Ձայներն իմ գլխում
-
0:01 - 0:03Այն օրը, երբ առաջին անգամ հեռացա տնից
-
0:03 - 0:05համալսարան ընդունվելու համար, պայծառ օր էր`
-
0:05 - 0:08լեցուն հույսով և լավատեսությամբ:
-
0:08 - 0:10Ես լավ էի սովորում դպրոցում: Ակնկալիքներս մեծ էին,
-
0:10 - 0:13և ես ուրախությամբ մտա ուսանողական`
-
0:13 - 0:16լեկցիաների, երեկույթների և ճանապարհային կոների գողության կյանք:
-
0:16 - 0:19Այժմ արտաքին տեսքն, իհարկե, կարող է խաբուսիկ լինել,
-
0:19 - 0:22և ինչ-որ չափով այդ առույգ ու եռանդուն անհատականությունը,
-
0:22 - 0:25ով հաճախում է լեկցիաների և գողանում ճանապարհային կոներ, մի խաբկանք էր,
-
0:25 - 0:28թեև շատ լավ մտածված և համոզիչ խաբկանք:
-
0:28 - 0:32Ներքուստ ես իրականում շատ դժբախտ էի, անվստահ
-
0:32 - 0:34ու ամբողջովին վախեցած.
-
0:34 - 0:37վախեցած մարդկանցից, ապագայից, ձախողումից
-
0:37 - 0:40և այն դատարկությունից, որ զգում էի իմ մեջ:
-
0:40 - 0:42Բայց ես հմտորեն թաքցնում էի դա և արտաքուստ
-
0:42 - 0:44այնպիսի մարդու տպավորություն էի թողնում, ով ուներ ամեն ինչ նրա վրա հույս դնելու համար
-
0:44 - 0:46և ձգտելու նրա նման լինել:
-
0:46 - 0:49Անխոցելության այս երևակայությունը այնքան կատարյալ էր,
-
0:49 - 0:51որ նույնիսկ ինքս ինձ էի խաբում,
-
0:51 - 0:53և առաջին կիսամյակի ավարտից և երկրորդի սկսվելուց հետո
-
0:53 - 0:56ոչ ոք չէր կարող գուշակել, թե
-
0:56 - 0:59ինչ էր պատրաստվում հետս կատարվել:
-
0:59 - 1:02Ես, ավարտելով սեմինարը, գնում էի, երբ այն սկսվեց`
-
1:02 - 1:04մտքումս երգելով, պայուսակիս հետ խաղալով,
-
1:04 - 1:06ճիշտ այնպես, ինչպես նախկինում եմ արել բազմիցս,
-
1:06 - 1:09երբ հանկարծ լսեցի մի ձայն, որն ասում էր
-
1:09 - 1:11«Նա դուրս է գալիս սենյակից»:
-
1:11 - 1:12Նայեցի շուրջս, ոչ ոք չկար,
-
1:12 - 1:15բայց դիտողության պարզությունն ու վճռականությունն
-
1:15 - 1:17ակներև էր:
-
1:17 - 1:20Ցնցված` թողեցի գրքերս աստիճանների վրա և շտապեցի տուն,
-
1:20 - 1:21բայց ձայնն այնտեղ էլ կար:
-
1:21 - 1:23«Նա բացում է դուռը»:
-
1:23 - 1:27Սա սկիզբն էր: Սկսել էի լսել այդ ձայնը:
-
1:27 - 1:29Եվ այն շարունակվեց
-
1:29 - 1:32օրեր ու հետո շաբաթներ`
-
1:32 - 1:34երրորդ դեմքով վերարտադրելով այն ամենն, ինչ անում էի:
-
1:34 - 1:35«Նա գնում է գրադարան»:
-
1:35 - 1:37«Նա գնում է դասի»:
-
1:37 - 1:40Այն չեզոք էր, անտարբեր և նույնիսկ որոշ ժամանակ անց
-
1:40 - 1:43տարօրինակ կերպով անկեղծ ու հուսադրող,
-
1:43 - 1:46չնայած ես նկատում էի, որ ձայնի արտաքուստ հանգստությունը
-
1:46 - 1:50փոխվում էր, և որ այն երբեմն արտացոլում էր իմ սեփական չարտահայտված զգացմունքները:
-
1:50 - 1:52Այսպիսով, օրինակ, եթե ես բարկացած էի և ստիպված էի թաքցնել դա,
-
1:52 - 1:56ինչը հաճախ էի անում, զգացմունքներս թաքցնելուց հմուտ լինելով,
-
1:56 - 1:58ապա ձայնը հիասթափված էր հնչում:
-
1:58 - 2:01Այլապես, այն ո'չ չար էր, ո'չ էլ մտահոգիչ,
-
2:01 - 2:03չնայած նույնիսկ այդ պահին պարզ էր,
-
2:03 - 2:05որ այն ինչ-որ բան էր ինձ հաղորդում
-
2:05 - 2:07զգացմունքներիս մասին, հատկապես այն զգացմունքների,
-
2:07 - 2:10որոնք հեռավոր էին և անհասանելի:
-
2:10 - 2:13Այդ ժամանակ էր, որ ես ճակատագրական սխալ գործեցի,
-
2:13 - 2:17երբ ընկերուհուս պատմեցի ձայնի մասին, և նա սարսափահար եղավ:
-
2:17 - 2:19Մի նուրբ վերլուծական գործընթաց սկսվեց.
-
2:19 - 2:23ենթադրությունը, որ նորմալ մարդիկ ձայներ չեն լսում
-
2:23 - 2:26և փաստը, որ ես համոզված էի, որ ինչ-որ բան իրոք այն չէր:
-
2:26 - 2:29Այդպիսի վախն ու անվստահությունը վարակիչ էին:
-
2:29 - 2:32Հանկարծ ձայնն այլևս այդքան բարի չէր թվում,
-
2:32 - 2:34և երբ ընկերուհիս պնդեց, որ դիմեմ բժշկի,
-
2:34 - 2:37ես ենթարկվեցի, և որը պարզվեց`
-
2:37 - 2:39երկրորդ սխալն էր:
-
2:39 - 2:41Ես համալսարանի բժշկին սկզբից պատմեցի
-
2:41 - 2:43այն մասին, ինչն ինձ համար իրական խնդիրն էր հանդիսանում.
-
2:43 - 2:46անհանգստություն, ցածր ինքնագնահատական, վախը ապագայի նկատմամբ
-
2:46 - 2:48և ի պատասխան ստացա ձանձրացած անտարբերություն,
-
2:48 - 2:49մինչև չնշեցի ձայնի մասին,
-
2:49 - 2:51և այդ պահին էլ նա գցեց գրիչը, շրջվեց
-
2:51 - 2:54ու սկսեց ինձ հարցաքննել` իրական հետաքրքրություն ցուցաբերելով:
-
2:54 - 2:57Եվ անկեղծ ասած` ես հետաքրքրության և օգնության կարիք ունեի
-
2:57 - 3:00ու սկսեցի պատմել նրան իմ տարօրինակ մեկնաբանի մասին:
-
3:00 - 3:02Եվ ես միշտ երանի եմ տալիս, որ այդ պահին ձայնն ասեր.
-
3:02 - 3:04«Նա փորում է իր սեփական գերեզմանը»:
-
3:04 - 3:07Ես դիմեցի հոգեբույժին, ով նույնպես
-
3:07 - 3:10բացասաբար մոտեցավ ձայնի առկայությանը`
-
3:10 - 3:12հետևաբար մեկնաբանելով այն ամենն, ինչ ասացի,
-
3:12 - 3:14թաքնված խելագարության տեսանկյունից:
-
3:14 - 3:17Օրինակ, ես մի ուսանողական հեռուստակայանի անդամ էի,
-
3:17 - 3:20որը համալսարանում նորություններն էր հաղորդում,
-
3:20 - 3:22և հոգեբույժի հետ մի հանդիպման ժամանակ, որը շատ ուշ ժամի էր,
-
3:22 - 3:23ասացի. «Ներեցեք, բժիշկ, ես պետք է գնամ:
-
3:23 - 3:25Ես պետք է նորությունները հաղորդեմ ժամը վեցին»:
-
3:25 - 3:26Հիմա իմ բժշկական փաստաթղթերում գրված է, որ Էլինորը
-
3:26 - 3:30ցնորքներ ունի և մտածում է, թե իբր հեռուստահաղորդավար է:
-
3:30 - 3:34Սա հենց այն պահն էր, երբ իրադարձություններն սկսեցին
-
3:34 - 3:36արագորեն զարգանալ:
-
3:36 - 3:38Սկզբից ընկա հիվանդանոց,
-
3:38 - 3:41հետո ինձ մոտ ախտորոշեցին շիզոֆրենիա,
-
3:41 - 3:45իսկ ամենավատը այն էր,
-
3:45 - 3:48որ ինձ պարուրել էր հուսահատության ու նվաստացման մի թունավոր, տանջող զգացում
-
3:48 - 3:51իմ և իմ հեռանկարների նկատմամբ:
-
3:51 - 3:53Բայց դրդված լինելով ընկալել այդ ձայնը
-
3:53 - 3:56ոչ որպես փորձություն, այլ որպես համախտանիշ`
-
3:56 - 3:59վախը դրա նկատմամբ և դրան դիմադրելը ավելի ուժեղացան:
-
3:59 - 4:01Այդ ժամանակ սա, ըստ էության, իրենից ներկայացնում էր
-
4:01 - 4:03իմ սեփական մտքի հանդեպ հարձակողական դիրքի ընդունում`
-
4:03 - 4:05հոգեկան քաղաքացիական պատերազմի մի տեսակ,
-
4:05 - 4:08և սա իր հերթին հանգեց ձայների շատացմանը,
-
4:08 - 4:12որոնք գնալով դառնում էին թշնամական և սպառնացող:
-
4:12 - 4:15Անօգնական ու անհույս` սկսեցի մեկուսանալ
-
4:15 - 4:17այս մղձավանջային ներքին աշխարհի մեջ,
-
4:17 - 4:19որտեղ ձայներին վիճակված էր դառնալ
-
4:19 - 4:23ինձ հետապնդողը և իմ միակ գիտակցված ուղեկիցը:
-
4:23 - 4:26Նրանք ինձ ասում էին, եթե, օրինակ, ապացուցեի, որ
-
4:26 - 4:28արժանի եմ նրանց օգնությանը, ապա նրանք կարող էին կյանքս կրկին
-
4:28 - 4:30նախկինը դարձնել,
-
4:30 - 4:33և իմ առջև չափազանց տարօրինակ առաջադրանքների մի շարք դրվեց,
-
4:33 - 4:35Հերակլեսի սխրագործությունների նման բան:
-
4:35 - 4:36Սկզբում բավականին հեշտ առաջադրանքներ էին, օրինակ,
-
4:36 - 4:38երեք փունջ մազ պոկել,
-
4:38 - 4:40բայց աստիճանաբար դրանք ավելի ծայրահեղ դարձան`
-
4:40 - 4:42ինքս ինձ վնասելու հրամաններ
-
4:42 - 4:44և մասնավորապես այս ցնցող հրամանը.
-
4:44 - 4:46«Դու տեսնու՞մ ես ուսուցչին այնտեղ:
-
4:46 - 4:47Բաժակով ջուրն է՞լ ես տեսնում:
-
4:47 - 4:50Դե, դու պետք է գնաս ու ջուրը մյուս ուսանողների առջև լցնես ուսուցչի գլխին»:
-
4:50 - 4:52Կարիք էլ չկա նշելու, որ այն, ինչ իսկապես արեցի,
-
4:52 - 4:54ինձ հարգանք չբերեց ֆակուլտետում:
-
4:54 - 4:58Իրականում, վախի, խուսափումի,
-
4:58 - 5:01անվստահության ու չհասկացվածության մի դաժան շրջան էր սկսվել,
-
5:01 - 5:04և սա պայքար էր, որտեղ ինձ զգում էի
-
5:04 - 5:08անզոր և անկարող ինչ-որ չափով խաղաղություն և հաշտություն հաստատելու համար:
-
5:08 - 5:12Երկու տարի անց վատթարացումը ողբերգական էր:
-
5:12 - 5:16Մինչև հիմա ես ունեի ողջ կատաղի ռեպերտուարը`
-
5:16 - 5:19սարսափելի ձայներ, անհեթեթ տեսիլներ.
-
5:19 - 5:21տարօրինակ ու համառ պատրանքներ:
-
5:21 - 5:24Իմ մտավոր առողջական վիճակը խթան հանդիսացավ
-
5:24 - 5:26խտրականության, նախատինքների,
-
5:26 - 5:28ֆիզիկական ու սեռական բռնությունների համար,
-
5:28 - 5:30իսկ իմ հոգեբույժն ինձ ասաց.
-
5:30 - 5:33«Էլինոր, ավելի լավ կլիներ քաղցկեղով հիվանդ լինեիր,
-
5:33 - 5:36որովհետև այն ավելի հեշտ է բուժել, քան շիզոֆրենիան»:
-
5:36 - 5:40Ինձ ախտորոշեցին, թմրանյութեր տվեցին` ազատվելով ինձնից,
-
5:40 - 5:42և մինչև հիմա ես այնպես տանջահար էի այդ ձայներից,
-
5:42 - 5:44որ փորձեցի գլխիս մեջ անցք բացել
-
5:44 - 5:47դրանց դուրս թողնելու համար:
-
5:47 - 5:51Հիմա հետ նայելով այդ խորտակման ու հուսահատության տարիներին`
-
5:51 - 5:54ինձ թվում է` իբր ինչ-որ մեկը մահացավ այդ ժամանակ,
-
5:54 - 5:58մինչդեռ մի ուրիշն էլ փրկվեց:
-
5:58 - 6:01Մի կոտրված ու հալածված մարդ սկսեց այդ ճամփորդությունը,
-
6:01 - 6:04բայց այդ մարդը, ով երևան եկավ, փրկվել էր
-
6:04 - 6:06և վերջնականապես դարձել այն անձնավորությունը,
-
6:06 - 6:08որ ինձ էր բախտ վիճակվել լինել:
-
6:08 - 6:11Շատ մարդիկ են վիրավորել ինձ իմ կյանքում,
-
6:11 - 6:13և ես հիշում եմ նրանց բոլորին,
-
6:13 - 6:15բայց այդ հիշողությունները դառնում են աղոտ ու թույլ`
-
6:15 - 6:19համեմատած ինձ օգնած մարդկանց մասին հիշողությունների հետ:
-
6:19 - 6:22Իմ պես ձայներին զոհ դարձածները, ձայներ լսողները,
-
6:22 - 6:24ընկերներն ու գործընկերները,
-
6:24 - 6:26մայրս, ով երբեք չհրաժարվեց ինձնից,
-
6:26 - 6:29ով գիտեր, որ մի օր ես կվերադառնամ նրա մոտ
-
6:29 - 6:33և պատրաստ էր սպասել ինձ ընդմիշտ,
-
6:33 - 6:35բժիշկը, ով ինձ հետ աշխատել է շատ քիչ,
-
6:35 - 6:37բայց ով պարտադրեց ինձ իր այն համոզմունքը, որ ապաքինումը
-
6:37 - 6:40ոչ միայն հնարավոր է, այլև անխուսափելի,
-
6:40 - 6:42և ախտադարձության ծանր ժամանակահատվածում
-
6:42 - 6:45ասաց իմ ահաբեկված ընտանիքին. «Հույսներդ մի' կորցրեք:
-
6:45 - 6:48Ես գիտեմ, որ Էլինորը կհաղթահարի իր հիվանդությունը:
-
6:48 - 6:51Գիտեք, երբեմն մայիսին էլ է ձյուն տեղում,
-
6:51 - 6:54բայց ամառը վերջ ի վերջո գալիս է»:
-
6:54 - 6:56Տասնչորս րոպեն բավական չէ
-
6:56 - 6:59հաշվելու այն բոլոր բարի ու գթասիրտ մարդկանց,
-
6:59 - 7:01ովքեր պայքարեցին ինձ հետ և ինձ համար,
-
7:01 - 7:03և ովքեր ինձ սպասեցին` հետ ողջունելու
-
7:03 - 7:05այդ տառապալից, միայնակ վայրից:
-
7:05 - 7:07Բայց միասին նրանք ստեղծեցին խիզախության,
-
7:07 - 7:11ստեղծագործականության, միասնականության ու ամուր հավատքի մթնոլորտ,
-
7:11 - 7:15որտեղ իմ կործանված եսը կարողացավ բուժվել և ամբողջանալ:
-
7:15 - 7:17Ես այն ժամանակ ասում էի, որ այս մարդիկ փրկեցին ինձ,
-
7:17 - 7:18բայց հիմա կասեմ, որ նրանք արեցին մի շատ ավելի
-
7:18 - 7:21կարևոր բան, քանզի նրանք դրդեցին ինձ
-
7:21 - 7:22փրկել ինքս ինձ,
-
7:22 - 7:25և հատկապես նրանք ինձ օգնեցին հասկանալ այն,
-
7:25 - 7:26ինչին ես միշտ կասկածել եմ.
-
7:26 - 7:29այն, որ իմ ձայները նշանակալից պատասխաններ էին
-
7:29 - 7:32կյանքի տխուր դեպքերին, հիմնականում մանկության ժամանակ եղած դեպքերին
-
7:32 - 7:34և որպես այդպիսին իմ թշնամիները չէին,
-
7:34 - 7:38այլ լուծելի հուզական խնդիրների ինտուիցիայի աղբյուր:
-
7:38 - 7:41Սկզբնական շրջանում շատ դժվար էր հավատալ դրան,
-
7:41 - 7:44քանի որ ձայները այնպես թշնամական
-
7:44 - 7:47ու սպառնացող էին, այսպիսով, այս առումով առաջին կարևոր քայլը
-
7:47 - 7:50փոխաբերական իմաստն առանձնացնել սովորելն էր,
-
7:50 - 7:54ինչը նախկինում որպես բառացի ճշմարտություն էի մեկնաբանում:
-
7:54 - 7:57Օրինակ, ձայները, որոնք սպառնում էին հարձակվել իմ տան վրա,
-
7:57 - 8:00ես սովորեցի մեկնաբանել որպես աշխարհում վախի և անապահովության
-
8:00 - 8:03իմ սեփական գաղափարը, և ոչ թե որպես իրական վտանգ:
-
8:03 - 8:05Սկզբում ես հավատում էի դրանց:
-
8:05 - 8:07Հիշում եմ, օրինակ, որ մի գիշեր պահակ էի նստել
-
8:07 - 8:09ծնողներիս սենյակի մոտ` նրանց պաշտպանելու
-
8:09 - 8:13ձայների սպառնալիքներից, որոնք ես իրական էի համարում:
-
8:13 - 8:15Քանի որ ես լուրջ խնդիր ունեի ինքնավնասման հետ կապված,
-
8:15 - 8:18տան խոհանոցային պարագաների մեծ մասը պահում էին,
-
8:18 - 8:20արդյունքում ես զինվում էի պլաստմասսե պատառաքաղով`
-
8:20 - 8:23զբոսախնջույքի համար նախատեսված, այն ամուր բռնած նստում սենյակի մոտ և
-
8:23 - 8:27սպասում, որ հանկարծ ինչ-որ բան կպատահի և ես անմիջապես կգործեմ:
-
8:27 - 8:28Ահա թե ինչ էի զգում այդ պահին. «Հետս կատակ մի' արեք:
-
8:28 - 8:31Դուք գիտե՞ք, որ ես պլաստմասսե պատառաքաղ ունեմ»:
-
8:31 - 8:33Իմ ռազմավարությունը:
-
8:33 - 8:35Բայց ուշացած և շատ ավելի կարևոր պատասխանը
-
8:35 - 8:40փորձելն էր վերականգնել բառերի հետևում թաքնված հաղորդագրությունը,
-
8:40 - 8:43այնպես որ երբ ձայները զգուշացնում էին,որ տնից դուրս չգայի,
-
8:43 - 8:45ես շնորհակալություն էի հայտնում նրանց, որ ուշադրությունս գրավում էին այն բանի վրա,
-
8:45 - 8:46թե որքան անապահով էի ինձ զգում,
-
8:46 - 8:49որովհետև եթե գիտակցում էի դա, կարողանում էի լավատեսորեն մոտենալ դրան,
-
8:49 - 8:51բայց շարունակում էի համոզել դրանց և ինքս ինձ,
-
8:51 - 8:55որ մենք ապահով էինք և կարիք չկար այլևս վախեցած զգալու:
-
8:55 - 8:56Ես սահմաններ էի դնում ձայների համար
-
8:56 - 8:59և փորձում հաղորդակցվել դրանց հետ վստահ,
-
8:59 - 9:01միևնույն ժամանակ հարգալից ձևով` հաղորդակցության
-
9:01 - 9:04ու համագործակցության դանդաղ ընթացք սկսելով,
-
9:04 - 9:07որտեղ մենք կարող էինք սովորել միասին գործել և աջակցել միմյանց:
-
9:07 - 9:09Այս ամենի միջով անցնելուց հետո վերջնականապես հասկացա այն,
-
9:09 - 9:11որ ամեն մի ձայն սերտորեն կապված էր
-
9:11 - 9:14իմ եսի տարբեր կողմերի հետ, և որ դրանցից ամեն մեկը
-
9:14 - 9:16կրում էր ճնշող զգացմունքներ, որոնց ես երբեք հնարավորություն չեմ ունեցել
-
9:16 - 9:18լուծում տալ`
-
9:18 - 9:21սեռական վնասվածքի և բռնության,
-
9:21 - 9:24զայրույթի և ամոթի, մեղքի և ցածր ինքնագնահատականի հիշողություններ:
-
9:24 - 9:26Ձայները փոխարինել էին այս ցավին
-
9:26 - 9:28և բառերի վերածվել,
-
9:28 - 9:29և թերևս ամենամեծ բացահայտումներից մեկն այն էր,
-
9:29 - 9:32որ երբ հասկացա, որ ամենադաժան ու հարձակողական ձայներն
-
9:32 - 9:34իրականում ներկայացնում էին իմ այն կողմերը,
-
9:34 - 9:36որոնք ամենախորն էին վիրավորվել,
-
9:36 - 9:39և որպես այդպիսին հենց այս ձայներն էին,
-
9:39 - 9:42որ կարիք ունեին ամենամեծ կարեկցանքի ու հոգատարության:
-
9:42 - 9:45Գիտակցելով այս ամենը` ես վերջին հաշվով
-
9:45 - 9:47հավաքում էի իմ փշրված եսի բեկորները,
-
9:47 - 9:50յուրաքանչյուր բեկոր արտահայտված մի ձայնով,
-
9:50 - 9:52աստիճանաբար հրաժարվում էի բոլոր դեղամիջոցներից
-
9:52 - 9:57կրկին դիմում հոգեբուժությանը` միայն այս անգամ այլ տեսանկյունից:
-
9:57 - 10:00Ձայների սկսվելուց 10 տարի անց ես վերջապես ստացա
-
10:00 - 10:02այս անգամ համալսարանի կողմից երբևէ շնորհված
-
10:02 - 10:05հոգեբանության ամենաբարձր աստիճան և մի տարի անց
-
10:05 - 10:06մագիստրոսի ամենաբարձր կոչում, որն, ասենք,
-
10:06 - 10:08վատ չէ գիժ կնոջ համար:
-
10:08 - 10:11Իրականում ձայներից մեկը թելադրում էր թեստի պատասխանները
-
10:11 - 10:14քննության ընթացքում, որը, հնարավոր է, տեխնիկապես համարվում է խաբեություն:
-
10:14 - 10:16(Ծիծաղ)
-
10:16 - 10:18Անկեղծ ասած` երբեմն ես նաև հաճույք էի ստանում դրանց ուշադրությունից:
-
10:18 - 10:20Ինչպես ասել է Օսկար Ուայլդը, երբ ձեր մասին վատ են խոսում,
-
10:20 - 10:23դրանից վատ կարող է լինել միայն մեկ բան՝ երբ ձեր մասին ընդհանրապես չեն խոսում:
-
10:23 - 10:25Դա կարող է նաև ձեզ շատ լավ ականջ դնող դարձնել,
-
10:25 - 10:27որովհետև միաժամանակ կարող եք լսել երկու զրույցների:
-
10:27 - 10:29Այնպես որ դա այնքան էլ վատ չէ:
-
10:29 - 10:31Ես աշխատում էի մտավոր առողջական ծառայություններում,
-
10:31 - 10:33ելույթներ էի ունենում համաժողովներին,
-
10:33 - 10:35հրատարակում էի գրքից գլուխներ ու գիտական հոդվածներ
-
10:35 - 10:38և ես պնդում էի ու շարունակում եմ պնդել
-
10:38 - 10:40հետևյալ հայեցակարգի արդիականությունը.
-
10:40 - 10:43այն է` հոգեբուժության մեջ կարևոր հարցը
-
10:43 - 10:44ոչ թե պետք է լինի` ինչ խնդիր ունեք,
-
10:44 - 10:47այլ ինչ է պատահել Ձեզ:
-
10:47 - 10:50Եվ անընդհատ ես լսում էի իմ ձայներին,
-
10:50 - 10:52որոնց հետ վերջ ի վերջո սովորեցի ապրել խաղաղությամբ ու հարգանքով,
-
10:52 - 10:55և որոնք իրենց հերթին արտացոլում էին
-
10:55 - 10:58կարեկցանքի, ընդունման եւ հարգանքի ձևավորվող մի զգացում իմ նկատմամբ:
-
10:58 - 11:02Եվ ես հիշում եմ ամենահուզիչ ու տարօրինակ պահը,
-
11:02 - 11:05երբ մի այլ երիտասարդ կնոջ աջակցելիս, ով նույնպես ահաբեկված էր իրեն լսվող ձայներից,
-
11:05 - 11:07և լիովին գիտակցելով ամենաառաջին անգամ,
-
11:07 - 11:10որ ես այլևս չէի վախենում,
-
11:10 - 11:14բայց վերջապես ի վիճակի էի օգնել մեկ ուրիշին, ով վախենում էր:
-
11:14 - 11:17Ես հիմա շատ հպարտ եմ Ինտերվոյսի`
-
11:17 - 11:21Ձայներ լսող մարդկանց միջազգային շարժման կազմակերպական մարմնի մի մասը լինելով`
-
11:21 - 11:24նախաձեռնություն, որն իր գաղափարն ստացել է պրոֆեսոր Մարիուս Ռոմի
-
11:24 - 11:26և դոկտոր Սանդրա Էշերի աշխատանքից,
-
11:26 - 11:29որը ձայներ լսելու երևույթը համարում է գոյատևման ստրատեգիա,
-
11:29 - 11:32նորմալ ռեակցիա խելագար հանգամանքների դեպքում,
-
11:32 - 11:36ոչ թե շիզոֆրենիայի արտառոց ախտանիշ, որը պետք է հանդուրժել,
-
11:36 - 11:39այլ մի բարդ, կարևոր ու իմաստալից փորձություն,
-
11:39 - 11:42որը պետք է ուսումնասիրել:
-
11:42 - 11:44Միասին մենք նախատեսում ու սահմանում ենք մի հասարակություն,
-
11:44 - 11:46որը հասկանում և հարգում է ձայներ լսող մարդկանց,
-
11:46 - 11:49նրանց կարիքներին ընդառաջ է գալիս,
-
11:49 - 11:52և ինչն էլ դարձնում է նրանց լիարժեք քաղաքացիներ
-
11:52 - 11:54Հասարակության այս տեսակը ոչ միայն հնարավոր է,
-
11:54 - 11:56այլև այն իր զարգացման ճանապարհին է:
-
11:56 - 12:00Չավեսի խոսքերով` սոցիալական փոփոխություն եթե լինում է,
-
12:00 - 12:02ապա այն անդառնալի է:
-
12:02 - 12:05Չես կարող ստորացնել մի մարդու, ով հպարտ է:
-
12:05 - 12:07Չես կարող ճնշել այն մարդկանց,
-
12:07 - 12:10ովքեր այլևս չեն վախենում:
-
12:10 - 12:12Ինձ համար Ձայներ լսող մարդկանց շարժման ձեռքբերումները
-
12:12 - 12:15հիշեցում են այն բանի, որ կարեկցանքը, ընկերությունը,
-
12:15 - 12:18արդարությունը և հարգանքը ավելի կարևոր են, քան բառերը,
-
12:18 - 12:20դրանք համոզմունքներ են ու կարծիքներ,
-
12:20 - 12:23որոնք կարող են փոխել աշխարհը:
-
12:23 - 12:25Վերջին 20 տարիների ընթացքում Ձայներ լսող մարդկանց շարժումը
-
12:25 - 12:28ստեղծել է ցանցեր
-
12:28 - 12:31հինգ մայրցամաքներում գտնվող 26 երկրներում,որոնք
-
12:31 - 12:34միասին համագործակցելով առաջ են քաշում արժանապատվություն, միասնություն
-
12:34 - 12:37և իրավունքների ընդլայնում հոգեկան խանգարումներ ունեցող մարդկանց համար`
-
12:37 - 12:40նոր լեզու և հույս ստեղծելու նպատակով,
-
12:40 - 12:44որն անսասան հավատ և ուժ է ներշնչում
-
12:44 - 12:47անհատին:
-
12:47 - 12:50Ինչպես Փիթըր Լըվինն է ասել, մարդ-կենդանին
-
12:50 - 12:52եզակի արարած է, որն
-
12:52 - 12:55օժտված է բուժելու բնազդային ունակությամբ
-
12:55 - 12:59և այս բնածին ունակությունն օգտագործելու մտավոր ոգով:
-
12:59 - 13:02Այս առումով, հասարակության անդամների համար
-
13:02 - 13:04չկա ավելի մեծ փառք ու պատիվ
-
13:04 - 13:07քան հիվանդի բուժման այդ պրոցեսը հեշտացնելը`
-
13:07 - 13:10ականատես լինելու, օգնության ձեռք մեկնելու,
-
13:10 - 13:12հիվանդի տառապանքները կիսելու
-
13:12 - 13:15և նրանց առողջացման համար հուսալու համար:
-
13:15 - 13:18Եվ նմանապես, հատուկ դիսթրեսի ու ընկճախտի զոհ դարձածների համար,
-
13:18 - 13:20մենք հիշում ենք, որ ստիպված չենք ապրել` մեր կյանքն անընդհատ
-
13:20 - 13:24փչացնելով այն կործանանար դեպքերով, որոնք պատահել են մեզ հետ:
-
13:24 - 13:27Մենք եզակի ենք: Մենք անփոխարինելի ենք:
-
13:27 - 13:29Մեր ներսում ինչ կա, երբեք չի կարող իսկապես գաղութացվել,
-
13:29 - 13:32փոխվել կամ հեռացվել:
-
13:32 - 13:36Լույսը երբեք դուրս չի գալիս:
-
13:36 - 13:38Ինչպես մի անգամ մի հիանալի բժիշկ ասաց ինձ,
-
13:38 - 13:41«Ինձ մի' պատմիր, թե ուրիշնեը ինչ են ասել քո մասին:
-
13:41 - 13:44Դու պատմի'ր քո մասին»:
-
13:44 - 13:46Շնորհակալություն:
-
13:46 - 13:52(Ծափահարություններ)
- Title:
- Ձայներն իմ գլխում
- Speaker:
- Էլինոր Լոնգդըն
- Description:
-
Ըստ ամենայնի` Էլինոր Լոնգդընը մյուս բոլոր ուսանողների պես հաճախում էր համալսարան` հուսառատ ու անհոգս, մինչև նրա գլխում սկսվեցին ձայներ լսվել: Սկզբնական շրջանում անվնաս թվացող այս ներքին ձայները դարձան չափազանց թշնամական ու բռնատիրական` նրա կյանքն իրական մղձավանջի վերածելով: Ախտորոշվելով որպես շիզոֆրենիայով տառապող հիվանդ, թմրադեղեր օգտագործելով և վերջնականապես մերժվելով հասարակության կողմից, որը չգիտեր` ինչպես օգնել նրան` Լոնգդընը ներկայացնում է դեպի հոգեկան առողջություն իր երկարատև ճանապարհորդության հուզիչ պատմությունը և գտնում է, որ իր ձայներին լսել սովորելու միջոցով է, որ կարողացել է հաղթահարել իր հիվանդությունը:
- Video Language:
- English
- Team:
closed TED
- Project:
- TEDTalks
- Duration:
- 14:17
![]() |
Kristine Sargsyan approved Armenian subtitles for The voices in my head | |
![]() |
Nelli Manucharyan accepted Armenian subtitles for The voices in my head | |
![]() |
Nelli Manucharyan edited Armenian subtitles for The voices in my head | |
![]() |
Nelli Manucharyan edited Armenian subtitles for The voices in my head | |
![]() |
Arevik Karian edited Armenian subtitles for The voices in my head | |
![]() |
Arevik Karian edited Armenian subtitles for The voices in my head | |
![]() |
Arevik Karian edited Armenian subtitles for The voices in my head | |
![]() |
Arevik Karian edited Armenian subtitles for The voices in my head |