1 00:00:06,648 --> 00:00:09,226 Դու պատմում ես ընկերոջդ զարմանալի մի պատմություն, 2 00:00:09,226 --> 00:00:13,637 հասնում ես ամենահետաքրքիր մասին, ու հանկարծ նա ընդհատում է՝ ասելով․ 3 00:00:13,637 --> 00:00:17,819 «Այլմոլորակայինն ու ես», ոչ թե «Ես ու այլմոլորակայինը»։ 4 00:00:17,819 --> 00:00:19,813 Մեզանից շատերը, հավանաբար, կզայրանային, 5 00:00:19,813 --> 00:00:21,907 բայց, կոպիտ ընդհատումից զատ, 6 00:00:21,907 --> 00:00:23,713 արդյո՞ք ընկերդ իրավացի է։ 7 00:00:23,713 --> 00:00:26,837 Արդյո՞ք քո նախադասությունը իսկապես քերականորեն սխալ էր։ 8 00:00:26,837 --> 00:00:30,867 Եվ հետո, եթե նա, միևնույնն է, հասկացել է իմաստը, էլ ի՞նչ կարևոր է քերականությունը։ 9 00:00:30,867 --> 00:00:32,722 Լեզվաբանության տեսանկյունից 10 00:00:32,722 --> 00:00:36,547 քերականությունը կաղապարների հավաքածու է, որը արծարծում է թե ինչպես պիտի կապակցվեն բառերը՝ 11 00:00:36,547 --> 00:00:39,096 արտահայտություններ կամ նախադասություններ կազմելու համար 12 00:00:39,096 --> 00:00:41,905 թե՛ բանավոր, թե՛ գրավոր խոսքում։ 13 00:00:41,905 --> 00:00:44,090 Տարբեր լեզուներ ունեն իրենց յուրահատուկ կաղապարները։ 14 00:00:44,090 --> 00:00:47,433 Անգլերենում ենթական, սովորաբար, առաջին տեղում է, 15 00:00:47,433 --> 00:00:48,689 որից հետո դրվում է ստորոգյալը, 16 00:00:48,689 --> 00:00:50,007 իսկ հետո՝ խնդիրը, 17 00:00:50,007 --> 00:00:52,554 մինչդեռ ճապոներենում և շատ այլ լեզուներում շարադասությունը 18 00:00:52,554 --> 00:00:55,898 հետևյալն է՝ ենթակա, խնդիր, ստորոգյալ։ 19 00:00:55,898 --> 00:01:00,151 Որոշ գիտնականներ փորձել են գտնել բոլոր լեզուների ընդհանրությունը, 20 00:01:00,151 --> 00:01:02,496 բայց որոշ հիմնարար հատկանիշներից զատ, 21 00:01:02,496 --> 00:01:04,593 ինչպիսիք են գոյականի և բայի գոյությունը, 22 00:01:04,593 --> 00:01:08,939 լեզուների միջև առկա են նաև մի քանի, այսպես կոչված, հանրույթներ։ 23 00:01:08,939 --> 00:01:12,026 Ու մինչդեռ ցանկացած լեզվի գոյության համար պարտադիր են կայուն նմուշները, 24 00:01:12,026 --> 00:01:17,306 վերոնշյալ նմուշների քննությունը ցուցադրում է շարունակական հակասությունը երկու կարծիքների միջև, 25 00:01:17,306 --> 00:01:20,913 որոնք հայտնի են որպես պահպանողականություն և նկարագրականություն։ 26 00:01:20,913 --> 00:01:22,198 Կոպիտ ասած՝ 27 00:01:22,198 --> 00:01:26,061 պահպանողականները կարծում են, որ լեզուն պետք է հետևի կայուն օրենքների, 28 00:01:26,061 --> 00:01:30,692 մինչդեռ փոխարկումն ու հարմարակումը նկարագրականների կողմից դիտվում են որպես 29 00:01:30,692 --> 00:01:33,880 լեզվի գոյության բնական ու անհրաժեշտ մասեր։ 30 00:01:33,880 --> 00:01:38,321 Պատմության մեծագույն շրջանում լեզվի ճնշող մեծամասնությունը բանավոր տեսքով էր։ 31 00:01:38,321 --> 00:01:42,286 Բայց մարդկանց փոխադարձ կապի և գրավոր խոսքի կարևորության աճի հետ մեկտեղ 32 00:01:42,286 --> 00:01:46,341 գրավոր լեզուն ստանդարտացվեց՝ ընդլայնելով շփումը 33 00:01:46,341 --> 00:01:51,081 և ապահովելով միևնույն հանրույթի բնակիչների փոխադարձ հասկացողությունը։ 34 00:01:51,081 --> 00:01:56,741 Շատ լեզուներում այս ստանդարտ ձևը սկսեց համարվել միակն ու ճշմարիտը՝ 35 00:01:56,741 --> 00:02:00,665 չնայած լինելով բանավոր խոսքի տարբերակներից մեկի՝ 36 00:02:00,665 --> 00:02:03,078 տիրող դասակարգի լեզվի ծնունդ։ 37 00:02:03,078 --> 00:02:07,426 Պուրիստներն աշխատում էին հիմնավորել և տարածել այս ստանդարտը՝ 38 00:02:07,426 --> 00:02:13,021 հանգամանորեն ներկայացնելով օրենքների հավաքածու, որոնք արտացոլում էին իրենց ժամանակների քերականությունը։ 39 00:02:13,021 --> 00:02:17,245 Գրավոր խոսքի կանոնները կիրառվում էին նաև բանավոր խոսքում։ 40 00:02:17,245 --> 00:02:21,683 Բանավոր խոսքի կանոնները, որ շեղվում էին գրավոր խոսքի կանոններից, համարվում էին 41 00:02:21,683 --> 00:02:24,090 խախտումներ կամ սոցիալական ցածր մակարդակի ցուցանիշներ, 42 00:02:24,090 --> 00:02:26,675 իսկ շատ մարդիկ, ովքեր ողջ կյանքում խոսել էին այդպես, 43 00:02:26,675 --> 00:02:30,570 այժմ ստիպված էին խոսել սահմանված չափանիշներին համապատասխան։ 44 00:02:30,570 --> 00:02:31,886 Այնուհանդերձ, վերջերս 45 00:02:31,886 --> 00:02:36,140 լեզվաբանները հասկացան, որ խոսքի բանավոր և գրավոր տարբերակները լրիվ տարբեր երևույթներ են՝ 46 00:02:36,140 --> 00:02:38,287 իրենց օրինաչափություններով ու կաղապարներով։ 47 00:02:38,287 --> 00:02:42,891 Մեզանից շատերը սկսում են խոսել այնքան վաղ հասակից, որ անգամ չեն էլ հիշում դա։ 48 00:02:42,891 --> 00:02:46,468 Մենք ձևավորում ենք մեր խոսքային բառապաշարը չգիտակցված սովորույթների, 49 00:02:46,468 --> 00:02:48,828 չմտապահվող օրենքների օգնությամբ։ 50 00:02:48,828 --> 00:02:52,621 Եվ քանի որ ասվածի իմաստը փոխանցելու համար մենք օգտագործում ենք նաև տրամադրվածություն և հնչերանգ, 51 00:02:52,621 --> 00:02:54,775 դրա կառուցվածքը շատ հաճախ ավելի ճկուն է՝ 52 00:02:54,775 --> 00:02:58,727 ելնելով խոսողների և խոսակիցների նպատակներից։ 53 00:02:58,727 --> 00:03:03,241 Սա ենթադրում է բարդ նախադասությունների գործածության սահմանափակում, որովհետև դրանք վերլուծելը դժվար է, 54 00:03:03,241 --> 00:03:06,037 խուսափում անկանոն արտահայտչականությունից կամ 55 00:03:06,037 --> 00:03:09,388 ավելորդ հնչյունների բացթողում՝ խոսքն արագացնելու համար։ 56 00:03:09,388 --> 00:03:13,571 Լեզվաբանական մոտեցումը, որ փորձում է հասկանալ և քարտեզագրել նման տարբերությունները՝ 57 00:03:13,571 --> 00:03:17,945 առանց թելադրելու դրանց ճշմարիտ տարբերակները, հայտնի է որպես նկարագրականություն։ 58 00:03:17,945 --> 00:03:20,301 Որոշելուց բացի, թե ինչպես պիտի օգտագրծվի լեզուն, 59 00:03:20,301 --> 00:03:23,131 այն նկարագրում է, թե իրականում քանի մարդ է այն գործածում, 60 00:03:23,131 --> 00:03:27,259 և նշում նորամուծությունները, որոնք ի հայտ են գալիս նրա գործածության ընթացքում։ 61 00:03:27,259 --> 00:03:28,878 Բայց չնայած վեճը 62 00:03:28,878 --> 00:03:31,175 պահպանողականության և նկարագրականության միջև շարունակվում է, 63 00:03:31,175 --> 00:03:33,598 Այդ երկուսն իրարամերժ չեն։ 64 00:03:33,598 --> 00:03:37,072 Լավագույն առումով՝ պահպանողականությունը տեղեկացնւմ է մարդկանց 65 00:03:37,072 --> 00:03:41,675 Տվյալ ժամանակահատվածի հաստատված ամենատարածված նմուշների մասին։ 66 00:03:41,675 --> 00:03:44,471 Սա կարևոր է ոչ միայն պաշտոնական համատեքստում, 67 00:03:44,471 --> 00:03:48,432 այլ նաև հեշտացնում է ոչ մայրենի լեզվով հաղորդակցվող և 68 00:03:48,432 --> 00:03:50,620 տարբեր ծագմամբ մարդկանց շփումը։ 69 00:03:50,620 --> 00:03:52,194 Մյուս կողմից՝ նկարագրականությունը 70 00:03:52,194 --> 00:03:54,447 ներքուստ ցուցադրում է՝ ինչպես է աշխատում միտքը, 71 00:03:54,447 --> 00:03:58,855 և աշխարհը դիտարկելու բնազդային ուղիները։ 72 00:03:58,855 --> 00:04:03,461 Վերջին հաշվով, քերականությունը համարվում է լեզվական սովորույթների հավաքածու, 73 00:04:03,461 --> 00:04:06,751 որ շարունակաբար գործարկվում և վերաիմաստավորվում է 74 00:04:06,751 --> 00:04:09,966 լեզվակիրների ողջ խմբի կողմից։ 75 00:04:09,966 --> 00:04:11,352 Ինչպես ինքը լեզուն, 76 00:04:11,352 --> 00:04:13,217 այն մի հրաշալի ու բարդ հյուսվածք է, 77 00:04:13,217 --> 00:04:17,080 որի կազմավորմանը նպաստել են խոսողներն ու խոսակիցները, 78 00:04:17,080 --> 00:04:18,565 գրողներն ու ընթերցողները, 79 00:04:18,565 --> 00:04:20,781 պահպանողականներն ու նկարագրականները 80 00:04:20,781 --> 00:04:22,663 ինչպես անցյալում, այնպես էլ այսօր։