0:00:00.934,0:00:02.791 Այն օրը, երբ առաջին անգամ հեռացա տնից 0:00:02.791,0:00:04.972 համալսարան ընդունվելու համար, պայծառ օր էր` 0:00:04.972,0:00:07.516 լեցուն հույսով և լավատեսությամբ: 0:00:07.516,0:00:10.463 Ես լավ էի սովորում դպրոցում: Ակնկալիքներս մեծ էին, 0:00:10.463,0:00:12.638 և ես ուրախությամբ մտա ուսանողական` 0:00:12.638,0:00:16.237 լեկցիաների, երեկույթների և ճանապարհային կոների գողության կյանք: 0:00:16.237,0:00:18.914 Այժմ արտաքին տեսքն, իհարկե, կարող է խաբուսիկ լինել, 0:00:18.914,0:00:22.029 և ինչ-որ չափով այդ առույգ ու եռանդուն անհատականությունը, 0:00:22.029,0:00:25.184 ով հաճախում է լեկցիաների և գողանում ճանապարհային կոներ, մի խաբկանք էր, 0:00:25.184,0:00:28.223 թեև շատ լավ մտածված և համոզիչ խաբկանք: 0:00:28.223,0:00:31.649 Ներքուստ ես իրականում շատ դժբախտ էի, անվստահ 0:00:31.649,0:00:33.863 ու ամբողջովին վախեցած. 0:00:33.863,0:00:37.486 վախեցած մարդկանցից, ապագայից, ձախողումից 0:00:37.486,0:00:39.839 և այն դատարկությունից, որ զգում էի իմ մեջ: 0:00:39.839,0:00:42.295 Բայց ես հմտորեն թաքցնում էի դա և արտաքուստ 0:00:42.295,0:00:44.482 այնպիսի մարդու տպավորություն էի թողնում, ով ուներ ամեն ինչ նրա վրա հույս դնելու համար 0:00:44.482,0:00:45.996 և ձգտելու նրա նման լինել: 0:00:45.996,0:00:49.202 Անխոցելության այս երևակայությունը այնքան կատարյալ էր, 0:00:49.202,0:00:50.914 որ նույնիսկ ինքս ինձ էի խաբում, 0:00:50.914,0:00:53.456 և առաջին կիսամյակի ավարտից և երկրորդի սկսվելուց հետո 0:00:53.456,0:00:55.994 ոչ ոք չէր կարող գուշակել, թե 0:00:55.994,0:00:58.617 ինչ էր պատրաստվում հետս կատարվել: 0:00:58.617,0:01:01.750 Ես, ավարտելով սեմինարը, գնում էի, երբ այն սկսվեց` 0:01:01.750,0:01:03.911 մտքումս երգելով, պայուսակիս հետ խաղալով, 0:01:03.911,0:01:06.334 ճիշտ այնպես, ինչպես նախկինում եմ արել բազմիցս, 0:01:06.334,0:01:08.810 երբ հանկարծ լսեցի մի ձայն, որն ասում էր 0:01:08.810,0:01:11.002 «Նա դուրս է գալիս սենյակից»: 0:01:11.002,0:01:12.417 Նայեցի շուրջս, ոչ ոք չկար, 0:01:12.417,0:01:15.091 բայց դիտողության պարզությունն ու վճռականությունն 0:01:15.091,0:01:16.935 ակներև էր: 0:01:16.935,0:01:19.545 Ցնցված` թողեցի գրքերս աստիճանների վրա և շտապեցի տուն, 0:01:19.545,0:01:20.818 բայց ձայնն այնտեղ էլ կար: 0:01:20.818,0:01:22.881 «Նա բացում է դուռը»: 0:01:22.881,0:01:26.853 Սա սկիզբն էր: Սկսել էի լսել այդ ձայնը: 0:01:26.853,0:01:29.100 Եվ այն շարունակվեց 0:01:29.100,0:01:31.565 օրեր ու հետո շաբաթներ` 0:01:31.565,0:01:33.744 երրորդ դեմքով վերարտադրելով այն ամենն, ինչ անում էի: 0:01:33.744,0:01:35.486 «Նա գնում է գրադարան»: 0:01:35.486,0:01:37.081 «Նա գնում է դասի»: 0:01:37.081,0:01:40.417 Այն չեզոք էր, անտարբեր և նույնիսկ որոշ ժամանակ անց 0:01:40.417,0:01:42.999 տարօրինակ կերպով անկեղծ ու հուսադրող, 0:01:42.999,0:01:46.440 չնայած ես նկատում էի, որ ձայնի արտաքուստ հանգստությունը 0:01:46.440,0:01:49.541 փոխվում էր, և որ այն երբեմն արտացոլում էր իմ սեփական չարտահայտված զգացմունքները: 0:01:49.541,0:01:52.153 Այսպիսով, օրինակ, եթե ես բարկացած էի և ստիպված էի թաքցնել դա, 0:01:52.153,0:01:55.519 ինչը հաճախ էի անում, զգացմունքներս թաքցնելուց հմուտ լինելով, 0:01:55.519,0:01:57.856 ապա ձայնը հիասթափված էր հնչում: 0:01:57.856,0:02:00.669 Այլապես, այն ո'չ չար էր, ո'չ էլ մտահոգիչ, 0:02:00.669,0:02:02.779 չնայած նույնիսկ այդ պահին պարզ էր, 0:02:02.779,0:02:04.605 որ այն ինչ-որ բան էր ինձ հաղորդում 0:02:04.605,0:02:07.174 զգացմունքներիս մասին, հատկապես այն զգացմունքների, 0:02:07.174,0:02:10.260 որոնք հեռավոր էին և անհասանելի: 0:02:10.260,0:02:13.383 Այդ ժամանակ էր, որ ես ճակատագրական սխալ գործեցի, 0:02:13.383,0:02:16.586 երբ ընկերուհուս պատմեցի ձայնի մասին, և նա սարսափահար եղավ: 0:02:16.586,0:02:18.831 Մի նուրբ վերլուծական գործընթաց սկսվեց. 0:02:18.831,0:02:22.520 ենթադրությունը, որ նորմալ մարդիկ ձայներ չեն լսում 0:02:22.520,0:02:25.873 և փաստը, որ ես համոզված էի, որ ինչ-որ բան իրոք այն չէր: 0:02:25.873,0:02:29.266 Այդպիսի վախն ու անվստահությունը վարակիչ էին: 0:02:29.266,0:02:32.331 Հանկարծ ձայնն այլևս այդքան բարի չէր թվում, 0:02:32.331,0:02:34.443 և երբ ընկերուհիս պնդեց, որ դիմեմ բժշկի, 0:02:34.443,0:02:36.903 ես ենթարկվեցի, և որը պարզվեց` 0:02:36.903,0:02:38.650 երկրորդ սխալն էր: 0:02:38.650,0:02:40.796 Ես համալսարանի բժշկին սկզբից պատմեցի 0:02:40.796,0:02:42.965 այն մասին, ինչն ինձ համար իրական խնդիրն էր հանդիսանում. 0:02:42.965,0:02:45.867 անհանգստություն, ցածր ինքնագնահատական, վախը ապագայի նկատմամբ 0:02:45.867,0:02:47.640 և ի պատասխան ստացա ձանձրացած անտարբերություն, 0:02:47.640,0:02:49.434 մինչև չնշեցի ձայնի մասին, 0:02:49.434,0:02:51.385 և այդ պահին էլ նա գցեց գրիչը, շրջվեց 0:02:51.385,0:02:54.169 ու սկսեց ինձ հարցաքննել` իրական հետաքրքրություն ցուցաբերելով: 0:02:54.169,0:02:56.813 Եվ անկեղծ ասած` ես հետաքրքրության և օգնության կարիք ունեի 0:02:56.813,0:02:59.659 ու սկսեցի պատմել նրան իմ տարօրինակ մեկնաբանի մասին: 0:02:59.659,0:03:01.587 Եվ ես միշտ երանի եմ տալիս, որ այդ պահին ձայնն ասեր. 0:03:01.587,0:03:03.899 «Նա փորում է իր սեփական գերեզմանը»: 0:03:03.899,0:03:07.424 Ես դիմեցի հոգեբույժին, ով նույնպես 0:03:07.424,0:03:09.981 բացասաբար մոտեցավ ձայնի առկայությանը` 0:03:09.981,0:03:11.855 հետևաբար մեկնաբանելով այն ամենն, ինչ ասացի, 0:03:11.855,0:03:14.389 թաքնված խելագարության տեսանկյունից: 0:03:14.389,0:03:17.322 Օրինակ, ես մի ուսանողական հեռուստակայանի անդամ էի, 0:03:17.322,0:03:19.874 որը համալսարանում նորություններն էր հաղորդում, 0:03:19.874,0:03:21.924 և հոգեբույժի հետ մի հանդիպման ժամանակ, որը շատ ուշ ժամի էր, 0:03:21.924,0:03:23.173 ասացի. «Ներեցեք, բժիշկ, ես պետք է գնամ: 0:03:23.173,0:03:24.691 Ես պետք է նորությունները հաղորդեմ ժամը վեցին»: 0:03:24.691,0:03:26.134 Հիմա իմ բժշկական փաստաթղթերում գրված է, որ Էլինորը 0:03:26.134,0:03:30.175 ցնորքներ ունի և մտածում է, թե իբր հեռուստահաղորդավար է: 0:03:30.175,0:03:33.624 Սա հենց այն պահն էր, երբ իրադարձություններն սկսեցին 0:03:33.624,0:03:35.854 արագորեն զարգանալ: 0:03:35.854,0:03:38.250 Սկզբից ընկա հիվանդանոց, 0:03:38.250,0:03:41.162 հետո ինձ մոտ ախտորոշեցին շիզոֆրենիա, 0:03:41.162,0:03:44.770 իսկ ամենավատը այն էր, 0:03:44.770,0:03:48.148 որ ինձ պարուրել էր հուսահատության ու նվաստացման մի թունավոր, տանջող զգացում 0:03:48.148,0:03:50.683 իմ և իմ հեռանկարների նկատմամբ: 0:03:50.683,0:03:53.116 Բայց դրդված լինելով ընկալել այդ ձայնը 0:03:53.116,0:03:55.672 ոչ որպես փորձություն, այլ որպես համախտանիշ` 0:03:55.672,0:03:58.768 վախը դրա նկատմամբ և դրան դիմադրելը ավելի ուժեղացան: 0:03:58.768,0:04:00.852 Այդ ժամանակ սա, ըստ էության, իրենից ներկայացնում էր 0:04:00.852,0:04:02.904 իմ սեփական մտքի հանդեպ հարձակողական դիրքի ընդունում` 0:04:02.904,0:04:05.295 հոգեկան քաղաքացիական պատերազմի մի տեսակ, 0:04:05.295,0:04:08.229 և սա իր հերթին հանգեց ձայների շատացմանը, 0:04:08.229,0:04:11.614 որոնք գնալով դառնում էին թշնամական և սպառնացող: 0:04:11.614,0:04:15.094 Անօգնական ու անհույս` սկսեցի մեկուսանալ 0:04:15.094,0:04:17.233 այս մղձավանջային ներքին աշխարհի մեջ, 0:04:17.233,0:04:19.141 որտեղ ձայներին վիճակված էր դառնալ 0:04:19.141,0:04:23.327 ինձ հետապնդողը և իմ միակ գիտակցված ուղեկիցը: 0:04:23.327,0:04:26.406 Նրանք ինձ ասում էին, եթե, օրինակ, ապացուցեի, որ 0:04:26.406,0:04:28.364 արժանի եմ նրանց օգնությանը, ապա նրանք կարող էին կյանքս կրկին 0:04:28.364,0:04:29.770 նախկինը դարձնել, 0:04:29.770,0:04:32.510 և իմ առջև չափազանց տարօրինակ առաջադրանքների մի շարք դրվեց, 0:04:32.510,0:04:34.535 Հերակլեսի սխրագործությունների նման բան: 0:04:34.535,0:04:36.496 Սկզբում բավականին հեշտ առաջադրանքներ էին, օրինակ, 0:04:36.496,0:04:38.212 երեք փունջ մազ պոկել, 0:04:38.212,0:04:39.786 բայց աստիճանաբար դրանք ավելի ծայրահեղ դարձան` 0:04:39.786,0:04:42.123 ինքս ինձ վնասելու հրամաններ 0:04:42.123,0:04:44.293 և մասնավորապես այս ցնցող հրամանը. 0:04:44.293,0:04:46.006 «Դու տեսնու՞մ ես ուսուցչին այնտեղ: 0:04:46.006,0:04:47.304 Բաժակով ջուրն է՞լ ես տեսնում: 0:04:47.304,0:04:50.102 Դե, դու պետք է գնաս ու ջուրը մյուս ուսանողների առջև լցնես ուսուցչի գլխին»: 0:04:50.102,0:04:52.049 Կարիք էլ չկա նշելու, որ այն, ինչ իսկապես արեցի, 0:04:52.049,0:04:54.046 ինձ հարգանք չբերեց ֆակուլտետում: 0:04:54.046,0:04:58.350 Իրականում, վախի, խուսափումի, 0:04:58.350,0:05:01.208 անվստահության ու չհասկացվածության մի դաժան շրջան էր սկսվել, 0:05:01.208,0:05:03.960 և սա պայքար էր, որտեղ ինձ զգում էի 0:05:03.960,0:05:08.337 անզոր և անկարող ինչ-որ չափով խաղաղություն և հաշտություն հաստատելու համար: 0:05:08.337,0:05:11.995 Երկու տարի անց վատթարացումը ողբերգական էր: 0:05:11.995,0:05:15.703 Մինչև հիմա ես ունեի ողջ կատաղի ռեպերտուարը` 0:05:15.703,0:05:18.692 սարսափելի ձայներ, անհեթեթ տեսիլներ. 0:05:18.692,0:05:21.460 տարօրինակ ու համառ պատրանքներ: 0:05:21.460,0:05:23.656 Իմ մտավոր առողջական վիճակը խթան հանդիսացավ 0:05:23.656,0:05:26.245 խտրականության, նախատինքների, 0:05:26.245,0:05:28.400 ֆիզիկական ու սեռական բռնությունների համար, 0:05:28.400,0:05:30.163 իսկ իմ հոգեբույժն ինձ ասաց. 0:05:30.163,0:05:32.595 «Էլինոր, ավելի լավ կլիներ քաղցկեղով հիվանդ լինեիր, 0:05:32.595,0:05:36.348 որովհետև այն ավելի հեշտ է բուժել, քան շիզոֆրենիան»: 0:05:36.348,0:05:39.740 Ինձ ախտորոշեցին, թմրանյութեր տվեցին` ազատվելով ինձնից, 0:05:39.740,0:05:41.816 և մինչև հիմա ես այնպես տանջահար էի այդ ձայներից, 0:05:41.816,0:05:44.021 որ փորձեցի գլխիս մեջ անցք բացել 0:05:44.021,0:05:46.877 դրանց դուրս թողնելու համար: 0:05:46.877,0:05:50.978 Հիմա հետ նայելով այդ խորտակման ու հուսահատության տարիներին` 0:05:50.978,0:05:54.048 ինձ թվում է` իբր ինչ-որ մեկը մահացավ այդ ժամանակ, 0:05:54.048,0:05:57.765 մինչդեռ մի ուրիշն էլ փրկվեց: 0:05:57.765,0:06:01.079 Մի կոտրված ու հալածված մարդ սկսեց այդ ճամփորդությունը, 0:06:01.079,0:06:04.012 բայց այդ մարդը, ով երևան եկավ, փրկվել էր 0:06:04.012,0:06:06.286 և վերջնականապես դարձել այն անձնավորությունը, 0:06:06.286,0:06:08.410 որ ինձ էր բախտ վիճակվել լինել: 0:06:08.410,0:06:11.098 Շատ մարդիկ են վիրավորել ինձ իմ կյանքում, 0:06:11.098,0:06:12.592 և ես հիշում եմ նրանց բոլորին, 0:06:12.592,0:06:15.393 բայց այդ հիշողությունները դառնում են աղոտ ու թույլ` 0:06:15.393,0:06:19.085 համեմատած ինձ օգնած մարդկանց մասին հիշողությունների հետ: 0:06:19.085,0:06:21.705 Իմ պես ձայներին զոհ դարձածները, ձայներ լսողները, 0:06:21.705,0:06:23.977 ընկերներն ու գործընկերները, 0:06:23.977,0:06:26.305 մայրս, ով երբեք չհրաժարվեց ինձնից, 0:06:26.305,0:06:28.913 ով գիտեր, որ մի օր ես կվերադառնամ նրա մոտ 0:06:28.913,0:06:32.583 և պատրաստ էր սպասել ինձ ընդմիշտ, 0:06:32.583,0:06:35.120 բժիշկը, ով ինձ հետ աշխատել է շատ քիչ, 0:06:35.120,0:06:37.074 բայց ով պարտադրեց ինձ իր այն համոզմունքը, որ ապաքինումը 0:06:37.074,0:06:39.506 ոչ միայն հնարավոր է, այլև անխուսափելի, 0:06:39.506,0:06:41.909 և ախտադարձության ծանր ժամանակահատվածում 0:06:41.909,0:06:44.809 ասաց իմ ահաբեկված ընտանիքին. «Հույսներդ մի' կորցրեք: 0:06:44.809,0:06:47.822 Ես գիտեմ, որ Էլինորը կհաղթահարի իր հիվանդությունը: 0:06:47.822,0:06:50.660 Գիտեք, երբեմն մայիսին էլ է ձյուն տեղում, 0:06:50.660,0:06:54.086 բայց ամառը վերջ ի վերջո գալիս է»: 0:06:54.086,0:06:55.940 Տասնչորս րոպեն բավական չէ 0:06:55.940,0:06:58.876 հաշվելու այն բոլոր բարի ու գթասիրտ մարդկանց, 0:06:58.876,0:07:00.853 ովքեր պայքարեցին ինձ հետ և ինձ համար, 0:07:00.853,0:07:02.652 և ովքեր ինձ սպասեցին` հետ ողջունելու 0:07:02.652,0:07:05.151 այդ տառապալից, միայնակ վայրից: 0:07:05.151,0:07:07.288 Բայց միասին նրանք ստեղծեցին խիզախության, 0:07:07.288,0:07:10.904 ստեղծագործականության, միասնականության ու ամուր հավատքի մթնոլորտ, 0:07:10.904,0:07:14.753 որտեղ իմ կործանված եսը կարողացավ բուժվել և ամբողջանալ: 0:07:14.753,0:07:16.653 Ես այն ժամանակ ասում էի, որ այս մարդիկ փրկեցին ինձ, 0:07:16.653,0:07:18.023 բայց հիմա կասեմ, որ նրանք արեցին մի շատ ավելի 0:07:18.023,0:07:20.671 կարևոր բան, քանզի նրանք դրդեցին ինձ 0:07:20.671,0:07:22.293 փրկել ինքս ինձ, 0:07:22.293,0:07:24.807 և հատկապես նրանք ինձ օգնեցին հասկանալ այն, 0:07:24.807,0:07:26.421 ինչին ես միշտ կասկածել եմ. 0:07:26.421,0:07:28.809 այն, որ իմ ձայները նշանակալից պատասխաններ էին 0:07:28.809,0:07:31.759 կյանքի տխուր դեպքերին, հիմնականում մանկության ժամանակ եղած դեպքերին 0:07:31.759,0:07:33.608 և որպես այդպիսին իմ թշնամիները չէին, 0:07:33.608,0:07:38.360 այլ լուծելի հուզական խնդիրների ինտուիցիայի աղբյուր: 0:07:38.360,0:07:41.430 Սկզբնական շրջանում շատ դժվար էր հավատալ դրան, 0:07:41.430,0:07:43.804 քանի որ ձայները այնպես թշնամական 0:07:43.804,0:07:47.150 ու սպառնացող էին, այսպիսով, այս առումով առաջին կարևոր քայլը 0:07:47.150,0:07:49.865 փոխաբերական իմաստն առանձնացնել սովորելն էր, 0:07:49.865,0:07:53.643 ինչը նախկինում որպես բառացի ճշմարտություն էի մեկնաբանում: 0:07:53.643,0:07:56.793 Օրինակ, ձայները, որոնք սպառնում էին հարձակվել իմ տան վրա, 0:07:56.793,0:07:59.522 ես սովորեցի մեկնաբանել որպես աշխարհում վախի և անապահովության 0:07:59.522,0:08:03.180 իմ սեփական գաղափարը, և ոչ թե որպես իրական վտանգ: 0:08:03.180,0:08:05.336 Սկզբում ես հավատում էի դրանց: 0:08:05.336,0:08:06.908 Հիշում եմ, օրինակ, որ մի գիշեր պահակ էի նստել 0:08:06.908,0:08:09.378 ծնողներիս սենյակի մոտ` նրանց պաշտպանելու 0:08:09.378,0:08:12.622 ձայների սպառնալիքներից, որոնք ես իրական էի համարում: 0:08:12.622,0:08:15.136 Քանի որ ես լուրջ խնդիր ունեի ինքնավնասման հետ կապված, 0:08:15.136,0:08:17.577 տան խոհանոցային պարագաների մեծ մասը պահում էին, 0:08:17.577,0:08:20.226 արդյունքում ես զինվում էի պլաստմասսե պատառաքաղով` 0:08:20.226,0:08:22.833 զբոսախնջույքի համար նախատեսված, այն ամուր բռնած նստում սենյակի մոտ և 0:08:22.833,0:08:26.726 սպասում, որ հանկարծ ինչ-որ բան կպատահի և ես անմիջապես կգործեմ: 0:08:26.726,0:08:28.398 Ահա թե ինչ էի զգում այդ պահին. «Հետս կատակ մի' արեք: 0:08:28.398,0:08:31.131 Դուք գիտե՞ք, որ ես պլաստմասսե պատառաքաղ ունեմ»: 0:08:31.131,0:08:32.611 Իմ ռազմավարությունը: 0:08:32.611,0:08:35.217 Բայց ուշացած և շատ ավելի կարևոր պատասխանը 0:08:35.217,0:08:39.636 փորձելն էր վերականգնել բառերի հետևում թաքնված հաղորդագրությունը, 0:08:39.636,0:08:42.657 այնպես որ երբ ձայները զգուշացնում էին,որ տնից դուրս չգայի, 0:08:42.657,0:08:44.733 ես շնորհակալություն էի հայտնում նրանց, որ ուշադրությունս գրավում էին այն բանի վրա, 0:08:44.733,0:08:45.950 թե որքան անապահով էի ինձ զգում, 0:08:45.950,0:08:48.843 որովհետև եթե գիտակցում էի դա, կարողանում էի լավատեսորեն մոտենալ դրան, 0:08:48.843,0:08:51.330 բայց շարունակում էի համոզել դրանց և ինքս ինձ, 0:08:51.330,0:08:54.829 որ մենք ապահով էինք և կարիք չկար այլևս վախեցած զգալու: 0:08:54.829,0:08:56.318 Ես սահմաններ էի դնում ձայների համար 0:08:56.318,0:08:58.568 և փորձում հաղորդակցվել դրանց հետ վստահ, 0:08:58.568,0:09:01.313 միևնույն ժամանակ հարգալից ձևով` հաղորդակցության 0:09:01.313,0:09:03.669 ու համագործակցության դանդաղ ընթացք սկսելով, 0:09:03.669,0:09:06.968 որտեղ մենք կարող էինք սովորել միասին գործել և աջակցել միմյանց: 0:09:06.968,0:09:09.349 Այս ամենի միջով անցնելուց հետո վերջնականապես հասկացա այն, 0:09:09.349,0:09:11.496 որ ամեն մի ձայն սերտորեն կապված էր 0:09:11.496,0:09:13.805 իմ եսի տարբեր կողմերի հետ, և որ դրանցից ամեն մեկը 0:09:13.805,0:09:15.852 կրում էր ճնշող զգացմունքներ, որոնց ես երբեք հնարավորություն չեմ ունեցել 0:09:15.852,0:09:18.193 լուծում տալ` 0:09:18.193,0:09:20.753 սեռական վնասվածքի և բռնության, 0:09:20.753,0:09:23.664 զայրույթի և ամոթի, մեղքի և ցածր ինքնագնահատականի հիշողություններ: 0:09:23.664,0:09:26.164 Ձայները փոխարինել էին այս ցավին 0:09:26.164,0:09:27.651 և բառերի վերածվել, 0:09:27.651,0:09:29.490 և թերևս ամենամեծ բացահայտումներից մեկն այն էր, 0:09:29.490,0:09:32.490 որ երբ հասկացա, որ ամենադաժան ու հարձակողական ձայներն 0:09:32.490,0:09:34.237 իրականում ներկայացնում էին իմ այն կողմերը, 0:09:34.237,0:09:36.474 որոնք ամենախորն էին վիրավորվել, 0:09:36.474,0:09:38.626 և որպես այդպիսին հենց այս ձայներն էին, 0:09:38.626,0:09:41.968 որ կարիք ունեին ամենամեծ կարեկցանքի ու հոգատարության: 0:09:41.968,0:09:44.983 Գիտակցելով այս ամենը` ես վերջին հաշվով 0:09:44.983,0:09:47.271 հավաքում էի իմ փշրված եսի բեկորները, 0:09:47.271,0:09:49.886 յուրաքանչյուր բեկոր արտահայտված մի ձայնով, 0:09:49.886,0:09:51.937 աստիճանաբար հրաժարվում էի բոլոր դեղամիջոցներից 0:09:51.937,0:09:56.625 կրկին դիմում հոգեբուժությանը` միայն այս անգամ այլ տեսանկյունից: 0:09:56.625,0:10:00.223 Ձայների սկսվելուց 10 տարի անց ես վերջապես ստացա 0:10:00.223,0:10:02.117 այս անգամ համալսարանի կողմից երբևէ շնորհված 0:10:02.117,0:10:04.575 հոգեբանության ամենաբարձր աստիճան և մի տարի անց 0:10:04.575,0:10:06.354 մագիստրոսի ամենաբարձր կոչում, որն, ասենք, 0:10:06.354,0:10:08.180 վատ չէ գիժ կնոջ համար: 0:10:08.180,0:10:10.589 Իրականում ձայներից մեկը թելադրում էր թեստի պատասխանները 0:10:10.589,0:10:13.819 քննության ընթացքում, որը, հնարավոր է, տեխնիկապես համարվում է խաբեություն: 0:10:13.819,0:10:15.502 (Ծիծաղ) 0:10:15.502,0:10:18.236 Անկեղծ ասած` երբեմն ես նաև հաճույք էի ստանում դրանց ուշադրությունից: 0:10:18.236,0:10:19.789 Ինչպես ասել է Օսկար Ուայլդը, երբ ձեր մասին վատ են խոսում, 0:10:19.789,0:10:22.920 դրանից վատ կարող է լինել միայն մեկ բան՝ երբ ձեր մասին ընդհանրապես չեն խոսում: 0:10:22.920,0:10:24.992 Դա կարող է նաև ձեզ շատ լավ ականջ դնող դարձնել, 0:10:24.992,0:10:27.315 որովհետև միաժամանակ կարող եք լսել երկու զրույցների: 0:10:27.315,0:10:29.210 Այնպես որ դա այնքան էլ վատ չէ: 0:10:29.210,0:10:30.753 Ես աշխատում էի մտավոր առողջական ծառայություններում, 0:10:30.753,0:10:33.122 ելույթներ էի ունենում համաժողովներին, 0:10:33.122,0:10:35.390 հրատարակում էի գրքից գլուխներ ու գիտական հոդվածներ 0:10:35.390,0:10:38.222 և ես պնդում էի ու շարունակում եմ պնդել 0:10:38.222,0:10:40.466 հետևյալ հայեցակարգի արդիականությունը. 0:10:40.466,0:10:42.718 այն է` հոգեբուժության մեջ կարևոր հարցը 0:10:42.718,0:10:44.261 ոչ թե պետք է լինի` ինչ խնդիր ունեք, 0:10:44.261,0:10:46.966 այլ ինչ է պատահել Ձեզ: 0:10:46.966,0:10:49.828 Եվ անընդհատ ես լսում էի իմ ձայներին, 0:10:49.828,0:10:52.432 որոնց հետ վերջ ի վերջո սովորեցի ապրել խաղաղությամբ ու հարգանքով, 0:10:52.432,0:10:54.828 և որոնք իրենց հերթին արտացոլում էին 0:10:54.828,0:10:58.491 կարեկցանքի, ընդունման եւ հարգանքի ձևավորվող մի զգացում իմ նկատմամբ: 0:10:58.491,0:11:01.649 Եվ ես հիշում եմ ամենահուզիչ ու տարօրինակ պահը, 0:11:01.649,0:11:04.579 երբ մի այլ երիտասարդ կնոջ աջակցելիս, ով նույնպես ահաբեկված էր իրեն լսվող ձայներից, 0:11:04.579,0:11:07.178 և լիովին գիտակցելով ամենաառաջին անգամ, 0:11:07.178,0:11:09.854 որ ես այլևս չէի վախենում, 0:11:09.854,0:11:13.578 բայց վերջապես ի վիճակի էի օգնել մեկ ուրիշին, ով վախենում էր: 0:11:13.578,0:11:17.146 Ես հիմա շատ հպարտ եմ Ինտերվոյսի` 0:11:17.146,0:11:21.115 Ձայներ լսող մարդկանց միջազգային շարժման կազմակերպական մարմնի մի մասը լինելով` 0:11:21.115,0:11:24.498 նախաձեռնություն, որն իր գաղափարն ստացել է պրոֆեսոր Մարիուս Ռոմի 0:11:24.498,0:11:25.750 և դոկտոր Սանդրա Էշերի աշխատանքից, 0:11:25.750,0:11:28.946 որը ձայներ լսելու երևույթը համարում է գոյատևման ստրատեգիա, 0:11:28.946,0:11:32.312 նորմալ ռեակցիա խելագար հանգամանքների դեպքում, 0:11:32.312,0:11:35.971 ոչ թե շիզոֆրենիայի արտառոց ախտանիշ, որը պետք է հանդուրժել, 0:11:35.971,0:11:39.235 այլ մի բարդ, կարևոր ու իմաստալից փորձություն, 0:11:39.235,0:11:41.559 որը պետք է ուսումնասիրել: 0:11:41.559,0:11:43.842 Միասին մենք նախատեսում ու սահմանում ենք մի հասարակություն, 0:11:43.842,0:11:46.319 որը հասկանում և հարգում է ձայներ լսող մարդկանց, 0:11:46.319,0:11:48.632 նրանց կարիքներին ընդառաջ է գալիս, 0:11:48.632,0:11:52.005 և ինչն էլ դարձնում է նրանց լիարժեք քաղաքացիներ 0:11:52.005,0:11:54.291 Հասարակության այս տեսակը ոչ միայն հնարավոր է, 0:11:54.291,0:11:56.303 այլև այն իր զարգացման ճանապարհին է: 0:11:56.303,0:12:00.097 Չավեսի խոսքերով` սոցիալական փոփոխություն եթե լինում է, 0:12:00.097,0:12:02.189 ապա այն անդառնալի է: 0:12:02.189,0:12:05.416 Չես կարող ստորացնել մի մարդու, ով հպարտ է: 0:12:05.416,0:12:07.207 Չես կարող ճնշել այն մարդկանց, 0:12:07.207,0:12:09.691 ովքեր այլևս չեն վախենում: 0:12:09.691,0:12:12.250 Ինձ համար Ձայներ լսող մարդկանց շարժման ձեռքբերումները 0:12:12.250,0:12:14.769 հիշեցում են այն բանի, որ կարեկցանքը, ընկերությունը, 0:12:14.769,0:12:17.513 արդարությունը և հարգանքը ավելի կարևոր են, քան բառերը, 0:12:17.513,0:12:20.124 դրանք համոզմունքներ են ու կարծիքներ, 0:12:20.124,0:12:22.610 որոնք կարող են փոխել աշխարհը: 0:12:22.610,0:12:25.385 Վերջին 20 տարիների ընթացքում Ձայներ լսող մարդկանց շարժումը 0:12:25.385,0:12:27.597 ստեղծել է ցանցեր 0:12:27.597,0:12:30.588 հինգ մայրցամաքներում գտնվող 26 երկրներում,որոնք 0:12:30.588,0:12:33.957 միասին համագործակցելով առաջ են քաշում արժանապատվություն, միասնություն 0:12:33.957,0:12:37.023 և իրավունքների ընդլայնում հոգեկան խանգարումներ ունեցող մարդկանց համար` 0:12:37.023,0:12:40.288 նոր լեզու և հույս ստեղծելու նպատակով, 0:12:40.288,0:12:44.232 որն անսասան հավատ և ուժ է ներշնչում 0:12:44.232,0:12:47.122 անհատին: 0:12:47.122,0:12:50.043 Ինչպես Փիթըր Լըվինն է ասել, մարդ-կենդանին 0:12:50.043,0:12:51.695 եզակի արարած է, որն 0:12:51.695,0:12:55.069 օժտված է բուժելու բնազդային ունակությամբ 0:12:55.069,0:12:59.280 և այս բնածին ունակությունն օգտագործելու մտավոր ոգով: 0:12:59.280,0:13:01.764 Այս առումով, հասարակության անդամների համար 0:13:01.764,0:13:04.257 չկա ավելի մեծ փառք ու պատիվ 0:13:04.257,0:13:06.917 քան հիվանդի բուժման այդ պրոցեսը հեշտացնելը` 0:13:06.917,0:13:09.863 ականատես լինելու, օգնության ձեռք մեկնելու, 0:13:09.863,0:13:12.226 հիվանդի տառապանքները կիսելու 0:13:12.226,0:13:15.300 և նրանց առողջացման համար հուսալու համար: 0:13:15.300,0:13:17.829 Եվ նմանապես, հատուկ դիսթրեսի ու ընկճախտի զոհ դարձածների համար, 0:13:17.829,0:13:20.408 մենք հիշում ենք, որ ստիպված չենք ապրել` մեր կյանքն անընդհատ 0:13:20.408,0:13:24.120 փչացնելով այն կործանանար դեպքերով, որոնք պատահել են մեզ հետ: 0:13:24.120,0:13:26.629 Մենք եզակի ենք: Մենք անփոխարինելի ենք: 0:13:26.629,0:13:29.346 Մեր ներսում ինչ կա, երբեք չի կարող իսկապես գաղութացվել, 0:13:29.346,0:13:31.702 փոխվել կամ հեռացվել: 0:13:31.702,0:13:35.800 Լույսը երբեք դուրս չի գալիս: 0:13:35.800,0:13:37.910 Ինչպես մի անգամ մի հիանալի բժիշկ ասաց ինձ, 0:13:37.910,0:13:41.161 «Ինձ մի' պատմիր, թե ուրիշնեը ինչ են ասել քո մասին: 0:13:41.161,0:13:44.212 Դու պատմի'ր քո մասին»: 0:13:44.212,0:13:46.018 Շնորհակալություն: 0:13:46.018,0:13:51.542 (Ծափահարություններ)