Շերվին Նուլանդը «հույսի»-ի մասին
-
0:00 - 0:05Գիտեք` այնքան էլ գլուխ չեմ հանում տեխնոլոգիաներից:
-
0:05 - 0:07Մի անգամ լսեցի, թե ինչպես 5-ամյա դուստրս
-
0:07 - 0:10(հիմա նա 41 տարեկան է)
-
0:10 - 0:12ասաց իր ընկերուհուն .
-
0:12 - 0:14<< Գիտես, եթե ինչ-որ բան կտրենք, և այնտեղից արյուն չհոսի,
-
0:14 - 0:16ապա դա անհասկանալի կթվա հորս >>:
-
0:16 - 0:17(Ծիծաղ)
-
0:17 - 0:19Այնպես որ իմ առջև դրված խնդիրը
-
0:19 - 0:21կարող է ինձ համար դառնալ անհաղթահարելի խոչընդոտ,
-
0:21 - 0:24սակայն, անշուշտ, կփորձեմ այն հաղթահարել:
-
0:24 - 0:26Ի՞նչ եմ լսում վերջին
-
0:26 - 0:29չորս օրերի ընթացում:
-
0:29 - 0:31Սա TED-ի իմ երրորդ այցելությունն է:
-
0:31 - 0:33Առաջինը TEDMED-ում էր, իսկ երկրորդը, կարծում եմ լսած կլինեք,
-
0:33 - 0:35երկու տարի առաջ էր` սովորական TED-ում:
-
0:35 - 0:38Ինձ համար անսովոր էր լսել այն,
-
0:38 - 0:42ինչը նախորդ երկու TED-երի ասուլիսներում հազվադեպ կարող էինք լսել:
-
0:42 - 0:45Մասնավորապես, մի շարք ելույթներում առկա էր հանրության նկատմամբ խճճված
-
0:45 - 0:48և բարդ պատասխանատվության զգացում,
-
0:48 - 0:51և նույնիսկ
-
0:51 - 0:54համընդհանուր պատասխանատվության զգացում,
-
0:54 - 0:57որն առաջ է բերում
-
0:57 - 1:01եսապաշտություն,
-
1:01 - 1:05սակայն միևնույն ժամանակ դուրս է գալիս դրա սահմաններից:
-
1:05 - 1:07Ամենատպավորիչը, որի մասին խոսվեց
-
1:07 - 1:10մոտ տասը ելույթների ընթացքում,
-
1:10 - 1:13կյանքի կոչման գաղափարն էր:
-
1:13 - 1:16Եվ, եթե ուշադիր լսեք նրանց, ապա կտեսնեք, որ նրանցից և ոչ մեկը չի ասում .
-
1:16 - 1:19<< Ահա, թե ինչ պետք է անենք, Ահա, թե ինչ եմ ուզում, որ դուք անեք>>:
-
1:19 - 1:21Այլ պարզապես ասում են. << Ահա, թե ինչ ենք արել,
-
1:21 - 1:23քանզի սա մեզ մտահոգում էր.
-
1:23 - 1:26սա մեծ գործ էր և մեծ նշանակություն ուներ մեզ համար:
-
1:26 - 1:29Դրանով մենք շատ հարցերի լուծում տվեցինք>>:
-
1:29 - 1:32Սա հին հասկացություն է, եկել է հունարեն
-
1:32 - 1:36ֆիլանտրոպիա հասկացությունից, որն իր առաջին իմաստով
-
1:36 - 1:39նշանակում է մարդասիրություն:
-
1:39 - 1:41Ես կարող եմ ընդամենը մեկ բացատրություն տալ այն ամենին,
-
1:41 - 1:44ինչ դուք լսել եք վերջին չորս օրերի ընթացքում:
-
1:44 - 1:48Այդ մենը սիրո դրսևորում է:
-
1:48 - 1:51Ու դա ինձ մեծ հույս է ներշնչում:
-
1:51 - 1:53Անշուշտ, այսօրվա մեր թեման
-
1:53 - 1:55նվիրված է հույսին,
-
1:55 - 1:59որի մասին բոլորովին մոռացել էի, քանի դեռ չէի ժամանել այստեղ:
-
1:59 - 2:01Երբ հիշեցի այդ մասին, մտածեցի,
-
2:01 - 2:04արդյոք ճիշտ չէր լինի նայել բառը բառարանում:
-
2:04 - 2:07Ուստի ես և կինս` Սառան, գնացինք այստեղից չորս թաղամաս այն կողմ`
-
2:07 - 2:11"Փսիֆիք" փողոցում գտնվող հանրային գրադարան: Վերցրեցինք Օքսֆորդ բառարանը,
-
2:11 - 2:15ուսումնասիրեցինք այն, և գտանք <<հույս>> բառի 14 իմաստ:
-
2:15 - 2:18Սակայն դրանցից և ոչ մեկը
-
2:18 - 2:21բավականաչափ համոզիչ չէին:
-
2:21 - 2:23Ու դա հասկանալի էր.
-
2:23 - 2:26ի վերջո դա վերացական երևույթ է: Հույսը վերացական հասկացություն է,
-
2:26 - 2:29և ոչ թե կոնկրետ բառ:
-
2:29 - 2:32Գիտեք, սա ինձ փոքր-ինչ հիշեցնում է վիրահատություն:
-
2:32 - 2:36Եթե հիվանդության բուժման համար կա ընդամենը մեկ վիրահատական մեթոդ, ապա այն կաշխատի,
-
2:36 - 2:38իսկ եթե կա 15 մեթոդ, ապա դրանցից և ոչ մեկը չի աշխատի:
-
2:38 - 2:41Նույնը բառի նշանակության դեպքում է:
-
2:41 - 2:45Եթե ձեզ մոտ հայտնաբերել են կույր աղիքի բորբոքում, ապա այն կհեռացնեն, և դուք առողջ եք:
-
2:45 - 2:48Իսկ, եթե ձեզ մոտ կա կերակրափողի սուր բորբոքում, որի բուժման համար գոյություն ունի 15 պրոցեդուրա,
-
2:48 - 2:50ապա Ջոու Շմոն կկիրառի մի մեթոդ,
-
2:50 - 2:52ՈՒիլ Բլոուն `մեկ այլ մեթոդ,
-
2:52 - 2:55արդյունքում ոչ մի դրական ազդեցություն: Նույնը կարելի է ասել <<հույս>> բառի դեպքում:
-
2:55 - 2:58Այս բառի բոլոր նշանակությունները միավորվում են միայն նրանով,
-
2:58 - 3:01որ բոլորի դեպքում կա ինչ-որ լավ բանի ակնկալիք:
-
3:01 - 3:03Գիտե՞ք, ինչ եմ հայտնաբերել:
-
3:03 - 3:06<<Հույս>> բառի հնդևրոպական արմատի
-
3:06 - 3:08հիմքը K-E-U է:
-
3:08 - 3:13Գրվում է K-E-U, արտասանվում է <<կոյ>>:
-
3:13 - 3:17Հենց այս արմատից է կազմված << curve>> բառը, որը նշանակում է<<կոր>>:
-
3:17 - 3:21Սակայն, ի սկզբանե, հնդևրոպական լեզվում այս արմատը նշանակել է
-
3:21 - 3:25ուղղության փոփոխություն, ընթացք` մեկ այլ ճանապարհով:
-
3:25 - 3:28Սա ինձ բավականին հետաքրքիր ու սադրիչ թվաց,
-
3:28 - 3:31քանզի այն, ինչ լսել եք վերջին մի քանի օրերին,
-
3:31 - 3:35իրենից ներկայացնում է տարբեր ուղղություններով շարժման զգացողություն.
-
3:35 - 3:38ուղղություններ, որոնք բնորոշ են հատուկ խնդիրներին:
-
3:38 - 3:40Գոյություն ունեն տարբեր օրինակներ:
-
3:40 - 3:42Այս բառը մի քանի անգամ լսած կլինեք վերջին չորս օրվա ընթացքում,
-
3:42 - 3:45ինչպես նաև ծանոթ կլինեք Կունի հարացույցներին:
-
3:45 - 3:47Իսկ հիմա, երբ խորհում ենք հույսի մասին,
-
3:47 - 3:50անհրաժեշտ է հայացք գցել այն ուղղություններին,
-
3:50 - 3:53որոնք տարբերվում են նախկին ուղղություններից:
-
3:53 - 3:56Կա <<հույս>>-ի ևս մեկ նշանակություն, կամ ավելի ճիշտ է ասել նկարագրություն,
-
3:56 - 4:00որը միշտ հավանել եմ և որն առաջարկում է Վաչլավ Հավելը իր `
-
4:00 - 4:04<<Լռության խախտում>> հետաքրքաշարժ գրքում:
-
4:04 - 4:06Այստեղ նշված է, որ հույսը
-
4:06 - 4:09ամեն ինչ բարեհաջող ընթացքի մեջ չէ,
-
4:09 - 4:11այլ իմաստի մեջ է,
-
4:11 - 4:14անկախ նրանից բարեհաջող,
-
4:14 - 4:17թե ոչ բարեհաջող ավարտ կունենա:
-
4:17 - 4:20Նույնիսկ չեմ կարող բացատրել, թե որքան ոգևորվեցի
-
4:20 - 4:23մի քանի օր առաջ
-
4:23 - 4:28Դին Կամենի հիանալի ելույթում հնչած վերջին արտահայտությունից:
-
4:28 - 4:30Համոզված չէի, որ ճիշտ էի լսել,
-
4:30 - 4:34ուստի փնտրում էի նրան ներքին նիստերին:
-
4:34 - 4:37Վերջապես գտա նրան մի հաղթանդամ տղամարդու հետ զրուցելիս, սակայն դա ինձ չխանգարեց:
-
4:37 - 4:39Ես ընդհատեցի նրանց զրույցն ու հարցրեցի Դինին . << Դուք նման բան ասե՞լ եք>>,
-
4:39 - 4:41իսկ նա պատասխանեց. << Դե, այո>>:
-
4:41 - 4:43Ու ես կրկնում եմ նրա բառերը
-
4:43 - 4:47<<Ինտերնետը չի փրկի աշխարհը>>:
-
4:47 - 4:51Հիանալի միտք է: Իսկ գիտե՞ք, թե ինչը կփրկի աշխարհը:
-
4:51 - 4:53Ես կպատասխանեմ այդ հարցին: Աշխարհը կփրկի մարդկային ոգին:
-
4:53 - 4:56Մարդկային ոգի ասելով նկատի չունեմ ոչ մի աստվածային,
-
4:56 - 4:58գերբնական բան,
-
4:58 - 5:02թերահավատությունս էլ թույլ չէր տա:
-
5:02 - 5:04Նկատի ունեմ ունակությունը,
-
5:04 - 5:06որով օժտված ենք յուրաքանչյուրս.
-
5:06 - 5:12ունակությունը լինելու ավելին, քան կանք իրականում:
-
5:12 - 5:16Վեր բարձրանալ մեր սովորական ԵՍ-ից ու հասնել բարձրունքների,
-
5:16 - 5:20այն բարձրունքների, որ ի սկզբանե կարծում էինք, անկարող ենք նվաճել:
-
5:20 - 5:23Ծննդյան օրից ի վեր
-
5:23 - 5:26բոլորս էլ զգացել ենք այդ հոգևորը:
-
5:26 - 5:28Մեզանից ոմանք զգացել են դա լաբորատորիայում` փորձարկումներ իրականացնելիս,
-
5:28 - 5:30մյուսները` աշխատավայրում աշխատելիս:
-
5:30 - 5:32Մենք դա զգում ենք համերգների ժամանակ:
-
5:32 - 5:35Օրինակ` ես դա զգում եմ վիրահատարանում` հիվանդի կողքին:
-
5:35 - 5:38Սա հաղթանակ է ինքներս մեր նկատմամբ:
-
5:38 - 5:42Կարծում եմ` սա կիրականանա այն ժամանակ,
-
5:42 - 5:46երբ նրանց ոգիները, ում լսում էինք վերջին մի քանի օրերի ընթացքում,
-
5:46 - 5:51մասնիկ առ մասնիկ կմիանան:
-
5:51 - 5:55Եվ, եթե այս սենյակում կա մի բան,
-
5:55 - 5:58ապա դա հենց վերոնշյալն է:
-
5:58 - 6:01Ինձ հետաքրքրում էր այն գաղափարը,
-
6:01 - 6:04որը կյանքի էր կոչվել
-
6:04 - 6:0619-րդ դարի առաջին կեսին,
-
6:06 - 6:10իսկ ավելի ճշգրիտ, 19-րդ դարի երկրորդ տասնամյակին`
-
6:10 - 6:1327-ամյա բանաստեղծ`
-
6:13 - 6:15Պերսի Շելիի կողմից:
-
6:15 - 6:17Հիմա մենք, բնականաբար, Պերսին համարում ենք
-
6:17 - 6:20մեծագույն ռոմանտիկ բանաստեղծ, ինչպիսին որ նա եղել է:
-
6:20 - 6:25Մեզանից շատերը մոռանում են, որ նա նաև համարվում է
-
6:25 - 6:28բազմաթիվ հիանալի էսսեների հեղինակ,
-
6:28 - 6:31որոնցից առավել հիշարժան է
-
6:31 - 6:35<<Պոեզիայի պաշտպանություն>> ակնարկը:
-
6:35 - 6:38Ստեղծագործությունը բաղկացած է 5... 6... 7... 8… էջից,
-
6:38 - 6:41ընդ որում 3-րդ էջից այն ընդգրկում է ավելի խորը շերտեր, և դառնում է դժվար ընկալելի:
-
6:41 - 6:45Իսկ 2-րդ էջից սկսած
-
6:45 - 6:49խոսում է մի հասկացության մասին,
-
6:49 - 6:54որն ինքն անվանել է << բարոյական երևակայություն>>:
-
6:54 - 6:59Եթե բառացի թարգմանենք, ապա կստացվի այսպես.
-
6:59 - 7:03Մարդը` մարդ արարածը,
-
7:03 - 7:06առաքինի ու պիտանի դառնալու համար
-
7:06 - 7:09պետք է ունենա հստակ երևակայություն:
-
7:09 - 7:14Նա պետք է տեսնի աշխարհն ու իրեն
-
7:14 - 7:17ուրիշի աչքերով,
-
7:17 - 7:20և ընդհանրապես, բոլոր մարդկանց:
-
7:22 - 7:28Տեսնի ոչ միայն աշխարհը, այլև ինքն իրեն:
-
7:28 - 7:31Մի անգամ Լորի Գարետը նշել է .
-
7:31 - 7:34Ի՞նչ են մեզանից ակնկալում միլլիոնավոր մարդիկ,
-
7:34 - 7:37ովքեր հայտնվել են
-
7:37 - 7:39հուսահատության ու
-
7:39 - 7:41անհավասարության մեջ:
-
7:41 - 7:45Ի՞նչ իրավունք ունեն մեզանից պահանջելու
-
7:45 - 7:47ուրիշները:
-
7:47 - 7:51Ելնելով մարդկայնությունից և մարդկային ոգուց`
-
7:51 - 7:56ի՞նչ իրավունք ունենք պահանջելու ինքներս մեզանից:
-
7:56 - 7:59Արդեն հստակ գիտեք, թե ինչ:
-
7:59 - 8:01Կան բազմաթիվ քննարկումներ
-
8:01 - 8:05կապված այն բանի հետ, թե արդյոք, այնպիսի մեծ ազգ, ինչպիսին մենք ենք,
-
8:05 - 8:08իրավունք ունենք աշխարհին ներկայանալ որպես ոստիկան,
-
8:08 - 8:11դառնալ աշխարհի գլխին ոստիկան,
-
8:11 - 8:15սակայն մի բանում երկու կարծիք լինել չի կարող.
-
8:15 - 8:20այն, որ մենք պետք է վերականգնենք աշխարհը:
-
8:20 - 8:23Անշուշտ, վերջին չորս օրերի ընթացում այս սենյակում
-
8:23 - 8:27նման տարաձայնություններ չեն եղել:
-
8:27 - 8:30Եթե մենք վերականգնենք աշխարհը,
-
8:30 - 8:33ապա աշխարհում ապրող ամեն ճնշված մարդ,
-
8:33 - 8:38ներառյալ նաև ամերիկացիները, կդառնան մեր հիվանդը:
-
8:38 - 8:42Յուրաքանչյուր ճնշված ժողովուրդ, ինչու չէ նաև մենք,
-
8:42 - 8:45կդառնա մեր հիվանդը:
-
8:45 - 8:50Ուստի, զվարճալի կլիներ իմանալ <<հիվանդ>> բառի ստուգաբանությունը:
-
8:50 - 8:59Ի սկզբանե այն ծագել է լատիներեն «patior»- հանդուրժել, տառապել բառից:
-
8:59 - 9:02Եվ այսպես, կրկին վերադառնում ենք հին հնդևրոպական արմատին ու տեսնում,
-
9:02 - 9:06որ բառի հնդևրոպական հիմքը արտասանվում է <<պեյեն>>,
-
9:06 - 9:11իսկ գրվում է P-A-E-N:
-
9:11 - 9:17Ի~նչ հրաշալի է. << compassion>> - <<կարեկցանք>> բառը նույնպես ունի նույն P-A-E-N արմատը:
-
9:17 - 9:22Եվ այսպես, դասն ակնհայտ է. մեր հիվանդը`
-
9:22 - 9:26աշխարհն ու այդ աշխարհում ապրող ճնշված մարդիկ,
-
9:26 - 9:31արժանի են մեր կարեկցանքին:
-
9:31 - 9:34Սակայն մեր կարեկցանքից զատ կա ևս մեկ բան.
-
9:34 - 9:36Դա մեր բարոյական երևակայությունն ու
-
9:36 - 9:40այս աշխարհում ապրող
-
9:40 - 9:43մարդկանց հետ նույնականացնումն է:
-
9:43 - 9:47Ունակությունը մարդկանց ընդունելու ոչ թե որպես մի հսկայական անտառ,
-
9:47 - 9:50այլ որպես` առանձին ծառեր:
-
9:50 - 9:54Անշուշտ, մեր ժամանակներում չպետք է թողնել,
-
9:54 - 9:58որ այդ ծառերը մնան Վաշինգտոնյան <<Թփի>>ստվերում,
-
9:58 - 10:00որը շարունակ հայտնվում է ճանապարհին:
-
10:00 - 10:02(Ծիծաղ)
-
10:02 - 10:04Եվ, ահա, մենք:
-
10:04 - 10:07Մենք պետք է
-
10:07 - 10:10ինքներս մեզ խոսք տանք,
-
10:10 - 10:14որ կդառնանք այս աշխարհի բուժակները:
-
10:14 - 10:18Կրկին ու կրկին ականատեսն ենք լինում մի շարք օրինակների,
-
10:18 - 10:2215 րոպե առաջ լսեցինք դրանցից մեկը:
-
10:22 - 10:26Տեսանք այնպիսի մարդկանց օրինակներ, ովքեր ոչ միայն պատասխանատու գտնվեցին,
-
10:26 - 10:28այլև օժտված էին Աստվածային շնորհով, տաղանդով:
-
10:28 - 10:32Այստեղ տեղին է օգտագործել այդ բառը ` տաղանդը,
-
10:32 - 10:36որ հաջողության գրավականն է, համենայն դեպս իրենց որոնումների
-
10:36 - 10:38սկզբնական շրջանում:
-
10:38 - 10:41Նրանք, անկասկած, հաջողություններ կունենան իրենց գործում
-
10:41 - 10:45այնքան ժամանակ, քանի դեռ մարդիկ կմիանան նրանց գաղափարներին:
-
10:46 - 10:49Իսկ այսօր,
-
10:49 - 10:51խոսելով բժշկությունից,
-
10:51 - 10:54չէ՞ որ խոսում էինք առողջացումից,
-
10:54 - 10:58կցանկանայի մեջբերել մեկի խոսքերը, որոնք դեռ չեն մեջ բերվել:
-
10:58 - 11:00Ինձ թվում է, այստեղ բոլորի խոսքերն արդեն մեջբերել են:
-
11:00 - 11:02Պոգոյին մեջբերել են,
-
11:02 - 11:06Շեքսպիրին մեջբերել են, այն էլ շատ ու շատ անգամներ:
-
11:06 - 11:09Իսկ ես կցանկանայի մեջբերել իմ կուռքերից մեկին:
-
11:09 - 11:12Ես կասկածում եմ, որ նա ասել է նման բան,
-
11:12 - 11:15որովհետև ոչ ոք հաստատ չգիտի, թե ինչ է ասել Հիպոկրատը,
-
11:15 - 11:18սակայն մենք հաստատ գիտենք, որ հույն մեծագույն
-
11:18 - 11:21բժիշկներից մեկն ասել է
-
11:21 - 11:24(այդ մասին գրված է <<Ցուցումներ>> գրքում,
-
11:24 - 11:26որի հեղինակը հենց Հիպոկրատն է),
-
11:26 - 11:29և ես հիմա կկարդամ այդ մեջբերումը:
-
11:29 - 11:32Հիշում եք, ի սկզբանե խոսեցինք
-
11:32 - 11:34մարդասիրության մասին.
-
11:34 - 11:39սեր մարդկության, մարդկային ցեղի
-
11:39 - 11:41ու էլի մարդկային ցեղի նկատմամբ,
-
11:41 - 11:43որը կարող է այդ սերը
-
11:43 - 11:46վերածել գործի,
-
11:46 - 11:49իսկ երբեմն էլ, գիտակցված եսապաշտության:
-
11:49 - 11:53Այս խոսքերն արտասանվել են դեռևս 24 դար առաջ:
-
11:54 - 11:58<<Այնտեղ, որտեղ կա սեր մարդկության նկատմամբ,
-
11:58 - 12:01կա նաև սեր բժշկության նկատմամբ>>:
-
12:01 - 12:04Այսօր տեսանք, թե ինչպես դա իրականացավ
-
12:04 - 12:06շնորհիվ մտքի,
-
12:06 - 12:09զգացմունքի,
-
12:09 - 12:11իսկ վերջին երեք օրվա ընթացքում`
-
12:11 - 12:15մարդկային ոգու անսանձելի ուժի:
-
12:15 - 12:17Շատ շնորհակալ եմ:
-
12:17 - 12:19(Ծափահարություններ)
- Title:
- Շերվին Նուլանդը «հույսի»-ի մասին
- Speaker:
- Sherwin Nuland
- Description:
-
Վիրաբույժ և գրող Շերվին Նուլանդը հույս և ցանկություն ունի` ինքն իրեն և աշխարհը փոխելու դեպի լավը: Առաջիկա խորամիտ 12 րոպեները կօգնեն մեզ գտնել այն ճանապարհը, որով ստիպված ենք լինելու անցնել:
- Video Language:
- English
- Team:
closed TED
- Project:
- TEDTalks
- Duration:
- 12:19