-
«Ների՛ր, բջջայինիս մարտկոցը սպառվեց»:
-
«Ինձ մոտ ամեն բան կարգին է»:
-
«Այս մեղադրանքներն միանգամայն անհիմն են»:
-
Կազմակերպությունը անտեղյակ էր սխալմունքից:
-
«Ես սիրում եմ քեզ»:
-
Մենք ամեն օր լսում ենք 10-ից 200 սուտ,
-
և պատմությունը փաստում է, որ մենք
փորձել ենք բացահայտել այդ ստերը`
-
սկսած միջնադարյան խոշտանգիչ սարքավորումներից
մինչև պոլիգրաֆներ,
-
արյան ճնշման չափիչներից մինչև
շնչառական մոնիթորներ,
-
ձայնային տատանումները գրանցող սարքեր,
աչքի ընկալիչներ,
-
գլխուղեղի ինֆրակարմիր սկաներներ,
հսկա էլեկտրաէնցեֆալոգրաֆներ:
-
Թեպետև այսօրինակ գործիքները կիրառելի էին
որոշ պայմաններում,
-
այնուամենայնիվ որոշակի պատրաստվածության
դեպքում դրանց ևս կարելի է խաբել
-
և ոչ մեկն էլ բավարար չափով հուսալի չէին
համարվում դատարանի կողմից ընդունելի լինելու համար:
-
Սակայն, գուցե խնդիրը ոչ թե սարքավորումներն են,
այլ այն ենթադրությունը,
-
ըստ որի ստելը հանգեցնում է
հոգեբանական փոփոխությունների:
-
Իսկ ինչ կլինի, եթե մենք ցուցաբերենք
առավել անմիջական մոտեցում
-
և ստերն հենց իրենցով ուսումնասիրենք հաղորդակցման ոլորտում:
-
Հոգեբանության դիտանկյունից մենք
հակված ենք ստելու մասամբ այն պատճառով, որ ձգտում ենք պատկերել մեզ առավել դրական կողմից,
-
նաև գործի դնելով մեր երևակայությունը` ցանկանում ենք լինել այնպիսին,
-
ինչպիսին չենք հանդիսանում:
-
Այդուհանդերձ մինչդեռ մեր ուղեղը զբաղված է երազելով,
այն շրջանցում է մի շարք ազդանշաններ:
-
Մեր գիտակից միտքը ճանաչողական գործառույթից
վերահսկում է ընդամենը 5%-ը`
-
ներառյալ հաղորդակցումը,
-
մինչդեռ մնացյալ 95%-ը վերգիտակցական մակարդակում է
-
և համաձայն իրողությունների մոնիտորինգի
վրա հիմնված գրականության տվյալների`
-
թվացյալ փորձառությունները
որակապես տարբերվում են
-
իրականության վրա հիմնված փորձառություններից:
-
Սա ենթադրում է, որ անձնական թեմայի շուրջ կեղծ պատմություն հորինելը աշխատատար է
-
և հանգեցնում է լեզվի կիրառման տարաբնույթ ձևերի:
-
Լեզվական տեքստի վերլուծություն անվամբ տեխնոլոգիան
-
օգնել է բացահայտել ենթագիտակցության
մղումով իրականացվող
-
խաբեության չորս ընդհանրական օրինաչափություններ:
-
Առաջին, խաբեբաները ստելիս խուսափում են իրենց ես-ի անձնավորումից:
-
Նրանք գրում կամ խոսում են առավելապես այլոց մասին`
հաճախ օգտագործելով երրորդ անձի`
-
առաջացնելով հեռավորության մտայնություն
կամ խզելով ասոցիատիվ կապերը իրենց անձի հետ,
-
որն իրականում էլ ավելի կեղծ է հնչում,
-
“բացարձակապես ոչ մի խնջույք չի եղել այս տանը”,
-
կամ “ես այստեղ չեմ հյուրընկալել որևէ մեկին”:
-
Երկրորդ, խաբեբաներն հակված են առավել բացասաբար արտահայտվելուն,
-
քանի որ ենթագիտակցական մակարդակում
նրանք մեղավոր են զգում ստելու համար:
-
Օրինակ, որևէ ստահակ կարող է արտաբերել
նմանատիպ արտահայտություն.
-
“Ներիր, իմ հիմար բջջայինի մարտկոցը մեռել է, ես դա ատում եմ”:
-
Երրորդ, ստախոսներն, որպես կանոն, իրադրությունները
մեկնաբանում են պարզունակ բառերով,
-
այն պարզ պատճառով, որ մեր գլխուղեղը այդ
ակնթարթին ջանում է կառուցել բարդ ստեր:
-
Վճռումն ու գնահատանքը խրթին են
-
մեր ուղեղի հաշվարկման առումով:
-
Ինչպես ԱՄՆ նախագահն էր ժամանակին հանդես եկել հանրահայտ պնդմամբ.
-
“Ես սեռական հարաբերություններ
չեմ ունեցել այդ կնոջ հետ”:
-
Եվ վերջապես, թեև ստախոսներն հակված են հակիրճ նկարագրությունների,
-
նրանք սովորաբար կիրառում են նախադասության
ավելի երկար և ավելի խրթին կառույցներ`
-
ներառելով ավելորդ բառեր, ինչպես նաև
-
սուտը կոծկելու համար անհարկի, բայց փաստացի
հնչեղություն ունեցող մանրամասներ:
-
Մեկ այլ նախագահ, որը ևս հայտնվել էր սկանդալի կիզակետում,
հանդես է եկել բառացի այսպիսի հայտարարությամբ.
-
«Ես կարող եմ կտրականապես պնդել, որ ինչպես այս քննությունն է փաստում`
-
Սպիտակ տան աշխատակազմից ոչ ոք, ներգրավված չի
եղել այս արտասովոր միջադեպում»:
-
վարչակազմում ներկայումս աշխատողներից ոչ ոք
-
ներգրավված չի եղել այս արտասովոր միջադեպում»:
-
Փորձենք լեզվական վերլուծության մեթոդը կիրառել որոշ հայտնի օրինակների վրա:
-
Ինչպես, Տուր դե Ֆրանս մրցաշարի 7-ակի մեդալակիր Լենս Արմսթրոնգի դեպքում:
-
Եթե համեմատենք 2005-ին անցկացված հարցազրույցը,
-
որտեղ վերջինս հերքել էր աշխատունակությունը խթանող դեղամիջոցներ գործածելու փաստը,
-
2013-ին անցկացված հարցազրույցի հետ, որի ընթացքում նա խոստովանել էր այդ իրողությունը.
-
իր խոսքում անձնական դերանունների կիրառման քանակն ավելացել էր մոտ ¾-ով:
-
Նկատենք երկու մեջբերումներում առկա հակադրությունը:
-
Առաջինում. “Լավ, համարենք մի երիտասարդ Ֆրանսիայում,
փարիզյան մի լաբորատորիայում
-
վերցնում է Ձեր փորձանմուշը համարենք Ժան-Ֆրանսիզ, այսպես-
այնպես, և թեստ անցկացնում:
-
Հետո դուք հեռախոսազանգ եք ստանում թերթի խմբագրատնից, և հնչում է
-
“Մենք բացահայտել ենք, որ խթանիչների չափաբաժինը վեցն անգամ գերազանցում է սահմանվածը»:
-
Երկրորդ հարցազրույցին. «Ես արդեն մոլորվել եմ այդ ամենի մեջ:
-
Ես վստահ եմ, որ շատ մարդիկ չէին կարողանա
կարգավորել դա,
-
ես իհարկե կորցրեցի կառավարումը,
-
ես սովոր էի վերահսկել ամեն բան իմ կյանքում.
-
Ես վերահսկում էի իմ կյանքում ցանկացած արդյունք»:
-
Իր մերժման խոսքում, Արմսթրոնգը նկարագրում էր հիպոթետիկ իրավիճակ`
-
հիմնվելով այլ մեկի վրա`
-
իրեն իրողությունից միանգամայնորեն անջատելով:
-
Իսկ հաստատման խոսքում նա հանդես է գալիս սեփական պնդումներով`
-
ներսուզվելով իր իսկ հույզերի և
պատճառաբանությունների աշխարհ:
-
Այնուամենայնիվ անձնական դերանունների կիրառումը
խաբեությունը բացահայտելու ընդամենը մեկ ցուցիչ է:
-
Եկե՛ք մեկ այլ օրինակ քննարկենք ԱՄՆ նախագահի
նախկին թեկնածու,
-
սենատոր Ջոն Էդվարդսը. սենատոր Ջոն Էդվարդսը.
-
«Ես միայն գիտեմ, որ փաստացի հայրը հանրության առաջ
-
ասել է, որ ինքն է երեխայի հայրը:
-
Ինչպես նաև ես բացարձակապես ներառված չեմ եղել որևէ գործունեության մեջ,
-
որի համաձայն պահանջվում է, համաձայնվում է կամ ենթադրվում է
-
վճարումներ կատարել որևէ կնոջ կամ երեխայի փաստացի հորը»:
-
Սա ոչ միայն «երեխան իմը չէ» արտահայտության
արտաբերման բավականին երկարաշունչ միջոց է,
-
այլև Էդվարդսը երբեք մյուս կողմերին անվանապես չի
դիմում,
-
փոխարենը շրջանառում է «այդ երեխան», «այդ կինը» և «փաստացի հայրը» անվանումները:
-
Հիմա տեսնենք, թե ինչ էր նա ստիպված եղել ասել ավելի ուշ`հայրությունն ընդունելիս.
-
«Ես Քուիննի հայրիկն եմ:
-
Ես իմ ուժերի սահմաններում կանեմ հնարավորին ամեն ինչ` ապահովելու նրան
-
այն սիրով և աջակցությամբ, որին նա արժանի է»:
-
Խոսքը հակիրճ է և անմիջական`
-
երեխային անունով կոչելով և ընդգծելով փոքրիկի դերն իր կյանքում:
-
Այսպիսով, ինչպե՞ս դուք կարող եք շրջանառել սուտը հայտնաբերելու այս տեխնոլոգիաները ձեր կյանքում:
-
Առաջնահերթ, հիշե՛ք, որ օրական կտրվածքով մեզ հանդիպող ստերից շատերը
-
վերոթվարկյալ օրինակներից սակավ լուրջ են
և նույնիսկ կարող են անվնաս լինել:
-
Այդուհանդերձ արժե տեղյակ լինել մատնիչ
հմտություններից, ինչպես օրինակ`
-
սեփական անձի անձնավորման նվազագույն քանակը, բացասական
խոսքը,
-
պարզամիտ բացատրությունները և խճճված արտահայտությունները:
-
Սա հնարավոր է օգնի ձեզ խուսափել գերագնահատված ապրանքներ ձեռք բերելուց,
-
անարդյունավետ արտադրանքից, ինչու ոչ նաև
սարսափելի հարաբերություններից: