Արդյո՞ք Շեքսպիրն է գրել իր ստեղծագործությունները - Նատալյա Սենթ-Քլեյր և Աարոն Ուիլլիամս
-
0:00 - 0:09«Ոմանք ծնվում են մեծ,
-
0:09 - 0:11ոմանք հասնում են մեծության,
-
0:11 - 0:15իսկ ոմանց վրա էլ մեծությունը շպրտում են » - գրում էր Շեքսպիրը:
-
0:15 - 0:18Բայց արդյո՞ք այս տողերը հենց Շեքսպիրի գրչին են պատկանում:
-
0:18 - 0:22Ոմանք կասկածում են, որ Շեքսպիրի անունը կրող ստեղծագործությունները գրվել են մեծն բանաստեղծի կողմից
-
0:22 - 0:25և անգամ կասկածում են նրա գոյությանը:
-
0:25 - 0:29Նրանք ենթադրում են, որ Շեքսպիրը մեկ այլ բանաստեղծի
-
0:29 - 0:30կամ բանաստեղծական խմբակի կեղծանուն է:
-
0:30 - 0:32Իսկական Շեքսպիրի հավակնորդներ էին համարվում
-
0:32 - 0:38այլ ականավոր թատերգակներ, քաղաքական գործիչներ, այդ թվում նաև՝ նշանավոր կանայք:
-
0:38 - 0:41Հնարավո՞ր է, որ անգլիացի հռչակավոր բանաստեղծը
-
0:41 - 0:45իր ստեղծագործությունների նման վերացական է:
-
0:45 - 0:48Շեքսպիրի ստեղծագործությունները ուսումնասիրողների մեծամասնությունը հերքում են այս տեսակետները՝
-
0:48 - 0:51հիմնվելով պատմական և կենսագրական ապացույցների վրա:
-
0:51 - 0:56Սակայն, ևս մի տարբերակ կա ճշտելու թե արդյո՞ք շեքսպիրյան նշանավոր ստողծագործությունները
-
0:56 - 0:58ուրիշի գրչին են պատկանում:
-
0:58 - 1:01Լեզվի կազմվածքը ուսումնասիրող գիտության՝ լեզվաբանության,
-
1:01 - 1:06ինչպես նաև շարահյուսության, քերականության, իմաստաբանության և բառագիտության ուսումնասիրությունը
-
1:06 - 1:10կարող է շատ բան ասել մեր խոսելաձևի ու գրելաձևի մասին:
-
1:10 - 1:11Ուշ 1800-ականներին
-
1:11 - 1:15լեհ փիլիսոփա Վինսենթի Լութոշլավսկին
-
1:15 - 1:18առաջ քաշեց ոճագիտության եղանակը՝
-
1:18 - 1:23այս գիտելիքները օգտագործելով հեղինակային իրավունքին վերաբերող հարցերը լուսաբանելու համար:
-
1:23 - 1:25Այսպիսով, ի՞նչ է ոճագիտությունը:
-
1:25 - 1:29Հիմնական գաղափարը կայանում է նրանում, որ յուրաքանչյուր հեղինակի գրական ոճն ունի որոշակի առանձնահատկություններ,
-
1:29 - 1:34որոնք հիմնականում պահպանվում են հեղինակի բոլոր գործերում:
-
1:34 - 1:37Այս առանձնահատկություններից են, օրինակ, նախադասությունների միջին երկարությունը,
-
1:37 - 1:39շարադասությունը,
-
1:39 - 1:42անգամ միևնույն բառի օգտագործման հաճախականությունը:
-
1:42 - 1:48Դիտարկենք «thee» բառի օգտագործման հաճախականությունը և այն ներկայացնենք գրաֆիկի տեսքով:
-
1:48 - 1:51Շեքսպիրյան ստեղծագործությունները կարող են կետերի տեսքով տեղադրվել առանցքի վրա՝
-
1:51 - 1:55ըստ այս բառի օգտագործման հաճախականության:
-
1:55 - 1:57Վիճակագրության մեջ, այս կետերի իրար մոտ գտնվելը
-
1:57 - 2:02խոսում է մեր տվյալների ակնկալված տարբերության կամ նրանց անհամատեղելիության մասին:
-
2:02 - 2:08Սակայն այս ամենը մեծ ուսումնասիրության միայն մի կողմն է:
-
2:08 - 2:11Հիմնական Կազմի Վերլուծության եղանակով
-
2:11 - 2:16մենք կարող ենք այս լայնածավալ ուսումնասիրությունը ներկայացնել հիմնական բաղադրիչների տեսքով,
-
2:16 - 2:20որոնք հավաքականորեն կներկայացնեին շեքսպիրյան ստեղծագործությունների ոճական անհամատեղելիությունը:
-
2:20 - 2:22Հետո մենք կհամեմատենք Շեքսպիրի հավակնորդների գրական ոճերը
-
2:22 - 2:25այս հիմնական բաղադրիչների հետ:
-
2:25 - 2:26Օրինակ,
-
2:26 - 2:30եթե Ֆրենսիս Բեկոնի որոշ աշխատանքները համընկնեն շեքսպիրյան գրական ոճի հետ,
-
2:30 - 2:32ապա այս ամենը անքակտելիորեն կվկայի այն մասին,
-
2:32 - 2:37որ Ֆրենսիս Բեկոնը և Շեքսպիրը նույն մարդն են:
-
2:37 - 2:39Ի վերջո, այս ուսումնասիրությունը ի՞նչ արդյունքի հանգեցրեց:
-
2:39 - 2:42Այսպիսով, մասնագետները եկան այն եզրակացությանը,
-
2:42 - 2:47որ Շեքպիրը հենց ինքը Շեքսպիրն է:
-
2:47 - 2:49Մեծն Բարդը հենց ինքը Ուիլիամ Շեքսպիրն է:
-
2:49 - 2:54Մեր հավակնորդներից և ոչ մի մեկի աշխատանքները չէին համապատասխանում շեքսպիրյան յուրահատուկ ոճին:
-
2:54 - 2:58Այնուամենայնիվ, թերահավատ մասնագետները հայտնաբերեցին
-
2:58 - 3:01այլ բանաստեղծների և գրողների հետ համագործակցության վկայություն:
-
3:01 - 3:03Օրինակ, ըստ վերջին հետազոտության,
-
3:03 - 3:07Շեքսպիրը «Հենրի VI»-ը ստեղծագործության առաջին և երկրորդ գլուխները գրելիս
-
3:07 - 3:10համագործակցել է թատերգակ Քրիստոֆեր Մարլոուի հետ:
-
3:10 - 3:15Շեքսպիրի ինքնությունը այն մեծաքանակ առեղծվածների շարքին է պատկանում, որոնց ոճագիտություն կարող է լուծում գտնել:
-
3:15 - 3:18Այն մեզ հնարավորություն է տալիս հասկանալ թե երբ է ստեղծագործությունը գրի առնվել,
-
3:18 - 3:21իմանալ, թե արդյոք հնագույն մատյանը կեղծած չէ,
-
3:21 - 3:24կամ թե արդյոք ուսանողը գրագողությամբ չի զբաղվել,
-
3:24 - 3:29և, իհարկե, հասկանել թե արդյոք ձեր ստացած էլեկտրոնային նամակը խիստ կարևոր է, թե ուղղակի սպամ:
-
3:29 - 3:31Սակայն, արդյոք Շեքսպիրի հավերժական պոեզիան
-
3:31 - 3:33ենթարկվում է թվաբանությանն ու վիճակագրությանը:
-
3:33 - 3:35Անշուշտ ոչ:
-
3:35 - 3:41Ոճագիտական վերլուծությունը հնարավություն է տալիս բացահայտել Շեքսպիրի ստեղծագործությունների կազմվածքային առանձնահատկությունները,
-
3:41 - 3:45սակայն այն չի կարող արտահայտել նրանց մեջ արտացոլված զգացմունքներն ու հույզերը,
-
3:45 - 3:49չի կարող բացատրել, թե ինչու են նրանք մեր վրա այսպիսի խորը տպավորություն թողնում:
-
3:49 - 3:51Համենայնդեպս, դեռ չեն կարող:
- Title:
- Արդյո՞ք Շեքսպիրն է գրել իր ստեղծագործությունները - Նատալյա Սենթ-Քլեյր և Աարոն Ուիլլիամս
- Description:
-
Որոշ մարդիկ կասկածում են, թե Շեքսպիրի անունը կրող ստեղծագործությունները հենց ինքը՝ մեծն բանաստեղծն է գրել, և անգամ կասկածում են նրա գոյությունը:
Արդյո՞ք հնարավոր է, որ նշանավոր անգլիացի բանաստեղծը իր ստեղծագործությունների նման վերացական էր: Նատալյա Սենթ-Քլեյրը և Աարոն Ուիլլիամսը մեզ են ներկայացնում լեզվի ուսումնասիրման ոճագիտական եղանակը, որը կարող է պատասխանել այս բոլոր հարցերին:
Դասը պատրաստեցին Նատալյա Սենթ-Քլեյրը և Աարոն Ուիլլիամսը, անիմացիան՝ Փինք Քոնգ Սթուդիոս: - Video Language:
- English
- Team:
closed TED
- Project:
- TED-Ed
- Duration:
- 04:07
![]() |
Kristine Sargsyan approved Armenian subtitles for Did Shakespeare write his plays? - Natalya St. Clair and Aaron Williams | |
![]() |
Kristine Sargsyan accepted Armenian subtitles for Did Shakespeare write his plays? - Natalya St. Clair and Aaron Williams | |
![]() |
Kristine Sargsyan edited Armenian subtitles for Did Shakespeare write his plays? - Natalya St. Clair and Aaron Williams | |
![]() |
Sona Martirossian edited Armenian subtitles for Did Shakespeare write his plays? - Natalya St. Clair and Aaron Williams | |
![]() |
Sona Martirossian edited Armenian subtitles for Did Shakespeare write his plays? - Natalya St. Clair and Aaron Williams | |
![]() |
Sona Martirossian edited Armenian subtitles for Did Shakespeare write his plays? - Natalya St. Clair and Aaron Williams | |
![]() |
Sona Martirossian edited Armenian subtitles for Did Shakespeare write his plays? - Natalya St. Clair and Aaron Williams |