WEBVTT 00:00:06.648 --> 00:00:09.226 Դու պատմում ես ընկերոջդ զարմանալի մի պատմություն, 00:00:09.226 --> 00:00:13.637 հասնում ես ամենահետաքրքիր մասին, ու հանկարծ նա ընդհատում է՝ ասելով․ 00:00:13.637 --> 00:00:17.819 «Այլմոլորակայինն ու ես», ոչ թե «Ես ու այլմոլորակայինը»։ 00:00:17.819 --> 00:00:19.813 Մեզանից շատերը, հավանաբար, կզայրանային, 00:00:19.813 --> 00:00:21.907 բայց, կոպիտ ընդհատումից զատ, 00:00:21.907 --> 00:00:23.713 արդյո՞ք ընկերդ իրավացի է։ 00:00:23.713 --> 00:00:26.837 Արդյո՞ք քո նախադասությունը իսկապես քերականորեն սխալ էր։ 00:00:26.837 --> 00:00:30.867 Եվ հետո, եթե նա, միևնույնն է, հասկացել է իմաստը, էլ ի՞նչ կարևոր է քերականությունը։ 00:00:30.867 --> 00:00:32.722 Լեզվաբանության տեսանկյունից 00:00:32.722 --> 00:00:36.547 քերականությունը կաղապարների հավաքածու է, որը արծարծում է թե ինչպես պիտի կապակցվեն բառերը՝ 00:00:36.547 --> 00:00:39.096 արտահայտություններ կամ նախադասություններ կազմելու համար 00:00:39.096 --> 00:00:41.905 թե՛ բանավոր, թե՛ գրավոր խոսքում։ 00:00:41.905 --> 00:00:44.090 Տարբեր լեզուներ ունեն իրենց յուրահատուկ կաղապարները։ 00:00:44.090 --> 00:00:47.433 Անգլերենում ենթական, սովորաբար, առաջին տեղում է, 00:00:47.433 --> 00:00:48.689 որից հետո դրվում է ստորոգյալը, 00:00:48.689 --> 00:00:50.007 իսկ հետո՝ խնդիրը, 00:00:50.007 --> 00:00:52.554 մինչդեռ ճապոներենում և շատ այլ լեզուներում շարադասությունը 00:00:52.554 --> 00:00:55.898 հետևյալն է՝ ենթակա, խնդիր, ստորոգյալ։ 00:00:55.898 --> 00:01:00.151 Որոշ գիտնականներ փորձել են գտնել բոլոր լեզուների ընդհանրությունը, 00:01:00.151 --> 00:01:02.496 բայց որոշ հիմնարար հատկանիշներից զատ, 00:01:02.496 --> 00:01:04.593 ինչպիսիք են գոյականի և բայի գոյությունը, 00:01:04.593 --> 00:01:08.939 լեզուների միջև առկա են նաև մի քանի, այսպես կոչված, հանրույթներ։ 00:01:08.939 --> 00:01:12.026 Ու մինչդեռ ցանկացած լեզվի գոյության համար պարտադիր են կայուն նմուշները, 00:01:12.026 --> 00:01:17.306 վերոնշյալ նմուշների քննությունը ցուցադրում է շարունակական հակասությունը երկու կարծիքների միջև, 00:01:17.306 --> 00:01:20.913 որոնք հայտնի են որպես պահպանողականություն և նկարագրականություն։ 00:01:20.913 --> 00:01:22.198 Կոպիտ ասած՝ 00:01:22.198 --> 00:01:26.061 պահպանողականները կարծում են, որ լեզուն պետք է հետևի կայուն օրենքների, 00:01:26.061 --> 00:01:30.692 մինչդեռ փոխարկումն ու հարմարակումը նկարագրականների կողմից դիտվում են որպես 00:01:30.692 --> 00:01:33.880 լեզվի գոյության բնական ու անհրաժեշտ մասեր։ 00:01:33.880 --> 00:01:38.321 Պատմության մեծագույն շրջանում լեզվի ճնշող մեծամասնությունը բանավոր տեսքով էր։ 00:01:38.321 --> 00:01:42.286 Բայց մարդկանց փոխադարձ կապի և գրավոր խոսքի կարևորության աճի հետ մեկտեղ 00:01:42.286 --> 00:01:46.341 գրավոր լեզուն ստանդարտացվեց՝ ընդլայնելով շփումը 00:01:46.341 --> 00:01:51.081 և ապահովելով միևնույն հանրույթի բնակիչների փոխադարձ հասկացողությունը։ 00:01:51.081 --> 00:01:56.741 Շատ լեզուներում այս ստանդարտ ձևը սկսեց համարվել միակն ու ճշմարիտը՝ 00:01:56.741 --> 00:02:00.665 չնայած լինելով բանավոր խոսքի տարբերակներից մեկի՝ 00:02:00.665 --> 00:02:03.078 տիրող դասակարգի լեզվի ծնունդ։ 00:02:03.078 --> 00:02:07.426 Պուրիստներն աշխատում էին հիմնավորել և տարածել այս ստանդարտը՝ 00:02:07.426 --> 00:02:13.021 հանգամանորեն ներկայացնելով օրենքների հավաքածու, որոնք արտացոլում էին իրենց ժամանակների քերականությունը։ 00:02:13.021 --> 00:02:17.245 Գրավոր խոսքի կանոնները կիրառվում էին նաև բանավոր խոսքում։ 00:02:17.245 --> 00:02:21.683 Բանավոր խոսքի կանոնները, որ շեղվում էին գրավոր խոսքի կանոններից, համարվում էին 00:02:21.683 --> 00:02:24.090 խախտումներ կամ սոցիալական ցածր մակարդակի ցուցանիշներ, 00:02:24.090 --> 00:02:26.675 իսկ շատ մարդիկ, ովքեր ողջ կյանքում խոսել էին այդպես, 00:02:26.675 --> 00:02:30.570 այժմ ստիպված էին խոսել սահմանված չափանիշներին համապատասխան։ 00:02:30.570 --> 00:02:31.886 Այնուհանդերձ, վերջերս 00:02:31.886 --> 00:02:36.140 լեզվաբանները հասկացան, որ խոսքի բանավոր և գրավոր տարբերակները լրիվ տարբեր երևույթներ են՝ 00:02:36.140 --> 00:02:38.287 իրենց օրինաչափություններով ու կաղապարներով։ 00:02:38.287 --> 00:02:42.891 Մեզանից շատերը սկսում են խոսել այնքան վաղ հասակից, որ անգամ չեն էլ հիշում դա։ 00:02:42.891 --> 00:02:46.468 Մենք ձևավորում ենք մեր խոսքային բառապաշարը չգիտակցված սովորույթների, 00:02:46.468 --> 00:02:48.828 չմտապահվող օրենքների օգնությամբ։ 00:02:48.828 --> 00:02:52.621 Եվ քանի որ ասվածի իմաստը փոխանցելու համար մենք օգտագործում ենք նաև տրամադրվածություն և հնչերանգ, 00:02:52.621 --> 00:02:54.775 դրա կառուցվածքը շատ հաճախ ավելի ճկուն է՝ 00:02:54.775 --> 00:02:58.727 ելնելով խոսողների և խոսակիցների նպատակներից։ 00:02:58.727 --> 00:03:03.241 Սա ենթադրում է բարդ նախադասությունների գործածության սահմանափակում, որովհետև դրանք վերլուծելը դժվար է, 00:03:03.241 --> 00:03:06.037 խուսափում անկանոն արտահայտչականությունից կամ 00:03:06.037 --> 00:03:09.388 ավելորդ հնչյունների բացթողում՝ խոսքն արագացնելու համար։ 00:03:09.388 --> 00:03:13.571 Լեզվաբանական մոտեցումը, որ փորձում է հասկանալ և քարտեզագրել նման տարբերությունները՝ 00:03:13.571 --> 00:03:17.945 առանց թելադրելու դրանց ճշմարիտ տարբերակները, հայտնի է որպես նկարագրականություն։ 00:03:17.945 --> 00:03:20.301 Որոշելուց բացի, թե ինչպես պիտի օգտագրծվի լեզուն, 00:03:20.301 --> 00:03:23.131 այն նկարագրում է, թե իրականում քանի մարդ է այն գործածում, 00:03:23.131 --> 00:03:27.259 և նշում նորամուծությունները, որոնք ի հայտ են գալիս նրա գործածության ընթացքում։ 00:03:27.259 --> 00:03:28.878 Բայց չնայած վեճը 00:03:28.878 --> 00:03:31.175 պահպանողականության և նկարագրականության միջև շարունակվում է, 00:03:31.175 --> 00:03:33.598 Այդ երկուսն իրարամերժ չեն։ 00:03:33.598 --> 00:03:37.072 Լավագույն առումով՝ պահպանողականությունը տեղեկացնւմ է մարդկանց 00:03:37.072 --> 00:03:41.675 Տվյալ ժամանակահատվածի հաստատված ամենատարածված նմուշների մասին։ 00:03:41.675 --> 00:03:44.471 Սա կարևոր է ոչ միայն պաշտոնական համատեքստում, 00:03:44.471 --> 00:03:48.432 այլ նաև հեշտացնում է ոչ մայրենի լեզվով հաղորդակցվող և 00:03:48.432 --> 00:03:50.620 տարբեր ծագմամբ մարդկանց շփումը։ 00:03:50.620 --> 00:03:52.194 Մյուս կողմից՝ նկարագրականությունը 00:03:52.194 --> 00:03:54.447 ներքուստ ցուցադրում է՝ ինչպես է աշխատում միտքը, 00:03:54.447 --> 00:03:58.855 և աշխարհը դիտարկելու բնազդային ուղիները։ 00:03:58.855 --> 00:04:03.461 Վերջին հաշվով, քերականությունը համարվում է լեզվական սովորույթների հավաքածու, 00:04:03.461 --> 00:04:06.751 որ շարունակաբար գործարկվում և վերաիմաստավորվում է 00:04:06.751 --> 00:04:09.966 լեզվակիրների ողջ խմբի կողմից։ 00:04:09.966 --> 00:04:11.352 Ինչպես ինքը լեզուն, 00:04:11.352 --> 00:04:13.217 այն մի հրաշալի ու բարդ հյուսվածք է, 00:04:13.217 --> 00:04:17.080 որի կազմավորմանը նպաստել են խոսողներն ու խոսակիցները, 00:04:17.080 --> 00:04:18.565 գրողներն ու ընթերցողները, 00:04:18.565 --> 00:04:20.781 պահպանողականներն ու նկարագրականները 00:04:20.781 --> 00:04:22.663 ինչպես անցյալում, այնպես էլ այսօր։