Հոգեկան առողջությունը հոգ տանելն ամոթ չէ:
-
0:01 - 0:03Անցած տարին ...
-
0:03 - 0:04դժոխք էր:
-
0:04 - 0:06(Ծիծաղ)
-
0:09 - 0:12Առաջին անգամն էր, որ
նիգերիական «ջոլոֆ» էի ուտում: -
0:12 - 0:14(Ծիծաղ)
-
0:15 - 0:17Իրականում ամենայն լրջությամբ
-
0:17 - 0:20ես շատ ծանր ապրումների մեջ էի:
-
0:21 - 0:23Հսկայական սթրեսի հետ բախված`
-
0:23 - 0:25ես անհանգստության նոպայով էի տառապում:
-
0:27 - 0:29Երբեմն ես ոչ մի աշխատանք
չէի կարողանում անել: -
0:30 - 0:32Երբեմն էլ
-
0:32 - 0:36ես միայն ուզում էի պառկել
անկողնուս մեջ և լացել: -
0:37 - 0:42Բժիշկս հարցրեց` արդյո՞ք ես կուզենայի
խոսել հոգեկան առողջության մասնագետի հետ -
0:42 - 0:44սթրեսիս և անհանգստությանս մասին:
-
0:45 - 0:46Հոգեկան առողջությու՞ն:
-
0:47 - 0:51Ես ցնցվեցի և գլուխս, որպես առարկում,
սաստիկ թափահարեցի: -
0:53 - 0:57Ես շատ ամաչեցի:
-
0:58 - 1:02Ես հանդիմանանքի ծանրությունը զգացի:
-
1:03 - 1:05Ես ունեմ սիրող, աջակցող ընտանիք
-
1:06 - 1:08և աներևակայելի հավատարիմ ընկերներ,
-
1:08 - 1:12բայց ես չէի կարողանում հաշվի առնել ինչ-որ
մեկի հետ խոսելու գաղափարը -
1:12 - 1:14զգացածս ցավի մասին:
-
1:16 - 1:20Ես խեղդվում էի մեր աֆրիկյան տղամարդկության
-
1:20 - 1:23կոշտ ճարտարապետությունից:
-
1:24 - 1:26«Մարդիկ իրական խնդիրներ ունեն, Սանգու:
-
1:26 - 1:27Համակերպվի՛ր այդ ամենի հետ»:
-
1:29 - 1:31Առաջին անգամ«հոգեկան առողջություն» լսելիս
-
1:32 - 1:36գիշերօթիկ դպրոցի ուսանող էի,
Գանայից նոր ներգաղթած, -
1:36 - 1:38Նյու Ջերսիի Փեդի դպրոցում:
-
1:39 - 1:42Նոր էի դաժան փորձի միջով անցել,
-
1:42 - 1:45յոթ սիրելի մարդկանց էի կորցրել
նույն ամսվա ընթացքում: -
1:47 - 1:48Դպրոցի բուժքույրը,
-
1:48 - 1:52մտահոգված, թե ինչերի միջով եմ անցել,
Աստված օրհնի իր հոգին, -
1:52 - 1:54հարցրեց իմ հոգեկան առողջության մասին:
-
1:55 - 1:57«Նա մտածու՞մ է»,- ես մտածեցի:
-
1:58 - 2:01Նա չգիտի՞, որ ես աֆրիկացի տղամարդ եմ:
-
2:01 - 2:02(Ծիծաղ)
-
2:02 - 2:04«Things Fall Apart»-ի Օկոնկվոի նման,
-
2:04 - 2:08մենք` աֆրիկացի տղամարդիկ,ոչ տեղի ենք տալիս
ոչ էլ արտահայտում ենք մեր զգացմունքները: -
2:09 - 2:11Մենք լուծում ենք մեր խնդիրները:
-
2:11 - 2:12(Ծափահարություն)
-
2:13 - 2:15Մենք լուծում ենք մեր խնդիրները:
-
2:15 - 2:20Ես զանգահարեցի եղբորս և ծիծաղեցի
«Oyibo» մարդկանց վրա` սպիտակամորթ մարդկանց -
2:20 - 2:22և նրանց տարօրինակ հիվանդությունների վրա
-
2:22 - 2:25ընկճախտի, ուշադրության խանգարման սինդրոմի
և այդ «տարօրինակ բաների»: -
2:26 - 2:28Արևմտյան Աֆրիկայում մեծանալ.
-
2:29 - 2:33երբ մարդիկ օգտագործում էին «հոգեկան»
տերմինը, այն ինչ մտքիս եկավ մի խելագար էր` -
2:33 - 2:35կեղտոտ, սարսափելի մազերով,
-
2:35 - 2:38ով կիսամերկ թափառում է փողոցներում:
-
2:39 - 2:41Մենք բոլորս գիտենք այս մարդուն:
-
2:41 - 2:43Մեր ծնողները նախազգուշացրել են
մեզ նրա մասին: -
2:44 - 2:45«Մայրիկ, ինչու՞ է նա խելագար»:
-
2:45 - 2:47«Թմրադեղե՛ր:
-
2:47 - 2:49Եթե դու նայես թմրադեղերին,
նրա պես կդառնաս»: -
2:49 - 2:50(Ծիծաղ)
-
2:51 - 2:53Թոքաբորբով հիվանդացիր,
-
2:53 - 2:56և մայրդ անմիջապես քեզ կտանի
մոտակա հիվանդանոցը -
2:56 - 2:57բուժման համար:
-
2:58 - 3:01Բայց համարձակվիր հայտարարել
ընկճախտի մասին, -
3:01 - 3:05և քո տեղական քահանան սատանաներին կհեռացնի
-
3:05 - 3:07և գյուղիդ վհուկներին կմեղադրի:
-
3:07 - 3:10Առողջապահության համաշխարհային
կազմակերպության համաձայն, -
3:10 - 3:13հոգեկան առողջության էությունը կյանքի
նորմալ -
3:13 - 3:15արտաքին խթանները հաղթահարելն է;
-
3:16 - 3:19արդյունավետորեն աշխատելը;
-
3:19 - 3:23և ի վիճակի լինելը` համայնքիդ
աջակցություն ցուցաբերելու: -
3:24 - 3:30Հոգեկան առողջությունը ներառում է հուզական,
հոգեբանական և սոցիալական բարեկեցությունը: -
3:31 - 3:36Համաշխարհային մասշտաբով բոլոր հոգեկան
հիվանդությունների դեպքերի 75 տոկոսը -
3:36 - 3:38կարելի է գտնել ցածր եկամուտ
ունեցող երկրներում: -
3:38 - 3:40Բայց աֆրիկյան պետությունների մեծ մասը
-
3:40 - 3:44ներդնում է ավելի քիչ քան իրենց հոգեկան
առողջության առողջապահական -
3:44 - 3:46բյուջեի մեկ տոկոսը:
-
3:47 - 3:48Նույնիսկ ավելի վատ,
-
3:48 - 3:52մենք Աֆրիկայում հոգեբույժների
խիստ պակաս ունենք: -
3:53 - 3:57Նիգերիայում, օրինակ,
գնահատվում է, որ կա 200 -- -
3:58 - 4:01մի երկրում, որն ունի
200 միլիոն բնակչություն: -
4:02 - 4:04Աֆրիկայի բոլոր մասերում
-
4:04 - 4:08մեր ժողովրդի 90 տոկոսը
բուժման հասանելիություն չունի: -
4:09 - 4:10Արդյունքում
-
4:10 - 4:13մենք տառապում ենք մենակության մեջ`
-
4:13 - 4:16լռելով հանդիմանանքից ելնելով:
-
4:17 - 4:22Մենք, աֆրիկացիներս, հաճախ ենք արձագանքում
հոգեկան առողջությանը հեռավորություն -
4:23 - 4:24պահելով,անիրազեկությամբ,
-
4:25 - 4:26մեղքի,
-
4:26 - 4:27վախի
-
4:28 - 4:29և զայրույթի զգացմունքներով:
-
4:30 - 4:35Arboleda-Flórez-ի կողմից
կատարված ուսումնասիրության մեջ -
4:35 - 4:39ուղղակիորեն հարցնում են. «Ո՞րն է հոգեկան
հիվանդության առաջացման պատճառը»: -
4:40 - 4:45Նիգերիացիների 34 տոկոսը նշել է
թմրամիջոցների չարաշահումը; -
4:46 - 4:5219 տոկոսն ասել է աստվածային զայրույթը
և Աստծո կամքը -- -
4:52 - 4:53(Ծիծաղ)
-
4:53 - 4:5512 տոկոսը`
-
4:56 - 4:59կախարդություն և հոգևոր սեփականություն:
-
5:00 - 5:04Բայց քչերն են նշել հոգեկան հիվանդության
առաջացման այլ հայտնի պատճառներ, -
5:04 - 5:06ինչպիսիք են գենետիկան,
-
5:06 - 5:08սոցիալ-տնտեսական կարգավիճակը,
-
5:08 - 5:10պատերազմը,
-
5:10 - 5:11կոնֆլիկտը
-
5:11 - 5:13կամ սիրելիի կորուստը:
-
5:14 - 5:17Հոգեկան հիվանդության դեմ անարգանքը
-
5:17 - 5:21հաճախ հանգեցնում է հիվանդների մեկուսացմանը
և նրանց վտանգ սպառնացող ներկայացնելուն: -
5:22 - 5:26Ֆոտոլրագրող Հեմմոնդը փաստաթղթերով հաստատել
է որոշ վիրավորանքների մասին... -
5:26 - 5:28Ուգանդայում,
-
5:29 - 5:30Սոմալիյում
-
5:31 - 5:33և այստեղ` Նիգերիայում:
-
5:36 - 5:37Ինձ համար
-
5:38 - 5:40հանդիմանությունն անձնական է:
-
5:42 - 5:442009 թվականին
-
5:45 - 5:48խելահեղ զանգ ստացա գիշերվա կեսին:
-
5:49 - 5:52Իմ լավագույն ընկերը աշխարհում`
-
5:52 - 5:57փայլուն, փիլիսոփայական, հմայիչ,
երիտասարդ տղամարդ, -
5:57 - 5:59ախտորոշվել էր շիզոֆրենիայով:
-
6:01 - 6:05Ես ականատես եղա մի քանի ընկերների,
որոնց հետ սարսափով էինք մեծացել: -
6:07 - 6:09Ես նրանց ծիծաղն էի լսում:
-
6:10 - 6:11Շշուկներն էի լսում:
-
6:12 - 6:14«Լսե՞լ եք, որ նա խելագարվել է»:
-
6:15 - 6:18«Նա գժվե՛լ է»:
-
6:18 - 6:22Նսեմացնող, ստորացնող մեկնաբանություններ
նրա վիճակի մասին` -
6:22 - 6:26բառեր, որ մենք երբեք չէինք
ասի մի մարդու մասին, -
6:26 - 6:28ով քաղցկեղով կամ մալարիայով հիվանդ է:
-
6:29 - 6:32Ինչ-որ պատճառով, երբ խոսքը
վերաբերում է հոգեկան հիվանդությանը, -
6:32 - 6:35մեր անիրազեկությունը հասկանալու
ամբողջ ունակությունը վերացնում է: -
6:37 - 6:41Ես նրա կողքին կանգնեցի, երբ
նրա համայնքը մեկուսացրեց նրան, -
6:42 - 6:44բայց մեր սերը երբեք չվերացավ:
-
6:46 - 6:49Ես դյուրագրգիռ էի դառնում, երբ
խոսվում էր հոգեկանի մասին: -
6:50 - 6:53Նրա վիճակից ոգեշնչված`
-
6:53 - 6:56ես օգնեցի գտնել հոգեկան առողջությամբ
հատուկ հետաքրքրություն ունեցող -
6:56 - 6:58շրջանավարտների խումբ իմ քոլեջում:
-
6:58 - 7:01Եվ որպես մագիստրատուրայի ղեկավարող
ծրագրի մասնավոր ուսուցիչ, -
7:01 - 7:05աջակցեցի բակալավրիատի շատ ուսանողներին`
իրենց հոգեկան առողջության մարտահրավերրում: -
7:05 - 7:08Տեսա, թե ինչպես էին աֆրիկացի
ուսանողները պայքարում` -
7:08 - 7:10չկարողանալով խոսել ինչ-որ մեկի հետ:
-
7:11 - 7:15Նույնիսկ սա իմանալով` իրենց
պատմությունների հետ միասին, -
7:15 - 7:17ես, իմ հերթին, պայքարում էի
-
7:17 - 7:21և չէի կարողանում խոսել ինչ-որ մեկի հետ,
երբ բախվեցի իմ իսկ հուզմունքին. -
7:21 - 7:25այնքան խորն է խելագար լինելու մեր վախը:
-
7:28 - 7:29Մենք բոլորս,
-
7:30 - 7:32բայց հատկապես մենք` աֆրիկացիներս,
-
7:33 - 7:39պետք է գիտակցենք, որ մեր հոգեկան պայքա-
րը չի պակասեցնում մեր առնականությունը, -
7:39 - 7:42ոչ էլ մեր տրավման է վնասում մեր ուժը:
-
7:43 - 7:48Պետք է տեսնենք, որ հոգեկան առողջությունը
նույնքան կարևոր է, որքան ֆիզիկականը: -
7:49 - 7:53Մենք պետք է դադարենք լռության մեջ տառապել:
-
7:54 - 7:58Մենք պետք է դադարեցնենք
հիվանդությունը հանդիմանելը -
7:58 - 8:00և տառապողներին տրավմայի ենթարկելը:
-
8:02 - 8:03Խոսեք ձեր ընկերների հետ:
-
8:04 - 8:06Խոսեք ձեր սիրելիների հետ:
-
8:07 - 8:08Խոսեք բժիշկների հետ:
-
8:10 - 8:11Խոցելի եղեք:
-
8:12 - 8:14Այնպիսի վստահությամբ արեք,
-
8:15 - 8:17որ միայնակ չեք:
-
8:18 - 8:20Բարձրաձայնեք, եթե պայքարում եք:
-
8:23 - 8:26Մեր զգացածի մասին անկեղծ լինելը
-
8:26 - 8:28մեզ թույլ չի դարձնում;
-
8:29 - 8:30այն մեզ մարդկային է դարձնում:
-
8:32 - 8:36Ժամանակն է դադարեցնել հոգեկան
հիվանդության հետ կապված հանդիմանությունը: -
8:37 - 8:41Այսպիսով, երբ հաջորդ անգամ լսեք «հոգեկան»,
-
8:41 - 8:43մի մտածեք, թե խոսքը գիժ մարդու մասին է:
-
8:44 - 8:46Հիշեք իմ մասին:
-
8:46 - 8:48(Ծափահարություն)
-
8:48 - 8:49Շնորհակալ եմ:
-
8:49 - 8:53(Ծափահարություն)
- Title:
- Հոգեկան առողջությունը հոգ տանելն ամոթ չէ:
- Speaker:
- Sangu Delle
- Description:
-
Երբ սթրեսը չափազանց շատ էր ձեռնարկատեր Sangu Delle-ի համար, նա ստիպված էր դիմակայել իր խորը կանխակալ կարծիքը. տղամարդիկ չպետք է հոգ տանեն իրենց հոգեկան առողջության մասին: Անձնական զրույցում Delle-ը կիսվում է այն մասին, թե ինչպես է սովորել կարգավորել հուզմունքը մի հասարակության մեջ, որտեղ մարդիկ անհարմար են զգում հույզեր արտահայտելուց: Ինչպես նա է ասում. «Մեր զգացածի մասին անկեղծ լինելը մեզ թույլ չի դարձնում; այն մեզ մարդկային է դարձնում»:
- Video Language:
- English
- Team:
closed TED
- Project:
- TEDTalks
- Duration:
- 08:53
![]() |
Emma Dovlatyan approved Armenian subtitles for There's no shame in taking care of your mental health | |
![]() |
Emma Dovlatyan edited Armenian subtitles for There's no shame in taking care of your mental health | |
![]() |
Sona Martirossian accepted Armenian subtitles for There's no shame in taking care of your mental health | |
![]() |
Grigor Janikyan edited Armenian subtitles for There's no shame in taking care of your mental health |