Return to Video

Մուսթաֆա Աքյոլ. Հավատն ընդդեմ ավանդույթի Իսլամում

  • 0:00 - 0:02
    Մի քանի շաբաթ առաջ
  • 0:02 - 0:05
    ես հնարավորություն ունեցա այցելել Սաուդյան Արաբիա
  • 0:05 - 0:08
    Եվ առաջին բանը, որ ցանկացա անել որպես մահմեդական,
  • 0:08 - 0:10
    Մեքքա գնալ և Քաաբա այցելելն էր`
  • 0:10 - 0:12
    Իսլամի ամենակարևոր սրբատեղին:
  • 0:12 - 0:14
    Եվ ես արեցի դա. հագա իմ ծիսական հագուստը,
  • 0:14 - 0:16
    գնացի Սուրբ Մզկիթ,
  • 0:16 - 0:18
    աղոթեցի,
  • 0:18 - 0:20
    հետևեցի բոլոր ծեսերին,
  • 0:20 - 0:22
    Եվ միաժամանակ
  • 0:22 - 0:24
    բացի այդ ամբողջ հոգևոր արարողակարգից,
  • 0:24 - 0:26
    Քաաբայում տեսա մի աշխարհիկ երևույթ,
  • 0:26 - 0:28
    որն ինձ շատ հետաքրքրեց:
  • 0:28 - 0:30
    Չկար սեռերի բաժանում:
  • 0:30 - 0:32
    Այլ կերպ ասած, տղամարդիկ և կանայք
  • 0:32 - 0:34
    միասին էին պաշտամունք անում:
  • 0:34 - 0:36
    Նրանք միասին էին Թաուաֆի ժամանակ`
  • 0:36 - 0:39
    Քաաբայի շուրջ քայլելիս:
  • 0:39 - 0:41
    Նրանք միասին էին աղոթելիս:
  • 0:41 - 0:44
    Եվ եթե մտածում եք` ինչու է սա ընդհանրապես հետաքրքիր,
  • 0:44 - 0:47
    ապա պետք է Սաուդյան Արաբիայի մյուս մասերում լինեք,
  • 0:47 - 0:49
    քանի որ այս երկիրը
  • 0:49 - 0:52
    կտրուկ կերպով բաժանված է սեռերի միջև:
  • 0:52 - 0:54
    Այլ կերպ ասած,
  • 0:54 - 0:56
    որպես տղամարդ, դու ուղղակի չպետք է գտնվես
  • 0:56 - 0:58
    կնոջ հետ միևնույն ֆիզիկական տարածությունում:
  • 0:58 - 1:00
    Եվ դա ես նկատեցի շատ զավեշտալի կերպով:
  • 1:00 - 1:02
    Ես մեկնեցի Քաաբաից
  • 1:02 - 1:04
    Մեքքայի կենտրնում ինչ-որ բան ուտելու համար:
  • 1:04 - 1:06
    Ուղևորվեցի մոտակա Բուրգեր Քինգ ռեստորան:
  • 1:06 - 1:08
    Երբ գնացի այնտեղ,
  • 1:08 - 1:10
    նկատեցի, որ կար տղամարդկանց բաժին,
  • 1:10 - 1:13
    որը զգուշորեն առանձնացված էր կանանց բաժնից:
  • 1:13 - 1:16
    Եվ ես պետք է վճարեի, պատվիրեի և ուտեի տղամարդկանց բաժնում:
  • 1:16 - 1:18
    "Զավեշտալի է", - ասացի ինքս ինձ, -
  • 1:18 - 1:21
    "դու կարող ես խառնվել հակառակ սեռի հետ Սուրբ Քաաբայում,
  • 1:21 - 1:23
    իսկ Բուրգեր Քինգում` ոչ:
  • 1:23 - 1:25
    Բավականին հեգնական է:
  • 1:25 - 1:28
    Բացի հեգնական լինելուց, այն նաև իմ կարծիքով շատ բան է ասում:
  • 1:28 - 1:31
    Քանի որ Քաաբան և դրա շուրջ ծեսերը
  • 1:31 - 1:34
    Իսլամի վաղ շրջանի մասունքներ են,
  • 1:34 - 1:36
    Մուհամեդ մարգարեի շրջանից:
  • 1:36 - 1:38
    Եվ եթե այդ ժամանակ մեծ շեշտադրում լիներ
  • 1:38 - 1:40
    առանձնացնելու տղամարդկանց և կանանց,
  • 1:40 - 1:43
    Քաաբայի շուրջ ծեսերը կկատարվեին համապատասխանաբար:
  • 1:43 - 1:45
    Սակայն, ըստ երևույթին, դա հարց չէր այն ժամանակ:
  • 1:45 - 1:47
    Այսպիսով, ծեսերը այդպես էին:
  • 1:47 - 1:49
    Սա նույնպես, կարծում եմ, հաստատվում է
  • 1:49 - 1:51
    այն փաստով, որ կանանց մեկուսացումը
  • 1:51 - 1:53
    բաժանված հասարակություն ստեղծելու գործում
  • 1:53 - 1:56
    չեք գտնի Ղուրանում,
  • 1:56 - 1:58
    իսլամի առանցքում,
  • 1:58 - 2:00
    իսլամի սուրբ առանցքում,
  • 2:00 - 2:03
    որին հավասարապես հավատում են բոլոր մահմեդականները, այդ թվում և ես:
  • 2:03 - 2:05
    Եվ կարծում եմ, պատահական չէ,
  • 2:05 - 2:07
    որ դուք չեք գտնի այս գաղափարը
  • 2:07 - 2:09
    իսլամի բուն ծագման մեջ:
  • 2:09 - 2:11
    Որովհետև շատ գիտնականներ,
  • 2:11 - 2:13
    ովքեր ուսումնասիրում են մահմեդական մտքի պատմություն,
  • 2:13 - 2:15
    թե մահմեդական, թե արևմտյան գիտնականներ,
  • 2:15 - 2:17
    կարծում են, որ
  • 2:17 - 2:19
    կանանց և տղամարդկանց ֆիզիկապես բաժանելու սովորությունը
  • 2:19 - 2:22
    եկավ իսլամի հետագա զարգացման արդյունքում,
  • 2:22 - 2:24
    երբ մահմեդականները ընդունեցին
  • 2:24 - 2:27
    Մերձավոր Արևելքի նախկին որոշ մշակույթներ և ավանդույթներ:
  • 2:27 - 2:29
    Կանանց մեկուսացումն իրականում
  • 2:29 - 2:31
    բյուզանդական և պարսկական սովորույթ էր,
  • 2:31 - 2:34
    և մահմեդականներն այն ընդունելով,
  • 2:34 - 2:36
    դարձրեցին իրենց կրոնի մի մաս:
  • 2:36 - 2:38
    Իրականում սա միայն մի օրինակ է
  • 2:38 - 2:40
    շատ ավելի մեծ մի երևույթի:
  • 2:40 - 2:43
    Այն, ինչ այսօր մենք անվանում ենք մահմեդական օրենք կամ հատկապես մահմեդական մշակույթ,
  • 2:43 - 2:45
    և իսկապես գոյություն ունեն բազմաթիվ իսլամական մշակույթներ,
  • 2:45 - 2:47
    Սաուդյան Արաբիայինը շատ տարբեր է
  • 2:47 - 2:50
    այնտեղից, որտեղից ես եմ գալիս` Ստամբուլ կամ Թուրքիա:
  • 2:50 - 2:52
    Այնուամենայնիվ,
  • 2:52 - 2:54
    եթե խոսում եք մահմեդական մշակույթի մասին,
  • 2:54 - 2:56
    այն ունի առանցք, աստվածային հաղորդագրություն,
  • 2:56 - 2:58
    որը հիմք դրեց կրոնին,
  • 2:58 - 3:00
    սակայն հետագայում բազմաթիվ ավանդույթներ, ընկալումներ,
  • 3:00 - 3:03
    շատ սովորույթներ ավելացվեցին դրա վրա:
  • 3:03 - 3:06
    Եվ դրանք Մերձավոր Արևելքի ավանդույթներն էին, միջնադարյան ավանդույթներ:
  • 3:07 - 3:10
    Եվ երկու կարևոր հաղորդագրություն կամ երկու դասեր կան, որ
  • 3:10 - 3:13
    պետք է վերցնենք այդ իրականությունից:
  • 3:13 - 3:15
    Նախևառաջ, մահմեդականները,
  • 3:15 - 3:18
    բարեպաշտ, պահպանողական, հավատացյալ մահմեդականները, ովքեր ցանկանում են հավատարիմ լինել իրենց կրոնին,
  • 3:18 - 3:21
    չպետք է կառչեն իրենց մշակույթում առկա ամեն ինչից,
  • 3:21 - 3:23
    մտածելով, որ այն աստվածայնորեն պարտադիր է:
  • 3:23 - 3:25
    Միգուցե որոշ բաներ վատ ավանդույթներ են
  • 3:25 - 3:27
    և պետք է փոխվեն:
  • 3:27 - 3:29
    Մյուս կողմից, Արևմուտքի բնակիչները,
  • 3:29 - 3:31
    ովքեր նայում են մահմեդական մշակույթին,
  • 3:31 - 3:33
    և տեսնում որոշ անհանգստացնող հանգամանքներ,
  • 3:33 - 3:36
    չպետք է պատրաստակամորեն հետևություն անեն, որ սա այն է, ինչ իսլամն է սահմանում:
  • 3:36 - 3:38
    Միգուցե մերձվորարևելյան մշակույթն է, որ
  • 3:38 - 3:40
    շփոթում են իսլամի հետ:
  • 3:40 - 3:43
    Գոյություն ունի սովորույթ, որը կոչվում է կնոջ թլփատում:
  • 3:43 - 3:46
    Սա մի սարսափելի, ահավոր երևույթ է:
  • 3:46 - 3:48
    Իրականում սա վիրահատություն է,
  • 3:48 - 3:51
    որը կանանց զրկում է սեռական հաճույքից:
  • 3:51 - 3:53
    Եվ Արևմուտքի բնակիչները, եվրոպացիներն ու ամերիկացիները,
  • 3:53 - 3:56
    ովքեր նախկինում չգիտեին սրա մասին,
  • 3:56 - 3:58
    հանդիպեցին այս սովորույթին
  • 3:58 - 4:00
    որոշ մահմեդական համայնքներում,
  • 4:00 - 4:02
    ովքեր ներգաղթել էին հյուսիսային Աֆրիկայից:
  • 4:02 - 4:05
    Եվ նրաք մտածեցին. "Օ, ինչ սարսափելի կրոն է սա,
  • 4:05 - 4:07
    որը սահմանում է նման բան":
  • 4:07 - 4:09
    Սակայն երբ նայում եք կնոջ թլփատմանը,
  • 4:09 - 4:11
    տեսնում եք, որ դա իսլամի հետ կապ չունի,
  • 4:11 - 4:13
    այլ ուղղակի հյուսւսաֆրիկյան սովորույթ է,
  • 4:13 - 4:15
    որը նախորդում է իսլամին:
  • 4:15 - 4:17
    Այն գոյություն ուներ հազարավոր տարիներ:
  • 4:17 - 4:20
    Եվ, բնականաբար, որոշ մահմեդականներ հետևում են այդ սովորույթին:
  • 4:20 - 4:23
    Հյուսիսային Աֆրիկայի մահմեդականները, ոչ թե այլ վայրերի:
  • 4:23 - 4:26
    Սակայն Հյուսիսային Աֆրիկայի ոչ-մահմեդական համայնքները`
  • 4:26 - 4:28
    անիմիստները, նույնիսկ որոշ քրիստոնյաներ,
  • 4:28 - 4:30
    և նույնիսկ հրեական մի ցեղ Հյուսիսային Աֆրիկայում
  • 4:30 - 4:33
    հետևում է թլփատման ավանդույթին:
  • 4:33 - 4:36
    Այսպիսով, այն, ինչ թվում է խնդիր
  • 4:36 - 4:38
    իսլամական կրոնի մեջ,
  • 4:38 - 4:40
    կարող է պարզվել, որ ավանդույթ է,
  • 4:40 - 4:42
    որին հետևում են մահմեդականները:
  • 4:42 - 4:44
    Նույնը կարելի է ասել նաև պատվո սպանությունների մասին,
  • 4:44 - 4:47
    որը արևմտյան լրատվամիջոցների հերթական թեմաներից է,
  • 4:47 - 4:50
    և որը, իհարկե, սարսափելի ավանդույթ է:
  • 4:50 - 4:53
    Եվ մենք իսկապես տեսնում ենք այդ ավանդույթը որոշ մահմեդական համայնքներում:
  • 4:53 - 4:56
    Սակայն Մերձավոր Արևելքի ոչ մահմեդական համայնքներում,
  • 4:56 - 4:58
    ինչպես օրինակ քրիստոնեական կամ արևելյան համայնքում,
  • 4:58 - 5:00
    տեսնում ենք նույն սովորույթը:
  • 5:00 - 5:02
    Մենք ունեցանք պատվո սպանության դժբախտ մի դեպք
  • 5:02 - 5:04
    Թուրքիայի հայկական համայնքում
  • 5:04 - 5:06
    մի քանի ամիս առաջ:
  • 5:06 - 5:08
    Սրանք ընդհանուր մշակույթի դեպքեր են,
  • 5:08 - 5:11
    բայց ես նաև շատ հետաքրքրված եմ քաղաքական մշակույթով,
  • 5:11 - 5:14
    և արդյոք ազատությունն ու ժողովրդավարությունը գնահատվում են,
  • 5:14 - 5:17
    թե գոյություն ունի ավտորիտար քաղաքական մշակույթ,
  • 5:17 - 5:20
    որի դեպքում պետությունը քաղաքացիներին պարտադրում է որոշ բաներ:
  • 5:20 - 5:22
    Եվ գաղտնիք չէ,
  • 5:22 - 5:24
    որ Մերձավոր Արևելքի բազմաթիվ մահմեդական շարժումներ
  • 5:24 - 5:26
    հակված են լինել ավտորիտար,
  • 5:26 - 5:29
    և որոշ այսպես կոչված "մահմեդական վարչակարգեր",
  • 5:29 - 5:31
    ինչպիսիք են Սաուդյան Արաբիան, Իրանը,
  • 5:31 - 5:34
    և վատագույն դեպքը Թալիբանն էր Աֆղանստանում,
  • 5:34 - 5:36
    կասկած չկա, որ նրանք բավականին ավտորիտար են:
  • 5:36 - 5:38
    Օրինակ, Սաուդյան Արաբիայում
  • 5:38 - 5:41
    գոյություն ունի մի երևույթ, որը կոչվում է կրոնական ոստիկանություն:
  • 5:41 - 5:43
    Եվ այդ կրոնական ոստիկանությունը պարտադրում է
  • 5:43 - 5:45
    մահմեդական ենթադրյալ կենսակերպը
  • 5:45 - 5:47
    բոլոր քաղաքացիներին, ուժով,
  • 5:47 - 5:49
    ինչպես օրինակ կանայք ստիպված են ծածկել իրենց գլուխները,
  • 5:49 - 5:52
    կրել հիջաբ, մահմեդական գլխաշոր:
  • 5:52 - 5:54
    Այսօր դա բավականին ավտորիտար է,
  • 5:54 - 5:57
    և մեկն է այն երևույթներից, որ ես խիստ քննադատում եմ:
  • 5:57 - 6:00
    Բայց երբ գիտակցեցի,
  • 6:00 - 6:02
    որ ոչ մահմեդական
  • 6:02 - 6:05
    կամ ոչ-մահմեդական-մտածելակերպով դերակատարները նույն տարածքում
  • 6:05 - 6:07
    երբեմն նույն կերպ էին վարվում,
  • 6:07 - 6:09
    գիտակցեցի, որ միգուցե խնդիրը
  • 6:09 - 6:12
    կայանում է ողջ տարածաշրջանի քաղաքական մշակույթի մեջ, ոչ թե իսլամի:
  • 6:12 - 6:15
    Թույլ տվեք մի օրինակ բերել. Ես Թուրքիայից եմ,
  • 6:15 - 6:17
    որը գերաշխարհիկ պետություն է,
  • 6:17 - 6:19
    դեռ բոլորովին վերջերս
  • 6:19 - 6:22
    գոյություն ուներ այն, ինչ կոչում եմ աշխարհիկ ոստիկանություն,
  • 6:22 - 6:25
    որը պահպանում էր համալսարանները
  • 6:25 - 6:27
    գլխաշորով ուսանողներից:
  • 6:27 - 6:30
    Այլ կերպ ասած, նրանք պարտադրում էին ուսանողներին
  • 6:30 - 6:32
    գլուխները չծածկել:
  • 6:32 - 6:34
    Եվ ես կարծում եմ, որ ստիպել մարդկանց չծածկել իրենց գլուխները
  • 6:34 - 6:37
    այնքան բռնապետական է, որքան ստիպել ծածկել:
  • 6:37 - 6:39
    Դա պետք է լինի քաղաքացու որոշումը:
  • 6:39 - 6:41
    Սակայն երբ ես դա տեսա, մտածեցի.
  • 6:41 - 6:43
    "Միգուցե խնդիրը
  • 6:43 - 6:45
    ուղղակի տարածաշրջանում ավտորիտար մշակույթն է,
  • 6:45 - 6:47
    և որոշ մահմեդականներ կրել են այդ ազդեցությունը"
  • 6:47 - 6:50
    Սակայն աշխարհիկ մտածելակերպ ունեցող անձինք ևս կարող են կրել այդ ազդեցությունը:
  • 6:50 - 6:52
    Միգուցե դա քաղաքական մշակույթի հիմնախնդիր է,
  • 6:52 - 6:54
    և մենք պետք է մտածենք
  • 6:54 - 6:56
    ինչպես փոփոխել քաղաքական մշակույթը:
  • 6:56 - 6:58
    Սրանք են այն հարցերից մի քանիսը,
  • 6:58 - 7:00
    որոնք կային իմ մտքում մի քանի տարի առաջ,
  • 7:00 - 7:02
    երբ նստեցի գիրք գրելու:
  • 7:02 - 7:04
    Ես ասացի. "Լավ, ես հետազոտություն կիրականացնեմ,
  • 7:04 - 7:09
    թե ինչպես է իսլամը դարձել այն, ինչ այժմ է,
  • 7:09 - 7:11
    ինչ ճանապարհներ է անցել,
  • 7:11 - 7:13
    և ինչ ճանապարհներ կարող էր անցնել:
  • 7:13 - 7:18
    Գրքի անվանումն է "Իսլամն առանց ծայրահեղությունների. Մահմեդական դեպք ազատության համար":
  • 7:18 - 7:20
    Եվ ինչպես ենթավերնագիրն է հուշում,
  • 7:20 - 7:23
    ես ուսումնասիրեցի իսլամական ավանդույթն ու իսլամական միտքի պատմությունը
  • 7:23 - 7:25
    անհատի ազատության տեսանկյունից
  • 7:25 - 7:27
    և փորձեցի գտնել` որոնք են ուժեղ կողմերը
  • 7:27 - 7:29
    անհատի ազատության տեսանկյունից:
  • 7:29 - 7:31
    Եվ այդ ուժեղ կողմերը գոյություն ունեն իսլամական ավանդույթում:
  • 7:31 - 7:34
    Իսլամը իրականում, որպես միաստված կրոն,
  • 7:34 - 7:38
    որը սահմանեց մարդուն որպես պատասխանատու էակ,
  • 7:38 - 7:40
    ստեղծեց անհատի գաղափարը Մերձավոր Արևելքում
  • 7:40 - 7:43
    և փրկեց այն համայնքայնությունից` կոլեկտիվիզմից
  • 7:43 - 7:45
    ցեղի:
  • 7:45 - 7:47
    Սրանից կարելի է բազմաթիվ մտքեր առանձնացնել:
  • 7:47 - 7:50
    Սակայն, բացի դա, ես նաև նկատեցի հիմնախնդիրներ իսլամական մշակույթի մեջ:
  • 7:50 - 7:52
    Բայց մի բան հետաքրքրաշարժ էր.
  • 7:52 - 7:55
    Պարզվեց, որ այդ խնդիրների մեծ մասը հետագայում են առաջացել,
  • 7:55 - 7:58
    ոչ թե Իսլամի աստվածային հիմքից, Ղուրանից,
  • 7:58 - 8:01
    այլ նորից ավանդույթներից և մտածելակերպից
  • 8:01 - 8:03
    կամ Ղուրանի այն մեկնաբանություններից,
  • 8:03 - 8:05
    որոնք արվել էին մահմեդականների կողմից Միջնադարում:
  • 8:05 - 8:07
    Ղուրանն, օրինակ,
  • 8:07 - 8:09
    չի թույլատրում քարկոծելը:
  • 8:09 - 8:11
    Պատիժ չկա դասալքության համար:
  • 8:11 - 8:14
    Պատիժ չկա անձնական քայլերի համար, ինչպես օրինակ, ալկոհոլային խմիչք օգտագործելը:
  • 8:14 - 8:18
    Նման բաները, որոնք կազմում են Իսլամական Օրենքը,
  • 8:18 - 8:21
    Իսլամական Օրենքի մտահոգիչ կողմերը
  • 8:21 - 8:24
    հետագայում են զարգացել իսլամի հետագա մեկնաբանությունների մեջ:
  • 8:24 - 8:26
    Սա նշանակում է, որ այսօր մահմեդականները կարող են
  • 8:26 - 8:28
    նայել այդ երևույթնորին և ասել.
  • 8:28 - 8:30
    "Մեր կրոնի բուն հիմքը
  • 8:30 - 8:32
    այստեղ է, մեզ հետ:
  • 8:32 - 8:34
    Դա մեր հավատքն է. և մենք դրան հավատարիմ կլինենք":
  • 8:34 - 8:36
    Բայց մենք կարող ենք փոխել դրա մեկնաբանությունը,
  • 8:36 - 8:39
    քանի որ այն մեկնաբանվել է միջնադարի ժամանակների ու միջավայրի համապատասխան:
  • 8:39 - 8:41
    Հիմա մենք ապրում ենք բազմազան աշխարհում™
  • 8:41 - 8:43
    տարբեր արժեքներով ու տարբեր քաղաքական համակարգերով:
  • 8:43 - 8:46
    Այդ մեկնաբանությունը բավականին հնարավոր և իրագործելի է:
  • 8:47 - 8:50
    Եթե ես լինեի միակը, ով այսպես է մտածում,
  • 8:50 - 8:53
    խնդիրներ կառաջանային:
  • 8:53 - 8:55
    Բայց դա բոլորովին այդպես չէ:
  • 8:55 - 8:58
    Իրականում, 19-րդ դարից սկսած
  • 8:58 - 9:01
    գոյքւթյուն ունի ռևիզիոնիստական, բարեփոխական
  • 9:01 - 9:03
    կոչեք ինչպես ուզում եք,
  • 9:03 - 9:05
    ավանդույթ,
  • 9:05 - 9:07
    միտում իսլամական մտածողության մեջ:
  • 9:07 - 9:09
    Եվ նրանք մտավորականները կամ պետական գործիչներն էին
  • 9:09 - 9:12
    19րդ, ապա նաև 20-րդ դարերի,
  • 9:12 - 9:14
    ովքեր նայում էին հիմնականում Եվրոպային
  • 9:14 - 9:16
    և տեսնում, որ Եվրոպան հիացմունքի արժանի շատ բաներ ունի,
  • 9:16 - 9:18
    ինչպես օրինակ գիտությունն ու տեխնոլոգիան:
  • 9:18 - 9:20
    Բայց ոչ միայն այդ. նաև ժողովրդավարություն, խորհրդարան,.
  • 9:20 - 9:22
    ներկայացուցչության գաղափարը,
  • 9:22 - 9:24
    հավասար քաղաքացիության գաղափարը:
  • 9:24 - 9:27
    Այդ մահմեդական մտածողները, մտավորականներն ու պետական գործիչները
  • 9:27 - 9:30
    19-րդ դարի նայում էին Եվրոպային, տեսնում այդ ամենը:
  • 9:30 - 9:32
    Նրանք ասում էին. "Ինչու մենք չունենք այդ ամենը"
  • 9:32 - 9:34
    Եվ նրանք հայացք էին նետում մահմեդական ավանդույթին,
  • 9:34 - 9:37
    տեսնում խնդրահարույց առումները,
  • 9:37 - 9:40
    որոնք, սակայն, կրոնի հիմնաքարը չէն, ուստի կարելի է վերաիմաստավորել,
  • 9:40 - 9:42
    և Ղուրանը կարող է վերընթերցվել
  • 9:42 - 9:44
    ժամանակակից աշխարհում:
  • 9:44 - 9:46
    Այդ միտումն
  • 9:46 - 9:49
    ընդհանուր առմամբ կոչվում է իսլամական մոդեռնիզմ,
  • 9:49 - 9:52
    և այն զարգացվել է մտավորականների ու պետական գործիչների կողմից
  • 9:52 - 9:54
    սակայն ոչ թե որպես միայն ինտելեկտուալ գաղափար,
  • 9:54 - 9:56
    այլ նաև որպես քաղաքական ծրագիր:
  • 9:56 - 9:58
    Ահա թե ինչու փաստորեն 19-րդ դարում
  • 9:58 - 10:01
    Օսմանյան կայսրությունը, որն այն ժամանակ ընդգրկում էր ողջ Մերձավոր Արևելքը,
  • 10:01 - 10:04
    շատ կարևոր բարեփոխումներ արեց, ինչպես օրինակ
  • 10:04 - 10:06
    քրիստոնյաներին ու հրեաներին
  • 10:06 - 10:08
    հավասար քաղաքացիություն տալը,
  • 10:08 - 10:10
    սահնամադրություն ընդունելը,
  • 10:10 - 10:12
    ներկայացուցչական խորհրդարան ընդունելը,
  • 10:12 - 10:15
    կրոնի ազատության գաղափարը զարգացնելը:
  • 10:15 - 10:18
    Ահա թե ինչու Օսմանյան կայսրությունն իր վերջին տասնամյակներում
  • 10:18 - 10:20
    վերածվեց նախա-ժողովրդավարության,
  • 10:20 - 10:22
    սահմանադրական միապետության:
  • 10:22 - 10:25
    Եվ ազատությունն այդ ժամանակ շատ կարևոր քաղաքական արժեք էր:
  • 10:25 - 10:27
    Նմանապես, արաբական աշխարհում
  • 10:27 - 10:30
    կար այն, ինչ մեծ արաբ պատմաբան Ալբերտ Հուրանին
  • 10:30 - 10:32
    սահմանում է որպես Ազատական Դարաշրջան:
  • 10:32 - 10:34
    Նա ունի գիրք ` "Արաբական միտքն Ազատական դարաշրջանում":
  • 10:34 - 10:36
    Եվ Ազատական դարաշրջան ասելով նա նկատի ունի
  • 10:36 - 10:39
    19-րդ և վաղ 20-րդ դարերը:
  • 10:39 - 10:42
    Սա հատկապես գերիշխող ուղղություն էր
  • 10:42 - 10:44
    20-րդ դարի սկզբին
  • 10:44 - 10:48
    իսլամական մտածողների, պետական գործիչների և աստվածաբանների շրջանում:
  • 10:48 - 10:50
    Սակայն մի շատ հետաքրքիր մոդել կա
  • 10:50 - 10:52
    20-րդ դարի մյուս ժամանակահատվածում,
  • 10:52 - 10:54
    քանի որ մենք տեսնում ենք սուր հետընթաց
  • 10:54 - 10:56
    իսլամական մոդեռնիստական ուղղությունում:
  • 10:56 - 10:58
    Եվ տվյալ դեպքում
  • 10:58 - 11:01
    Իսլամիզմն աճում է
  • 11:01 - 11:04
    որպես մի գաղափարախոսություն, որն ավտորիտար է,
  • 11:04 - 11:06
    որը բավականին սուր է,
  • 11:06 - 11:08
    բավականին հակաարևմտյան
  • 11:08 - 11:10
    և որը փորձում է ձևավորել հասարակություն
  • 11:10 - 11:12
    ուտոպիական տեսլականի հիման վրա:
  • 11:12 - 11:15
    Այսպիսով, իսլամիզմը խնդրահարույց գաղափար է,
  • 11:15 - 11:17
    որն առաջացրեց բազմաթիվ հիմնախնդիրներ
  • 11:17 - 11:20
    20-րդ դարի իսլամական աշխարհում:
  • 11:20 - 11:23
    Եվ նույնիսկ իսլամիզիմի ամենածայրահեղ ձևերը
  • 11:23 - 11:26
    հանգեցրին ահաբեկչության ` հանուն իսլամի,
  • 11:26 - 11:29
    որն իմ կարծիքով իրականում դեմ է իսլամին,
  • 11:29 - 11:32
    սակայն, որոշ ակնհայտորեն ծայրահեղականներ այդպես չէին կարծում:
  • 11:32 - 11:34
    Սակայն այստեղ կա մի հետաքրքիր հարց.
  • 11:34 - 11:37
    եթե իսլամական մոդեռնիզմն այդքան հայտնի էր
  • 11:37 - 11:39
    19-րդ և վաղ 20-րդ դարերում,
  • 11:39 - 11:41
    ինչու իսլամիզմը դարձավ այսքան հայտնի
  • 11:41 - 11:43
    20-րդ դարի մյուս ժամանակահատվածում:
  • 11:43 - 11:45
    Եվ կարծում եմ այս հարցը
  • 11:45 - 11:47
    անհրաժեշտ է զգուշորեն քննարկել:
  • 11:47 - 11:49
    Եվ իմ գրքում ես այդ հարցին ևս անդրադարձել եմ:
  • 11:49 - 11:53
    Եվ ընդհանրապես, պետք չէ լինել հրթիռային գիտնական` դա հասկանալու համար:
  • 11:53 - 11:55
    Պետք է ուղղակի նայել 20-րդ դարի քաղաքական պատմությունը
  • 11:55 - 11:57
    և կտեսնեք, որ շատ բան է փոխվել:
  • 11:57 - 11:59
    Համատեքստն է փոխվել:
  • 11:59 - 12:01
    19-րդ դարում,
  • 12:01 - 12:03
    երբ մահմեդականները որպես օրինակ Եվրոպային էին նայում,
  • 12:03 - 12:06
    նրանք անկախ էին, ավելի ինքնավստահ:
  • 12:06 - 12:09
    Վաղ 20-րդ դարում, Օսմանյան կայսրության անկմահ հետ,
  • 12:09 - 12:12
    ողջ Մերձավոր Արևելքը գաղութացվեց:
  • 12:12 - 12:14
    Եվ երբ ունենք գաղութատիրություն, ի՞նչ ունենք։
  • 12:14 - 12:16
    Ունենք հակա-գաղութատիրություն:
  • 12:16 - 12:19
    Այսպիսով, Եվրոպան այլևս նախանձի առարկա չէ,
  • 12:19 - 12:22
    այն մի թշնամի է, որին պետք է ընդդիմանալ և որի դեմ պետք է պայքարել:
  • 12:22 - 12:24
    Այսպիսով, կա շատ սուր մի հետընթաց
  • 12:24 - 12:26
    մահմեդական աշխարհի ազատախոհ հայացքներում
  • 12:26 - 12:29
    և այն, ինչ տեսնում եք, ավելի շատ պաշտպանական,
  • 12:29 - 12:32
    կոշտ, ռեակցիոն լարվածություն է,
  • 12:32 - 12:34
    որը բերեց Արաբական սոցիալիզմի, արաբական նացիոնալիզմի,
  • 12:34 - 12:37
    և վերջապես, իսլամական գաղափարախոսության:
  • 12:37 - 12:40
    Եվ երբ ավարտվեց գաղութատիրական շրջանը,
  • 12:40 - 12:42
    այն, ինչ ստացվեց,
  • 12:42 - 12:44
    ընդհանուր առմամբ աշխարհիկ դիկտատորներն էին.
  • 12:44 - 12:46
    ովքեր ասում են` իրենք են երկիրը
  • 12:46 - 12:48
    սակայն չբերեցին ժողովրդավարություն երկրին
  • 12:48 - 12:50
    և հիմնեցին իրենց դիկտատուրան:
  • 12:50 - 12:53
    Եվ ես կարծում եմ Արևմուտքը կամ որոշ ուժեր Արևմուտքում,
  • 12:53 - 12:55
    մասնավորապես ԱՄՆ-ը,
  • 12:55 - 12:58
    գործեցին այդ դիկտատորներին աջակցելու սխալ քայլը`
  • 12:58 - 13:01
    նրանց համարելով իրենց շահերի համար ավելի օգտակար:
  • 13:01 - 13:03
    Բայց այն փաստը, որ այդ դիկտատորները
  • 13:03 - 13:05
    ճնշում էին ժողովրդավարությունն իրենց երկրում,
  • 13:05 - 13:07
    և ճնշում էին իսլամական խմբերն իրենց երկրում,
  • 13:07 - 13:09
    փաստորեն իսլամիստներին շատ ավելի կոշտ դարձրեց:
  • 13:09 - 13:11
    Այսպիսով, 20-րդ դարում
  • 13:11 - 13:13
    արաբական աշխարհում ստացվեց այս արատավոր շրջանը,
  • 13:13 - 13:16
    որտեղ բռնապետությունը ճնշում է իր իսկ ժողովրդին,
  • 13:16 - 13:18
    ներառյալ իսլամական բարեպաշտներին,
  • 13:18 - 13:21
    և նրանք արձագանքում են ռեակցիոն կերպով:
  • 13:21 - 13:23
    Սակայն կար մի երկիր,
  • 13:23 - 13:26
    որը կարողացավ խուսափել կամ զերծ մնալ
  • 13:26 - 13:28
    այդ թունավոր շրջանից:
  • 13:28 - 13:31
    Եվ դա այն երկիրն է, որտեղից ես եմ. Թուրքիան:
  • 13:31 - 13:33
    Թուրքիա երբեք չի գաղութացվել,
  • 13:33 - 13:36
    և մնաց անկախ ազգ Օսմանյան կայսրության անկումից հետո:
  • 13:36 - 13:38
    Սա մեկ:
  • 13:38 - 13:41
    Նրանք չէին կիսում նույն հակա-գաղութային հուզումները,
  • 13:41 - 13:44
    որոնք տեսնում ենք տարածաշրջանի մյուս երկրներում:
  • 13:44 - 13:46
    Երկրորդ, որն ամենակարևորն է,
  • 13:46 - 13:48
    Թուրքիան դարձավ ժողովրդավար
  • 13:48 - 13:50
    ավելի վաղ, քան այդ մյուս երկրները:
  • 13:50 - 13:52
    1950 թ Թուրքիայում ացկացվեցին առաջին ազատ և արդար ընտրությունները,
  • 13:52 - 13:55
    ինչը վերջ դրեց ավելի միահեծան աշխարհիկ ռեժիմին,
  • 13:55 - 13:57
    որը Թուրքիայի սկիզբն էր:
  • 13:57 - 13:59
    Եվ Թուրքիայում բարեպաշտ մահմեդականները
  • 13:59 - 14:03
    տեսան, որ կարող են ընտրելու միջոցով փոխել քաղաքական համակարգը:
  • 14:03 - 14:06
    Եվ գիտակցեցին, որ ժողովրդավարությունը համատեղելի է իսլամի հետ,
  • 14:06 - 14:08
    համատեղելի իրենց արժեքների հետ,
  • 14:08 - 14:10
    և նրանք աջակցեցին ժողովրդավարությանը:
  • 14:10 - 14:12
    Սա մի փորձ է,
  • 14:12 - 14:14
    որ Մերձավոր Արևելքի ոչ բոլոր մահմեդական ազգերն են ունեցել
  • 14:14 - 14:16
    մինչև բոլորովին վերջերս:
  • 14:16 - 14:18
    Երկրորդ, անցած երկու տասնամյակներում
  • 14:18 - 14:21
    շնորհիվ գլոբալիզացիայի և շուկայական տնտեության,
  • 14:21 - 14:23
    շնորհիվ միջին խավի աճի,
  • 14:23 - 14:25
    մենք Թուրքիայում տեսնում ենք
  • 14:25 - 14:29
    այն, ինչ ես սահմանում եմ որպես իսլամական մոդեռնիզմի վերածնունդ:
  • 14:29 - 14:32
    Ավելանում են այն քաղաքային միջին խավի բարեպաշտ մահմեդականները,
  • 14:32 - 14:34
    ովքեր, նորից, նայում են իրենց ավանդույթին
  • 14:34 - 14:37
    և տեսնում, որ մի շարք խնդիրներ կան այդ ավանդույթում:
  • 14:37 - 14:40
    Եվ հասկանում են, որ դրանք պետք է փոխվեն, կասկածի տակ առնվեն և բարեփոխվեն:
  • 14:40 - 14:42
    Եվ նրանք նայում են Եվրոպային,
  • 14:42 - 14:45
    և կրկին տեսնում մի օրինակ, որին կարելի է հետևել:
  • 14:45 - 14:47
    Նրանք տեսնում են մի օրինակ, որից կարելի է ոգեշնչվել:
  • 14:47 - 14:49
    Ահա թե ինչու ԵՄ գործընթացը`
  • 14:49 - 14:51
    Թուրքիայի ջանքերը միանալու Եվրոմիությանը,
  • 14:51 - 14:53
    աջակցություն ունի Թուրքիայի ներսում
  • 14:53 - 14:55
    իսլամական բարեպաշտների կողմից,
  • 14:55 - 14:58
    մինչդեռ որոշ աշխարհիկ ազգեր դեմ էին դրան:
  • 14:58 - 15:00
    Այս գործընթացը մի փոքր մշուշվել է
  • 15:00 - 15:02
    այն հանգամաքով, որ ոչ բոլոր եվրոպացիներն են այդքան հյուրընկալ,
  • 15:02 - 15:05
    բայց սա մեկ այլ քննարկման թեմա է:
  • 15:05 - 15:08
    Սակայն պրո-ԵՄ զգացմունքները Թուրքիայում վերջին տասնամյակի արդյունքում
  • 15:08 - 15:10
    դարձել են գրեթե մահմեդական ուղղվածության,
  • 15:10 - 15:12
    և աջակցություն ունեն իսլամական լիբերալների կողմից,
  • 15:12 - 15:15
    և իհարկե, աշխարհիկ լիբերալների կողմից ևս:
  • 15:15 - 15:17
    Եվ, դրա շնորհիվ,
  • 15:17 - 15:20
    Թուրքիան կարողացավ ստեղծել հաջողված պատմության օրինակ,
  • 15:20 - 15:25
    որում իսլամը և դրա ամենաբարեպաշտ հասկացությունները
  • 15:25 - 15:27
    դարձել են ժողովրդավարական խաղի մի մաս,
  • 15:27 - 15:29
    և նույնիսկ նպաստում են ժողովրդավարական և տնտեսական
  • 15:29 - 15:31
    զարգացմանը երկրի:
  • 15:31 - 15:34
    Եվ սա ոգեշնչող օրինակ է հենց հիմա
  • 15:34 - 15:36
    որոշ իսլամական շարժումների համար
  • 15:36 - 15:39
    կամ արաբական աշխարհի որոշ երկրների համար:
  • 15:39 - 15:41
    Պետք է տեսնեիք Արաբական Գարունը,
  • 15:41 - 15:44
    որը սկիզբ առավ Թունիսում և Եգիպտոսում:
  • 15:44 - 15:46
    Արաբական զանգվածները
  • 15:46 - 15:48
    ուղղակի ընդվզեցին իրենց դիկտատորների դեմ:
  • 15:48 - 15:51
    Նրանք ժողովրդավարություն էին ուզում, ազատություն էին ուզում:
  • 15:51 - 15:54
    Եվ պարզվեց, որ նրանք իսլամիստական հրեշներ չէին,
  • 15:54 - 15:56
    որ դիկտատորներն անընդհատ օգտագործում էին
  • 15:56 - 15:59
    իրենց վարչակաչգն արդարացնելու համար:
  • 15:59 - 16:02
    Նրանք ասում էին . "Մենք ցանկանում ենք ազատություն, մենք ցանկանում ենք ժողովրդավարություն:
  • 16:02 - 16:04
    Մենք մահմեդական հավատացյալներ ենք,
  • 16:04 - 16:07
    բայց մենք ցանկանում ենք ապրել որպես ազատ մարդիկ ազատ հասարակությունում":
  • 16:07 - 16:09
    Իհարկե, սա երկար ճանապարհ է,
  • 16:09 - 16:11
    Ժողովրդավարության մեկ գիշերում չես հասնի,
  • 16:11 - 16:13
    այն գործընթաց է:
  • 16:13 - 16:15
    Սակայն սա խոստումնալից ժամանակաշրջան է
  • 16:15 - 16:17
    մահմեդական աշխարհում:
  • 16:17 - 16:19
    Եվ ես հավատում եմ, որ իսլամական մոդեռնիզմը,
  • 16:19 - 16:21
    որը սկիզբ առավ 19-րդ դարում,
  • 16:21 - 16:23
    բայց որը հետընթաց ունեցավ 20-րդ դարում
  • 16:23 - 16:25
    մահմեդական աշխարհի քաղաքական խնդիրների պատճառով,
  • 16:25 - 16:27
    վերածնունդ է ապրում:
  • 16:27 - 16:30
    Եվ կարծում եմ, դրանից բխող հաղորդագրություն
  • 16:30 - 16:32
    կլինի այն, որ իսլամը,
  • 16:32 - 16:35
    չնայած Արևմուտքի որոշ թերահավատների,
  • 16:35 - 16:37
    իր մեջ ունի պոտենցիալ
  • 16:37 - 16:40
    ստեղծելու իր ուրույն ճանապարհը դեպի ժողովրդավարություն, ստեղծելու իր ուրույն ճանապարհը դեպի լիբերալիզմ,
  • 16:40 - 16:42
    ստեղծելու իր ուրույն ճանապարհը դեպի ազատություն:
  • 16:42 - 16:44
    Նրանց պետք է թույլ տալ աշխատել դրա համար:
  • 16:44 - 16:46
    Անչափ շնորհակալություն:
  • 16:46 - 16:50
    (Ծափահարություններ)
Title:
Մուսթաֆա Աքյոլ. Հավատն ընդդեմ ավանդույթի Իսլամում
Speaker:
Mustafa Akyol
Description:

Թեդեքս Ուորուիքում լրագրող Մուսթաֆա Աքյոլը խոսում է այն մասին, թե ինչպես որոշ տեղական մշակութային ավանդույթներ, (ինչպես օրինակ գլխաշոր կապելը) հասարակական կարծիքում զուգակցվում են Իսլամ հավատքի բաղկացուցիչների հետ: Արդյոք իսլամական հավատքի մասին աշխարհի ընդհանուր պատկերացումը չափից շատ է կենտրոնացել ավանդույթի, ոչ թե հիմնական համոզմունքների վրա:

more » « less
Video Language:
English
Team:
closed TED
Project:
TEDTalks
Duration:
16:51
Zaruhi Poghosyan added a translation

Armenian subtitles

Revisions