Return to Video

Gravity for Astronauts in Orbit

  • 0:00 - 0:04
    Եթե դուք ուշադիր նայեք այս նկարներին, ապա
  • 0:04 - 0:07
    կզգաք, որ այս նկարների մարդկանց վրա ձգողության ուժ չի ազդում:
  • 0:07 - 0:13
    Ոչինի չի ընկնում, ավելի ճիշտ այս դեպքում հստակ չէ, թե որը որ կողմն է:
  • 0:13 - 0:14
    Ամեն ինչ լող է տալիս:
  • 0:14 - 0:16
    Եթե ես հրեի այս պատը, ես պետք է
  • 0:16 - 0:18
    այդ ուղղությամբ լող տայի տարածության մեջ:
  • 0:18 - 0:26
    Տիեզերքում չկա դեպի ներքև ձգող ձգողության ուժը:
  • 0:26 - 0:33
    Բայց այստեղ հարցն այն է, որ այս տիեզերագնացներն այդքան էլ հեռու չեն գերծանր որևէ մարմնից:
  • 0:33 - 0:39
    Իրականում այս կայանները մի քանի հարյուր մղոն են հեռանում Երկրի մակերևույթից:
  • 0:39 - 0:44
    Եթե ես նկարեի այն, ապա այն մոտավորապես այստեղ կլիներ:
  • 0:44 - 0:49
    Եվ մենք հիշում ենք, որ երկու մարմինների միջև գործող ձգողության ուժը հավասար է
  • 0:49 - 1:00
    մեծ G, որը գրավիտացիոն հաստատունն է, բազմապատկած առաջին մարմնի զանգված, բազմապատկած երկրորդի զանգված` հարաբերած նրանց միջև հեռավորության քառակուսուն:
  • 1:00 - 1:02
    Եթե հրթիռն այստեղ է,
  • 1:02 - 1:06
    Երկրից մի քանի մղոն հեռու,
  • 1:06 - 1:12
    այս r-ը այնքան էլ մեծ փոփոխություն չի կրում: Ճիշտ է, այն ավելի մեծ է, քան եթե լիներ Երկրի վրա:
  • 1:12 - 1:18
    Հիշեք, որ այդ r-ը հավասար է մարմնից մինչև Երկրի կենտրոն ընկած հեռավորությանը, որտեղ էլ որ մարմինը գտնվի:
  • 1:18 - 1:23
    Կամ եթե ավելի ճշգրիտ, ապա տվյալ մարմնի կենտրոնից մինչև Երկրի կենտրոնը: Վերջինս այստեղ ամենամեծ ներդրումն ունի:
  • 1:23 - 1:28
    Այսինքն` եթե ես Երկրի մակերևույթին եմ կամ մի քանի մղոն հեռու,
  • 1:28 - 1:33
    այս r-ը շատ կտրուկ չի փոխվի:
  • 1:33 - 1:35
    Եթե այսպես նայենք, ապա
  • 1:35 - 1:40
    կարող ենք ասել, որ եթե մի մարմին գտնվում է Երկրի վրա, իսկ
  • 1:40 - 1:49
    մյուսը` մի քանի մղոն հեռու, ապա նրանց վրա գրեթե նույն ձգողության ուժը կազդի:
  • 1:49 - 1:51
    Հիմա լսեք իմ հարցը:
  • 1:51 - 1:58
    Եթե նույնիսկ տիեզերքում կա ձգողություն ապա ինչպես է, որ այս մարդիկ լող են տալիս տարածության մեջ: Պատասխանը հետևյալն է.
  • 1:58 - 2:05
    տիեզերքում ձգողություն կա և նրանք իրականում ընկնում են ուղղակի այնքան արագ`
  • 2:05 - 2:10
    Երկրի հետ համեմատած, որ կարելի է անտեսել:
  • 2:10 - 2:12
    Սպասեք ես հիմա ցույց կտամ, թե ինչի մասին է խոսքը:
  • 2:12 - 2:16
    Եկեք պատկերացնենք, թե ես հենց հիմա նստած եմ
  • 2:16 - 2:19
    Աֆրիկայում և ես ինչ-որ բան եմ նետում:
  • 2:19 - 2:26
    Եթե ես հավաքեմ իմ բոլոր ուժերը և շատ արագ նետեմ այն 45 աստիճան անկյան տակ,
  • 2:26 - 2:30
    Այն կանցնի ինչ-որ ճանապարհ և կընկնի մի այլ կետում:
  • 2:30 - 2:32
    Սա իրականում սուպեր նետում էր, ինչպես տեսնում եք այն անցավ
  • 2:32 - 2:36
    մի երկրից մյուսը` ամենաքիչը մի քանի հազար մղոն ճանապարհորդելով:
  • 2:36 - 2:41
    Եթե ես մի փոքր ավելի ուժով ազդեմ վրան,
  • 2:41 - 2:45
    այն մի քիչ էլ հեռու կհասնի:
  • 2:45 - 2:47
    Բայց միևնույնն է, վերջում կընկնի Երկրի վրա:
  • 2:47 - 2:50
    Եկեք ավելի արագ փորձենք:
  • 2:50 - 2:52
    Ինչպես տեսնում եք նկարից, այն նորից ընկավ:
  • 2:52 - 2:58
    Ավելի արագ նետենք. էլի կընկնի:
  • 2:58 - 3:00
    Տեսնում եք չէ, թե ուր է հասնում:
  • 3:00 - 3:01
    Եկեք ավելի արագ նետենք, քան նախորդը.
  • 3:01 - 3:06
    այն նորից է ընկնում: Բայց եկեք չհուսահատվենք ու նորից փորձենք:
  • 3:06 - 3:14
    Ինձ թվում է օրինաչափությունը նկատում եք և հասկանում եք, թե վերջում ինչ է լինելու:
  • 3:14 - 3:16
    Ամեն անգամ, երբ ավելի ու ավելի
  • 3:16 - 3:21
    ուժեղ եք նետում այս մարմինը, այն ավելի ու ավելի հեռու տեղ է ընկնում:
  • 3:21 - 3:30
    Սակայն կհասնի մի պահ, երբ այն կստանա այնքան մեծ արագություն, որ չի ընկնի Երկրի վրա,
  • 3:30 - 3:33
    և նրան այլևս չի խանգարի Երկրի ձգողության ուժը:
  • 3:33 - 3:40
    Այն կսկսի անընդհատ պտտվել Երկրի շուրջը, և այդիսով` այն կգտնվի Երկրի ուղեծրում:
  • 3:40 - 3:52
    Եթե նրա վրա չազդեր ձգողության ուժը, ապա այն շոշափողի ուղղությամբ կհեռանար Երկրի ուղեծրից:
  • 3:52 - 4:02
    Բայց քանի որ մարմնի վրա ազդում է ձգողության ուժ, այն անընդհատ կպահվի Երկրի մոտ:
  • 4:02 - 4:03
    Այսպես ավելի լավ կարող եք հիշել:
  • 4:04 - 4:15
    Նույնիսկ մեծ արագությունների դեպքում մարմինը միշտ թեքում է իր ուղղությունը` պահվելով Երկրին մոտ, և սա ձգողության ուժի պատճառով:
  • 4:15 - 4:28
    Այս բարձրություններում օդ չկա, հետևաբար և չկա տիեզերակայանի վրա ազդող օդի դիմադրության ուժը:
  • 4:28 - 4:31
    Այսպիսի տիեզերանավերը միայն մի որոշ ժամանակ են գործածության մեջ մտնում:
  • 4:31 - 4:45
    Քանի որ ոչ մի բան իդեալական չէ, այսինքն` ուզում եմ ասել, որ օդ այնուամենայնիվ կա որոշ չափով, տիեզերակայանները ժամանակի ընթացքում դանդաղում են:
  • 4:45 - 4:54
    Ինչպես հասկացաք, սա ձգողությունից զուրկ տարածություն չէ, այլ ուղղակի մարմինները շարժվում են այնքան արագ, որ
  • 4:54 - 4:59
    երբեք չեն հարվածում գետնին և կարծես նրանք անկշռության պայմաններում են գտնվում:
  • 4:59 - 5:02
    Այն շարունակ շարժվում է և շարժվում:
  • 5:02 - 5:04
    Սակայն այս բոլոր մարմինները ձգողության ազդեցության տակ են գտնվում:
  • 5:05 - 5:11
    Եթե նրանք բոլորը մի պահ դանդաղեին կամ, այսպես ասած, արգելակեին,
  • 5:11 - 5:18
    ապա նրանք միանգամից կընկնեին Երկրի վրա:
  • 5:18 - 5:25
    Ոչ մի յուրահատուկ բան չկա այն բանի մեջ, որ դուք գտնվեք Երկրի մակերևույթից 300-400 մղոն բարձրության վրա և ձեր վրա հանկարծակի
  • 5:25 - 5:28
    դադարի ազդել ձգողության ուժը. այն մինչև որոշակի սահմանը շարունակում է գործել:
  • 5:28 - 5:36
    Այն կարող է շատ փոքր արժեք ընդունել որոշ դեպքերում, սակայն մեր քննարկած բոլոր դեպքերում, միանշանակ, ձգողության ուժը գործում է:
  • 5:36 - 5:41
    Այս մարմինները երբեք չեն ընկնի Երկրի վրա, եթե դիտարկենք իդեալական պայմաններ, նրանք իրենց ուղեծրով կշարունակեն շարժվել:
  • 5:41 - 5:52
    NASA-ն իր տիեզերակայանների միջոցով մարդկանց է ուղարկում ուղեծիր` նրանց շատ մեծ արագություն հաղորդելով:
  • 5:52 - 5:59
    Այդպիսի տիեզերակայանները կոչվում են "սրտխառնոց" հրթիռներ, քանի որ սրտխառնոց են առաջացնում մարդկանց մոտ: Այդպիսի հրթիռները անկյան տակ են նետվում:
  • 5:59 - 6:10
    Հետագիծն ունենում է պարաբոլի տեսք, քանի որ տիեզերակայանի կամ հրթիռի վրա ազդում է ձգողության ուժ:
  • 6:10 - 6:13
    Սա նշանակում է, որ "սրտխառնոց" հրթիռի բոլոր ուղևորները ազատ անկում են կատարում:
  • 6:13 - 6:20
    Եթե դուք երբևէ բանջի ջամփինգի չեք գնացել կամ չեք զբաղվել դայվինգով կամ այլ բանով, ապա
  • 6:20 - 6:28
    ձեր ստամոքսն իրեն շատ վատ կզգա, քանի որ այն անընդհատ ձգվում է դեպի ներքև:
  • 6:28 - 6:34
    Սա հենց այն զգացողությունն է, որն ապրում են բոլոր աստղագնացները, քանի որ նրանք անընդհատ ազատ անկման վիճակում են:
  • 6:34 - 6:43
    Իսկ եթե դուք գտնվեիք տիեզերքի խորը մասերում և ոչ մի նշանակալից զանգվածով մարմնին մոտ չլինեիք, այդ դեպքում
  • 6:43 - 6:50
    դուք չէիք զգա ձգողության ուժ ձեզ վրա և կգտնվեիք անկշռության պայմաններում:
  • 6:50 - 6:58
    Հուսով եմ պարզ է: Սա նշանակում է, որ եթե դուք գտնվում եք տիեզերանավում և պատուհանից դուրս նայել չեք կարող, ապա դուք չեք կարող ասել, արդյոք
  • 6:58 - 7:03
    դուք գտնվում եք որևէ նշանակալից զանգված ունեցող մարմնի մոտ, թե պարզապես ազատ անկման մեջ եք գտնվում կամ նույնիսկ Երկրի ուղեծրում եք:
  • Not Synced
    Բացառված չէ նաև այն դեպքը, որ դուք գտնվեք մեծ զանգվածով մարմիններից բավականին հեռու և լինեք անկշռության պայմաններում:
Title:
Gravity for Astronauts in Orbit
Description:

more » « less
Video Language:
English
Duration:
07:12

Armenian subtitles

Incomplete

Revisions