< Return to Video

Distance helps | Roza Tadevosyan | TEDxKids@Yerevan

  • 0:10 - 0:13
    Երբևէ մտածե՞լ եք՝ ինչ է հեռավորությունը:
  • 0:13 - 0:17
    Ըստ ֆիզիկայի՝ այն 2 կետերի միջև ընկած տարածությունն է:
  • 0:17 - 0:20
    Իսկ երբևէ մտածե՞լ եք, թե ինչպես կարող է
  • 0:20 - 0:22
    ազդել հեռավորությունը մարդու՝
  • 0:22 - 0:24
    ինքն իրեն վերագտնման հարցում:
  • 0:24 - 0:27
    Եղել են չէ՞ պահեր, որ ցանկացել եք հեռու լինել բոլորից,
  • 0:27 - 0:30
    միայնանալ, մտածել ու մտածել:
  • 0:30 - 0:33
    Ոմանց համար հեռավորությունը դա
  • 0:33 - 0:35
    հարմարավետության զոնայից դուրս գալն է:
  • 0:35 - 0:37
    Ոմանց համար այն նոր արկած է,
  • 0:37 - 0:40
    իսկ ոմանք ուղղակի փնտրում են նոր "ես":
  • 0:40 - 0:43
    Հեռավորությունը այն է, ինչը մեզ գիտակցել է տալիս
  • 0:43 - 0:45
    ամենափոքր մանրուքների մասին:
  • 0:45 - 0:47
    Մարդուն կյանքի որևէ ժամանակահատվածում
  • 0:47 - 0:50
    անհրաժեշտ է հեռավորություն, որպեսզի վերանայի
  • 0:50 - 0:53
    ինքն իրեն և վերագտնի աշխարհը յուրովի:
  • 0:53 - 0:55
    Երևի մեզանից քչերը կիմանան,
  • 0:55 - 0:57
    որ ըստ Սթիվ Ջոբսի համանուն գրքի՝
  • 0:57 - 1:00
    Սթիվ Ջոբսը կյանքի այն ժամանակահատվածում,
  • 1:00 - 1:03
    երբ լրջորեն հետաքրքրված էր բուդդիզմով
  • 1:03 - 1:06
    և աշխատում էր Atari համակարգչային կազմակերպությունում,
  • 1:06 - 1:09
    իր իսկ խնդրանքով ցանկանում է ուղևորվել Հնդկաստան,
  • 1:09 - 1:13
    որպեսզի ուսումնասիրի բուդդիզմը ավելի մանրամասն:
  • 1:13 - 1:16
    Հասնելով Հնդկաստան և իմանալով այն գուրուի մասին,
  • 1:16 - 1:19
    որը մահացել էր և որը նրան պետք է պատմեր բուդդիզմի մասին,
  • 1:19 - 1:22
    Ջոբսը որոշում է ինքնուրույն ուսումնասիրել բուդդիզմը:
  • 1:22 - 1:24
    Բարձրանում է հնդկական լեռներ,
  • 1:24 - 1:26
    այնտեղ մնում, ուսումնասիրում:
  • 1:26 - 1:28
    Հետ վերադառնալուց հետո Ջոբսը
  • 1:28 - 1:31
    անմիջապես հիմնում է Apple-ը:
  • 1:31 - 1:32
    Երևի մեզ համար զարմանալի է, չէ՞:
  • 1:32 - 1:36
    Մեր օրերի IT հանճարներից մեկը հնդկական լեռներում մնալուց հետո
  • 1:36 - 1:40
    հետ է վերադառնում և հիմնում Apple-ը:
  • 1:40 - 1:44
    Մեզանից շատերը երևի հպարտացել և հիացել են
  • 1:44 - 1:46
    Այվազովսկու ծովանկարներով, բայց երևի քչերը գիտեն,
  • 1:46 - 1:49
    որ կյանքի 4 կարևորագույն կտավները
  • 1:49 - 1:51
    Այվազովսկին ստեղծել է այն ժամանակ,
  • 1:51 - 1:53
    երբ գտնվում էր Ղրիմի թերակղզում,
  • 1:53 - 1:57
    երբ միայնակ էին, կային միայն ծովը և ինքը:
  • 1:57 - 2:01
    Հեռավորությունը շատ մեծ կարևորություն ունի մեր կյանքում:
  • 2:01 - 2:04
    Այն օգնում է ավելի գնահատել այն մարդկանց,
  • 2:04 - 2:07
    ովքեր գտնվում են մեզ հետ նույն տարածության մեջ:
  • 2:07 - 2:09
    Այս առիթով ամերիկացի արձակագիր
  • 2:09 - 2:11
    Ալեքսանդր Հերմոնն ասել է՝
  • 2:11 - 2:14
    <<Թվում է, թե մենք՝ մարդիկս, իրար սիրում ենք,
  • 2:14 - 2:16
    երբ մեր միջև 2 մայրցամաքներ կան:
  • 2:16 - 2:20
    Սիրո ամենօրյա գործողությունը տանը իրականացնելը մի փոքր դժվար է,
  • 2:20 - 2:23
    երբեմն տարածություն է անհրաժեշտ>>:
  • 2:23 - 2:24
    Երևի ձեզանից շատերը կմտածեն,
  • 2:24 - 2:26
    որ շատ անսիրտ, դաժան մարդ եմ
  • 2:26 - 2:29
    և չեմ մտածում, որ հնարավոր է, որ կարոտենք միմյանց:
  • 2:29 - 2:32
    Բայց դա այդքան էլ այդպես չէ:
  • 2:32 - 2:34
    Ամերիկյան Good Night Lamp ընկերությունը
  • 2:34 - 2:36
    ստեղծել է լամպեր, որոնք բաժանվում են
  • 2:36 - 2:38
    հարազատների և ընկերների միջև,
  • 2:38 - 2:40
    երբ նրանք պատրաստվում են մեկնել ճանապարհորդության
  • 2:40 - 2:43
    կամ գտնվելու են հեռավորության վրա:
  • 2:43 - 2:45
    Լամպերը բաժանվում են ընկերների միջև
  • 2:45 - 2:48
    և լամպերը սկսում են վառվել այն ժամանակ,
  • 2:48 - 2:52
    երբ մեր հարազատներից մեկը գնում է աշխատանքի, հետ է
  • 2:52 - 2:56
    վերադառնում, սկսում է ուտել, հորանջում է, պառկում է քնելու:
  • 2:56 - 2:57
    Հետաքրքիր է չէ՞:
  • 2:57 - 3:00
    Այս կերպ Good Night Lamp ընկերությունը
  • 3:00 - 3:02
    փորձել է կրճատել հեռավորությունը:
  • 3:02 - 3:06
    Եվ եկեք սիրենք իրար թե՛ մոտ և թե՛ հեռու տարածությունում:
  • 3:06 - 3:10
    Թող որ հեռավորությունը չհհանդիսանա խոչընդոտ սիրելու համար:
  • 3:10 - 3:14
    Ելույթս կավարտեմ նոբելյան մրցանակակիր Ալբեր Քամյուի խոսքերով.
  • 3:14 - 3:17
    "Հեռավորությունը դա մեծագույն և լրջագույն գիտություն է,
  • 3:17 - 3:23
    որը օգնում է մեզ վերագտնել ինքներս մեզ և վերագտնել աշխարհը յուրովի, այլ տեսանկյունից":
Title:
Distance helps | Roza Tadevosyan | TEDxKids@Yerevan
Description:

more » « less
Video Language:
Armenian
Team:
closed TED
Project:
TEDxTalks
Duration:
03:25

Armenian subtitles

Revisions