Անցած տարին ...
դժոխք էր:
(Ծիծաղ)
Առաջին անգամն էր, որ
նիգերիական «ջոլոֆ» էի ուտում:
(Ծիծաղ)
Իրականում ամենայն լրջությամբ
ես շատ ծանր ապրումների մեջ էի:
Հսկայական սթրեսի հետ բախված`
ես անհանգստության նոպայով էի տառապում:
Երբեմն ես ոչ մի աշխատանք
չէի կարողանում անել:
Երբեմն էլ
ես միայն ուզում էի պառկել
անկողնուս մեջ և լացել:
Բժիշկս հարցրեց` արդյո՞ք ես կուզենայի
խոսել հոգեկան առողջության մասնագետի հետ
սթրեսիս և անհանգստությանս մասին:
Հոգեկան առողջությու՞ն:
Ես ցնցվեցի և գլուխս, որպես առարկում,
սաստիկ թափահարեցի:
Ես շատ ամաչեցի:
Ես հանդիմանանքի ծանրությունը զգացի:
Ես ունեմ սիրող, աջակցող ընտանիք
և աներևակայելի հավատարիմ ընկերներ,
բայց ես չէի կարողանում հաշվի առնել ինչ-որ
մեկի հետ խոսելու գաղափարը
զգացածս ցավի մասին:
Ես խեղդվում էի մեր աֆրիկյան տղամարդկության
կոշտ ճարտարապետությունից:
«Մարդիկ իրական խնդիրներ ունեն, Սանգու:
Համակերպվի՛ր այդ ամենի հետ»:
Առաջին անգամ«հոգեկան առողջություն» լսելիս
գիշերօթիկ դպրոցի ուսանող էի,
Գանայից նոր ներգաղթած,
Նյու Ջերսիի Փեդի դպրոցում:
Նոր էի դաժան փորձի միջով անցել,
յոթ սիրելի մարդկանց էի կորցրել
նույն ամսվա ընթացքում:
Դպրոցի բուժքույրը,
մտահոգված, թե ինչերի միջով եմ անցել,
Աստված օրհնի իր հոգին,
հարցրեց իմ հոգեկան առողջության մասին:
«Նա մտածու՞մ է»,- ես մտածեցի:
Նա չգիտի՞, որ ես աֆրիկացի տղամարդ եմ:
(Ծիծաղ)
«Things Fall Apart»-ի Օկոնկվոի նման,
մենք` աֆրիկացի տղամարդիկ,ոչ տեղի ենք տալիս
ոչ էլ արտահայտում ենք մեր զգացմունքները:
Մենք լուծում ենք մեր խնդիրները:
(Ծափահարություն)
Մենք լուծում ենք մեր խնդիրները:
Ես զանգահարեցի եղբորս և ծիծաղեցի
«Oyibo» մարդկանց վրա` սպիտակամորթ մարդկանց
և նրանց տարօրինակ հիվանդությունների վրա
ընկճախտի, ուշադրության խանգարման սինդրոմի
և այդ «տարօրինակ բաների»:
Արևմտյան Աֆրիկայում մեծանալ.
երբ մարդիկ օգտագործում էին «հոգեկան»
տերմինը, այն ինչ մտքիս եկավ մի խելագար էր`
կեղտոտ, սարսափելի մազերով,
ով կիսամերկ թափառում է փողոցներում:
Մենք բոլորս գիտենք այս մարդուն:
Մեր ծնողները նախազգուշացրել են
մեզ նրա մասին:
«Մայրիկ, ինչու՞ է նա խելագար»:
«Թմրադեղե՛ր:
Եթե դու նայես թմրադեղերին,
նրա պես կդառնաս»:
(Ծիծաղ)
Թոքաբորբով հիվանդացիր,
և մայրդ անմիջապես քեզ կտանի
մոտակա հիվանդանոցը
բուժման համար:
Բայց համարձակվիր հայտարարել
ընկճախտի մասին,
և քո տեղական քահանան սատանաներին կհեռացնի
և գյուղիդ վհուկներին կմեղադրի:
Առողջապահության համաշխարհային
կազմակերպության համաձայն,
հոգեկան առողջության էությունը կյանքի
նորմալ
արտաքին խթանները հաղթահարելն է;
արդյունավետորեն աշխատելը;
և ի վիճակի լինելը` համայնքիդ
աջակցություն ցուցաբերելու:
Հոգեկան առողջությունը ներառում է հուզական,
հոգեբանական և սոցիալական բարեկեցությունը:
Համաշխարհային մասշտաբով բոլոր հոգեկան
հիվանդությունների դեպքերի 75 տոկոսը
կարելի է գտնել ցածր եկամուտ
ունեցող երկրներում:
Բայց աֆրիկյան պետությունների մեծ մասը
ներդնում է ավելի քիչ քան իրենց հոգեկան
առողջության առողջապահական
բյուջեի մեկ տոկոսը:
Նույնիսկ ավելի վատ,
մենք Աֆրիկայում հոգեբույժների
խիստ պակաս ունենք:
Նիգերիայում, օրինակ,
գնահատվում է, որ կա 200 --
մի երկրում, որն ունի
200 միլիոն բնակչություն:
Աֆրիկայի բոլոր մասերում
մեր ժողովրդի 90 տոկոսը
բուժման հասանելիություն չունի:
Արդյունքում
մենք տառապում ենք մենակության մեջ`
լռելով հանդիմանանքից ելնելով:
Մենք, աֆրիկացիներս, հաճախ ենք արձագանքում
հոգեկան առողջությանը հեռավորություն
պահելով,անիրազեկությամբ,
մեղքի,
վախի
և զայրույթի զգացմունքներով:
Arboleda-Flórez-ի կողմից
կատարված ուսումնասիրության մեջ
ուղղակիորեն հարցնում են. «Ո՞րն է հոգեկան
հիվանդության առաջացման պատճառը»:
Նիգերիացիների 34 տոկոսը նշել է
թմրամիջոցների չարաշահումը;
19 տոկոսն ասել է աստվածային զայրույթը
և Աստծո կամքը --
(Ծիծաղ)
12 տոկոսը`
կախարդություն և հոգևոր սեփականություն:
Բայց քչերն են նշել հոգեկան հիվանդության
առաջացման այլ հայտնի պատճառներ,
ինչպիսիք են գենետիկան,
սոցիալ-տնտեսական կարգավիճակը,
պատերազմը,
կոնֆլիկտը
կամ սիրելիի կորուստը:
Հոգեկան հիվանդության դեմ անարգանքը
հաճախ հանգեցնում է հիվանդների մեկուսացմանը
և նրանց վտանգ սպառնացող ներկայացնելուն:
Ֆոտոլրագրող Հեմմոնդը փաստաթղթերով հաստատել
է որոշ վիրավորանքների մասին...
Ուգանդայում,
Սոմալիյում
և այստեղ` Նիգերիայում:
Ինձ համար
հանդիմանությունն անձնական է:
2009 թվականին
խելահեղ զանգ ստացա գիշերվա կեսին:
Իմ լավագույն ընկերը աշխարհում`
փայլուն, փիլիսոփայական, հմայիչ,
երիտասարդ տղամարդ,
ախտորոշվել էր շիզոֆրենիայով:
Ես ականատես եղա մի քանի ընկերների,
որոնց հետ սարսափով էինք մեծացել:
Ես նրանց ծիծաղն էի լսում:
Շշուկներն էի լսում:
«Լսե՞լ եք, որ նա խելագարվել է»:
«Նա գժվե՛լ է»:
Նսեմացնող, ստորացնող մեկնաբանություններ
նրա վիճակի մասին`
բառեր, որ մենք երբեք չէինք
ասի մի մարդու մասին,
ով քաղցկեղով կամ մալարիայով հիվանդ է:
Ինչ-որ պատճառով, երբ խոսքը
վերաբերում է հոգեկան հիվանդությանը,
մեր անիրազեկությունը հասկանալու
ամբողջ ունակությունը վերացնում է:
Ես նրա կողքին կանգնեցի, երբ
նրա համայնքը մեկուսացրեց նրան,
բայց մեր սերը երբեք չվերացավ:
Ես դյուրագրգիռ էի դառնում, երբ
խոսվում էր հոգեկանի մասին:
Նրա վիճակից ոգեշնչված`
ես օգնեցի գտնել հոգեկան առողջությամբ
հատուկ հետաքրքրություն ունեցող
շրջանավարտների խումբ իմ քոլեջում:
Եվ որպես մագիստրատուրայի ղեկավարող
ծրագրի մասնավոր ուսուցիչ,
աջակցեցի բակալավրիատի շատ ուսանողներին`
իրենց հոգեկան առողջության մարտահրավերրում:
Տեսա, թե ինչպես էին աֆրիկացի
ուսանողները պայքարում`
չկարողանալով խոսել ինչ-որ մեկի հետ:
Նույնիսկ սա իմանալով` իրենց
պատմությունների հետ միասին,
ես, իմ հերթին, պայքարում էի
և չէի կարողանում խոսել ինչ-որ մեկի հետ,
երբ բախվեցի իմ իսկ հուզմունքին.
այնքան խորն է խելագար լինելու մեր վախը:
Մենք բոլորս,
բայց հատկապես մենք` աֆրիկացիներս,
պետք է գիտակցենք, որ մեր հոգեկան պայքա-
րը չի պակասեցնում մեր առնականությունը,
ոչ էլ մեր տրավման է վնասում մեր ուժը:
Պետք է տեսնենք, որ հոգեկան առողջությունը
նույնքան կարևոր է, որքան ֆիզիկականը:
Մենք պետք է դադարենք լռության մեջ տառապել:
Մենք պետք է դադարեցնենք
հիվանդությունը հանդիմանելը
և տառապողներին տրավմայի ենթարկելը:
Խոսեք ձեր ընկերների հետ:
Խոսեք ձեր սիրելիների հետ:
Խոսեք բժիշկների հետ:
Խոցելի եղեք:
Այնպիսի վստահությամբ արեք,
որ միայնակ չեք:
Բարձրաձայնեք, եթե պայքարում եք:
Մեր զգացածի մասին անկեղծ լինելը
մեզ թույլ չի դարձնում;
այն մեզ մարդկային է դարձնում:
Ժամանակն է դադարեցնել հոգեկան
հիվանդության հետ կապված հանդիմանությունը:
Այսպիսով, երբ հաջորդ անգամ լսեք «հոգեկան»,
մի մտածեք, թե խոսքը գիժ մարդու մասին է:
Հիշեք իմ մասին:
(Ծափահարություն)
Շնորհակալ եմ:
(Ծափահարություն)