Պլացեբոյի ազդեցությունը - Էմմա Բրայս
-
0:07 - 0:111996 թվականին 56 կամավորներ մասնակցեցին
-
0:11 - 0:15նոր ցավազրկողի՝ Թրայվերիքայնի փորձարկմանը:
-
0:15 - 0:20Կամավորներից յուրաքանչյուրի աջ ձեռքի ցուցամատը պատված էր նոր ցավազրկողով,
-
0:20 - 0:22իսկ ձախ ձեռքինը՝ ոչ:
-
0:22 - 0:24Հետո երկու մատներն էլ սեղմում են մամլակով:
-
0:24 - 0:30Կամավորները խոստովանել էին, որ ցավազրկողով մշակված մատը ավելի քիչ էր ցավում քան ընդհանրապես չմշակվածը:
-
0:30 - 0:31Սա չպետք է զարմանալի թվա,
-
0:31 - 0:35բայց Թրայվերիքայնը, իրականում, ցավազրկող միջոց չէր,
-
0:35 - 0:39այլ կեղծ քսուք, որը ոչ մի կերպ չէր կարող ցավը մեղմացնել:
-
0:39 - 0:43Ինչը՞ ստիպեց կամավորներին լինել այդքան համոզված, որ այս կեղծ քսուքը օգնեց նրան:
-
0:43 - 0:46Պատասխանը կայանում է պլացեբոյի ազդեցության մեջ,
-
0:46 - 0:47անբացատրելի մի երևույթի,
-
0:47 - 0:52երբ դեղամիջոցները, բուժումները և թերապիաները, որոնք որևէ օգուտ չեն կարող տալ
-
0:52 - 0:53և հաճախ կեղծ են,
-
0:53 - 0:56զարմանալիորեն օգնում են մարդկանց:
-
0:56 - 1:00Բժիշկները օգտագործել են պլացեբո եզրույթը դեռ 1700-ական թվականներին,
-
1:00 - 1:05երբ նրանք գլխի ընկան, որ կեղծ դեղամիջոցները կարող են բարելավել մարդկանց ախտանշանները:
-
1:05 - 1:09Սրանք նշանակվում էին հիվանդներին, երբ համապատասխան դեղամիջոցները հնարավոր չէր ձեռք բերել
-
1:09 - 1:11կամ երբ հիվանդը ձևացնում էր, որ վատ է զգում:
-
1:11 - 1:16Իրականում, պլացեբոն լատիներեն բառ է և նշանակում է «ես կգոհացնեմ»,
-
1:16 - 1:19որը ակնարկում է հիվանդներին հանգստացնելու մասին մի շարք պատմություններ:
-
1:19 - 1:23Պլացեբոն նմանակում էր իրական բուժումը համոզիչ լինելու համար,
-
1:23 - 1:25ուստի այն հաճախ հանդիպում էր շաքարե հաբերի,
-
1:25 - 1:27ջրային ներարկումների,
-
1:27 - 1:29և անգամ կեղծ վիրահատությունների տեսքով:
-
1:29 - 1:34Հետագայում, բժիշկները գլխի ընկան, որ հիվանդներին այս կերպ հիմարացնելը ևս մի նպատակի կարող է ծառայել
-
1:34 - 1:36բժշկական հետազոտությունների ժամանակ:
-
1:36 - 1:40Արդեն 1500-ական թվականներին մասնագետները օգտագործում են պլացեբոն որպես ստանդարտ գործիք
-
1:40 - 1:42նոր դեղամիջոցներ փորձարկելու համար:
-
1:42 - 1:44Օրինակ, նոր դեղը փորձարկելու համար
-
1:44 - 1:47ուսումնասիրությանը մասնակցող կամավորների կեսը իսկական հաբերն էին ընդունում:
-
1:47 - 1:50Կամավորների մյուս կեսը ընդունում էին հաբերին տեսքով շատ նման պլացեբո:
-
1:50 - 1:52Ուսումնասիրողները ենթադրում էին,
-
1:52 - 1:55որ արդյունքները չեն լինի կողմնակալ,
-
1:55 - 1:58քանի որ հիվանդները չգիտեին, թե արդյոք ընդունել են իրական հաբը թե պլացեբոն:
-
1:58 - 2:02Եթե նոր դեղամիջոցը էական օգուտ կտար պլացեբոյի համեմատ,
-
2:02 - 2:04ապա այն համարվում էր արդյունավետ:
-
2:04 - 2:10Ներկայումս, պլացեբոյի այսպիսի կիրառումը հազվադեպ է հանդիպում բարոյական մտահոգությունների պատճառով:
-
2:10 - 2:13Եթե հնարավորություն կա դեղամիջոցի հին տարբերակը համեմատել նորի հետ
-
2:13 - 2:15կամ արդեն կիրառվող այլ դեղամիջոցի հետ,
-
2:15 - 2:19ապա այս եղանակը ավելի նախընտրելի է քան հիվանդին բուժումից ընդհանրապես զրկելը,
-
2:19 - 2:21մանավանդ երբ նա լուրջ հիվանդությամբ է տառապում:
-
2:21 - 2:26Նման դեքերում, պլացեբոն որպես գործիք օգտագործում են ուսումնասիրությունների ժամանակ,
-
2:26 - 2:30որպեսզի հին և նոր կամ այլընտրանքային դեղամիջոցների ազդեցությունները
-
2:30 - 2:33ճշգրիտ համեմատեն:
-
2:33 - 2:36Սակայն, պլացեբոն իր ուրույն ազդեցությունը ունի:
-
2:36 - 2:39Շնորհիվ այս ազդեցության,
-
2:39 - 2:41հիվանդները ազատվել էին մի շարք ցավերից,
-
2:41 - 2:43այդ թվում՝ սրտի հետ կապված խնդիրներից,
-
2:43 - 2:44շնչարգելությունից
-
2:44 - 2:46և խիստ քրոնիկ ցավերից,
-
2:46 - 2:50չնայած որ նրանք ընդունել էին կեղծ դեղեր կամ կեղծ վիրահատություն:
-
2:50 - 2:53Մենք դեռ չգիտենք սրա պատճառը:
-
2:53 - 2:55Ոմանք ենթադրում են, որ պլացեբոյի էֆֆեկտը, իրական լինելու փոխարեն,
-
2:55 - 2:59պարզապես շփոթվել է այլ գործոնների հետ,
-
2:59 - 3:03օրինակ, երբ հիվանդը, տեղեկացնելով ձևական բարելավման մասին, փորձում է գոհացնել բժիշկներին:
-
3:03 - 3:04Մյուս կողմից,
-
3:04 - 3:08հետազոտողները գտնում են, որ եթե հիվանդը հավատում է, որ կեղծ բուժումը իրական է,
-
3:08 - 3:12ապա նրա ապաքինվելու ակնկալիքները, իրականում, խթանում են այլ ֆիզիոլոգիական գործոնները,
-
3:12 - 3:14որոնք բարելավում են նրա ախտանշանները:
-
3:14 - 3:17Պլացեբոն, թվում է թե, ընդունակ է առաջացնելու արյան ճնշման
-
3:17 - 3:19և սրտի աշխատանքի զգալի փոփոխություններ
-
3:19 - 3:23և խթանել ցավը մեղմացնող քիմիական նյութերի՝ էնդորֆինների արտադրումը:
-
3:23 - 3:29Սա է պատճառը թե ինչու ցավի մասին ուսումնասիրություններում նշված է, որ պլացեբոն մեղմացնում է ցավը:
-
3:29 - 3:31Պլացեբոն կրճատում է սթրեսային հորմոնների,
-
3:31 - 3:33այդ թվում՝ ադրենալինի քանակը,
-
3:33 - 3:36որն էլ իր հերթին կրճատում է հիվանդության հասցրած վնասը:
-
3:36 - 3:40Արդյո՞ք պետք է գովերգենք պլացեբոյի տարօրինակ ազդեցությունները:
-
3:40 - 3:41Երևի ոչ:
-
3:41 - 3:44Եթե հիվանդը հավատում է, որ կեղծ բուժումը օգնել է նրան,
-
3:44 - 3:49նա կարող է հրաժարվել այն դեղամիջոցներից և բուժումներից, որոնց օգուտը ապացուցված է:
-
3:49 - 3:51Ինչպես նաև ժամանակի ընթացքում պլացեբոյի դրական արդյունքները
-
3:51 - 3:54կարող են կրճատվել և հիմնակում կրճատվում են:
-
3:54 - 3:56Պլացեբոն կարող է նաև խառնել հետազոտությունների արդյունքները՝
-
3:56 - 3:59գիտնականներին խթանելով հայտնաբերել,
-
3:59 - 4:01թե ինչու այն մեր վրա այսպիսի ազդեցություն է թողնում:
-
4:01 - 4:04Չնայած այն ամենին, որ մենք գիտենք մարդու մասին,
-
4:04 - 4:07կան մի շարք տարօրինակ և հավերժական առեղծվածներ,
-
4:07 - 4:09ինչպես պլացեբոյի ազդեցությունը:
-
4:09 - 4:13Ի՞նչ այլ անբացատրելի հրաշքներ ենք մենք պարունակում:
-
4:13 - 4:16Հեշտ է հայտնագործել մեր շուրջ եղած աշխարհը,
-
4:16 - 4:19բայց պետք չէ մոռանալ, որ ուսումնասիրության կարիք ունեցող ամենազարմանալի առարկան
-
4:19 - 4:21հենց մենք ենք:
- Title:
- Պլացեբոյի ազդեցությունը - Էմմա Բրայս
- Speaker:
- Emma Bryce
- Description:
-
Պլացեբոյի ազդեցությունը անբացատրելի մի երևույթ է, երբ դեղամիջոցները, բուժումները և թերապիաները, որոնք որևէ օգուտ չեն կարող տալ և հաճախ կեղծ են, զարմանալիորեն օգնում են մարդկանց: Ի՞նչն է սրա պատճառը: Էմմա Բրայսը ներկայացնում է մեզ պլացեբոյի տարօրինակ ազդեցությունները:
Դասը պատրաստեց Էմմա Բրայսը, անիմացիան՝ Գլոբիզքոն: - Video Language:
- English
- Team:
closed TED
- Project:
- TED-Ed
- Duration:
- 04:38
![]() |
Kristine Sargsyan approved Armenian subtitles for The power of the placebo effect | |
![]() |
Tamara Shanoyan accepted Armenian subtitles for The power of the placebo effect | |
![]() |
Sona Martirossian edited Armenian subtitles for The power of the placebo effect | |
![]() |
Sona Martirossian edited Armenian subtitles for The power of the placebo effect | |
![]() |
Sona Martirossian edited Armenian subtitles for The power of the placebo effect |