1 00:00:00,000 --> 00:00:03,000 Ես Ջեսսին եմ և սա իմ ճամպրուկն է: 2 00:00:03,000 --> 00:00:06,000 Բայց մինչ ես ցույց կտամ, թե ինչ կա դրա մեջ, 3 00:00:06,000 --> 00:00:09,000 ես պատրաստվում եմ մի հանրային խոստովանություն անել, 4 00:00:09,000 --> 00:00:11,000 և դա հետևյալն է․ 5 00:00:11,000 --> 00:00:13,000 ես տարված եմ հագուստներով: 6 00:00:13,000 --> 00:00:15,000 Ես սիրում եմ գտնել, հագնել, և 7 00:00:15,000 --> 00:00:17,000 և վերջերս էլ 8 00:00:17,000 --> 00:00:19,000 նկարահանել և բլոգում գրել 9 00:00:19,000 --> 00:00:21,000 տարբեր գունագեղ և խելառ զգեստների մասին` 10 00:00:21,000 --> 00:00:24,000 նախատեսված տարբեր իրադարձությունների համար: 11 00:00:24,000 --> 00:00:26,000 Բայց ես ոչ մի նոր բան չեմ գնում: 12 00:00:26,000 --> 00:00:28,000 Ես իմ բոլոր զգեստները գնում եմ հագած հագուստի խանութներից, 13 00:00:28,000 --> 00:00:31,000 էժանագին շուկաներից և խանութներից: 14 00:00:31,000 --> 00:00:33,000 Վոու~, շնորհակալ եմ: 15 00:00:34,000 --> 00:00:36,000 Հագած հագուստի խանութներից գնումներ կատարելը 16 00:00:36,000 --> 00:00:38,000 մեղմացնում է ազդեցությունը 17 00:00:38,000 --> 00:00:40,000 իմ զգեստապահարանի և շրջակա միջավայրի, 18 00:00:40,000 --> 00:00:42,000 ինչպես նաև իմ դրամապանակի վրա: 19 00:00:42,000 --> 00:00:44,000 Ես տարբեր հիանալի մարդկանց հետ եմ հանդիպում, 20 00:00:44,000 --> 00:00:47,000 իմ դոլարները լավ նպատակի են ծառայում, 21 00:00:47,000 --> 00:00:49,000 Ես յուրահատուկ տեսք եմ ունենում, 22 00:00:49,000 --> 00:00:52,000 և գնումները դարձնում են գանձեր որոնելու պես մի բան: 23 00:00:52,000 --> 00:00:54,000 Ի՞նչ եմ գտնելու այսօր։ 24 00:00:54,000 --> 00:00:56,000 Արդյո՞ք այն իմ չափով է լինելու: 25 00:00:56,000 --> 00:00:58,000 Արդյո՞ք ինձ դուր կգա գույնը: 26 00:00:58,000 --> 00:01:01,000 Արդյո՞ք այն 20 դոլարից քիչ կարժենա: 27 00:01:01,000 --> 00:01:03,000 Եթե բոլոր պատասխանները այո են, 28 00:01:03,000 --> 00:01:05,000 ես հաղթանակած եմ ինձ զգում: 29 00:01:05,000 --> 00:01:08,000 Ես ուզում եմ վերադառնալ իմ ճամպրուկին, 30 00:01:08,000 --> 00:01:10,000 և պատմել ձեզ, թե ինչ եմ ինձ հետ վերցրել 31 00:01:10,000 --> 00:01:12,000 TED-ի այս հիանալի շաբաթվա համար: 32 00:01:12,000 --> 00:01:16,000 Ի՞նչ եմ բերել ես ինձ հետ, մի մարդ, որ այդքան զգեստների ունի։ 33 00:01:16,000 --> 00:01:19,000 Այսպիսով, ես պատրաստվում եմ ձեզ ցույց տալ այն ամենն ինչ բերել եմ ինձ հետ։ 34 00:01:19,000 --> 00:01:22,000 Ես ինձ հետ յոթ հատ ներքնազգեստ եմ բերել, 35 00:01:22,000 --> 00:01:25,000 և դա ամենն է: 36 00:01:25,000 --> 00:01:28,000 Ուղիղ մեկ շաբաթվա համար անհրաժեշտ ներքնազգեստներ, 37 00:01:28,000 --> 00:01:30,000 ահա այն ամենը ինչ դրել եմ ճամպրուկիս մեջ: 38 00:01:30,000 --> 00:01:33,000 Ես համոզված էի, որ կարող եմ գտնել 39 00:01:33,000 --> 00:01:35,000 այն ամենն ինչ ուզում եմ հագնել, 40 00:01:35,000 --> 00:01:38,000 Փալմ Սփրինգս հասնելուն պես: 41 00:01:38,000 --> 00:01:40,000 Եվ քանի որ դուք ինձ չեք ճանաչում, 42 00:01:40,000 --> 00:01:42,000 որպես մի կին, որ ներքնազգեստով է շրջում այստեղ TED-ում, 43 00:01:42,000 --> 00:01:44,000 (Ծիծաղ) 44 00:01:44,000 --> 00:01:46,000 դա նշանակում է, որ ես հագնելու բան գտել եմ։ 45 00:01:46,000 --> 00:01:49,000 Եվ շատ կուզենայի ձեզ ցույց տալ իմ այս շաբաթվա հագուստը։ 46 00:01:49,000 --> 00:01:51,000 Ի՞նչ կասեք։ 47 00:01:51,000 --> 00:01:53,000 (Ծափահարություններ) 48 00:01:53,000 --> 00:01:55,000 Եվ մինչ ես դա կանեմ, 49 00:01:55,000 --> 00:01:58,000 ես նաև ձեզ կպատմեմ այն կյանքի դասերը 50 00:01:58,000 --> 00:02:00,000 որոնք, ուզում եք հավատացեք, ուզում եք՝ ոչ, բացահայտել եմ 51 00:02:00,000 --> 00:02:03,000 նոր հագուստ չհագնելու ընթացքում: 52 00:02:03,000 --> 00:02:05,000 Եկեք սկսենք կիրակի օրվանից 53 00:02:05,000 --> 00:02:07,000 Ես այս փայլուն վագր եմ անվանում: 54 00:02:07,000 --> 00:02:11,000 Պետք չէ շատ փող ծախսել լավ տեսք ունենալու համար: 55 00:02:11,000 --> 00:02:14,000 Միշտ էլ կարելի է առանձնահատուկ տեսք ունենալ $50-ով: 56 00:02:14,000 --> 00:02:16,000 Այս ամբողջ հագուստը բաղկացած է բաճկոնից, 57 00:02:16,000 --> 00:02:18,000 որն արժեր 55 դոլար, 58 00:02:18,000 --> 00:02:20,000 և դա ամենաթանկ բանն է, 59 00:02:20,000 --> 00:02:22,000 որ ես հագել եմ ամբողջ շաբաթվա ընթացքում: 60 00:02:22,000 --> 00:02:25,000 Երկուշաբթի. Գույները մեծ ազդեցություն ունեն: 61 00:02:25,000 --> 00:02:28,000 Հոգեբանորեն գրեթե անհնար է 62 00:02:28,000 --> 00:02:31,000 վատ տրամադրություն ունենալ, երբ վառ կարմիր անդրավարտիք ես հագել: 63 00:02:31,000 --> 00:02:33,000 (Ծիծաղ) 64 00:02:33,000 --> 00:02:36,000 Երբ դու ուրախ ես, 65 00:02:36,000 --> 00:02:39,000 դու ուրախ մարդկանց ես գրավում դեպի քեզ: 66 00:02:39,000 --> 00:02:41,000 Երեքշաբթի, 67 00:02:41,000 --> 00:02:44,000 բոլորի պես լինելը միշտ էլ գերագնահատվել է: 68 00:02:44,000 --> 00:02:46,000 Ես իմ կյանքի մեծ մասն անցկացրել եմ 69 00:02:46,000 --> 00:02:48,000 փորձելով լինել այն ինչ կամ 70 00:02:48,000 --> 00:02:50,000 և փորձել եմ նաև լինել բոլորի պես: 71 00:02:50,000 --> 00:02:52,000 Պարզապես եղեք այնպիսին ինչպիսին կաք: 72 00:02:52,000 --> 00:02:55,000 Եթե դուք ձեզ շրջապատում եք ճիշտ մարդկանցով, 73 00:02:55,000 --> 00:02:57,000 նրանք ոչ միայն կհասկանան 74 00:02:57,000 --> 00:02:59,000 այլ նաև կգնահատեն դա: 75 00:02:59,000 --> 00:03:01,000 Չորեքշաբթի, 76 00:03:01,000 --> 00:03:03,000 դուրս ազատեք ձեր ներքին երեխային: 77 00:03:03,000 --> 00:03:05,000 Երբեմն մարդիկ ասում են ինձ, 78 00:03:05,000 --> 00:03:07,000 որ ես կարծես զուգվել-զարդարվելու խաղ եմ խաղում, 79 00:03:07,000 --> 00:03:11,000 կամ որ ես նրանց հիշեցնում եմ նրանց յոթ տարեկանի: 80 00:03:11,000 --> 00:03:13,000 Ես այդ դեպքում ժպտում եմ 81 00:03:13,000 --> 00:03:15,000 և ասում` շնորհակալություն: 82 00:03:15,000 --> 00:03:17,000 Հինգշաբթի` 83 00:03:17,000 --> 00:03:19,000 վստահությունն ամենակարևորն է: 84 00:03:19,000 --> 00:03:21,000 Եթե կարծում եք, որ լավ տեսք ունեք, 85 00:03:21,000 --> 00:03:23,000 ապա այդպես էլ կա: 86 00:03:23,000 --> 00:03:25,000 Եթե չեք կարծում, որ լավ տեսք ունեք, 87 00:03:25,000 --> 00:03:27,000 ապա ամենայն հավանականությամբ ճիշտ եք: 88 00:03:27,000 --> 00:03:31,000 Ես մեծացել եմ մի մոր հետ, ով ամեն օր այս դասն էր կրկնում: 89 00:03:31,000 --> 00:03:33,000 Բայց միայն երեսունս լրանալուն պես 90 00:03:33,000 --> 00:03:35,000 ես իսկապես հասկացա, թե ինչ է դա նշանակում: 91 00:03:35,000 --> 00:03:38,000 Եվ ես պատրաստվում եմ բացատրել դա ձեզ մի քանի վայրկյանում։ 92 00:03:38,000 --> 00:03:41,000 Եթե դուք հավատում եք, որ գեղեցիկ մարդ եք 93 00:03:41,000 --> 00:03:44,000 թե ներքուստ, և թե արտաքուստ, 94 00:03:44,000 --> 00:03:47,000 ապա անհնար է, որ այդպես չլինի: 95 00:03:47,000 --> 00:03:49,000 Այնպես որ, այստեղ ներկա գտնվողներից որևէ մեկը չի կարող դրան չհավատալ։ 96 00:03:49,000 --> 00:03:52,000 Մենք պետք է կարողանանք անել այն ամենն, ինչ ցանկանում ենք: 97 00:03:52,000 --> 00:03:54,000 Շնորհակալ եմ: 98 00:03:54,000 --> 00:03:57,000 (Ծափահարություններ) 99 00:03:57,000 --> 00:04:00,000 Ուրբաթ. համընդհանուր ճմարտություն` վեց բառ ձեզ համար. 100 00:04:00,000 --> 00:04:05,000 ոսկեգույնն ամեն ինչի հետ սազում է: 101 00:04:05,000 --> 00:04:08,000 Եվ վերջապես շաբաթ․ 102 00:04:08,000 --> 00:04:10,000 Ձեր առանձնահատուկ ոճը ձևավորելը 103 00:04:10,000 --> 00:04:13,000 հիանալի միջոց է աշխարհին պատմելու ձեր մասին 104 00:04:13,000 --> 00:04:15,000 առանց որևէ բառ անգամ ասելու: 105 00:04:15,000 --> 00:04:17,000 Սա ամեն անգամ հաստատվում է, 106 00:04:17,000 --> 00:04:19,000 այս շաբաթ նույնպես մարդիկ մոտենում էին ինձ, 107 00:04:19,000 --> 00:04:21,000 միայն իմ հագած զգեստների պատճառով: 108 00:04:21,000 --> 00:04:23,000 Եվ մենք հիանալի զրուցում էինք: 109 00:04:23,000 --> 00:04:25,000 Ակնհայտ է, որ այս ամենը դժվար թե 110 00:04:25,000 --> 00:04:27,000 իմ փոքրիկ ճամպրուկում տեղավորվի: 111 00:04:27,000 --> 00:04:29,000 Այնպես որ, մինչև տուն, Բրուքլին վերադառնալը, 112 00:04:29,000 --> 00:04:31,000 ես պատրաստվում եմ այս ամենը նվիրաբերել։ 113 00:04:31,000 --> 00:04:34,000 Քանի որ այս շաբաթվա դասը, որ փորձում եմ սովորել 114 00:04:34,000 --> 00:04:37,000 հետևյալն է՝ պետք է կարողանալ ազատվել դրանցից։ 115 00:04:37,000 --> 00:04:39,000 Պետք չէ կապվել դրանց հետ, 116 00:04:39,000 --> 00:04:41,000 քանի որ հենց հաջորդ անկյունում, 117 00:04:41,000 --> 00:04:43,000 միշտ կարելի է գտնել 118 00:04:43,000 --> 00:04:45,000 մեկ այլ խելառ, գունագեղ 119 00:04:45,000 --> 00:04:47,000 փայլուն հագուստ, 120 00:04:47,000 --> 00:04:49,000 որն հենց ինձ է սպասում, 121 00:04:49,000 --> 00:04:51,000 եթե ես մի քիչ սեր և ջանք ներդնել այն գտնելու գործում։ 122 00:04:51,000 --> 00:04:53,000 Շատ շնորհակալ եմ։ 123 00:04:53,000 --> 00:04:56,000 (Ծափահարություններ) 124 00:04:56,000 --> 00:04:58,000 Շնորհակալ եմ։ 125 00:04:58,000 --> 00:05:03,000 (Ծափահարություններ)