WEBVTT 00:00:00.000 --> 00:00:02.000 Մի քանի շաբաթ առաջ 00:00:02.000 --> 00:00:05.000 ես հնարավորություն ունեցա այցելել Սաուդյան Արաբիա 00:00:05.000 --> 00:00:08.000 Եվ առաջին բանը, որ ցանկացա անել որպես մահմեդական, 00:00:08.000 --> 00:00:10.000 Մեքքա գնալ և Քաաբա այցելելն էր` 00:00:10.000 --> 00:00:12.000 Իսլամի ամենակարևոր սրբատեղին: 00:00:12.000 --> 00:00:14.000 Եվ ես արեցի դա. հագա իմ ծիսական հագուստը, 00:00:14.000 --> 00:00:16.000 գնացի Սուրբ Մզկիթ, 00:00:16.000 --> 00:00:18.000 աղոթեցի, 00:00:18.000 --> 00:00:20.000 հետևեցի բոլոր ծեսերին, 00:00:20.000 --> 00:00:22.000 Եվ միաժամանակ 00:00:22.000 --> 00:00:24.000 բացի այդ ամբողջ հոգևոր արարողակարգից, 00:00:24.000 --> 00:00:26.000 Քաաբայում տեսա մի աշխարհիկ երևույթ, 00:00:26.000 --> 00:00:28.000 որն ինձ շատ հետաքրքրեց: 00:00:28.000 --> 00:00:30.000 Չկար սեռերի բաժանում: 00:00:30.000 --> 00:00:32.000 Այլ կերպ ասած, տղամարդիկ և կանայք 00:00:32.000 --> 00:00:34.000 միասին էին պաշտամունք անում: 00:00:34.000 --> 00:00:36.000 Նրանք միասին էին Թաուաֆի ժամանակ` 00:00:36.000 --> 00:00:39.000 Քաաբայի շուրջ քայլելիս: 00:00:39.000 --> 00:00:41.000 Նրանք միասին էին աղոթելիս: NOTE Paragraph 00:00:41.000 --> 00:00:44.000 Եվ եթե մտածում եք` ինչու է սա ընդհանրապես հետաքրքիր, 00:00:44.000 --> 00:00:47.000 ապա պետք է Սաուդյան Արաբիայի մյուս մասերում լինեք, 00:00:47.000 --> 00:00:49.000 քանի որ այս երկիրը 00:00:49.000 --> 00:00:52.000 կտրուկ կերպով բաժանված է սեռերի միջև: 00:00:52.000 --> 00:00:54.000 Այլ կերպ ասած, 00:00:54.000 --> 00:00:56.000 որպես տղամարդ, դու ուղղակի չպետք է գտնվես 00:00:56.000 --> 00:00:58.000 կնոջ հետ միևնույն ֆիզիկական տարածությունում: 00:00:58.000 --> 00:01:00.000 Եվ դա ես նկատեցի շատ զավեշտալի կերպով: 00:01:00.000 --> 00:01:02.000 Ես մեկնեցի Քաաբաից 00:01:02.000 --> 00:01:04.000 Մեքքայի կենտրնում ինչ-որ բան ուտելու համար: 00:01:04.000 --> 00:01:06.000 Ուղևորվեցի մոտակա Բուրգեր Քինգ ռեստորան: 00:01:06.000 --> 00:01:08.000 Երբ գնացի այնտեղ, 00:01:08.000 --> 00:01:10.000 նկատեցի, որ կար տղամարդկանց բաժին, 00:01:10.000 --> 00:01:13.000 որը զգուշորեն առանձնացված էր կանանց բաժնից: 00:01:13.000 --> 00:01:16.000 Եվ ես պետք է վճարեի, պատվիրեի և ուտեի տղամարդկանց բաժնում: 00:01:16.000 --> 00:01:18.000 "Զավեշտալի է", - ասացի ինքս ինձ, - 00:01:18.000 --> 00:01:21.000 "դու կարող ես խառնվել հակառակ սեռի հետ Սուրբ Քաաբայում, 00:01:21.000 --> 00:01:23.000 իսկ Բուրգեր Քինգում` ոչ: NOTE Paragraph 00:01:23.000 --> 00:01:25.000 Բավականին հեգնական է: 00:01:25.000 --> 00:01:28.000 Բացի հեգնական լինելուց, այն նաև իմ կարծիքով շատ բան է ասում: 00:01:28.000 --> 00:01:31.000 Քանի որ Քաաբան և դրա շուրջ ծեսերը 00:01:31.000 --> 00:01:34.000 Իսլամի վաղ շրջանի մասունքներ են, 00:01:34.000 --> 00:01:36.000 Մուհամեդ մարգարեի շրջանից: 00:01:36.000 --> 00:01:38.000 Եվ եթե այդ ժամանակ մեծ շեշտադրում լիներ 00:01:38.000 --> 00:01:40.000 առանձնացնելու տղամարդկանց և կանանց, 00:01:40.000 --> 00:01:43.000 Քաաբայի շուրջ ծեսերը կկատարվեին համապատասխանաբար: 00:01:43.000 --> 00:01:45.000 Սակայն, ըստ երևույթին, դա հարց չէր այն ժամանակ: 00:01:45.000 --> 00:01:47.000 Այսպիսով, ծեսերը այդպես էին: 00:01:47.000 --> 00:01:49.000 Սա նույնպես, կարծում եմ, հաստատվում է 00:01:49.000 --> 00:01:51.000 այն փաստով, որ կանանց մեկուսացումը 00:01:51.000 --> 00:01:53.000 բաժանված հասարակություն ստեղծելու գործում 00:01:53.000 --> 00:01:56.000 չեք գտնի Ղուրանում, 00:01:56.000 --> 00:01:58.000 իսլամի առանցքում, 00:01:58.000 --> 00:02:00.000 իսլամի սուրբ առանցքում, 00:02:00.000 --> 00:02:03.000 որին հավասարապես հավատում են բոլոր մահմեդականները, այդ թվում և ես: 00:02:03.000 --> 00:02:05.000 Եվ կարծում եմ, պատահական չէ, 00:02:05.000 --> 00:02:07.000 որ դուք չեք գտնի այս գաղափարը 00:02:07.000 --> 00:02:09.000 իսլամի բուն ծագման մեջ: 00:02:09.000 --> 00:02:11.000 Որովհետև շատ գիտնականներ, 00:02:11.000 --> 00:02:13.000 ովքեր ուսումնասիրում են մահմեդական մտքի պատմություն, 00:02:13.000 --> 00:02:15.000 թե մահմեդական, թե արևմտյան գիտնականներ, 00:02:15.000 --> 00:02:17.000 կարծում են, որ 00:02:17.000 --> 00:02:19.000 կանանց և տղամարդկանց ֆիզիկապես բաժանելու սովորությունը 00:02:19.000 --> 00:02:22.000 եկավ իսլամի հետագա զարգացման արդյունքում, 00:02:22.000 --> 00:02:24.000 երբ մահմեդականները ընդունեցին 00:02:24.000 --> 00:02:27.000 Մերձավոր Արևելքի նախկին որոշ մշակույթներ և ավանդույթներ: 00:02:27.000 --> 00:02:29.000 Կանանց մեկուսացումն իրականում 00:02:29.000 --> 00:02:31.000 բյուզանդական և պարսկական սովորույթ էր, 00:02:31.000 --> 00:02:34.000 և մահմեդականներն այն ընդունելով, 00:02:34.000 --> 00:02:36.000 դարձրեցին իրենց կրոնի մի մաս: NOTE Paragraph 00:02:36.000 --> 00:02:38.000 Իրականում սա միայն մի օրինակ է 00:02:38.000 --> 00:02:40.000 շատ ավելի մեծ մի երևույթի: 00:02:40.000 --> 00:02:43.000 Այն, ինչ այսօր մենք անվանում ենք մահմեդական օրենք կամ հատկապես մահմեդական մշակույթ, 00:02:43.000 --> 00:02:45.000 և իսկապես գոյություն ունեն բազմաթիվ իսլամական մշակույթներ, 00:02:45.000 --> 00:02:47.000 Սաուդյան Արաբիայինը շատ տարբեր է 00:02:47.000 --> 00:02:50.000 այնտեղից, որտեղից ես եմ գալիս` Ստամբուլ կամ Թուրքիա: 00:02:50.000 --> 00:02:52.000 Այնուամենայնիվ, 00:02:52.000 --> 00:02:54.000 եթե խոսում եք մահմեդական մշակույթի մասին, 00:02:54.000 --> 00:02:56.000 այն ունի առանցք, աստվածային հաղորդագրություն, 00:02:56.000 --> 00:02:58.000 որը հիմք դրեց կրոնին, 00:02:58.000 --> 00:03:00.000 սակայն հետագայում բազմաթիվ ավանդույթներ, ընկալումներ, 00:03:00.000 --> 00:03:03.000 շատ սովորույթներ ավելացվեցին դրա վրա: 00:03:03.000 --> 00:03:06.000 Եվ դրանք Մերձավոր Արևելքի ավանդույթներն էին, միջնադարյան ավանդույթներ: NOTE Paragraph 00:03:07.000 --> 00:03:10.000 Եվ երկու կարևոր հաղորդագրություն կամ երկու դասեր կան, որ 00:03:10.000 --> 00:03:13.000 պետք է վերցնենք այդ իրականությունից: 00:03:13.000 --> 00:03:15.000 Նախևառաջ, մահմեդականները, 00:03:15.000 --> 00:03:18.000 բարեպաշտ, պահպանողական, հավատացյալ մահմեդականները, ովքեր ցանկանում են հավատարիմ լինել իրենց կրոնին, 00:03:18.000 --> 00:03:21.000 չպետք է կառչեն իրենց մշակույթում առկա ամեն ինչից, 00:03:21.000 --> 00:03:23.000 մտածելով, որ այն աստվածայնորեն պարտադիր է: 00:03:23.000 --> 00:03:25.000 Միգուցե որոշ բաներ վատ ավանդույթներ են 00:03:25.000 --> 00:03:27.000 և պետք է փոխվեն: 00:03:27.000 --> 00:03:29.000 Մյուս կողմից, Արևմուտքի բնակիչները, 00:03:29.000 --> 00:03:31.000 ովքեր նայում են մահմեդական մշակույթին, 00:03:31.000 --> 00:03:33.000 և տեսնում որոշ անհանգստացնող հանգամանքներ, 00:03:33.000 --> 00:03:36.000 չպետք է պատրաստակամորեն հետևություն անեն, որ սա այն է, ինչ իսլամն է սահմանում: 00:03:36.000 --> 00:03:38.000 Միգուցե մերձվորարևելյան մշակույթն է, որ 00:03:38.000 --> 00:03:40.000 շփոթում են իսլամի հետ: NOTE Paragraph 00:03:40.000 --> 00:03:43.000 Գոյություն ունի սովորույթ, որը կոչվում է կնոջ թլփատում: 00:03:43.000 --> 00:03:46.000 Սա մի սարսափելի, ահավոր երևույթ է: 00:03:46.000 --> 00:03:48.000 Իրականում սա վիրահատություն է, 00:03:48.000 --> 00:03:51.000 որը կանանց զրկում է սեռական հաճույքից: 00:03:51.000 --> 00:03:53.000 Եվ Արևմուտքի բնակիչները, եվրոպացիներն ու ամերիկացիները, 00:03:53.000 --> 00:03:56.000 ովքեր նախկինում չգիտեին սրա մասին, 00:03:56.000 --> 00:03:58.000 հանդիպեցին այս սովորույթին 00:03:58.000 --> 00:04:00.000 որոշ մահմեդական համայնքներում, 00:04:00.000 --> 00:04:02.000 ովքեր ներգաղթել էին հյուսիսային Աֆրիկայից: 00:04:02.000 --> 00:04:05.000 Եվ նրաք մտածեցին. "Օ, ինչ սարսափելի կրոն է սա, 00:04:05.000 --> 00:04:07.000 որը սահմանում է նման բան": 00:04:07.000 --> 00:04:09.000 Սակայն երբ նայում եք կնոջ թլփատմանը, 00:04:09.000 --> 00:04:11.000 տեսնում եք, որ դա իսլամի հետ կապ չունի, 00:04:11.000 --> 00:04:13.000 այլ ուղղակի հյուսւսաֆրիկյան սովորույթ է, 00:04:13.000 --> 00:04:15.000 որը նախորդում է իսլամին: 00:04:15.000 --> 00:04:17.000 Այն գոյություն ուներ հազարավոր տարիներ: 00:04:17.000 --> 00:04:20.000 Եվ, բնականաբար, որոշ մահմեդականներ հետևում են այդ սովորույթին: 00:04:20.000 --> 00:04:23.000 Հյուսիսային Աֆրիկայի մահմեդականները, ոչ թե այլ վայրերի: 00:04:23.000 --> 00:04:26.000 Սակայն Հյուսիսային Աֆրիկայի ոչ-մահմեդական համայնքները` 00:04:26.000 --> 00:04:28.000 անիմիստները, նույնիսկ որոշ քրիստոնյաներ, 00:04:28.000 --> 00:04:30.000 և նույնիսկ հրեական մի ցեղ Հյուսիսային Աֆրիկայում 00:04:30.000 --> 00:04:33.000 հետևում է թլփատման ավանդույթին: 00:04:33.000 --> 00:04:36.000 Այսպիսով, այն, ինչ թվում է խնդիր 00:04:36.000 --> 00:04:38.000 իսլամական կրոնի մեջ, 00:04:38.000 --> 00:04:40.000 կարող է պարզվել, որ ավանդույթ է, 00:04:40.000 --> 00:04:42.000 որին հետևում են մահմեդականները: NOTE Paragraph 00:04:42.000 --> 00:04:44.000 Նույնը կարելի է ասել նաև պատվո սպանությունների մասին, 00:04:44.000 --> 00:04:47.000 որը արևմտյան լրատվամիջոցների հերթական թեմաներից է, 00:04:47.000 --> 00:04:50.000 և որը, իհարկե, սարսափելի ավանդույթ է: 00:04:50.000 --> 00:04:53.000 Եվ մենք իսկապես տեսնում ենք այդ ավանդույթը որոշ մահմեդական համայնքներում: 00:04:53.000 --> 00:04:56.000 Սակայն Մերձավոր Արևելքի ոչ մահմեդական համայնքներում, 00:04:56.000 --> 00:04:58.000 ինչպես օրինակ քրիստոնեական կամ արևելյան համայնքում, 00:04:58.000 --> 00:05:00.000 տեսնում ենք նույն սովորույթը: 00:05:00.000 --> 00:05:02.000 Մենք ունեցանք պատվո սպանության դժբախտ մի դեպք 00:05:02.000 --> 00:05:04.000 Թուրքիայի հայկական համայնքում 00:05:04.000 --> 00:05:06.000 մի քանի ամիս առաջ: NOTE Paragraph 00:05:06.000 --> 00:05:08.000 Սրանք ընդհանուր մշակույթի դեպքեր են, 00:05:08.000 --> 00:05:11.000 բայց ես նաև շատ հետաքրքրված եմ քաղաքական մշակույթով, 00:05:11.000 --> 00:05:14.000 և արդյոք ազատությունն ու ժողովրդավարությունը գնահատվում են, 00:05:14.000 --> 00:05:17.000 թե գոյություն ունի ավտորիտար քաղաքական մշակույթ, 00:05:17.000 --> 00:05:20.000 որի դեպքում պետությունը քաղաքացիներին պարտադրում է որոշ բաներ: 00:05:20.000 --> 00:05:22.000 Եվ գաղտնիք չէ, 00:05:22.000 --> 00:05:24.000 որ Մերձավոր Արևելքի բազմաթիվ մահմեդական շարժումներ 00:05:24.000 --> 00:05:26.000 հակված են լինել ավտորիտար, 00:05:26.000 --> 00:05:29.000 և որոշ այսպես կոչված "մահմեդական վարչակարգեր", 00:05:29.000 --> 00:05:31.000 ինչպիսիք են Սաուդյան Արաբիան, Իրանը, 00:05:31.000 --> 00:05:34.000 և վատագույն դեպքը Թալիբանն էր Աֆղանստանում, 00:05:34.000 --> 00:05:36.000 կասկած չկա, որ նրանք բավականին ավտորիտար են: NOTE Paragraph 00:05:36.000 --> 00:05:38.000 Օրինակ, Սաուդյան Արաբիայում 00:05:38.000 --> 00:05:41.000 գոյություն ունի մի երևույթ, որը կոչվում է կրոնական ոստիկանություն: 00:05:41.000 --> 00:05:43.000 Եվ այդ կրոնական ոստիկանությունը պարտադրում է 00:05:43.000 --> 00:05:45.000 մահմեդական ենթադրյալ կենսակերպը 00:05:45.000 --> 00:05:47.000 բոլոր քաղաքացիներին, ուժով, 00:05:47.000 --> 00:05:49.000 ինչպես օրինակ կանայք ստիպված են ծածկել իրենց գլուխները, 00:05:49.000 --> 00:05:52.000 կրել հիջաբ, մահմեդական գլխաշոր: 00:05:52.000 --> 00:05:54.000 Այսօր դա բավականին ավտորիտար է, 00:05:54.000 --> 00:05:57.000 և մեկն է այն երևույթներից, որ ես խիստ քննադատում եմ: 00:05:57.000 --> 00:06:00.000 Բայց երբ գիտակցեցի, 00:06:00.000 --> 00:06:02.000 որ ոչ մահմեդական 00:06:02.000 --> 00:06:05.000 կամ ոչ-մահմեդական-մտածելակերպով դերակատարները նույն տարածքում 00:06:05.000 --> 00:06:07.000 երբեմն նույն կերպ էին վարվում, 00:06:07.000 --> 00:06:09.000 գիտակցեցի, որ միգուցե խնդիրը 00:06:09.000 --> 00:06:12.000 կայանում է ողջ տարածաշրջանի քաղաքական մշակույթի մեջ, ոչ թե իսլամի: 00:06:12.000 --> 00:06:15.000 Թույլ տվեք մի օրինակ բերել. Ես Թուրքիայից եմ, 00:06:15.000 --> 00:06:17.000 որը գերաշխարհիկ պետություն է, 00:06:17.000 --> 00:06:19.000 դեռ բոլորովին վերջերս 00:06:19.000 --> 00:06:22.000 գոյություն ուներ այն, ինչ կոչում եմ աշխարհիկ ոստիկանություն, 00:06:22.000 --> 00:06:25.000 որը պահպանում էր համալսարանները 00:06:25.000 --> 00:06:27.000 գլխաշորով ուսանողներից: 00:06:27.000 --> 00:06:30.000 Այլ կերպ ասած, նրանք պարտադրում էին ուսանողներին 00:06:30.000 --> 00:06:32.000 գլուխները չծածկել: 00:06:32.000 --> 00:06:34.000 Եվ ես կարծում եմ, որ ստիպել մարդկանց չծածկել իրենց գլուխները 00:06:34.000 --> 00:06:37.000 այնքան բռնապետական է, որքան ստիպել ծածկել: 00:06:37.000 --> 00:06:39.000 Դա պետք է լինի քաղաքացու որոշումը: NOTE Paragraph 00:06:39.000 --> 00:06:41.000 Սակայն երբ ես դա տեսա, մտածեցի. 00:06:41.000 --> 00:06:43.000 "Միգուցե խնդիրը 00:06:43.000 --> 00:06:45.000 ուղղակի տարածաշրջանում ավտորիտար մշակույթն է, 00:06:45.000 --> 00:06:47.000 և որոշ մահմեդականներ կրել են այդ ազդեցությունը" 00:06:47.000 --> 00:06:50.000 Սակայն աշխարհիկ մտածելակերպ ունեցող անձինք ևս կարող են կրել այդ ազդեցությունը: 00:06:50.000 --> 00:06:52.000 Միգուցե դա քաղաքական մշակույթի հիմնախնդիր է, 00:06:52.000 --> 00:06:54.000 և մենք պետք է մտածենք 00:06:54.000 --> 00:06:56.000 ինչպես փոփոխել քաղաքական մշակույթը: 00:06:56.000 --> 00:06:58.000 Սրանք են այն հարցերից մի քանիսը, 00:06:58.000 --> 00:07:00.000 որոնք կային իմ մտքում մի քանի տարի առաջ, 00:07:00.000 --> 00:07:02.000 երբ նստեցի գիրք գրելու: 00:07:02.000 --> 00:07:04.000 Ես ասացի. "Լավ, ես հետազոտություն կիրականացնեմ, 00:07:04.000 --> 00:07:09.000 թե ինչպես է իսլամը դարձել այն, ինչ այժմ է, 00:07:09.000 --> 00:07:11.000 ինչ ճանապարհներ է անցել, 00:07:11.000 --> 00:07:13.000 և ինչ ճանապարհներ կարող էր անցնել: 00:07:13.000 --> 00:07:18.000 Գրքի անվանումն է "Իսլամն առանց ծայրահեղությունների. Մահմեդական դեպք ազատության համար": 00:07:18.000 --> 00:07:20.000 Եվ ինչպես ենթավերնագիրն է հուշում, 00:07:20.000 --> 00:07:23.000 ես ուսումնասիրեցի իսլամական ավանդույթն ու իսլամական միտքի պատմությունը 00:07:23.000 --> 00:07:25.000 անհատի ազատության տեսանկյունից 00:07:25.000 --> 00:07:27.000 և փորձեցի գտնել` որոնք են ուժեղ կողմերը 00:07:27.000 --> 00:07:29.000 անհատի ազատության տեսանկյունից: NOTE Paragraph 00:07:29.000 --> 00:07:31.000 Եվ այդ ուժեղ կողմերը գոյություն ունեն իսլամական ավանդույթում: 00:07:31.000 --> 00:07:34.000 Իսլամը իրականում, որպես միաստված կրոն, 00:07:34.000 --> 00:07:38.000 որը սահմանեց մարդուն որպես պատասխանատու էակ, 00:07:38.000 --> 00:07:40.000 ստեղծեց անհատի գաղափարը Մերձավոր Արևելքում 00:07:40.000 --> 00:07:43.000 և փրկեց այն համայնքայնությունից` կոլեկտիվիզմից 00:07:43.000 --> 00:07:45.000 ցեղի: 00:07:45.000 --> 00:07:47.000 Սրանից կարելի է բազմաթիվ մտքեր առանձնացնել: 00:07:47.000 --> 00:07:50.000 Սակայն, բացի դա, ես նաև նկատեցի հիմնախնդիրներ իսլամական մշակույթի մեջ: 00:07:50.000 --> 00:07:52.000 Բայց մի բան հետաքրքրաշարժ էր. 00:07:52.000 --> 00:07:55.000 Պարզվեց, որ այդ խնդիրների մեծ մասը հետագայում են առաջացել, 00:07:55.000 --> 00:07:58.000 ոչ թե Իսլամի աստվածային հիմքից, Ղուրանից, 00:07:58.000 --> 00:08:01.000 այլ նորից ավանդույթներից և մտածելակերպից 00:08:01.000 --> 00:08:03.000 կամ Ղուրանի այն մեկնաբանություններից, 00:08:03.000 --> 00:08:05.000 որոնք արվել էին մահմեդականների կողմից Միջնադարում: 00:08:05.000 --> 00:08:07.000 Ղուրանն, օրինակ, 00:08:07.000 --> 00:08:09.000 չի թույլատրում քարկոծելը: 00:08:09.000 --> 00:08:11.000 Պատիժ չկա դասալքության համար: 00:08:11.000 --> 00:08:14.000 Պատիժ չկա անձնական քայլերի համար, ինչպես օրինակ, ալկոհոլային խմիչք օգտագործելը: 00:08:14.000 --> 00:08:18.000 Նման բաները, որոնք կազմում են Իսլամական Օրենքը, 00:08:18.000 --> 00:08:21.000 Իսլամական Օրենքի մտահոգիչ կողմերը 00:08:21.000 --> 00:08:24.000 հետագայում են զարգացել իսլամի հետագա մեկնաբանությունների մեջ: 00:08:24.000 --> 00:08:26.000 Սա նշանակում է, որ այսօր մահմեդականները կարող են 00:08:26.000 --> 00:08:28.000 նայել այդ երևույթնորին և ասել. 00:08:28.000 --> 00:08:30.000 "Մեր կրոնի բուն հիմքը 00:08:30.000 --> 00:08:32.000 այստեղ է, մեզ հետ: 00:08:32.000 --> 00:08:34.000 Դա մեր հավատքն է. և մենք դրան հավատարիմ կլինենք": 00:08:34.000 --> 00:08:36.000 Բայց մենք կարող ենք փոխել դրա մեկնաբանությունը, 00:08:36.000 --> 00:08:39.000 քանի որ այն մեկնաբանվել է միջնադարի ժամանակների ու միջավայրի համապատասխան: 00:08:39.000 --> 00:08:41.000 Հիմա մենք ապրում ենք բազմազան աշխարհում™ 00:08:41.000 --> 00:08:43.000 տարբեր արժեքներով ու տարբեր քաղաքական համակարգերով: 00:08:43.000 --> 00:08:46.000 Այդ մեկնաբանությունը բավականին հնարավոր և իրագործելի է: NOTE Paragraph 00:08:47.000 --> 00:08:50.000 Եթե ես լինեի միակը, ով այսպես է մտածում, 00:08:50.000 --> 00:08:53.000 խնդիրներ կառաջանային: 00:08:53.000 --> 00:08:55.000 Բայց դա բոլորովին այդպես չէ: 00:08:55.000 --> 00:08:58.000 Իրականում, 19-րդ դարից սկսած 00:08:58.000 --> 00:09:01.000 գոյքւթյուն ունի ռևիզիոնիստական, բարեփոխական 00:09:01.000 --> 00:09:03.000 կոչեք ինչպես ուզում եք, 00:09:03.000 --> 00:09:05.000 ավանդույթ, 00:09:05.000 --> 00:09:07.000 միտում իսլամական մտածողության մեջ: 00:09:07.000 --> 00:09:09.000 Եվ նրանք մտավորականները կամ պետական գործիչներն էին 00:09:09.000 --> 00:09:12.000 19րդ, ապա նաև 20-րդ դարերի, 00:09:12.000 --> 00:09:14.000 ովքեր նայում էին հիմնականում Եվրոպային 00:09:14.000 --> 00:09:16.000 և տեսնում, որ Եվրոպան հիացմունքի արժանի շատ բաներ ունի, 00:09:16.000 --> 00:09:18.000 ինչպես օրինակ գիտությունն ու տեխնոլոգիան: 00:09:18.000 --> 00:09:20.000 Բայց ոչ միայն այդ. նաև ժողովրդավարություն, խորհրդարան,. 00:09:20.000 --> 00:09:22.000 ներկայացուցչության գաղափարը, 00:09:22.000 --> 00:09:24.000 հավասար քաղաքացիության գաղափարը: 00:09:24.000 --> 00:09:27.000 Այդ մահմեդական մտածողները, մտավորականներն ու պետական գործիչները 00:09:27.000 --> 00:09:30.000 19-րդ դարի նայում էին Եվրոպային, տեսնում այդ ամենը: 00:09:30.000 --> 00:09:32.000 Նրանք ասում էին. "Ինչու մենք չունենք այդ ամենը" 00:09:32.000 --> 00:09:34.000 Եվ նրանք հայացք էին նետում մահմեդական ավանդույթին, 00:09:34.000 --> 00:09:37.000 տեսնում խնդրահարույց առումները, 00:09:37.000 --> 00:09:40.000 որոնք, սակայն, կրոնի հիմնաքարը չէն, ուստի կարելի է վերաիմաստավորել, 00:09:40.000 --> 00:09:42.000 և Ղուրանը կարող է վերընթերցվել 00:09:42.000 --> 00:09:44.000 ժամանակակից աշխարհում: NOTE Paragraph 00:09:44.000 --> 00:09:46.000 Այդ միտումն 00:09:46.000 --> 00:09:49.000 ընդհանուր առմամբ կոչվում է իսլամական մոդեռնիզմ, 00:09:49.000 --> 00:09:52.000 և այն զարգացվել է մտավորականների ու պետական գործիչների կողմից 00:09:52.000 --> 00:09:54.000 սակայն ոչ թե որպես միայն ինտելեկտուալ գաղափար, 00:09:54.000 --> 00:09:56.000 այլ նաև որպես քաղաքական ծրագիր: 00:09:56.000 --> 00:09:58.000 Ահա թե ինչու փաստորեն 19-րդ դարում 00:09:58.000 --> 00:10:01.000 Օսմանյան կայսրությունը, որն այն ժամանակ ընդգրկում էր ողջ Մերձավոր Արևելքը, 00:10:01.000 --> 00:10:04.000 շատ կարևոր բարեփոխումներ արեց, ինչպես օրինակ 00:10:04.000 --> 00:10:06.000 քրիստոնյաներին ու հրեաներին 00:10:06.000 --> 00:10:08.000 հավասար քաղաքացիություն տալը, 00:10:08.000 --> 00:10:10.000 սահնամադրություն ընդունելը, 00:10:10.000 --> 00:10:12.000 ներկայացուցչական խորհրդարան ընդունելը, 00:10:12.000 --> 00:10:15.000 կրոնի ազատության գաղափարը զարգացնելը: 00:10:15.000 --> 00:10:18.000 Ահա թե ինչու Օսմանյան կայսրությունն իր վերջին տասնամյակներում 00:10:18.000 --> 00:10:20.000 վերածվեց նախա-ժողովրդավարության, 00:10:20.000 --> 00:10:22.000 սահմանադրական միապետության: 00:10:22.000 --> 00:10:25.000 Եվ ազատությունն այդ ժամանակ շատ կարևոր քաղաքական արժեք էր: NOTE Paragraph 00:10:25.000 --> 00:10:27.000 Նմանապես, արաբական աշխարհում 00:10:27.000 --> 00:10:30.000 կար այն, ինչ մեծ արաբ պատմաբան Ալբերտ Հուրանին 00:10:30.000 --> 00:10:32.000 սահմանում է որպես Ազատական Դարաշրջան: 00:10:32.000 --> 00:10:34.000 Նա ունի գիրք ` "Արաբական միտքն Ազատական դարաշրջանում": 00:10:34.000 --> 00:10:36.000 Եվ Ազատական դարաշրջան ասելով նա նկատի ունի 00:10:36.000 --> 00:10:39.000 19-րդ և վաղ 20-րդ դարերը: 00:10:39.000 --> 00:10:42.000 Սա հատկապես գերիշխող ուղղություն էր 00:10:42.000 --> 00:10:44.000 20-րդ դարի սկզբին 00:10:44.000 --> 00:10:48.000 իսլամական մտածողների, պետական գործիչների և աստվածաբանների շրջանում: 00:10:48.000 --> 00:10:50.000 Սակայն մի շատ հետաքրքիր մոդել կա 00:10:50.000 --> 00:10:52.000 20-րդ դարի մյուս ժամանակահատվածում, 00:10:52.000 --> 00:10:54.000 քանի որ մենք տեսնում ենք սուր հետընթաց 00:10:54.000 --> 00:10:56.000 իսլամական մոդեռնիստական ուղղությունում: 00:10:56.000 --> 00:10:58.000 Եվ տվյալ դեպքում 00:10:58.000 --> 00:11:01.000 Իսլամիզմն աճում է 00:11:01.000 --> 00:11:04.000 որպես մի գաղափարախոսություն, որն ավտորիտար է, 00:11:04.000 --> 00:11:06.000 որը բավականին սուր է, 00:11:06.000 --> 00:11:08.000 բավականին հակաարևմտյան 00:11:08.000 --> 00:11:10.000 և որը փորձում է ձևավորել հասարակություն 00:11:10.000 --> 00:11:12.000 ուտոպիական տեսլականի հիման վրա: NOTE Paragraph 00:11:12.000 --> 00:11:15.000 Այսպիսով, իսլամիզմը խնդրահարույց գաղափար է, 00:11:15.000 --> 00:11:17.000 որն առաջացրեց բազմաթիվ հիմնախնդիրներ 00:11:17.000 --> 00:11:20.000 20-րդ դարի իսլամական աշխարհում: 00:11:20.000 --> 00:11:23.000 Եվ նույնիսկ իսլամիզիմի ամենածայրահեղ ձևերը 00:11:23.000 --> 00:11:26.000 հանգեցրին ահաբեկչության ` հանուն իսլամի, 00:11:26.000 --> 00:11:29.000 որն իմ կարծիքով իրականում դեմ է իսլամին, 00:11:29.000 --> 00:11:32.000 սակայն, որոշ ակնհայտորեն ծայրահեղականներ այդպես չէին կարծում: 00:11:32.000 --> 00:11:34.000 Սակայն այստեղ կա մի հետաքրքիր հարց. 00:11:34.000 --> 00:11:37.000 եթե իսլամական մոդեռնիզմն այդքան հայտնի էր 00:11:37.000 --> 00:11:39.000 19-րդ և վաղ 20-րդ դարերում, 00:11:39.000 --> 00:11:41.000 ինչու իսլամիզմը դարձավ այսքան հայտնի 00:11:41.000 --> 00:11:43.000 20-րդ դարի մյուս ժամանակահատվածում: 00:11:43.000 --> 00:11:45.000 Եվ կարծում եմ այս հարցը 00:11:45.000 --> 00:11:47.000 անհրաժեշտ է զգուշորեն քննարկել: 00:11:47.000 --> 00:11:49.000 Եվ իմ գրքում ես այդ հարցին ևս անդրադարձել եմ: 00:11:49.000 --> 00:11:53.000 Եվ ընդհանրապես, պետք չէ լինել հրթիռային գիտնական` դա հասկանալու համար: 00:11:53.000 --> 00:11:55.000 Պետք է ուղղակի նայել 20-րդ դարի քաղաքական պատմությունը 00:11:55.000 --> 00:11:57.000 և կտեսնեք, որ շատ բան է փոխվել: 00:11:57.000 --> 00:11:59.000 Համատեքստն է փոխվել: NOTE Paragraph 00:11:59.000 --> 00:12:01.000 19-րդ դարում, 00:12:01.000 --> 00:12:03.000 երբ մահմեդականները որպես օրինակ Եվրոպային էին նայում, 00:12:03.000 --> 00:12:06.000 նրանք անկախ էին, ավելի ինքնավստահ: 00:12:06.000 --> 00:12:09.000 Վաղ 20-րդ դարում, Օսմանյան կայսրության անկմահ հետ, 00:12:09.000 --> 00:12:12.000 ողջ Մերձավոր Արևելքը գաղութացվեց: 00:12:12.000 --> 00:12:14.000 Եվ երբ ունենք գաղութատիրություն, ի՞նչ ունենք։ 00:12:14.000 --> 00:12:16.000 Ունենք հակա-գաղութատիրություն: 00:12:16.000 --> 00:12:19.000 Այսպիսով, Եվրոպան այլևս նախանձի առարկա չէ, 00:12:19.000 --> 00:12:22.000 այն մի թշնամի է, որին պետք է ընդդիմանալ և որի դեմ պետք է պայքարել: 00:12:22.000 --> 00:12:24.000 Այսպիսով, կա շատ սուր մի հետընթաց 00:12:24.000 --> 00:12:26.000 մահմեդական աշխարհի ազատախոհ հայացքներում 00:12:26.000 --> 00:12:29.000 և այն, ինչ տեսնում եք, ավելի շատ պաշտպանական, 00:12:29.000 --> 00:12:32.000 կոշտ, ռեակցիոն լարվածություն է, 00:12:32.000 --> 00:12:34.000 որը բերեց Արաբական սոցիալիզմի, արաբական նացիոնալիզմի, 00:12:34.000 --> 00:12:37.000 և վերջապես, իսլամական գաղափարախոսության: 00:12:37.000 --> 00:12:40.000 Եվ երբ ավարտվեց գաղութատիրական շրջանը, 00:12:40.000 --> 00:12:42.000 այն, ինչ ստացվեց, 00:12:42.000 --> 00:12:44.000 ընդհանուր առմամբ աշխարհիկ դիկտատորներն էին. 00:12:44.000 --> 00:12:46.000 ովքեր ասում են` իրենք են երկիրը 00:12:46.000 --> 00:12:48.000 սակայն չբերեցին ժողովրդավարություն երկրին 00:12:48.000 --> 00:12:50.000 և հիմնեցին իրենց դիկտատուրան: 00:12:50.000 --> 00:12:53.000 Եվ ես կարծում եմ Արևմուտքը կամ որոշ ուժեր Արևմուտքում, 00:12:53.000 --> 00:12:55.000 մասնավորապես ԱՄՆ-ը, 00:12:55.000 --> 00:12:58.000 գործեցին այդ դիկտատորներին աջակցելու սխալ քայլը` 00:12:58.000 --> 00:13:01.000 նրանց համարելով իրենց շահերի համար ավելի օգտակար: 00:13:01.000 --> 00:13:03.000 Բայց այն փաստը, որ այդ դիկտատորները 00:13:03.000 --> 00:13:05.000 ճնշում էին ժողովրդավարությունն իրենց երկրում, 00:13:05.000 --> 00:13:07.000 և ճնշում էին իսլամական խմբերն իրենց երկրում, 00:13:07.000 --> 00:13:09.000 փաստորեն իսլամիստներին շատ ավելի կոշտ դարձրեց: NOTE Paragraph 00:13:09.000 --> 00:13:11.000 Այսպիսով, 20-րդ դարում 00:13:11.000 --> 00:13:13.000 արաբական աշխարհում ստացվեց այս արատավոր շրջանը, 00:13:13.000 --> 00:13:16.000 որտեղ բռնապետությունը ճնշում է իր իսկ ժողովրդին, 00:13:16.000 --> 00:13:18.000 ներառյալ իսլամական բարեպաշտներին, 00:13:18.000 --> 00:13:21.000 և նրանք արձագանքում են ռեակցիոն կերպով: 00:13:21.000 --> 00:13:23.000 Սակայն կար մի երկիր, 00:13:23.000 --> 00:13:26.000 որը կարողացավ խուսափել կամ զերծ մնալ 00:13:26.000 --> 00:13:28.000 այդ թունավոր շրջանից: 00:13:28.000 --> 00:13:31.000 Եվ դա այն երկիրն է, որտեղից ես եմ. Թուրքիան: 00:13:31.000 --> 00:13:33.000 Թուրքիա երբեք չի գաղութացվել, 00:13:33.000 --> 00:13:36.000 և մնաց անկախ ազգ Օսմանյան կայսրության անկումից հետո: 00:13:36.000 --> 00:13:38.000 Սա մեկ: 00:13:38.000 --> 00:13:41.000 Նրանք չէին կիսում նույն հակա-գաղութային հուզումները, 00:13:41.000 --> 00:13:44.000 որոնք տեսնում ենք տարածաշրջանի մյուս երկրներում: 00:13:44.000 --> 00:13:46.000 Երկրորդ, որն ամենակարևորն է, 00:13:46.000 --> 00:13:48.000 Թուրքիան դարձավ ժողովրդավար 00:13:48.000 --> 00:13:50.000 ավելի վաղ, քան այդ մյուս երկրները: 00:13:50.000 --> 00:13:52.000 1950 թ Թուրքիայում ացկացվեցին առաջին ազատ և արդար ընտրությունները, 00:13:52.000 --> 00:13:55.000 ինչը վերջ դրեց ավելի միահեծան աշխարհիկ ռեժիմին, 00:13:55.000 --> 00:13:57.000 որը Թուրքիայի սկիզբն էր: 00:13:57.000 --> 00:13:59.000 Եվ Թուրքիայում բարեպաշտ մահմեդականները 00:13:59.000 --> 00:14:03.000 տեսան, որ կարող են ընտրելու միջոցով փոխել քաղաքական համակարգը: 00:14:03.000 --> 00:14:06.000 Եվ գիտակցեցին, որ ժողովրդավարությունը համատեղելի է իսլամի հետ, 00:14:06.000 --> 00:14:08.000 համատեղելի իրենց արժեքների հետ, 00:14:08.000 --> 00:14:10.000 և նրանք աջակցեցին ժողովրդավարությանը: 00:14:10.000 --> 00:14:12.000 Սա մի փորձ է, 00:14:12.000 --> 00:14:14.000 որ Մերձավոր Արևելքի ոչ բոլոր մահմեդական ազգերն են ունեցել 00:14:14.000 --> 00:14:16.000 մինչև բոլորովին վերջերս: NOTE Paragraph 00:14:16.000 --> 00:14:18.000 Երկրորդ, անցած երկու տասնամյակներում 00:14:18.000 --> 00:14:21.000 շնորհիվ գլոբալիզացիայի և շուկայական տնտեության, 00:14:21.000 --> 00:14:23.000 շնորհիվ միջին խավի աճի, 00:14:23.000 --> 00:14:25.000 մենք Թուրքիայում տեսնում ենք 00:14:25.000 --> 00:14:29.000 այն, ինչ ես սահմանում եմ որպես իսլամական մոդեռնիզմի վերածնունդ: 00:14:29.000 --> 00:14:32.000 Ավելանում են այն քաղաքային միջին խավի բարեպաշտ մահմեդականները, 00:14:32.000 --> 00:14:34.000 ովքեր, նորից, նայում են իրենց ավանդույթին 00:14:34.000 --> 00:14:37.000 և տեսնում, որ մի շարք խնդիրներ կան այդ ավանդույթում: 00:14:37.000 --> 00:14:40.000 Եվ հասկանում են, որ դրանք պետք է փոխվեն, կասկածի տակ առնվեն և բարեփոխվեն: 00:14:40.000 --> 00:14:42.000 Եվ նրանք նայում են Եվրոպային, 00:14:42.000 --> 00:14:45.000 և կրկին տեսնում մի օրինակ, որին կարելի է հետևել: 00:14:45.000 --> 00:14:47.000 Նրանք տեսնում են մի օրինակ, որից կարելի է ոգեշնչվել: 00:14:47.000 --> 00:14:49.000 Ահա թե ինչու ԵՄ գործընթացը` 00:14:49.000 --> 00:14:51.000 Թուրքիայի ջանքերը միանալու Եվրոմիությանը, 00:14:51.000 --> 00:14:53.000 աջակցություն ունի Թուրքիայի ներսում 00:14:53.000 --> 00:14:55.000 իսլամական բարեպաշտների կողմից, 00:14:55.000 --> 00:14:58.000 մինչդեռ որոշ աշխարհիկ ազգեր դեմ էին դրան: 00:14:58.000 --> 00:15:00.000 Այս գործընթացը մի փոքր մշուշվել է 00:15:00.000 --> 00:15:02.000 այն հանգամաքով, որ ոչ բոլոր եվրոպացիներն են այդքան հյուրընկալ, 00:15:02.000 --> 00:15:05.000 բայց սա մեկ այլ քննարկման թեմա է: 00:15:05.000 --> 00:15:08.000 Սակայն պրո-ԵՄ զգացմունքները Թուրքիայում վերջին տասնամյակի արդյունքում 00:15:08.000 --> 00:15:10.000 դարձել են գրեթե մահմեդական ուղղվածության, 00:15:10.000 --> 00:15:12.000 և աջակցություն ունեն իսլամական լիբերալների կողմից, 00:15:12.000 --> 00:15:15.000 և իհարկե, աշխարհիկ լիբերալների կողմից ևս: NOTE Paragraph 00:15:15.000 --> 00:15:17.000 Եվ, դրա շնորհիվ, 00:15:17.000 --> 00:15:20.000 Թուրքիան կարողացավ ստեղծել հաջողված պատմության օրինակ, 00:15:20.000 --> 00:15:25.000 որում իսլամը և դրա ամենաբարեպաշտ հասկացությունները 00:15:25.000 --> 00:15:27.000 դարձել են ժողովրդավարական խաղի մի մաս, 00:15:27.000 --> 00:15:29.000 և նույնիսկ նպաստում են ժողովրդավարական և տնտեսական 00:15:29.000 --> 00:15:31.000 զարգացմանը երկրի: 00:15:31.000 --> 00:15:34.000 Եվ սա ոգեշնչող օրինակ է հենց հիմա 00:15:34.000 --> 00:15:36.000 որոշ իսլամական շարժումների համար 00:15:36.000 --> 00:15:39.000 կամ արաբական աշխարհի որոշ երկրների համար: NOTE Paragraph 00:15:39.000 --> 00:15:41.000 Պետք է տեսնեիք Արաբական Գարունը, 00:15:41.000 --> 00:15:44.000 որը սկիզբ առավ Թունիսում և Եգիպտոսում: 00:15:44.000 --> 00:15:46.000 Արաբական զանգվածները 00:15:46.000 --> 00:15:48.000 ուղղակի ընդվզեցին իրենց դիկտատորների դեմ: 00:15:48.000 --> 00:15:51.000 Նրանք ժողովրդավարություն էին ուզում, ազատություն էին ուզում: 00:15:51.000 --> 00:15:54.000 Եվ պարզվեց, որ նրանք իսլամիստական հրեշներ չէին, 00:15:54.000 --> 00:15:56.000 որ դիկտատորներն անընդհատ օգտագործում էին 00:15:56.000 --> 00:15:59.000 իրենց վարչակաչգն արդարացնելու համար: 00:15:59.000 --> 00:16:02.000 Նրանք ասում էին . "Մենք ցանկանում ենք ազատություն, մենք ցանկանում ենք ժողովրդավարություն: 00:16:02.000 --> 00:16:04.000 Մենք մահմեդական հավատացյալներ ենք, 00:16:04.000 --> 00:16:07.000 բայց մենք ցանկանում ենք ապրել որպես ազատ մարդիկ ազատ հասարակությունում": 00:16:07.000 --> 00:16:09.000 Իհարկե, սա երկար ճանապարհ է, 00:16:09.000 --> 00:16:11.000 Ժողովրդավարության մեկ գիշերում չես հասնի, 00:16:11.000 --> 00:16:13.000 այն գործընթաց է: 00:16:13.000 --> 00:16:15.000 Սակայն սա խոստումնալից ժամանակաշրջան է 00:16:15.000 --> 00:16:17.000 մահմեդական աշխարհում: NOTE Paragraph 00:16:17.000 --> 00:16:19.000 Եվ ես հավատում եմ, որ իսլամական մոդեռնիզմը, 00:16:19.000 --> 00:16:21.000 որը սկիզբ առավ 19-րդ դարում, 00:16:21.000 --> 00:16:23.000 բայց որը հետընթաց ունեցավ 20-րդ դարում 00:16:23.000 --> 00:16:25.000 մահմեդական աշխարհի քաղաքական խնդիրների պատճառով, 00:16:25.000 --> 00:16:27.000 վերածնունդ է ապրում: 00:16:27.000 --> 00:16:30.000 Եվ կարծում եմ, դրանից բխող հաղորդագրություն 00:16:30.000 --> 00:16:32.000 կլինի այն, որ իսլամը, 00:16:32.000 --> 00:16:35.000 չնայած Արևմուտքի որոշ թերահավատների, 00:16:35.000 --> 00:16:37.000 իր մեջ ունի պոտենցիալ 00:16:37.000 --> 00:16:40.000 ստեղծելու իր ուրույն ճանապարհը դեպի ժողովրդավարություն, ստեղծելու իր ուրույն ճանապարհը դեպի լիբերալիզմ, 00:16:40.000 --> 00:16:42.000 ստեղծելու իր ուրույն ճանապարհը դեպի ազատություն: 00:16:42.000 --> 00:16:44.000 Նրանց պետք է թույլ տալ աշխատել դրա համար: NOTE Paragraph 00:16:44.000 --> 00:16:46.000 Անչափ շնորհակալություն: NOTE Paragraph 00:16:46.000 --> 00:16:50.000 (Ծափահարություններ)