Ի՞նչ է պատմությունը:
Մի բան, որ գրում են հաղթողները:
Մի կարծրատիպ կա, ըստ որի, պատմությունը
պիտի կենտրոնանա իշխողների վրա,
ինչպիսիք են Լենինը կամ Տրոցկին:
Հետևաբար` մարդիկ շատ երկրներում,
ինչպես իմ երկրում` Ռուսաստանում,
պատմությանը նայում են որպես մի երևույթի,
որը կանխորոշել
կամ որոշել են առաջնորդները,
իսկ հասարակ մարդիկ դրա վրա
ազդեցություն չեն ունեցել:
Այսօր շատ ռուսներ չեն հավատում,
որ Ռուսաստանը երբևէ կարող էր
կամ կկարողանա իսկական ժողովրդավարական
երկիր լինել,
և սա այն բանի պատճառով,
թե ինչպես է պատմությունը ներկայացվել
Ռուսաստանի քազաքացիներին:
Եվ սա ճիշտ չէ:
Ապացուցելու համար ծախսեցի կյանքիցս 2 տարի
փորձելով գնալ 100 տարի հետ`
դեպի 1917 թվական,
ռուսական հեղափոխության տարիներ:
Ինձ հարցրի`ի՞նչ կլիներ,եթե համացանցն
ու Ֆեյսբուքը լինեին 100 տարի առաջ:
Անցած տարի մի սոցիալական ցանց ստեղծեցինք
մահացած մարդկանց համար,
որ կոչվում էր Project1917.com:
Ես և թիմս ստեղծեցինք մեր ծրագիրը,
թվայնացրինք և ներբեռնեցինք բոլոր հնարավոր
իրական օրագրերն ու նամակները,
որ գրվել էին ավելի քան 3000 մարդու կողմից
100 տարի առաջ:
Այսպես, մեր կայքի կամ ծրագրի
ցանկացած օգտագործող
կարող է հետևել 1917-ի
ամեն օրվա նորություններին
և կարդալ,թե Ստրավինսկու կամ Տրոցկու,
Լենինի կամ Պավլովայի նման մարդիկ
ինչ էին մտածում և զգում:
Մենք նայում ենք նրանց`
որպես ինձ և ձեզ նման հասարակ մարդկանց,
ոչ կիսաստվածների,
և տեսնում ենք`պատմությունը կազմված է
նրանց սխալներից,վախերից և թուլությոններից,
ոչ թե միայն «հանճարեղ մտքերից»:
Մեր ծրագիրը շոկ էր շատ ռուսների համար,
որոնք կարծում էին,որ մեր երկիրը
միշտ բռնակալական կայսրություն է եղել,
և ազատության ու ժողովրդավարության
գաղափարները երբեք չեն գերիշխել,
որովհետև ժողովրդավարությունը
մեր ճակատագիրը չի եղել:
Բայց եթե խորանանք,
դա այդքան էլ պարզ չէ:
Այո, 1917-ը հանգեցրեց 70 տարվա
կոմունիստական դիկտատուրայի:
Բայց այս ծրագրով տեսնում ենք,որ Ռուսաստանը
կարող էր ունենալ այլ պատմություն
և ժողովրդավար ապագա,
ինչպես ցանկացած ուրիշ երկիր:
Կարդալով 1917-ի հրապարակումները`
իմանում ենք, որ Ռուսաստանն
աշխարհում առաջին երկիրն է,
որ արգելել է մահապատիժը,
կամ առաջիններից է, որ կանանց
ընտրելու իրավունք է տվել:
Պատմությունն իմանալը և հասկանալը,թե ինչպես
կարող են հասարակ մարդիկ ազդել դրա վրա,
կարող է օգնել`կերտելու ավելի լավ ապագա,
որովհետև պատմությունը կրկնությունն է
այն ամենի, ինչ լինում է հիմա:
Մեզ պետք են պատմությունը պատմելու նոր ձևեր
և,օրինակ, այս տարի
մենք ստեղծեցինք մի նոր առցանց ծրագիր,
որը կոչվում է 1968Digital.com,
սա առցանց փաստագրական շարք է
որը ստեղծում է մի տպավորություն,
ասես 1968 թվականն է,
տարի՝ նշանավոր համաշխարհային
սոցիալական փոփոխությամբ,
որը տարբեր առումներով աշխարհը դարձրեց
այնպիսին, ինչպիսին տեսնում ենք հիմա:
Բայց մենք կենդանացնում ենք
այդ պատմությունը`
երևակայելով`ինչ կլիներ,եթե բոլոր գլխավոր
կերպարները բջջային հեռախոս օգտագործեին...
հենց այդպե՞ս:
Ու տեսնում ենք, որ բազմաթիվ անհատներ
առնչվում էին նույն մարտահրավերներին և
կռվում էին նույն արժեքների համար,
կապ չունի`նրանք ԱՄՆ-ում էին ապրում,
թե ԽՍՀՄ-ում,
Ֆրանսիայում թե Չինաստանում
կամ Չեխոսլովակիայում:
Բացահայտելեվ պատմությունն այսպիսի
ժաղովրդավարական եղանակով`
սոցիալական մեդիայի միջոցով,
ցույց ենք տալիս հզորություն ունեցողներին,
և ոչ թե միայն որոշում ընդունողներին:
Դա գտագործողներին պատմությունը
վերականգնելու հնարավորություն է տալիս:
Հասարակ մարդիկ կարևոր են:
Նրանք ազդեցություն ունեն:
Գաղափարները կարևոր են:
Լրագրողները, գիտնականները, փիլիսոփաները
նշանակալից դեր ունեն:
Մենք ենք ձևավորում
հասարակությունը:
Մենք ենք կերտում պատմությունը:
Շնորհակալություն:
(Ծափահարություն)