1 00:00:00,000 --> 00:00:05,000 Գիտեք` այնքան էլ գլուխ չեմ հանում տեխնոլոգիաներից: 2 00:00:05,000 --> 00:00:07,000 Մի անգամ լսեցի, թե ինչպես 5-ամյա դուստրս 3 00:00:07,000 --> 00:00:10,000 (հիմա նա 41 տարեկան է) 4 00:00:10,000 --> 00:00:12,000 ասաց իր ընկերուհուն . 5 00:00:12,000 --> 00:00:14,000 << Գիտես, եթե ինչ-որ բան կտրենք, և այնտեղից արյուն չհոսի, 6 00:00:14,000 --> 00:00:16,000 ապա դա անհասկանալի կթվա հորս >>: 7 00:00:16,000 --> 00:00:17,000 (Ծիծաղ) 8 00:00:17,000 --> 00:00:19,000 Այնպես որ իմ առջև դրված խնդիրը 9 00:00:19,000 --> 00:00:21,000 կարող է ինձ համար դառնալ անհաղթահարելի խոչընդոտ, 10 00:00:21,000 --> 00:00:24,000 սակայն, անշուշտ, կփորձեմ այն հաղթահարել: 11 00:00:24,000 --> 00:00:26,000 Ի՞նչ եմ լսում վերջին 12 00:00:26,000 --> 00:00:29,000 չորս օրերի ընթացում: 13 00:00:29,000 --> 00:00:31,000 Սա TED-ի իմ երրորդ այցելությունն է: 14 00:00:31,000 --> 00:00:33,000 Առաջինը TEDMED-ում էր, իսկ երկրորդը, կարծում եմ լսած կլինեք, 15 00:00:33,000 --> 00:00:35,000 երկու տարի առաջ էր` սովորական TED-ում: 16 00:00:35,000 --> 00:00:38,000 Ինձ համար անսովոր էր լսել այն, 17 00:00:38,000 --> 00:00:42,000 ինչը նախորդ երկու TED-երի ասուլիսներում հազվադեպ կարող էինք լսել: 18 00:00:42,000 --> 00:00:45,000 Մասնավորապես, մի շարք ելույթներում առկա էր հանրության նկատմամբ խճճված 19 00:00:45,000 --> 00:00:48,000 և բարդ պատասխանատվության զգացում, 20 00:00:48,000 --> 00:00:51,000 և նույնիսկ 21 00:00:51,000 --> 00:00:54,000 համընդհանուր պատասխանատվության զգացում, 22 00:00:54,000 --> 00:00:57,000 որն առաջ է բերում 23 00:00:57,000 --> 00:01:01,000 եսապաշտություն, 24 00:01:01,000 --> 00:01:05,000 սակայն միևնույն ժամանակ դուրս է գալիս դրա սահմաններից: 25 00:01:05,000 --> 00:01:07,000 Ամենատպավորիչը, որի մասին խոսվեց 26 00:01:07,000 --> 00:01:10,000 մոտ տասը ելույթների ընթացքում, 27 00:01:10,000 --> 00:01:13,000 կյանքի կոչման գաղափարն էր: 28 00:01:13,000 --> 00:01:16,000 Եվ, եթե ուշադիր լսեք նրանց, ապա կտեսնեք, որ նրանցից և ոչ մեկը չի ասում . 29 00:01:16,000 --> 00:01:19,000 << Ահա, թե ինչ պետք է անենք, Ահա, թե ինչ եմ ուզում, որ դուք անեք>>: 30 00:01:19,000 --> 00:01:21,000 Այլ պարզապես ասում են. << Ահա, թե ինչ ենք արել, 31 00:01:21,000 --> 00:01:23,000 քանզի սա մեզ մտահոգում էր. 32 00:01:23,000 --> 00:01:26,000 սա մեծ գործ էր և մեծ նշանակություն ուներ մեզ համար: 33 00:01:26,000 --> 00:01:29,000 Դրանով մենք շատ հարցերի լուծում տվեցինք>>: 34 00:01:29,000 --> 00:01:32,000 Սա հին հասկացություն է, եկել է հունարեն 35 00:01:32,000 --> 00:01:36,000 ֆիլանտրոպիա հասկացությունից, որն իր առաջին իմաստով 36 00:01:36,000 --> 00:01:39,000 նշանակում է մարդասիրություն: 37 00:01:39,000 --> 00:01:41,000 Ես կարող եմ ընդամենը մեկ բացատրություն տալ այն ամենին, 38 00:01:41,000 --> 00:01:44,000 ինչ դուք լսել եք վերջին չորս օրերի ընթացքում: 39 00:01:44,000 --> 00:01:48,000 Այդ մենը սիրո դրսևորում է: 40 00:01:48,000 --> 00:01:51,000 Ու դա ինձ մեծ հույս է ներշնչում: 41 00:01:51,000 --> 00:01:53,000 Անշուշտ, այսօրվա մեր թեման 42 00:01:53,000 --> 00:01:55,000 նվիրված է հույսին, 43 00:01:55,000 --> 00:01:59,000 որի մասին բոլորովին մոռացել էի, քանի դեռ չէի ժամանել այստեղ: 44 00:01:59,000 --> 00:02:01,000 Երբ հիշեցի այդ մասին, մտածեցի, 45 00:02:01,000 --> 00:02:04,000 արդյոք ճիշտ չէր լինի նայել բառը բառարանում: 46 00:02:04,000 --> 00:02:07,000 Ուստի ես և կինս` Սառան, գնացինք այստեղից չորս թաղամաս այն կողմ` 47 00:02:07,000 --> 00:02:11,000 "Փսիֆիք" փողոցում գտնվող հանրային գրադարան: Վերցրեցինք Օքսֆորդ բառարանը, 48 00:02:11,000 --> 00:02:15,000 ուսումնասիրեցինք այն, և գտանք <<հույս>> բառի 14 իմաստ: 49 00:02:15,000 --> 00:02:18,000 Սակայն դրանցից և ոչ մեկը 50 00:02:18,000 --> 00:02:21,000 բավականաչափ համոզիչ չէին: 51 00:02:21,000 --> 00:02:23,000 Ու դա հասկանալի էր. 52 00:02:23,000 --> 00:02:26,000 ի վերջո դա վերացական երևույթ է: Հույսը վերացական հասկացություն է, 53 00:02:26,000 --> 00:02:29,000 և ոչ թե կոնկրետ բառ: 54 00:02:29,000 --> 00:02:32,000 Գիտեք, սա ինձ փոքր-ինչ հիշեցնում է վիրահատություն: 55 00:02:32,000 --> 00:02:36,000 Եթե հիվանդության բուժման համար կա ընդամենը մեկ վիրահատական մեթոդ, ապա այն կաշխատի, 56 00:02:36,000 --> 00:02:38,000 իսկ եթե կա 15 մեթոդ, ապա դրանցից և ոչ մեկը չի աշխատի: 57 00:02:38,000 --> 00:02:41,000 Նույնը բառի նշանակության դեպքում է: 58 00:02:41,000 --> 00:02:45,000 Եթե ձեզ մոտ հայտնաբերել են կույր աղիքի բորբոքում, ապա այն կհեռացնեն, և դուք առողջ եք: 59 00:02:45,000 --> 00:02:48,000 Իսկ, եթե ձեզ մոտ կա կերակրափողի սուր բորբոքում, որի բուժման համար գոյություն ունի 15 պրոցեդուրա, 60 00:02:48,000 --> 00:02:50,000 ապա Ջոու Շմոն կկիրառի մի մեթոդ, 61 00:02:50,000 --> 00:02:52,000 ՈՒիլ Բլոուն `մեկ այլ մեթոդ, 62 00:02:52,000 --> 00:02:55,000 արդյունքում ոչ մի դրական ազդեցություն: Նույնը կարելի է ասել <<հույս>> բառի դեպքում: 63 00:02:55,000 --> 00:02:58,000 Այս բառի բոլոր նշանակությունները միավորվում են միայն նրանով, 64 00:02:58,000 --> 00:03:01,000 որ բոլորի դեպքում կա ինչ-որ լավ բանի ակնկալիք: 65 00:03:01,000 --> 00:03:03,000 Գիտե՞ք, ինչ եմ հայտնաբերել: 66 00:03:03,000 --> 00:03:06,000 <<Հույս>> բառի հնդևրոպական արմատի 67 00:03:06,000 --> 00:03:08,000 հիմքը K-E-U է: 68 00:03:08,000 --> 00:03:13,000 Գրվում է K-E-U, արտասանվում է <<կոյ>>: 69 00:03:13,000 --> 00:03:17,000 Հենց այս արմատից է կազմված << curve>> բառը, որը նշանակում է<<կոր>>: 70 00:03:17,000 --> 00:03:21,000 Սակայն, ի սկզբանե, հնդևրոպական լեզվում այս արմատը նշանակել է 71 00:03:21,000 --> 00:03:25,000 ուղղության փոփոխություն, ընթացք` մեկ այլ ճանապարհով: 72 00:03:25,000 --> 00:03:28,000 Սա ինձ բավականին հետաքրքիր ու սադրիչ թվաց, 73 00:03:28,000 --> 00:03:31,000 քանզի այն, ինչ լսել եք վերջին մի քանի օրերին, 74 00:03:31,000 --> 00:03:35,000 իրենից ներկայացնում է տարբեր ուղղություններով շարժման զգացողություն. 75 00:03:35,000 --> 00:03:38,000 ուղղություններ, որոնք բնորոշ են հատուկ խնդիրներին: 76 00:03:38,000 --> 00:03:40,000 Գոյություն ունեն տարբեր օրինակներ: 77 00:03:40,000 --> 00:03:42,000 Այս բառը մի քանի անգամ լսած կլինեք վերջին չորս օրվա ընթացքում, 78 00:03:42,000 --> 00:03:45,000 ինչպես նաև ծանոթ կլինեք Կունի հարացույցներին: 79 00:03:45,000 --> 00:03:47,000 Իսկ հիմա, երբ խորհում ենք հույսի մասին, 80 00:03:47,000 --> 00:03:50,000 անհրաժեշտ է հայացք գցել այն ուղղություններին, 81 00:03:50,000 --> 00:03:53,000 որոնք տարբերվում են նախկին ուղղություններից: 82 00:03:53,000 --> 00:03:56,000 Կա <<հույս>>-ի ևս մեկ նշանակություն, կամ ավելի ճիշտ է ասել նկարագրություն, 83 00:03:56,000 --> 00:04:00,000 որը միշտ հավանել եմ և որն առաջարկում է Վաչլավ Հավելը իր ` 84 00:04:00,000 --> 00:04:04,000 <<Լռության խախտում>> հետաքրքաշարժ գրքում: 85 00:04:04,000 --> 00:04:06,000 Այստեղ նշված է, որ հույսը 86 00:04:06,000 --> 00:04:09,000 ամեն ինչ բարեհաջող ընթացքի մեջ չէ, 87 00:04:09,000 --> 00:04:11,000 այլ իմաստի մեջ է, 88 00:04:11,000 --> 00:04:14,000 անկախ նրանից բարեհաջող, 89 00:04:14,000 --> 00:04:17,000 թե ոչ բարեհաջող ավարտ կունենա: 90 00:04:17,000 --> 00:04:20,000 Նույնիսկ չեմ կարող բացատրել, թե որքան ոգևորվեցի 91 00:04:20,000 --> 00:04:23,000 մի քանի օր առաջ 92 00:04:23,000 --> 00:04:28,000 Դին Կամենի հիանալի ելույթում հնչած վերջին արտահայտությունից: 93 00:04:28,000 --> 00:04:30,000 Համոզված չէի, որ ճիշտ էի լսել, 94 00:04:30,000 --> 00:04:34,000 ուստի փնտրում էի նրան ներքին նիստերին: 95 00:04:34,000 --> 00:04:37,000 Վերջապես գտա նրան մի հաղթանդամ տղամարդու հետ զրուցելիս, սակայն դա ինձ չխանգարեց: 96 00:04:37,000 --> 00:04:39,000 Ես ընդհատեցի նրանց զրույցն ու հարցրեցի Դինին . << Դուք նման բան ասե՞լ եք>>, 97 00:04:39,000 --> 00:04:41,000 իսկ նա պատասխանեց. << Դե, այո>>: 98 00:04:41,000 --> 00:04:43,000 Ու ես կրկնում եմ նրա բառերը 99 00:04:43,000 --> 00:04:47,000 <<Ինտերնետը չի փրկի աշխարհը>>: 100 00:04:47,000 --> 00:04:51,000 Հիանալի միտք է: Իսկ գիտե՞ք, թե ինչը կփրկի աշխարհը: 101 00:04:51,000 --> 00:04:53,000 Ես կպատասխանեմ այդ հարցին: Աշխարհը կփրկի մարդկային ոգին: 102 00:04:53,000 --> 00:04:56,000 Մարդկային ոգի ասելով նկատի չունեմ ոչ մի աստվածային, 103 00:04:56,000 --> 00:04:58,000 գերբնական բան, 104 00:04:58,000 --> 00:05:02,000 թերահավատությունս էլ թույլ չէր տա: 105 00:05:02,000 --> 00:05:04,000 Նկատի ունեմ ունակությունը, 106 00:05:04,000 --> 00:05:06,000 որով օժտված ենք յուրաքանչյուրս. 107 00:05:06,000 --> 00:05:12,000 ունակությունը լինելու ավելին, քան կանք իրականում: 108 00:05:12,000 --> 00:05:16,000 Վեր բարձրանալ մեր սովորական ԵՍ-ից ու հասնել բարձրունքների, 109 00:05:16,000 --> 00:05:20,000 այն բարձրունքների, որ ի սկզբանե կարծում էինք, անկարող ենք նվաճել: 110 00:05:20,000 --> 00:05:23,000 Ծննդյան օրից ի վեր 111 00:05:23,000 --> 00:05:26,000 բոլորս էլ զգացել ենք այդ հոգևորը: 112 00:05:26,000 --> 00:05:28,000 Մեզանից ոմանք զգացել են դա լաբորատորիայում` փորձարկումներ իրականացնելիս, 113 00:05:28,000 --> 00:05:30,000 մյուսները` աշխատավայրում աշխատելիս: 114 00:05:30,000 --> 00:05:32,000 Մենք դա զգում ենք համերգների ժամանակ: 115 00:05:32,000 --> 00:05:35,000 Օրինակ` ես դա զգում եմ վիրահատարանում` հիվանդի կողքին: 116 00:05:35,000 --> 00:05:38,000 Սա հաղթանակ է ինքներս մեր նկատմամբ: 117 00:05:38,000 --> 00:05:42,000 Կարծում եմ` սա կիրականանա այն ժամանակ, 118 00:05:42,000 --> 00:05:46,000 երբ նրանց ոգիները, ում լսում էինք վերջին մի քանի օրերի ընթացքում, 119 00:05:46,000 --> 00:05:51,000 մասնիկ առ մասնիկ կմիանան: 120 00:05:51,000 --> 00:05:55,000 Եվ, եթե այս սենյակում կա մի բան, 121 00:05:55,000 --> 00:05:58,000 ապա դա հենց վերոնշյալն է: 122 00:05:58,000 --> 00:06:01,000 Ինձ հետաքրքրում էր այն գաղափարը, 123 00:06:01,000 --> 00:06:04,000 որը կյանքի էր կոչվել 124 00:06:04,000 --> 00:06:06,000 19-րդ դարի առաջին կեսին, 125 00:06:06,000 --> 00:06:10,000 իսկ ավելի ճշգրիտ, 19-րդ դարի երկրորդ տասնամյակին` 126 00:06:10,000 --> 00:06:13,000 27-ամյա բանաստեղծ` 127 00:06:13,000 --> 00:06:15,000 Պերսի Շելիի կողմից: 128 00:06:15,000 --> 00:06:17,000 Հիմա մենք, բնականաբար, Պերսին համարում ենք 129 00:06:17,000 --> 00:06:20,000 մեծագույն ռոմանտիկ բանաստեղծ, ինչպիսին որ նա եղել է: 130 00:06:20,000 --> 00:06:25,000 Մեզանից շատերը մոռանում են, որ նա նաև համարվում է 131 00:06:25,000 --> 00:06:28,000 բազմաթիվ հիանալի էսսեների հեղինակ, 132 00:06:28,000 --> 00:06:31,000 որոնցից առավել հիշարժան է 133 00:06:31,000 --> 00:06:35,000 <<Պոեզիայի պաշտպանություն>> ակնարկը: 134 00:06:35,000 --> 00:06:38,000 Ստեղծագործությունը բաղկացած է 5... 6... 7... 8… էջից, 135 00:06:38,000 --> 00:06:41,000 ընդ որում 3-րդ էջից այն ընդգրկում է ավելի խորը շերտեր, և դառնում է դժվար ընկալելի: 136 00:06:41,000 --> 00:06:45,000 Իսկ 2-րդ էջից սկսած 137 00:06:45,000 --> 00:06:49,000 խոսում է մի հասկացության մասին, 138 00:06:49,000 --> 00:06:54,000 որն ինքն անվանել է << բարոյական երևակայություն>>: 139 00:06:54,000 --> 00:06:59,000 Եթե բառացի թարգմանենք, ապա կստացվի այսպես. 140 00:06:59,000 --> 00:07:03,000 Մարդը` մարդ արարածը, 141 00:07:03,000 --> 00:07:06,000 առաքինի ու պիտանի դառնալու համար 142 00:07:06,000 --> 00:07:09,000 պետք է ունենա հստակ երևակայություն: 143 00:07:09,000 --> 00:07:14,000 Նա պետք է տեսնի աշխարհն ու իրեն 144 00:07:14,000 --> 00:07:17,000 ուրիշի աչքերով, 145 00:07:17,000 --> 00:07:20,000 և ընդհանրապես, բոլոր մարդկանց: 146 00:07:22,000 --> 00:07:28,000 Տեսնի ոչ միայն աշխարհը, այլև ինքն իրեն: 147 00:07:28,000 --> 00:07:31,000 Մի անգամ Լորի Գարետը նշել է . 148 00:07:31,000 --> 00:07:34,000 Ի՞նչ են մեզանից ակնկալում միլլիոնավոր մարդիկ, 149 00:07:34,000 --> 00:07:37,000 ովքեր հայտնվել են 150 00:07:37,000 --> 00:07:39,000 հուսահատության ու 151 00:07:39,000 --> 00:07:41,000 անհավասարության մեջ: 152 00:07:41,000 --> 00:07:45,000 Ի՞նչ իրավունք ունեն մեզանից պահանջելու 153 00:07:45,000 --> 00:07:47,000 ուրիշները: 154 00:07:47,000 --> 00:07:51,000 Ելնելով մարդկայնությունից և մարդկային ոգուց` 155 00:07:51,000 --> 00:07:56,000 ի՞նչ իրավունք ունենք պահանջելու ինքներս մեզանից: 156 00:07:56,000 --> 00:07:59,000 Արդեն հստակ գիտեք, թե ինչ: 157 00:07:59,000 --> 00:08:01,000 Կան բազմաթիվ քննարկումներ 158 00:08:01,000 --> 00:08:05,000 կապված այն բանի հետ, թե արդյոք, այնպիսի մեծ ազգ, ինչպիսին մենք ենք, 159 00:08:05,000 --> 00:08:08,000 իրավունք ունենք աշխարհին ներկայանալ որպես ոստիկան, 160 00:08:08,000 --> 00:08:11,000 դառնալ աշխարհի գլխին ոստիկան, 161 00:08:11,000 --> 00:08:15,000 սակայն մի բանում երկու կարծիք լինել չի կարող. 162 00:08:15,000 --> 00:08:20,000 այն, որ մենք պետք է վերականգնենք աշխարհը: 163 00:08:20,000 --> 00:08:23,000 Անշուշտ, վերջին չորս օրերի ընթացում այս սենյակում 164 00:08:23,000 --> 00:08:27,000 նման տարաձայնություններ չեն եղել: 165 00:08:27,000 --> 00:08:30,000 Եթե մենք վերականգնենք աշխարհը, 166 00:08:30,000 --> 00:08:33,000 ապա աշխարհում ապրող ամեն ճնշված մարդ, 167 00:08:33,000 --> 00:08:38,000 ներառյալ նաև ամերիկացիները, կդառնան մեր հիվանդը: 168 00:08:38,000 --> 00:08:42,000 Յուրաքանչյուր ճնշված ժողովուրդ, ինչու չէ նաև մենք, 169 00:08:42,000 --> 00:08:45,000 կդառնա մեր հիվանդը: 170 00:08:45,000 --> 00:08:50,000 Ուստի, զվարճալի կլիներ իմանալ <<հիվանդ>> բառի ստուգաբանությունը: 171 00:08:50,000 --> 00:08:59,000 Ի սկզբանե այն ծագել է լատիներեն «patior»- հանդուրժել, տառապել բառից: 172 00:08:59,000 --> 00:09:02,000 Եվ այսպես, կրկին վերադառնում ենք հին հնդևրոպական արմատին ու տեսնում, 173 00:09:02,000 --> 00:09:06,000 որ բառի հնդևրոպական հիմքը արտասանվում է <<պեյեն>>, 174 00:09:06,000 --> 00:09:11,000 իսկ գրվում է P-A-E-N: 175 00:09:11,000 --> 00:09:17,000 Ի~նչ հրաշալի է. << compassion>> - <<կարեկցանք>> բառը նույնպես ունի նույն P-A-E-N արմատը: 176 00:09:17,000 --> 00:09:22,000 Եվ այսպես, դասն ակնհայտ է. մեր հիվանդը` 177 00:09:22,000 --> 00:09:26,000 աշխարհն ու այդ աշխարհում ապրող ճնշված մարդիկ, 178 00:09:26,000 --> 00:09:31,000 արժանի են մեր կարեկցանքին: 179 00:09:31,000 --> 00:09:34,000 Սակայն մեր կարեկցանքից զատ կա ևս մեկ բան. 180 00:09:34,000 --> 00:09:36,000 Դա մեր բարոյական երևակայությունն ու 181 00:09:36,000 --> 00:09:40,000 այս աշխարհում ապրող 182 00:09:40,000 --> 00:09:43,000 մարդկանց հետ նույնականացնումն է: 183 00:09:43,000 --> 00:09:47,000 Ունակությունը մարդկանց ընդունելու ոչ թե որպես մի հսկայական անտառ, 184 00:09:47,000 --> 00:09:50,000 այլ որպես` առանձին ծառեր: 185 00:09:50,000 --> 00:09:54,000 Անշուշտ, մեր ժամանակներում չպետք է թողնել, 186 00:09:54,000 --> 00:09:58,000 որ այդ ծառերը մնան Վաշինգտոնյան <<Թփի>>ստվերում, 187 00:09:58,000 --> 00:10:00,000 որը շարունակ հայտնվում է ճանապարհին: 188 00:10:00,000 --> 00:10:02,000 (Ծիծաղ) 189 00:10:02,000 --> 00:10:04,000 Եվ, ահա, մենք: 190 00:10:04,000 --> 00:10:07,000 Մենք պետք է 191 00:10:07,000 --> 00:10:10,000 ինքներս մեզ խոսք տանք, 192 00:10:10,000 --> 00:10:14,000 որ կդառնանք այս աշխարհի բուժակները: 193 00:10:14,000 --> 00:10:18,000 Կրկին ու կրկին ականատեսն ենք լինում մի շարք օրինակների, 194 00:10:18,000 --> 00:10:22,000 15 րոպե առաջ լսեցինք դրանցից մեկը: 195 00:10:22,000 --> 00:10:26,000 Տեսանք այնպիսի մարդկանց օրինակներ, ովքեր ոչ միայն պատասխանատու գտնվեցին, 196 00:10:26,000 --> 00:10:28,000 այլև օժտված էին Աստվածային շնորհով, տաղանդով: 197 00:10:28,000 --> 00:10:32,000 Այստեղ տեղին է օգտագործել այդ բառը ` տաղանդը, 198 00:10:32,000 --> 00:10:36,000 որ հաջողության գրավականն է, համենայն դեպս իրենց որոնումների 199 00:10:36,000 --> 00:10:38,000 սկզբնական շրջանում: 200 00:10:38,000 --> 00:10:41,000 Նրանք, անկասկած, հաջողություններ կունենան իրենց գործում 201 00:10:41,000 --> 00:10:45,000 այնքան ժամանակ, քանի դեռ մարդիկ կմիանան նրանց գաղափարներին: 202 00:10:46,000 --> 00:10:49,000 Իսկ այսօր, 203 00:10:49,000 --> 00:10:51,000 խոսելով բժշկությունից, 204 00:10:51,000 --> 00:10:54,000 չէ՞ որ խոսում էինք առողջացումից, 205 00:10:54,000 --> 00:10:58,000 կցանկանայի մեջբերել մեկի խոսքերը, որոնք դեռ չեն մեջ բերվել: 206 00:10:58,000 --> 00:11:00,000 Ինձ թվում է, այստեղ բոլորի խոսքերն արդեն մեջբերել են: 207 00:11:00,000 --> 00:11:02,000 Պոգոյին մեջբերել են, 208 00:11:02,000 --> 00:11:06,000 Շեքսպիրին մեջբերել են, այն էլ շատ ու շատ անգամներ: 209 00:11:06,000 --> 00:11:09,000 Իսկ ես կցանկանայի մեջբերել իմ կուռքերից մեկին: 210 00:11:09,000 --> 00:11:12,000 Ես կասկածում եմ, որ նա ասել է նման բան, 211 00:11:12,000 --> 00:11:15,000 որովհետև ոչ ոք հաստատ չգիտի, թե ինչ է ասել Հիպոկրատը, 212 00:11:15,000 --> 00:11:18,000 սակայն մենք հաստատ գիտենք, որ հույն մեծագույն 213 00:11:18,000 --> 00:11:21,000 բժիշկներից մեկն ասել է 214 00:11:21,000 --> 00:11:24,000 (այդ մասին գրված է <<Ցուցումներ>> գրքում, 215 00:11:24,000 --> 00:11:26,000 որի հեղինակը հենց Հիպոկրատն է), 216 00:11:26,000 --> 00:11:29,000 և ես հիմա կկարդամ այդ մեջբերումը: 217 00:11:29,000 --> 00:11:32,000 Հիշում եք, ի սկզբանե խոսեցինք 218 00:11:32,000 --> 00:11:34,000 մարդասիրության մասին. 219 00:11:34,000 --> 00:11:39,000 սեր մարդկության, մարդկային ցեղի 220 00:11:39,000 --> 00:11:41,000 ու էլի մարդկային ցեղի նկատմամբ, 221 00:11:41,000 --> 00:11:43,000 որը կարող է այդ սերը 222 00:11:43,000 --> 00:11:46,000 վերածել գործի, 223 00:11:46,000 --> 00:11:49,000 իսկ երբեմն էլ, գիտակցված եսապաշտության: 224 00:11:49,000 --> 00:11:53,000 Այս խոսքերն արտասանվել են դեռևս 24 դար առաջ: 225 00:11:54,000 --> 00:11:58,000 <<Այնտեղ, որտեղ կա սեր մարդկության նկատմամբ, 226 00:11:58,000 --> 00:12:01,000 կա նաև սեր բժշկության նկատմամբ>>: 227 00:12:01,000 --> 00:12:04,000 Այսօր տեսանք, թե ինչպես դա իրականացավ 228 00:12:04,000 --> 00:12:06,000 շնորհիվ մտքի, 229 00:12:06,000 --> 00:12:09,000 զգացմունքի, 230 00:12:09,000 --> 00:12:11,000 իսկ վերջին երեք օրվա ընթացքում` 231 00:12:11,000 --> 00:12:15,000 մարդկային ոգու անսանձելի ուժի: 232 00:12:15,000 --> 00:12:17,000 Շատ շնորհակալ եմ: 233 00:12:17,000 --> 00:12:19,000 (Ծափահարություններ)