Չարլի Թոդ՝ Անհեթեթության հանրային փորձառությունը
-
0:00 - 0:03Ես սկսեցի Improv Everywhere նախագիծը 10 տարի առաջ,
-
0:03 - 0:06երբ տեղափոխվեցի Նյու-Յորք, հետաքրքրված լինելով դերակատարմամբ և կատակերգությամբ։
-
0:06 - 0:09Քանի որ ես նորեկ էի քաղաքում, ես բեմին մուտք չունեի,
-
0:09 - 0:12ուստի որոշեցի ստեղծել իմ սեփական հանրային տարածքը։
-
0:12 - 0:14Առաջին միջոցառումը, որը մենք պատրաստվում ենք դիտել,
-
0:14 - 0:16առաջին Առանց վարտիք մետրոյով ուղևորությունն է։
-
0:16 - 0:18Այն տեղի ունեցավ 2002 թ․-ի հունվարին։
-
0:18 - 0:20Այս կինը տեսահոլովակի աստղն է։
-
0:20 - 0:22Նա գաղափար չունի, որ նկարահանվում է։
-
0:22 - 0:24Նա նկարահանվում է թաքնված տեսախցիկով։
-
0:24 - 0:26Սա Նյու-Յորքի մետրոյի վեց գնացքներից մեկն է։
-
0:26 - 0:28Իսկ սա առաջին կանգառն է։
-
0:28 - 0:30Սրանք երկու դանիացի երիտասարդներ են,
-
0:30 - 0:33ովքեր նստել են թաքնված տեսախցիկի մոտ։
-
0:33 - 0:35Սա ես եմ շականակագույն վերարկուով։
-
0:35 - 0:37Դրսում մոտ -1°C աստիճան է։
-
0:37 - 0:39Ես գլխարկ եմ հագել։ Ես շարֆ եմ կապել։
-
0:39 - 0:42Եվ այդ երիտասարդ կինը պատրաստվում է նկատել ինձ։
-
0:44 - 0:50(Ծիծաղ)
-
0:50 - 0:52Ինչպես դուք հիմա կտեսնեք, ես վարտիք չեք հագել։
-
0:52 - 0:55(Ծիծաղ)
-
0:55 - 0:57Այս պահին
-
0:57 - 0:59նա նկատում է ինձ,
-
0:59 - 1:01բայց Նյու-Յորքի մետրոյի ցանկացած գնացքում կան տարօրինակ մարդիկ։
-
1:01 - 1:03Մեկ հոգին առանց վարտիքի այդքան էլ տարօրինակ չէ։
-
1:03 - 1:06Նա վերադառնում է իր գիրքը կարդալուն։ Գրքի անունը դժբախտաբար «Բռնաբարում» է։
-
1:06 - 1:10(Ծիծաղ)
-
1:10 - 1:12Այսպիսով, նա նկատեց արտասովոր բան,
-
1:12 - 1:14բայց վերադարձավ իր սովորական կյանքին։
-
1:14 - 1:16Այս ընթացքում, իմ վեց ընկերները
-
1:16 - 1:19սպասում են հաջորդ վեց կանգառներում իրենց ներքնազգեստներով։
-
1:20 - 1:22Նրանք պատրաստվում են մետրոյի նույն գնացքը մտնել մեկ առ մեկ։
-
1:22 - 1:25Մենք ձևացնելու ենք, որ միմյանց չենք ճանաչում։
-
1:25 - 1:28Ձևացնելու ենք, որ դա մի դժբախտ ընդհանուր սխալ է, որ մենք գործել ենք,
-
1:28 - 1:31մոռացել ենք հագնել մեր վարտիքները այս ցուրտ հունվարյան օրը։
-
1:31 - 1:56(Ծիծաղ)
-
1:56 - 1:58Այս պահին
-
1:58 - 2:00աղջիկը որոշում է մի կողմ դնել գիրքը։
-
2:00 - 2:02(Ծիծաղ)
-
2:02 - 2:06Եվ մի քիչ ավելի իրազեկ լինել իր շրջապատից։
-
2:06 - 2:08Նույն ժամանակ, երկու դանիացի երիտասարդները, խցիկի ձախ կողմում,
-
2:08 - 2:10նրանք ծիծաղից մեռնում են։
-
2:10 - 2:12Նրանց կարծիքով դա ամենածիծաղելի բանն է, որ նրանք երբևէ տեսել են։
-
2:12 - 2:15Իսկ հիմա տեսեք, թե ինչպես է աղջիկն աչքով կապ հաստատում դանիացի տղաների հետ։
-
2:20 - 2:22(Ծիծաղ)
-
2:22 - 2:24Ես սիրում եմ այդ պահը,
-
2:24 - 2:27որովհետև մինչ այդ փորձի հանրային դառնալը,
-
2:27 - 2:30այն միգուցե մի քիչ վախեցնող
-
2:30 - 2:32կամ շփոթեցնող էր աղջկա համար։
-
2:32 - 2:34Բայց այն պահից, երբ փորձը դարձավ հանրային,
-
2:34 - 2:36այն դարձավ ծիծաղելի։
-
2:36 - 2:38Այժմ գնացքը հասնում է
-
2:38 - 2:40երրորդ կանգառին։
-
2:54 - 2:57(Ծիծաղ)
-
2:57 - 2:59Տեսահոլովակն ամեն բան ցույց չի տալիս։
-
2:59 - 3:01Նույն բանը տեղի է ունենում հաջորդ չորս կանգառներում։
-
3:01 - 3:05Ընդհանուր հաշվով յոթ երիտասարդ առանց վարտիքի գնացք են մտնում։
-
3:05 - 3:07Ութերորդ կանգառին, մի աղջիկ է մտնում գնացք, մի մեծ պայուսակ ձեռքին,
-
3:07 - 3:10և հայտարարում, որ նա ունի վարտիքներ` զեղչված, մեկ հատի գինը՝ մեկ դոլար,
-
3:10 - 3:13հայտարարում է այնպես կարծես նա քաղցրավենիք է վաճառում գնացքի մեջ։
-
3:13 - 3:16Մենք բոլորս մի զույգ վարտիք գնեցինք, հագանք դրանք,
-
3:16 - 3:19ասելով․ «Շնորհակալություն։ Դա հենց այն է, ինչ ինձ անհրաժեշտ էր այսօր»,
-
3:19 - 3:22և ապա լքեցինք գնացքն առանց բացահայտելու թե ինչ կատարվեց,
-
3:22 - 3:24ցրվելով բոլորս տարբեր ուղղություններով։
-
3:24 - 3:26(Ծափահարություններ)
-
3:26 - 3:28Շնորհակալություն։
-
3:30 - 3:32Սա մի կադր է այդ տեսահոլովակից։
-
3:32 - 3:34Եվ ինձ շատ դուր է գալիս աղջկա արձագանքը։
-
3:34 - 3:36Եվ դիտելով այդ տեսահոլովակը նույն օրն ավելի ուշ,
-
3:36 - 3:38ես որոշեցի շարունակել անել այն ինչ անում եմ։
-
3:38 - 3:41Իրականում Improv Everywhere-ի նպատակը
-
3:41 - 3:43հանրային վայրում տեսարաններ ստեղծելն է,
-
3:43 - 3:45տեսարաններ, որոնք դրական ազդեցություն են ունենում այլ մարդկանց վրա։
-
3:45 - 3:48Դա կատակ է, բայց այնպիսի կատակ, որ մարդկանց համար լավ պատմություն է դառնում։
-
3:48 - 3:50Աղջկա արձագանքը ոգեշնչեց ինձ
-
3:50 - 3:52կազմակերպել ամենամյա երկրորդ Առանց վարտիք մետրոյով ուղևորությունը։
-
3:52 - 3:54Եվ մենք շարունակեցինք անել այն ամեն տարի։
-
3:54 - 3:56Այդ հունվարին, մենք մասնակցեցինք 10րդ ամենամյա Առանց վարտիք մետրոյով ուղևորությունը
-
3:56 - 3:593,500 այլ մարդկանց հետ,
-
3:59 - 4:01ովքեր ճանապարհորդեցին Նյու-Յորքի մետրոյում իրենց ներքնազգեստներով
-
4:01 - 4:03քաղաքի մետրոյի գրեթե բոլոր գնացքներում։
-
4:03 - 4:05Ինչպես նաև աշխարհի 50 այլ քաղաքներում
-
4:05 - 4:07մարդիկ մասնակցեցին միջոցառմանը։
-
4:07 - 4:09(Ծիծաղ)
-
4:09 - 4:12Երբ ես սկսեցի Upright Citizens Brigade թատրոնի դասերն այցելել
-
4:12 - 4:15և հանդիպել այլ ստեղծարար մարդկանց, դերասանների և կատակերգների,
-
4:15 - 4:17ես սկսեցի մարդկանց էլ․ փոստարկի հասցեները հավաքել,
-
4:17 - 4:19այն մարդկանց, ովքեր ցանկանում էին նման միջոցառումների մասնակցել։
-
4:19 - 4:21Այդպիսով, ես կարողացա ավելի մեծ միջոցառումներ կազմակերպել։
-
4:21 - 4:23Մի օր ես քայլում էի Յունիոն հրապարակով
-
4:23 - 4:25և տեսա այդ շենքը,
-
4:25 - 4:27որը կառուցվել էր 2005-ին։
-
4:27 - 4:30Պատուհաններից մեկի մոտ մի աղջիկ էր պարում։
-
4:30 - 4:32Եվ դա շատ տարօրինակ էր,
-
4:32 - 4:34որովհետև մութ էր, բայց նա լուսավորված էր ներսից եկող լույսով,
-
4:34 - 4:36նա կարծես բեմի վրա լիներ,
-
4:36 - 4:38և ես չէի կարող հասկանալ, թե ինչու է նա դա անում։
-
4:38 - 4:40Մոտ 15 վայրկյան անց, հայտնվեց նրա ընկերուհին,
-
4:40 - 4:42որը թաքնված էր պատուհանից այն կողմ,
-
4:42 - 4:44նրանք ծիծաղեցին, գրկեցին միմյանց և վազելով փախան։
-
4:44 - 4:46Շատ նման էր, որ աղջկան պարելու մարտահրավեր էր նետվել։
-
4:46 - 4:48Ես ոգեշնչվեցի դրանով։
-
4:48 - 4:50Նայելով շենքի ճակատային մասին, որն ավելի քան 70 պատուհան ուներ,
-
4:50 - 4:52ես գիտեի, թե ինչ պետք է անել։
-
4:52 - 4:54(Ծիծաղ)
-
4:54 - 4:57Այսպիսով, այս միջոցառումը կոչվեց «Ավելի հաճախ վեր նայիր»։ Մենք 70 դերասան ունեինք, բոլորը սև զգեստ էին կրում։
-
4:57 - 4:59Այս ամենն առանց թույլատրության էր արվում։
-
4:59 - 5:01Մենք չէինք տեղեկացրել խանութներին, որ գալիս ենք։
-
5:01 - 5:03Ես կանգնած էի զբոսայգում և նշաններ էի անում։
-
5:03 - 5:06Առաջին նշանից հետո բոլորը պահեցին իրենց տառերը,
-
5:06 - 5:08որոնք միասին կազմեցին Look Up More («Ավելի հաճախ վեր նայիր»)
-
5:08 - 5:11միջոցառման անունը։
-
5:11 - 5:14Երկրորդ նշանից հետո բոլորը սկսեցին միասին թռվռալ, շարժելով ձեռքերը և ոտքերը։
-
5:14 - 5:17Դուք հենց հիմա կտեսնեք դա։
-
5:17 - 5:19(Ծիծաղ)
-
5:19 - 5:21Ապա սկսվեց պարը։ Բոլորը պարում էին։
-
5:21 - 5:23Դրանից հետո սկսվեցին մենակատար պարերը, երբ միայն մեկ անձ էր պարում,
-
5:23 - 5:25իսկ մնացած բոլորը նրան էին մատնանշում։
-
5:25 - 5:32(Ծիծաղ)
-
5:32 - 5:34Դրանից հետո ես ձեռքով նոր նշան արեցի,
-
5:34 - 5:37որ Forever 21-ում կանգնած մենակատարը սկսի պարել,
-
5:37 - 5:39և նա պարեց։
-
5:39 - 5:41Մի շարք այլ գործողություններ կատարեցինք։
-
5:41 - 5:43Մարդիկ ցատկում էին,
-
5:43 - 5:45վայր ընկնում գետնին։
-
5:45 - 5:47Ես կանգնած էի բոլորից թաքուն,
-
5:47 - 5:49ձեռքս աղբի ամանի նրա դնելով և հանելով,
-
5:49 - 5:51նշաններ տալով։
-
5:51 - 5:53Եվ քանի որ սա Յունիոն Սքվերն էր, մետրոյի կայարանին շատ մոտ,
-
5:53 - 5:55միջոցառման ավարտին հարյուրավոր մարդիկ էին հավաքվել,
-
5:55 - 5:57ովքեր կանգ էին առել և վեր նայել
-
5:57 - 6:00և դիտել այն, ինչ մենք անում էինք։
-
6:01 - 6:03Մենք ավելի լավ լուսանկար ունենք։
-
6:03 - 6:05Այսպիսով, այդ մի միջոցառման համար անհրաժեշտ
-
6:05 - 6:07ոգեշնչումը եկավ
-
6:07 - 6:09մի պատահական դեպքից, որին ես ականատես էի եղել։
-
6:09 - 6:11Հաջորդ նախագծի միտքը, որն ուզում եմ ցույց տալ
-
6:11 - 6:13եկել է մի անծանոթից էլ․ փոստարկղի միջոցով։
-
6:13 - 6:162006 թ․-ին Տեխաս նահանգից մի դպրոցական ինձ նամակ էր ուղարկել,
-
6:16 - 6:18որտեղ գրել էր․ «Դուք պետք է հավաքեք այնքան շատ մարդ, որքան հնարավոր է,
-
6:18 - 6:21որպեսզի նրանք կապույտ շապիկ և խաքի գույնի վարտիք հագնեն,
-
6:21 - 6:23գնան Best Buy խանութների ցանցերից մեկը և պարզապես կանգնեն այնտեղ»։
-
6:23 - 6:27(Ծիծաղ)
-
6:27 - 6:29(Ծափահարություններ)
-
6:29 - 6:31Ես անմիջապես պատասխանեցի տղային,
-
6:31 - 6:33ասելով․ «Դու միանգամայն ճիշտ ես։
-
6:33 - 6:35Կփորձեմ անել դա այս շաբաթ-կիրակի։ Շնորհակալություն»։
-
6:35 - 6:37Ահա և տեսահոլովակը։
-
6:37 - 6:39Այսպիսով, կրկին սա 2005 թվականն է։
-
6:39 - 6:42Սա Նյու-Յորք քաղաքի Best Buy խանութն է։
-
6:42 - 6:44Մոտ 80 հոգի եկավ մասնակցելու միջոցառմանը,
-
6:44 - 6:46նրանք մեկ առ մեկ մտնում էին խանութ։
-
6:46 - 6:48Մենք ունեինք ութ տարեկան մասնակից աղջիկ, ունեինք տաս տարեկան մասնակից աղջիկ։
-
6:48 - 6:50Ունեինք նաև 65 տարեկան մի մարդ,
-
6:50 - 6:52ով մասնակցեց միջոցառմանը։
-
6:52 - 6:54Այսպիսով, մարդկանց շատ տարբեր խումբ էր հավաքվել։
-
6:54 - 6:57Ես ասացի մարդկանց, «Մի աշխատեք։ Ոչ մի աշխատանք մի արեք։
-
6:57 - 6:59Բայց նաև առևտուր մի արեք։
-
6:59 - 7:01Պարզապես կանգնեք խանութում՝ մեջքով դեպի արտադրանքը»։
-
7:01 - 7:03Դուք կարող եք տեսնել աշխատողներին,
-
7:03 - 7:05նրանք դեղին պիտակներ ունեն իրենց շապիկների վրա։
-
7:05 - 7:07Մնացած բոլորը մեր դերասաններն են։
-
7:07 - 7:09(Ծիծաղ)
-
7:09 - 7:11Սովորական աշխատողներին դա զվարճալի թվաց։
-
7:11 - 7:13Նրանցից ոմանք գնացին իրենց տեսախցիկները բերեցին
-
7:13 - 7:15և նկարվեցին մեզ հետ։
-
7:15 - 7:18Շատերը կատակում էին, փորձելով համոզել մեզ
-
7:18 - 7:21հաճախորդների համար ծանր հեռուստացույցներ կրել։
-
7:21 - 7:24Սակայն կառավարիչները և անվտանգության պահակախումբը
-
7:24 - 7:26չգնահատեցին կատակը։
-
7:26 - 7:28Դուք կարող եք տեսնել նրանց հոլովակի մեջ։
-
7:28 - 7:31Նրանք կրում են դեղին կամ սև շապիկ։
-
7:31 - 7:33Մոտ 10 րոպե անց կառավարիչները
-
7:33 - 7:35որոշեցին զանգել 911։
-
7:35 - 7:38(Ծիծաղ)
-
7:38 - 7:40Նրանք սկսեցին վազվզել խանութով,
-
7:40 - 7:43բոլորին ասելով, որ ոստիկանները գալիս են, զգույշ եղեք։
-
7:43 - 7:46Ահա այստեղ դուք կարող եք տեսնել ոստիկաններին։
-
7:46 - 7:49Ահա մի ոստիկան, սև գույնի համազգեստով, որը նկարվում է թաքնված տեսախցիկով։
-
7:49 - 7:51Վերջ ի վերջո, ոստիկանները ստիպված էին տեղեկացնել խանութի ղեկավարությանը,
-
7:51 - 7:53որ իրականում ոչ մի անօրինակ բան չկա
-
7:53 - 7:55կապույտ շապիկ և խաքի գույնի վարտիք կրելու մեջ։
-
7:55 - 7:57(Ծիծաղ)
-
7:57 - 8:01(Ծափահարություններ)
-
8:01 - 8:03Շնորհակալություն։
-
8:03 - 8:06(Ծափահարություններ)
-
8:06 - 8:09Մենք մոտ 20 րոպե խանութում էին, ուստի ուրախ էինք այն լքել։
-
8:09 - 8:11Կառավարիչները փորձում էին
-
8:11 - 8:13գտնել մեր տեսախցիկները։
-
8:13 - 8:16Նրանց հաջողվեց բռնացնել մերոնցից մի քանիսին, ովքեր տոպրակների թաքնված տեսախցիկներ ունեին։
-
8:16 - 8:18Բայց նրանց չհաջողվեց բռնել տղաներից մեկին,
-
8:18 - 8:20ով խանութ էր գնացել պարզապես դատարկ երիզով,
-
8:20 - 8:22մտել էր Best Buy-ի տեսախցիկների բաժինը,
-
8:22 - 8:24և օգտագործել խանութի տեսախցիկը,
-
8:24 - 8:27ձևացնելով, թե գնումներ է կատարում։
-
8:27 - 8:30Ինձ դուր է գալիս իրենց տեխնոլոգիան իրենց իսկ դեմ օգտագործելու գաղափարը։
-
8:30 - 8:32(Ծիծաղ)
-
8:32 - 8:34Կարծում եմ մեր լավագույն միջոցառումները նրանք են, որոնց հատուկ տեղ է հատկացված,
-
8:34 - 8:36և հատուկ պատճառ։
-
8:36 - 8:38Մի օր առավոտյան ես մետրոյով տեղ էի ուղևորվում։
-
8:38 - 8:40Ես պիտի փոխեի գնացքս 53րդ փողոցի կանգառում,
-
8:40 - 8:42և այնտեղ այս երկու հսկայական շարժասանդուղքները կային։
-
8:42 - 8:45Շատ ճնշող և լեփ լեցուն կանգառ էր։
-
8:45 - 8:47Ուստի ես որոշեցի մի ներկայացում կազմակերպել,
-
8:47 - 8:50որպեսզի այն ավելի ուրախ տեղ դառնա մեկ առավոտ։
-
8:51 - 8:53Սա 2009 թվականի ձմռանն էր,
-
8:53 - 8:55առավոտյան 8:30։
-
8:55 - 8:57Բոլորը աշխատանքի էին շտապում։
-
8:57 - 8:59Դրսում շատ ցուրտ էր։
-
8:59 - 9:01Մարդիկ գալիս են Քուինսից,
-
9:01 - 9:04տեղափոխվելով E գնացքից 6-րդ գնացք։
-
9:04 - 9:06Եվ նրանք օգտվում են այս հսկայական շարժասանդուղքից
-
9:06 - 9:09իրենց աշխատանքի գնալու ճանապարհին։
-
9:19 - 9:29(Ծիծաղ)
-
9:31 - 9:33(Ծիծաղ)
-
9:33 - 9:39(Ծափահարություններ)
-
9:39 - 9:41Շնորհակալություն։
-
9:41 - 9:44Ահա մեկ այլ լուսանկար, որն ավելի լավ է պատկերում կատարվածը։
-
9:44 - 9:46Այդ օրը նա 2,000 հոգու ձեռքով բարևեց,
-
9:46 - 9:48և նա լվաց իր ձեռքերը միջացառումից հետո և առաջ,
-
9:48 - 9:50և չհիվանդացավ։
-
9:50 - 9:52Դա նույնպես արվեց առանց թույլատրության,
-
9:52 - 9:54չնայած, ոչ մեկի պետքը չէր։
-
9:54 - 9:56Տարիների ընթացքում
-
9:56 - 9:59Improv Everywhere ծրագրի հասցեին ամենահաճախ հնչող քննադատությունը,
-
9:59 - 10:01որը մարդիկ թողնում են YouTube-ում մեկնաբանությունների տեսքով,
-
10:01 - 10:04հետևյալն է․ «Այս մարդիկ չափից շատ ազատ ժամանակ ունեն»։
-
10:04 - 10:07Եվ գիտեք, ոչ բոլորին է դուր գալիս այն ամենն ինչ դուք անում եք,
-
10:07 - 10:09և ես վստահաբար մաշկս հաստացրել եմ այդ մեկնաբանությունների արդյունքում,
-
10:09 - 10:11բայց հենց այդ մեկնաբանությունը միշտ դուրս չի եկել,
-
10:11 - 10:13որովհետև մենք չափից շատ ժամանակ չունենք։
-
10:13 - 10:16Improv Everywhere-ի միջոցառումների մասնակիցները
-
10:16 - 10:18նույնքան ազատ ժամանակ ունեն, որքան Նյու-Յորքի մյուս բոլոր բնակիչները,
-
10:18 - 10:20պարզապես նրանք ժամանակ առ ժամանակ որոշում են
-
10:20 - 10:22անցկացնել այն արտասովոր կերպով։
-
10:22 - 10:24Գիտեք, յուրաքանչյուր շաբաթ և կիրակի,
-
10:24 - 10:26յուրաքանչյուր աշուն հազարավոր մարդիկ
-
10:26 - 10:28հավաքվում են մարզադաշտերում ֆուտբոլի խաղ դիտելու համար։
-
10:28 - 10:31Եվ ես երբեք չեմ լսել, որ որևէ մեկը, նայելով մարզադաշտին, ասի․
-
10:31 - 10:34«Բոլոր այդ մարդիկ, ովքեր նստած են մարզադաշտում, չափից շատ ազատ ժամանակ ունեն»։
-
10:34 - 10:36Եվ իհարկե դա այսպես չէ։
-
10:36 - 10:38Մարզադաշտում ֆուտբոլ նայելը շաբաթ-կիրակին անցկացնելու
-
10:38 - 10:41հիանալի ձև է։
-
10:41 - 10:43Բայց ես նաև կարծում եմ, որ ընդունելի է
-
10:43 - 10:46օրն անցկացնել 200 այլ մարդու հետ անշարժ կանգ առնելով
-
10:46 - 10:48Grand Central տերմինալում,
-
10:48 - 10:51կամ հագնվելով որպես ուրվականներ որսողներ,
-
10:51 - 10:53և վազվզելով Նյու-Յորքի հանրային գրադարանում։
-
10:53 - 10:55(Ծիծաղ)
-
10:55 - 10:58Կամ լսելով նույն MP3 երգը 3,000 մարդկանց հետ,
-
10:58 - 11:01և անձայն պարելով այգում,
-
11:01 - 11:03կամ մթերային խանութում
-
11:03 - 11:05տարերային մի մյուզիքլ ներկայացնելով,
-
11:05 - 11:08կամ Coney Island-ում պաշտոնական հագուստ հագած ջուրն ընկղմվելով։
-
11:08 - 11:11Գիտեք, երբ մենք փոքր ենք, մեզ սովորեցնում են խաղալ։
-
11:11 - 11:13Մեզ երբևէ պատճառ չեն ասում, թե ինչու մենք պետք է խաղանք։
-
11:13 - 11:16Պարզապես ընդունված է, որ խաղալը լավ բան է։
-
11:16 - 11:19Ես կարծում եմ, որ դա Improv Everywhere-ի իմաստն է։
-
11:19 - 11:21Այն որ իմաստ չկա, և որ պետք էլ չէ, որ այն լինի։
-
11:21 - 11:23Մեզ պատճառ պետք չէ։
-
11:23 - 11:25Քանի դեռ սա զվարճալի է,
-
11:25 - 11:27և գաղափարն էլ զվարճալի է,
-
11:27 - 11:30և մարդիկ, ովքեր ականտես կլինեն դրան, նույնպես հաճույք կստանան,
-
11:30 - 11:32այդքանը մեզ համար բավական է։
-
11:32 - 11:34Կարծում եմ, մենք, որպես մեծահասակներ, պետք է սովորենք,
-
11:34 - 11:36որ խաղալու ճիշտ կամ սխալ ձև չկա։
-
11:36 - 11:38Շատ շնորհակալություն։
-
11:38 - 11:43(Ծափահարություններ)
- Title:
- Չարլի Թոդ՝ Անհեթեթության հանրային փորձառությունը
- Speaker:
- Charlie Todd
- Description:
-
Չարլի Թոդը ստեղծում է տարօրինակ, ծիծաղելի և անսպասելի հանրային տեսարաններ, երբ օրինակ, խանութի պատուհանների մոտ 70 պարողներ միարժամանակ պարում են, «ուրվական որսողները» վազվզում են Նյու-Յորքի հանրային գրադարանում, և ամեն տարի մարդիկ մասնակցում են Առանց վարտիքի մետրոյով ուղևորությանը։ TEDxBloomington-ի ընթացքում նա ցուցադրում է, թե ինչպես է իր խումբը՝ Improv Everywhere, օգտագործում այդ տեսարանները մարդկանց համախմբելու համար։
- Video Language:
- English
- Team:
closed TED
- Project:
- TEDTalks
- Duration:
- 11:44