Ես Ջեսսին եմ և սա իմ ճամպրուկն է:
Բայց մինչ ես ցույց կտամ, թե ինչ կա դրա մեջ,
ես պատրաստվում եմ մի հանրային խոստովանություն անել,
և դա հետևյալն է․
ես տարված եմ հագուստներով:
Ես սիրում եմ գտնել, հագնել, և
և վերջերս էլ
նկարահանել և բլոգում գրել
տարբեր գունագեղ և խելառ զգեստների մասին`
նախատեսված տարբեր իրադարձությունների համար:
Բայց ես ոչ մի նոր բան չեմ գնում:
Ես իմ բոլոր զգեստները գնում եմ հագած հագուստի խանութներից,
էժանագին շուկաներից և խանութներից:
Վոու~, շնորհակալ եմ:
Հագած հագուստի խանութներից գնումներ կատարելը
մեղմացնում է ազդեցությունը
իմ զգեստապահարանի և շրջակա միջավայրի,
ինչպես նաև իմ դրամապանակի վրա:
Ես տարբեր հիանալի մարդկանց հետ եմ հանդիպում,
իմ դոլարները լավ նպատակի են ծառայում,
Ես յուրահատուկ տեսք եմ ունենում,
և գնումները դարձնում են գանձեր որոնելու պես մի բան:
Ի՞նչ եմ գտնելու այսօր։
Արդյո՞ք այն իմ չափով է լինելու:
Արդյո՞ք ինձ դուր կգա գույնը:
Արդյո՞ք այն 20 դոլարից քիչ կարժենա:
Եթե բոլոր պատասխանները այո են,
ես հաղթանակած եմ ինձ զգում:
Ես ուզում եմ վերադառնալ իմ ճամպրուկին,
և պատմել ձեզ, թե ինչ եմ ինձ հետ վերցրել
TED-ի այս հիանալի շաբաթվա համար:
Ի՞նչ եմ բերել ես ինձ հետ, մի մարդ, որ այդքան զգեստների ունի։
Այսպիսով, ես պատրաստվում եմ ձեզ ցույց տալ այն ամենն ինչ բերել եմ ինձ հետ։
Ես ինձ հետ յոթ հատ ներքնազգեստ եմ բերել,
և դա ամենն է:
Ուղիղ մեկ շաբաթվա համար անհրաժեշտ ներքնազգեստներ,
ահա այն ամենը ինչ դրել եմ ճամպրուկիս մեջ:
Ես համոզված էի, որ կարող եմ գտնել
այն ամենն ինչ ուզում եմ հագնել,
Փալմ Սփրինգս հասնելուն պես:
Եվ քանի որ դուք ինձ չեք ճանաչում,
որպես մի կին, որ ներքնազգեստով է շրջում այստեղ TED-ում,
(Ծիծաղ)
դա նշանակում է, որ ես հագնելու բան գտել եմ։
Եվ շատ կուզենայի ձեզ ցույց տալ իմ այս շաբաթվա հագուստը։
Ի՞նչ կասեք։
(Ծափահարություններ)
Եվ մինչ ես դա կանեմ,
ես նաև ձեզ կպատմեմ այն կյանքի դասերը
որոնք, ուզում եք հավատացեք, ուզում եք՝ ոչ, բացահայտել եմ
նոր հագուստ չհագնելու ընթացքում:
Եկեք սկսենք կիրակի օրվանից
Ես այս փայլուն վագր եմ անվանում:
Պետք չէ շատ փող ծախսել լավ տեսք ունենալու համար:
Միշտ էլ կարելի է առանձնահատուկ տեսք ունենալ $50-ով:
Այս ամբողջ հագուստը բաղկացած է բաճկոնից,
որն արժեր 55 դոլար,
և դա ամենաթանկ բանն է,
որ ես հագել եմ ամբողջ շաբաթվա ընթացքում:
Երկուշաբթի. Գույները մեծ ազդեցություն ունեն:
Հոգեբանորեն գրեթե անհնար է
վատ տրամադրություն ունենալ, երբ վառ կարմիր անդրավարտիք ես հագել:
(Ծիծաղ)
Երբ դու ուրախ ես,
դու ուրախ մարդկանց ես գրավում դեպի քեզ:
Երեքշաբթի,
բոլորի պես լինելը միշտ էլ գերագնահատվել է:
Ես իմ կյանքի մեծ մասն անցկացրել եմ
փորձելով լինել այն ինչ կամ
և փորձել եմ նաև լինել բոլորի պես:
Պարզապես եղեք այնպիսին ինչպիսին կաք:
Եթե դուք ձեզ շրջապատում եք ճիշտ մարդկանցով,
նրանք ոչ միայն կհասկանան
այլ նաև կգնահատեն դա:
Չորեքշաբթի,
դուրս ազատեք ձեր ներքին երեխային:
Երբեմն մարդիկ ասում են ինձ,
որ ես կարծես զուգվել-զարդարվելու խաղ եմ խաղում,
կամ որ ես նրանց հիշեցնում եմ նրանց յոթ տարեկանի:
Ես այդ դեպքում ժպտում եմ
և ասում` շնորհակալություն:
Հինգշաբթի`
վստահությունն ամենակարևորն է:
Եթե կարծում եք, որ լավ տեսք ունեք,
ապա այդպես էլ կա:
Եթե չեք կարծում, որ լավ տեսք ունեք,
ապա ամենայն հավանականությամբ ճիշտ եք:
Ես մեծացել եմ մի մոր հետ, ով ամեն օր այս դասն էր կրկնում:
Բայց միայն երեսունս լրանալուն պես
ես իսկապես հասկացա, թե ինչ է դա նշանակում:
Եվ ես պատրաստվում եմ բացատրել դա ձեզ մի քանի վայրկյանում։
Եթե դուք հավատում եք, որ գեղեցիկ մարդ եք
թե ներքուստ, և թե արտաքուստ,
ապա անհնար է, որ այդպես չլինի:
Այնպես որ, այստեղ ներկա գտնվողներից որևէ մեկը չի կարող դրան չհավատալ։
Մենք պետք է կարողանանք անել այն ամենն, ինչ ցանկանում ենք:
Շնորհակալ եմ:
(Ծափահարություններ)
Ուրբաթ. համընդհանուր ճմարտություն` վեց բառ ձեզ համար.
ոսկեգույնն ամեն ինչի հետ սազում է:
Եվ վերջապես շաբաթ․
Ձեր առանձնահատուկ ոճը ձևավորելը
հիանալի միջոց է աշխարհին պատմելու ձեր մասին
առանց որևէ բառ անգամ ասելու:
Սա ամեն անգամ հաստատվում է,
այս շաբաթ նույնպես մարդիկ մոտենում էին ինձ,
միայն իմ հագած զգեստների պատճառով:
Եվ մենք հիանալի զրուցում էինք:
Ակնհայտ է, որ այս ամենը դժվար թե
իմ փոքրիկ ճամպրուկում տեղավորվի:
Այնպես որ, մինչև տուն, Բրուքլին վերադառնալը,
ես պատրաստվում եմ այս ամենը նվիրաբերել։
Քանի որ այս շաբաթվա դասը, որ փորձում եմ սովորել
հետևյալն է՝ պետք է կարողանալ ազատվել դրանցից։
Պետք չէ կապվել դրանց հետ,
քանի որ հենց հաջորդ անկյունում,
միշտ կարելի է գտնել
մեկ այլ խելառ, գունագեղ
փայլուն հագուստ,
որն հենց ինձ է սպասում,
եթե ես մի քիչ սեր և ջանք ներդնել այն գտնելու գործում։
Շատ շնորհակալ եմ։
(Ծափահարություններ)
Շնորհակալ եմ։
(Ծափահարություններ)