Կարևո՞ր է արդյոք քերականությունը - Անդրեա Ս․ Քալուդ
-
0:07 - 0:09Դու պատմում ես ընկերոջդ
զարմանալի մի պատմություն, -
0:09 - 0:14հասնում ես ամենահետաքրքիր մասին,
ու հանկարծ նա ընդհատում է՝ ասելով․ -
0:14 - 0:18«Այլմոլորակայինն ու ես»,
ոչ թե «Ես ու այլմոլորակայինը»։ -
0:18 - 0:20Մեզանից շատերը, հավանաբար, կզայրանային,
-
0:20 - 0:22բայց, կոպիտ ընդհատումից զատ,
-
0:22 - 0:24արդյո՞ք ընկերդ իրավացի է։
-
0:24 - 0:27Արդյո՞ք քո նախադասությունը
իսկապես քերականորեն սխալ էր։ -
0:27 - 0:31Եվ հետո, եթե նա, միևնույնն է, հասկացել է
իմաստը, էլ ի՞նչ կարևոր է քերականությունը։ -
0:31 - 0:33Լեզվաբանության տեսանկյունից
-
0:33 - 0:37քերականությունը կաղապարների հավաքածու է, որը արծարծում է թե ինչպես պիտի կապակցվեն բառերը՝
-
0:37 - 0:39արտահայտություններ կամ
նախադասություններ կազմելու համար -
0:39 - 0:42թե՛ բանավոր, թե՛ գրավոր խոսքում։
-
0:42 - 0:44Տարբեր լեզուներ ունեն իրենց յուրահատուկ կաղապարները։
-
0:44 - 0:47Անգլերենում ենթական, սովորաբար,
առաջին տեղում է, -
0:47 - 0:49որից հետո դրվում է
ստորոգյալը, -
0:49 - 0:50իսկ հետո՝ խնդիրը,
-
0:50 - 0:53մինչդեռ ճապոներենում և շատ այլ լեզուներում
շարադասությունը -
0:53 - 0:56հետևյալն է՝ ենթակա,
խնդիր, ստորոգյալ։ -
0:56 - 1:00Որոշ գիտնականներ փորձել են գտնել
բոլոր լեզուների ընդհանրությունը, -
1:00 - 1:02բայց որոշ հիմնարար հատկանիշներից զատ,
-
1:02 - 1:05ինչպիսիք են գոյականի և բայի գոյությունը,
-
1:05 - 1:09լեզուների միջև առկա են նաև մի քանի,
այսպես կոչված, հանրույթներ։ -
1:09 - 1:12Ու մինչդեռ ցանկացած լեզվի գոյության համար
պարտադիր են կայուն նմուշները, -
1:12 - 1:17վերոնշյալ նմուշների քննությունը ցուցադրում է
շարունակական հակասությունը երկու կարծիքների միջև, -
1:17 - 1:21որոնք հայտնի են որպես պահպանողականություն
և նկարագրականություն։ -
1:21 - 1:22Կոպիտ ասած՝
-
1:22 - 1:26պահպանողականները կարծում են, որ լեզուն
պետք է հետևի կայուն օրենքների, -
1:26 - 1:31մինչդեռ փոխարկումն ու հարմարակումը
նկարագրականների կողմից դիտվում են որպես -
1:31 - 1:34լեզվի գոյության բնական ու անհրաժեշտ մասեր։
-
1:34 - 1:38Պատմության մեծագույն շրջանում լեզվի ճնշող
մեծամասնությունը բանավոր տեսքով էր։ -
1:38 - 1:42Բայց մարդկանց փոխադարձ կապի և գրավոր
խոսքի կարևորության աճի հետ մեկտեղ -
1:42 - 1:46գրավոր լեզուն ստանդարտացվեց՝ ընդլայնելով
շփումը -
1:46 - 1:51և ապահովելով միևնույն հանրույթի բնակիչների
փոխադարձ հասկացողությունը։ -
1:51 - 1:57Շատ լեզուներում այս ստանդարտ ձևը սկսեց
համարվել միակն ու ճշմարիտը՝ -
1:57 - 2:01չնայած լինելով բանավոր խոսքի տարբերակներից մեկի՝
-
2:01 - 2:03տիրող դասակարգի լեզվի ծնունդ։
-
2:03 - 2:07Պուրիստներն աշխատում էին հիմնավորել և
տարածել այս ստանդարտը՝ -
2:07 - 2:13հանգամանորեն ներկայացնելով օրենքների
հավաքածու, որոնք արտացոլում էին իրենց ժամանակների քերականությունը։ -
2:13 - 2:17Գրավոր խոսքի կանոնները կիրառվում էին նաև
բանավոր խոսքում։ -
2:17 - 2:22Բանավոր խոսքի կանոնները, որ շեղվում էին
գրավոր խոսքի կանոններից, համարվում էին -
2:22 - 2:24խախտումներ կամ սոցիալական ցածր
մակարդակի ցուցանիշներ, -
2:24 - 2:27իսկ շատ մարդիկ, ովքեր ողջ կյանքում
խոսել էին այդպես, -
2:27 - 2:31այժմ ստիպված էին խոսել սահմանված
չափանիշներին համապատասխան։ -
2:31 - 2:32Այնուհանդերձ, վերջերս
-
2:32 - 2:36լեզվաբանները հասկացան, որ խոսքի բանավոր և գրավոր
տարբերակները լրիվ տարբեր երևույթներ են՝ -
2:36 - 2:38իրենց օրինաչափություններով ու
կաղապարներով։ -
2:38 - 2:43Մեզանից շատերը սկսում են խոսել այնքան վաղ
հասակից, որ անգամ չեն էլ հիշում դա։ -
2:43 - 2:46Մենք ձևավորում ենք մեր խոսքային բառապաշարը
չգիտակցված սովորույթների, -
2:46 - 2:49չմտապահվող օրենքների օգնությամբ։
-
2:49 - 2:53Եվ քանի որ ասվածի իմաստը փոխանցելու համար մենք օգտագործում ենք նաև տրամադրվածություն և հնչերանգ,
-
2:53 - 2:55դրա կառուցվածքը շատ հաճախ ավելի ճկուն է՝
-
2:55 - 2:59ելնելով խոսողների և խոսակիցների
նպատակներից։ -
2:59 - 3:03Սա ենթադրում է բարդ նախադասությունների
գործածության սահմանափակում, որովհետև դրանք վերլուծելը դժվար է, -
3:03 - 3:06խուսափում անկանոն
արտահայտչականությունից կամ -
3:06 - 3:09ավելորդ հնչյունների բացթողում՝
խոսքն արագացնելու համար։ -
3:09 - 3:14Լեզվաբանական մոտեցումը, որ փորձում է
հասկանալ և քարտեզագրել նման տարբերությունները՝ -
3:14 - 3:18առանց թելադրելու դրանց ճշմարիտ տարբերակները, հայտնի է որպես նկարագրականություն։
-
3:18 - 3:20Որոշելուց բացի, թե ինչպես պիտի
օգտագրծվի լեզուն, -
3:20 - 3:23այն նկարագրում է, թե իրականում քանի մարդ է
այն գործածում, -
3:23 - 3:27և նշում նորամուծությունները, որոնք ի հայտ են
գալիս նրա գործածության ընթացքում։ -
3:27 - 3:29Բայց չնայած վեճը
-
3:29 - 3:31պահպանողականության և նկարագրականության
միջև շարունակվում է, -
3:31 - 3:34Այդ երկուսն իրարամերժ չեն։
-
3:34 - 3:37Լավագույն առումով՝ պահպանողականությունը
տեղեկացնւմ է մարդկանց -
3:37 - 3:42Տվյալ ժամանակահատվածի հաստատված
ամենատարածված նմուշների մասին։ -
3:42 - 3:44Սա կարևոր է ոչ միայն պաշտոնական
համատեքստում, -
3:44 - 3:48այլ նաև հեշտացնում է ոչ մայրենի լեզվով
հաղորդակցվող և -
3:48 - 3:51տարբեր ծագմամբ մարդկանց շփումը։
-
3:51 - 3:52Մյուս կողմից՝ նկարագրականությունը
-
3:52 - 3:54ներքուստ ցուցադրում է՝
ինչպես է աշխատում միտքը, -
3:54 - 3:59և աշխարհը դիտարկելու բնազդային ուղիները։
-
3:59 - 4:03Վերջին հաշվով, քերականությունը համարվում է
լեզվական սովորույթների հավաքածու, -
4:03 - 4:07որ շարունակաբար գործարկվում և
վերաիմաստավորվում է -
4:07 - 4:10լեզվակիրների ողջ խմբի կողմից։
-
4:10 - 4:11Ինչպես ինքը լեզուն,
-
4:11 - 4:13այն մի հրաշալի ու բարդ հյուսվածք է,
-
4:13 - 4:17որի կազմավորմանը նպաստել են խոսողներն ու
խոսակիցները, -
4:17 - 4:19գրողներն ու ընթերցողները,
-
4:19 - 4:21պահպանողականներն ու նկարագրականները
-
4:21 - 4:23ինչպես անցյալում, այնպես էլ այսօր։
- Title:
- Կարևո՞ր է արդյոք քերականությունը - Անդրեա Ս․ Քալուդ
- Speaker:
- Andreea S. Calude
- Description:
-
Ամբողջական նյութը կարող եք գտնել այստեղ․ http://ed.ted.com/lessons/does-grammar-matter-andreea-s-calude
Խոսելիս շատ հաճախ դժվար է լինում հիշել այն բոլոր քերականական կանոնները, որոնց մենք հետևում ենք գրելիս։ Ո՞ր դեպքում է ճիշտ ասել «շունն ու ես», իսկ որ դեպքում՝ «ես ու շունը»։ Իսկ արդյո՞ք դա այդքան կարևոր է։ Անդրեա Ս․ Քալուդը խորամուխ է լինում լեզվաբանական պահպանողականների ու նկարագրականների միջև եղած մի վաղեմի վիճաբանության մեջ, որոնք ունեն շատ տարբեր հայեցակետեր այս հարցի շուրջ։
Դասը պատրաստեց Անդրեա Ս․ Քալուդը։
Անիմացիայի հեղինակ՝ Մայք Շնելլ։ - Video Language:
- English
- Team:
- closed TED
- Project:
- TED-Ed
- Duration:
- 04:39
Kristine Sargsyan approved Armenian subtitles for Does grammar matter? | ||
Sona Martirossian accepted Armenian subtitles for Does grammar matter? | ||
Sona Martirossian edited Armenian subtitles for Does grammar matter? | ||
Իրինա Սուքիասյան edited Armenian subtitles for Does grammar matter? |