1996 թվականին 56 կամավորներ մասնակցեցին նոր ցավազրկողի՝ Թրայվերիքայնի փորձարկմանը: Կամավորներից յուրաքանչյուրի աջ ձեռքի ցուցամատը պատված էր նոր ցավազրկողով, իսկ ձախ ձեռքինը՝ ոչ: Հետո երկու մատներն էլ սեղմում են մամլակով: Կամավորները խոստովանել էին, որ ցավազրկողով մշակված մատը ավելի քիչ էր ցավում քան ընդհանրապես չմշակվածը: Սա չպետք է զարմանալի թվա, բայց Թրայվերիքայնը, իրականում, ցավազրկող միջոց չէր, այլ կեղծ քսուք, որը ոչ մի կերպ չէր կարող ցավը մեղմացնել: Ինչը՞ ստիպեց կամավորներին լինել այդքան համոզված, որ այս կեղծ քսուքը օգնեց նրան: Պատասխանը կայանում է պլացեբոյի ազդեցության մեջ, անբացատրելի մի երևույթի, երբ դեղամիջոցները, բուժումները և թերապիաները, որոնք որևէ օգուտ չեն կարող տալ և հաճախ կեղծ են, զարմանալիորեն օգնում են մարդկանց: Բժիշկները օգտագործել են պլացեբո եզրույթը դեռ 1700-ական թվականներին, երբ նրանք գլխի ընկան, որ կեղծ դեղամիջոցները կարող են բարելավել մարդկանց ախտանշանները: Սրանք նշանակվում էին հիվանդներին, երբ համապատասխան դեղամիջոցները հնարավոր չէր ձեռք բերել կամ երբ հիվանդը ձևացնում էր, որ վատ է զգում: Իրականում, պլացեբոն լատիներեն բառ է և նշանակում է «ես կգոհացնեմ», որը ակնարկում է հիվանդներին հանգստացնելու մասին մի շարք պատմություններ: Պլացեբոն նմանակում էր իրական բուժումը համոզիչ լինելու համար, ուստի այն հաճախ հանդիպում էր շաքարե հաբերի, ջրային ներարկումների, և անգամ կեղծ վիրահատությունների տեսքով: Հետագայում, բժիշկները գլխի ընկան, որ հիվանդներին այս կերպ հիմարացնելը ևս մի նպատակի կարող է ծառայել բժշկական հետազոտությունների ժամանակ: Արդեն 1500-ական թվականներին մասնագետները օգտագործում են պլացեբոն որպես ստանդարտ գործիք նոր դեղամիջոցներ փորձարկելու համար: Օրինակ, նոր դեղը փորձարկելու համար ուսումնասիրությանը մասնակցող կամավորների կեսը իսկական հաբերն էին ընդունում: Կամավորների մյուս կեսը ընդունում էին հաբերին տեսքով շատ նման պլացեբո: Ուսումնասիրողները ենթադրում էին, որ արդյունքները չեն լինի կողմնակալ, քանի որ հիվանդները չգիտեին, թե արդյոք ընդունել են իրական հաբը թե պլացեբոն: Եթե նոր դեղամիջոցը էական օգուտ կտար պլացեբոյի համեմատ, ապա այն համարվում էր արդյունավետ: Ներկայումս, պլացեբոյի այսպիսի կիրառումը հազվադեպ է հանդիպում բարոյական մտահոգությունների պատճառով: Եթե հնարավորություն կա դեղամիջոցի հին տարբերակը համեմատել նորի հետ կամ արդեն կիրառվող այլ դեղամիջոցի հետ, ապա այս եղանակը ավելի նախընտրելի է քան հիվանդին բուժումից ընդհանրապես զրկելը, մանավանդ երբ նա լուրջ հիվանդությամբ է տառապում: Նման դեքերում, պլացեբոն որպես գործիք օգտագործում են ուսումնասիրությունների ժամանակ, որպեսզի հին և նոր կամ այլընտրանքային դեղամիջոցների ազդեցությունները ճշգրիտ համեմատեն: Սակայն, պլացեբոն իր ուրույն ազդեցությունը ունի: Շնորհիվ այս ազդեցության, հիվանդները ազատվել էին մի շարք ցավերից, այդ թվում՝ սրտի հետ կապված խնդիրներից, շնչարգելությունից և խիստ քրոնիկ ցավերից, չնայած որ նրանք ընդունել էին կեղծ դեղեր կամ կեղծ վիրահատություն: Մենք դեռ չգիտենք սրա պատճառը: Ոմանք ենթադրում են, որ պլացեբոյի էֆֆեկտը, իրական լինելու փոխարեն, պարզապես շփոթվել է այլ գործոնների հետ, օրինակ, երբ հիվանդը, տեղեկացնելով ձևական բարելավման մասին, փորձում է գոհացնել բժիշկներին: Մյուս կողմից, հետազոտողները գտնում են, որ եթե հիվանդը հավատում է, որ կեղծ բուժումը իրական է, ապա նրա ապաքինվելու ակնկալիքները, իրականում, խթանում են այլ ֆիզիոլոգիական գործոնները, որոնք բարելավում են նրա ախտանշանները: Պլացեբոն, թվում է թե, ընդունակ է առաջացնելու արյան ճնշման և սրտի աշխատանքի զգալի փոփոխություններ և խթանել ցավը մեղմացնող քիմիական նյութերի՝ էնդորֆինների արտադրումը: Սա է պատճառը թե ինչու ցավի մասին ուսումնասիրություններում նշված է, որ պլացեբոն մեղմացնում է ցավը: Պլացեբոն կրճատում է սթրեսային հորմոնների, այդ թվում՝ ադրենալինի քանակը, որն էլ իր հերթին կրճատում է հիվանդության հասցրած վնասը: Արդյո՞ք պետք է գովերգենք պլացեբոյի տարօրինակ ազդեցությունները: Երևի ոչ: Եթե հիվանդը հավատում է, որ կեղծ բուժումը օգնել է նրան, նա կարող է հրաժարվել այն դեղամիջոցներից և բուժումներից, որոնց օգուտը ապացուցված է: Ինչպես նաև ժամանակի ընթացքում պլացեբոյի դրական արդյունքները կարող են կրճատվել և հիմնակում կրճատվում են: Պլացեբոն կարող է նաև խառնել հետազոտությունների արդյունքները՝ գիտնականներին խթանելով հայտնաբերել, թե ինչու այն մեր վրա այսպիսի ազդեցություն է թողնում: Չնայած այն ամենին, որ մենք գիտենք մարդու մասին, կան մի շարք տարօրինակ և հավերժական առեղծվածներ, ինչպես պլացեբոյի ազդեցությունը: Ի՞նչ այլ անբացատրելի հրաշքներ ենք մենք պարունակում: Հեշտ է հայտնագործել մեր շուրջ եղած աշխարհը, բայց պետք չէ մոռանալ, որ ուսումնասիրության կարիք ունեցող ամենազարմանալի առարկան հենց մենք ենք: