0:00:00.000,0:00:01.000 (Ծափահարություններ) 0:00:02.000,0:00:05.000 Շնորհակալություն։ Պիտի ասեմ, որ ինձ համար սա և մարտահրավեր է, և հաճույք։ 0:00:05.000,0:00:08.000 Հաճույք է, որովհետև ես հնարավորություն ունեմ կիսվել իմ գիտելիքներով։ 0:00:08.000,0:00:12.000 Եվ մարտահրավեր` որովհետև սովորաբար իմ ամենակարճ սեմինարը 50 ժամ է տևում։ 0:00:12.000,0:00:13.000 (Ծիծաղ) 0:00:13.000,0:00:16.000 Չեմ չափազանցում։ Ես շաբաթ-կիրակի եմ սեմինարներ վարում, և 0:00:16.000,0:00:17.000 ավելին եմ անում քան պարզապես մարդկանց վարժեցնելն է. 0:00:17.000,0:00:20.000 ես խորացված փորձի կողմնակից եմ։ Ինչպե՞ս եք դուք լեզու սովորել։ 0:00:20.000,0:00:22.000 Դուք այն չեք սովորել պարզապես դրա սկզբունքները սերտելով, 0:00:22.000,0:00:25.000 դուք խորացել եք նրա մեջ, այնքան հաճախ խոսել, որ այն դարձել է իրական։ 0:00:25.000,0:00:28.000 Բայց հիմնական պատճառը, որի համար այստեղ եմ, բացի նրանից, որ շան որդի եմ, 0:00:28.000,0:00:30.000 այն է, որ ես իրականում իրավասու եմ։ 0:00:30.000,0:00:32.000 Ես այստեղ չեմ, որպեսզի մոտիվացնեմ ձեզ. դուք դրա կարիքն ակնհայտորեն չունեք։ 0:00:32.000,0:00:34.000 Եվ շատ դեպքերում մարդիկ մտածում են, որ ես հենց դա եմ անում, 0:00:34.000,0:00:37.000 իսկ դա ճշմարտությունից շատ հեռու է։ Այնուամենայնիվ, հաճախ 0:00:38.000,0:00:39.000 մարդիկ ասում են ինձ․ «Ես մոտիվացիայի կարիք չունեմ»։ 0:00:39.000,0:00:41.000 Իսկ ես ասում եմ․ «Հետաքրքրական է։ Դա այն չէ, ինչ ես անում եմ»։ 0:00:41.000,0:00:45.000 Ես հարցնում եմ «ինչու՞»։ Ես ուզում եմ իմանալ, թե ինչու եք դուք անում այն, ինչ անում եք։ 0:00:45.000,0:00:47.000 Ո՞րն է ձեր շարժառիթը։ 0:00:48.000,0:00:51.000 Ո՞րն է այն ուժը, որ ձեզ առաջ է մղում այսօր։ Ոչ 10 տարի առաջ։ 0:00:51.000,0:00:53.000 Կամ միգուցե դուք նույն տեղու՞մ եք մնացել։ Ես հավատացած եմ, 0:00:53.000,0:00:56.000 որ ներքին շարժիչի անտեսանելի ուժի ակտիվացումը 0:00:56.000,0:00:58.000 աշխարհում ամենակարևոր բանն է։ 0:00:58.000,0:01:02.000 Ես այստեղ եմ, քանի որ հավատացած եմ, որ զգացմունքները կյանքի ուժն են։ 0:01:02.000,0:01:04.000 Այստեղ գտնվողներս բոլորս ունենք հրաշալի մտավոր կարողություններ։ 0:01:04.000,0:01:06.000 Բոլորս ունենք հրաշալի մտավոր կարողություններ, այդպես չէ՞։ 0:01:07.000,0:01:09.000 Մյուս կատեգորիաների մասին չգիտեմ, բայց մենք բոլորս կարող ենք մտածել։ 0:01:09.000,0:01:10.000 Եվ մեր մտավոր կարողություններով կարող ենք ռացիոնալացնել ամեն բան։ 0:01:11.000,0:01:14.000 Մենք կարող ենք ամեն բան անել։ Մենք կարող ենք․․․ Ես համաձայն եմ այն մտքի հետ, 0:01:14.000,0:01:17.000 որ հնչեցվեց մի քանի օր առաջ․ մարդիկ առաջնորդվում են սեփական շահով։ 0:01:17.000,0:01:19.000 Բայց մենք բոլորս գիտենք, որ երբեմն դա այդպես չէ։ 0:01:20.000,0:01:22.000 Դուք միշտ չէ, որ առաջնորդվում եք սեփական շահով, 0:01:23.000,0:01:24.000 որովհետև երբ հայտնվում են զգացմունքներ, 0:01:24.000,0:01:26.000 մտածելակերպը փոխվում է։ 0:01:27.000,0:01:29.000 Եվ այսպես, հիանալի է, որ մենք կարող ենք ճկուն մտածել 0:01:29.000,0:01:31.000 կյանքի մասին, և հատկապես 0:01:31.000,0:01:33.000 մեզանից նրանք, ով շատ խելացի են, կարող են իրենց գլխի մեջ այդ խաղը խաղալ։ 0:01:33.000,0:01:35.000 Բայց ես իրոք ուզում եմ հասկանալ, թե ինչն է ձեզ առաջ մղում։ 0:01:35.000,0:01:37.000 Եվ միգուցե ես կցանկանայի առաջարկել ձեզ 0:01:37.000,0:01:40.000 այս ելույթի վերջում բացահայտել, թե որտեղ եք դուք գտնվում այսօր 0:01:40.000,0:01:43.000 երկու պատճառով։ Առաջինը, որպեսզի դուք կարողանաք ավելի մեծ ներդրում ունենալ, և երկրորդը, 0:01:44.000,0:01:46.000 որ դուք ոչ միայն ավելի լավ հասկանաք մարդկանց, 0:01:46.000,0:01:49.000 այլ նաև միգուցե ավելի շատ նրանց գնահատեք, և ստեղծեք այնպիսի կապեր, 0:01:49.000,0:01:51.000 որոնք կարող են օգնել դիմագրավելու այն մարտահրավերներին, 0:01:51.000,0:01:52.000 որոնք այսօր կանգնած են մեր հասարակության առջև։ 0:01:52.000,0:01:54.000 Նրանք միայն մեծանալու են 0:01:54.000,0:01:55.000 հենց այն տեխնոլոգիայի պատճառով, որ մեզ միավորում է, 0:01:56.000,0:01:59.000 քանի որ այն ստիպում է մեզ հատվել։ Եվ այդ հատումը 0:01:59.000,0:02:02.000 միշտ չէ, որ ստեղծում է «բոլորը բոլորին հասկանում են, 0:02:02.000,0:02:04.000 և բոլորը բոլորին գնահատում են» մթնոլորտ։ 0:02:04.000,0:02:08.000 Այսպիսով, ես 30 տարի տարված եմ մի հարցով, այն է․ 0:02:09.000,0:02:11.000 «Ի՞նչն է ազդում մարդկանց կյանքի որակի վրա։ 0:02:12.000,0:02:13.000 Ի՞նչն է ազդում նրանց արտադրողականության վրա»։ 0:02:13.000,0:02:14.000 Որովհետև դա այն է, ինչի համար ես վարձատրվում եմ։ 0:02:14.000,0:02:15.000 Եվ ես պետք է արդյունք ցույց տամ այս պահին` 0:02:15.000,0:02:18.000 թե, ինչ եմ արել այդ 30 տարում։ Ինձ զանգահարում են, 0:02:18.000,0:02:21.000 երբ մարզիկը խայտառակ կերպով պարտություն է կրում ազգային հեռուստատեսությամբ, 0:02:21.000,0:02:23.000 երբ նա իր հակառակորդներից հինգ քայլ առաջ էր, 0:02:23.000,0:02:24.000 իսկ հիմա չի կարող իրենց հասնել։ 0:02:25.000,0:02:26.000 Եվ ես պետք է մի բան անեմ հենց հիմա արդյունք ստանալու համար, 0:02:26.000,0:02:28.000 այլապես իմաստը կորում է։ Ինձ զանգահարում են, 0:02:29.000,0:02:30.000 երբ երեխան պատրաստվում է ինքնասպանություն գործել, 0:02:31.000,0:02:33.000 և ես պետք է մի բան անեմ հենց այդ պահին։ Եվ 29 տարվա ընթացքում` 0:02:33.000,0:02:36.000 երախտապարտ եմ, որ ոչ մի անգամ չեմ ձախողվել այս 29 տարվա ընթացքում։ 0:02:36.000,0:02:38.000 Դա չի նշանակում, որ երբեք չեմ ձախողվի։ Բայց մինչ այսօր չեմ ձախողվել, 0:02:38.000,0:02:40.000 և դրա պատճառն այն է, որ հասկանում եմ մարդկային կարիքները, որոնց մասին էլ ուզում եմ ձեզ հետ խոսել։ 0:02:40.000,0:02:43.000 Այսպիսով, երբ ինձ զանգահարում են և հարցնում արտադրողականության մասին, սա մի բան է։ 0:02:43.000,0:02:45.000 Ինչպե՞ս ես փոխում իրավիճակը։ 0:02:46.000,0:02:49.000 Բայց ես նաև փորձում եմ հասկանալ, թե ինչն է 0:02:49.000,0:02:51.000 ազդում մարդու` ներդրում անելու կարողության վրա, 0:02:52.000,0:02:55.000 մի բանի վրա, որ մարդն անում է ոչ իր համար։ Միգուցե իրական հարցը հետևյալն է, 0:02:55.000,0:02:58.000 գիտեք, ես նայում եմ կյանքին և տեսնում երկու հիմնական դաս։ 0:02:58.000,0:03:00.000 Առաջինը` գոյություն ունի նվաճումների գիտություն, 0:03:00.000,0:03:02.000 այն է․ ցանկացած բան, որ արվում է կարելի է հասցնել կատարելության։ 0:03:03.000,0:03:05.000 Դա նույն է, ինչ «Ինչպես վերցնել անտեսանելին և դարձնել այն տեսանելի»-ն, այդպես չէ՞։ 0:03:05.000,0:03:07.000 Ինչպե՞ս եք իրականացնում ձեր երազանքները։ 0:03:07.000,0:03:09.000 Լինի դա ձեր բիզնեսը, ձեր ներդրումը հասարակության մեջ, դրամ, 0:03:10.000,0:03:11.000 ինչ ուզում է լինի, ձեր մարմինը, ձեր ընտանիքը։ 0:03:12.000,0:03:14.000 Իսկ մյուս դասը, որը շատ հազվադեպ է յուրացվում, ինքնաիրականացման արվեստն է։ 0:03:14.000,0:03:17.000 Գիտությունը հեշտ է, այդպես չէ՞։ 0:03:17.000,0:03:19.000 Մենք գիտենք կանոնները։ Դուք գրում եք օրենսգիրքը։ Դուք հետևում եք դրանց 0:03:20.000,0:03:21.000 և արդյունք ստանում։ Իսկ երբ արդեն գիտեք խաղի կանոնները, 0:03:21.000,0:03:23.000 պարզապես բարձրացնում եք խաղագումարը, այդպես չէ՞։ 0:03:24.000,0:03:26.000 Բայց երբ հարցը հասնում է ինքնաիրականացմանը, դա արվեստ է։ 0:03:26.000,0:03:28.000 Այն պարզ պատճառով, որ այն գնահատելու 0:03:28.000,0:03:31.000 և ներդրում ունենալու կարողություն է։ Միայնակ, դուք սահմանափակ եք ձեր զգացմունքների մեջ։ 0:03:32.000,0:03:35.000 Այսպիսով, ես մի հետաքրքիր լաբորատոր ուսումնասիրություն արեցի` պատասխանելու այն հարցին, 0:03:35.000,0:03:36.000 թե ինչպես կփոխվի մարդու կյանքը, 0:03:36.000,0:03:39.000 եթե դիտարկեք մի մարդու, որը նման է նրանց, ում 0:03:39.000,0:03:42.000 դու տվել ես ամեն ինչ։ Բոլոր այն ռեսուրսները, 0:03:42.000,0:03:44.000 որոնց կարիքը նրանք ունեն։ Դուք տալիս եք նրանց ոչ թե 100 դոլար արժողությամբ համակարգիչ, 0:03:44.000,0:03:46.000 այլ ամենալավ համակարգիչը։ Դուք տալիս եք նրանց սեր, 0:03:46.000,0:03:47.000 դուք տալիս եք նրանց զվարճանք։ Դուք հոգում եք նրանց մասին, երբ դրա անհրաժեշտությունը կա։ 0:03:48.000,0:03:50.000 Եվ այդ մարդիկ շատ հաճախ, և համոզված եմ, որ դուք գիտեք նրանցից ոմանց, 0:03:51.000,0:03:53.000 չնայած այդ ամբողջ սիրո, կրթության, դրամի և գիտելիքների` 0:03:53.000,0:03:56.000 անցկացնում են իրենց կյանքը վերականգնողական հիվանդանոցներում։ 0:03:57.000,0:03:59.000 Իսկ այնուհետև հանդիպում եք մարդկանց, որոնք անցել են ցավի միջով, 0:04:00.000,0:04:03.000 ենթարկվել են հոգեբանական, սեռական, հոգևոր, էմոցիոնալ ոտնձգությունների, 0:04:03.000,0:04:05.000 և ոչ միշտ, բայց հաճախ, նրանք դառնում են այն մարդկանցից, 0:04:05.000,0:04:08.000 որոնք ամենամեծ ներդրումն են ունենում հասարակության մեջ։ 0:04:08.000,0:04:11.000 Այսպիսով, մենք պիտի հարց տանք մեզ․ այդ ի՞նչն է։ 0:04:12.000,0:04:14.000 Ի՞նչն է, որ ձևավորում է մեզ։ Մենք ապրում ենք թերապևտիկ մշակույթում։ 0:04:15.000,0:04:17.000 Մեզանից շատերը դրանով չեն զբաղվում, բայց մշակույթը թերապևտիկ բնույթ ունի։ 0:04:17.000,0:04:19.000 Ես նկատի ունեմ, որ տարածված է այն կարծիքը, որ մենք մեր անցյալն ենք։ 0:04:20.000,0:04:22.000 Յուրաքանչյուր մարդ այս սենյակում չէր լինի այստեղ, 0:04:22.000,0:04:23.000 եթե հավատար այդ տեսությանը, 0:04:23.000,0:04:25.000 բայց հասարակության մեծ մասը մտածում է, թե կենսագրությունը ճակատագիր է։ 0:04:26.000,0:04:29.000 Անցյալը հավասարեցվում է ապագային։ Եվ իհարկե հենց այդպես էլ կա, եթե դուք անցյալում եք ապրում։ 0:04:29.000,0:04:30.000 Բայց այս սենյակում գտնվող մարդիկ գիտեն, 0:04:31.000,0:04:32.000 ու չնայած դրան էլ, մենք պետք է միմյանց հիշեցնենք, 0:04:32.000,0:04:34.000 քանի որ հնարավոր է ինչ-որ բան իմանալ, իմանալ, թե ինչ է պետք անել, 0:04:35.000,0:04:36.000 և չօգտագործել այդ գիտելիքը, չկիրառել այն։ 0:04:37.000,0:04:38.000 Այնպես որ, մենք պետք է հիշեցնենք միմյանց, 0:04:38.000,0:04:41.000 որ որոշումը մեծագույն ուժ է։ Ահա, թե ինչ է այն։ 0:04:41.000,0:04:43.000 Երբ հարցնում եք մարդկանց` 0:04:43.000,0:04:44.000 երբևէ ձախողվե՞լ եք ինչ-որ գործում։ 0:04:44.000,0:04:46.000 Ձեզանից քանի՞սն են երբևէ ձախողվել 0:04:46.000,0:04:47.000 ինչ-որ կարևոր գործում։ Ասացեք՝ «այո»։ 0:04:48.000,0:04:49.000 Ունկնիդրներ՝ այո։ 0:04:49.000,0:04:50.000 ԹՌ՝ Շնորհակալություն հաղորդակցման բարձր մակարդակի համար։ 0:04:51.000,0:04:52.000 (Ծիծաղ) 0:04:52.000,0:04:55.000 Բայց եթե հարցնեք մարդկանց` ինչու՞ եք ձախողվել։ 0:04:55.000,0:04:57.000 Ինչ-որ մեկին, որ աշխատում է ձեզ մոտ, կամ գիտեք, գործընկերոջ, 0:04:57.000,0:04:59.000 կամ նույնիսկ ինքներդ ձեզ։ Երբ չեն հասնում նպատակին, 0:04:59.000,0:05:01.000 ինչպե՞ս են մարդիկ պատճառաբանում իրենց անհաջողությունը։ 0:05:01.000,0:05:03.000 Ի՞նչ ենք նրանք ասում։ Չունեմ, չեմ իմացել, 0:05:04.000,0:05:06.000 չեմ ունեցել բավարար գիտելիք։ Չեմ ունեցել գումար։ 0:05:06.000,0:05:11.000 Չեմ ունեցել ժամանակ։ Չեմ ունեցել տեխնոլոգիա։ Գիտեք, 0:05:11.000,0:05:14.000 չեմ ունեցել լավ կառավարիչ։ Չեմ ունեցել․․․․ 0:05:14.000,0:05:18.000 Ալ Գոռ՝ Սահմանադրական դատարան։ (Ծիծաղ) 0:05:28.000,0:05:30.000 Թոնի Ռոբինս՝ Եվ․․․ 0:05:30.000,0:05:32.000 (Ծափահարություններ) 0:05:32.000,0:05:33.000 և․․․ 0:05:33.000,0:05:36.000 (Ծափահարություններ) 0:05:36.000,0:05:38.000 ի՞նչ ընդհանուր բան կա այս բոլորի մեջ, ներառյալ Սահմանադրական դատարանը։ 0:05:38.000,0:05:40.000 (Ծիծաղ) 0:05:41.000,0:05:45.000 Դրանք պնդում են, որ դուք ունեք ռեսուրսների պակաս, և դա միգուցե ճշմարիտ է։ 0:05:45.000,0:05:47.000 Միգուցե դուք չունեք գումար, միգուցե դուք չունեք Սահմանադրական դատարան, 0:05:48.000,0:05:50.000 բայց դա որոշիչ գործոն չէ։ 0:05:50.000,0:05:56.000 (Ծափահարություններ) 0:05:56.000,0:05:57.000 Եվ դուք կարող եք ուղղել ինձ, եթե սխալ բան ասեմ։ 0:05:59.000,0:06:01.000 Ռեսուրսները երբեք որոշիչ գործոն չեն հանդիսանում, որոշիչ գործոնը հնարամիտությունն է։ 0:06:02.000,0:06:04.000 Ավելի պարզ ասած, նկատի ունեմ, 0:06:04.000,0:06:09.000 որ եթե դուք զգացմունք ունեք, մարդկային զգացմունք, մի բան, որ ես զգացել եմ 0:06:09.000,0:06:12.000 ձեր շնորհիվ նախանցյալ օրը այն չափի, 0:06:13.000,0:06:15.000 որ երբևէ չէի զգացել, և եթե դուք հաղորդակցվեիք այդ զգացմունքի հետ, 0:06:15.000,0:06:16.000 ես հավատացած եմ, որ դուք կհաղթահարեիք ամեն ինչ և հաղթանակ կտանեիք։ 0:06:17.000,0:06:22.000 (Ծափահարություններ) 0:06:22.000,0:06:26.000 Բայց ինչքան հեշտ է ինձ համար ասել, թե ինչ պետք է նա անի։ 0:06:26.000,0:06:28.000 (Ծիծաղ) 0:06:28.000,0:06:35.000 Դու հիմար ես, Ռոբինս։ Բայց ես գիտեմ` երբ մենք դիտում էինք բանավեճերը, 0:06:36.000,0:06:38.000 կային զգացմունքներ, որոնք խանգարում էին մարդկանց 0:06:38.000,0:06:40.000 տեսնել այդ մարդու ինտելեկտը և կարողությունները։ 0:06:40.000,0:06:42.000 Եվ ինչպես դա ազդեց որոշ մարդկանց վրա այդ օրը, 0:06:42.000,0:06:45.000 որովհետև ես գիտեմ մարդկանց, որոնք ցանկանում էին քվեարկել իր օգտին և չարեցին դա, 0:06:46.000,0:06:49.000 և ես տխրել էի։ Բայց այնտեղ կար նաև այլ զգացմունք։ 0:06:49.000,0:06:50.000 Ձեզանից քանի՞սը գիտեն, թե ինչի մասին եմ ես խոսում։ Ասացեք «այո»։ 0:06:51.000,0:06:52.000 Ունկնդիրներ՝ այո։ 0:06:52.000,0:06:54.000 ԹՌ՝ Այսպիսով, զգացմունքները կարևոր են։ Եվ եթե մենք կարողանանք ունենալ ճիշտ զգացմունքը, 0:06:55.000,0:06:57.000 մենք կարող ենք ամեն ինչ անել։ Մենք կարող ենք ամեն ինչ հաղթահարել։ 0:06:57.000,0:06:59.000 Եթե դուք բավականին հնարամիտ եք, բավականին աշխույժ և զվարճալի, 0:06:59.000,0:07:00.000 կարո՞ղ եք յուրաքանչյուրին համոզել ցանկացած բանում։ Այո՞, թե՞ ոչ։ 0:07:01.000,0:07:02.000 Ունկնդիրներ՝ այո։ 0:07:02.000,0:07:03.000 ԹՌ՝ Եթե դուք չունեք գումար, բայց բավականին հնարամիտ եք և վճռական, 0:07:03.000,0:07:06.000 դուք ճանապարհ կգտնեք։ Այսպիսով, հենց դա է հիմնական ռեսուրսը։ 0:07:06.000,0:07:09.000 Բայց սա այն պատմությունը չէ, որ մարդիկ պատմում են, այդպես չէ՞։ 0:07:09.000,0:07:11.000 Պատմությունը, որ մարդիկ պատմում են, հազար այլ պատմությունների հավաքածու է։ 0:07:11.000,0:07:13.000 Նրանք ասում են` մենք չունենք ռեսուրս, բայց վերջին հաշվով, 0:07:13.000,0:07:15.000 եթե նայեք այստեղ, հաջորդ սլայդը խնդրում եմ, 0:07:16.000,0:07:17.000 ի՞նչ պատճառներով նրանք հաջողության չեն հասել։ 0:07:18.000,0:07:21.000 Հաջորդ սլայդը, խնդրում եմ։ Շան որդին խառնեց հերթականությունը։ 0:07:21.000,0:07:25.000 (Ծիծաղ) 0:07:25.000,0:07:26.000 բայց ես այն գնահատեցի, ասեմ ձեզ։ 0:07:26.000,0:07:28.000 (Ծիծաղ) 0:07:28.000,0:07:31.000 Ի՞նչն է սահմանում ձեր ռեսուրսները։ Մենք ասացինք, որ որոշումները ձևավորում են ճակատագիրը, 0:07:31.000,0:07:35.000 որն էլ իմ ուշադրության կենտրոնում է այս պահին։ Եթե որոշումները ձևավորում են ճակատագիրը, ապա վերջինս 0:07:35.000,0:07:37.000 սահմանվում է երեք որոշմամբ։ Ինչի՞ վրա եք կենտրոնանալու։ 0:07:37.000,0:07:39.000 Այս պահին, դուք պետք է որոշեք, թե ինչի վրա եք կենտրոնանալու։ 0:07:39.000,0:07:41.000 Այս պահին, գիտակցաբար կամ անգիտակցաբար։ Այն պահին, երբ դուք որոշում եք կայացնում 0:07:42.000,0:07:43.000 կենտրոնանալ մի բանի վրա, դուք պետք է դրան իմաստ հաղորդեք, 0:07:44.000,0:07:46.000 և այդ իմաստն առաջացնում է զգացմունք։ 0:07:46.000,0:07:49.000 Սա վե՞րջն է, թե՞ սկիզբը։ Արդյո՞ք Աստված պատժում է ինձ, թե՞ 0:07:49.000,0:07:51.000 պարգևատրում, թե՞ սա բախտի քմահաճույք է։ 0:07:52.000,0:07:55.000 Զգացմունքը, հետևաբար, ստեղծում է այն, ինչ մենք պիտի անենք՝ գործողություն։ 0:07:55.000,0:07:56.000 Այսպիսով, մտածեք ձեր կյանքի մասին։ 0:07:57.000,0:07:58.000 Որոշումների մասին, որոնք ձևավորել են ձեր ճակատագիրը։ 0:07:59.000,0:08:01.000 Եվ սա բավականին ծանր է հնչում, բայց վերջին հինգ կամ 10 տարվա, 0:08:02.000,0:08:03.000 կամ 15 տարվա ընթացքում, եղե՞լ են որոշումներ, 0:08:03.000,0:08:05.000 որոնք չընդունելու դեպքում, 0:08:05.000,0:08:08.000 ձեր կյանքն ամբողջովին այլ կլիներ։ Ձեզանից քանի՞սը կարող են մտաբերել դրանք։ 0:08:08.000,0:08:09.000 Ազնվությամբ ասեք, ավելի լա՞վ կլիներ, թե՞ վատ։ Ասացեք «այո»։ 0:08:10.000,0:08:11.000 Ունկնդիրներ՝ այո։ 0:08:11.000,0:08:13.000 ԹՌ՝ Միգուցե դա աշխատավայր ընտրելու որոշում էր, 0:08:13.000,0:08:14.000 և դուք գտաք ձեր մեծ սերը այնտեղ։ 0:08:15.000,0:08:17.000 Միգուցե դա կարիերայի հետ կապված որոշում էր։ Գիտեմ, որ Google-ի հանճարները, որոնց հանդիպեցի այստեղ, 0:08:18.000,0:08:19.000 նկատի ունեմ, սկզբում նրանք որոշում էին կայացրել 0:08:20.000,0:08:22.000 վաճառել իրենց տեխնոլոգիան։ Ի՞նչ, եթե նրանք իրագործեին այդ որոշումն 0:08:23.000,0:08:25.000 իրենց սեփական մշակույթը կառուցելու փոխարեն։ Ինչպե՞ս կփոխվեր աշխարհը։ 0:08:25.000,0:08:27.000 Ինչպե՞ս կփոխվեր իրենց կյանքը։ Իրենց ազդեցությունը։ 0:08:28.000,0:08:30.000 Աշխարհի պատմությունն այդ որոշումներն են։ 0:08:30.000,0:08:33.000 Երբ կինը կանգնում է և ասում․ «Ոչ, ես չեմ գնա ավտոբուսի հետև», 0:08:34.000,0:08:37.000 նա փոխում է ոչ միայն իր սեփական կյանքը։ Այդ որոշումը ձևավորել է մեր մշակույթը։ 0:08:37.000,0:08:40.000 Կամ երբ ինչ-որ մեկը կանգնած է տանկի առջև։ Կամ Լանս Արմստրոնգի 0:08:41.000,0:08:42.000 իրավիճակում գտնվելով, երբ որևէ մեկն ասում է ձեզ․ 0:08:43.000,0:08:45.000 «Դուք ունեք տեստիկուլյար քաղցկեղ»։ Սա բավականին ծանր է ցանկացած տղամարդու համար, 0:08:46.000,0:08:47.000 հատկապես, եթե հեծանվորդ եք։ 0:08:47.000,0:08:49.000 (Ծիծաղ) 0:08:49.000,0:08:51.000 Դուք ունեք ուռուցք գլխուղեղում, դուք ունեք այն թոքերում։ 0:08:51.000,0:08:53.000 Բայց ո՞րն էր նրա որոշումը այն մասին, թե ինչի վրա կենտրոնանալ։ 0:08:54.000,0:08:55.000 Այն տարբերվում էր այլ մարդկանց որոշումներից։ Ի՞նչ էր դա նշանակում։ 0:08:55.000,0:08:57.000 Դա ավարտը չէր, դա սկիզբն էր։ Ի՞նչ եմ ես պատրաստվում անել։ 0:08:57.000,0:09:00.000 Նա հաղթող է ճանաչվում յոթ առաջնություններում, որոնցում մինչ քաղցկեղը ոչ մի անգամ չէր հաղթել, 0:09:00.000,0:09:02.000 որովհետև, նա ուներ էմոցիոնալ պատրաստվածություն, 0:09:03.000,0:09:06.000 հոգեբանական ուժ։ Դա է մարդկային էակների միջև եղած տարբերությունը, 0:09:06.000,0:09:08.000 որ ես տեսել եմ մոտ երեք միլիոն մարդկանց մոտ։ 0:09:08.000,0:09:10.000 Խոսքը իմ լաբորատոր հետազոտության մասին է։ Դրան մասնակցել են երեք միլիոն մարդ 0:09:11.000,0:09:13.000 80 տարբեր երկրներից, որոնց հետ ես հաղորդակցվելու հնարավորություն եմ ունեցել 0:09:13.000,0:09:17.000 այդ 29 տարվա ընթացքում։ Եվ որոշ ժամանակ անց, որոշ միտումներ ակնհայտ են դառնում։ 0:09:17.000,0:09:19.000 Դուք տեսնում եք, որ Հարավային Ամերիկան և Աֆրիկան 0:09:19.000,0:09:22.000 կարող են կապված լինել որոշակի ձևով, այդպես չէ՞։ Որոշ մարդիկ ասում են․ 0:09:22.000,0:09:25.000 «Դա ծիծաղելի է»։ Դա պարզ է։ Այսպիսով, ի՞նչը ձևավորեց Լանսին։ 0:09:25.000,0:09:30.000 Ի՞նչն է ձևավորում ձեզ։ Երկու անտեսանելի ուժ։ Շատ արագ․ Առաջինը՝ իրավիճակը։ 0:09:31.000,0:09:32.000 Մենք բոլորս էլ եղել ենք տարբեր իրավիճակներում։ 0:09:32.000,0:09:34.000 Եղե՞լ է ժամանակ, երբ դուք ինչ-որ բան եք արել, և դրանից հետո 0:09:34.000,0:09:35.000 մտածել, չեմ հավատում, որ ասացի դա, 0:09:36.000,0:09:38.000 չեմ հավատում, որ արեցի դա, դա այնքան մեծ հիմարություն էր, ո՞վ է եղել նման իրավիճակում։ 0:09:38.000,0:09:39.000 Ասացեք․ «այո»։ 0:09:39.000,0:09:40.000 Ունկնդիրներ՝ այո։ 0:09:40.000,0:09:42.000 ԹՌ՝ Արդյո՞ք երբևէ արել եք ինչ-որ բանից, որից հետո մտածել եք․ «Այո՜, դա ես էի»։ 0:09:42.000,0:09:44.000 (Ծիծաղ) 0:09:44.000,0:09:46.000 Ճի՞շտ է։ Դա ձեր կարողությունը չէր, դա իրավիճակն էր, որում գտնվում էիք։ 0:09:47.000,0:09:49.000 Աշխարհի ձեր մոդելը դա է, ինչ ձևավորում է ձեզ երկարաժամկետ հատվածում։ 0:09:50.000,0:09:53.000 Աշխարհի ձեր մոդելը ֆիլտր է։ Դա այն է, ինչ ձևավորում է մեզ։ 0:09:53.000,0:09:54.000 Դա այն է, ինչ ստիպում է մարդկանց որոշումներ ընդունել։ 0:09:55.000,0:09:56.000 Երբ մենք ցանկանում ենք ազդել ինչ-որ մեկի վրա, մենք պետք է իմանանք, 0:09:56.000,0:09:57.000 թե ինչն է արդեն ազդում իրենց վրա։ 0:09:58.000,0:09:59.000 Եվ ես հավատացած եմ, որ դա բաղկացած է երեք մասից։ 0:10:00.000,0:10:02.000 Առաջինը՝ ո՞րն է ձեր նպատակը։ Ի՞նչ եք դուք ուզում։ 0:10:02.000,0:10:04.000 Որը, ես հավատացած եմ, նույնը չէ, ինչ ձեր ցանկությունները։ 0:10:04.000,0:10:06.000 Դուք կարող եք հասնել ձեր նպատակներին կամ բավարարել ցանկությունը։ Ձեզանից քանի՞սն են հասել նպատակին 0:10:06.000,0:10:08.000 և մտածել, ընդհամենն ա՞յդ էր։ 0:10:08.000,0:10:09.000 Քանի՞սդ եք ունեցել այդ զգացմունքը։ Ասացեք «այո»։ 0:10:09.000,0:10:10.000 Ունկնդիրներ՝ այո։ 0:10:10.000,0:10:13.000 ԹՌ՝ Մենք ունենք կարիքներ։ Ես կարծում եմ, որ կա վեց մարդկային կարիք։ 0:10:13.000,0:10:16.000 Երկրորդ, այն ժամանակ երբ դուք հասկանում եք, թե որն է այն նպատակը, որ ձեզ առաջ է մղում, 0:10:16.000,0:10:19.000 և դուք հայտնաբերում եք ճշմարտությունը, դուք չեք ձևավորում այն, դուք այն բացահայտում եք, 0:10:19.000,0:10:20.000 և միայն այդժամ, դուք գտնում եք ձեր քարտեզը․ 0:10:20.000,0:10:23.000 համոզմունքների այն համակարգը, որն ուղղորդում է ձեզ կարիքները բավարարելու գործում։ 0:10:23.000,0:10:25.000 Որոշ մարդիկ կարծում են, որ այդ կարիքները բավարարելու համար պետք է ոչնչացնել աշխարհը, 0:10:25.000,0:10:28.000 որոշ մարդիկ էլ՝ որ պետք է կառուցել ինչ-որ բան, ստեղծել ինչ-որ բան, սիրել ինչ-որ մեկին։ 0:10:29.000,0:10:32.000 Եվ ապա, իհարկե, վառելիք եք ընտրում։ Եվ այսպես, շատ արագ, վեց կարիք։ 0:10:32.000,0:10:34.000 Թույլ տվեք ասել ձեզ, թե որոնք են դրանք։ Առաջինը՝ որոշակիություն։ 0:10:34.000,0:10:36.000 Սրանք նպատակներ կամ ցանկություններ չեն, սրանք ունիվերսալ են։ 0:10:37.000,0:10:38.000 Բոլորին անհրաժեշտ է վստահություն, որ իրենք կարող են խուսափել ցավից 0:10:38.000,0:10:40.000 և առնվազն հարմարավետ իրենց զգալ։ Ինչպե՞ս կարելի է դա անել։ 0:10:40.000,0:10:44.000 Վերահսկե՞լ բոլորին։ Հմտությու՞ն ձեռք բերել։ Հանձնվե՞լ։ Ծխե՞լ։ 0:10:45.000,0:10:47.000 Եվ եթե դուք կատարյալ որոշակիություն ունենաք, հեգնականորոն, 0:10:47.000,0:10:48.000 չնայած նրան, որ մենք բոլորս էլ դրա կարիքը ունենք․․․․ 0:10:48.000,0:10:50.000 այսպես, երբ դուք չունեք որոշակիություն ձեր առողջության կամ երեխաների, 0:10:50.000,0:10:52.000 կամ դրամի մասին, դուք որևէ բանի մասին մտածել չեք կարող։ 0:10:52.000,0:10:53.000 Եթե համոզված չեք, որ առաստաղը փուլ չի գա, 0:10:53.000,0:10:54.000 դուք չեք մնա լսարանում որևէ մեկին լսելու համար։ 0:10:55.000,0:10:58.000 Բայց, չնայած մենք տարբեր կերպ ենք վերաբերվում որոշակիությանը, եթե մենք ունենանք կատարյալ որոշակիություն 0:10:59.000,0:11:00.000 մենք կստանանք ի՞նչ։ Ի՞նչ եք զգում, երբ ամեն ինչ որոշակի է։ 0:11:00.000,0:11:01.000 Դուք գիտե՞ք, թե ինչ է տեղի ունենալու։ Գիտե՞ք, թե երբ է այն տեղի ունենալու։ 0:11:01.000,0:11:02.000 Ինչպե՞ս է այն տեղի ունենալու։ Ի՞նչ կզգայիք։ 0:11:03.000,0:11:06.000 Սարսափելի ձանձրալի կլիներ։ Այդպիսով, Աստված, լինելով անսահման իմաստուն, 0:11:06.000,0:11:07.000 (Ծիծաղ) 0:11:07.000,0:11:10.000 տվել է մեզ երկրորդ մարդկային կարիքը, այն է` անորոշակիություն։ 0:11:10.000,0:11:12.000 Մենք բազմազանության կարիք ունենք։ Մենք անակնկալների կարիք ունենք։ 0:11:13.000,0:11:14.000 Ձեզանից քանի՞սն են սիրում անակնկալներ։ Ասացեք «այո»։ 0:11:15.000,0:11:16.000 Ունկնդիրներ՝ այո։ 0:11:16.000,0:11:17.000 ԹՌ՝ Անհեթեթություն։ Դուք սիրում եք այն անակնկալները, որոնք ձեզ դուր են գալիս։ 0:11:17.000,0:11:19.000 (Ծիծաղ) 0:11:19.000,0:11:22.000 Նրանք, որոնք ձեզ դուր չեն գալիս, դուք անվանում են խնդիրներ, բայց դուք դրանց կարիքն ունեք։ 0:11:22.000,0:11:25.000 Այսպիսով, բազմազանությունը կարևոր է։ Երբևէ վարձով վերցրե՞լ եք ֆիլմ, 0:11:25.000,0:11:29.000 որ արդեն տեսել եք։ Ո՞վ է այդպես արել։ Դուք ձեր կյանքը չունե՞ք։ 0:11:29.000,0:11:31.000 (Ծիծաղ) 0:11:31.000,0:11:33.000 Լավ։ Ինչու՞ եք դա անում։ Դուք համոզված եք, որ այն լավն է, 0:11:33.000,0:11:35.000 քանի որ կարդացել կամ տեսել եք այն, բայց հույս ունեք, 0:11:35.000,0:11:37.000 որ բավականին ժամանակ է անցել, և դուք այն մոռացել եք, հետևաբար բազմազանություն կմտցնեք կյանքում։ 0:11:38.000,0:11:41.000 Երրորդ մարդկային կարիքը կարևորությունն է։ Մենք բոլորս կարիք ունենք 0:11:41.000,0:11:44.000 զգալ մեզ կարևոր, առանձնահատուկ, եզակի։ Դուք կարող եք զգալ դա ավելի շատ գումար վաստակելով։ 0:11:44.000,0:11:46.000 Դուք կարող եք անել դա ավելի հոգևոր լինելով։ 0:11:46.000,0:11:48.000 Դուք կարող եք անել դա, հայտնվելով մի իրավիճակում, 0:11:48.000,0:11:51.000 երբ դաջվածքներ եք անում և ծակում եք մարմնի այնպիսի մասեր, որոնց մասին մարդիկ չեն ուզում իմանալ։ 0:11:52.000,0:11:55.000 Ամեն գնով կարելի է դրան հասնել։ Դա անելու ամենաարագ ճանապարհը, 0:11:55.000,0:11:57.000 եթե չունեք կրթություն, մշակույթ, համոզմունք և ռեսուրս 0:11:57.000,0:12:00.000 կամ հնարամտություն, բռնությունն է։ Եթե ես ատրճանակ եմ պահում ձեր գլխի մոտ 0:12:00.000,0:12:02.000 և ես ապրում եմ գողական թաղում, միանգամից ես կարևոր եմ դառնում։ 0:12:02.000,0:12:05.000 Որքա՞ն կարևոր եմ դառնում զրոյից տաս բալային սանդղակով։ Տաս։ Որքա՞ն համոզված եմ ես, 0:12:05.000,0:12:08.000 որ դուք կպատասխանեք ինձ։ Տաս։ Ինչքա՞ն որոշակիություն կա։ 0:12:09.000,0:12:10.000 Ո՞վ գիտի, թե ինչ է պատահելու։ Մի տեսակ հետաքրքիր է։ 0:12:10.000,0:12:13.000 Նման է քարանձավ բարձրանալուն և նման բաներ անելուն։ 0:12:13.000,0:12:15.000 Կատարյալ բազմազանություն և անորոշակիություն։ 0:12:15.000,0:12:18.000 Եվ դա կարևոր է, այդպես չէ՞։ Այնպես որ, դուք ցանկանում եք վտանգել ձեր կյանքը դրա համար։ 0:12:19.000,0:12:21.000 Այդ իսկ պատճառով բռնությունը միշտ եղել է և միշտ կլինի, 0:12:21.000,0:12:23.000 եթե իհարկե մենք` որպես տարատեսակ, գիտակցության փոփոխություն չապրենք։ 0:12:24.000,0:12:25.000 Դուք կարող եք կարևորություն ստանալ միլիոնավոր ձևերով, 0:12:25.000,0:12:27.000 բայց կարևոր լինելու համար, դուք պետք է լինեք առանձնահատուկ և տարբերվեք մյուսներից։ 0:12:27.000,0:12:30.000 Ահա այն, ինչի կարիքը մենք իրականում բոլորս ունենք՝ կապ, և սեր` չորրորդ կարիքը։ 0:12:31.000,0:12:33.000 Մենք բոլորս ուզում ենք դա։ Մարդկանց մեծ մասը բավարարվում է կապով, 0:12:33.000,0:12:35.000 քանի որ սերը վախեցնում է նրանց։ Նրանք չեն ուզում ցավ ապրել։ 0:12:35.000,0:12:38.000 Ո՞վ է ձեզանից եղել անձնական հարաբերության մեջ, որը ցավ է պատճառել։ Ասացեք «այո»։ 0:12:38.000,0:12:39.000 (Ծիծաղ) 0:12:39.000,0:12:41.000 Եթե ձեռքներդ չեք բարձրացնում, ուրեմն ավելի վատ պատմության մեջ եք ընկել։ 0:12:41.000,0:12:42.000 (Ծիծաղ) 0:12:42.000,0:12:43.000 Եվ ձեզ կրկին ցավ են պատճառելու։ 0:12:43.000,0:12:45.000 Ուրախ եք չէ՞, որ եկել եք այս դրական հանդիպմանը։ 0:12:45.000,0:12:46.000 (Ծիծաղ) 0:12:46.000,0:12:49.000 Բայց ճշմարտությունն այն է, որ մենք դրա կարիքն ունենք։ Մենք կարող ենք դրան հասնել մտերմական հարաբերությունների միջոցով, 0:12:49.000,0:12:52.000 ընկերության միջոցով, աղոթքի միջոցով, բնության մեջ զբոսնելու միջոցով։ 0:12:53.000,0:12:55.000 Եթե ոչինչ չի օգնում, շուն պահեք։ Կատու չէ։ Շուն։ 0:12:55.000,0:12:57.000 Քանի որ, երբ հեռանում եք երկու րոպեով, 0:12:57.000,0:12:59.000 և ապա վերադառնում հինգ րոպեից, կարծես վեց ամիս բացակայած լինեք, այնպես չէ՞։ 0:12:59.000,0:13:00.000 (Ծիծաղ) 0:13:00.000,0:13:02.000 Այսպիսով, յուրաքանչյուր մարդ գտնում է մի ձև բավարարելու համար առաջին չորս կարիքները։ 0:13:03.000,0:13:05.000 Նույնիսկ երբ դուք ստում եք ինքներդ ձեզ, անհրաժեշտ է ունենալ անձի երկատում։ 0:13:06.000,0:13:09.000 Բայց վերջին երկու կարիքը․․․ առաջին չորսը կոչվում են 0:13:09.000,0:13:11.000 անհատների կարիքներ, ես դրանք այդպես եմ անվանում, 0:13:11.000,0:13:13.000 վերջին երկուսը հոգևոր կարիքներ են։ 0:13:14.000,0:13:16.000 Եվ այստեղ է առաջ գալիս ինքնաիրականացման հարցը։ Դուք չեք ինքնաիրականանում 0:13:16.000,0:13:19.000 առաջին չորսից։ Դուք մի ձև կգտնեք` ծխել, խմել, ինչ-որ մի բան անել, 0:13:19.000,0:13:20.000 առաջին չորս կարիքը բավարելու համար, բայց վերջին երկուսը....՝ հինգերորդը․ 0:13:21.000,0:13:23.000 դուք պետք է աճեք։ Մենք բոլորս պատասխանը գիտենք։ 0:13:23.000,0:13:26.000 Ի՞նչ է լինում, երբ դուք աճ չեք ապրում։ Եթե հարաբերությունը չի աճում, 0:13:26.000,0:13:28.000 եթե բիզնեսը չի աճում, եթե դուք չեք աճում, 0:13:28.000,0:13:29.000 նշանակություն չունի, թե ինչքան գումար դուք ունեք, 0:13:29.000,0:13:31.000 ինչքան ընկերներ ունեք, ինչքան մարդ է ձեզ սիրում՝ 0:13:31.000,0:13:34.000 դուք սարսափելի եք ձեզ զգում։ Եվ ես հավատացած եմ, որ մենք աճում ենք այն նպատակով, 0:13:34.000,0:13:36.000 որ կարողանանք արժեքավոր մի բան տալ։ 0:13:37.000,0:13:39.000 Որովհետև վեցերորդ կարիքը այլ մարդկանց ինչ-որ բան տալն է։ 0:13:40.000,0:13:41.000 Որովհետև մենք բոլորս գիտենք, ինչքան էլ ծեծված է հնչում, 0:13:42.000,0:13:45.000 որ կյանքի գաղտնիքը տալու մեջ է։ Մենք բոլորս գիտենք, որ կյանքն 0:13:45.000,0:13:47.000 արժևորվում է, երբ կա «մենք», ոչ թե «ես»։ Այս սենյակում բոլորը գիտեն դրա մասին։ 0:13:47.000,0:13:50.000 Եվ դա հրաշալի է։ Երբ տեսնում եք, թե ինչպես է Նիկոլասը խոսում 0:13:50.000,0:13:52.000 իր 100 դոլարանոց համակարգչի մասին, ամենահուզիչն այն է, 0:13:52.000,0:13:55.000 որ նա հանճար է, և այժմ նա կոչում ունի։ 0:13:56.000,0:13:58.000 Դուք կարող եք տեսնել, թե ինչպես է նա փոխվել, և դա հրաշալի է։ 0:13:59.000,0:14:01.000 Եվ այդ կոչումը կարող է փոխել ուրիշ մարդկանց։ Իմ սեփական կյանքում, 0:14:01.000,0:14:03.000 իմ կյանքը փոխվեց, երբ ես 11 տարեկան էի։ 0:14:03.000,0:14:06.000 Գոհունակության տոն․ չկար գումար, չկար ուտելիք։ Դե մենք սովից չէինք մեռնելու, 0:14:06.000,0:14:09.000 բայց իմ հայրն լրիվ շփոթվել էր։ Մայրս իրեն բացատրում էր, 0:14:09.000,0:14:12.000 թե ինչքան խառնված էր նա։ Եվ ինչ-որ մեկը եկավ մեր դռան մոտ 0:14:12.000,0:14:14.000 և ուտելիք առաքեց։ Հայրս երեք որոշում ընդունեց։ 0:14:15.000,0:14:17.000 Ես գիտեմ, թե որոնք են դրանք։ Նա կենտրոնացավ հետևյալի վրա․ «Սա բարեգործություն է․ 0:14:18.000,0:14:20.000 Ի՞նչ է դա նշանակում։ Ես բանի պետք չեմ, ի՞նչ է մնում անել։ 0:14:21.000,0:14:23.000 Թողնել ընտանիքս»։ Ինչն էլ նա արեց։ Այդ ժամանակները ամենածանրն էին 0:14:24.000,0:14:27.000 իմ կյանքում։ Իմ երեք որոշումները տարբերվում էին։ 0:14:28.000,0:14:31.000 Ես ասացի․ «Կենտրոնացիր հետևյալի վրա` «կա ուտելիք»», ինչ գաղափար է, չէ՞։ 0:14:31.000,0:14:32.000 (Ծիծաղ) 0:14:32.000,0:14:33.000 Երկրորդ, և սա փոխեց իմ կյանքը, 0:14:33.000,0:14:36.000 սա այն է, ինչ ձևավորեց ինձ որպես մարդկային էակ․․․ «Ինչ-որ մեկի նվերը, 0:14:36.000,0:14:39.000 ես նույնիսկ չգիտեմ, թե ով էր նա»։ Հայրս միշտ ասում էր. 0:14:39.000,0:14:42.000 «Բոլորը թքած ունեն»։ Եվ հանկարծ, ինչ-որ մեկը, որին չեմ ճանաչում, 0:14:42.000,0:14:44.000 որևէ բան չի խնդրում, պարզապես ուտելիք է տալիս մեր ընտանիքին, 0:14:44.000,0:14:47.000 հոգում է մեր մասին։ Դա համոզեց ինձ այն բանում, որ անծանոթները 0:14:47.000,0:14:50.000 հոգ են տանում։ Եվ ես որոշեցի, որ, 0:14:51.000,0:14:52.000 եթե անծանոթ մարդիկ հոգ են տանում իմ ընտանիքի մասին, ապա ես հոգ եմ տանում իրենց մասին։ 0:14:53.000,0:14:54.000 Ինչ եմ ես պատրաստվում անե՞լ։ Ես պատրաստվում եմ ինչ-որ բան անել 0:14:54.000,0:14:57.000 իրավիճակը փոխելու համար։ Այսպիսով, երբ ես 17 տարեկան էի, մի օր` 0:14:57.000,0:14:59.000 Գոհունակության տոնին, դուրս գնացի։ Մի քանի տարի իմ նպատակն էր 0:14:59.000,0:15:00.000 այնքան դրամ ունենալ, որ կարողանամ երկու ընտանիք կերակրել։ 0:15:00.000,0:15:02.000 Դա ամենազվարճալի և ամենահուզիչ բանն էր, որ երբևէ արել եմ։ 0:15:03.000,0:15:05.000 Մյուս տարի՝ չորս ընտանիք։ Ես որևէ մեկին չէի ասել, թե ինչ եմ անում։ 0:15:05.000,0:15:07.000 Մյուս տարի՝ ութ։ Ես սա չէի անում ուրիշների աչքը մտնելու համար, 0:15:08.000,0:15:09.000 բայց ութերորդից հետո մտածեցի, գրողը տանի, ինձ օգնություն չէր խանգարի։ 0:15:09.000,0:15:11.000 (Ծիծաղ) 0:15:11.000,0:15:13.000 Եվ համոզված իմ նպատակի մեջ, ես դուրս եկա, և ի՞նչ ես արեցի։ 0:15:13.000,0:15:15.000 Ես ներգրավեցի իմ ընկերներին, և ձեռնարկություններ ստեղծեցի, 0:15:15.000,0:15:17.000 այնուհետև 11 ձեռնարկություն միավորեցի և կառուցեցի հիմնադրամ։ 0:15:17.000,0:15:19.000 Այսօր, 18 տարի անց, ես հպարտ եմ տեղեկացնել ձեզ, որ անցյալ տարի 0:15:19.000,0:15:22.000 մենք կերակրել ենք երկու միլիոն մարդ 35 երկրներում մեր հիմնադրամի միջոցով 0:15:23.000,0:15:24.000 Գոհունակության և Սուրբ ծննդյան տոների ընթացքում 0:15:24.000,0:15:25.000 (Ծափահարություններ) 0:15:25.000,0:15:26.000 աշխարհի տարբեր երկրներում։ 0:15:26.000,0:15:27.000 Դա հիանալի էր։ 0:15:27.000,0:15:28.000 (Ծափահարություններ) 0:15:28.000,0:15:29.000 Շնորհակալություն։ 0:15:29.000,0:15:30.000 (Ծափահարություններ) 0:15:30.000,0:15:32.000 Ես չեմ ասում սա գլուխ գովելու համար, ես ասում ես դա, որովհետև հպարտանում եմ մարդկանցով, 0:15:32.000,0:15:35.000 որովհետև նրանք ցանկանում են օգնել, 0:15:35.000,0:15:38.000 հենց որ հնարավորություն են ունենում սեփական փորձի վրա զգալ մի բան, և ոչ թե խոսել դրա մասին։ 0:15:39.000,0:15:43.000 Եվ վերջապես, իմ ժամանակը գրեթե սպառվում է, նպատակը, որը ձևավորում է ձեզ, 0:15:44.000,0:15:45.000 ահա, թե ինչն է տարբեր մարդկանց մոտ։ Մենք ունենք նույն կարիքները, 0:15:46.000,0:15:48.000 բայց արդյո՞ք ձեզ համար ամենակարևորը որոշակիությունն է։ Արդյո՞ք դա այն է, ինչ դուք ամենաշատն եք գնահատում, 0:15:48.000,0:15:52.000 թե միգուցե դա անորոշությու՞նն է։ Այս մարդու համար որոշակիությունը չի կարող ամենակարևորը լինել, 0:15:52.000,0:15:55.000 եթե նա բարձրացել է այս քարանձավները։ Արդյոք կարևորությու՞նն է, թե՞ սերը, 0:15:55.000,0:15:57.000 որ առաջ է մղում ձեզ։ Մենք բոլորս դրանցից վեցի կարիքն էլ ունենք, բայց կախված նրանից, թե որն է ամենակարևորը ձեզ համար, 0:15:57.000,0:15:59.000 դուք շեղված եք տարբեր ուղղություններով։ 0:15:59.000,0:16:01.000 Եվ քանի դեռ դուք շարժվում եք մի ուղղությամբ, դուք ունեք նշանակման վայր կամ ճակատագիր։ 0:16:02.000,0:16:05.000 Երկրորդ մասը քարտեզն է։ Դա նման է օպերացիոն համակարգին, 0:16:05.000,0:16:07.000 որն ասում է ձեզ, թե ինչպես տեղ հասնել։ Որոշ մարդկանց քարտեզը հետևյալն է․ 0:16:08.000,0:16:10.000 «Ես պատրաստվում եմ մարդկանց փրկել, նույնիսկ եթե պետք լինի զոհվել դրա համար», 0:16:10.000,0:16:11.000 և դրանք հրշեջներն են։ Մեկ ուրիշինը՝ 0:16:12.000,0:16:14.000 «Ես պարտաստվում եմ մարդկանց սպանել դրա համար»։ Նրանք փորձում են բավարարել 0:16:14.000,0:16:18.000 կարևոր զգալու կարիքը, ճի՞շտ է։ Նրանք ուզում են մեծարել Աստծուն, 0:16:18.000,0:16:20.000 կամ իրենց ընտանիքը, բայց նրանք ուրիշ քարտեզ ունեն։ 0:16:20.000,0:16:22.000 Եվ կան յոթ տարբեր համոզմունքներ։ Ես չեմ կարող բոլորի մասին խոսել, 0:16:22.000,0:16:25.000 քանի որ ժամանակ չունեմ։ Վերջին մասը զգացմունքն է։ 0:16:25.000,0:16:28.000 Կարելի է ասել, որ քարտեզի մասերից մեկը ժամանակի է նման։ Որոշ մարդկանց համար 0:16:28.000,0:16:31.000 100 տարին երկար ժամանակ է։ Մեկ ուրիշի համար դա կարող է երեք վայրկյանը լինել, 0:16:31.000,0:16:32.000 որն իմ ունեցած ժամանակն է։ 0:16:32.000,0:16:33.000 (Ծիծաղ) 0:16:33.000,0:16:35.000 Եվ վերջինը, որն արդեն նշեցի, 0:16:35.000,0:16:37.000 եթե դուք ունեք նպատակ, և ունեք քարտեզ, և ենթադրենք, 0:16:38.000,0:16:41.000 ես չեմ կարող օգտվել Google-ից, որովհետև ես Mac համակարգիչ եմ սիրում, և այն 0:16:41.000,0:16:43.000 Mac-երի վրա լավ չի աշխատում, և այդպես եթե դուք օգտվում եք MapQuest-ից, ձեզանից քա՞նիսն են 0:16:43.000,0:16:45.000 թույլ տվել այդ ճակատագրական սխալը և օգտվել MapQuest-ից։ 0:16:45.000,0:16:46.000 (Ծիծաղ) 0:16:46.000,0:16:48.000 Դուք օգտվում եք դրանից և երբեք տեղ չեք հասնում։ Դե, պատկերացրեք, 0:16:48.000,0:16:51.000 ի՞նչ, եթե ձեր համոզմունքները երաշխավորում են, որ դուք երբեք չեք հասնի ձեր ցանկացած տեղը։ 0:16:51.000,0:16:52.000 (Ծիծաղ) 0:16:52.000,0:16:54.000 Վերջինը զգացմունքն է։ 0:16:54.000,0:16:58.000 Ահա, թե ինչ կասեմ ձեզ զգացմունքների մասին։ Գոյություն ունեն 6,000 զգացմունք, 0:16:58.000,0:17:00.000 որոնց բոլորի համար մենք ունենք անուններ անգլերենում, 0:17:00.000,0:17:02.000 որն իրականում պարզապես լեզվաբանական ներկայացում է, ճի՞շտ է, 0:17:02.000,0:17:06.000 որը տարբեր է տարբեր լեզուներում։ Բայց եթե ձեր գերիշխող զգացմունքները․․․ 0:17:06.000,0:17:09.000 եթե ժամանակ ունենայի, կխնդրեի, որ 20,000 կամ 1,000 անձ 0:17:09.000,0:17:11.000 գրեն իրենց բոլոր զգացմունքները, որոնք ունեցել են 0:17:11.000,0:17:13.000 միջին շաբաթվա ընթացքում։ Եվ այնքան ժամանակ կտայի, որքան իրենց անհրաժեշտ է։ 0:17:14.000,0:17:15.000 Եվ մի կողմում նրանք կգրեին ոգեշնչող, դրական զգացմունքները, 0:17:15.000,0:17:16.000 իսկ մյուս կողմում՝ թևաթափ անող զգացմունքները։ 0:17:16.000,0:17:18.000 Գուշակեք, թե քանի զգացմունք են մարդիկ ունենում։ 12-ից պակաս։ 0:17:19.000,0:17:22.000 Եվ դրանց կեսը ստիպում է մարդկանց սարսափելի վատ զգալ։ Այսպիսով, նրանց մնում է հինգ կամ վեց 0:17:22.000,0:17:25.000 լավ զգացմունք, ճի՞շտ է։ Նրանք մոտավորապես այսպես ես իրենց զգում «երջանիկ, երջանիկ, 0:17:25.000,0:17:28.000 ուրախ, թու՜գրողը տանի, բարկացած, նեղված, ճնշված»։ 0:17:29.000,0:17:31.000 Ձեզանից քանի՞սը գիտեն մարդկանց, որոնք անկախ նրանից, թե ինչ է պատահել՝ 0:17:31.000,0:17:33.000 միշտ դժգոհ են։ Քանի՞սը գիտեն նման մարդկանց։ 0:17:33.000,0:17:34.000 (Ծիծաղ) 0:17:34.000,0:17:38.000 Կամ անկախ նրանից, թե ինչ է պատահում՝ նրանք ուրախ են կամ երջանիկ։ 0:17:38.000,0:17:40.000 Քանի՞սը գիտեն այդպիսի մարդկանց։ Դե: 0:17:40.000,0:17:43.000 Երբ տեղի ունեցավ սեպտեմբերի 11-ի դեպքը, ես սրանով կավարտեմ, ես Հավայան կղզիներում էի։ 0:17:44.000,0:17:47.000 Ես 2,000 մարդու հետ էի 45 երկրներից։ Մենք թարգմանում էինք 0:17:47.000,0:17:49.000 միաժամանակ չորս լեզվով մի ծրագրի համար, 0:17:49.000,0:17:52.000 որ ես իրականացնում էի մեկ շաբաթ։ Նախորդ գիշերվա ծրագիրը կոչվում էր 0:17:52.000,0:17:55.000 «Զգացմունքների կառավարում»։ Եվ կանգնեցի, պատրաստի ծրագիր չունենալով, և ասացի՝ 0:17:56.000,0:17:58.000 մինչ այդ հրավառություն էր եղել, ես զվարճալի բաներ էի անում, 0:17:59.000,0:18:01.000 և վերջում ես կանգ առա, ծրագրել էի ասել դա, 0:18:01.000,0:18:03.000 բայց երբեք չեմ անում այն, ինչ պատրաստվում էի ասել։ Հանկարծակի, ես ասացի, 0:18:03.000,0:18:07.000 «Ե՞րբ են մարդիկ սկսում իրականում ապրել։ Այն ժամանակ երբ բախվում են մահվան հետ»։ 0:18:07.000,0:18:08.000 Եվ ապա ես խոսեցի այն բանի մասին, որ 0:18:09.000,0:18:11.000 եթե դուք այս կղզուց գնաք, և իմանաք, որ ինն օր հետո 0:18:11.000,0:18:14.000 պիտի մահանաք, ու՞մ կզանգեիք, ի՞նչ կասեիք, 0:18:14.000,0:18:18.000 ի՞նչ կանեիք։ Մի կին, դե դա այն օրն էր, երբ սեպտեմբերի 11-ի դեպքը պատահեց, 0:18:19.000,0:18:21.000 մի կին էր եկել սեմինարին, և նրա գալու ժամանակ, 0:18:21.000,0:18:24.000 նրա նախկին ընկերոջը առևանգել և սպանել էին։ 0:18:25.000,0:18:28.000 Իր ընկերը, նոր ընկերը, ուզում էր ամուսնանալ իր հետ, բայց նա մերժել էր առաջարկը։ 0:18:28.000,0:18:30.000 Ընկերն ասել էր, «Եթե հիմա թողնես ինձ և մեկնես Հավայան կղզիներ, մենք այլևս միասին չենք լինի»։ 0:18:30.000,0:18:32.000 Կինն ասել էր՝ «Ամեն ինչ ավարտված է»։ Երբ ես վերջացրի ելույթս այդ օրը, նա զանգեց ընկերոջը 0:18:32.000,0:18:35.000 և հաղորդագրություն թողեց, սա իրական պատմություն է, Համաշխարհային առևտրի կենտրոնում, 0:18:35.000,0:18:38.000 որտեղ ընկերն աշխատում էր։ Նա ասաց, «Սիրելիս, ես սիրում եմ քեզ, ուզում եմ, որ դու իմանաս, 0:18:39.000,0:18:42.000 ես ցանկանում եմ ամուսնանալ քեզ հետ։ Դա հիմարություն էր իմ կողմից»։ Նա քնած էր, 0:18:42.000,0:18:45.000 քանի որ մեր մոտ ժամը 3:00 էր, երբ ընկերը հետ զանգահարեց իրեն 0:18:45.000,0:18:47.000 աշխատավայրից և ասաց, «Սիրելիս, չեմ կարող հաղորդել, թե ինչքան կարևոր են քո խոսքերը իմ համար»։ 0:18:48.000,0:18:50.000 Նա ասաց. «Չգիտեմ ինչպես պիտի ասեմ քեզ, 0:18:50.000,0:18:52.000 բայց դու պարգևեցիր ինձ ամենամեծ նվերը, որովհետև ես պատրաստվում եմ մահանալ»։ 0:18:53.000,0:18:55.000 Եվ այդ կինը միացրեց ձայնագրությունը մեզ համար սենյակում։ 0:18:55.000,0:18:58.000 Ավելի ուշ նա Լարի Քինգի հաղորդմանը մասնակցեց, և նա ասաց, «Դու հավանաբար մտածում ես, 0:18:58.000,0:19:00.000 թե ինչպես կարող է նման բան պատահել քեզ հետ երկու անգամ»։ Եվ շարունակեց․ 0:19:00.000,0:19:03.000 «Միակ բանը, որ կարող եմ ասել քեզ՝ միգուցե Աստված ցանկանում է ասել քեզ, 0:19:03.000,0:19:06.000 սիրելիս, այս պահից սկսած, ամեն օր քո ամբողջ սերը տուր մարդկանց, սիրիր նրանց ամբողջ սրտով։ 0:19:06.000,0:19:10.000 Թույլ մի տուր, որ որևէ բան քեզ կանգնեցնի»։ Երբ նա ավարտեց, մի մարդ կանգնեց 0:19:10.000,0:19:12.000 և ասաց, «Ես Պակիստանից եմ, մուսուլման են, 0:19:13.000,0:19:15.000 ես շատ կուզեի բռնել ձեր ձեռքը և ասել, 0:19:15.000,0:19:19.000 որ ցավում եմ, բայց անկեղծ ասած, սա փոխհատուցում էր»։ Ես չեմ կարող պատմել շարունակությունը, 0:19:19.000,0:19:22.000 որովհետև ժամանակս վերջացավ։ 0:19:22.000,0:19:28.000 (Ծիծաղ) 0:19:32.000,0:19:34.000 10 վայրկյան։ 0:19:34.000,0:19:37.000 (Ծափահարություններ) 0:19:37.000,0:19:39.000 10 վայրկյան և վերջ։ Ես ուզում եմ հարգալից լինել։ 10 վայրկյան։ 0:19:39.000,0:19:41.000 Կարող եմ ասել միայն, որ ես այդ մարդուն բեմ հանեցի, 0:19:41.000,0:19:44.000 մեկ այլ մարդու հետ միասին, որը Նյու-Յորքից էր և աշխատում էր Համաշխարհային առևտրի կենտրոնում, 0:19:44.000,0:19:46.000 որովհետև հանդիսատեսների մեջ մոտ 200 Նյու-Յորքի բնակիչ կար։ Ավելի քանի 50-ն 0:19:46.000,0:19:49.000 ամբողջությամբ կորցրել էին իրենց ձեռնարկությունները, իրենց ընկերներին, իրենց հեռախոսներից 0:19:49.000,0:19:52.000 ջնջելով ընկերների համարները, մի ֆինանսական թրեյդեր, «երկաթե» մի կին, 0:19:53.000,0:19:54.000 լացում էր, ջնջելով իր 30 ընկերների անունները, որոնք բոլորը մահացել էին։ 0:19:55.000,0:19:58.000 Եվ ես ասեցի այդ մարդկանց․ «Ինչի՞ վրա ենք պատրաստվում կենտրոնանալ։ 0:19:59.000,0:20:01.000 Ի՞նչ է սա նշանակում, և ի՞նչ ենք մենք պատրաստվում անել»։ 0:20:02.000,0:20:04.000 Եվ ես դիմեցի խմբին և խնդրեցի կենտրոնանալ այն բանի վրա, 0:20:04.000,0:20:06.000 որ եթե դուք որևէ մեկին չեք կորցրել, ձեր կենտրոնացումը պիտի լինի 0:20:06.000,0:20:08.000 ինչ-որ մեկին ծառայելը։ Մարդիկ կան, որոնք․․․ 0:20:08.000,0:20:10.000 այնուհետև մեկ կին բարձրացավ և նա այնքան բարկացած էր, որ գոռում էր։ 0:20:11.000,0:20:12.000 Հետո միայն ես պարզեցի, որ նա Նյու-Յորքից չէր, ամերիկացի չէր, 0:20:13.000,0:20:15.000 նա ոչ մեկին այդտեղ չգիտեր։ Ես հարցեցի․ «Դուք մի՞շտ եք բարկանում»։ 0:20:16.000,0:20:18.000 Նա ասեց․ «Այո»։ Մեղավոր մարդիկ իրենց մեղավոր են զգում, տխուր մարդիկ տխրում են։ 0:20:19.000,0:20:22.000 Եվ ես հրավիրեցի այս երկու մարդկանց, և անցկացրեցի մի բան, որ անվանում եմ «անուղղակի բանակցություն»։ 0:20:22.000,0:20:25.000 Հրեա մի մարդ, որի ընտանիքը գրավված տարածքում էր, մի մարդ, որ Նյու-Յորքից էր, 0:20:25.000,0:20:28.000 որը կմահանար, եթե այդ օրը աշխատավայրում լիներ, և այդ մարդուն, 0:20:28.000,0:20:29.000 որն ուզում էր ահաբեկիչ դառնալ, և շատ պարզ դա ասում էր։ 0:20:30.000,0:20:31.000 Եվ նրանց միջև տեղի ունեցած բանակցությունը նկարահանված է, 0:20:32.000,0:20:34.000 և ես ուրախ կլինեմ ուղարկել այն ձեզ, որ դուք տեսնեք, 0:20:34.000,0:20:35.000 թե ինչ իրականում կատարվեց, ինձ լսելու փոխարեն։ 0:20:36.000,0:20:37.000 Բայց այդ երկուսը ոչ միայն միավորվեցին և 0:20:38.000,0:20:39.000 փոխեցին աշխարհի մասին իրենց համոզմունքները և բարոյական տեսակետները, 0:20:39.000,0:20:41.000 բայց նաև արդեն գրեթե չորս տարի միասին աշխատում են, 0:20:42.000,0:20:44.000 տարբեր մզկիթների և սինագոգների միջոցով, խաղաղության 0:20:44.000,0:20:46.000 գաղափարը առաջ քաշելու վրա։ Եվ նա գրեց մի գիրք, որի անունն է 0:20:46.000,0:20:50.000 «Իմ Ջիհադը, իմ ճանապարհը խաղաղության»։ Այսպիսով, ձևափոխումը հնարավոր է։ 0:20:50.000,0:20:55.000 Եվ այսպես, իմ հրավերը ձեզ հետևյալն է․ ուսումնասիրեք ձեր ցանցը, 0:20:56.000,0:21:00.000 կարիքները, համոզմունքները, զգացմունքները, որոնք ձեզ կառավարում են։ 0:21:00.000,0:21:03.000 Երկու պատճառով․ առաջինը՝ որ դուք կարողանաք ավելի մեծ ներդրում և ավելի շատ նվաճումներ ունենալ, 0:21:03.000,0:21:05.000 մենք բոլորս ուզում ենք դա։ Բայց ես նկատի ունեմ ներդրում ունենալ, 0:21:05.000,0:21:07.000 քանի որ դա է ձեզ կյանքով լցնում։ Եվ երկրորդը, 0:21:07.000,0:21:10.000 որ դուք գնահատեք` ոչ միայն ուղեղով հասկանաք, 0:21:10.000,0:21:13.000 այլ գնահատեք, այն, ինչ մարդկանց առաջ է մղում։ 0:21:13.000,0:21:15.000 Եվ դա այս աշխարհը փոխելու միակ ճանապարհն է։ Աստված ձեզ հետ։ 0:21:15.000,0:21:17.000 Շնորհակալություն։ Հույս ունեմ ելույթս օգտակար էր։ 0:21:17.000,0:21:20.000 (Ծափահարություններ)