Return to Video

Ինչպե՞ս կարտացոլվեր ռուսական հեղափոխությունը սոցիալական մեդիայում

  • 0:01 - 0:02
    Ի՞նչ է պատմությունը:
  • 0:03 - 0:06
    Մի բան, որ գրում են հաղթողները:
  • 0:08 - 0:13
    Մի կարծրատիպ կա, ըստ որի, պատմությունը
    պիտի կենտրոնանա իշխողների վրա,
  • 0:13 - 0:15
    ինչպիսիք են Լենինը կամ Տրոցկին:
  • 0:15 - 0:19
    Հետևաբար` մարդիկ շատ երկրներում,
    ինչպես իմ երկրում` Ռուսաստանում,
  • 0:20 - 0:23
    պատմությանը նայում են որպես մի երևույթի,
    որը կանխորոշել
  • 0:23 - 0:25
    կամ որոշել են առաջնորդները,
  • 0:26 - 0:29
    իսկ հասարակ մարդիկ դրա վրա
    ազդեցություն չեն ունեցել:
  • 0:30 - 0:33
    Այսօր շատ ռուսներ չեն հավատում,
    որ Ռուսաստանը երբևէ կարող էր
  • 0:33 - 0:36
    կամ կկարողանա իսկական ժողովրդավարական
    երկիր լինել,
  • 0:36 - 0:39
    և սա այն բանի պատճառով,
    թե ինչպես է պատմությունը ներկայացվել
  • 0:39 - 0:41
    Ռուսաստանի քազաքացիներին:
  • 0:41 - 0:42
    Եվ սա ճիշտ չէ:
  • 0:43 - 0:49
    Ապացուցելու համար ծախսեցի կյանքիցս 2 տարի
    փորձելով գնալ 100 տարի հետ`
  • 0:49 - 0:51
    դեպի 1917 թվական,
  • 0:51 - 0:54
    ռուսական հեղափոխության տարիներ:
  • 0:54 - 0:59
    Ինձ հարցրի`ի՞նչ կլիներ,եթե համացանցն
    ու Ֆեյսբուքը լինեին 100 տարի առաջ:
  • 1:00 - 1:05
    Անցած տարի մի սոցիալական ցանց ստեղծեցինք
    մահացած մարդկանց համար,
  • 1:05 - 1:08
    որ կոչվում էր Project1917.com:
  • 1:10 - 1:13
    Ես և թիմս ստեղծեցինք մեր ծրագիրը,
  • 1:13 - 1:18
    թվայնացրինք և ներբեռնեցինք բոլոր հնարավոր
    իրական օրագրերն ու նամակները,
  • 1:18 - 1:21
    որ գրվել էին ավելի քան 3000 մարդու կողմից
  • 1:21 - 1:23
    100 տարի առաջ:
  • 1:23 - 1:26
    Այսպես, մեր կայքի կամ ծրագրի
    ցանկացած օգտագործող
  • 1:26 - 1:30
    կարող է հետևել 1917-ի
    ամեն օրվա նորություններին
  • 1:30 - 1:35
    և կարդալ,թե Ստրավինսկու կամ Տրոցկու,
  • 1:35 - 1:38
    Լենինի կամ Պավլովայի նման մարդիկ
    ինչ էին մտածում և զգում:
  • 1:39 - 1:44
    Մենք նայում ենք նրանց`
    որպես ինձ և ձեզ նման հասարակ մարդկանց,
  • 1:44 - 1:46
    ոչ կիսաստվածների,
  • 1:46 - 1:53
    և տեսնում ենք`պատմությունը կազմված է
    նրանց սխալներից,վախերից և թուլությոններից,
  • 1:53 - 1:55
    ոչ թե միայն «հանճարեղ մտքերից»:
  • 1:57 - 1:59
    Մեր ծրագիրը շոկ էր շատ ռուսների համար,
  • 1:59 - 2:04
    որոնք կարծում էին,որ մեր երկիրը
    միշտ բռնակալական կայսրություն է եղել,
  • 2:04 - 2:08
    և ազատության ու ժողովրդավարության
    գաղափարները երբեք չեն գերիշխել,
  • 2:08 - 2:11
    որովհետև ժողովրդավարությունը
    մեր ճակատագիրը չի եղել:
  • 2:12 - 2:13
    Բայց եթե խորանանք,
  • 2:14 - 2:16
    դա այդքան էլ պարզ չէ:
  • 2:18 - 2:22
    Այո, 1917-ը հանգեցրեց 70 տարվա
    կոմունիստական դիկտատուրայի:
  • 2:24 - 2:28
    Բայց այս ծրագրով տեսնում ենք,որ Ռուսաստանը
    կարող էր ունենալ այլ պատմություն
  • 2:28 - 2:32
    և ժողովրդավար ապագա,
    ինչպես ցանկացած ուրիշ երկիր:
  • 2:33 - 2:37
    Կարդալով 1917-ի հրապարակումները`
  • 2:37 - 2:40
    իմանում ենք, որ Ռուսաստանն
    աշխարհում առաջին երկիրն է,
  • 2:40 - 2:42
    որ արգելել է մահապատիժը,
  • 2:42 - 2:46
    կամ առաջիններից է, որ կանանց
    ընտրելու իրավունք է տվել:
  • 2:47 - 2:54
    Պատմությունն իմանալը և հասկանալը,թե ինչպես
    կարող են հասարակ մարդիկ ազդել դրա վրա,
  • 2:54 - 2:55
    կարող է օգնել`կերտելու ավելի լավ ապագա,
  • 2:55 - 2:59
    որովհետև պատմությունը կրկնությունն է
    այն ամենի, ինչ լինում է հիմա:
  • 3:00 - 3:03
    Մեզ պետք են պատմությունը պատմելու նոր ձևեր
  • 3:03 - 3:05
    և,օրինակ, այս տարի
  • 3:05 - 3:11
    մենք ստեղծեցինք մի նոր առցանց ծրագիր,
    որը կոչվում է 1968Digital.com,
  • 3:12 - 3:17
    սա առցանց փաստագրական շարք է
  • 3:17 - 3:20
    որը ստեղծում է մի տպավորություն,
    ասես 1968 թվականն է,
  • 3:20 - 3:24
    տարի՝ նշանավոր համաշխարհային
    սոցիալական փոփոխությամբ,
  • 3:24 - 3:28
    որը տարբեր առումներով աշխարհը դարձրեց
    այնպիսին, ինչպիսին տեսնում ենք հիմա:
  • 3:28 - 3:31
    Բայց մենք կենդանացնում ենք
    այդ պատմությունը`
  • 3:31 - 3:36
    երևակայելով`ինչ կլիներ,եթե բոլոր գլխավոր
    կերպարները բջջային հեռախոս օգտագործեին...
  • 3:37 - 3:38
    հենց այդպե՞ս:
  • 3:40 - 3:44
    Ու տեսնում ենք, որ բազմաթիվ անհատներ
  • 3:45 - 3:51
    առնչվում էին նույն մարտահրավերներին և
    կռվում էին նույն արժեքների համար,
  • 3:51 - 3:55
    կապ չունի`նրանք ԱՄՆ-ում էին ապրում,
    թե ԽՍՀՄ-ում,
  • 3:55 - 3:58
    Ֆրանսիայում թե Չինաստանում
    կամ Չեխոսլովակիայում:
  • 3:59 - 4:02
    Բացահայտելեվ պատմությունն այսպիսի
    ժաղովրդավարական եղանակով`
  • 4:02 - 4:04
    սոցիալական մեդիայի միջոցով,
  • 4:05 - 4:10
    ցույց ենք տալիս հզորություն ունեցողներին,
    և ոչ թե միայն որոշում ընդունողներին:
  • 4:11 - 4:14
    Դա գտագործողներին պատմությունը
    վերականգնելու հնարավորություն է տալիս:
  • 4:15 - 4:16
    Հասարակ մարդիկ կարևոր են:
  • 4:17 - 4:18
    Նրանք ազդեցություն ունեն:
  • 4:19 - 4:21
    Գաղափարները կարևոր են:
  • 4:21 - 4:26
    Լրագրողները, գիտնականները, փիլիսոփաները
    նշանակալից դեր ունեն:
  • 4:26 - 4:29
    Մենք ենք ձևավորում
    հասարակությունը:
  • 4:29 - 4:31
    Մենք ենք կերտում պատմությունը:
  • 4:31 - 4:33
    Շնորհակալություն:
  • 4:33 - 4:36
    (Ծափահարություն)
Title:
Ինչպե՞ս կարտացոլվեր ռուսական հեղափոխությունը սոցիալական մեդիայում
Speaker:
Միխայիլ Զիգար
Description:

Ինչպես ասում են`պատմությունը գրում են հաղթողները, բայց այն ինչպիսի՞ն կլիներ, եթե գրվեր յուրաքանչյուրի ձեռքով: Լրագրող և ԹԵԴ-ի հետևորդ Միխայիլ Զիգարը առաքելություն է ստանձնել`Project1917-ի միջոցով մեզ ցույց տալու «մահացած մարդկանց սոցիալական ցանց», որը հրապարակում է իրական օրագրեր և նամակներ`պատկանող 3000 մարդկանց, որ ապրել են ռուսական հեղափոխության ժամանակ: Ցույց տալով այնպիսի անձանց ամենօրյա խոհեր, ինչպիսիք են Լենինը, Տրոցկին և այլք, ծրագիրը նոր լույս է սփռում պատմության վրա`ինչպիսին այն կար և ինչպիսին կարող էր լինել: Իմացեք ավելին անցյալի թվային ներկայացման և Զիգարի վերջին ծրագրի մասին, որը վերաբերում է վերափոխիչ 1968 թվականին:

more » « less
Video Language:
English
Team:
closed TED
Project:
TEDTalks
Duration:
04:49

Armenian subtitles

Revisions