպատակով,
-
13:34 - 13:36որ կարողանանք արժեքավոր մի բան տալ։
-
13:37 - 13:39Որովհետև վեցերորդ կարիքը այլ մարդկանց ինչ-որ բան տալն է։
-
13:40 - 13:41Որովհետև մենք բոլորս գիտենք, ինչքան էլ ծեծված է հնչում,
-
13:42 - 13:45որ կյանքի գաղտնիքը տալու մեջ է։ Մենք բոլորս գիտենք, որ կյանքն
-
13:45 - 13:47արժևորվում է, երբ կա «մենք», ոչ թե «ես»։ Այս սենյակում բոլորը գիտեն դրա մասին։
-
13:47 - 13:50Եվ դա հրաշալի է։ Երբ տեսնում եք, թե ինչպես է Նիկոլասը խոսում
-
13:50 - 13:52իր 100 դոլարանոց համակարգչի մասին, ամենահուզիչն այն է,
-
13:52 - 13:55որ նա հանճար է, և այժմ նա կոչում ունի։
-
13:56 - 13:58Դուք կարող եք տեսնել, թե ինչպես է նա փոխվել, և դա հրաշալի է։
-
13:59 - 14:01Եվ այդ կոչումը կարող է փոխել ուրիշ մարդկանց։ Իմ սեփական կյանքում,
-
14:01 - 14:03իմ կյանքը փոխվեց, երբ ես 11 տարեկան էի։
-
14:03 - 14:06Գոհունակության տոն․ չկար գումար, չկար ուտելիք։ Դե մենք սովից չէինք մեռնելու,
-
14:06 - 14:09բայց իմ հայրն լրիվ շփոթվել էր։ Մայրս իրեն բացատրում էր,
-
14:09 - 14:12թե ինչքան խառնված էր նա։ Եվ ինչ-որ մեկը եկավ մեր դռան մոտ
-
14:12 - 14:14և ուտելիք առաքեց։ Հայրս երեք որոշում ընդունեց։
-
14:15 - 14:17Ես գիտեմ, թե որոնք են դրանք։ Նա կենտրոնացավ հետևյալի վրա․ «Սա բարեգործություն է․
-
14:18 - 14:20Ի՞նչ է դա նշանակում։ Ես բանի պետք չեմ, ի՞նչ է մնում անել։
-
14:21 - 14:23Թողնել ընտանիքս»։ Ինչն էլ նա արեց։ Այդ ժամանակները ամենածանրն էին
-
14:24 - 14:27իմ կյանքում։ Իմ երեք որոշումները տարբերվում էին։
-
14:28 - 14:31Ես ասացի․ «Կենտրոնացիր հետևյալի վրա` «կա ուտելիք»», ինչ գաղափար է, չէ՞։
-
14:31 - 14:32(Ծիծաղ)
-
14:32 - 14:33Երկրորդ, և սա փոխեց իմ կյանքը,
-
14:33 - 14:36սա այն է, ինչ ձևավորեց ինձ որպես մարդկային էակ․․․ «Ինչ-որ մեկի նվերը,
-
14:36 - 14:39ես նույնիսկ չգիտեմ, թե ով էր նա»։ Հայրս միշտ ասում էր.
-
14:39 - 14:42«Բոլորը թքած ունեն»։ Եվ հանկարծ, ինչ-որ մեկը, որին չեմ ճանաչում,
-
14:42 - 14:44որևէ բան չի խնդրում, պարզապես ուտելիք է տալիս մեր ընտանիքին,
-
14:44 - 14:47հոգում է մեր մասին։ Դա համոզեց ինձ այն բանում, որ անծանոթները
-
14:47 - 14:50հոգ են տանում։ Եվ ես որոշեցի, որ,
-
14:51 - 14:52եթե անծանոթ մարդիկ հոգ են տանում իմ ընտանիքի մասին, ապա ես հոգ եմ տանում իրենց մասին։
-
14:53 - 14:54Ինչ եմ ես պատրաստվում անե՞լ։ Ես պատրաստվում եմ ինչ-որ բան անել
-
14:54 - 14:57իրավիճակը փոխելու համար։ Այսպիսով, երբ ես 17 տարեկան էի, մի օր`
-
14:57 - 14:59Գոհունակության տոնին, դուրս գնացի։ Մի քանի տարի իմ նպատակն էր
-
14:59 - 15:00այնքան դրամ ունենալ, որ կարողանամ երկու ընտանիք կերակրել։
-
15:00 - 15:02Դա ամենազվարճալի և ամենահուզիչ բանն էր, որ երբևէ արել եմ։
-
15:03 - 15:05Մյուս տարի՝ չորս ընտանիք։ Ես որևէ մեկին չէի ասել, թե ինչ եմ անում։
-
15:05 - 15:07Մյուս տարի՝ ութ։ Ես սա չէի անում ուրիշների աչքը մտնելու համար,
-
15:08 - 15:09բայց ութերորդից հետո մտածեցի, գրողը տանի, ինձ օգնություն չէր խանգարի։
-
15:09 - 15:11(Ծիծաղ)
-
15:11 - 15:13Եվ համոզված իմ նպատակի մեջ, ես դուրս եկա, և ի՞նչ ես արեցի։
-
15:13 - 15:15Ես ներգրավեցի իմ ընկերներին, և ձեռնարկություններ ստեղծեցի,
-
15:15 - 15:17այնուհետև 11 ձեռնարկություն միավորեցի և կառուցեցի հիմնադրամ։
-
15:17 - 15:19Այսօր, 18 տարի անց, ես հպարտ եմ տեղեկացնել ձեզ, որ անցյալ տարի
-
15:19 - 15:22մենք կերակրել ենք երկու միլիոն մարդ 35 երկրներում մեր հիմնադրամի միջոցով
-
15:23 - 15:24Գոհունակության և Սուրբ ծննդյան տոների ընթացքում
-
15:24 - 15:25(Ծափահարություններ)
-
15:25 - 15:26աշխարհի տարբեր երկրներում։
-
15:26 - 15:27Դա հիանալի էր։
-
15:27 - 15:28(Ծափահարություններ)
-
15:28 - 15:29Շնորհակալություն։
-
15:29 - 15:30(Ծափահարություններ)
-
15:30 - 15:32Ես չեմ ասում սա գլուխ գովելու համար, ես ասում ես դա, որովհետև հպարտանում եմ մարդկանցով,
-
15:32 - 15:35որովհետև նրանք ցանկանում են օգնել,
-
15:35 - 15:38հենց որ հնարավորություն են ունենում սեփական փորձի վրա զգալ մի բան, և ոչ թե խոսել դրա մասին։
-
15:39 - 15:43Եվ վերջապես, իմ ժամանակը գրեթե սպառվում է, նպատակը, որը ձևավորում է ձեզ,
-
15:44 - 15:45ահա, թե ինչն է տարբեր մարդկանց մոտ։ Մենք ունենք նույն կարիքները,
-
15:46 - 15:48բայց արդյո՞ք ձեզ համար ամենակարևորը որոշակիությունն է։ Արդյո՞ք դա այն է, ինչ դուք ամենաշատն եք գնահատում,
-
15:48 - 15:52թե միգուցե դա անորոշությու՞նն է։ Այս մարդու համար որոշակիությունը չի կարող ամենակարևորը լինել,
-
15:52 - 15:55եթե նա բարձրացել է այս քարանձավները։ Արդյոք կարևորությու՞նն է, թե՞ սերը,
-
15:55 - 15:57որ առաջ է մղում ձեզ։ Մենք բոլորս դրանցից վեցի կարիքն էլ ունենք, բայց կախված նրանից, թե որն է ամենակարևորը ձեզ համար,
-
15:57 - 15:59դուք շեղված եք տարբեր ուղղություններով։
-
15:59 - 16:01Եվ քանի դեռ դուք շարժվում եք մի ուղղությամբ, դուք ունեք նշանակման վայր կամ ճակատագիր։
-
16:02 - 16:05Երկրորդ մասը քարտեզն է։ Դա նման է օպերացիոն համակարգին,
-
16:05 - 16:07որն ասում է ձեզ, թե ինչպես տեղ հասնել։ Որոշ մարդկանց քարտեզը հետևյալն է․
-
16:08 - 16:10«Ես պատրաստվում եմ մարդկանց փրկել, նույնիսկ եթե պետք լինի զոհվել դրա համար»,
-
16:10 - 16:11և դրանք հրշեջներն են։ Մեկ ուրիշինը՝
-
16:12 - 16:14«Ես պարտաստվում եմ մարդկանց սպանել դրա համար»։ Նրանք փորձում են բավարարել
-
16:14 - 16:18կարևոր զգալու կարիքը, ճի՞շտ է։ Նրանք ուզում են մեծարել Աստծուն,
-
16:18 - 16:20կամ իրենց ընտանիքը, բայց նրանք ուրիշ քարտեզ ունեն։
-
16:20 - 16:22Եվ կան յոթ տարբեր համոզմունքներ։ Ես չեմ կարող բոլորի մասին խոսել,
-
16:22 - 16:25քանի որ ժամանակ չունեմ։ Վերջին մասը զգացմունքն է։
-
16:25 - 16:28Կարելի է ասել, որ քարտեզի մասերից մեկը ժամանակի է նման։ Որոշ մարդկանց համար
-
16:28 - 16:31100 տարին երկար ժամանակ է։ Մեկ ուրիշի համար դա կարող է երեք վայրկյանը լինել,
-
16:31 - 16:32որն իմ ունեցած ժամանակն է։
-
16:32 - 16:33(Ծիծաղ)
-
16:33 - 16:35Եվ վերջինը, որն արդեն նշեցի,
-
16:35 - 16:37եթե դուք ունեք նպատակ, և ունեք քարտեզ, և ենթադրենք,
-
16:38 - 16:41ես չեմ կարող օգտվել Google-ից, որովհետև ես Mac համակարգիչ եմ սիրում, և այն
-
16:41 - 16:43Mac-երի վրա լավ չի աշխատում, և այդպես եթե դուք օգտվում եք MapQuest-ից, ձեզանից քա՞նիսն են
-
16:43 - 16:45թույլ տվել այդ ճակատագրական սխալը և օգտվել MapQuest-ից։
-
16:45 - 16:46(Ծիծաղ)
-
16:46 - 16:48Դուք օգտվում եք դրանից և երբեք տեղ չեք հասնում։ Դե, պատկերացրեք,
-
16:48 - 16:51ի՞նչ, եթե ձեր համոզմունքները երաշխավորում են, որ դուք երբեք չեք հասնի ձեր ցանկացած տեղը։
-
16:51 - 16:52(Ծիծաղ)
-
16:52 - 16:54Վերջինը զգացմունքն է։
-
16:54 - 16:58Ահա, թե ինչ կասեմ ձեզ զգացմունքների մասին։ Գոյություն ունեն 6,000 զգացմունք,
-
16:58 - 17:00որոնց բոլորի համար մենք ունենք անուններ անգլերենում,
-
17:00 - 17:02որն իրականում պարզապես լեզվաբանական ներկայացում է, ճի՞շտ է,
-
17:02 - 17:06որը տարբեր է տարբեր լեզուներում։ Բայց եթե ձեր գերիշխող զգացմունքները․․․
-
17:06 - 17:09եթե ժամանակ ունենայի, կխնդրեի, որ 20,000 կամ 1,000 անձ
-
17:09 - 17:11գրեն իրենց բոլոր զգացմունքները, որոնք ունեցել են
-
17:11 - 17:13միջին շաբաթվա ընթացքում։ Եվ այնքան ժամանակ կտայի, որքան իրենց անհրաժեշտ է։
-
17:14 - 17:15Եվ մի կողմում նրանք կգրեին ոգեշնչող, դրական զգացմունքները,
-
17:15 - 17:16իսկ մյուս կողմում՝ թևաթափ անող զգացմունքները։
-
17:16 - 17:18Գուշակեք, թե քանի զգացմունք են մարդիկ ունենում։ 12-ից պակաս։
-
17:19 - 17:22Եվ դրանց կեսը ստիպում է մարդկանց սարսափելի վատ զգալ։ Այսպիսով, նրանց մնում է հինգ կամ վեց
-
17:22 - 17:25լավ զգացմունք, ճի՞շտ է։ Նրանք մոտավորապես այսպես ես իրենց զգում «երջանիկ, երջանիկ,
-
17:25 - 17:28ուրախ, թու՜գրողը տանի, բարկացած, նեղված, ճնշված»։
-
17:29 - 17:31Ձեզանից քանի՞սը գիտեն մարդկանց, որոնք անկախ նրանից, թե ինչ է պատահել՝
-
17:31 - 17:33միշտ դժգոհ են։ Քանի՞սը գիտեն նման մարդկանց։
-
17:33 - 17:34(Ծիծաղ)
-
17:34 - 17:38Կամ անկախ նրանից, թե ինչ է պատահում՝ նրանք ուրախ են կամ երջանիկ։
-
17:38 - 17:40Քանի՞սը գիտեն այդպիսի մարդկանց։ Դե:
-
17:40 - 17:43Երբ տեղի ունեցավ սեպտեմբերի 11-ի դեպքը, ես սրանով կավարտեմ, ես Հավայան կղզիներում էի։
-
17:44 - 17:47Ես 2,000 մարդու հետ էի 45 երկրներից։ Մենք թարգմանում էինք
-
17:47 - 17:49միաժամանակ չորս լեզվով մի ծրագրի համար,
-
17:49 - 17:52որ ես իրականացնում էի մեկ շաբաթ։ Նախորդ գիշերվա ծրագիրը կոչվում էր
-
17:52 - 17:55«Զգացմունքների կառավարում»։ Եվ կանգնեցի, պատրաստի ծրագիր չունենալով, և ասացի՝
-
17:56 - 17:58մինչ այդ հրավառություն էր եղել, ես զվարճալի բաներ էի անում,
-
17:59 - 18:01և վերջում ես կանգ առա, ծրագրել էի ասել դա,
-
18:01 - 18:03բայց երբեք չեմ անում այն, ինչ պատրաստվում էի ասել։ Հանկարծակի, ես ասացի,
-
18:03 - 18:07«Ե՞րբ են մարդիկ սկսում իրականում ապրել։ Այն ժամանակ երբ բախվում են մահվան հետ»։
-
18:07 - 18:08Եվ ապա ես խոսեցի այն բանի մասին, որ
-
18:09 - 18:11եթե դուք այս կղզուց գնաք, և իմանաք, որ ինն օր հետո
-
18:11 - 18:14պիտի մահանաք, ու՞մ կզանգեիք, ի՞նչ կասեիք,
-
18:14 - 18:18ի՞նչ կանեիք։ Մի կին, դե դա այն օրն էր, երբ սեպտեմբերի 11-ի դեպքը պատահեց,
-
18:19 - 18:21մի կին էր եկել սեմինարին, և նրա գալու ժամանակ,
-
18:21 - 18:24նրա նախկին ընկերոջը առևանգել և սպանել էին։
-
18:25 - 18:28Իր ընկերը, նոր ընկերը, ուզում էր ամուսնանալ իր հետ, բայց նա մերժել էր առաջարկը։
-
18:28 - 18:30Ընկերն ասել էր, «Եթե հիմա թողնես ինձ և մեկնես Հավայան կղզիներ, մենք այլևս միասին չենք լինի»։
-
18:30 - 18:32Կինն ասել էր՝ «Ամեն ինչ ավարտված է»։ Երբ ես վերջացրի ելույթս այդ օրը, նա զանգեց ընկերոջը
-
18:32 - 18:35և հաղորդագրություն թողեց, սա իրական պատմություն է, Համաշխարհային առևտրի կենտրոնում,
-
18:35 - 18:38որտեղ ընկերն աշխատում էր։ Նա ասաց, «Սիրելիս, ես սիրում եմ քեզ, ուզում եմ, որ դու իմանաս,
-
18:39 - 18:42ես ցանկանում եմ ամուսնանալ քեզ հետ։ Դա հիմարություն էր իմ կողմից»։ Նա քնած էր,
-
18:42 - 18:45քանի որ մեր մոտ ժամը 3:00 էր, երբ ընկերը հետ զանգահարեց իրեն
-
18:45 - 18:47աշխատավայրից և ասաց, «Սիրելիս, չեմ կարող հաղորդել, թե ինչքան կարևոր են քո խոսքերը իմ համար»։
-
18:48 - 18:50Նա ասաց. «Չգիտեմ ինչպես պիտի ասեմ քեզ,
-
18:50 - 18:52բայց դու պարգևեցիր ինձ ամենամեծ նվերը, որովհետև ես պատրաստվում եմ մահանալ»։
-
18:53 - 18:55Եվ այդ կինը միացրեց ձայնագրությունը մեզ համար սենյակում։
-
18:55 - 18:58Ավելի ուշ նա Լարի Քինգի հաղորդմանը մասնակցեց, և նա ասաց, «Դու հավանաբար մտածում ես,
-
18:58 - 19:00թե ինչպես կարող է նման բան պատահել քեզ հետ երկու անգամ»։ Եվ շարունակեց․
-
19:00 - 19:03«Միակ բանը, որ կարող եմ ասել քեզ՝ միգուցե Աստված ցանկանում է ասել քեզ,
-
19:03 - 19:06սիրելիս, այս պահից սկսած, ամեն օր քո ամբողջ սերը տուր մարդկանց, սիրիր նրանց ամբողջ սրտով։
-
19:06 - 19:10Թույլ մի տուր, որ որևէ բան քեզ կանգնեցնի»։ Երբ նա ավարտեց, մի մարդ կանգնեց
-
19:10 - 19:12և ասաց, «Ես Պակիստանից եմ, մուսուլման են,
-
19:13 - 19:15ես շատ կուզեի բռնել ձեր ձեռքը և ասել,
-
19:15 - 19:19որ ցավում եմ, բայց անկեղծ ասած, սա փոխհատուցում էր»։ Ես չեմ կարող պատմել շարունակությունը,
-
19:19 - 19:22որովհետև ժամանակս վերջացավ։
-
19:22 - 19:28(Ծիծաղ)
-
19:32 - 19:3410 վայրկյան։
-
19:34 - 19:37(Ծափահարություններ)
-
19:37 - 19:3910 վայրկյան և վերջ։ Ես ուզում եմ հարգալից լինել։ 10 վայրկյան։
-
19:39 - 19:41Կարող եմ ասել միայն, որ ես այդ մարդուն բեմ հանեցի,
-
19:41 - 19:44մեկ այլ մարդու հետ միասին, որը Նյու-Յորքից էր և աշխատում էր Համաշխարհային առևտրի կենտրոնում,
-
19:44 - 19:46որովհետև հանդիսատեսների մեջ մոտ 200 Նյու-Յորքի բնակիչ կար։ Ավելի քանի 50-ն
-
19:46 - 19:49ամբողջությամբ կորցրել էին իրենց ձեռնարկությունները, իրենց ընկերներին, իրենց հեռախոսներից
-
19:49 - 19:52ջնջելով ընկերների համարները, մի ֆինանսական թրեյդեր, «երկաթե» մի կին,
-
19:53 - 19:54լացում էր, ջնջելով իր 30 ընկերների անունները, որոնք բոլորը մահացել էին։
-
19:55 - 19:58Եվ ես ասեցի այդ մարդկանց․ «Ինչի՞ վրա ենք պատրաստվում կենտրոնանալ։
-
19:59 - 20:01Ի՞նչ է սա նշանակում, և ի՞նչ ենք մենք պատրաստվում անել»։
-
20:02 - 20:04Եվ ես դիմեցի խմբին և խնդրեցի կենտրոնանալ այն բանի վրա,
-
20:04 - 20:06որ եթե դուք որևէ մեկին չեք կորցրել, ձեր կենտրոնացումը պիտի լինի
-
20:06 - 20:08ինչ-որ մեկին ծառայելը։ Մարդիկ կան, որոնք․․․
-
20:08 - 20:10այնուհետև մեկ կին բարձրացավ և նա այնքան բարկացած էր, որ գոռում էր։
-
20:11 - 20:12Հետո միայն ես պարզեցի, որ նա Նյու-Յորքից չէր, ամերիկացի չէր,
-
20:13 - 20:15նա ոչ մեկին այդտեղ չգիտեր։ Ես հարցեցի․ «Դուք մի՞շտ եք բարկանում»։
-
20:16 - 20:18Նա ասեց․ «Այո»։ Մեղավոր մարդիկ իրենց մեղավոր են զգում, տխուր մարդիկ տխրում են։
-
20:19 - 20:22Եվ ես հրավիրեցի այս երկու մարդկանց, և անցկացրեցի մի բան, որ անվանում եմ «անուղղակի բանակցություն»։
-
20:22 - 20:25Հրեա մի մարդ, որի ընտանիքը գրավված տարածքում էր, մի մարդ, որ Նյու-Յորքից էր,
-
20:25 - 20:28որը կմահանար, եթե այդ օրը աշխատավայրում լիներ, և այդ մարդուն,
-
20:28 - 20:29որն ուզում էր ահաբեկիչ դառնալ, և շատ պարզ դա ասում էր։
-
20:30 - 20:31Եվ նրանց միջև տեղի ունեցած բանակցությունը նկարահանված է,
-
20:32 - 20:34և ես ուրախ կլինեմ ուղարկել այն ձեզ, որ դուք տեսնեք,
-
20:34 - 20:35թե ինչ իրականում կատարվեց, ինձ լսելու փոխարեն։
-
20:36 - 20:37Բայց այդ երկուսը ոչ միայն միավորվեցին և
-
20:38 - 20:39փոխեցին աշխարհի մասին իրենց համոզմունքները և բարոյական տեսակետները,
-
20:39 - 20:41բայց նաև արդեն գրեթե չորս տարի միասին աշխատում են,
-
20:42 - 20:44տարբեր մզկիթների և սինագոգների միջոցով, խաղաղության
-
20:44 - 20:46գաղափարը առաջ քաշելու վրա։ Եվ նա գրեց մի գիրք, որի անունն է
-
20:46 - 20:50«Իմ Ջիհադը, իմ ճանապարհը խաղաղության»։ Այսպիսով, ձևափոխումը հնարավոր է։
-
20:50 - 20:55Եվ այսպես, իմ հրավերը ձեզ հետևյալն է․ ուսումնասիրեք ձեր ցանցը,
-
20:56 - 21:00կարիքները, համոզմունքները, զգացմունքները, որոնք ձեզ կառավարում են։
-
21:00 - 21:03Երկու պատճառով․ առաջինը՝ որ դուք կարողանաք ավելի մեծ ներդրում և ավելի շատ նվաճումներ ունենալ,
-
21:03 - 21:05մենք բոլորս ուզում ենք դա։ Բայց ես նկատի ունեմ ներդրում ունենալ,
-
21:05 - 21:07քանի որ դա է ձեզ կյանքով լցնում։ Եվ երկրորդը,
-
21:07 - 21:10որ դուք գնահատեք` ոչ միայն ուղեղով հասկանաք,
-
21:10 - 21:13այլ գնահատեք, այն, ինչ մարդկանց առաջ է մղում։
-
21:13 - 21:15Եվ դա այս աշխարհը փոխելու միակ ճանապարհն է։ Աստված ձեզ հետ։
-
21:15 - 21:17Շնորհակալություն։ Հույս ունեմ ելույթս օգտակար էր։
-
21:17 - 21:20(Ծափահարություններ)
- Title:
- Թոնի Ռոբինս․ ինչու՞ ենք մենք անում այն ինչ անում ենք
- Speaker:
- Tony Robbins
- Description:
-
Թոնի Ռոբինսը քննարկում է «անտեսանելի ուժերը», որոնք յուրաքանչյուր մարդու արարքների շարժառիթ են հանդիսանում, և սեղմում է առաջին շարքում նստած Ալ Գոռի ձեռքը։
- Video Language:
- English
- Team:
- closed TED
- Project:
- TEDTalks
- Duration:
- 21:27