WEBVTT 00:00:10.230 --> 00:00:12.980 Երբևէ մտածե՞լ եք՝ ինչ է հեռավորությունը: 00:00:12.980 --> 00:00:16.980 Ըստ ֆիզիկայի՝ այն 2 կետերի միջև ընկած տարածությունն է: 00:00:16.980 --> 00:00:20.260 Իսկ երբևէ մտածե՞լ եք, թե ինչպես կարող է 00:00:20.260 --> 00:00:22.360 ազդել հեռավորությունը մարդու՝ 00:00:22.360 --> 00:00:24.260 ինքն իրեն վերագտնման հարցում: 00:00:24.260 --> 00:00:27.450 Եղել են չէ՞ պահեր, որ ցանկացել եք հեռու լինել բոլորից, 00:00:27.450 --> 00:00:30.270 միայնանալ, մտածել ու մտածել: 00:00:30.270 --> 00:00:32.570 Ոմանց համար հեռավորությունը դա 00:00:32.570 --> 00:00:34.760 հարմարավետության զոնայից դուրս գալն է: 00:00:34.760 --> 00:00:36.570 Ոմանց համար այն նոր արկած է, 00:00:36.570 --> 00:00:39.870 իսկ ոմանք ուղղակի փնտրում են նոր "ես": 00:00:39.870 --> 00:00:42.580 Հեռավորությունը այն է, ինչը մեզ գիտակցել է տալիս 00:00:42.580 --> 00:00:44.630 ամենափոքր մանրուքների մասին: 00:00:44.630 --> 00:00:47.220 Մարդուն կյանքի որևէ ժամանակահատվածում 00:00:47.220 --> 00:00:49.980 անհրաժեշտ է հեռավորություն, որպեսզի վերանայի 00:00:49.980 --> 00:00:52.850 ինքն իրեն և վերագտնի աշխարհը յուրովի: 00:00:52.850 --> 00:00:54.596 Երևի մեզանից քչերը կիմանան, 00:00:54.596 --> 00:00:57.286 որ ըստ Սթիվ Ջոբսի համանուն գրքի՝ 00:00:57.286 --> 00:01:00.266 Սթիվ Ջոբսը կյանքի այն ժամանակահատվածում, 00:01:00.266 --> 00:01:02.666 երբ լրջորեն հետաքրքրված էր բուդդիզմով 00:01:02.666 --> 00:01:05.846 և աշխատում էր Atari համակարգչային կազմակերպությունում, 00:01:05.846 --> 00:01:08.956 իր իսկ խնդրանքով ցանկանում է ուղևորվել Հնդկաստան, 00:01:08.956 --> 00:01:12.826 որպեսզի ուսումնասիրի բուդդիզմը ավելի մանրամասն: 00:01:12.826 --> 00:01:15.946 Հասնելով Հնդկաստան և իմանալով այն գուրուի մասին, 00:01:15.946 --> 00:01:19.446 որը մահացել էր և որը նրան պետք է պատմեր բուդդիզմի մասին, 00:01:19.446 --> 00:01:22.376 Ջոբսը որոշում է ինքնուրույն ուսումնասիրել բուդդիզմը: 00:01:22.376 --> 00:01:24.246 Բարձրանում է հնդկական լեռներ, 00:01:24.246 --> 00:01:26.126 այնտեղ մնում, ուսումնասիրում: 00:01:26.126 --> 00:01:28.226 Հետ վերադառնալուց հետո Ջոբսը 00:01:28.226 --> 00:01:30.566 անմիջապես հիմնում է Apple-ը: 00:01:30.566 --> 00:01:32.466 Երևի մեզ համար զարմանալի է, չէ՞: 00:01:32.466 --> 00:01:36.466 Մեր օրերի IT հանճարներից մեկը հնդկական լեռներում մնալուց հետո 00:01:36.466 --> 00:01:39.776 հետ է վերադառնում և հիմնում Apple-ը: 00:01:39.776 --> 00:01:43.776 Մեզանից շատերը երևի հպարտացել և հիացել են 00:01:43.776 --> 00:01:46.366 Այվազովսկու ծովանկարներով, բայց երևի քչերը գիտեն, 00:01:46.366 --> 00:01:49.106 որ կյանքի 4 կարևորագույն կտավները 00:01:49.106 --> 00:01:51.246 Այվազովսկին ստեղծել է այն ժամանակ, 00:01:51.246 --> 00:01:53.276 երբ գտնվում էր Ղրիմի թերակղզում, 00:01:53.276 --> 00:01:57.346 երբ միայնակ էին, կային միայն ծովը և ինքը: 00:01:57.346 --> 00:02:01.139 Հեռավորությունը շատ մեծ կարևորություն ունի մեր կյանքում: 00:02:01.139 --> 00:02:03.769 Այն օգնում է ավելի գնահատել այն մարդկանց, 00:02:03.769 --> 00:02:07.159 ովքեր գտնվում են մեզ հետ նույն տարածության մեջ: 00:02:07.159 --> 00:02:09.289 Այս առիթով ամերիկացի արձակագիր 00:02:09.289 --> 00:02:11.119 Ալեքսանդր Հերմոնն ասել է՝ 00:02:11.119 --> 00:02:13.859 <<Թվում է, թե մենք՝ մարդիկս, իրար սիրում ենք, 00:02:13.859 --> 00:02:16.339 երբ մեր միջև 2 մայրցամաքներ կան: 00:02:16.339 --> 00:02:20.339 Սիրո ամենօրյա գործողությունը տանը իրականացնելը մի փոքր դժվար է, 00:02:20.339 --> 00:02:22.669 երբեմն տարածություն է անհրաժեշտ>>: 00:02:22.669 --> 00:02:24.309 Երևի ձեզանից շատերը կմտածեն, 00:02:24.309 --> 00:02:26.309 որ շատ անսիրտ, դաժան մարդ եմ 00:02:26.309 --> 00:02:29.459 և չեմ մտածում, որ հնարավոր է, որ կարոտենք միմյանց: 00:02:29.459 --> 00:02:31.649 Բայց դա այդքան էլ այդպես չէ: 00:02:31.649 --> 00:02:34.029 Ամերիկյան Good Night Lamp ընկերությունը 00:02:34.029 --> 00:02:35.579 ստեղծել է լամպեր, որոնք բաժանվում են 00:02:35.579 --> 00:02:37.699 հարազատների և ընկերների միջև, 00:02:37.699 --> 00:02:40.189 երբ նրանք պատրաստվում են մեկնել ճանապարհորդության 00:02:40.189 --> 00:02:42.899 կամ գտնվելու են հեռավորության վրա: 00:02:42.899 --> 00:02:45.339 Լամպերը բաժանվում են ընկերների միջև 00:02:45.339 --> 00:02:47.909 և լամպերը սկսում են վառվել այն ժամանակ, 00:02:47.909 --> 00:02:51.539 երբ մեր հարազատներից մեկը գնում է աշխատանքի, հետ է 00:02:51.539 --> 00:02:55.539 վերադառնում, սկսում է ուտել, հորանջում է, պառկում է քնելու: 00:02:55.539 --> 00:02:57.399 Հետաքրքիր է չէ՞: 00:02:57.399 --> 00:02:59.539 Այս կերպ Good Night Lamp ընկերությունը 00:02:59.539 --> 00:03:01.819 փորձել է կրճատել հեռավորությունը: 00:03:01.819 --> 00:03:05.819 Եվ եկեք սիրենք իրար թե՛ մոտ և թե՛ հեռու տարածությունում: 00:03:05.819 --> 00:03:09.819 Թող որ հեռավորությունը չհհանդիսանա խոչընդոտ սիրելու համար: 00:03:09.819 --> 00:03:13.819 Ելույթս կավարտեմ նոբելյան մրցանակակիր Ալբեր Քամյուի խոսքերով. 00:03:13.819 --> 00:03:17.139 "Հեռավորությունը դա մեծագույն և լրջագույն գիտություն է, 00:03:17.139 --> 00:03:22.699 որը օգնում է մեզ վերագտնել ինքներս մեզ և վերագտնել աշխարհը յուրովի, այլ տեսանկյունից":