1 00:00:04,000 --> 00:00:07,000 Ի՞նչ է այս տուփի մեջ։ 2 00:00:07,000 --> 00:00:09,000 Տուփի մեջ պիտի որ շատ կարևոր իրեր լինեն, 3 00:00:09,000 --> 00:00:12,000 որովհետև ճամփորդելիս ես տեղափոխել եմ այն 4 00:00:12,000 --> 00:00:15,000 ինձ հետ բնակարանից բնակարան։ 5 00:00:15,000 --> 00:00:17,000 (Ծիծաղ) 6 00:00:17,000 --> 00:00:20,000 (Ծափահարություններ) 7 00:00:20,000 --> 00:00:23,000 Ծանո՞թ պատմություն է։ 8 00:00:23,000 --> 00:00:25,000 Իսկ գիտե՞ք, որ մենք ամերիկացիներս 9 00:00:25,000 --> 00:00:27,000 երեք անգամ ավելի շատ տարածք ենք զբաղեցնում այժմ 10 00:00:27,000 --> 00:00:29,000 քան 50 տարի առաջ։ 11 00:00:29,000 --> 00:00:32,000 Երեք անգամ։ 12 00:00:32,000 --> 00:00:35,000 Կարելի է ենթադրել, որ այդ հավելյալ տարածքը 13 00:00:35,000 --> 00:00:38,000 պիտի որ մեր իրերի համար բավարար լինի։ 14 00:00:38,000 --> 00:00:40,000 Ոչ։ 15 00:00:40,000 --> 00:00:42,000 Այսօր արդեն մի նոր ինդուստրիա գոյություն ունի, 16 00:00:42,000 --> 00:00:45,000 որտեղ 22 միլիարդ դոլար է պտտվում և որը 200 միլիոն քառ․ մետր է գրավում, 17 00:00:45,000 --> 00:00:47,000 անձնական իրերի պահպանման ինդուստրիան։ 18 00:00:47,000 --> 00:00:49,000 Այսպիսով մենք ունենք երեք անգամ ավելի շատ տարածք, 19 00:00:49,000 --> 00:00:52,000 բայց մենք այնքան լավ գնորդներ ենք դարձել, 20 00:00:52,000 --> 00:00:55,000 որ մեզ նույնիսկ ավելի շատ տարածք է պետք։ 21 00:00:55,000 --> 00:00:57,000 Ինչի՞ն է դա բերում։ 22 00:00:57,000 --> 00:00:59,000 Վարկային քարտի մեծ պարտքերի, 23 00:00:59,000 --> 00:01:02,000 շրջակա միջավայրի վրա հսկայական ազդեցության, 24 00:01:02,000 --> 00:01:04,000 և հավանաբար պատահական չէ, 25 00:01:04,000 --> 00:01:07,000 որ վերջին 50 տարիների ընթացքում մեր երջանկությանը նույն մակարդակի վրա է պահպանվում։ 26 00:01:07,000 --> 00:01:10,000 Ես այստեղ եմ, որպեսզի առաջարկեմ, 27 00:01:10,000 --> 00:01:13,000 որ երբեմն քիչը կարող է ավելին լինել քան շատը։ 28 00:01:13,000 --> 00:01:15,000 Դուք բոլորդ ինչ-որ պահի զգացել եք 29 00:01:15,000 --> 00:01:18,000 քիչ ունենալու հաճույքը, 30 00:01:18,000 --> 00:01:21,000 համալսարանում սովորելիս՝ ձեր հանրակացարանի սենյակում, 31 00:01:21,000 --> 00:01:24,000 ճամփորդելիս՝ հյուրանոցի սենյակում, 32 00:01:24,000 --> 00:01:26,000 արշավի ժամանակ, երբ ըստ էության ոչինչ չունեք, 33 00:01:26,000 --> 00:01:28,000 բացառությամբ մի նավակի։ 34 00:01:28,000 --> 00:01:31,000 Անկախ պարագաներից, համոզված եմ, որ այդ փորձը 35 00:01:31,000 --> 00:01:33,000 տվել է ձեզ մի քիչ ավելի շատ ազատություն, 36 00:01:33,000 --> 00:01:36,000 մի քիչ ավելի շատ ժամանակ։ 37 00:01:36,000 --> 00:01:38,000 Ես ուզում եմ առաջարկել, 38 00:01:38,000 --> 00:01:40,000 որ ավելի քիչ իրերը և ավելի փոքր տարածքը 39 00:01:40,000 --> 00:01:42,000 հավասարազոր են շրջակա միջավայրի վրա ավելի քիչ ազդեցության։ 40 00:01:42,000 --> 00:01:44,000 Դա գումար խնայելու հրաշալի միջոց է։ 41 00:01:44,000 --> 00:01:47,000 Եվ դա ձեր կյանքը մի քիչ ավելի հանգիստ կդարձնի։ 42 00:01:47,000 --> 00:01:50,000 Այսպիսով, ես սկսեցի մի ծրագիր, որը կոչվում է «Խմբագրված կյանք» lifeedited.org կայքում, 43 00:01:50,000 --> 00:01:52,000 շարունակելու համար այս խոսակցությունը 44 00:01:52,000 --> 00:01:55,000 և գտնելու համար որոշ լուծումներ։ 45 00:01:55,000 --> 00:01:59,000 Առաջինը, Մանհեթենի իմ 40 քառ․ մետր բնակարանը քրաուդսորսինգ անելն էր, 46 00:01:59,000 --> 00:02:02,000 այնպիսի գործընկերների հետ ինչպիսիք են Mutopo և Jovoto.com։ 47 00:02:02,000 --> 00:02:04,000 Ես ուզում էի ամեն բան ունենալ, 48 00:02:04,000 --> 00:02:07,000 գրասենյակ, 10 հոգու համար ճաշասենյակ, 49 00:02:07,000 --> 00:02:09,000 հյուրերի համար սենյակ, 50 00:02:09,000 --> 00:02:11,000 և տեղավորել օդապարուկի համար նախատեսված իմ բոլոր պարագաները։ 51 00:02:11,000 --> 00:02:14,000 Աշխարհի տարբեր ծայրերից ավելի քան 300 տարբերակների արդյունքում, 52 00:02:14,000 --> 00:02:17,000 ես ունեցա իմ փոքրիկ տնակը։ 53 00:02:17,000 --> 00:02:19,000 Գնելով 40 քառ․ մետր տարածք 54 00:02:19,000 --> 00:02:22,000 55-ի փոխարեն, 55 00:02:22,000 --> 00:02:25,000 ես միանգամից խնայեցի 200 հազար դոլար։ 56 00:02:25,000 --> 00:02:28,000 Ավելի փոքր տարածքը նշանակում է ավելի քիչ իրեր, 57 00:02:28,000 --> 00:02:31,000 որոշ գումար կրկին խնայում եք, 58 00:02:31,000 --> 00:02:33,000 բայց այն նաև նշանակում է ավելի քիչ ազդեցություն։ 59 00:02:33,000 --> 00:02:35,000 Եվ քանի որ այն իսկապես նախագծված է 60 00:02:35,000 --> 00:02:37,000 իմ ամենասիրելի իրերը հաշվի առնելով, 61 00:02:37,000 --> 00:02:39,000 այն իսկապես ինձ համար է նախագծված։ 62 00:02:39,000 --> 00:02:41,000 Ես շատ ուրախ եմ, որ ունեմ այն։ 63 00:02:41,000 --> 00:02:43,000 Այսպիսով, ինչպե՞ս կարելի է քչով ապրել։ 64 00:02:43,000 --> 00:02:45,000 Երեք հիմնական մոտեցում կա։ 65 00:02:45,000 --> 00:02:48,000 Առաջին հերթին, դուք պետք է անողոք կերպով «խմբագրեք»։ 66 00:02:48,000 --> 00:02:51,000 Մենք պետք է մաքուր պահենք մեր կյանքի շնչերակները։ 67 00:02:51,000 --> 00:02:54,000 Հիշու՞մ եք այն շապիկը, որ երկար տարիների ընթացքում չեք հագել։ 68 00:02:54,000 --> 00:02:56,000 Ժամանակն է ազատվել դրանից։ 69 00:02:56,000 --> 00:02:59,000 Մենք պետք է ազատվենք կողմնակի իրերից մեր կյանքում 70 00:02:59,000 --> 00:03:02,000 և պետք է սովորենք դիմադրել դրանց ներհոսքը։ 71 00:03:02,000 --> 00:03:04,000 Մենք պետք է մտածենք, մինչ ինչ-որ բան գնելը։ 72 00:03:04,000 --> 00:03:06,000 Հարցեք ինքներդ ձեզ, 73 00:03:06,000 --> 00:03:09,000 «Արդյո՞ք սա ինձ իսկապես երջանիկ կդարձնի։ Իսկապե՞ս»։ 74 00:03:09,000 --> 00:03:11,000 Անկասկած 75 00:03:11,000 --> 00:03:13,000 մենք պետք է գնենք և ունենանք որոշ հրաշալի իրեր։ 76 00:03:13,000 --> 00:03:16,000 Բայց մենք ուզում ենք իրեր, որոնք կսիրենք և կօգտագործենք երկար տարիներ, 77 00:03:16,000 --> 00:03:18,000 ոչ թե պարզապես ինչ-որ իրեր։ 78 00:03:18,000 --> 00:03:20,000 Երկրորդ՝ մեր նոր մանտրան է․ 79 00:03:20,000 --> 00:03:22,000 փոքրը գրավիչ է։ 80 00:03:22,000 --> 00:03:24,000 Մենք ուզում ենք տարածքն արդյունավետ օգտագործել։ 81 00:03:24,000 --> 00:03:26,000 Մենք ուզում ենք իրեր, որոնք նախագծված են 82 00:03:26,000 --> 00:03:28,000 այնպես, որ լիովին օգտագործվեն ժամանակի մեծամասնությամբ, 83 00:03:28,000 --> 00:03:30,000 ոչ թե հազվադեպ։ 84 00:03:30,000 --> 00:03:32,000 Ինչու՞ ունենալ վեց տեղանոց գազօջախ, 85 00:03:32,000 --> 00:03:34,000 երբ դուք հազվադեպ եք օգտագործում երեքը։ 86 00:03:34,000 --> 00:03:36,000 Այսպիսով, մենք ուզում ենք իրեր, որոնք 87 00:03:36,000 --> 00:03:39,000 միասին են գործածվում, և մենք ուզում ենք, որ դրանք լինեն էլեկտրոնային։ 88 00:03:39,000 --> 00:03:41,000 Դուք կարող եք թուղթը, 89 00:03:41,000 --> 00:03:43,000 գրքերը, ֆիլմերը, 90 00:03:43,000 --> 00:03:46,000 կախարդանքի պես անհետացնել։ 91 00:03:46,000 --> 00:03:50,000 Վերջապես, մենք ուզում ենք տարածքներ և տնտեսական պարագաներ, որոնք մեկից ավելի նշանակություն ունեն, 92 00:03:50,000 --> 00:03:52,000 լվացարան, որը միավորված է զուգարանին, 93 00:03:52,000 --> 00:03:54,000 ճաշասեղան, որը դառնում է անկողին, 94 00:03:54,000 --> 00:03:56,000 նույն տարածքը, 95 00:03:56,000 --> 00:03:58,000 մի փոքր սեղան 96 00:03:58,000 --> 00:04:00,000 հեշտությամբ դառնում է 10 մարդու համար նախատեսված նստատեղ։ 97 00:04:00,000 --> 00:04:03,000 Խմբագրված կյանքի այս հրաշալի նախագիծը թույլ է տալիս մեզ 98 00:04:03,000 --> 00:04:05,000 միավորել շարժական պատը վերափոխվող կահույքի հետ, 99 00:04:05,000 --> 00:04:07,000 որպեսզի տարածքն ավելի արդյունավետ օգտագործվի։ 100 00:04:07,000 --> 00:04:09,000 Նայեք այս սեղանին, 101 00:04:09,000 --> 00:04:11,000 այն լայնանում է և երկարում, 102 00:04:11,000 --> 00:04:13,000 տեղավարելու համար 10 մարդ։ 103 00:04:13,000 --> 00:04:15,000 Իմ գրասենյակը ծալվում է 104 00:04:15,000 --> 00:04:17,000 և հեշտությամբ փոքրանում։ 105 00:04:17,000 --> 00:04:20,000 Իմ անկողինը երկու մատի շարժումով դուրս է գալիս պատի միջից։ 106 00:04:20,000 --> 00:04:23,000 Հյուրե՞ր ունեք։ Շարժեք պատը, 107 00:04:23,000 --> 00:04:25,000 և կունենաք հյուրերի համար անկողիններ։ 108 00:04:25,000 --> 00:04:28,000 Եվ իհարկե իմ սեփական կինոթատրոնը։ 109 00:04:28,000 --> 00:04:30,000 Ես չեմ ասում, որ մենք բոլորս պետք է ապրենք 110 00:04:30,000 --> 00:04:32,000 40 քառ․ մետր տարածքում։ 111 00:04:32,000 --> 00:04:35,000 Բայց խորհեք խմբագրված կյանքի օգուտների մասին։ 112 00:04:35,000 --> 00:04:37,000 Նվազեցրեք ձեր տարածքը 3,000-ից 2,000, 113 00:04:37,000 --> 00:04:40,000 1,500-ից 1,000։ 114 00:04:40,000 --> 00:04:42,000 Մեզանից շատերը, միգուցե բոլորս, 115 00:04:42,000 --> 00:04:44,000 բավականաին երջանիկ ենք անցկացնել մի քանի օր 116 00:04:44,000 --> 00:04:46,000 մի քանի պայուսակով, 117 00:04:46,000 --> 00:04:48,000 փոքրիկ տարածքում, միգուցե հյուրանոցի սենյակում։ 118 00:04:48,000 --> 00:04:51,000 Այսպիսով, երբ դուք գնաք տուն և դռնից ներս մտնեք, 119 00:04:51,000 --> 00:04:53,000 մեկ վայրկյան մտածեք և հարցրեք ինքներդ ձեզ․ 120 00:04:53,000 --> 00:04:55,000 «Արդյո՞ք կարող եմ մի քիչ խմբագրել իմ կյանքը։ 121 00:04:55,000 --> 00:04:57,000 Արդյո՞ք դա ինձ մի քիչ ավելի շատ ազատություն կտա։ 122 00:04:57,000 --> 00:05:00,000 Միգուցե մի քիչ ավելի շատ ժամանա՞կ»։ 123 00:05:01,000 --> 00:05:04,000 Ի՞նչ է այս տուփի մեջ։ 124 00:05:04,000 --> 00:05:07,000 Իրականում կարևոր չէ։ 125 00:05:07,000 --> 00:05:10,000 Ես գիտեմ, որ դրա կարիք չունեմ։ 126 00:05:10,000 --> 00:05:12,000 Ի՞նչ է ձեր տուփի մեջ։ 127 00:05:12,000 --> 00:05:14,000 Միգուցե, միգուցե, 128 00:05:14,000 --> 00:05:16,000 քիչն իրականում ավելի շատ է։ 129 00:05:16,000 --> 00:05:18,000 Այնպես որ եկեք տարածք ազատենք 130 00:05:18,000 --> 00:05:20,000 լավ բաների համար։ 131 00:05:20,000 --> 00:05:22,000 Շնորհակալություն։ 132 00:05:22,000 --> 00:05:28,000 (Ծափահարություններ)