Թե ինչպես Մագելանը կատարեց իր շուրջերկրյա ճանապարհորդությունը - Էվանդրո Մագալյաես
-
0:07 - 0:101522 թ․ սեպտեմբերի 6-ին
-
0:10 - 0:13«Վիկտորիա» նավը մտավ Իսպանիայի նավահանգիստ։
-
0:13 - 0:17Ջախջախված նավն ու 18 նավաստիները այն ամենն էր,
-
0:17 - 0:21ինչ մնացել էր շարժակազմից, որ մեկնել էր 3 տարի առաջ։
-
0:21 - 0:23Այնուամենայնիվ, ճանապարհորդությունը պսակվել էր հաջողությամբ,
-
0:23 - 0:27որովհետև «Վիկտորիա»-ի նվաճումն աննախադեպ էր․
-
0:27 - 0:31դա առաջին շուրջերկրյա ճանապարհորդությունն էր։
-
0:31 - 0:34Բայց այս պատմությունն իրականում սկիզբ է առնում 1494 թ․՝
-
0:34 - 0:38Կոլումբոսի՝ Իսպանիայի անունից կատարած ճանապարհորդությունից 2 տարի անց։
-
0:38 - 0:42Կոլումբոսի հայտնագործությունը կաթոլիկ Իսպանիայի ղեկավարներին դրդել էր
-
0:42 - 0:47դիմել Պապին՝ կանխելու նոր հողերի նկատմամբ Պորտուգալիայի ձգտումները։
-
0:47 - 0:53Պապն այս վեճը հարթեց աշխարհի քարտեզի վրա երևակայական մի գիծ գծելով։
-
0:53 - 0:57Իսպանիան իրավունք ուներ պահանջելու բաժանված տարածքի արևմտյան մասը,
-
0:57 - 0:59իսկ Պորտուգալիան՝ արևելյան։
-
0:59 - 1:04Իսպանիան և Պորտուգալիան՝ ժամանակի նավագնացության առաջատար կենտրոնները,
-
1:04 - 1:10համաձայնեցին այս պայմաններին, ինչն էլ հետագայում կոչվեց Տորդեսիլիայի պայմանագիր։
-
1:10 - 1:13Այդ ընթացքում այս ազգերն աչք ունեին միևնույն բանի վրա․
-
1:13 - 1:18առևտրային ուղիներ դեպի Համեմունքի կղզիներ՝ ներկայիս Ինդոնեզիա։
-
1:18 - 1:19Այնտեղ հայտնաբերված համեմունքները,
-
1:19 - 1:21որոնք օգտագործվում էին որպես բուրմունքներ,
-
1:21 - 1:22սննդային կոնսերվանտներ
-
1:22 - 1:24և ափրոդիզիակներ,
-
1:24 - 1:26մի քանի անգամ գերազանցում էին նույն զանգվածով ոսկու արժեքը։
-
1:26 - 1:30Սակայն արևելյան ուղիների վրա Պորտուգալիայի գերիշխանության պատճառով
-
1:30 - 1:34Իսպանիայի միակ կենսունակ տարբերակը դեպի արևմուտք ճանապարհորդելն էր։
-
1:34 - 1:37Ուստի, երբ Ֆերդինանտ Մագելան անունով պորտուգալացի դասալիքը
-
1:37 - 1:41հայտարարեց, որ կա դեպի Համեմունքների կղզի տանող արևմտյան ուղի,
-
1:41 - 1:45Չարլզ Արքան նրան դարձրեց իսպանական նավատորմի կապիտան
-
1:45 - 1:48և մատակարարեց անհրաժեշտ բոլոր ռեսուրսներով։
-
1:48 - 1:51Ճանապարհորդության եկամուտների մի մասից զատ
-
1:51 - 1:55նա Մագելանին նվիրեց 5 նավ և մոտ 260 մարդ։
-
1:55 - 1:58Անձնակազմի մեջ էր նաև Էնրիկե անունով մի երիտասարդ ստրուկ,
-
1:58 - 2:01որին բերել էր Մագելանը դեպի Մալակկա կատարած իր նախորդ ճանապարհորդության ժամանակ,
-
2:01 - 2:03և Անտոնիո Պիգաֆետտան՝
-
2:03 - 2:07վենետիկցի արկածախնդիր մի ազնվական։
-
2:07 - 2:111519 թ․ սեպտեմբերի 20-ին շարժակազմը խարիսխ գցեց
-
2:11 - 2:14հարավ-արևմուտքում։
-
2:14 - 2:16Ներկայիս Բրազիլիայի տարածքում նավաբեկությունից հետո
-
2:16 - 2:20նավը շարունակեց ընթանալ ծովեզերքով՝ ուսումնասիրելով դեպի ցամաք տանող ամեն մի ջրային ուղի։
-
2:20 - 2:25Նրանք փնտրում էին միջանցք, որ կմիացներ արևելքն ու արևմուտքը։
-
2:25 - 2:27Եղանակի վատանալու հետ
-
2:27 - 2:31իսպանացիների միջև ծավալվեց վեճ պորտուգալացի կապիտան ունենալու շուրջ։
-
2:31 - 2:34Շուտով խռովությունը մեծ թափ ստացավ,
-
2:34 - 2:38ինչին Մագելանը պատասխանեց անասելի դաժանությամբ։
-
2:38 - 2:41Բայց սա դեռ խնդիրների սկիզբն էր։
-
2:41 - 2:45Հետախուզական առաքելության ժամանակ «Սանտիագո»-ն ջախջախվեց փոթորկից։
-
2:45 - 2:48Իսկ հետո մի նեղ ջրանցքի հետազոտման ժամանակ
-
2:48 - 2:52«Սան Անտոնիո»-ի կապիտանը փախուստի դիմեց առաջին իսկ հնարավորության դեպքում
-
2:52 - 2:54և նավով վերադարձավ տուն։
-
2:54 - 2:56Մագելանը շարժվեց առաջ
-
2:56 - 3:01և հոկտեմբերի 21-ին սկսեց մի նավարկելի ծովային ուղու հետազոտությունը։
-
3:01 - 3:0327 ցրտաշունչ օրերից հետո
-
3:03 - 3:06մնացած երեք նավերը ներկայիս
-
3:06 - 3:10Մագելանի նեղուցից դուրս եկան Խաղաղ օվկիանոս։
-
3:10 - 3:14Շարժակազմը չէր կարող պատկերացնել, որ նոր օվկիանոսն այսքան հսկայական է։
-
3:14 - 3:2098 օր ծովում մնացած տասնյակ նավաստիները չդիմացան լնդախտին և սովին։
-
3:20 - 3:22Երբ նրանք նորից հասան ցամաքին,
-
3:22 - 3:27Էնրիկեն՝ երիտասարդ ստրուկը, կարողացավ հասկանալ տեղաբնիկների լեզուն։
-
3:27 - 3:29Հեռավոր նպատակներ կազմել նրանք չէին կարող։
-
3:29 - 3:35Շարունակելով շարժվել դեպի արևմուտք՝ Մագելանը ջերմ ընդունելության արժանացավ Սեբուի Ռաջա Հումաբոնի կողմից։
-
3:35 - 3:37Ուստի, երբ կառավարիչը խնդրեց նրան օգնել՝ զսպելու
-
3:37 - 3:40և փոփոխելու աբստամբ առաջնորդ Մակտանի վերաբերմունքը,
-
3:40 - 3:43կապիտանը հայտնեց իր պատրաստակամությունը։
-
3:43 - 3:45Սա լինելու էր իր վերջին արկածը։
-
3:45 - 3:49Չափից առավել ինքնավստահ և թվային գերակշռություն ունեցող զորքը կոտորեց Մագելանի զորքը,
-
3:49 - 3:53իսկ կապիտանը զոհվեց տեղաբնիկների բամբուկե նիզակից։
-
3:53 - 3:55Այնուամենայնիվ, ճանապարհորդությունը պիտի շարունակվեր։
-
3:55 - 3:59Մագելանի կամքի համաձայն՝ Էնրիկեն պիտի ազատ արձակվեր,
-
3:59 - 4:02բայց արշավախմբին թարգմանիչը դեռ պետք էր։
-
4:02 - 4:03Խաղասեղանին ունենալով իր ազատությունը՝
-
4:03 - 4:06Էնրիկեն, հավանաբար, Ռաջայի հետ դավադրություն էր կազմակերպել
-
4:06 - 4:1130 իսպանացիների դեմ՝ սպանելով նրանց ծովափնյա խնջույքի ժամանակ։
-
4:11 - 4:14Էնրիկեի մասին այլևս երբեք ոչ ոք չլսեց,
-
4:14 - 4:15բայց եթե նա երբևէ եկած լիներ Մալակա,
-
4:15 - 4:21նա, հավանաբար, կլիներ առաջին շուրջերկրյա ճանապարհորդը։
-
4:21 - 4:24Այդ ընթացքում ողջ մնացածները այրեցին Կոնցեպցիոնը
-
4:24 - 4:26և շարժվեցին առաջ։
-
4:26 - 4:30Ի վերջո, նրանք Համեմունքի կղզի հասան 1521 թ․ նոյեմբերին
-
4:30 - 4:33և բեռնվեցին թանկարժեք ապրանքով։
-
4:33 - 4:36Բայց նրանք դեռ Իսպանիա պիտի վերադառնային։
-
4:36 - 4:40«Տրինիդադ»-ը խորտակվեց Պորտուգալիայի կողմից առգրավվելուց կարճ ժամանակ անց։
-
4:40 - 4:45«Վիկտորիա»-ն շարժվեց դեպի արևմուտք, իսկ կապիտանը Յուան Սեբաստիան Էլկանոն էր՝
-
4:45 - 4:48ներում ստացած խռովարարներից մեկը։
-
4:48 - 4:51Ի հեճուկս բոլոր խոչընդոտների՝ փոքրիկ նավը կարողացավ վերադառնալ Իսպանիա՝
-
4:51 - 4:55մեխակի և դարչինի մեծ պաշարներով,
-
4:55 - 4:59որ բավարար էին արշավախմբի ծախսերը հոգալու և հավելյալ եկամուտ ստանալու համար։
-
4:59 - 5:00Առաջատար ժամանակագիր
-
5:00 - 5:04Պիգաֆետտան նկարագրեց տարածքներն ու մարդկանց, որոնց նրանք հանդիպել էին։
-
5:04 - 5:05Հնազանդ ստրուկի օգնությամբ
-
5:05 - 5:08նա նաև կազմեց աշխարհում առաջին արտահայտությունների գրքույկը
-
5:08 - 5:10տեղական լեզուների։
-
5:10 - 5:14Նրա գրքույկը հիմք է այս պատմությունը պատմելու համար։
-
5:14 - 5:16Մագելանի թողած ժառանգությունը մնայուն է։
-
5:16 - 5:20Նրա անունով կան գալակտիկաներ և արբանյակներ տիեզերքում։
-
5:20 - 5:23Էլկանոյին նույնպես Իպանիայում փառաբանեցին
-
5:23 - 5:27նրա պատկերով զինանշանի, թղթադրամների ու դրոշմանիշների ստեղծմամբ։
-
5:27 - 5:29Մեկ հավատի շուրջ համախմբված նավաստիները
-
5:29 - 5:32և իրենց կյանքը զոհաբերած հարյուրավոր մարդիկ
-
5:32 - 5:34մարտահրավեր նետեցին պայմանական իմաստնությանն ու
-
5:34 - 5:38ավարտին հասցրին պատմական ճանապարհորդությունը, որը ժամանակին անհնար էր թվում։
- Title:
- Թե ինչպես Մագելանը կատարեց իր շուրջերկրյա ճանապարհորդությունը - Էվանդրո Մագալյաես
- Description:
-
Ամբողջական դասը կարող եք գտնել այստեղ՝ http://ed.ted.com/lessons/how-magellan-circumnavigated-the-globe-ewandro-magalhaes
1522 թ․ սեպտեմբերի 6-ին «Վիկտորիա» նավը մտավ Իսպանիայի նավահանգիստ։ Ջախջախված նավն ու 18 նավաստիները այն ամենն էր, ինչ մնացել էր շարժակազմից, որ մեկնել էր 3 տարի առաջ։ Այնուամենայնիվ, ճանապարհորդությունը պսակվել էր հաջողությամբ,
որովհետև «Վիկտորիա»-ի նվաճումն աննախադեպ էր․ դա առաջին շուրջերկրյա ճանապարհորդությունն էր։ Էոանդրո Մագալյաեսը կիսվում է Մագելանի ճանապարհորդության պատմությամբ։Դասը պատրաստեց Էվանդրո Մագալյաեսը։
Անիմացիայի հեղինակ՝ TED-Ed։ - Video Language:
- English
- Team:
closed TED
- Project:
- TED-Ed
- Duration:
- 05:53
![]() |
Kristine Sargsyan approved Armenian subtitles for How Magellan circumnavigated the globe - Ewandro Magalhaes | |
![]() |
Kristine Sargsyan accepted Armenian subtitles for How Magellan circumnavigated the globe - Ewandro Magalhaes | |
![]() |
Իրինա Սուքիասյան edited Armenian subtitles for How Magellan circumnavigated the globe - Ewandro Magalhaes |