WEBVTT 00:00:00.064 --> 00:00:03.947 Եթե դուք ուշադիր նայեք այս նկարներին, ապա 00:00:03.947 --> 00:00:07.430 կզգաք, որ այս նկարների մարդկանց վրա ձգողության ուժ չի ազդում: 00:00:07.430 --> 00:00:12.678 Ոչինի չի ընկնում, ավելի ճիշտ այս դեպքում հստակ չէ, թե որը որ կողմն է: 00:00:12.678 --> 00:00:14.118 Ամեն ինչ լող է տալիս: 00:00:14.118 --> 00:00:16.115 Եթե ես հրեի այս պատը, ես պետք է 00:00:16.115 --> 00:00:17.786 այդ ուղղությամբ լող տայի տարածության մեջ: 00:00:17.786 --> 00:00:25.774 Տիեզերքում չկա դեպի ներքև ձգող ձգողության ուժը: 00:00:25.774 --> 00:00:33.019 Բայց այստեղ հարցն այն է, որ այս տիեզերագնացներն այդքան էլ հեռու չեն գերծանր որևէ մարմնից: 00:00:33.019 --> 00:00:39.427 Իրականում այս կայանները մի քանի հարյուր մղոն են հեռանում Երկրի մակերևույթից: 00:00:39.427 --> 00:00:43.607 Եթե ես նկարեի այն, ապա այն մոտավորապես այստեղ կլիներ: 00:00:43.607 --> 00:00:48.920 Եվ մենք հիշում ենք, որ երկու մարմինների միջև գործող ձգողության ուժը հավասար է 00:00:48.920 --> 00:01:00.400 մեծ G, որը գրավիտացիոն հաստատունն է, բազմապատկած առաջին մարմնի զանգված, բազմապատկած երկրորդի զանգված` հարաբերած նրանց միջև հեռավորության քառակուսուն: 00:01:00.400 --> 00:01:02.415 Եթե հրթիռն այստեղ է, 00:01:02.415 --> 00:01:06.133 Երկրից մի քանի մղոն հեռու, 00:01:06.133 --> 00:01:11.984 այս r-ը այնքան էլ մեծ փոփոխություն չի կրում: Ճիշտ է, այն ավելի մեծ է, քան եթե լիներ Երկրի վրա: 00:01:11.984 --> 00:01:17.800 Հիշեք, որ այդ r-ը հավասար է մարմնից մինչև Երկրի կենտրոն ընկած հեռավորությանը, որտեղ էլ որ մարմինը գտնվի: 00:01:17.800 --> 00:01:23.453 Կամ եթե ավելի ճշգրիտ, ապա տվյալ մարմնի կենտրոնից մինչև Երկրի կենտրոնը: Վերջինս այստեղ ամենամեծ ներդրումն ունի: 00:01:23.453 --> 00:01:28.050 Այսինքն` եթե ես Երկրի մակերևույթին եմ կամ մի քանի մղոն հեռու, 00:01:28.050 --> 00:01:33.298 այս r-ը շատ կտրուկ չի փոխվի: 00:01:33.298 --> 00:01:34.800 Եթե այսպես նայենք, ապա 00:01:34.800 --> 00:01:40.124 կարող ենք ասել, որ եթե մի մարմին գտնվում է Երկրի վրա, իսկ 00:01:40.124 --> 00:01:48.623 մյուսը` մի քանի մղոն հեռու, ապա նրանց վրա գրեթե նույն ձգողության ուժը կազդի: 00:01:48.623 --> 00:01:51.456 Հիմա լսեք իմ հարցը: 00:01:51.456 --> 00:01:58.000 Եթե նույնիսկ տիեզերքում կա ձգողություն ապա ինչպես է, որ այս մարդիկ լող են տալիս տարածության մեջ: Պատասխանը հետևյալն է. 00:01:58.000 --> 00:02:05.016 տիեզերքում ձգողություն կա և նրանք իրականում ընկնում են ուղղակի այնքան արագ` 00:02:05.016 --> 00:02:10.125 Երկրի հետ համեմատած, որ կարելի է անտեսել: 00:02:10.125 --> 00:02:12.029 Սպասեք ես հիմա ցույց կտամ, թե ինչի մասին է խոսքը: 00:02:12.029 --> 00:02:16.142 Եկեք պատկերացնենք, թե ես հենց հիմա նստած եմ 00:02:16.142 --> 00:02:19.318 Աֆրիկայում և ես ինչ-որ բան եմ նետում: 00:02:19.318 --> 00:02:26.379 Եթե ես հավաքեմ իմ բոլոր ուժերը և շատ արագ նետեմ այն 45 աստիճան անկյան տակ, 00:02:26.379 --> 00:02:29.800 Այն կանցնի ինչ-որ ճանապարհ և կընկնի մի այլ կետում: 00:02:29.800 --> 00:02:32.369 Սա իրականում սուպեր նետում էր, ինչպես տեսնում եք այն անցավ 00:02:32.369 --> 00:02:36.085 մի երկրից մյուսը` ամենաքիչը մի քանի հազար մղոն ճանապարհորդելով: 00:02:36.085 --> 00:02:40.682 Եթե ես մի փոքր ավելի ուժով ազդեմ վրան, 00:02:40.682 --> 00:02:45.373 այն մի քիչ էլ հեռու կհասնի: 00:02:45.373 --> 00:02:47.091 Բայց միևնույնն է, վերջում կընկնի Երկրի վրա: 00:02:47.091 --> 00:02:49.691 Եկեք ավելի արագ փորձենք: 00:02:49.691 --> 00:02:52.385 Ինչպես տեսնում եք նկարից, այն նորից ընկավ: 00:02:52.385 --> 00:02:58.097 Ավելի արագ նետենք. էլի կընկնի: 00:02:58.097 --> 00:02:59.788 Տեսնում եք չէ, թե ուր է հասնում: 00:02:59.788 --> 00:03:01.200 Եկեք ավելի արագ նետենք, քան նախորդը. 00:03:01.200 --> 00:03:06.363 այն նորից է ընկնում: Բայց եկեք չհուսահատվենք ու նորից փորձենք: 00:03:06.363 --> 00:03:14.351 Ինձ թվում է օրինաչափությունը նկատում եք և հասկանում եք, թե վերջում ինչ է լինելու: 00:03:14.351 --> 00:03:15.698 Ամեն անգամ, երբ ավելի ու ավելի 00:03:15.698 --> 00:03:21.467 ուժեղ եք նետում այս մարմինը, այն ավելի ու ավելի հեռու տեղ է ընկնում: 00:03:21.467 --> 00:03:29.998 Սակայն կհասնի մի պահ, երբ այն կստանա այնքան մեծ արագություն, որ չի ընկնի Երկրի վրա, 00:03:29.998 --> 00:03:33.438 և նրան այլևս չի խանգարի Երկրի ձգողության ուժը: 00:03:33.438 --> 00:03:40.341 Այն կսկսի անընդհատ պտտվել Երկրի շուրջը, և այդիսով` այն կգտնվի Երկրի ուղեծրում: 00:03:40.356 --> 00:03:51.644 Եթե նրա վրա չազդեր ձգողության ուժը, ապա այն շոշափողի ուղղությամբ կհեռանար Երկրի ուղեծրից: 00:03:51.644 --> 00:04:02.079 Բայց քանի որ մարմնի վրա ազդում է ձգողության ուժ, այն անընդհատ կպահվի Երկրի մոտ: 00:04:02.079 --> 00:04:03.471 Այսպես ավելի լավ կարող եք հիշել: 00:04:03.533 --> 00:04:15.395 Նույնիսկ մեծ արագությունների դեպքում մարմինը միշտ թեքում է իր ուղղությունը` պահվելով Երկրին մոտ, և սա ձգողության ուժի պատճառով: 00:04:15.426 --> 00:04:27.748 Այս բարձրություններում օդ չկա, հետևաբար և չկա տիեզերակայանի վրա ազդող օդի դիմադրության ուժը: 00:04:27.748 --> 00:04:31.469 Այսպիսի տիեզերանավերը միայն մի որոշ ժամանակ են գործածության մեջ մտնում: 00:04:31.469 --> 00:04:44.544 Քանի որ ոչ մի բան իդեալական չէ, այսինքն` ուզում եմ ասել, որ օդ այնուամենայնիվ կա որոշ չափով, տիեզերակայանները ժամանակի ընթացքում դանդաղում են: 00:04:44.575 --> 00:04:54.115 Ինչպես հասկացաք, սա ձգողությունից զուրկ տարածություն չէ, այլ ուղղակի մարմինները շարժվում են այնքան արագ, որ 00:04:54.115 --> 00:04:58.802 երբեք չեն հարվածում գետնին և կարծես նրանք անկշռության պայմաններում են գտնվում: 00:04:58.802 --> 00:05:01.854 Այն շարունակ շարժվում է և շարժվում: 00:05:01.854 --> 00:05:04.467 Սակայն այս բոլոր մարմինները ձգողության ազդեցության տակ են գտնվում: 00:05:04.513 --> 00:05:10.698 Եթե նրանք բոլորը մի պահ դանդաղեին կամ, այսպես ասած, արգելակեին, 00:05:10.698 --> 00:05:17.982 ապա նրանք միանգամից կընկնեին Երկրի վրա: 00:05:17.982 --> 00:05:24.515 Ոչ մի յուրահատուկ բան չկա այն բանի մեջ, որ դուք գտնվեք Երկրի մակերևույթից 300-400 մղոն բարձրության վրա և ձեր վրա հանկարծակի 00:05:24.515 --> 00:05:27.818 դադարի ազդել ձգողության ուժը. այն մինչև որոշակի սահմանը շարունակում է գործել: 00:05:27.818 --> 00:05:35.885 Այն կարող է շատ փոքր արժեք ընդունել որոշ դեպքերում, սակայն մեր քննարկած բոլոր դեպքերում, միանշանակ, ձգողության ուժը գործում է: 00:05:35.885 --> 00:05:40.952 Այս մարմինները երբեք չեն ընկնի Երկրի վրա, եթե դիտարկենք իդեալական պայմաններ, նրանք իրենց ուղեծրով կշարունակեն շարժվել: 00:05:40.952 --> 00:05:51.802 NASA-ն իր տիեզերակայանների միջոցով մարդկանց է ուղարկում ուղեծիր` նրանց շատ մեծ արագություն հաղորդելով: 00:05:51.802 --> 00:05:59.218 Այդպիսի տիեզերակայանները կոչվում են "սրտխառնոց" հրթիռներ, քանի որ սրտխառնոց են առաջացնում մարդկանց մոտ: Այդպիսի հրթիռները անկյան տակ են նետվում: 00:05:59.218 --> 00:06:09.793 Հետագիծն ունենում է պարաբոլի տեսք, քանի որ տիեզերակայանի կամ հրթիռի վրա ազդում է ձգողության ուժ: 00:06:09.793 --> 00:06:13.283 Սա նշանակում է, որ "սրտխառնոց" հրթիռի բոլոր ուղևորները ազատ անկում են կատարում: 00:06:13.283 --> 00:06:20.167 Եթե դուք երբևէ բանջի ջամփինգի չեք գնացել կամ չեք զբաղվել դայվինգով կամ այլ բանով, ապա 00:06:20.167 --> 00:06:28.369 ձեր ստամոքսն իրեն շատ վատ կզգա, քանի որ այն անընդհատ ձգվում է դեպի ներքև: 00:06:28.369 --> 00:06:33.856 Սա հենց այն զգացողությունն է, որն ապրում են բոլոր աստղագնացները, քանի որ նրանք անընդհատ ազատ անկման վիճակում են: 00:06:33.856 --> 00:06:43.338 Իսկ եթե դուք գտնվեիք տիեզերքի խորը մասերում և ոչ մի նշանակալից զանգվածով մարմնին մոտ չլինեիք, այդ դեպքում 00:06:43.338 --> 00:06:50.387 դուք չէիք զգա ձգողության ուժ ձեզ վրա և կգտնվեիք անկշռության պայմաններում: 00:06:50.387 --> 00:06:57.854 Հուսով եմ պարզ է: Սա նշանակում է, որ եթե դուք գտնվում եք տիեզերանավում և պատուհանից դուրս նայել չեք կարող, ապա դուք չեք կարող ասել, արդյոք 00:06:57.854 --> 00:07:02.582 դուք գտնվում եք որևէ նշանակալից զանգված ունեցող մարմնի մոտ, թե պարզապես ազատ անկման մեջ եք գտնվում կամ նույնիսկ Երկրի ուղեծրում եք: 99:59:59.999 --> 99:59:59.999 Բացառված չէ նաև այն դեպքը, որ դուք գտնվեք մեծ զանգվածով մարմիններից բավականին հեռու և լինեք անկշռության պայմաններում: