< Return to Video

Բերնի Քրաուս: Բնական աշխարհի ձայնը

  • 0:02 - 0:07
    (Բնության ձայներ)
  • 0:07 - 0:10
    Երբ առաջին անգամ սկսեցի ձայնագրել վայրի բնության ձայնային լանդշաֆտներ
  • 0:10 - 0:12
    45 տարի առաջ,
  • 0:12 - 0:14
    ես գաղափար անգամ չունեի, որ մրջյունները,
  • 0:14 - 0:18
    միջատների թրթուրները, ծովային անեմոնները և վիրուսները
  • 0:18 - 0:20
    ձայնային պատկեր էին ստեղծում:
  • 0:20 - 0:21
    Բայց նրանք անում են դա:
  • 0:21 - 0:25
    Եվ մոլորակի վրա յուրաքանչյուր վայրի բնական միջավայր անում է դա,
  • 0:25 - 0:28
    ինչպես իմ հետևի ամազոնյան անձրևային անտառը, որի ձայներն եք հիմա լսում:
  • 0:28 - 0:32
    Իրականում, բարեխառն գոտու և արևադարձային անձրևային անտառները
  • 0:32 - 0:35
    ստեղծում են հնչուն կենդանական նվագախումբ`
  • 0:35 - 0:38
    միջատների, մողեսների, երկկենցաղների, թռչունների և կաթնասունների
  • 0:38 - 0:43
    այդ ակնթարթային և կազմակերպված արտահայտությունը:
  • 0:43 - 0:46
    Եվ ամեն ձայնային լանդշաֆտ, որ առաջանում է վայրի բնական միջավայրից,
  • 0:46 - 0:49
    ստեղծում է իր սեփական յուրօրինակ պատկերը,
  • 0:49 - 0:52
    այնպիսին, որը պարունակում է անհավատալի քանակությամբ ինֆորմացիա,
  • 0:52 - 0:57
    և այսօր հենց այդ ինֆորմացիայից մի մաս եմ ուզում կիսել ձեզ հետ:
  • 0:57 - 1:00
    Ձայնային լանդշաֆտը բաղկացած է երեք հիմնական աղբյուրներից:
  • 1:00 - 1:02
    Առաջինը գեոֆոնն է
  • 1:02 - 1:05
    կամ ոչ կենսաբանական ձայները, որոնք առաջանում են
  • 1:05 - 1:07
    յուրաքանչյուր բնական միջավայրում,
  • 1:07 - 1:09
    ինչպես քամին ծառերի մեջ, ջուրը հոսանքի մեջ,
  • 1:09 - 1:13
    ալիքները օվկիանոսի ափին, կամ էլ Երկրի շարժումը:
  • 1:13 - 1:16
    Երկրորդ աղբյուրը բիոֆոնն է:
  • 1:16 - 1:19
    Բիոֆոնը ձայների ամբողջությունն է,
  • 1:19 - 1:22
    որը տվյալ բնական միջավայրի օրգանիզմերն են առաջացնում
  • 1:22 - 1:26
    միևնույն ժամանակ և միևնույն տեղում:
  • 1:26 - 1:31
    Եվ երրորդը մեր` մարդկանց կողմից առաջացող ձայների ամբողջությունն է,
  • 1:31 - 1:32
    որը կոչվում է անթրոֆոն:
  • 1:32 - 1:36
    Անթրոֆոնի մի մասը կառավարելի է, ինչպես երաժշտությունը կամ թատրոնը,
  • 1:36 - 1:40
    բայց մեծ մասը քաոսային է և չկապակցված,
  • 1:40 - 1:43
    որին մեզնից ոմանք անվանում են աղմուկ:
  • 1:43 - 1:46
    Մի ժամանակ ես վայրի ձայնային լանդշաֆտները
  • 1:46 - 1:48
    համարում էի անարժեք արտեֆակտ:
  • 1:48 - 1:52
    Նրանք պարզապես գոյություն ունեին, բայց ոչ մի նշանակություն չունեին:
  • 1:52 - 1:55
    Դե, ես սխալ էի: Ես իմ փորձություններից սովորեցի,
  • 1:55 - 2:00
    որ ուշադիր լսելը մեզ տալիս է աներևակայելի արժեքավոր գործիքներ,
  • 2:00 - 2:03
    որոնց միջոցով կարող ենք գնահատել բնական միջավայրի առողջությունը
  • 2:03 - 2:06
    կյանքի ողջ ընթացքում:
  • 2:06 - 2:10
    Երբ ես սկսեցի ձայնագրություն կատարել ուշ 60-ականներին,
  • 2:10 - 2:13
    ձայնագրման բնորոշ մեթոդները սահմանափակ էին
  • 2:13 - 2:17
    մինչև առանձին տեսակների հատված առ հատված ձայնագրումը,
  • 2:17 - 2:21
    օրինակ` սկզբում հիմնականում թռչունների,
  • 2:21 - 2:26
    բայց հետո նաև այլ կենդանիների, օրինակ` կաթնասունների և երկկենցաղների:
  • 2:26 - 2:30
    Ինձ համար սա կարծես Բեթհովենի Հինգերորդ սիմֆոնիայի
  • 2:30 - 2:33
    ողջ հոյակապությունը հասկանալու փորձ լիներ`
  • 2:33 - 2:36
    առանձնացնելով միակ ջութակահարի նվագը
  • 2:36 - 2:38
    նվագախմբի միջից
  • 2:38 - 2:41
    և լսելով հենց այդ մասը:
  • 2:41 - 2:44
    Բարեբախտաբար, գնալով ավելի շատ ինստիտուտներ են
  • 2:44 - 2:46
    իրականացնում այն ամբողջական մոդելները,
  • 2:46 - 2:49
    որ ես և գործընկերներիցս ոմանք են ներմուծել
  • 2:49 - 2:53
    ձայնային լանդշաֆտի էկոլոգիայի բնագավառ:
  • 2:53 - 2:58
    Երբ 40 տարի առաջ սկսեցի ձայնագրություն կատարել,
  • 2:58 - 3:00
    կարողանում էի ձայնագրել 10 ժամ
  • 3:00 - 3:02
    և փոխակերպել այն մեկժամյա գործածելի նյութի,
  • 3:02 - 3:05
    որը բավական է ալբոմի, ֆիլմի սաունդթրեքի
  • 3:05 - 3:08
    կամ թանգարանի ինստալացիայի համար:
  • 3:08 - 3:11
    Այժմ գլոբալ տաքացման,
  • 3:11 - 3:13
    ռեսուրսների արդյունահանման,
  • 3:13 - 3:16
    մարդկային աղմուկի և այլ գործոնների պատճառով
  • 3:16 - 3:18
    կարող է 1000 կամ 1000 ժամից ավելի պահանջվել
  • 3:18 - 3:21
    հավաքագրելու միևնույն բանը:
  • 3:21 - 3:24
    Ամբողջապես իմ արխիվի 50 տոկոսը
  • 3:24 - 3:27
    կազմում են բնական միջավայրերը` արմատապես այնքան փոխված վիճակում,
  • 3:27 - 3:30
    որ դրանք կամ ընդհանրապես անձայն են
  • 3:30 - 3:35
    կամ էլ իրենց սկզբնական ձևով այլևս հասանելի չեն:
  • 3:35 - 3:37
    Բնական միջավայրի գնահատման հիմնական մեթոդները
  • 3:37 - 3:41
    կիրառվել են տեսակների թվի և անհատների թվի
  • 3:41 - 3:45
    տեսողական հաշվարկի միջոցով` յուրաքանչյուր տեսակի մեջ տվյալ տարածքում:
  • 3:45 - 3:48
    Այնուամենայնիվ, համեմատելով տվյալները, որոնք միմյանց են կապում
  • 3:48 - 3:51
    մեր լսածի խտությունն ու բազմազանությունը,
  • 3:51 - 3:57
    ես հանգում եմ շատ ավելի ճշգրիտ, համապատասխանող արդյունքների:
  • 3:57 - 3:59
    Եվ ես ուզում եմ ձեզ ցույց տալ մի քանի օրինակներ,
  • 3:59 - 4:01
    որոնք արտացոլում են այս տիեզերքի մեջ սուզվելուց
  • 4:01 - 4:04
    բացահայտված հնարավորությունները:
  • 4:04 - 4:06
    Սա Լինքոլնի հովիտն է:
  • 4:06 - 4:08
    Լինքոլնի հովիտը երեք ու կես ժամվա ճանապարհ է
  • 4:08 - 4:11
    Սան Ֆրանցիսկոյի արևելքից, Սիերա Նեվադա լեռներում,
  • 4:11 - 4:13
    2000 մետր բարձրության վրա,
  • 4:13 - 4:16
    և ես այնտեղ ձայնագրություն եմ կատարել երկար տարիներ:
  • 4:16 - 4:20
    1988-ին մի փայտամթերման ընկերություն տեղի բնակիչներին համոզում էր,
  • 4:20 - 4:23
    որ շրջակա միջավայրի վրա բացարձակապես ոչ մի ազդեցություն չի
  • 4:23 - 4:24
    թողնի իրենց փորձարկվող նոր մեթոդը`
  • 4:24 - 4:26
    «ընտրովի հատումներ» անունով,
  • 4:26 - 4:28
    որի էությունը տարբեր վայրերից մի ծառի հատումն է,
  • 4:28 - 4:31
    և ոչ թե մի ողջ տարածքի հատումը:
  • 4:31 - 4:33
    Ձայնագրման թույլտվություն ունենալով
  • 4:33 - 4:35
    թե աշխատանքներից առաջ և թե հետո`
  • 4:35 - 4:39
    ես տեղադրեցի իմ սարքավորումները և մեծ քանակությամբ ձայնագրեցի լուսաբացի ձայները
  • 4:39 - 4:43
    շատ խիստ արձանագրությամբ և համակարգեցի ձայնագրությունները,
  • 4:43 - 4:45
    որովհետև ուզում էի շատ լավ հիմք ունենալ:
  • 4:45 - 4:47
    Սա սպեկտրոգրամի օրինակ է:
  • 4:47 - 4:50
    Սպեկտրոգրամը ձայնի գրաֆիկական պատկերն է,
  • 4:50 - 4:53
    որի վրա նշվում է ժամանակը ձախից աջ
  • 4:53 - 4:55
    (այստեղ ներկայացված է 15 վայրկյան)
  • 4:55 - 4:58
    և հաճախականությունը ներքևից վերև`
  • 4:58 - 5:00
    ցածրից բարձր:
  • 5:00 - 5:03
    Դուք կարող եք տեսնել, որ ձայնագրության ուղղությունը այստեղ ներկայացված է
  • 5:03 - 5:07
    պատկերի ներքևում կամ կեսերում,
  • 5:07 - 5:11
    մինչդեռ այդ հովտի թռչունները
  • 5:11 - 5:14
    ներկայացված են վերևի մասում:
  • 5:14 - 5:15
    Այնտեղ շատ թռչուններ կային:
  • 5:15 - 5:18
    Ահա Լինքոլնի հովիտը ընտրովի հատումներից առաջ:
  • 5:18 - 5:33
    (Բնության ձայներ)
  • 5:33 - 5:35
    Մի տարի հետո ես վերադարձա,
  • 5:35 - 5:37
    և օգտագործելով նույն պրոտոկոլներն
  • 5:37 - 5:39
    ու ձայնագրելով նույն պայմաններում,
  • 5:39 - 5:42
    ես ձայնագրեցի նույն լուսաբացի ձայների
  • 5:42 - 5:44
    մի շարք օրինակներ,
  • 5:44 - 5:46
    և սա այն է, ինչ ստացվել է:
  • 5:46 - 5:47
    Սա ընտրովի հատումներից հետո է:
  • 5:47 - 5:49
    Դուք կարող եք տեսնել, որ հոսքը կրկին ներկայացված է
  • 5:49 - 5:51
    պատկերի ներքևում,
  • 5:51 - 5:56
    բայց նկատեք, թե ինչն է պակասում վերևում:
  • 5:56 - 6:01
    (Բնության ձայներ)
  • 6:01 - 6:11
    Այնուհետև հաջորդում է փայտփորիկի ձայնը:
  • 6:11 - 6:13
    Դե ես Լինքոլնի հովիտ վերադարձել եմ 15 անգամ
  • 6:13 - 6:15
    վերջին 25 տարիների ընթացքում,
  • 6:15 - 6:18
    և կարող եմ ասել, որ բիոֆոնը,
  • 6:18 - 6:21
    այդ բիոֆոնի խտությունը և բազմազանությունը
  • 6:21 - 6:24
    նույնը չէին, ինչ որ
  • 6:24 - 6:26
    աշխատանքներից առաջ էին:
  • 6:26 - 6:29
    Բայց ահա Լինքոլնի հովիտի նկարը` հետո արված,
  • 6:29 - 6:32
    և դուք կնկատեք, որ տեսախցիկի կամ
  • 6:32 - 6:34
    մարդու աչքի տեսանկյունից
  • 6:34 - 6:36
    հազիվ թե մի ճյուղ կամ մի ծառ տեղում չլինի,
  • 6:36 - 6:39
    որը հաստատում է փայտամթերման ընկերության նպատակը, այն է`
  • 6:39 - 6:42
    շրջակա միջավայրի վրա ոչ մի ազդեցություն չի լինի:
  • 6:42 - 6:48
    Այնուամենայնիվ, մեր ականջները մեզ լրիվ ուրիշ պատմություն են պատմում:
  • 6:48 - 6:50
    Երիտասարդ ուսանողները ինձ միշտ հարցնում են,
  • 6:50 - 6:52
    թե այս կենդանիները ինչ են ասում,
  • 6:52 - 6:56
    իսկ ես իսկապես գաղափար չունեմ:
  • 6:56 - 7:02
    Բայց կարող եմ ասել, որ նրանք իսկապես ինքնարտահայտվում են:
  • 7:02 - 7:05
    Կապ չունի` մենք հասկանում ենք, թե ոչ, սա ուրիշ պատմություն է:
  • 7:05 - 7:07
    Ես քայլում էի ծովափին Ալյասկայում
  • 7:07 - 7:09
    և տեսա այս ջրավազանը`
  • 7:09 - 7:12
    լցված ծովային անեմոններով`
  • 7:12 - 7:15
    այս հրաշալի ուտող մեքենաներով,
  • 7:15 - 7:17
    որոնք կորալների և մեդուզաների ազգականներն են:
  • 7:17 - 7:20
    Եվ հետաքրքրությունից դրդված` նրանք արդյոք ձայն են հանում, թե ոչ,
  • 7:20 - 7:21
    ես գցեցի հիդրոֆոն`
  • 7:21 - 7:24
    կաուչուկով պատված ստորջրյա բարձրախոս,
  • 7:24 - 7:25
    ներքև ավազանի բերանի մասում,
  • 7:25 - 7:27
    և կենդանին անմիջապես սկսեց
  • 7:27 - 7:29
    կլանել բարձրախոսը դեպի փորը,
  • 7:29 - 7:32
    իսկ շոշափուկները մակերեսից դուրս փնտրում էին
  • 7:32 - 7:34
    սննդային արժեք ունեցող ինչ-որ բան:
  • 7:34 - 7:37
    Կայուն ձայները, որոնք շատ ցածր են,
  • 7:37 - 7:39
    և որոնք դուք հիմա կլսեք:
  • 7:39 - 7:43
    (Կայուն ձայներ)
  • 7:43 - 7:46
    Այո', բայց տեսեք: Երբ այն ոչինչ չգտավ ուտելու
  • 7:46 - 7:47
    (Կռնչյուն)
  • 7:47 - 7:50
    (Ծիծաղ)
  • 7:50 - 7:52
    Կարծում եմ` դա արտահայտություն էր, որը հասկանալի կլինի
  • 7:52 - 7:54
    ցանկացած լեզվում:
  • 7:54 - 7:59
    (Ծիծաղ)
  • 7:59 - 8:00
    Իր բեղմնավորման շրջանի ավարտին
  • 8:00 - 8:03
    լճագորտը
  • 8:03 - 8:05
    փորում է մինչև մեկ մետր խորությամբ
  • 8:05 - 8:08
    ամերիկյան Արևմուտքի անբարեբեր անապատային հողը,
  • 8:08 - 8:10
    որտեղ կարողանում է մնալ երկար ժամանակ,
  • 8:10 - 8:13
    մինչև պայմանները կրկին բարենպաստ դառնան դուրս գալու համար:
  • 8:13 - 8:15
    Եվ երբ հողում բավական խոնավություն է լինում
  • 8:15 - 8:18
    գարնանը, գորտերը փորելով դուրս են գալիս մակերես
  • 8:18 - 8:22
    և հավաքվում են այս մեծ գարնանային լողավազանների շուրջ
  • 8:22 - 8:24
    մեծ թվերով:
  • 8:24 - 8:28
    Եվ նրանք խմբով ձայներ են հանում,
  • 8:28 - 8:31
    որոնք բացարձակապես համընկնում են միմյանց:
  • 8:31 - 8:32
    Եվ նրանք դա անում են երկու պատճառով:
  • 8:32 - 8:36
    Առաջինը մրցակցությունն է, որովհետև նրանք զույգ են փնտրում,
  • 8:36 - 8:37
    իսկ երկրորդը համագործակցությունն է,
  • 8:37 - 8:40
    որովհետև եթե նրանք բոլորը միասին են ձայներ արձակում,
  • 8:40 - 8:44
    իսկապես դժվար է դառնում գիշատիչների` դաշտագայլերի,
  • 8:44 - 8:48
    աղվեսների և բուերի համար, առանձնացնել նրանց կերակրի համար:
  • 8:48 - 8:51
    Սա այն սպեկտրոգրամն է, որը ցույց է տալիս, թե ինչ տեսք ունեն գորտերի ձայները,
  • 8:51 - 8:54
    երբ դրանք շատ առողջ վիճակում են:
  • 8:54 - 9:04
    (Գորտերի կռկռոց)
  • 9:04 - 9:08
    Մոնո լիճը գտնվում է Յոսեմըթի ազգային այգու արևելյան մասում
  • 9:08 - 9:09
    Կալիֆոռնիայում
  • 9:09 - 9:12
    և այն այս գորտերի սիրելի վայրն է,
  • 9:12 - 9:15
    որը նաև սիրված է ԱՄՆ-ի ռազմածովային ինքնաթիռների օդաչուների կողմից,
  • 9:15 - 9:18
    ովքեր վարժվում են իրենց կործանիչ ինքնաթիռներով թռչել
  • 9:18 - 9:21
    ժամը 1100 կմ-ից ավելի արագությամբ
  • 9:21 - 9:23
    ընդամենը մի քանի հարյուր մետր բարձրության վրա
  • 9:23 - 9:26
    Մոնո լճի մակարդակից,
  • 9:26 - 9:30
    շատ արագ, շատ ցածր և այնքան բարձր,
  • 9:30 - 9:33
    որ անթրոֆոնը` մարդկային աղմուկը,
  • 9:33 - 9:34
    չնայած այն վեցուկես կմ հեռավորության վրա է
  • 9:34 - 9:37
    գորտերի լճակից, որը հենց նոր լսեցիք,
  • 9:37 - 9:41
    այն փակել է երգող գորտերի ձայնը:
  • 9:41 - 9:44
    Դուք այս սպեկտրոգրամում կարող եք տեսնել, որ ողջ էներգիան,
  • 9:44 - 9:47
    որը նաև առաջին սպեկտրոգրամում էր, հեռացել է
  • 9:47 - 9:49
    սպեկտրոգրամի վերևի մասի ծայրից,
  • 9:49 - 9:51
    և որ ձայների մեջ ընդմիջումներ կան երկուսուկես,
  • 9:51 - 9:54
    չորսուկես և վեցուկես վայրկյաններին,
  • 9:54 - 9:57
    այնուհետև ինքնաթիռի ձայնն է
  • 9:57 - 9:59
    նշված դեղին գույնով պատկերի ամենաներքևում:
  • 9:59 - 10:09
    (Գորտերի կռկռոց)
  • 10:09 - 10:11
    Հիմա այդ թռիչքի վերջում
  • 10:11 - 10:15
    մի ամբողջ 45ր է պահանջվում գորտերից
  • 10:15 - 10:17
    վերականգնել իրենց ձայների համապատասխանությունը,
  • 10:17 - 10:20
    որի ընթացքում լիալուսնի տակ
  • 10:20 - 10:23
    մենք դիտում էինք` ինչպես երկու դաշտագայլ և մի եղջյուրավոր բու
  • 10:23 - 10:26
    եկան գորտերից մի քանիսին որսալու:
  • 10:26 - 10:30
    Լավ նորությունն այն է, որ բնական միջավայրի քիչ վերականգնմամբ
  • 10:30 - 10:32
    և ավելի քիչ թռիչքներով գորտերի պոպուլյացիաները,
  • 10:32 - 10:36
    որոնք 1980-ականներին և վաղ 90-ականներին ոչնչանալու եզրին էին,
  • 10:36 - 10:40
    վերադարձել են բավականին նորմալ վիճակի:
  • 10:40 - 10:43
    Ես ուզում եմ ավարտել կուղբի մասին մի պատմությամբ:
  • 10:43 - 10:44
    Դա շատ տխուր պատմություն է,
  • 10:44 - 10:48
    բայց այն իսկապես արտահայտում է, թե ինչպես կենդանիները
  • 10:48 - 10:50
    երբեմն կարողանում են զգացմունք ցուցաբերել`
  • 10:50 - 10:55
    մի շատ հակադրական քննարկման թեմա տարիքով ավելի մեծ որոշ կենսաբանների միջև:
  • 10:55 - 10:58
    Իմ գործընկերներից մեկը ձայնագրություն էր կատարում Ամերիկայի Միջին Արևմուտքում
  • 10:58 - 11:00
    այս լճակի մոտ, որն առաջացել է
  • 11:00 - 11:04
    գուցե 16,000 տարի առաջ` վերջին սառցադաշտային ժամանակաշրջանի ավարտին:
  • 11:04 - 11:06
    Այն նաև մասամբ առաջացել է կուղբի թումբից
  • 11:06 - 11:09
    մի ծայրում, որը ողջ էկոհամակարգը պահում էր միասին
  • 11:09 - 11:12
    նուրբ հավասարակշռության մեջ:
  • 11:12 - 11:16
    Եվ մի օր մինչ նա ձայնագրում էր,
  • 11:16 - 11:20
    հանկարծ չգիտես թե որտեղից հայտնվեցին
  • 11:20 - 11:22
    մի քանի պահակներ,
  • 11:22 - 11:24
    ովքեր անհայտ պատճառներով
  • 11:24 - 11:25
    քայլեցին կուղբի թմբի վրայով,
  • 11:25 - 11:29
    ուժանակով պայթեցրին այն`
  • 11:29 - 11:33
    սպանելով էգ կուղբին և նրա ձագուկներին:
  • 11:33 - 11:35
    Սարսափած` իմ գործընկերը մնաց անշարժ`
  • 11:35 - 11:38
    մտքերը հավաքելու
  • 11:38 - 11:41
    և ձայնագրելու ինչ որ կկարողանար մինչև օրվա վերջ
  • 11:41 - 11:46
    և այդ երեկո նա մի ուշագրավ իրադարձություն ձայնագրեց`
  • 11:46 - 11:50
    միայնակ գոյատևող արու կուղբը` փոքր պտույտներով լող տալիս
  • 11:50 - 11:56
    և անմխիթար լաց լինելիս իր կորցրած զույգի և ձագի համար:
  • 11:56 - 11:59
    Սա թերևս ամենատխուր ձայնն է,
  • 11:59 - 12:02
    որ ես երբևէ լսել եմ օրգանիզմների մոտ,
  • 12:02 - 12:04
    լինեն դրանք մարդ կամ այլ կենդանի:
  • 12:06 - 12:22
    (Կուղբի լացը)
  • 12:22 - 12:23
    Լավ:
  • 12:23 - 12:26
    Ձայնային լանդշաֆտները շատ կողմեր ունեն,
  • 12:26 - 12:29
    որոնց թվում են այն ձևերը, որոնց միջոցով կենդանիները սովորեցրել են մեզ պարել և երգել,
  • 12:29 - 12:32
    որի մասին կխոսեմ մի ուրիշ անգամ:
  • 12:32 - 12:35
    Բայց դուք լսել եք, թե ինչպես են բիոֆոնները
  • 12:35 - 12:39
    օգնում պարզաբանել բնական աշխարհի մեր ընկալումը:
  • 12:39 - 12:41
    Դուք լսել եք ռեսուրսների կրճատման,
  • 12:41 - 12:44
    մարդկային աղմուկի և բնական միջավայրի ոչնչացման ազդեցությունը:
  • 12:44 - 12:46
    Եվ մինչ բնապահպանական գիտությունները սովորաբար
  • 12:46 - 12:50
    փորձել են աշխարհը հասկանալ մեր աչքերի տեսածով,
  • 12:50 - 12:54
    ավելի խորը ընկալում կարելի է ստանալ մեր ականջների լսածով:
  • 12:54 - 12:58
    Բիոֆոնները և գեոֆոնները
  • 12:58 - 13:00
    բնական աշխարհի առանցքային ձայներն են,
  • 13:00 - 13:01
    և երբ մենք լսում ենք այդ ձայները,
  • 13:01 - 13:04
    օժտվում ենք տարածության զգացումով`
  • 13:04 - 13:07
    այն աշխարհի իրական պատմությամբ, որտեղ ապրում ենք:
  • 13:07 - 13:09
    Հաշված վայրկյանների ընթացքում
  • 13:09 - 13:12
    ձայնային լանդշաֆտը բացահայտում է ավելի շատ ինֆորմացիա
  • 13:12 - 13:14
    տարբեր տեսանկյուններից`
  • 13:14 - 13:18
    քանակական տվյալներից մինչև մշակութային ոգեշնչում:
  • 13:18 - 13:21
    Տեսողական ինֆորմացիան բացարձակապես ընդգրկում է
  • 13:21 - 13:25
    տրված տարածական կոնտեքստի սահմանափակ ճակատային պատկեր,
  • 13:25 - 13:27
    մինչդեռ ձայնային լանդշաֆտները լայնացնում են այդ պատկերը
  • 13:27 - 13:33
    մինչև 360 աստիճան` ամբողջովին ընդգրկելով մեզ:
  • 13:33 - 13:36
    Եվ մինչ մի պատկեր կարող է արժենալ 1,000 բառ,
  • 13:36 - 13:41
    ձայնային լանդշաֆտը արժե 1,000 պատկեր:
  • 13:41 - 13:43
    Եվ մեր ականջները մեզ հուշում են,
  • 13:43 - 13:47
    որ ամեն մի տերևի և արարածի շշնջյունը
  • 13:47 - 13:50
    խոսում է մեր կյանքի բնական ռեսուրսների հետ,
  • 13:50 - 13:55
    որն իսկապես կարող է թաքցնել ամեն ինչի հանդեպ դրսևորվող սիրո գաղտնիքները,
  • 13:55 - 13:57
    հատկապես մեր մարդկության հանդեպ սիրո,
  • 13:57 - 14:03
    իսկ վերջին ձայնը պատկանում է ամազոնյան հովազին:
  • 14:03 - 14:17
    (Մռնչյուն)
  • 14:17 - 14:19
    Շնորհակալություն ուշադրության համար:
  • 14:19 - 14:25
    (Ծափահարություններ)
Title:
Բերնի Քրաուս: Բնական աշխարհի ձայնը
Speaker:
Բերնի Քրաուս
Description:

Բերնի Քրաուսը արդեն 45 տարի ձայնագրում է վայրի ձայնային լանդշաֆտներ` քամին ծառերի մեջ, թռչյունների դայլայլը, միջատների թրթուրների նուրբ ձայները: Այսքան տարիների ընթացքում նա տեսել է շատ շրջակա միջավայրեր` արմատապես փոխված մարդկանց կողմից, երբեմն նույնիսկ միջավայրի համար ապահով համարվող գործունեությունների կողմից: Սա մի զարմանալի հայացք է դեպի այն, ինչ մենք կարող ենք սովորել բնության սիմֆոնիաների միջոցով` ծովային անեմոնի քրթմնջոցից մինչև սգացող կուղբի տխուր կանչերը:

more » « less
Video Language:
English
Team:
closed TED
Project:
TEDTalks
Duration:
14:48

Armenian subtitles

Revisions