0:00:00.000,0:00:02.000 Մի քանի շաբաթ առաջ 0:00:02.000,0:00:05.000 ես հնարավորություն ունեցա այցելել Սաուդյան Արաբիա 0:00:05.000,0:00:08.000 Եվ առաջին բանը, որ ցանկացա անել որպես մահմեդական, 0:00:08.000,0:00:10.000 Մեքքա գնալ և Քաաբա այցելելն էր` 0:00:10.000,0:00:12.000 Իսլամի ամենակարևոր սրբատեղին: 0:00:12.000,0:00:14.000 Եվ ես արեցի դա. հագա իմ ծիսական հագուստը, 0:00:14.000,0:00:16.000 գնացի Սուրբ Մզկիթ, 0:00:16.000,0:00:18.000 աղոթեցի, 0:00:18.000,0:00:20.000 հետևեցի բոլոր ծեսերին, 0:00:20.000,0:00:22.000 Եվ միաժամանակ 0:00:22.000,0:00:24.000 բացի այդ ամբողջ հոգևոր արարողակարգից, 0:00:24.000,0:00:26.000 Քաաբայում տեսա մի աշխարհիկ երևույթ, 0:00:26.000,0:00:28.000 որն ինձ շատ հետաքրքրեց: 0:00:28.000,0:00:30.000 Չկար սեռերի բաժանում: 0:00:30.000,0:00:32.000 Այլ կերպ ասած, տղամարդիկ և կանայք 0:00:32.000,0:00:34.000 միասին էին պաշտամունք անում: 0:00:34.000,0:00:36.000 Նրանք միասին էին Թաուաֆի ժամանակ` 0:00:36.000,0:00:39.000 Քաաբայի շուրջ քայլելիս: 0:00:39.000,0:00:41.000 Նրանք միասին էին աղոթելիս: 0:00:41.000,0:00:44.000 Եվ եթե մտածում եք` ինչու է սա ընդհանրապես հետաքրքիր, 0:00:44.000,0:00:47.000 ապա պետք է Սաուդյան Արաբիայի մյուս մասերում լինեք, 0:00:47.000,0:00:49.000 քանի որ այս երկիրը 0:00:49.000,0:00:52.000 կտրուկ կերպով բաժանված է սեռերի միջև: 0:00:52.000,0:00:54.000 Այլ կերպ ասած, 0:00:54.000,0:00:56.000 որպես տղամարդ, դու ուղղակի չպետք է գտնվես 0:00:56.000,0:00:58.000 կնոջ հետ միևնույն ֆիզիկական տարածությունում: 0:00:58.000,0:01:00.000 Եվ դա ես նկատեցի շատ զավեշտալի կերպով: 0:01:00.000,0:01:02.000 Ես մեկնեցի Քաաբաից 0:01:02.000,0:01:04.000 Մեքքայի կենտրնում ինչ-որ բան ուտելու համար: 0:01:04.000,0:01:06.000 Ուղևորվեցի մոտակա Բուրգեր Քինգ ռեստորան: 0:01:06.000,0:01:08.000 Երբ գնացի այնտեղ, 0:01:08.000,0:01:10.000 նկատեցի, որ կար տղամարդկանց բաժին, 0:01:10.000,0:01:13.000 որը զգուշորեն առանձնացված էր կանանց բաժնից: 0:01:13.000,0:01:16.000 Եվ ես պետք է վճարեի, պատվիրեի և ուտեի տղամարդկանց բաժնում: 0:01:16.000,0:01:18.000 "Զավեշտալի է", - ասացի ինքս ինձ, - 0:01:18.000,0:01:21.000 "դու կարող ես խառնվել հակառակ սեռի հետ Սուրբ Քաաբայում, 0:01:21.000,0:01:23.000 իսկ Բուրգեր Քինգում` ոչ: 0:01:23.000,0:01:25.000 Բավականին հեգնական է: 0:01:25.000,0:01:28.000 Բացի հեգնական լինելուց, այն նաև իմ կարծիքով շատ բան է ասում: 0:01:28.000,0:01:31.000 Քանի որ Քաաբան և դրա շուրջ ծեսերը 0:01:31.000,0:01:34.000 Իսլամի վաղ շրջանի մասունքներ են, 0:01:34.000,0:01:36.000 Մուհամեդ մարգարեի շրջանից: 0:01:36.000,0:01:38.000 Եվ եթե այդ ժամանակ մեծ շեշտադրում լիներ 0:01:38.000,0:01:40.000 առանձնացնելու տղամարդկանց և կանանց, 0:01:40.000,0:01:43.000 Քաաբայի շուրջ ծեսերը կկատարվեին համապատասխանաբար: 0:01:43.000,0:01:45.000 Սակայն, ըստ երևույթին, դա հարց չէր այն ժամանակ: 0:01:45.000,0:01:47.000 Այսպիսով, ծեսերը այդպես էին: 0:01:47.000,0:01:49.000 Սա նույնպես, կարծում եմ, հաստատվում է 0:01:49.000,0:01:51.000 այն փաստով, որ կանանց մեկուսացումը 0:01:51.000,0:01:53.000 բաժանված հասարակություն ստեղծելու գործում 0:01:53.000,0:01:56.000 չեք գտնի Ղուրանում, 0:01:56.000,0:01:58.000 իսլամի առանցքում, 0:01:58.000,0:02:00.000 իսլամի սուրբ առանցքում, 0:02:00.000,0:02:03.000 որին հավասարապես հավատում են բոլոր մահմեդականները, այդ թվում և ես: 0:02:03.000,0:02:05.000 Եվ կարծում եմ, պատահական չէ, 0:02:05.000,0:02:07.000 որ դուք չեք գտնի այս գաղափարը 0:02:07.000,0:02:09.000 իսլամի բուն ծագման մեջ: 0:02:09.000,0:02:11.000 Որովհետև շատ գիտնականներ, 0:02:11.000,0:02:13.000 ովքեր ուսումնասիրում են մահմեդական մտքի պատմություն, 0:02:13.000,0:02:15.000 թե մահմեդական, թե արևմտյան գիտնականներ, 0:02:15.000,0:02:17.000 կարծում են, որ 0:02:17.000,0:02:19.000 կանանց և տղամարդկանց ֆիզիկապես բաժանելու սովորությունը 0:02:19.000,0:02:22.000 եկավ իսլամի հետագա զարգացման արդյունքում, 0:02:22.000,0:02:24.000 երբ մահմեդականները ընդունեցին 0:02:24.000,0:02:27.000 Մերձավոր Արևելքի նախկին որոշ մշակույթներ և ավանդույթներ: 0:02:27.000,0:02:29.000 Կանանց մեկուսացումն իրականում 0:02:29.000,0:02:31.000 բյուզանդական և պարսկական սովորույթ էր, 0:02:31.000,0:02:34.000 և մահմեդականներն այն ընդունելով, 0:02:34.000,0:02:36.000 դարձրեցին իրենց կրոնի մի մաս: 0:02:36.000,0:02:38.000 Իրականում սա միայն մի օրինակ է 0:02:38.000,0:02:40.000 շատ ավելի մեծ մի երևույթի: 0:02:40.000,0:02:43.000 Այն, ինչ այսօր մենք անվանում ենք մահմեդական օրենք կամ հատկապես մահմեդական մշակույթ, 0:02:43.000,0:02:45.000 և իսկապես գոյություն ունեն բազմաթիվ իսլամական մշակույթներ, 0:02:45.000,0:02:47.000 Սաուդյան Արաբիայինը շատ տարբեր է 0:02:47.000,0:02:50.000 այնտեղից, որտեղից ես եմ գալիս` Ստամբուլ կամ Թուրքիա: 0:02:50.000,0:02:52.000 Այնուամենայնիվ, 0:02:52.000,0:02:54.000 եթե խոսում եք մահմեդական մշակույթի մասին, 0:02:54.000,0:02:56.000 այն ունի առանցք, աստվածային հաղորդագրություն, 0:02:56.000,0:02:58.000 որը հիմք դրեց կրոնին, 0:02:58.000,0:03:00.000 սակայն հետագայում բազմաթիվ ավանդույթներ, ընկալումներ, 0:03:00.000,0:03:03.000 շատ սովորույթներ ավելացվեցին դրա վրա: 0:03:03.000,0:03:06.000 Եվ դրանք Մերձավոր Արևելքի ավանդույթներն էին, միջնադարյան ավանդույթներ: 0:03:07.000,0:03:10.000 Եվ երկու կարևոր հաղորդագրություն կամ երկու դասեր կան, որ 0:03:10.000,0:03:13.000 պետք է վերցնենք այդ իրականությունից: 0:03:13.000,0:03:15.000 Նախևառաջ, մահմեդականները, 0:03:15.000,0:03:18.000 բարեպաշտ, պահպանողական, հավատացյալ մահմեդականները, ովքեր ցանկանում են հավատարիմ լինել իրենց կրոնին, 0:03:18.000,0:03:21.000 չպետք է կառչեն իրենց մշակույթում առկա ամեն ինչից, 0:03:21.000,0:03:23.000 մտածելով, որ այն աստվածայնորեն պարտադիր է: 0:03:23.000,0:03:25.000 Միգուցե որոշ բաներ վատ ավանդույթներ են 0:03:25.000,0:03:27.000 և պետք է փոխվեն: 0:03:27.000,0:03:29.000 Մյուս կողմից, Արևմուտքի բնակիչները, 0:03:29.000,0:03:31.000 ովքեր նայում են մահմեդական մշակույթին, 0:03:31.000,0:03:33.000 և տեսնում որոշ անհանգստացնող հանգամանքներ, 0:03:33.000,0:03:36.000 չպետք է պատրաստակամորեն հետևություն անեն, որ սա այն է, ինչ իսլամն է սահմանում: 0:03:36.000,0:03:38.000 Միգուցե մերձվորարևելյան մշակույթն է, որ 0:03:38.000,0:03:40.000 շփոթում են իսլամի հետ: 0:03:40.000,0:03:43.000 Գոյություն ունի սովորույթ, որը կոչվում է կնոջ թլփատում: 0:03:43.000,0:03:46.000 Սա մի սարսափելի, ահավոր երևույթ է: 0:03:46.000,0:03:48.000 Իրականում սա վիրահատություն է, 0:03:48.000,0:03:51.000 որը կանանց զրկում է սեռական հաճույքից: 0:03:51.000,0:03:53.000 Եվ Արևմուտքի բնակիչները, եվրոպացիներն ու ամերիկացիները, 0:03:53.000,0:03:56.000 ովքեր նախկինում չգիտեին սրա մասին, 0:03:56.000,0:03:58.000 հանդիպեցին այս սովորույթին 0:03:58.000,0:04:00.000 որոշ մահմեդական համայնքներում, 0:04:00.000,0:04:02.000 ովքեր ներգաղթել էին հյուսիսային Աֆրիկայից: 0:04:02.000,0:04:05.000 Եվ նրաք մտածեցին. "Օ, ինչ սարսափելի կրոն է սա, 0:04:05.000,0:04:07.000 որը սահմանում է նման բան": 0:04:07.000,0:04:09.000 Սակայն երբ նայում եք կնոջ թլփատմանը, 0:04:09.000,0:04:11.000 տեսնում եք, որ դա իսլամի հետ կապ չունի, 0:04:11.000,0:04:13.000 այլ ուղղակի հյուսւսաֆրիկյան սովորույթ է, 0:04:13.000,0:04:15.000 որը նախորդում է իսլամին: 0:04:15.000,0:04:17.000 Այն գոյություն ուներ հազարավոր տարիներ: 0:04:17.000,0:04:20.000 Եվ, բնականաբար, որոշ մահմեդականներ հետևում են այդ սովորույթին: 0:04:20.000,0:04:23.000 Հյուսիսային Աֆրիկայի մահմեդականները, ոչ թե այլ վայրերի: 0:04:23.000,0:04:26.000 Սակայն Հյուսիսային Աֆրիկայի ոչ-մահմեդական համայնքները` 0:04:26.000,0:04:28.000 անիմիստները, նույնիսկ որոշ քրիստոնյաներ, 0:04:28.000,0:04:30.000 և նույնիսկ հրեական մի ցեղ Հյուսիսային Աֆրիկայում 0:04:30.000,0:04:33.000 հետևում է թլփատման ավանդույթին: 0:04:33.000,0:04:36.000 Այսպիսով, այն, ինչ թվում է խնդիր 0:04:36.000,0:04:38.000 իսլամական կրոնի մեջ, 0:04:38.000,0:04:40.000 կարող է պարզվել, որ ավանդույթ է, 0:04:40.000,0:04:42.000 որին հետևում են մահմեդականները: 0:04:42.000,0:04:44.000 Նույնը կարելի է ասել նաև պատվո սպանությունների մասին, 0:04:44.000,0:04:47.000 որը արևմտյան լրատվամիջոցների հերթական թեմաներից է, 0:04:47.000,0:04:50.000 և որը, իհարկե, սարսափելի ավանդույթ է: 0:04:50.000,0:04:53.000 Եվ մենք իսկապես տեսնում ենք այդ ավանդույթը որոշ մահմեդական համայնքներում: 0:04:53.000,0:04:56.000 Սակայն Մերձավոր Արևելքի ոչ մահմեդական համայնքներում, 0:04:56.000,0:04:58.000 ինչպես օրինակ քրիստոնեական կամ արևելյան համայնքում, 0:04:58.000,0:05:00.000 տեսնում ենք նույն սովորույթը: 0:05:00.000,0:05:02.000 Մենք ունեցանք պատվո սպանության դժբախտ մի դեպք 0:05:02.000,0:05:04.000 Թուրքիայի հայկական համայնքում 0:05:04.000,0:05:06.000 մի քանի ամիս առաջ: 0:05:06.000,0:05:08.000 Սրանք ընդհանուր մշակույթի դեպքեր են, 0:05:08.000,0:05:11.000 բայց ես նաև շատ հետաքրքրված եմ քաղաքական մշակույթով, 0:05:11.000,0:05:14.000 և արդյոք ազատությունն ու ժողովրդավարությունը գնահատվում են, 0:05:14.000,0:05:17.000 թե գոյություն ունի ավտորիտար քաղաքական մշակույթ, 0:05:17.000,0:05:20.000 որի դեպքում պետությունը քաղաքացիներին պարտադրում է որոշ բաներ: 0:05:20.000,0:05:22.000 Եվ գաղտնիք չէ, 0:05:22.000,0:05:24.000 որ Մերձավոր Արևելքի բազմաթիվ մահմեդական շարժումներ 0:05:24.000,0:05:26.000 հակված են լինել ավտորիտար, 0:05:26.000,0:05:29.000 և որոշ այսպես կոչված "մահմեդական վարչակարգեր", 0:05:29.000,0:05:31.000 ինչպիսիք են Սաուդյան Արաբիան, Իրանը, 0:05:31.000,0:05:34.000 և վատագույն դեպքը Թալիբանն էր Աֆղանստանում, 0:05:34.000,0:05:36.000 կասկած չկա, որ նրանք բավականին ավտորիտար են: 0:05:36.000,0:05:38.000 Օրինակ, Սաուդյան Արաբիայում 0:05:38.000,0:05:41.000 գոյություն ունի մի երևույթ, որը կոչվում է կրոնական ոստիկանություն: 0:05:41.000,0:05:43.000 Եվ այդ կրոնական ոստիկանությունը պարտադրում է 0:05:43.000,0:05:45.000 մահմեդական ենթադրյալ կենսակերպը 0:05:45.000,0:05:47.000 բոլոր քաղաքացիներին, ուժով, 0:05:47.000,0:05:49.000 ինչպես օրինակ կանայք ստիպված են ծածկել իրենց գլուխները, 0:05:49.000,0:05:52.000 կրել հիջաբ, մահմեդական գլխաշոր: 0:05:52.000,0:05:54.000 Այսօր դա բավականին ավտորիտար է, 0:05:54.000,0:05:57.000 և մեկն է այն երևույթներից, որ ես խիստ քննադատում եմ: 0:05:57.000,0:06:00.000 Բայց երբ գիտակցեցի, 0:06:00.000,0:06:02.000 որ ոչ մահմեդական 0:06:02.000,0:06:05.000 կամ ոչ-մահմեդական-մտածելակերպով դերակատարները նույն տարածքում 0:06:05.000,0:06:07.000 երբեմն նույն կերպ էին վարվում, 0:06:07.000,0:06:09.000 գիտակցեցի, որ միգուցե խնդիրը 0:06:09.000,0:06:12.000 կայանում է ողջ տարածաշրջանի քաղաքական մշակույթի մեջ, ոչ թե իսլամի: 0:06:12.000,0:06:15.000 Թույլ տվեք մի օրինակ բերել. Ես Թուրքիայից եմ, 0:06:15.000,0:06:17.000 որը գերաշխարհիկ պետություն է, 0:06:17.000,0:06:19.000 դեռ բոլորովին վերջերս 0:06:19.000,0:06:22.000 գոյություն ուներ այն, ինչ կոչում եմ աշխարհիկ ոստիկանություն, 0:06:22.000,0:06:25.000 որը պահպանում էր համալսարանները 0:06:25.000,0:06:27.000 գլխաշորով ուսանողներից: 0:06:27.000,0:06:30.000 Այլ կերպ ասած, նրանք պարտադրում էին ուսանողներին 0:06:30.000,0:06:32.000 գլուխները չծածկել: 0:06:32.000,0:06:34.000 Եվ ես կարծում եմ, որ ստիպել մարդկանց չծածկել իրենց գլուխները 0:06:34.000,0:06:37.000 այնքան բռնապետական է, որքան ստիպել ծածկել: 0:06:37.000,0:06:39.000 Դա պետք է լինի քաղաքացու որոշումը: 0:06:39.000,0:06:41.000 Սակայն երբ ես դա տեսա, մտածեցի. 0:06:41.000,0:06:43.000 "Միգուցե խնդիրը 0:06:43.000,0:06:45.000 ուղղակի տարածաշրջանում ավտորիտար մշակույթն է, 0:06:45.000,0:06:47.000 և որոշ մահմեդականներ կրել են այդ ազդեցությունը" 0:06:47.000,0:06:50.000 Սակայն աշխարհիկ մտածելակերպ ունեցող անձինք ևս կարող են կրել այդ ազդեցությունը: 0:06:50.000,0:06:52.000 Միգուցե դա քաղաքական մշակույթի հիմնախնդիր է, 0:06:52.000,0:06:54.000 և մենք պետք է մտածենք 0:06:54.000,0:06:56.000 ինչպես փոփոխել քաղաքական մշակույթը: 0:06:56.000,0:06:58.000 Սրանք են այն հարցերից մի քանիսը, 0:06:58.000,0:07:00.000 որոնք կային իմ մտքում մի քանի տարի առաջ, 0:07:00.000,0:07:02.000 երբ նստեցի գիրք գրելու: 0:07:02.000,0:07:04.000 Ես ասացի. "Լավ, ես հետազոտություն կիրականացնեմ, 0:07:04.000,0:07:09.000 թե ինչպես է իսլամը դարձել այն, ինչ այժմ է, 0:07:09.000,0:07:11.000 ինչ ճանապարհներ է անցել, 0:07:11.000,0:07:13.000 և ինչ ճանապարհներ կարող էր անցնել: 0:07:13.000,0:07:18.000 Գրքի անվանումն է "Իսլամն առանց ծայրահեղությունների. Մահմեդական դեպք ազատության համար": 0:07:18.000,0:07:20.000 Եվ ինչպես ենթավերնագիրն է հուշում, 0:07:20.000,0:07:23.000 ես ուսումնասիրեցի իսլամական ավանդույթն ու իսլամական միտքի պատմությունը 0:07:23.000,0:07:25.000 անհատի ազատության տեսանկյունից 0:07:25.000,0:07:27.000 և փորձեցի գտնել` որոնք են ուժեղ կողմերը 0:07:27.000,0:07:29.000 անհատի ազատության տեսանկյունից: 0:07:29.000,0:07:31.000 Եվ այդ ուժեղ կողմերը գոյություն ունեն իսլամական ավանդույթում: 0:07:31.000,0:07:34.000 Իսլամը իրականում, որպես միաստված կրոն, 0:07:34.000,0:07:38.000 որը սահմանեց մարդուն որպես պատասխանատու էակ, 0:07:38.000,0:07:40.000 ստեղծեց անհատի գաղափարը Մերձավոր Արևելքում 0:07:40.000,0:07:43.000 և փրկեց այն համայնքայնությունից` կոլեկտիվիզմից 0:07:43.000,0:07:45.000 ցեղի: 0:07:45.000,0:07:47.000 Սրանից կարելի է բազմաթիվ մտքեր առանձնացնել: 0:07:47.000,0:07:50.000 Սակայն, բացի դա, ես նաև նկատեցի հիմնախնդիրներ իսլամական մշակույթի մեջ: 0:07:50.000,0:07:52.000 Բայց մի բան հետաքրքրաշարժ էր. 0:07:52.000,0:07:55.000 Պարզվեց, որ այդ խնդիրների մեծ մասը հետագայում են առաջացել, 0:07:55.000,0:07:58.000 ոչ թե Իսլամի աստվածային հիմքից, Ղուրանից, 0:07:58.000,0:08:01.000 այլ նորից ավանդույթներից և մտածելակերպից 0:08:01.000,0:08:03.000 կամ Ղուրանի այն մեկնաբանություններից, 0:08:03.000,0:08:05.000 որոնք արվել էին մահմեդականների կողմից Միջնադարում: 0:08:05.000,0:08:07.000 Ղուրանն, օրինակ, 0:08:07.000,0:08:09.000 չի թույլատրում քարկոծելը: 0:08:09.000,0:08:11.000 Պատիժ չկա դասալքության համար: 0:08:11.000,0:08:14.000 Պատիժ չկա անձնական քայլերի համար, ինչպես օրինակ, ալկոհոլային խմիչք օգտագործելը: 0:08:14.000,0:08:18.000 Նման բաները, որոնք կազմում են Իսլամական Օրենքը, 0:08:18.000,0:08:21.000 Իսլամական Օրենքի մտահոգիչ կողմերը 0:08:21.000,0:08:24.000 հետագայում են զարգացել իսլամի հետագա մեկնաբանությունների մեջ: 0:08:24.000,0:08:26.000 Սա նշանակում է, որ այսօր մահմեդականները կարող են 0:08:26.000,0:08:28.000 նայել այդ երևույթնորին և ասել. 0:08:28.000,0:08:30.000 "Մեր կրոնի բուն հիմքը 0:08:30.000,0:08:32.000 այստեղ է, մեզ հետ: 0:08:32.000,0:08:34.000 Դա մեր հավատքն է. և մենք դրան հավատարիմ կլինենք": 0:08:34.000,0:08:36.000 Բայց մենք կարող ենք փոխել դրա մեկնաբանությունը, 0:08:36.000,0:08:39.000 քանի որ այն մեկնաբանվել է միջնադարի ժամանակների ու միջավայրի համապատասխան: 0:08:39.000,0:08:41.000 Հիմա մենք ապրում ենք բազմազան աշխարհում™ 0:08:41.000,0:08:43.000 տարբեր արժեքներով ու տարբեր քաղաքական համակարգերով: 0:08:43.000,0:08:46.000 Այդ մեկնաբանությունը բավականին հնարավոր և իրագործելի է: 0:08:47.000,0:08:50.000 Եթե ես լինեի միակը, ով այսպես է մտածում, 0:08:50.000,0:08:53.000 խնդիրներ կառաջանային: 0:08:53.000,0:08:55.000 Բայց դա բոլորովին այդպես չէ: 0:08:55.000,0:08:58.000 Իրականում, 19-րդ դարից սկսած 0:08:58.000,0:09:01.000 գոյքւթյուն ունի ռևիզիոնիստական, բարեփոխական 0:09:01.000,0:09:03.000 կոչեք ինչպես ուզում եք, 0:09:03.000,0:09:05.000 ավանդույթ, 0:09:05.000,0:09:07.000 միտում իսլամական մտածողության մեջ: 0:09:07.000,0:09:09.000 Եվ նրանք մտավորականները կամ պետական գործիչներն էին 0:09:09.000,0:09:12.000 19րդ, ապա նաև 20-րդ դարերի, 0:09:12.000,0:09:14.000 ովքեր նայում էին հիմնականում Եվրոպային 0:09:14.000,0:09:16.000 և տեսնում, որ Եվրոպան հիացմունքի արժանի շատ բաներ ունի, 0:09:16.000,0:09:18.000 ինչպես օրինակ գիտությունն ու տեխնոլոգիան: 0:09:18.000,0:09:20.000 Բայց ոչ միայն այդ. նաև ժողովրդավարություն, խորհրդարան,. 0:09:20.000,0:09:22.000 ներկայացուցչության գաղափարը, 0:09:22.000,0:09:24.000 հավասար քաղաքացիության գաղափարը: 0:09:24.000,0:09:27.000 Այդ մահմեդական մտածողները, մտավորականներն ու պետական գործիչները 0:09:27.000,0:09:30.000 19-րդ դարի նայում էին Եվրոպային, տեսնում այդ ամենը: 0:09:30.000,0:09:32.000 Նրանք ասում էին. "Ինչու մենք չունենք այդ ամենը" 0:09:32.000,0:09:34.000 Եվ նրանք հայացք էին նետում մահմեդական ավանդույթին, 0:09:34.000,0:09:37.000 տեսնում խնդրահարույց առումները, 0:09:37.000,0:09:40.000 որոնք, սակայն, կրոնի հիմնաքարը չէն, ուստի կարելի է վերաիմաստավորել, 0:09:40.000,0:09:42.000 և Ղուրանը կարող է վերընթերցվել 0:09:42.000,0:09:44.000 ժամանակակից աշխարհում: 0:09:44.000,0:09:46.000 Այդ միտումն 0:09:46.000,0:09:49.000 ընդհանուր առմամբ կոչվում է իսլամական մոդեռնիզմ, 0:09:49.000,0:09:52.000 և այն զարգացվել է մտավորականների ու պետական գործիչների կողմից 0:09:52.000,0:09:54.000 սակայն ոչ թե որպես միայն ինտելեկտուալ գաղափար, 0:09:54.000,0:09:56.000 այլ նաև որպես քաղաքական ծրագիր: 0:09:56.000,0:09:58.000 Ահա թե ինչու փաստորեն 19-րդ դարում 0:09:58.000,0:10:01.000 Օսմանյան կայսրությունը, որն այն ժամանակ ընդգրկում էր ողջ Մերձավոր Արևելքը, 0:10:01.000,0:10:04.000 շատ կարևոր բարեփոխումներ արեց, ինչպես օրինակ 0:10:04.000,0:10:06.000 քրիստոնյաներին ու հրեաներին 0:10:06.000,0:10:08.000 հավասար քաղաքացիություն տալը, 0:10:08.000,0:10:10.000 սահնամադրություն ընդունելը, 0:10:10.000,0:10:12.000 ներկայացուցչական խորհրդարան ընդունելը, 0:10:12.000,0:10:15.000 կրոնի ազատության գաղափարը զարգացնելը: 0:10:15.000,0:10:18.000 Ահա թե ինչու Օսմանյան կայսրությունն իր վերջին տասնամյակներում 0:10:18.000,0:10:20.000 վերածվեց նախա-ժողովրդավարության, 0:10:20.000,0:10:22.000 սահմանադրական միապետության: 0:10:22.000,0:10:25.000 Եվ ազատությունն այդ ժամանակ շատ կարևոր քաղաքական արժեք էր: 0:10:25.000,0:10:27.000 Նմանապես, արաբական աշխարհում 0:10:27.000,0:10:30.000 կար այն, ինչ մեծ արաբ պատմաբան Ալբերտ Հուրանին 0:10:30.000,0:10:32.000 սահմանում է որպես Ազատական Դարաշրջան: 0:10:32.000,0:10:34.000 Նա ունի գիրք ` "Արաբական միտքն Ազատական դարաշրջանում": 0:10:34.000,0:10:36.000 Եվ Ազատական դարաշրջան ասելով նա նկատի ունի 0:10:36.000,0:10:39.000 19-րդ և վաղ 20-րդ դարերը: 0:10:39.000,0:10:42.000 Սա հատկապես գերիշխող ուղղություն էր 0:10:42.000,0:10:44.000 20-րդ դարի սկզբին 0:10:44.000,0:10:48.000 իսլամական մտածողների, պետական գործիչների և աստվածաբանների շրջանում: 0:10:48.000,0:10:50.000 Սակայն մի շատ հետաքրքիր մոդել կա 0:10:50.000,0:10:52.000 20-րդ դարի մյուս ժամանակահատվածում, 0:10:52.000,0:10:54.000 քանի որ մենք տեսնում ենք սուր հետընթաց 0:10:54.000,0:10:56.000 իսլամական մոդեռնիստական ուղղությունում: 0:10:56.000,0:10:58.000 Եվ տվյալ դեպքում 0:10:58.000,0:11:01.000 Իսլամիզմն աճում է 0:11:01.000,0:11:04.000 որպես մի գաղափարախոսություն, որն ավտորիտար է, 0:11:04.000,0:11:06.000 որը բավականին սուր է, 0:11:06.000,0:11:08.000 բավականին հակաարևմտյան 0:11:08.000,0:11:10.000 և որը փորձում է ձևավորել հասարակություն 0:11:10.000,0:11:12.000 ուտոպիական տեսլականի հիման վրա: 0:11:12.000,0:11:15.000 Այսպիսով, իսլամիզմը խնդրահարույց գաղափար է, 0:11:15.000,0:11:17.000 որն առաջացրեց բազմաթիվ հիմնախնդիրներ 0:11:17.000,0:11:20.000 20-րդ դարի իսլամական աշխարհում: 0:11:20.000,0:11:23.000 Եվ նույնիսկ իսլամիզիմի ամենածայրահեղ ձևերը 0:11:23.000,0:11:26.000 հանգեցրին ահաբեկչության ` հանուն իսլամի, 0:11:26.000,0:11:29.000 որն իմ կարծիքով իրականում դեմ է իսլամին, 0:11:29.000,0:11:32.000 սակայն, որոշ ակնհայտորեն ծայրահեղականներ այդպես չէին կարծում: 0:11:32.000,0:11:34.000 Սակայն այստեղ կա մի հետաքրքիր հարց. 0:11:34.000,0:11:37.000 եթե իսլամական մոդեռնիզմն այդքան հայտնի էր 0:11:37.000,0:11:39.000 19-րդ և վաղ 20-րդ դարերում, 0:11:39.000,0:11:41.000 ինչու իսլամիզմը դարձավ այսքան հայտնի 0:11:41.000,0:11:43.000 20-րդ դարի մյուս ժամանակահատվածում: 0:11:43.000,0:11:45.000 Եվ կարծում եմ այս հարցը 0:11:45.000,0:11:47.000 անհրաժեշտ է զգուշորեն քննարկել: 0:11:47.000,0:11:49.000 Եվ իմ գրքում ես այդ հարցին ևս անդրադարձել եմ: 0:11:49.000,0:11:53.000 Եվ ընդհանրապես, պետք չէ լինել հրթիռային գիտնական` դա հասկանալու համար: 0:11:53.000,0:11:55.000 Պետք է ուղղակի նայել 20-րդ դարի քաղաքական պատմությունը 0:11:55.000,0:11:57.000 և կտեսնեք, որ շատ բան է փոխվել: 0:11:57.000,0:11:59.000 Համատեքստն է փոխվել: 0:11:59.000,0:12:01.000 19-րդ դարում, 0:12:01.000,0:12:03.000 երբ մահմեդականները որպես օրինակ Եվրոպային էին նայում, 0:12:03.000,0:12:06.000 նրանք անկախ էին, ավելի ինքնավստահ: 0:12:06.000,0:12:09.000 Վաղ 20-րդ դարում, Օսմանյան կայսրության անկմահ հետ, 0:12:09.000,0:12:12.000 ողջ Մերձավոր Արևելքը գաղութացվեց: 0:12:12.000,0:12:14.000 Եվ երբ ունենք գաղութատիրություն, ի՞նչ ունենք։ 0:12:14.000,0:12:16.000 Ունենք հակա-գաղութատիրություն: 0:12:16.000,0:12:19.000 Այսպիսով, Եվրոպան այլևս նախանձի առարկա չէ, 0:12:19.000,0:12:22.000 այն մի թշնամի է, որին պետք է ընդդիմանալ և որի դեմ պետք է պայքարել: 0:12:22.000,0:12:24.000 Այսպիսով, կա շատ սուր մի հետընթաց 0:12:24.000,0:12:26.000 մահմեդական աշխարհի ազատախոհ հայացքներում 0:12:26.000,0:12:29.000 և այն, ինչ տեսնում եք, ավելի շատ պաշտպանական, 0:12:29.000,0:12:32.000 կոշտ, ռեակցիոն լարվածություն է, 0:12:32.000,0:12:34.000 որը բերեց Արաբական սոցիալիզմի, արաբական նացիոնալիզմի, 0:12:34.000,0:12:37.000 և վերջապես, իսլամական գաղափարախոսության: 0:12:37.000,0:12:40.000 Եվ երբ ավարտվեց գաղութատիրական շրջանը, 0:12:40.000,0:12:42.000 այն, ինչ ստացվեց, 0:12:42.000,0:12:44.000 ընդհանուր առմամբ աշխարհիկ դիկտատորներն էին. 0:12:44.000,0:12:46.000 ովքեր ասում են` իրենք են երկիրը 0:12:46.000,0:12:48.000 սակայն չբերեցին ժողովրդավարություն երկրին 0:12:48.000,0:12:50.000 և հիմնեցին իրենց դիկտատուրան: 0:12:50.000,0:12:53.000 Եվ ես կարծում եմ Արևմուտքը կամ որոշ ուժեր Արևմուտքում, 0:12:53.000,0:12:55.000 մասնավորապես ԱՄՆ-ը, 0:12:55.000,0:12:58.000 գործեցին այդ դիկտատորներին աջակցելու սխալ քայլը` 0:12:58.000,0:13:01.000 նրանց համարելով իրենց շահերի համար ավելի օգտակար: 0:13:01.000,0:13:03.000 Բայց այն փաստը, որ այդ դիկտատորները 0:13:03.000,0:13:05.000 ճնշում էին ժողովրդավարությունն իրենց երկրում, 0:13:05.000,0:13:07.000 և ճնշում էին իսլամական խմբերն իրենց երկրում, 0:13:07.000,0:13:09.000 փաստորեն իսլամիստներին շատ ավելի կոշտ դարձրեց: 0:13:09.000,0:13:11.000 Այսպիսով, 20-րդ դարում 0:13:11.000,0:13:13.000 արաբական աշխարհում ստացվեց այս արատավոր շրջանը, 0:13:13.000,0:13:16.000 որտեղ բռնապետությունը ճնշում է իր իսկ ժողովրդին, 0:13:16.000,0:13:18.000 ներառյալ իսլամական բարեպաշտներին, 0:13:18.000,0:13:21.000 և նրանք արձագանքում են ռեակցիոն կերպով: 0:13:21.000,0:13:23.000 Սակայն կար մի երկիր, 0:13:23.000,0:13:26.000 որը կարողացավ խուսափել կամ զերծ մնալ 0:13:26.000,0:13:28.000 այդ թունավոր շրջանից: 0:13:28.000,0:13:31.000 Եվ դա այն երկիրն է, որտեղից ես եմ. Թուրքիան: 0:13:31.000,0:13:33.000 Թուրքիա երբեք չի գաղութացվել, 0:13:33.000,0:13:36.000 և մնաց անկախ ազգ Օսմանյան կայսրության անկումից հետո: 0:13:36.000,0:13:38.000 Սա մեկ: 0:13:38.000,0:13:41.000 Նրանք չէին կիսում նույն հակա-գաղութային հուզումները, 0:13:41.000,0:13:44.000 որոնք տեսնում ենք տարածաշրջանի մյուս երկրներում: 0:13:44.000,0:13:46.000 Երկրորդ, որն ամենակարևորն է, 0:13:46.000,0:13:48.000 Թուրքիան դարձավ ժողովրդավար 0:13:48.000,0:13:50.000 ավելի վաղ, քան այդ մյուս երկրները: 0:13:50.000,0:13:52.000 1950 թ Թուրքիայում ացկացվեցին առաջին ազատ և արդար ընտրությունները, 0:13:52.000,0:13:55.000 ինչը վերջ դրեց ավելի միահեծան աշխարհիկ ռեժիմին, 0:13:55.000,0:13:57.000 որը Թուրքիայի սկիզբն էր: 0:13:57.000,0:13:59.000 Եվ Թուրքիայում բարեպաշտ մահմեդականները 0:13:59.000,0:14:03.000 տեսան, որ կարող են ընտրելու միջոցով փոխել քաղաքական համակարգը: 0:14:03.000,0:14:06.000 Եվ գիտակցեցին, որ ժողովրդավարությունը համատեղելի է իսլամի հետ, 0:14:06.000,0:14:08.000 համատեղելի իրենց արժեքների հետ, 0:14:08.000,0:14:10.000 և նրանք աջակցեցին ժողովրդավարությանը: 0:14:10.000,0:14:12.000 Սա մի փորձ է, 0:14:12.000,0:14:14.000 որ Մերձավոր Արևելքի ոչ բոլոր մահմեդական ազգերն են ունեցել 0:14:14.000,0:14:16.000 մինչև բոլորովին վերջերս: 0:14:16.000,0:14:18.000 Երկրորդ, անցած երկու տասնամյակներում 0:14:18.000,0:14:21.000 շնորհիվ գլոբալիզացիայի և շուկայական տնտեության, 0:14:21.000,0:14:23.000 շնորհիվ միջին խավի աճի, 0:14:23.000,0:14:25.000 մենք Թուրքիայում տեսնում ենք 0:14:25.000,0:14:29.000 այն, ինչ ես սահմանում եմ որպես իսլամական մոդեռնիզմի վերածնունդ: 0:14:29.000,0:14:32.000 Ավելանում են այն քաղաքային միջին խավի բարեպաշտ մահմեդականները, 0:14:32.000,0:14:34.000 ովքեր, նորից, նայում են իրենց ավանդույթին 0:14:34.000,0:14:37.000 և տեսնում, որ մի շարք խնդիրներ կան այդ ավանդույթում: 0:14:37.000,0:14:40.000 Եվ հասկանում են, որ դրանք պետք է փոխվեն, կասկածի տակ առնվեն և բարեփոխվեն: 0:14:40.000,0:14:42.000 Եվ նրանք նայում են Եվրոպային, 0:14:42.000,0:14:45.000 և կրկին տեսնում մի օրինակ, որին կարելի է հետևել: 0:14:45.000,0:14:47.000 Նրանք տեսնում են մի օրինակ, որից կարելի է ոգեշնչվել: 0:14:47.000,0:14:49.000 Ահա թե ինչու ԵՄ գործընթացը` 0:14:49.000,0:14:51.000 Թուրքիայի ջանքերը միանալու Եվրոմիությանը, 0:14:51.000,0:14:53.000 աջակցություն ունի Թուրքիայի ներսում 0:14:53.000,0:14:55.000 իսլամական բարեպաշտների կողմից, 0:14:55.000,0:14:58.000 մինչդեռ որոշ աշխարհիկ ազգեր դեմ էին դրան: 0:14:58.000,0:15:00.000 Այս գործընթացը մի փոքր մշուշվել է 0:15:00.000,0:15:02.000 այն հանգամաքով, որ ոչ բոլոր եվրոպացիներն են այդքան հյուրընկալ, 0:15:02.000,0:15:05.000 բայց սա մեկ այլ քննարկման թեմա է: 0:15:05.000,0:15:08.000 Սակայն պրո-ԵՄ զգացմունքները Թուրքիայում վերջին տասնամյակի արդյունքում 0:15:08.000,0:15:10.000 դարձել են գրեթե մահմեդական ուղղվածության, 0:15:10.000,0:15:12.000 և աջակցություն ունեն իսլամական լիբերալների կողմից, 0:15:12.000,0:15:15.000 և իհարկե, աշխարհիկ լիբերալների կողմից ևս: 0:15:15.000,0:15:17.000 Եվ, դրա շնորհիվ, 0:15:17.000,0:15:20.000 Թուրքիան կարողացավ ստեղծել հաջողված պատմության օրինակ, 0:15:20.000,0:15:25.000 որում իսլամը և դրա ամենաբարեպաշտ հասկացությունները 0:15:25.000,0:15:27.000 դարձել են ժողովրդավարական խաղի մի մաս, 0:15:27.000,0:15:29.000 և նույնիսկ նպաստում են ժողովրդավարական և տնտեսական 0:15:29.000,0:15:31.000 զարգացմանը երկրի: 0:15:31.000,0:15:34.000 Եվ սա ոգեշնչող օրինակ է հենց հիմա 0:15:34.000,0:15:36.000 որոշ իսլամական շարժումների համար 0:15:36.000,0:15:39.000 կամ արաբական աշխարհի որոշ երկրների համար: 0:15:39.000,0:15:41.000 Պետք է տեսնեիք Արաբական Գարունը, 0:15:41.000,0:15:44.000 որը սկիզբ առավ Թունիսում և Եգիպտոսում: 0:15:44.000,0:15:46.000 Արաբական զանգվածները 0:15:46.000,0:15:48.000 ուղղակի ընդվզեցին իրենց դիկտատորների դեմ: 0:15:48.000,0:15:51.000 Նրանք ժողովրդավարություն էին ուզում, ազատություն էին ուզում: 0:15:51.000,0:15:54.000 Եվ պարզվեց, որ նրանք իսլամիստական հրեշներ չէին, 0:15:54.000,0:15:56.000 որ դիկտատորներն անընդհատ օգտագործում էին 0:15:56.000,0:15:59.000 իրենց վարչակաչգն արդարացնելու համար: 0:15:59.000,0:16:02.000 Նրանք ասում էին . "Մենք ցանկանում ենք ազատություն, մենք ցանկանում ենք ժողովրդավարություն: 0:16:02.000,0:16:04.000 Մենք մահմեդական հավատացյալներ ենք, 0:16:04.000,0:16:07.000 բայց մենք ցանկանում ենք ապրել որպես ազատ մարդիկ ազատ հասարակությունում": 0:16:07.000,0:16:09.000 Իհարկե, սա երկար ճանապարհ է, 0:16:09.000,0:16:11.000 Ժողովրդավարության մեկ գիշերում չես հասնի, 0:16:11.000,0:16:13.000 այն գործընթաց է: 0:16:13.000,0:16:15.000 Սակայն սա խոստումնալից ժամանակաշրջան է 0:16:15.000,0:16:17.000 մահմեդական աշխարհում: 0:16:17.000,0:16:19.000 Եվ ես հավատում եմ, որ իսլամական մոդեռնիզմը, 0:16:19.000,0:16:21.000 որը սկիզբ առավ 19-րդ դարում, 0:16:21.000,0:16:23.000 բայց որը հետընթաց ունեցավ 20-րդ դարում 0:16:23.000,0:16:25.000 մահմեդական աշխարհի քաղաքական խնդիրների պատճառով, 0:16:25.000,0:16:27.000 վերածնունդ է ապրում: 0:16:27.000,0:16:30.000 Եվ կարծում եմ, դրանից բխող հաղորդագրություն 0:16:30.000,0:16:32.000 կլինի այն, որ իսլամը, 0:16:32.000,0:16:35.000 չնայած Արևմուտքի որոշ թերահավատների, 0:16:35.000,0:16:37.000 իր մեջ ունի պոտենցիալ 0:16:37.000,0:16:40.000 ստեղծելու իր ուրույն ճանապարհը դեպի ժողովրդավարություն, ստեղծելու իր ուրույն ճանապարհը դեպի լիբերալիզմ, 0:16:40.000,0:16:42.000 ստեղծելու իր ուրույն ճանապարհը դեպի ազատություն: 0:16:42.000,0:16:44.000 Նրանց պետք է թույլ տալ աշխատել դրա համար: 0:16:44.000,0:16:46.000 Անչափ շնորհակալություն: 0:16:46.000,0:16:50.000 (Ծափահարություններ)