-
Ի՞նչ է այս տուփի մեջ։
-
Տուփի մեջ պիտի որ շատ կարևոր իրեր լինեն,
-
որովհետև ճամփորդելիս ես տեղափոխել եմ այն
-
ինձ հետ բնակարանից բնակարան։
-
(Ծիծաղ)
-
(Ծափահարություններ)
-
Ծանո՞թ պատմություն է։
-
Իսկ գիտե՞ք, որ մենք ամերիկացիներս
-
երեք անգամ ավելի շատ տարածք ենք զբաղեցնում այժմ
-
քան 50 տարի առաջ։
-
Երեք անգամ։
-
Կարելի է ենթադրել, որ այդ հավելյալ տարածքը
-
պիտի որ մեր իրերի համար բավարար լինի։
-
Ոչ։
-
Այսօր արդեն մի նոր ինդուստրիա գոյություն ունի,
-
որտեղ 22 միլիարդ դոլար է պտտվում և որը 200 միլիոն քառ․ մետր է գրավում,
-
անձնական իրերի պահպանման ինդուստրիան։
-
Այսպիսով մենք ունենք երեք անգամ ավելի շատ տարածք,
-
բայց մենք այնքան լավ գնորդներ ենք դարձել,
-
որ մեզ նույնիսկ ավելի շատ տարածք է պետք։
-
Ինչի՞ն է դա բերում։
-
Վարկային քարտի մեծ պարտքերի,
-
շրջակա միջավայրի վրա հսկայական ազդեցության,
-
և հավանաբար պատահական չէ,
-
որ վերջին 50 տարիների ընթացքում մեր երջանկությանը նույն մակարդակի վրա է պահպանվում։
-
Ես այստեղ եմ, որպեսզի առաջարկեմ,
-
որ երբեմն քիչը կարող է ավելին լինել քան շատը։
-
Դուք բոլորդ ինչ-որ պահի զգացել եք
-
քիչ ունենալու հաճույքը,
-
համալսարանում սովորելիս՝ ձեր հանրակացարանի սենյակում,
-
ճամփորդելիս՝ հյուրանոցի սենյակում,
-
արշավի ժամանակ, երբ ըստ էության ոչինչ չունեք,
-
բացառությամբ մի նավակի։
-
Անկախ պարագաներից, համոզված եմ, որ այդ փորձը
-
տվել է ձեզ մի քիչ ավելի շատ ազատություն,
-
մի քիչ ավելի շատ ժամանակ։
-
Ես ուզում եմ առաջարկել,
-
որ ավելի քիչ իրերը և ավելի փոքր տարածքը
-
հավասարազոր են շրջակա միջավայրի վրա ավելի քիչ ազդեցության։
-
Դա գումար խնայելու հրաշալի միջոց է։
-
Եվ դա ձեր կյանքը մի քիչ ավելի հանգիստ կդարձնի։
-
Այսպիսով, ես սկսեցի մի ծրագիր, որը կոչվում է «Խմբագրված կյանք» lifeedited.org կայքում,
-
շարունակելու համար այս խոսակցությունը
-
և գտնելու համար որոշ լուծումներ։
-
Առաջինը, Մանհեթենի իմ 40 քառ․ մետր բնակարանը քրաուդսորսինգ անելն էր,
-
այնպիսի գործընկերների հետ ինչպիսիք են Mutopo և Jovoto.com։
-
Ես ուզում էի ամեն բան ունենալ,
-
գրասենյակ, 10 հոգու համար ճաշասենյակ,
-
հյուրերի համար սենյակ,
-
և տեղավորել օդապարուկի համար նախատեսված իմ բոլոր պարագաները։
-
Աշխարհի տարբեր ծայրերից ավելի քան 300 տարբերակների արդյունքում,
-
ես ունեցա իմ փոքրիկ տնակը։
-
Գնելով 40 քառ․ մետր տարածք
-
55-ի փոխարեն,
-
ես միանգամից խնայեցի 200 հազար դոլար։
-
Ավելի փոքր տարածքը նշանակում է ավելի քիչ իրեր,
-
որոշ գումար կրկին խնայում եք,
-
բայց այն նաև նշանակում է ավելի քիչ ազդեցություն։
-
Եվ քանի որ այն իսկապես նախագծված է
-
իմ ամենասիրելի իրերը հաշվի առնելով,
-
այն իսկապես ինձ համար է նախագծված։
-
Ես շատ ուրախ եմ, որ ունեմ այն։
-
Այսպիսով, ինչպե՞ս կարելի է քչով ապրել։
-
Երեք հիմնական մոտեցում կա։
-
Առաջին հերթին, դուք պետք է անողոք կերպով «խմբագրեք»։
-
Մենք պետք է մաքուր պահենք մեր կյանքի շնչերակները։
-
Հիշու՞մ եք այն շապիկը, որ երկար տարիների ընթացքում չեք հագել։
-
Ժամանակն է ազատվել դրանից։
-
Մենք պետք է ազատվենք կողմնակի իրերից մեր կյանքում
-
և պետք է սովորենք դիմադրել դրանց ներհոսքը։
-
Մենք պետք է մտածենք, մինչ ինչ-որ բան գնելը։
-
Հարցեք ինքներդ ձեզ,
-
«Արդյո՞ք սա ինձ իսկապես երջանիկ կդարձնի։ Իսկապե՞ս»։
-
Անկասկած
-
մենք պետք է գնենք և ունենանք որոշ հրաշալի իրեր։
-
Բայց մենք ուզում ենք իրեր, որոնք կսիրենք և կօգտագործենք երկար տարիներ,
-
ոչ թե պարզապես ինչ-որ իրեր։
-
Երկրորդ՝ մեր նոր մանտրան է․
-
փոքրը գրավիչ է։
-
Մենք ուզում ենք տարածքն արդյունավետ օգտագործել։
-
Մենք ուզում ենք իրեր, որոնք նախագծված են
-
այնպես, որ լիովին օգտագործվեն ժամանակի մեծամասնությամբ,
-
ոչ թե հազվադեպ։
-
Ինչու՞ ունենալ վեց տեղանոց գազօջախ,
-
երբ դուք հազվադեպ եք օգտագործում երեքը։
-
Այսպիսով, մենք ուզում ենք իրեր, որոնք
-
միասին են գործածվում, և մենք ուզում ենք, որ դրանք լինեն էլեկտրոնային։
-
Դուք կարող եք թուղթը,
-
գրքերը, ֆիլմերը,
-
կախարդանքի պես անհետացնել։
-
Վերջապես, մենք ուզում ենք տարածքներ և տնտեսական պարագաներ, որոնք մեկից ավելի նշանակություն ունեն,
-
լվացարան, որը միավորված է զուգարանին,
-
ճաշասեղան, որը դառնում է անկողին,
-
նույն տարածքը,
-
մի փոքր սեղան
-
հեշտությամբ դառնում է 10 մարդու համար նախատեսված նստատեղ։
-
Խմբագրված կյանքի այս հրաշալի նախագիծը թույլ է տալիս մեզ
-
միավորել շարժական պատը վերափոխվող կահույքի հետ,
-
որպեսզի տարածքն ավելի արդյունավետ օգտագործվի։
-
Նայեք այս սեղանին,
-
այն լայնանում է և երկարում,
-
տեղավարելու համար 10 մարդ։
-
Իմ գրասենյակը ծալվում է
-
և հեշտությամբ փոքրանում։
-
Իմ անկողինը երկու մատի շարժումով դուրս է գալիս պատի միջից։
-
Հյուրե՞ր ունեք։ Շարժեք պատը,
-
և կունենաք հյուրերի համար անկողիններ։
-
Եվ իհարկե իմ սեփական կինոթատրոնը։
-
Ես չեմ ասում, որ մենք բոլորս պետք է ապրենք
-
40 քառ․ մետր տարածքում։
-
Բայց խորհեք խմբագրված կյանքի օգուտների մասին։
-
Նվազեցրեք ձեր տարածքը 3,000-ից 2,000,
-
1,500-ից 1,000։
-
Մեզանից շատերը, միգուցե բոլորս,
-
բավականաին երջանիկ ենք անցկացնել մի քանի օր
-
մի քանի պայուսակով,
-
փոքրիկ տարածքում, միգուցե հյուրանոցի սենյակում։
-
Այսպիսով, երբ դուք գնաք տուն և դռնից ներս մտնեք,
-
մեկ վայրկյան մտածեք և հարցրեք ինքներդ ձեզ․
-
«Արդյո՞ք կարող եմ մի քիչ խմբագրել իմ կյանքը։
-
Արդյո՞ք դա ինձ մի քիչ ավելի շատ ազատություն կտա։
-
Միգուցե մի քիչ ավելի շատ ժամանա՞կ»։
-
Ի՞նչ է այս տուփի մեջ։
-
Իրականում կարևոր չէ։
-
Ես գիտեմ, որ դրա կարիք չունեմ։
-
Ի՞նչ է ձեր տուփի մեջ։
-
Միգուցե, միգուցե,
-
քիչն իրականում ավելի շատ է։
-
Այնպես որ եկեք տարածք ազատենք
-
լավ բաների համար։
-
Շնորհակալություն։
-
(Ծափահարություններ)