0:00:04.000,0:00:07.000 Ի՞նչ է այս տուփի մեջ։ 0:00:07.000,0:00:09.000 Տուփի մեջ պիտի որ շատ կարևոր իրեր լինեն, 0:00:09.000,0:00:12.000 որովհետև ճամփորդելիս ես տեղափոխել եմ այն 0:00:12.000,0:00:15.000 ինձ հետ բնակարանից բնակարան։ 0:00:15.000,0:00:17.000 (Ծիծաղ) 0:00:17.000,0:00:20.000 (Ծափահարություններ) 0:00:20.000,0:00:23.000 Ծանո՞թ պատմություն է։ 0:00:23.000,0:00:25.000 Իսկ գիտե՞ք, որ մենք ամերիկացիներս 0:00:25.000,0:00:27.000 երեք անգամ ավելի շատ տարածք ենք զբաղեցնում այժմ 0:00:27.000,0:00:29.000 քան 50 տարի առաջ։ 0:00:29.000,0:00:32.000 Երեք անգամ։ 0:00:32.000,0:00:35.000 Կարելի է ենթադրել, որ այդ հավելյալ տարածքը 0:00:35.000,0:00:38.000 պիտի որ մեր իրերի համար բավարար լինի։ 0:00:38.000,0:00:40.000 Ոչ։ 0:00:40.000,0:00:42.000 Այսօր արդեն մի նոր ինդուստրիա գոյություն ունի, 0:00:42.000,0:00:45.000 որտեղ 22 միլիարդ դոլար է պտտվում և որը 200 միլիոն քառ․ մետր է գրավում, 0:00:45.000,0:00:47.000 անձնական իրերի պահպանման ինդուստրիան։ 0:00:47.000,0:00:49.000 Այսպիսով մենք ունենք երեք անգամ ավելի շատ տարածք, 0:00:49.000,0:00:52.000 բայց մենք այնքան լավ գնորդներ ենք դարձել, 0:00:52.000,0:00:55.000 որ մեզ նույնիսկ ավելի շատ տարածք է պետք։ 0:00:55.000,0:00:57.000 Ինչի՞ն է դա բերում։ 0:00:57.000,0:00:59.000 Վարկային քարտի մեծ պարտքերի, 0:00:59.000,0:01:02.000 շրջակա միջավայրի վրա հսկայական ազդեցության, 0:01:02.000,0:01:04.000 և հավանաբար պատահական չէ, 0:01:04.000,0:01:07.000 որ վերջին 50 տարիների ընթացքում մեր երջանկությանը նույն մակարդակի վրա է պահպանվում։ 0:01:07.000,0:01:10.000 Ես այստեղ եմ, որպեսզի առաջարկեմ, 0:01:10.000,0:01:13.000 որ երբեմն քիչը կարող է ավելին լինել քան շատը։ 0:01:13.000,0:01:15.000 Դուք բոլորդ ինչ-որ պահի զգացել եք 0:01:15.000,0:01:18.000 քիչ ունենալու հաճույքը, 0:01:18.000,0:01:21.000 համալսարանում սովորելիս՝ ձեր հանրակացարանի սենյակում, 0:01:21.000,0:01:24.000 ճամփորդելիս՝ հյուրանոցի սենյակում, 0:01:24.000,0:01:26.000 արշավի ժամանակ, երբ ըստ էության ոչինչ չունեք, 0:01:26.000,0:01:28.000 բացառությամբ մի նավակի։ 0:01:28.000,0:01:31.000 Անկախ պարագաներից, համոզված եմ, որ այդ փորձը 0:01:31.000,0:01:33.000 տվել է ձեզ մի քիչ ավելի շատ ազատություն, 0:01:33.000,0:01:36.000 մի քիչ ավելի շատ ժամանակ։ 0:01:36.000,0:01:38.000 Ես ուզում եմ առաջարկել, 0:01:38.000,0:01:40.000 որ ավելի քիչ իրերը և ավելի փոքր տարածքը 0:01:40.000,0:01:42.000 հավասարազոր են շրջակա միջավայրի վրա ավելի քիչ ազդեցության։ 0:01:42.000,0:01:44.000 Դա գումար խնայելու հրաշալի միջոց է։ 0:01:44.000,0:01:47.000 Եվ դա ձեր կյանքը մի քիչ ավելի հանգիստ կդարձնի։ 0:01:47.000,0:01:50.000 Այսպիսով, ես սկսեցի մի ծրագիր, որը կոչվում է «Խմբագրված կյանք» lifeedited.org կայքում, 0:01:50.000,0:01:52.000 շարունակելու համար այս խոսակցությունը 0:01:52.000,0:01:55.000 և գտնելու համար որոշ լուծումներ։ 0:01:55.000,0:01:59.000 Առաջինը, Մանհեթենի իմ 40 քառ․ մետր բնակարանը քրաուդսորսինգ անելն էր, 0:01:59.000,0:02:02.000 այնպիսի գործընկերների հետ ինչպիսիք են Mutopo և Jovoto.com։ 0:02:02.000,0:02:04.000 Ես ուզում էի ամեն բան ունենալ, 0:02:04.000,0:02:07.000 գրասենյակ, 10 հոգու համար ճաշասենյակ, 0:02:07.000,0:02:09.000 հյուրերի համար սենյակ, 0:02:09.000,0:02:11.000 և տեղավորել օդապարուկի համար նախատեսված իմ բոլոր պարագաները։ 0:02:11.000,0:02:14.000 Աշխարհի տարբեր ծայրերից ավելի քան 300 տարբերակների արդյունքում, 0:02:14.000,0:02:17.000 ես ունեցա իմ փոքրիկ տնակը։ 0:02:17.000,0:02:19.000 Գնելով 40 քառ․ մետր տարածք 0:02:19.000,0:02:22.000 55-ի փոխարեն, 0:02:22.000,0:02:25.000 ես միանգամից խնայեցի 200 հազար դոլար։ 0:02:25.000,0:02:28.000 Ավելի փոքր տարածքը նշանակում է ավելի քիչ իրեր, 0:02:28.000,0:02:31.000 որոշ գումար կրկին խնայում եք, 0:02:31.000,0:02:33.000 բայց այն նաև նշանակում է ավելի քիչ ազդեցություն։ 0:02:33.000,0:02:35.000 Եվ քանի որ այն իսկապես նախագծված է 0:02:35.000,0:02:37.000 իմ ամենասիրելի իրերը հաշվի առնելով, 0:02:37.000,0:02:39.000 այն իսկապես ինձ համար է նախագծված։ 0:02:39.000,0:02:41.000 Ես շատ ուրախ եմ, որ ունեմ այն։ 0:02:41.000,0:02:43.000 Այսպիսով, ինչպե՞ս կարելի է քչով ապրել։ 0:02:43.000,0:02:45.000 Երեք հիմնական մոտեցում կա։ 0:02:45.000,0:02:48.000 Առաջին հերթին, դուք պետք է անողոք կերպով «խմբագրեք»։ 0:02:48.000,0:02:51.000 Մենք պետք է մաքուր պահենք մեր կյանքի շնչերակները։ 0:02:51.000,0:02:54.000 Հիշու՞մ եք այն շապիկը, որ երկար տարիների ընթացքում չեք հագել։ 0:02:54.000,0:02:56.000 Ժամանակն է ազատվել դրանից։ 0:02:56.000,0:02:59.000 Մենք պետք է ազատվենք կողմնակի իրերից մեր կյանքում 0:02:59.000,0:03:02.000 և պետք է սովորենք դիմադրել դրանց ներհոսքը։ 0:03:02.000,0:03:04.000 Մենք պետք է մտածենք, մինչ ինչ-որ բան գնելը։ 0:03:04.000,0:03:06.000 Հարցեք ինքներդ ձեզ, 0:03:06.000,0:03:09.000 «Արդյո՞ք սա ինձ իսկապես երջանիկ կդարձնի։ Իսկապե՞ս»։ 0:03:09.000,0:03:11.000 Անկասկած 0:03:11.000,0:03:13.000 մենք պետք է գնենք և ունենանք որոշ հրաշալի իրեր։ 0:03:13.000,0:03:16.000 Բայց մենք ուզում ենք իրեր, որոնք կսիրենք և կօգտագործենք երկար տարիներ, 0:03:16.000,0:03:18.000 ոչ թե պարզապես ինչ-որ իրեր։ 0:03:18.000,0:03:20.000 Երկրորդ՝ մեր նոր մանտրան է․ 0:03:20.000,0:03:22.000 փոքրը գրավիչ է։ 0:03:22.000,0:03:24.000 Մենք ուզում ենք տարածքն արդյունավետ օգտագործել։ 0:03:24.000,0:03:26.000 Մենք ուզում ենք իրեր, որոնք նախագծված են 0:03:26.000,0:03:28.000 այնպես, որ լիովին օգտագործվեն ժամանակի մեծամասնությամբ, 0:03:28.000,0:03:30.000 ոչ թե հազվադեպ։ 0:03:30.000,0:03:32.000 Ինչու՞ ունենալ վեց տեղանոց գազօջախ, 0:03:32.000,0:03:34.000 երբ դուք հազվադեպ եք օգտագործում երեքը։ 0:03:34.000,0:03:36.000 Այսպիսով, մենք ուզում ենք իրեր, որոնք 0:03:36.000,0:03:39.000 միասին են գործածվում, և մենք ուզում ենք, որ դրանք լինեն էլեկտրոնային։ 0:03:39.000,0:03:41.000 Դուք կարող եք թուղթը, 0:03:41.000,0:03:43.000 գրքերը, ֆիլմերը, 0:03:43.000,0:03:46.000 կախարդանքի պես անհետացնել։ 0:03:46.000,0:03:50.000 Վերջապես, մենք ուզում ենք տարածքներ և տնտեսական պարագաներ, որոնք մեկից ավելի նշանակություն ունեն, 0:03:50.000,0:03:52.000 լվացարան, որը միավորված է զուգարանին, 0:03:52.000,0:03:54.000 ճաշասեղան, որը դառնում է անկողին, 0:03:54.000,0:03:56.000 նույն տարածքը, 0:03:56.000,0:03:58.000 մի փոքր սեղան 0:03:58.000,0:04:00.000 հեշտությամբ դառնում է 10 մարդու համար նախատեսված նստատեղ։ 0:04:00.000,0:04:03.000 Խմբագրված կյանքի այս հրաշալի նախագիծը թույլ է տալիս մեզ 0:04:03.000,0:04:05.000 միավորել շարժական պատը վերափոխվող կահույքի հետ, 0:04:05.000,0:04:07.000 որպեսզի տարածքն ավելի արդյունավետ օգտագործվի։ 0:04:07.000,0:04:09.000 Նայեք այս սեղանին, 0:04:09.000,0:04:11.000 այն լայնանում է և երկարում, 0:04:11.000,0:04:13.000 տեղավարելու համար 10 մարդ։ 0:04:13.000,0:04:15.000 Իմ գրասենյակը ծալվում է 0:04:15.000,0:04:17.000 և հեշտությամբ փոքրանում։ 0:04:17.000,0:04:20.000 Իմ անկողինը երկու մատի շարժումով դուրս է գալիս պատի միջից։ 0:04:20.000,0:04:23.000 Հյուրե՞ր ունեք։ Շարժեք պատը, 0:04:23.000,0:04:25.000 և կունենաք հյուրերի համար անկողիններ։ 0:04:25.000,0:04:28.000 Եվ իհարկե իմ սեփական կինոթատրոնը։ 0:04:28.000,0:04:30.000 Ես չեմ ասում, որ մենք բոլորս պետք է ապրենք 0:04:30.000,0:04:32.000 40 քառ․ մետր տարածքում։ 0:04:32.000,0:04:35.000 Բայց խորհեք խմբագրված կյանքի օգուտների մասին։ 0:04:35.000,0:04:37.000 Նվազեցրեք ձեր տարածքը 3,000-ից 2,000, 0:04:37.000,0:04:40.000 1,500-ից 1,000։ 0:04:40.000,0:04:42.000 Մեզանից շատերը, միգուցե բոլորս, 0:04:42.000,0:04:44.000 բավականաին երջանիկ ենք անցկացնել մի քանի օր 0:04:44.000,0:04:46.000 մի քանի պայուսակով, 0:04:46.000,0:04:48.000 փոքրիկ տարածքում, միգուցե հյուրանոցի սենյակում։ 0:04:48.000,0:04:51.000 Այսպիսով, երբ դուք գնաք տուն և դռնից ներս մտնեք, 0:04:51.000,0:04:53.000 մեկ վայրկյան մտածեք և հարցրեք ինքներդ ձեզ․ 0:04:53.000,0:04:55.000 «Արդյո՞ք կարող եմ մի քիչ խմբագրել իմ կյանքը։ 0:04:55.000,0:04:57.000 Արդյո՞ք դա ինձ մի քիչ ավելի շատ ազատություն կտա։ 0:04:57.000,0:05:00.000 Միգուցե մի քիչ ավելի շատ ժամանա՞կ»։ 0:05:01.000,0:05:04.000 Ի՞նչ է այս տուփի մեջ։ 0:05:04.000,0:05:07.000 Իրականում կարևոր չէ։ 0:05:07.000,0:05:10.000 Ես գիտեմ, որ դրա կարիք չունեմ։ 0:05:10.000,0:05:12.000 Ի՞նչ է ձեր տուփի մեջ։ 0:05:12.000,0:05:14.000 Միգուցե, միգուցե, 0:05:14.000,0:05:16.000 քիչն իրականում ավելի շատ է։ 0:05:16.000,0:05:18.000 Այնպես որ եկեք տարածք ազատենք 0:05:18.000,0:05:20.000 լավ բաների համար։ 0:05:20.000,0:05:22.000 Շնորհակալություն։ 0:05:22.000,0:05:28.000 (Ծափահարություններ)