(Ծափահարություններ)
Շնորհակալություն։ Պիտի ասեմ, որ ինձ համար սա և մարտահրավեր է, և հաճույք։
Հաճույք է, որովհետև ես հնարավորություն ունեմ կիսվել իմ գիտելիքներով։
Եվ մարտահրավեր` որովհետև սովորաբար իմ ամենակարճ սեմինարը 50 ժամ է տևում։
(Ծիծաղ)
Չեմ չափազանցում։ Ես շաբաթ-կիրակի եմ սեմինարներ վարում, և
ավելին եմ անում քան պարզապես մարդկանց վարժեցնելն է.
ես խորացված փորձի կողմնակից եմ։ Ինչպե՞ս եք դուք լեզու սովորել։
Դուք այն չեք սովորել պարզապես դրա սկզբունքները սերտելով,
դուք խորացել եք նրա մեջ, այնքան հաճախ խոսել, որ այն դարձել է իրական։
Բայց հիմնական պատճառը, որի համար այստեղ եմ, բացի նրանից, որ շան որդի եմ,
այն է, որ ես իրականում իրավասու եմ։
Ես այստեղ չեմ, որպեսզի մոտիվացնեմ ձեզ. դուք դրա կարիքն ակնհայտորեն չունեք։
Եվ շատ դեպքերում մարդիկ մտածում են, որ ես հենց դա եմ անում,
իսկ դա ճշմարտությունից շատ հեռու է։ Այնուամենայնիվ, հաճախ
մարդիկ ասում են ինձ․ «Ես մոտիվացիայի կարիք չունեմ»։
Իսկ ես ասում եմ․ «Հետաքրքրական է։ Դա այն չէ, ինչ ես անում եմ»։
Ես հարցնում եմ «ինչու՞»։ Ես ուզում եմ իմանալ, թե ինչու եք դուք անում այն, ինչ անում եք։
Ո՞րն է ձեր շարժառիթը։
Ո՞րն է այն ուժը, որ ձեզ առաջ է մղում այսօր։ Ոչ 10 տարի առաջ։
Կամ միգուցե դուք նույն տեղու՞մ եք մնացել։ Ես հավատացած եմ,
որ ներքին շարժիչի անտեսանելի ուժի ակտիվացումը
աշխարհում ամենակարևոր բանն է։
Ես այստեղ եմ, քանի որ հավատացած եմ, որ զգացմունքները կյանքի ուժն են։
Այստեղ գտնվողներս բոլորս ունենք հրաշալի մտավոր կարողություններ։
Բոլորս ունենք հրաշալի մտավոր կարողություններ, այդպես չէ՞։
Մյուս կատեգորիաների մասին չգիտեմ, բայց մենք բոլորս կարող ենք մտածել։
Եվ մեր մտավոր կարողություններով կարող ենք ռացիոնալացնել ամեն բան։
Մենք կարող ենք ամեն բան անել։ Մենք կարող ենք․․․ Ես համաձայն եմ այն մտքի հետ,
որ հնչեցվեց մի քանի օր առաջ․ մարդիկ առաջնորդվում են սեփական շահով։
Բայց մենք բոլորս գիտենք, որ երբեմն դա այդպես չէ։
Դուք միշտ չէ, որ առաջնորդվում եք սեփական շահով,
որովհետև երբ հայտնվում են զգացմունքներ,
մտածելակերպը փոխվում է։
Եվ այսպես, հիանալի է, որ մենք կարող ենք ճկուն մտածել
կյանքի մասին, և հատկապես
մեզանից նրանք, ով շատ խելացի են, կարող են իրենց գլխի մեջ այդ խաղը խաղալ։
Բայց ես իրոք ուզում եմ հասկանալ, թե ինչն է ձեզ առաջ մղում։
Եվ միգուցե ես կցանկանայի առաջարկել ձեզ
այս ելույթի վերջում բացահայտել, թե որտեղ եք դուք գտնվում այսօր
երկու պատճառով։ Առաջինը, որպեսզի դուք կարողանաք ավելի մեծ ներդրում ունենալ, և երկրորդը,
որ դուք ոչ միայն ավելի լավ հասկանաք մարդկանց,
այլ նաև միգուցե ավելի շատ նրանց գնահատեք, և ստեղծեք այնպիսի կապեր,
որոնք կարող են օգնել դիմագրավելու այն մարտահրավերներին,
որոնք այսօր կանգնած են մեր հասարակության առջև։
Նրանք միայն մեծանալու են
հենց այն տեխնոլոգիայի պատճառով, որ մեզ միավորում է,
քանի որ այն ստիպում է մեզ հատվել։ Եվ այդ հատումը
միշտ չէ, որ ստեղծում է «բոլորը բոլորին հասկանում են,
և բոլորը բոլորին գնահատում են» մթնոլորտ։
Այսպիսով, ես 30 տարի տարված եմ մի հարցով, այն է․
«Ի՞նչն է ազդում մարդկանց կյանքի որակի վրա։
Ի՞նչն է ազդում նրանց արտադրողականության վրա»։
Որովհետև դա այն է, ինչի համար ես վարձատրվում եմ։
Եվ ես պետք է արդյունք ցույց տամ այս պահին`
թե, ինչ եմ արել այդ 30 տարում։ Ինձ զանգահարում են,
երբ մարզիկը խայտառակ կերպով պարտություն է կրում ազգային հեռուստատեսությամբ,
երբ նա իր հակառակորդներից հինգ քայլ առաջ էր,
իսկ հիմա չի կարող իրենց հասնել։
Եվ ես պետք է մի բան անեմ հենց հիմա արդյունք ստանալու համար,
այլապես իմաստը կորում է։ Ինձ զանգահարում են,
երբ երեխան պատրաստվում է ինքնասպանություն գործել,
և ես պետք է մի բան անեմ հենց այդ պահին։ Եվ 29 տարվա ընթացքում`
երախտապարտ եմ, որ ոչ մի անգամ չեմ ձախողվել այս 29 տարվա ընթացքում։
Դա չի նշանակում, որ երբեք չեմ ձախողվի։ Բայց մինչ այսօր չեմ ձախողվել,
և դրա պատճառն այն է, որ հասկանում եմ մարդկային կարիքները, որոնց մասին էլ ուզում եմ ձեզ հետ խոսել։
Այսպիսով, երբ ինձ զանգահարում են և հարցնում արտադրողականության մասին, սա մի բան է։
Ինչպե՞ս ես փոխում իրավիճակը։
Բայց ես նաև փորձում եմ հասկանալ, թե ինչն է
ազդում մարդու` ներդրում անելու կարողության վրա,
մի բանի վրա, որ մարդն անում է ոչ իր համար։ Միգուցե իրական հարցը հետևյալն է,
գիտեք, ես նայում եմ կյանքին և տեսնում երկու հիմնական դաս։
Առաջինը` գոյություն ունի նվաճումների գիտություն,
այն է․ ցանկացած բան, որ արվում է կարելի է հասցնել կատարելության։
Դա նույն է, ինչ «Ինչպես վերցնել անտեսանելին և դարձնել այն տեսանելի»-ն, այդպես չէ՞։
Ինչպե՞ս եք իրականացնում ձեր երազանքները։
Լինի դա ձեր բիզնեսը, ձեր ներդրումը հասարակության մեջ, դրամ,
ինչ ուզում է լինի, ձեր մարմինը, ձեր ընտանիքը։
Իսկ մյուս դասը, որը շատ հազվադեպ է յուրացվում, ինքնաիրականացման արվեստն է։
Գիտությունը հեշտ է, այդպես չէ՞։
Մենք գիտենք կանոնները։ Դուք գրում եք օրենսգիրքը։ Դուք հետևում եք դրանց
և արդյունք ստանում։ Իսկ երբ արդեն գիտեք խաղի կանոնները,
պարզապես բարձրացնում եք խաղագումարը, այդպես չէ՞։
Բայց երբ հարցը հասնում է ինքնաիրականացմանը, դա արվեստ է։
Այն պարզ պատճառով, որ այն գնահատելու
և ներդրում ունենալու կարողություն է։ Միայնակ, դուք սահմանափակ եք ձեր զգացմունքների մեջ։
Այսպիսով, ես մի հետաքրքիր լաբորատոր ուսումնասիրություն արեցի` պատասխանելու այն հարցին,
թե ինչպես կփոխվի մարդու կյանքը,
եթե դիտարկեք մի մարդու, որը նման է նրանց, ում
դու տվել ես ամեն ինչ։ Բոլոր այն ռեսուրսները,
որոնց կարիքը նրանք ունեն։ Դուք տալիս եք նրանց ոչ թե 100 դոլար արժողությամբ համակարգիչ,
այլ ամենալավ համակարգիչը։ Դուք տալիս եք նրանց սեր,
դուք տալիս եք նրանց զվարճանք։ Դուք հոգում եք նրանց մասին, երբ դրա անհրաժեշտությունը կա։
Եվ այդ մարդիկ շատ հաճախ, և համոզված եմ, որ դուք գիտեք նրանցից ոմանց,
չնայած այդ ամբողջ սիրո, կրթության, դրամի և գիտելիքների`
անցկացնում են իրենց կյանքը վերականգնողական հիվանդանոցներում։
Իսկ այնուհետև հանդիպում եք մարդկանց, որոնք անցել են ցավի միջով,
ենթարկվել են հոգեբանական, սեռական, հոգևոր, էմոցիոնալ ոտնձգությունների,
և ոչ միշտ, բայց հաճախ, նրանք դառնում են այն մարդկանցից,
որոնք ամենամեծ ներդրումն են ունենում հասարակության մեջ։
Այսպիսով, մենք պիտի հարց տանք մեզ․ այդ ի՞նչն է։
Ի՞նչն է, որ ձևավորում է մեզ։ Մենք ապրում ենք թերապևտիկ մշակույթում։
Մեզանից շատերը դրանով չեն զբաղվում, բայց մշակույթը թերապևտիկ բնույթ ունի։
Ես նկատի ունեմ, որ տարածված է այն կարծիքը, որ մենք մեր անցյալն ենք։
Յուրաքանչյուր մարդ այս սենյակում չէր լինի այստեղ,
եթե հավատար այդ տեսությանը,
բայց հասարակության մեծ մասը մտածում է, թե կենսագրությունը ճակատագիր է։
Անցյալը հավասարեցվում է ապագային։ Եվ իհարկե հենց այդպես էլ կա, եթե դուք անցյալում եք ապրում։
Բայց այս սենյակում գտնվող մարդիկ գիտեն,
ու չնայած դրան էլ, մենք պետք է միմյանց հիշեցնենք,
քանի որ հնարավոր է ինչ-որ բան իմանալ, իմանալ, թե ինչ է պետք անել,
և չօգտագործել այդ գիտելիքը, չկիրառել այն։
Այնպես որ, մենք պետք է հիշեցնենք միմյանց,
որ որոշումը մեծագույն ուժ է։ Ահա, թե ինչ է այն։
Երբ հարցնում եք մարդկանց`
երբևէ ձախողվե՞լ եք ինչ-որ գործում։
Ձեզանից քանի՞սն են երբևէ ձախողվել
ինչ-որ կարևոր գործում։ Ասացեք՝ «այո»։
Ունկնիդրներ՝ այո։
ԹՌ՝ Շնորհակալություն հաղորդակցման բարձր մակարդակի համար։
(Ծիծաղ)
Բայց եթե հարցնեք մարդկանց` ինչու՞ եք ձախողվել։
Ինչ-որ մեկին, որ աշխատում է ձեզ մոտ, կամ գիտեք, գործընկերոջ,
կամ նույնիսկ ինքներդ ձեզ։ Երբ չեն հասնում նպատակին,
ինչպե՞ս են մարդիկ պատճառաբանում իրենց անհաջողությունը։
Ի՞նչ ենք նրանք ասում։ Չունեմ, չեմ իմացել,
չեմ ունեցել բավարար գիտելիք։ Չեմ ունեցել գումար։
Չեմ ունեցել ժամանակ։ Չեմ ունեցել տեխնոլոգիա։ Գիտեք,
չեմ ունեցել լավ կառավարիչ։ Չեմ ունեցել․․․․
Ալ Գոռ՝ Սահմանադրական դատարան։ (Ծիծաղ)
Թոնի Ռոբինս՝ Եվ․․․
(Ծափահարություններ)
և․․․
(Ծափահարություններ)
ի՞նչ ընդհանուր բան կա այս բոլորի մեջ, ներառյալ Սահմանադրական դատարանը։
(Ծիծաղ)
Դրանք պնդում են, որ դուք ունեք ռեսուրսների պակաս, և դա միգուցե ճշմարիտ է։
Միգուցե դուք չունեք գումար, միգուցե դուք չունեք Սահմանադրական դատարան,
բայց դա որոշիչ գործոն չէ։
(Ծափահարություններ)
Եվ դուք կարող եք ուղղել ինձ, եթե սխալ բան ասեմ։
Ռեսուրսները երբեք որոշիչ գործոն չեն հանդիսանում, որոշիչ գործոնը հնարամիտությունն է։
Ավելի պարզ ասած, նկատի ունեմ,
որ եթե դուք զգացմունք ունեք, մարդկային զգացմունք, մի բան, որ ես զգացել եմ
ձեր շնորհիվ նախանցյալ օրը այն չափի,
որ երբևէ չէի զգացել, և եթե դուք հաղորդակցվեիք այդ զգացմունքի հետ,
ես հավատացած եմ, որ դուք կհաղթահարեիք ամեն ինչ և հաղթանակ կտանեիք։
(Ծափահարություններ)
Բայց ինչքան հեշտ է ինձ համար ասել, թե ինչ պետք է նա անի։
(Ծիծաղ)
Դու հիմար ես, Ռոբինս։ Բայց ես գիտեմ` երբ մենք դիտում էինք բանավեճերը,
կային զգացմունքներ, որոնք խանգարում էին մարդկանց
տեսնել այդ մարդու ինտելեկտը և կարողությունները։
Եվ ինչպես դա ազդեց որոշ մարդկանց վրա այդ օրը,
որովհետև ես գիտեմ մարդկանց, որոնք ցանկանում էին քվեարկել իր օգտին և չարեցին դա,
և ես տխրել էի։ Բայց այնտեղ կար նաև այլ զգացմունք։
Ձեզանից քանի՞սը գիտեն, թե ինչի մասին եմ ես խոսում։ Ասացեք «այո»։
Ունկնդիրներ՝ այո։
ԹՌ՝ Այսպիսով, զգացմունքները կարևոր են։ Եվ եթե մենք կարողանանք ունենալ ճիշտ զգացմունքը,
մենք կարող ենք ամեն ինչ անել։ Մենք կարող ենք ամեն ինչ հաղթահարել։
Եթե դուք բավականին հնարամիտ եք, բավականին աշխույժ և զվարճալի,
կարո՞ղ եք յուրաքանչյուրին համոզել ցանկացած բանում։ Այո՞, թե՞ ոչ։
Ունկնդիրներ՝ այո։
ԹՌ՝ Եթե դուք չունեք գումար, բայց բավականին հնարամիտ եք և վճռական,
դուք ճանապարհ կգտնեք։ Այսպիսով, հենց դա է հիմնական ռեսուրսը։
Բայց սա այն պատմությունը չէ, որ մարդիկ պատմում են, այդպես չէ՞։
Պատմությունը, որ մարդիկ պատմում են, հազար այլ պատմությունների հավաքածու է։
Նրանք ասում են` մենք չունենք ռեսուրս, բայց վերջին հաշվով,
եթե նայեք այստեղ, հաջորդ սլայդը խնդրում եմ,
ի՞նչ պատճառներով նրանք հաջողության չեն հասել։
Հաջորդ սլայդը, խնդրում եմ։ Շան որդին խառնեց հերթականությունը։
(Ծիծաղ)
բայց ես այն գնահատեցի, ասեմ ձեզ։
(Ծիծաղ)
Ի՞նչն է սահմանում ձեր ռեսուրսները։ Մենք ասացինք, որ որոշումները ձևավորում են ճակատագիրը,
որն էլ իմ ուշադրության կենտրոնում է այս պահին։ Եթե որոշումները ձևավորում են ճակատագիրը, ապա վերջինս
սահմանվում է երեք որոշմամբ։ Ինչի՞ վրա եք կենտրոնանալու։
Այս պահին, դուք պետք է որոշեք, թե ինչի վրա եք կենտրոնանալու։
Այս պահին, գիտակցաբար կամ անգիտակցաբար։ Այն պահին, երբ դուք որոշում եք կայացնում
կենտրոնանալ մի բանի վրա, դուք պետք է դրան իմաստ հաղորդեք,
և այդ իմաստն առաջացնում է զգացմունք։
Սա վե՞րջն է, թե՞ սկիզբը։ Արդյո՞ք Աստված պատժում է ինձ, թե՞
պարգևատրում, թե՞ սա բախտի քմահաճույք է։
Զգացմունքը, հետևաբար, ստեղծում է այն, ինչ մենք պիտի անենք՝ գործողություն։
Այսպիսով, մտածեք ձեր կյանքի մասին։
Որոշումների մասին, որոնք ձևավորել են ձեր ճակատագիրը։
Եվ սա բավականին ծանր է հնչում, բայց վերջին հինգ կամ 10 տարվա,
կամ 15 տարվա ընթացքում, եղե՞լ են որոշումներ,
որոնք չընդունելու դեպքում,
ձեր կյանքն ամբողջովին այլ կլիներ։ Ձեզանից քանի՞սը կարող են մտաբերել դրանք։
Ազնվությամբ ասեք, ավելի լա՞վ կլիներ, թե՞ վատ։ Ասացեք «այո»։
Ունկնդիրներ՝ այո։
ԹՌ՝ Միգուցե դա աշխատավայր ընտրելու որոշում էր,
և դուք գտաք ձեր մեծ սերը այնտեղ։
Միգուցե դա կարիերայի հետ կապված որոշում էր։ Գիտեմ, որ Google-ի հանճարները, որոնց հանդիպեցի այստեղ,
նկատի ունեմ, սկզբում նրանք որոշում էին կայացրել
վաճառել իրենց տեխնոլոգիան։ Ի՞նչ, եթե նրանք իրագործեին այդ որոշումն
իրենց սեփական մշակույթը կառուցելու փոխարեն։ Ինչպե՞ս կփոխվեր աշխարհը։
Ինչպե՞ս կփոխվեր իրենց կյանքը։ Իրենց ազդեցությունը։
Աշխարհի պատմությունն այդ որոշումներն են։
Երբ կինը կանգնում է և ասում․ «Ոչ, ես չեմ գնա ավտոբուսի հետև»,
նա փոխում է ոչ միայն իր սեփական կյանքը։ Այդ որոշումը ձևավորել է մեր մշակույթը։
Կամ երբ ինչ-որ մեկը կանգնած է տանկի առջև։ Կամ Լանս Արմստրոնգի
իրավիճակում գտնվելով, երբ որևէ մեկն ասում է ձեզ․
«Դուք ունեք տեստիկուլյար քաղցկեղ»։ Սա բավականին ծանր է ցանկացած տղամարդու համար,
հատկապես, եթե հեծանվորդ եք։
(Ծիծաղ)
Դուք ունեք ուռուցք գլխուղեղում, դուք ունեք այն թոքերում։
Բայց ո՞րն էր նրա որոշումը այն մասին, թե ինչի վրա կենտրոնանալ։
Այն տարբերվում էր այլ մարդկանց որոշումներից։ Ի՞նչ էր դա նշանակում։
Դա ավարտը չէր, դա սկիզբն էր։ Ի՞նչ եմ ես պատրաստվում անել։
Նա հաղթող է ճանաչվում յոթ առաջնություններում, որոնցում մինչ քաղցկեղը ոչ մի անգամ չէր հաղթել,
որովհետև, նա ուներ էմոցիոնալ պատրաստվածություն,
հոգեբանական ուժ։ Դա է մարդկային էակների միջև եղած տարբերությունը,
որ ես տեսել եմ մոտ երեք միլիոն մարդկանց մոտ։
Խոսքը իմ լաբորատոր հետազոտության մասին է։ Դրան մասնակցել են երեք միլիոն մարդ
80 տարբեր երկրներից, որոնց հետ ես հաղորդակցվելու հնարավորություն եմ ունեցել
այդ 29 տարվա ընթացքում։ Եվ որոշ ժամանակ անց, որոշ միտումներ ակնհայտ են դառնում։
Դուք տեսնում եք, որ Հարավային Ամերիկան և Աֆրիկան
կարող են կապված լինել որոշակի ձևով, այդպես չէ՞։ Որոշ մարդիկ ասում են․
«Դա ծիծաղելի է»։ Դա պարզ է։ Այսպիսով, ի՞նչը ձևավորեց Լանսին։
Ի՞նչն է ձևավորում ձեզ։ Երկու անտեսանելի ուժ։ Շատ արագ․ Առաջինը՝ իրավիճակը։
Մենք բոլորս էլ եղել ենք տարբեր իրավիճակներում։
Եղե՞լ է ժամանակ, երբ դուք ինչ-որ բան եք արել, և դրանից հետո
մտածել, չեմ հավատում, որ ասացի դա,
չեմ հավատում, որ արեցի դա, դա այնքան մեծ հիմարություն էր, ո՞վ է եղել նման իրավիճակում։
Ասացեք․ «այո»։
Ունկնդիրներ՝ այո։
ԹՌ՝ Արդյո՞ք երբևէ արել եք ինչ-որ բանից, որից հետո մտածել եք․ «Այո՜, դա ես էի»։
(Ծիծաղ)
Ճի՞շտ է։ Դա ձեր կարողությունը չէր, դա իրավիճակն էր, որում գտնվում էիք։
Աշխարհի ձեր մոդելը դա է, ինչ ձևավորում է ձեզ երկարաժամկետ հատվածում։
Աշխարհի ձեր մոդելը ֆիլտր է։ Դա այն է, ինչ ձևավորում է մեզ։
Դա այն է, ինչ ստիպում է մարդկանց որոշումներ ընդունել։
Երբ մենք ցանկանում ենք ազդել ինչ-որ մեկի վրա, մենք պետք է իմանանք,
թե ինչն է արդեն ազդում իրենց վրա։
Եվ ես հավատացած եմ, որ դա բաղկացած է երեք մասից։
Առաջինը՝ ո՞րն է ձեր նպատակը։ Ի՞նչ եք դուք ուզում։
Որը, ես հավատացած եմ, նույնը չէ, ինչ ձեր ցանկությունները։
Դուք կարող եք հասնել ձեր նպատակներին կամ բավարարել ցանկությունը։ Ձեզանից քանի՞սն են հասել նպատակին
և մտածել, ընդհամենն ա՞յդ էր։
Քանի՞սդ եք ունեցել այդ զգացմունքը։ Ասացեք «այո»։
Ունկնդիրներ՝ այո։
ԹՌ՝ Մենք ունենք կարիքներ։ Ես կարծում եմ, որ կա վեց մարդկային կարիք։
Երկրորդ, այն ժամանակ երբ դուք հասկանում եք, թե որն է այն նպատակը, որ ձեզ առաջ է մղում,
և դուք հայտնաբերում եք ճշմարտությունը, դուք չեք ձևավորում այն, դուք այն բացահայտում եք,
և միայն այդժամ, դուք գտնում եք ձեր քարտեզը․
համոզմունքների այն համակարգը, որն ուղղորդում է ձեզ կարիքները բավարարելու գործում։
Որոշ մարդիկ կարծում են, որ այդ կարիքները բավարարելու համար պետք է ոչնչացնել աշխարհը,
որոշ մարդիկ էլ՝ որ պետք է կառուցել ինչ-որ բան, ստեղծել ինչ-որ բան, սիրել ինչ-որ մեկին։
Եվ ապա, իհարկե, վառելիք եք ընտրում։ Եվ այսպես, շատ արագ, վեց կարիք։
Թույլ տվեք ասել ձեզ, թե որոնք են դրանք։ Առաջինը՝ որոշակիություն։
Սրանք նպատակներ կամ ցանկություններ չեն, սրանք ունիվերսալ են։
Բոլորին անհրաժեշտ է վստահություն, որ իրենք կարող են խուսափել ցավից
և առնվազն հարմարավետ իրենց զգալ։ Ինչպե՞ս կարելի է դա անել։
Վերահսկե՞լ բոլորին։ Հմտությու՞ն ձեռք բերել։ Հանձնվե՞լ։ Ծխե՞լ։
Եվ եթե դուք կատարյալ որոշակիություն ունենաք, հեգնականորոն,
չնայած նրան, որ մենք բոլորս էլ դրա կարիքը ունենք․․․․
այսպես, երբ դուք չունեք որոշակիություն ձեր առողջության կամ երեխաների,
կամ դրամի մասին, դուք որևէ բանի մասին մտածել չեք կարող։
Եթե համոզված չեք, որ առաստաղը փուլ չի գա,
դուք չեք մնա լսարանում որևէ մեկին լսելու համար։
Բայց, չնայած մենք տարբեր կերպ ենք վերաբերվում որոշակիությանը, եթե մենք ունենանք կատարյալ որոշակիություն
մենք կստանանք ի՞նչ։ Ի՞նչ եք զգում, երբ ամեն ինչ որոշակի է։
Դուք գիտե՞ք, թե ինչ է տեղի ունենալու։ Գիտե՞ք, թե երբ է այն տեղի ունենալու։
Ինչպե՞ս է այն տեղի ունենալու։ Ի՞նչ կզգայիք։
Սարսափելի ձանձրալի կլիներ։ Այդպիսով, Աստված, լինելով անսահման իմաստուն,
(Ծիծաղ)
տվել է մեզ երկրորդ մարդկային կարիքը, այն է` անորոշակիություն։
Մենք բազմազանության կարիք ունենք։ Մենք անակնկալների կարիք ունենք։
Ձեզանից քանի՞սն են սիրում անակնկալներ։ Ասացեք «այո»։
Ունկնդիրներ՝ այո։
ԹՌ՝ Անհեթեթություն։ Դուք սիրում եք այն անակնկալները, որոնք ձեզ դուր են գալիս։
(Ծիծաղ)
Նրանք, որոնք ձեզ դուր չեն գալիս, դուք անվանում են խնդիրներ, բայց դուք դրանց կարիքն ունեք։
Այսպիսով, բազմազանությունը կարևոր է։ Երբևէ վարձով վերցրե՞լ եք ֆիլմ,
որ արդեն տեսել եք։ Ո՞վ է այդպես արել։ Դուք ձեր կյանքը չունե՞ք։
(Ծիծաղ)
Լավ։ Ինչու՞ եք դա անում։ Դուք համոզված եք, որ այն լավն է,
քանի որ կարդացել կամ տեսել եք այն, բայց հույս ունեք,
որ բավականին ժամանակ է անցել, և դուք այն մոռացել եք, հետևաբար բազմազանություն կմտցնեք կյանքում։
Երրորդ մարդկային կարիքը կարևորությունն է։ Մենք բոլորս կարիք ունենք
զգալ մեզ կարևոր, առանձնահատուկ, եզակի։ Դուք կարող եք զգալ դա ավելի շատ գումար վաստակելով։
Դուք կարող եք անել դա ավելի հոգևոր լինելով։
Դուք կարող եք անել դա, հայտնվելով մի իրավիճակում,
երբ դաջվածքներ եք անում և ծակում եք մարմնի այնպիսի մասեր, որոնց մասին մարդիկ չեն ուզում իմանալ։
Ամեն գնով կարելի է դրան հասնել։ Դա անելու ամենաարագ ճանապարհը,
եթե չունեք կրթություն, մշակույթ, համոզմունք և ռեսուրս
կամ հնարամտություն, բռնությունն է։ Եթե ես ատրճանակ եմ պահում ձեր գլխի մոտ
և ես ապրում եմ գողական թաղում, միանգամից ես կարևոր եմ դառնում։
Որքա՞ն կարևոր եմ դառնում զրոյից տաս բալային սանդղակով։ Տաս։ Որքա՞ն համոզված եմ ես,
որ դուք կպատասխանեք ինձ։ Տաս։ Ինչքա՞ն որոշակիություն կա։
Ո՞վ գիտի, թե ինչ է պատահելու։ Մի տեսակ հետաքրքիր է։
Նման է քարանձավ բարձրանալուն և նման բաներ անելուն։
Կատարյալ բազմազանություն և անորոշակիություն։
Եվ դա կարևոր է, այդպես չէ՞։ Այնպես որ, դուք ցանկանում եք վտանգել ձեր կյանքը դրա համար։
Այդ իսկ պատճառով բռնությունը միշտ եղել է և միշտ կլինի,
եթե իհարկե մենք` որպես տարատեսակ, գիտակցության փոփոխություն չապրենք։
Դուք կարող եք կարևորություն ստանալ միլիոնավոր ձևերով,
բայց կարևոր լինելու համար, դուք պետք է լինեք առանձնահատուկ և տարբերվեք մյուսներից։
Ահա այն, ինչի կարիքը մենք իրականում բոլորս ունենք՝ կապ, և սեր` չորրորդ կարիքը։
Մենք բոլորս ուզում ենք դա։ Մարդկանց մեծ մասը բավարարվում է կապով,
քանի որ սերը վախեցնում է նրանց։ Նրանք չեն ուզում ցավ ապրել։
Ո՞վ է ձեզանից եղել անձնական հարաբերության մեջ, որը ցավ է պատճառել։ Ասացեք «այո»։
(Ծիծաղ)
Եթե ձեռքներդ չեք բարձրացնում, ուրեմն ավելի վատ պատմության մեջ եք ընկել։
(Ծիծաղ)
Եվ ձեզ կրկին ցավ են պատճառելու։
Ուրախ եք չէ՞, որ եկել եք այս դրական հանդիպմանը։
(Ծիծաղ)
Բայց ճշմարտությունն այն է, որ մենք դրա կարիքն ունենք։ Մենք կարող ենք դրան հասնել մտերմական հարաբերությունների միջոցով,
ընկերության միջոցով, աղոթքի միջոցով, բնության մեջ զբոսնելու միջոցով։
Եթե ոչինչ չի օգնում, շուն պահեք։ Կատու չէ։ Շուն։
Քանի որ, երբ հեռանում եք երկու րոպեով,
և ապա վերադառնում հինգ րոպեից, կարծես վեց ամիս բացակայած լինեք, այնպես չէ՞։
(Ծիծաղ)
Այսպիսով, յուրաքանչյուր մարդ գտնում է մի ձև բավարարելու համար առաջին չորս կարիքները։
Նույնիսկ երբ դուք ստում եք ինքներդ ձեզ, անհրաժեշտ է ունենալ անձի երկատում։
Բայց վերջին երկու կարիքը․․․ առաջին չորսը կոչվում են
անհատների կարիքներ, ես դրանք այդպես եմ անվանում,
վերջին երկուսը հոգևոր կարիքներ են։
Եվ այստեղ է առաջ գալիս ինքնաիրականացման հարցը։ Դուք չեք ինքնաիրականանում
առաջին չորսից։ Դուք մի ձև կգտնեք` ծխել, խմել, ինչ-որ մի բան անել,
առաջին չորս կարիքը բավարելու համար, բայց վերջին երկուսը....՝ հինգերորդը․
դուք պետք է աճեք։ Մենք բոլորս պատասխանը գիտենք։
Ի՞նչ է լինում, երբ դուք աճ չեք ապրում։ Եթե հարաբերությունը չի աճում,
եթե բիզնեսը չի աճում, եթե դուք չեք աճում,
նշանակություն չունի, թե ինչքան գումար դուք ունեք,
ինչքան ընկերներ ունեք, ինչքան մարդ է ձեզ սիրում՝
դուք սարսափելի եք ձեզ զգում։ Եվ ես հավատացած եմ, որ մենք աճում ենք այն նպատակով,
որ կարողանանք արժեքավոր մի բան տալ։
Որովհետև վեցերորդ կարիքը այլ մարդկանց ինչ-որ բան տալն է։
Որովհետև մենք բոլորս գիտենք, ինչքան էլ ծեծված է հնչում,
որ կյանքի գաղտնիքը տալու մեջ է։ Մենք բոլորս գիտենք, որ կյանքն
արժևորվում է, երբ կա «մենք», ոչ թե «ես»։ Այս սենյակում բոլորը գիտեն դրա մասին։
Եվ դա հրաշալի է։ Երբ տեսնում եք, թե ինչպես է Նիկոլասը խոսում
իր 100 դոլարանոց համակարգչի մասին, ամենահուզիչն այն է,
որ նա հանճար է, և այժմ նա կոչում ունի։
Դուք կարող եք տեսնել, թե ինչպես է նա փոխվել, և դա հրաշալի է։
Եվ այդ կոչումը կարող է փոխել ուրիշ մարդկանց։ Իմ սեփական կյանքում,
իմ կյանքը փոխվեց, երբ ես 11 տարեկան էի։
Գոհունակության տոն․ չկար գումար, չկար ուտելիք։ Դե մենք սովից չէինք մեռնելու,
բայց իմ հայրն լրիվ շփոթվել էր։ Մայրս իրեն բացատրում էր,
թե ինչքան խառնված էր նա։ Եվ ինչ-որ մեկը եկավ մեր դռան մոտ
և ուտելիք առաքեց։ Հայրս երեք որոշում ընդունեց։
Ես գիտեմ, թե որոնք են դրանք։ Նա կենտրոնացավ հետևյալի վրա․ «Սա բարեգործություն է․
Ի՞նչ է դա նշանակում։ Ես բանի պետք չեմ, ի՞նչ է մնում անել։
Թողնել ընտանիքս»։ Ինչն էլ նա արեց։ Այդ ժամանակները ամենածանրն էին
իմ կյանքում։ Իմ երեք որոշումները տարբերվում էին։
Ես ասացի․ «Կենտրոնացիր հետևյալի վրա` «կա ուտելիք»», ինչ գաղափար է, չէ՞։
(Ծիծաղ)
Երկրորդ, և սա փոխեց իմ կյանքը,
սա այն է, ինչ ձևավորեց ինձ որպես մարդկային էակ․․․ «Ինչ-որ մեկի նվերը,
ես նույնիսկ չգիտեմ, թե ով էր նա»։ Հայրս միշտ ասում էր.
«Բոլորը թքած ունեն»։ Եվ հանկարծ, ինչ-որ մեկը, որին չեմ ճանաչում,
որևէ բան չի խնդրում, պարզապես ուտելիք է տալիս մեր ընտանիքին,
հոգում է մեր մասին։ Դա համոզեց ինձ այն բանում, որ անծանոթները
հոգ են տանում։ Եվ ես որոշեցի, որ,
եթե անծանոթ մարդիկ հոգ են տանում իմ ընտանիքի մասին, ապա ես հոգ եմ տանում իրենց մասին։
Ինչ եմ ես պատրաստվում անե՞լ։ Ես պատրաստվում եմ ինչ-որ բան անել
իրավիճակը փոխելու համար։ Այսպիսով, երբ ես 17 տարեկան էի, մի օր`
Գոհունակության տոնին, դուրս գնացի։ Մի քանի տարի իմ նպատակն էր
այնքան դրամ ունենալ, որ կարողանամ երկու ընտանիք կերակրել։
Դա ամենազվարճալի և ամենահուզիչ բանն էր, որ երբևէ արել եմ։
Մյուս տարի՝ չորս ընտանիք։ Ես որևէ մեկին չէի ասել, թե ինչ եմ անում։
Մյուս տարի՝ ութ։ Ես սա չէի անում ուրիշների աչքը մտնելու համար,
բայց ութերորդից հետո մտածեցի, գրողը տանի, ինձ օգնություն չէր խանգարի։
(Ծիծաղ)
Եվ համոզված իմ նպատակի մեջ, ես դուրս եկա, և ի՞նչ ես արեցի։
Ես ներգրավեցի իմ ընկերներին, և ձեռնարկություններ ստեղծեցի,
այնուհետև 11 ձեռնարկություն միավորեցի և կառուցեցի հիմնադրամ։
Այսօր, 18 տարի անց, ես հպարտ եմ տեղեկացնել ձեզ, որ անցյալ տարի
մենք կերակրել ենք երկու միլիոն մարդ 35 երկրներում մեր հիմնադրամի միջոցով
Գոհունակության և Սուրբ ծննդյան տոների ընթացքում
(Ծափահարություններ)
աշխարհի տարբեր երկրներում։
Դա հիանալի էր։
(Ծափահարություններ)
Շնորհակալություն։
(Ծափահարություններ)
Ես չեմ ասում սա գլուխ գովելու համար, ես ասում ես դա, որովհետև հպարտանում եմ մարդկանցով,
որովհետև նրանք ցանկանում են օգնել,
հենց որ հնարավորություն են ունենում սեփական փորձի վրա զգալ մի բան, և ոչ թե խոսել դրա մասին։
Եվ վերջապես, իմ ժամանակը գրեթե սպառվում է, նպատակը, որը ձևավորում է ձեզ,
ահա, թե ինչն է տարբեր մարդկանց մոտ։ Մենք ունենք նույն կարիքները,
բայց արդյո՞ք ձեզ համար ամենակարևորը որոշակիությունն է։ Արդյո՞ք դա այն է, ինչ դուք ամենաշատն եք գնահատում,
թե միգուցե դա անորոշությու՞նն է։ Այս մարդու համար որոշակիությունը չի կարող ամենակարևորը լինել,
եթե նա բարձրացել է այս քարանձավները։ Արդյոք կարևորությու՞նն է, թե՞ սերը,
որ առաջ է մղում ձեզ։ Մենք բոլորս դրանցից վեցի կարիքն էլ ունենք, բայց կախված նրանից, թե որն է ամենակարևորը ձեզ համար,
դուք շեղված եք տարբեր ուղղություններով։
Եվ քանի դեռ դուք շարժվում եք մի ուղղությամբ, դուք ունեք նշանակման վայր կամ ճակատագիր։
Երկրորդ մասը քարտեզն է։ Դա նման է օպերացիոն համակարգին,
որն ասում է ձեզ, թե ինչպես տեղ հասնել։ Որոշ մարդկանց քարտեզը հետևյալն է․
«Ես պատրաստվում եմ մարդկանց փրկել, նույնիսկ եթե պետք լինի զոհվել դրա համար»,
և դրանք հրշեջներն են։ Մեկ ուրիշինը՝
«Ես պարտաստվում եմ մարդկանց սպանել դրա համար»։ Նրանք փորձում են բավարարել
կարևոր զգալու կարիքը, ճի՞շտ է։ Նրանք ուզում են մեծարել Աստծուն,
կամ իրենց ընտանիքը, բայց նրանք ուրիշ քարտեզ ունեն։
Եվ կան յոթ տարբեր համոզմունքներ։ Ես չեմ կարող բոլորի մասին խոսել,
քանի որ ժամանակ չունեմ։ Վերջին մասը զգացմունքն է։
Կարելի է ասել, որ քարտեզի մասերից մեկը ժամանակի է նման։ Որոշ մարդկանց համար
100 տարին երկար ժամանակ է։ Մեկ ուրիշի համար դա կարող է երեք վայրկյանը լինել,
որն իմ ունեցած ժամանակն է։
(Ծիծաղ)
Եվ վերջինը, որն արդեն նշեցի,
եթե դուք ունեք նպատակ, և ունեք քարտեզ, և ենթադրենք,
ես չեմ կարող օգտվել Google-ից, որովհետև ես Mac համակարգիչ եմ սիրում, և այն
Mac-երի վրա լավ չի աշխատում, և այդպես եթե դուք օգտվում եք MapQuest-ից, ձեզանից քա՞նիսն են
թույլ տվել այդ ճակատագրական սխալը և օգտվել MapQuest-ից։
(Ծիծաղ)
Դուք օգտվում եք դրանից և երբեք տեղ չեք հասնում։ Դե, պատկերացրեք,
ի՞նչ, եթե ձեր համոզմունքները երաշխավորում են, որ դուք երբեք չեք հասնի ձեր ցանկացած տեղը։
(Ծիծաղ)
Վերջինը զգացմունքն է։
Ահա, թե ինչ կասեմ ձեզ զգացմունքների մասին։ Գոյություն ունեն 6,000 զգացմունք,
որոնց բոլորի համար մենք ունենք անուններ անգլերենում,
որն իրականում պարզապես լեզվաբանական ներկայացում է, ճի՞շտ է,
որը տարբեր է տարբեր լեզուներում։ Բայց եթե ձեր գերիշխող զգացմունքները․․․
եթե ժամանակ ունենայի, կխնդրեի, որ 20,000 կամ 1,000 անձ
գրեն իրենց բոլոր զգացմունքները, որոնք ունեցել են
միջին շաբաթվա ընթացքում։ Եվ այնքան ժամանակ կտայի, որքան իրենց անհրաժեշտ է։
Եվ մի կողմում նրանք կգրեին ոգեշնչող, դրական զգացմունքները,
իսկ մյուս կողմում՝ թևաթափ անող զգացմունքները։
Գուշակեք, թե քանի զգացմունք են մարդիկ ունենում։ 12-ից պակաս։
Եվ դրանց կեսը ստիպում է մարդկանց սարսափելի վատ զգալ։ Այսպիսով, նրանց մնում է հինգ կամ վեց
լավ զգացմունք, ճի՞շտ է։ Նրանք մոտավորապես այսպես ես իրենց զգում «երջանիկ, երջանիկ,
ուրախ, թու՜գրողը տանի, բարկացած, նեղված, ճնշված»։
Ձեզանից քանի՞սը գիտեն մարդկանց, որոնք անկախ նրանից, թե ինչ է պատահել՝
միշտ դժգոհ են։ Քանի՞սը գիտեն նման մարդկանց։
(Ծիծաղ)
Կամ անկախ նրանից, թե ինչ է պատահում՝ նրանք ուրախ են կամ երջանիկ։
Քանի՞սը գիտեն այդպիսի մարդկանց։ Դե:
Երբ տեղի ունեցավ սեպտեմբերի 11-ի դեպքը, ես սրանով կավարտեմ, ես Հավայան կղզիներում էի։
Ես 2,000 մարդու հետ էի 45 երկրներից։ Մենք թարգմանում էինք
միաժամանակ չորս լեզվով մի ծրագրի համար,
որ ես իրականացնում էի մեկ շաբաթ։ Նախորդ գիշերվա ծրագիրը կոչվում էր
«Զգացմունքների կառավարում»։ Եվ կանգնեցի, պատրաստի ծրագիր չունենալով, և ասացի՝
մինչ այդ հրավառություն էր եղել, ես զվարճալի բաներ էի անում,
և վերջում ես կանգ առա, ծրագրել էի ասել դա,
բայց երբեք չեմ անում այն, ինչ պատրաստվում էի ասել։ Հանկարծակի, ես ասացի,
«Ե՞րբ են մարդիկ սկսում իրականում ապրել։ Այն ժամանակ երբ բախվում են մահվան հետ»։
Եվ ապա ես խոսեցի այն բանի մասին, որ
եթե դուք այս կղզուց գնաք, և իմանաք, որ ինն օր հետո
պիտի մահանաք, ու՞մ կզանգեիք, ի՞նչ կասեիք,
ի՞նչ կանեիք։ Մի կին, դե դա այն օրն էր, երբ սեպտեմբերի 11-ի դեպքը պատահեց,
մի կին էր եկել սեմինարին, և նրա գալու ժամանակ,
նրա նախկին ընկերոջը առևանգել և սպանել էին։
Իր ընկերը, նոր ընկերը, ուզում էր ամուսնանալ իր հետ, բայց նա մերժել էր առաջարկը։
Ընկերն ասել էր, «Եթե հիմա թողնես ինձ և մեկնես Հավայան կղզիներ, մենք այլևս միասին չենք լինի»։
Կինն ասել էր՝ «Ամեն ինչ ավարտված է»։ Երբ ես վերջացրի ելույթս այդ օրը, նա զանգեց ընկերոջը
և հաղորդագրություն թողեց, սա իրական պատմություն է, Համաշխարհային առևտրի կենտրոնում,
որտեղ ընկերն աշխատում էր։ Նա ասաց, «Սիրելիս, ես սիրում եմ քեզ, ուզում եմ, որ դու իմանաս,
ես ցանկանում եմ ամուսնանալ քեզ հետ։ Դա հիմարություն էր իմ կողմից»։ Նա քնած էր,
քանի որ մեր մոտ ժամը 3:00 էր, երբ ընկերը հետ զանգահարեց իրեն
աշխատավայրից և ասաց, «Սիրելիս, չեմ կարող հաղորդել, թե ինչքան կարևոր են քո խոսքերը իմ համար»։
Նա ասաց. «Չգիտեմ ինչպես պիտի ասեմ քեզ,
բայց դու պարգևեցիր ինձ ամենամեծ նվերը, որովհետև ես պատրաստվում եմ մահանալ»։
Եվ այդ կինը միացրեց ձայնագրությունը մեզ համար սենյակում։
Ավելի ուշ նա Լարի Քինգի հաղորդմանը մասնակցեց, և նա ասաց, «Դու հավանաբար մտածում ես,
թե ինչպես կարող է նման բան պատահել քեզ հետ երկու անգամ»։ Եվ շարունակեց․
«Միակ բանը, որ կարող եմ ասել քեզ՝ միգուցե Աստված ցանկանում է ասել քեզ,
սիրելիս, այս պահից սկսած, ամեն օր քո ամբողջ սերը տուր մարդկանց, սիրիր նրանց ամբողջ սրտով։
Թույլ մի տուր, որ որևէ բան քեզ կանգնեցնի»։ Երբ նա ավարտեց, մի մարդ կանգնեց
և ասաց, «Ես Պակիստանից եմ, մուսուլման են,
ես շատ կուզեի բռնել ձեր ձեռքը և ասել,
որ ցավում եմ, բայց անկեղծ ասած, սա փոխհատուցում էր»։ Ես չեմ կարող պատմել շարունակությունը,
որովհետև ժամանակս վերջացավ։
(Ծիծաղ)
10 վայրկյան։
(Ծափահարություններ)
10 վայրկյան և վերջ։ Ես ուզում եմ հարգալից լինել։ 10 վայրկյան։
Կարող եմ ասել միայն, որ ես այդ մարդուն բեմ հանեցի,
մեկ այլ մարդու հետ միասին, որը Նյու-Յորքից էր և աշխատում էր Համաշխարհային առևտրի կենտրոնում,
որովհետև հանդիսատեսների մեջ մոտ 200 Նյու-Յորքի բնակիչ կար։ Ավելի քանի 50-ն
ամբողջությամբ կորցրել էին իրենց ձեռնարկությունները, իրենց ընկերներին, իրենց հեռախոսներից
ջնջելով ընկերների համարները, մի ֆինանսական թրեյդեր, «երկաթե» մի կին,
լացում էր, ջնջելով իր 30 ընկերների անունները, որոնք բոլորը մահացել էին։
Եվ ես ասեցի այդ մարդկանց․ «Ինչի՞ վրա ենք պատրաստվում կենտրոնանալ։
Ի՞նչ է սա նշանակում, և ի՞նչ ենք մենք պատրաստվում անել»։
Եվ ես դիմեցի խմբին և խնդրեցի կենտրոնանալ այն բանի վրա,
որ եթե դուք որևէ մեկին չեք կորցրել, ձեր կենտրոնացումը պիտի լինի
ինչ-որ մեկին ծառայելը։ Մարդիկ կան, որոնք․․․
այնուհետև մեկ կին բարձրացավ և նա այնքան բարկացած էր, որ գոռում էր։
Հետո միայն ես պարզեցի, որ նա Նյու-Յորքից չէր, ամերիկացի չէր,
նա ոչ մեկին այդտեղ չգիտեր։ Ես հարցեցի․ «Դուք մի՞շտ եք բարկանում»։
Նա ասեց․ «Այո»։ Մեղավոր մարդիկ իրենց մեղավոր են զգում, տխուր մարդիկ տխրում են։
Եվ ես հրավիրեցի այս երկու մարդկանց, և անցկացրեցի մի բան, որ անվանում եմ «անուղղակի բանակցություն»։
Հրեա մի մարդ, որի ընտանիքը գրավված տարածքում էր, մի մարդ, որ Նյու-Յորքից էր,
որը կմահանար, եթե այդ օրը աշխատավայրում լիներ, և այդ մարդուն,
որն ուզում էր ահաբեկիչ դառնալ, և շատ պարզ դա ասում էր։
Եվ նրանց միջև տեղի ունեցած բանակցությունը նկարահանված է,
և ես ուրախ կլինեմ ուղարկել այն ձեզ, որ դուք տեսնեք,
թե ինչ իրականում կատարվեց, ինձ լսելու փոխարեն։
Բայց այդ երկուսը ոչ միայն միավորվեցին և
փոխեցին աշխարհի մասին իրենց համոզմունքները և բարոյական տեսակետները,
բայց նաև արդեն գրեթե չորս տարի միասին աշխատում են,
տարբեր մզկիթների և սինագոգների միջոցով, խաղաղության
գաղափարը առաջ քաշելու վրա։ Եվ նա գրեց մի գիրք, որի անունն է
«Իմ Ջիհադը, իմ ճանապարհը խաղաղության»։ Այսպիսով, ձևափոխումը հնարավոր է։
Եվ այսպես, իմ հրավերը ձեզ հետևյալն է․ ուսումնասիրեք ձեր ցանցը,
կարիքները, համոզմունքները, զգացմունքները, որոնք ձեզ կառավարում են։
Երկու պատճառով․ առաջինը՝ որ դուք կարողանաք ավելի մեծ ներդրում և ավելի շատ նվաճումներ ունենալ,
մենք բոլորս ուզում ենք դա։ Բայց ես նկատի ունեմ ներդրում ունենալ,
քանի որ դա է ձեզ կյանքով լցնում։ Եվ երկրորդը,
որ դուք գնահատեք` ոչ միայն ուղեղով հասկանաք,
այլ գնահատեք, այն, ինչ մարդկանց առաջ է մղում։
Եվ դա այս աշխարհը փոխելու միակ ճանապարհն է։ Աստված ձեզ հետ։
Շնորհակալություն։ Հույս ունեմ ելույթս օգտակար էր։
(Ծափահարություններ)