Ի՞նչ է պատմությունը: Մի բան, որ գրում են հաղթողները: Մի կարծրատիպ կա, ըստ որի, պատմությունը պիտի կենտրոնանա իշխողների վրա, ինչպիսիք են Լենինը կամ Տրոցկին: Հետևաբար` մարդիկ շատ երկրներում, ինչպես իմ երկրում` Ռուսաստանում, պատմությանը նայում են որպես մի երևույթի, որը կանխորոշել կամ որոշել են առաջնորդները, իսկ հասարակ մարդիկ դրա վրա ազդեցություն չեն ունեցել: Այսօր շատ ռուսներ չեն հավատում, որ Ռուսաստանը երբևէ կարող էր կամ կկարողանա իսկական ժողովրդավարական երկիր լինել, և սա այն բանի պատճառով, թե ինչպես է պատմությունը ներկայացվել Ռուսաստանի քազաքացիներին: Եվ սա ճիշտ չէ: Ապացուցելու համար ծախսեցի կյանքիցս 2 տարի փորձելով գնալ 100 տարի հետ` դեպի 1917 թվական, ռուսական հեղափոխության տարիներ: Ինձ հարցրի`ի՞նչ կլիներ,եթե համացանցն ու Ֆեյսբուքը լինեին 100 տարի առաջ: Անցած տարի մի սոցիալական ցանց ստեղծեցինք մահացած մարդկանց համար, որ կոչվում էր Project1917.com: Ես և թիմս ստեղծեցինք մեր ծրագիրը, թվայնացրինք և ներբեռնեցինք բոլոր հնարավոր իրական օրագրերն ու նամակները, որ գրվել էին ավելի քան 3000 մարդու կողմից 100 տարի առաջ: Այսպես, մեր կայքի կամ ծրագրի ցանկացած օգտագործող կարող է հետևել 1917-ի ամեն օրվա նորություններին և կարդալ,թե Ստրավինսկու կամ Տրոցկու, Լենինի կամ Պավլովայի նման մարդիկ ինչ էին մտածում և զգում: Մենք նայում ենք նրանց` որպես ինձ և ձեզ նման հասարակ մարդկանց, ոչ կիսաստվածների, և տեսնում ենք`պատմությունը կազմված է նրանց սխալներից,վախերից և թուլությոններից, ոչ թե միայն «հանճարեղ մտքերից»: Մեր ծրագիրը շոկ էր շատ ռուսների համար, որոնք կարծում էին,որ մեր երկիրը միշտ բռնակալական կայսրություն է եղել, և ազատության ու ժողովրդավարության գաղափարները երբեք չեն գերիշխել, որովհետև ժողովրդավարությունը մեր ճակատագիրը չի եղել: Բայց եթե խորանանք, դա այդքան էլ պարզ չէ: Այո, 1917-ը հանգեցրեց 70 տարվա կոմունիստական դիկտատուրայի: Բայց այս ծրագրով տեսնում ենք,որ Ռուսաստանը կարող էր ունենալ այլ պատմություն և ժողովրդավար ապագա, ինչպես ցանկացած ուրիշ երկիր: Կարդալով 1917-ի հրապարակումները` իմանում ենք, որ Ռուսաստանն աշխարհում առաջին երկիրն է, որ արգելել է մահապատիժը, կամ առաջիններից է, որ կանանց ընտրելու իրավունք է տվել: Պատմությունն իմանալը և հասկանալը,թե ինչպես կարող են հասարակ մարդիկ ազդել դրա վրա, կարող է օգնել`կերտելու ավելի լավ ապագա, որովհետև պատմությունը կրկնությունն է այն ամենի, ինչ լինում է հիմա: Մեզ պետք են պատմությունը պատմելու նոր ձևեր և,օրինակ, այս տարի մենք ստեղծեցինք մի նոր առցանց ծրագիր, որը կոչվում է 1968Digital.com, սա առցանց փաստագրական շարք է որը ստեղծում է մի տպավորություն, ասես 1968 թվականն է, տարի՝ նշանավոր համաշխարհային սոցիալական փոփոխությամբ, որը տարբեր առումներով աշխարհը դարձրեց այնպիսին, ինչպիսին տեսնում ենք հիմա: Բայց մենք կենդանացնում ենք այդ պատմությունը` երևակայելով`ինչ կլիներ,եթե բոլոր գլխավոր կերպարները բջջային հեռախոս օգտագործեին... հենց այդպե՞ս: Ու տեսնում ենք, որ բազմաթիվ անհատներ առնչվում էին նույն մարտահրավերներին և կռվում էին նույն արժեքների համար, կապ չունի`նրանք ԱՄՆ-ում էին ապրում, թե ԽՍՀՄ-ում, Ֆրանսիայում թե Չինաստանում կամ Չեխոսլովակիայում: Բացահայտելեվ պատմությունն այսպիսի ժաղովրդավարական եղանակով` սոցիալական մեդիայի միջոցով, ցույց ենք տալիս հզորություն ունեցողներին, և ոչ թե միայն որոշում ընդունողներին: Դա գտագործողներին պատմությունը վերականգնելու հնարավորություն է տալիս: Հասարակ մարդիկ կարևոր են: Նրանք ազդեցություն ունեն: Գաղափարները կարևոր են: Լրագրողները, գիտնականները, փիլիսոփաները նշանակալից դեր ունեն: Մենք ենք ձևավորում հասարակությունը: Մենք ենք կերտում պատմությունը: Շնորհակալություն: (Ծափահարություն)