1 00:00:01,093 --> 00:00:02,243 Ի՞նչ է պատմությունը: 2 00:00:03,438 --> 00:00:05,960 Մի բան, որ գրում են հաղթողները: 3 00:00:08,203 --> 00:00:12,951 Մի կարծրատիպ կա, ըստ որի, պատմությունը պիտի կենտրոնանա իշխողների վրա, 4 00:00:12,975 --> 00:00:14,671 ինչպիսիք են Լենինը կամ Տրոցկին: 5 00:00:15,445 --> 00:00:18,765 Հետևաբար` մարդիկ շատ երկրներում, ինչպես իմ երկրում` Ռուսաստանում, 6 00:00:19,932 --> 00:00:23,409 պատմությանը նայում են որպես մի երևույթի, որը կանխորոշել 7 00:00:23,433 --> 00:00:25,162 կամ որոշել են առաջնորդները, 8 00:00:26,075 --> 00:00:28,737 իսկ հասարակ մարդիկ դրա վրա ազդեցություն չեն ունեցել: 9 00:00:29,585 --> 00:00:33,165 Այսօր շատ ռուսներ չեն հավատում, որ Ռուսաստանը երբևէ կարող էր 10 00:00:33,189 --> 00:00:36,002 կամ կկարողանա իսկական ժողովրդավարական երկիր լինել, 11 00:00:36,026 --> 00:00:38,987 և սա այն բանի պատճառով, թե ինչպես է պատմությունը ներկայացվել 12 00:00:39,011 --> 00:00:40,582 Ռուսաստանի քազաքացիներին: 13 00:00:40,606 --> 00:00:42,184 Եվ սա ճիշտ չէ: 14 00:00:43,011 --> 00:00:48,772 Ապացուցելու համար ծախսեցի կյանքիցս 2 տարի փորձելով գնալ 100 տարի հետ` 15 00:00:48,796 --> 00:00:51,138 դեպի 1917 թվական, 16 00:00:51,162 --> 00:00:53,615 ռուսական հեղափոխության տարիներ: 17 00:00:53,639 --> 00:00:59,345 Ինձ հարցրի`ի՞նչ կլիներ,եթե համացանցն ու Ֆեյսբուքը լինեին 100 տարի առաջ: 18 00:01:00,155 --> 00:01:05,446 Անցած տարի մի սոցիալական ցանց ստեղծեցինք մահացած մարդկանց համար, 19 00:01:05,470 --> 00:01:07,858 որ կոչվում էր Project1917.com: 20 00:01:10,111 --> 00:01:12,683 Ես և թիմս ստեղծեցինք մեր ծրագիրը, 21 00:01:12,707 --> 00:01:17,987 թվայնացրինք և ներբեռնեցինք բոլոր հնարավոր իրական օրագրերն ու նամակները, 22 00:01:18,011 --> 00:01:21,113 որ գրվել էին ավելի քան 3000 մարդու կողմից 23 00:01:21,137 --> 00:01:22,669 100 տարի առաջ: 24 00:01:22,693 --> 00:01:26,435 Այսպես, մեր կայքի կամ ծրագրի ցանկացած օգտագործող 25 00:01:26,459 --> 00:01:30,460 կարող է հետևել 1917-ի ամեն օրվա նորություններին 26 00:01:30,484 --> 00:01:34,605 և կարդալ,թե Ստրավինսկու կամ Տրոցկու, 27 00:01:34,629 --> 00:01:38,176 Լենինի կամ Պավլովայի նման մարդիկ ինչ էին մտածում և զգում: 28 00:01:38,931 --> 00:01:43,636 Մենք նայում ենք նրանց` որպես ինձ և ձեզ նման հասարակ մարդկանց, 29 00:01:43,660 --> 00:01:45,572 ոչ կիսաստվածների, 30 00:01:45,596 --> 00:01:52,580 և տեսնում ենք`պատմությունը կազմված է նրանց սխալներից,վախերից և թուլությոններից, 31 00:01:52,604 --> 00:01:55,357 ոչ թե միայն «հանճարեղ մտքերից»: 32 00:01:56,643 --> 00:01:58,842 Մեր ծրագիրը շոկ էր շատ ռուսների համար, 33 00:01:58,866 --> 00:02:04,467 որոնք կարծում էին,որ մեր երկիրը միշտ բռնակալական կայսրություն է եղել, 34 00:02:04,491 --> 00:02:07,904 և ազատության ու ժողովրդավարության գաղափարները երբեք չեն գերիշխել, 35 00:02:07,928 --> 00:02:10,578 որովհետև ժողովրդավարությունը մեր ճակատագիրը չի եղել: 36 00:02:11,514 --> 00:02:13,442 Բայց եթե խորանանք, 37 00:02:14,291 --> 00:02:15,879 դա այդքան էլ պարզ չէ: 38 00:02:17,771 --> 00:02:22,474 Այո, 1917-ը հանգեցրեց 70 տարվա կոմունիստական դիկտատուրայի: 39 00:02:23,584 --> 00:02:28,233 Բայց այս ծրագրով տեսնում ենք,որ Ռուսաստանը կարող էր ունենալ այլ պատմություն 40 00:02:28,257 --> 00:02:32,297 և ժողովրդավար ապագա, ինչպես ցանկացած ուրիշ երկիր: 41 00:02:33,249 --> 00:02:37,066 Կարդալով 1917-ի հրապարակումները` 42 00:02:37,090 --> 00:02:40,057 իմանում ենք, որ Ռուսաստանն աշխարհում առաջին երկիրն է, 43 00:02:40,081 --> 00:02:42,017 որ արգելել է մահապատիժը, 44 00:02:42,041 --> 00:02:46,215 կամ առաջիններից է, որ կանանց ընտրելու իրավունք է տվել: 45 00:02:47,334 --> 00:02:53,559 Պատմությունն իմանալը և հասկանալը,թե ինչպես կարող են հասարակ մարդիկ ազդել դրա վրա, 46 00:02:53,583 --> 00:02:55,441 կարող է օգնել`կերտելու ավելի լավ ապագա, 47 00:02:55,465 --> 00:02:59,209 որովհետև պատմությունը կրկնությունն է այն ամենի, ինչ լինում է հիմա: 48 00:03:00,500 --> 00:03:03,413 Մեզ պետք են պատմությունը պատմելու նոր ձևեր 49 00:03:03,437 --> 00:03:05,008 և,օրինակ, այս տարի 50 00:03:05,032 --> 00:03:10,873 մենք ստեղծեցինք մի նոր առցանց ծրագիր, որը կոչվում է 1968Digital.com, 51 00:03:11,681 --> 00:03:16,506 սա առցանց փաստագրական շարք է 52 00:03:16,530 --> 00:03:20,474 որը ստեղծում է մի տպավորություն, ասես 1968 թվականն է, 53 00:03:20,498 --> 00:03:24,037 տարի՝ նշանավոր համաշխարհային սոցիալական փոփոխությամբ, 54 00:03:24,061 --> 00:03:27,771 որը տարբեր առումներով աշխարհը դարձրեց այնպիսին, ինչպիսին տեսնում ենք հիմա: 55 00:03:28,327 --> 00:03:31,437 Բայց մենք կենդանացնում ենք այդ պատմությունը` 56 00:03:31,461 --> 00:03:36,000 երևակայելով`ինչ կլիներ,եթե բոլոր գլխավոր կերպարները բջջային հեռախոս օգտագործեին... 57 00:03:37,299 --> 00:03:38,449 հենց այդպե՞ս: 58 00:03:39,906 --> 00:03:44,207 Ու տեսնում ենք, որ բազմաթիվ անհատներ 59 00:03:45,477 --> 00:03:50,725 առնչվում էին նույն մարտահրավերներին և կռվում էին նույն արժեքների համար, 60 00:03:50,749 --> 00:03:55,146 կապ չունի`նրանք ԱՄՆ-ում էին ապրում, թե ԽՍՀՄ-ում, 61 00:03:55,170 --> 00:03:58,091 Ֆրանսիայում թե Չինաստանում կամ Չեխոսլովակիայում: 62 00:03:59,345 --> 00:04:02,187 Բացահայտելեվ պատմությունն այսպիսի ժաղովրդավարական եղանակով` 63 00:04:02,211 --> 00:04:03,604 սոցիալական մեդիայի միջոցով, 64 00:04:04,762 --> 00:04:09,984 ցույց ենք տալիս հզորություն ունեցողներին, և ոչ թե միայն որոշում ընդունողներին: 65 00:04:10,596 --> 00:04:14,334 Դա գտագործողներին պատմությունը վերականգնելու հնարավորություն է տալիս: 66 00:04:15,191 --> 00:04:16,445 Հասարակ մարդիկ կարևոր են: 67 00:04:17,096 --> 00:04:18,350 Նրանք ազդեցություն ունեն: 68 00:04:19,476 --> 00:04:20,627 Գաղափարները կարևոր են: 69 00:04:21,471 --> 00:04:25,827 Լրագրողները, գիտնականները, փիլիսոփաները նշանակալից դեր ունեն: 70 00:04:26,222 --> 00:04:28,505 Մենք ենք ձևավորում հասարակությունը: 71 00:04:28,789 --> 00:04:30,523 Մենք ենք կերտում պատմությունը: 72 00:04:31,436 --> 00:04:32,587 Շնորհակալություն: 73 00:04:32,611 --> 00:04:36,380 (Ծափահարություն)