Ջեսսի Արինգտոն` Ոչ մի նոր զգեստ իմ զգեստապահարանում
-
0:00 - 0:03Ես Ջեսսին եմ և սա իմ ճամպրուկն է:
-
0:03 - 0:06Բայց մինչ ես ցույց կտամ, թե ինչ կա դրա մեջ,
-
0:06 - 0:09ես պատրաստվում եմ մի հանրային խոստովանություն անել,
-
0:09 - 0:11և դա հետևյալն է․
-
0:11 - 0:13ես տարված եմ հագուստներով:
-
0:13 - 0:15Ես սիրում եմ գտնել, հագնել, և
-
0:15 - 0:17և վերջերս էլ
-
0:17 - 0:19նկարահանել և բլոգում գրել
-
0:19 - 0:21տարբեր գունագեղ և խելառ զգեստների մասին`
-
0:21 - 0:24նախատեսված տարբեր իրադարձությունների համար:
-
0:24 - 0:26Բայց ես ոչ մի նոր բան չեմ գնում:
-
0:26 - 0:28Ես իմ բոլոր զգեստները գնում եմ հագած հագուստի խանութներից,
-
0:28 - 0:31էժանագին շուկաներից և խանութներից:
-
0:31 - 0:33Վոու~, շնորհակալ եմ:
-
0:34 - 0:36Հագած հագուստի խանութներից գնումներ կատարելը
-
0:36 - 0:38մեղմացնում է ազդեցությունը
-
0:38 - 0:40իմ զգեստապահարանի և շրջակա միջավայրի,
-
0:40 - 0:42ինչպես նաև իմ դրամապանակի վրա:
-
0:42 - 0:44Ես տարբեր հիանալի մարդկանց հետ եմ հանդիպում,
-
0:44 - 0:47իմ դոլարները լավ նպատակի են ծառայում,
-
0:47 - 0:49Ես յուրահատուկ տեսք եմ ունենում,
-
0:49 - 0:52և գնումները դարձնում են գանձեր որոնելու պես մի բան:
-
0:52 - 0:54Ի՞նչ եմ գտնելու այսօր։
-
0:54 - 0:56Արդյո՞ք այն իմ չափով է լինելու:
-
0:56 - 0:58Արդյո՞ք ինձ դուր կգա գույնը:
-
0:58 - 1:01Արդյո՞ք այն 20 դոլարից քիչ կարժենա:
-
1:01 - 1:03Եթե բոլոր պատասխանները այո են,
-
1:03 - 1:05ես հաղթանակած եմ ինձ զգում:
-
1:05 - 1:08Ես ուզում եմ վերադառնալ իմ ճամպրուկին,
-
1:08 - 1:10և պատմել ձեզ, թե ինչ եմ ինձ հետ վերցրել
-
1:10 - 1:12TED-ի այս հիանալի շաբաթվա համար:
-
1:12 - 1:16Ի՞նչ եմ բերել ես ինձ հետ, մի մարդ, որ այդքան զգեստների ունի։
-
1:16 - 1:19Այսպիսով, ես պատրաստվում եմ ձեզ ցույց տալ այն ամենն ինչ բերել եմ ինձ հետ։
-
1:19 - 1:22Ես ինձ հետ յոթ հատ ներքնազգեստ եմ բերել,
-
1:22 - 1:25և դա ամենն է:
-
1:25 - 1:28Ուղիղ մեկ շաբաթվա համար անհրաժեշտ ներքնազգեստներ,
-
1:28 - 1:30ահա այն ամենը ինչ դրել եմ ճամպրուկիս մեջ:
-
1:30 - 1:33Ես համոզված էի, որ կարող եմ գտնել
-
1:33 - 1:35այն ամենն ինչ ուզում եմ հագնել,
-
1:35 - 1:38Փալմ Սփրինգս հասնելուն պես:
-
1:38 - 1:40Եվ քանի որ դուք ինձ չեք ճանաչում,
-
1:40 - 1:42որպես մի կին, որ ներքնազգեստով է շրջում այստեղ TED-ում,
-
1:42 - 1:44(Ծիծաղ)
-
1:44 - 1:46դա նշանակում է, որ ես հագնելու բան գտել եմ։
-
1:46 - 1:49Եվ շատ կուզենայի ձեզ ցույց տալ իմ այս շաբաթվա հագուստը։
-
1:49 - 1:51Ի՞նչ կասեք։
-
1:51 - 1:53(Ծափահարություններ)
-
1:53 - 1:55Եվ մինչ ես դա կանեմ,
-
1:55 - 1:58ես նաև ձեզ կպատմեմ այն կյանքի դասերը
-
1:58 - 2:00որոնք, ուզում եք հավատացեք, ուզում եք՝ ոչ, բացահայտել եմ
-
2:00 - 2:03նոր հագուստ չհագնելու ընթացքում:
-
2:03 - 2:05Եկեք սկսենք կիրակի օրվանից
-
2:05 - 2:07Ես այս փայլուն վագր եմ անվանում:
-
2:07 - 2:11Պետք չէ շատ փող ծախսել լավ տեսք ունենալու համար:
-
2:11 - 2:14Միշտ էլ կարելի է առանձնահատուկ տեսք ունենալ $50-ով:
-
2:14 - 2:16Այս ամբողջ հագուստը բաղկացած է բաճկոնից,
-
2:16 - 2:18որն արժեր 55 դոլար,
-
2:18 - 2:20և դա ամենաթանկ բանն է,
-
2:20 - 2:22որ ես հագել եմ ամբողջ շաբաթվա ընթացքում:
-
2:22 - 2:25Երկուշաբթի. Գույները մեծ ազդեցություն ունեն:
-
2:25 - 2:28Հոգեբանորեն գրեթե անհնար է
-
2:28 - 2:31վատ տրամադրություն ունենալ, երբ վառ կարմիր անդրավարտիք ես հագել:
-
2:31 - 2:33(Ծիծաղ)
-
2:33 - 2:36Երբ դու ուրախ ես,
-
2:36 - 2:39դու ուրախ մարդկանց ես գրավում դեպի քեզ:
-
2:39 - 2:41Երեքշաբթի,
-
2:41 - 2:44բոլորի պես լինելը միշտ էլ գերագնահատվել է:
-
2:44 - 2:46Ես իմ կյանքի մեծ մասն անցկացրել եմ
-
2:46 - 2:48փորձելով լինել այն ինչ կամ
-
2:48 - 2:50և փորձել եմ նաև լինել բոլորի պես:
-
2:50 - 2:52Պարզապես եղեք այնպիսին ինչպիսին կաք:
-
2:52 - 2:55Եթե դուք ձեզ շրջապատում եք ճիշտ մարդկանցով,
-
2:55 - 2:57նրանք ոչ միայն կհասկանան
-
2:57 - 2:59այլ նաև կգնահատեն դա:
-
2:59 - 3:01Չորեքշաբթի,
-
3:01 - 3:03դուրս ազատեք ձեր ներքին երեխային:
-
3:03 - 3:05Երբեմն մարդիկ ասում են ինձ,
-
3:05 - 3:07որ ես կարծես զուգվել-զարդարվելու խաղ եմ խաղում,
-
3:07 - 3:11կամ որ ես նրանց հիշեցնում եմ նրանց յոթ տարեկանի:
-
3:11 - 3:13Ես այդ դեպքում ժպտում եմ
-
3:13 - 3:15և ասում` շնորհակալություն:
-
3:15 - 3:17Հինգշաբթի`
-
3:17 - 3:19վստահությունն ամենակարևորն է:
-
3:19 - 3:21Եթե կարծում եք, որ լավ տեսք ունեք,
-
3:21 - 3:23ապա այդպես էլ կա:
-
3:23 - 3:25Եթե չեք կարծում, որ լավ տեսք ունեք,
-
3:25 - 3:27ապա ամենայն հավանականությամբ ճիշտ եք:
-
3:27 - 3:31Ես մեծացել եմ մի մոր հետ, ով ամեն օր այս դասն էր կրկնում:
-
3:31 - 3:33Բայց միայն երեսունս լրանալուն պես
-
3:33 - 3:35ես իսկապես հասկացա, թե ինչ է դա նշանակում:
-
3:35 - 3:38Եվ ես պատրաստվում եմ բացատրել դա ձեզ մի քանի վայրկյանում։
-
3:38 - 3:41Եթե դուք հավատում եք, որ գեղեցիկ մարդ եք
-
3:41 - 3:44թե ներքուստ, և թե արտաքուստ,
-
3:44 - 3:47ապա անհնար է, որ այդպես չլինի:
-
3:47 - 3:49Այնպես որ, այստեղ ներկա գտնվողներից որևէ մեկը չի կարող դրան չհավատալ։
-
3:49 - 3:52Մենք պետք է կարողանանք անել այն ամենն, ինչ ցանկանում ենք:
-
3:52 - 3:54Շնորհակալ եմ:
-
3:54 - 3:57(Ծափահարություններ)
-
3:57 - 4:00Ուրբաթ. համընդհանուր ճմարտություն` վեց բառ ձեզ համար.
-
4:00 - 4:05ոսկեգույնն ամեն ինչի հետ սազում է:
-
4:05 - 4:08Եվ վերջապես շաբաթ․
-
4:08 - 4:10Ձեր առանձնահատուկ ոճը ձևավորելը
-
4:10 - 4:13հիանալի միջոց է աշխարհին պատմելու ձեր մասին
-
4:13 - 4:15առանց որևէ բառ անգամ ասելու:
-
4:15 - 4:17Սա ամեն անգամ հաստատվում է,
-
4:17 - 4:19այս շաբաթ նույնպես մարդիկ մոտենում էին ինձ,
-
4:19 - 4:21միայն իմ հագած զգեստների պատճառով:
-
4:21 - 4:23Եվ մենք հիանալի զրուցում էինք:
-
4:23 - 4:25Ակնհայտ է, որ այս ամենը դժվար թե
-
4:25 - 4:27իմ փոքրիկ ճամպրուկում տեղավորվի:
-
4:27 - 4:29Այնպես որ, մինչև տուն, Բրուքլին վերադառնալը,
-
4:29 - 4:31ես պատրաստվում եմ այս ամենը նվիրաբերել։
-
4:31 - 4:34Քանի որ այս շաբաթվա դասը, որ փորձում եմ սովորել
-
4:34 - 4:37հետևյալն է՝ պետք է կարողանալ ազատվել դրանցից։
-
4:37 - 4:39Պետք չէ կապվել դրանց հետ,
-
4:39 - 4:41քանի որ հենց հաջորդ անկյունում,
-
4:41 - 4:43միշտ կարելի է գտնել
-
4:43 - 4:45մեկ այլ խելառ, գունագեղ
-
4:45 - 4:47փայլուն հագուստ,
-
4:47 - 4:49որն հենց ինձ է սպասում,
-
4:49 - 4:51եթե ես մի քիչ սեր և ջանք ներդնել այն գտնելու գործում։
-
4:51 - 4:53Շատ շնորհակալ եմ։
-
4:53 - 4:56(Ծափահարություններ)
-
4:56 - 4:58Շնորհակալ եմ։
-
4:58 - 5:03(Ծափահարություններ)
- Title:
- Ջեսսի Արինգտոն` Ոչ մի նոր զգեստ իմ զգեստապահարանում
- Speaker:
- Jessi Arrington
- Description:
-
Դիզայներ Ջեսսի Արինգտոնը TED ուղևորվելիս յոթ ներքնազգեստից բացի ոչինչ իր հետ չի վերցրել և իր զգեստները գնել է Լոս Անջելեսի էժանագին խանութներից: Սա գիտակցված գնումներ կատարելու իսկական մեդիտացիա է. հագնվել ծիածանի գույներով և ստեղծագործական ոճով:
- Video Language:
- English
- Team:
- closed TED
- Project:
- TEDTalks
- Duration:
- 05:04