< Return to Video

Բանաստեղծը, ով բառերով պատկեր էր կերտում - Ժենեվիեվ Էմի

  • 0:07 - 0:09
    Գրականության պատմության կարկառուն ներկայացուցիչներից ոմանք,
  • 0:09 - 0:11
    օրինակ` Հոմերոսը,
  • 0:11 - 0:12
    Շեքսպիրը,
  • 0:12 - 0:13
    Միլթոնը
  • 0:13 - 0:15
    և Վիթմենը, բացարձակապես ճանաչելի են:
  • 0:15 - 0:18
    Սակայն, կա 20-րդ դարի մի
    ֆրանսիացի բանաստեղծ,
  • 0:18 - 0:20
    ում անունը Դուք դժվար թե իմանաք.
  • 0:20 - 0:22
    Գիյոմ Ապոլինե:
  • 0:22 - 0:25
    Նա շատ արվեստագետների մոտ ընկերն ու
    համագործակիցն էր, օրինակ` Պիկասոյի,
  • 0:25 - 0:26
    Ռուսսոյի,
  • 0:26 - 0:27
    և Շագալի:
  • 0:27 - 0:29
    Նա կորզեց «սյուրռեալիզմ» տերմինը,
  • 0:29 - 0:33
    նրան էին անգամ կասկածում
    1911 թ. Մոնա Լիզան գողանալու մեջ:
  • 0:33 - 0:35
    Իր կարճատև կյանքի ընթացքում
  • 0:35 - 0:38
    նա ստեղծեց բանաստեղծական ոճ,
    որը համախմբեց տեքստը և պատկերը՝
  • 0:38 - 0:42
    իր հերթին կանխատեսելով
    արվեստում սպասվող հեղափոխությունը:
  • 0:42 - 0:44
    Ուշ 19-րդ դարի և
    վաղ 20-րդ դարի Փարիզում
  • 0:44 - 0:47
    Մոնմաղտղի և Մոնպաղնասի
    ցածրակարգ շրջանները
  • 0:47 - 0:50
    այսպիսի սոված արվեստագետների հանգրվանն էին:
  • 0:50 - 0:52
    Նրանք իրենց կարող էին միայն այսպիսի կենսաոճ թույլ տալ:
  • 0:52 - 0:54
    Այս նկարիչները, գրողները
    և մտավորականները,
  • 0:54 - 0:57
    միավորված իրենց արվեստկան կրքով
    և հակամշակութային համոզմուքներով,
  • 0:57 - 0:59
    ստեղծեցին Ֆրանսիայի
    բոհեմական ենթամշակույթը:
  • 0:59 - 1:05
    Եվ նրանց արվեստի գործերը, գրականությունը
    և գաղափարները ցնցեցին աշխարհը:
  • 1:05 - 1:07
    20-րդ դարի սկզբին`
  • 1:07 - 1:08
    այս դինամիկ մթնոլորտում,
  • 1:08 - 1:11
    արվեստաբան, բանաստեղծ
    և ավանգարդի ականավոր ներկայացուցիչ
  • 1:11 - 1:14
    Գիյոմ Ապոլինեն մեծ հեղինակություն էր վայելում:
  • 1:14 - 1:16
    Որպես արվեստաբան`
    Ապոլինեն աշխարհին
  • 1:16 - 1:19
    ներկայացրեց կուբիստ և
    սյուրռեալիստ շարժումները
  • 1:19 - 1:21
    և մեկենաս դարձավ երիտասարդ
    արվեստագետների
  • 1:21 - 1:25
    հասարակության այլատվածությունից ու սահմանափակ մտածելակերպից նրանց պաշտպանելով:
  • 1:25 - 1:29
    Որպես գրող` Ապոլինեն հետաքրքրված էր
    արվեստի բոլոր ենթատեսակներով
  • 1:29 - 1:31
    և միջնադարյան գրականության գիտակ էր,
  • 1:31 - 1:35
    նամանավանդ` գեղագրության և լուսավորված
    սկզբնատառերի ուղղությամբ:
  • 1:35 - 1:39
    Որպես երազող` Ապոլինեն արվեստի տվյալ երկու ճյուղերի միջև բաց էր նկատում:
  • 1:39 - 1:43
    Մի կողմից հայտնի և անչափ գովաբանված
    արվեստի ավանդական տեսակների,
  • 1:43 - 1:45
    մյուս կողմից` արվեստի
    արտահայտման ձևերի միջև,
  • 1:45 - 1:47
    որոնք արտահայտվում
    էին սյուրռեալիզմի,
  • 1:47 - 1:48
    կուբիզմի
  • 1:48 - 1:50
    և նոր հայտնագործությունների, օրինակ`
  • 1:50 - 1:51
    կինոյի և ձայնագրության տեսքով:
  • 1:51 - 1:52
    Այս բացը
    լրացնելու համար,
  • 1:52 - 1:55
    ստեղծելով պոեզիայի
    իր ամենակարևոր ներմուծումը`
  • 1:55 - 1:57
    կալիգրամը`
  • 1:57 - 1:59
    Գիյոմ Ապոլինեն կառուցեց մի կամուրջ:
  • 1:59 - 2:02
    Ապոլինեն ներմուծեց կալիգրամը`
    որպես բանաստեղծության նկար,
  • 2:02 - 2:03
    գրավոր դիմանկար,
  • 2:03 - 2:04
    մտածմունքների գծագիր,
  • 2:04 - 2:07
    և նա այն օգտագործեց ցույց
    տալու իր մոդեռնիզմը և իր
  • 2:07 - 2:10
    ցանկությունը դուրս հանել բանաստեղծու-
    թյունը սովորական տեքստի սահմաններից
  • 2:10 - 2:13
    և նորովի ներկայացնել:
  • 2:13 - 2:15
    Իր որոշ կալիգրամները զվարճալի են,
  • 2:15 - 2:17
    օրինակ` «Lettre-Océan»-ը:
  • 2:17 - 2:19
    Որոշները ուղղված են իր երիտասարդ
    մահացած ընկերներին,
  • 2:19 - 2:22
    օրինակ` « La Colombe Poignardée
    et le jet d'eau»-ն:
  • 2:22 - 2:24
    Որոշները պատկերում են զգացմունքային
    պահի արտահայտումը,
  • 2:24 - 2:28
    օրինակ` «Il Pleut»-ն.
  • 2:28 - 2:31
    «Անձրևում են կանանց ձայներ,
    իբրև նրանք մահացել են նույնիսկ հուշերում,
  • 2:31 - 2:36
    և դու էլ ես անձրևում,
    իմ կյանքի հիասքանչ հանդիպումներ,
  • 2:36 - 2:37
    օ՜, փոքրիկ կաթիլներ:
  • 2:37 - 2:41
    Այն գոռացող ամպերը սկսում են խրխնջալ
    լսելի քաղաքների մի ողջ տիեզերք:
  • 2:41 - 2:46
    Լսի՛ր` արդյոք անձրևում է, երբ ափսոսանքն ու
    արհամարհանքը սգում են հինավուրց երգերին:
  • 2:46 - 2:51
    Լսի՛ր` ինչպես են կապերը քանդվում,
    որոնք պահում են քեզ վերևում և ներքևում»:
  • 2:51 - 2:54
    Յուրաքանչյուր կալիգրամը
    նպատակադրված է ընթերցողներին ազատել
  • 2:54 - 2:56
    բանաստեղծության սովորական շրջանակից
  • 2:56 - 2:59
    և տալ ինչ-որ նոր բան զգալու
    և տեսնելու հնարավորություն:
  • 2:59 - 3:04
    «Lettre-Océan»-ը սկզբից երևում է որպես
    նկար մինչև բառերին անցնելը:
  • 3:04 - 3:06
    Տեքստային տարրերը միախմբվել են
    տարբեր պատկերներով և ձևերով:
  • 3:06 - 3:10
    Երկու շրջանաձև պատկեր,
    մեկը` քառակուսու մեջ,
  • 3:10 - 3:13
    մյուսը` անձև, պարույրի տեսքով:
  • 3:13 - 3:17
    Միասին նրանք ստեղծում են պատկեր,
    որը նպաստում է կուբիզմի բացահայտմանը:
  • 3:17 - 3:19
    Ապա, ավելի ուշադիր տեքստը
    կարդալուց հետո, կտեսնենք,
  • 3:19 - 3:21
    որ նկարագրողական բառերը ցույց են տալիս
  • 3:21 - 3:23
    Էյֆելյան աշտարակի տեսքը վերևից:
  • 3:23 - 3:27
    Նրանք տուրք են մատուցում հեռագրի
    էլեկտրոմագնիսային ալիքներին,
  • 3:27 - 3:29
    որը այդ ժամանակ հաղորդակցության նոր ձև էր:
  • 3:29 - 3:34
    Անկասկած, Ապոլինեի կալիգրամներում թաքնված
    արվեստի արտահայտությունները
  • 3:34 - 3:37
    ոչ միայն վարպետի բանաստեղծական
  • 3:37 - 3:39
    համարձակության դրևորումներն են,
  • 3:39 - 3:42
    այլ նաև այդ ժամանակի դրսևորումն են,
  • 3:42 - 3:43
    որոնք արծարծում են կիրք,
  • 3:43 - 3:44
    հուզմունք
  • 3:44 - 3:47
    և Փարիզի
    արվեստագետների բոհեմական սպասումները,
  • 3:47 - 3:49
    օրինակ` Ապոլինեի,
  • 3:49 - 3:51
    որոնցից շատերը իրենց ժամանակից
    առաջ էին ընկել
  • 3:51 - 3:53
    և իրենց նորարարական
    մտածելակերպով
  • 3:53 - 3:57
    անհամբեր սպասում էին ապագային:
Title:
Բանաստեղծը, ով բառերով պատկեր էր կերտում - Ժենեվիեվ Էմի
Description:

Ամբողջական դասը` https://ed.ted.com/lessons/how-one-french-poet-combined-poetry-and-visual-art-genevieve-emy
Գրականության պատմության մեծագույն ներկայացուցիչներից ոմանք, ինչպիսիք են Շեքսպիրը և Վիթմենը, բացարձակապես ճանաչելի են: Այնուամենայնիվ, 20-րդ դարի մի մեծ բանաստեղծի՝ Գիյոմ Ապոլինեի անունը կարող է անհայտ լինել Ձեզ: Ժենեվիեվ Էմին ներկայացնում է, թե ինչպես Ապոլինեի կարճատև կյանքի ընթացքում, նա ստեղծեց բանաստեղծական մի նոր ոճ, որը համախմբեց տեքստը և պատկերը՝ կանխագուշակելով արվեստում գալիք հեղափոխությունը:

Դասը պատրաստեց Ժենեվիեվ Էմին, անիմացիան` TED-Ed-ի:

more » « less
Video Language:
English
Team:
closed TED
Project:
TED-Ed
Duration:
04:16

Armenian subtitles

Revisions