1522 թ․ սեպտեմբերի 6-ին «Վիկտորիա» նավը մտավ Իսպանիայի նավահանգիստ։ Ջախջախված նավն ու 18 նավաստիները այն ամենն էր, ինչ մնացել էր շարժակազմից, որ մեկնել էր 3 տարի առաջ։ Այնուամենայնիվ, ճանապարհորդությունը պսակվել էր հաջողությամբ, որովհետև «Վիկտորիա»-ի նվաճումն աննախադեպ էր․ դա առաջին շուրջերկրյա ճանապարհորդությունն էր։ Բայց այս պատմությունն իրականում սկիզբ է առնում 1494 թ․՝ Կոլումբոսի՝ Իսպանիայի անունից կատարած ճանապարհորդությունից 2 տարի անց։ Կոլումբոսի հայտնագործությունը կաթոլիկ Իսպանիայի ղեկավարներին դրդել էր դիմել Պապին՝ կանխելու նոր հողերի նկատմամբ Պորտուգալիայի ձգտումները։ Պապն այս վեճը հարթեց աշխարհի քարտեզի վրա երևակայական մի գիծ գծելով։ Իսպանիան իրավունք ուներ պահանջելու բաժանված տարածքի արևմտյան մասը, իսկ Պորտուգալիան՝ արևելյան։ Իսպանիան և Պորտուգալիան՝ ժամանակի նավագնացության առաջատար կենտրոնները, համաձայնեցին այս պայմաններին, ինչն էլ հետագայում կոչվեց Տորդեսիլիայի պայմանագիր։ Այդ ընթացքում այս ազգերն աչք ունեին միևնույն բանի վրա․ առևտրային ուղիներ դեպի Համեմունքի կղզիներ՝ ներկայիս Ինդոնեզիա։ Այնտեղ հայտնաբերված համեմունքները, որոնք օգտագործվում էին որպես բուրմունքներ, սննդային կոնսերվանտներ և ափրոդիզիակներ, մի քանի անգամ գերազանցում էին նույն զանգվածով ոսկու արժեքը։ Սակայն արևելյան ուղիների վրա Պորտուգալիայի գերիշխանության պատճառով Իսպանիայի միակ կենսունակ տարբերակը դեպի արևմուտք ճանապարհորդելն էր։ Ուստի, երբ Ֆերդինանտ Մագելան անունով պորտուգալացի դասալիքը հայտարարեց, որ կա դեպի Համեմունքների կղզի տանող արևմտյան ուղի, Չարլզ Արքան նրան դարձրեց իսպանական նավատորմի կապիտան և մատակարարեց անհրաժեշտ բոլոր ռեսուրսներով։ Ճանապարհորդության եկամուտների մի մասից զատ նա Մագելանին նվիրեց 5 նավ և մոտ 260 մարդ։ Անձնակազմի մեջ էր նաև Էնրիկե անունով մի երիտասարդ ստրուկ, որին բերել էր Մագելանը դեպի Մալակկա կատարած իր նախորդ ճանապարհորդության ժամանակ, և Անտոնիո Պիգաֆետտան՝ վենետիկցի արկածախնդիր մի ազնվական։ 1519 թ․ սեպտեմբերի 20-ին շարժակազմը խարիսխ գցեց հարավ-արևմուտքում։ Ներկայիս Բրազիլիայի տարածքում նավաբեկությունից հետո նավը շարունակեց ընթանալ ծովեզերքով՝ ուսումնասիրելով դեպի ցամաք տանող ամեն մի ջրային ուղի։ Նրանք փնտրում էին միջանցք, որ կմիացներ արևելքն ու արևմուտքը։ Եղանակի վատանալու հետ իսպանացիների միջև ծավալվեց վեճ պորտուգալացի կապիտան ունենալու շուրջ։ Շուտով խռովությունը մեծ թափ ստացավ, ինչին Մագելանը պատասխանեց անասելի դաժանությամբ։ Բայց սա դեռ խնդիրների սկիզբն էր։ Հետախուզական առաքելության ժամանակ «Սանտիագո»-ն ջախջախվեց փոթորկից։ Իսկ հետո մի նեղ ջրանցքի հետազոտման ժամանակ «Սան Անտոնիո»-ի կապիտանը փախուստի դիմեց առաջին իսկ հնարավորության դեպքում և նավով վերադարձավ տուն։ Մագելանը շարժվեց առաջ և հոկտեմբերի 21-ին սկսեց մի նավարկելի ծովային ուղու հետազոտությունը։ 27 ցրտաշունչ օրերից հետո մնացած երեք նավերը ներկայիս Մագելանի նեղուցից դուրս եկան Խաղաղ օվկիանոս։ Շարժակազմը չէր կարող պատկերացնել, որ նոր օվկիանոսն այսքան հսկայական է։ 98 օր ծովում մնացած տասնյակ նավաստիները չդիմացան լնդախտին և սովին։ Երբ նրանք նորից հասան ցամաքին, Էնրիկեն՝ երիտասարդ ստրուկը, կարողացավ հասկանալ տեղաբնիկների լեզուն։ Հեռավոր նպատակներ կազմել նրանք չէին կարող։ Շարունակելով շարժվել դեպի արևմուտք՝ Մագելանը ջերմ ընդունելության արժանացավ Սեբուի Ռաջա Հումաբոնի կողմից։ Ուստի, երբ կառավարիչը խնդրեց նրան օգնել՝ զսպելու և փոփոխելու աբստամբ առաջնորդ Մակտանի վերաբերմունքը, կապիտանը հայտնեց իր պատրաստակամությունը։ Սա լինելու էր իր վերջին արկածը։ Չափից առավել ինքնավստահ և թվային գերակշռություն ունեցող զորքը կոտորեց Մագելանի զորքը, իսկ կապիտանը զոհվեց տեղաբնիկների բամբուկե նիզակից։ Այնուամենայնիվ, ճանապարհորդությունը պիտի շարունակվեր։ Մագելանի կամքի համաձայն՝ Էնրիկեն պիտի ազատ արձակվեր, բայց արշավախմբին թարգմանիչը դեռ պետք էր։ Խաղասեղանին ունենալով իր ազատությունը՝ Էնրիկեն, հավանաբար, Ռաջայի հետ դավադրություն էր կազմակերպել 30 իսպանացիների դեմ՝ սպանելով նրանց ծովափնյա խնջույքի ժամանակ։ Էնրիկեի մասին այլևս երբեք ոչ ոք չլսեց, բայց եթե նա երբևէ եկած լիներ Մալակա, նա, հավանաբար, կլիներ առաջին շուրջերկրյա ճանապարհորդը։ Այդ ընթացքում ողջ մնացածները այրեցին Կոնցեպցիոնը և շարժվեցին առաջ։ Ի վերջո, նրանք Համեմունքի կղզի հասան 1521 թ․ նոյեմբերին և բեռնվեցին թանկարժեք ապրանքով։ Բայց նրանք դեռ Իսպանիա պիտի վերադառնային։ «Տրինիդադ»-ը խորտակվեց Պորտուգալիայի կողմից առգրավվելուց կարճ ժամանակ անց։ «Վիկտորիա»-ն շարժվեց դեպի արևմուտք, իսկ կապիտանը Յուան Սեբաստիան Էլկանոն էր՝ ներում ստացած խռովարարներից մեկը։ Ի հեճուկս բոլոր խոչընդոտների՝ փոքրիկ նավը կարողացավ վերադառնալ Իսպանիա՝ մեխակի և դարչինի մեծ պաշարներով, որ բավարար էին արշավախմբի ծախսերը հոգալու և հավելյալ եկամուտ ստանալու համար։ Առաջատար ժամանակագիր Պիգաֆետտան նկարագրեց տարածքներն ու մարդկանց, որոնց նրանք հանդիպել էին։ Հնազանդ ստրուկի օգնությամբ նա նաև կազմեց աշխարհում առաջին արտահայտությունների գրքույկը տեղական լեզուների։ Նրա գրքույկը հիմք է այս պատմությունը պատմելու համար։ Մագելանի թողած ժառանգությունը մնայուն է։ Նրա անունով կան գալակտիկաներ և արբանյակներ տիեզերքում։ Էլկանոյին նույնպես Իպանիայում փառաբանեցին նրա պատկերով զինանշանի, թղթադրամների ու դրոշմանիշների ստեղծմամբ։ Մեկ հավատի շուրջ համախմբված նավաստիները և իրենց կյանքը զոհաբերած հարյուրավոր մարդիկ մարտահրավեր նետեցին պայմանական իմաստնությանն ու ավարտին հասցրին պատմական ճանապարհորդությունը, որը ժամանակին անհնար էր թվում։