Որտեղի՞ց է եկել անգլերենը: - Կլեր Բաուերն
-
0:07 - 0:11Երբ խոսքը գնում է անգլերենի մասին, մենք
հաճախ պատկերացնում ենք այն որպես մեկ լեզու -
0:11 - 0:15սակայն ի՞նչն է հանդիսանում աշխարհի
տասնյակ երկրներում խոսվող -
0:15 - 0:17հազարավորբարբառները կապող օղակը,
-
0:17 - 0:19կամ ի՞նչով են նրանք նման Չոսերի գործերին:
-
0:19 - 0:23Եվ ինչո՞վ է նրանցից որևէ մեկը կապված
Բեովուլֆի տարօրինակ բառերին: -
0:23 - 0:25Պատասխանն այն է, որ շատ լեզուների պես`
-
0:25 - 0:28անգլերենը զարգացում է ապրել տարբեր
խոսողների սերունդների միջով` -
0:28 - 0:31ժամանակի ընթացքում ենթարկվելով ահռելի
փոփոխությունների: -
0:31 - 0:33Քննելով այս փոփոխությունները`
-
0:33 - 0:36մենք կարող ենք հետևել լեզուն այսօրվա օրից
-
0:36 - 0:38մինչև իր հինավուրց արմատները:
-
0:38 - 0:41Մինչդեռ ժամանակակից
անգլերենը շատ նման բառեր ունի` -
0:41 - 0:43լատիներենից առաջացած
ռոմանական լեզուներում, -
0:43 - 0:45օրինակ` ֆրանսերենում և իսպաներենում,
-
0:45 - 0:48բայց բառերի մեծամասնությունն
իրականում իր մասը չէր հանդիսանում: -
0:48 - 0:50Փոխարենը, նրանք սկսեցին ներխուժել
լեզվի մեջ` -
0:50 - 0:551066 թվականի դեպի Անգլիա նորմանական
ներխուժմանը զուգընթաց: -
0:55 - 0:58Երբ ֆրանսախոս նորմանացիները
գրավեցին Անգլիան -
0:58 - 1:00և դարձան նրա իշխող խավը,
-
1:00 - 1:02նրանք իրենց հետ բերեցին նաև իրենց խոսքը`
-
1:02 - 1:05ավելացնելով այնտեղ մինչ այդ
խոսվող անգլերենին -
1:05 - 1:08ֆրանսերենի և լատիներենի ահռելի բառապաշար:
-
1:08 - 1:11Այսօր մենք այդ լեզուն
անվանում ենք հին անգլերեն: -
1:11 - 1:13Հենց դա է Բեովուլֆի լեզուն:
-
1:13 - 1:16Այն հավանաբար այնքան էլ ծանոթ չի թվում,
-
1:16 - 1:20սակայն այն կարող է ավելի ծանոթ թվալ
գերմաներեն իմանալու դեպքում: -
1:20 - 1:24Պատճառն այն է, որ հին անգլերենը
պատկանում է գերմանական լեզվախմբին` -
1:24 - 1:28առաջին անգամ 5-րդ և 6-րդ դարերում
Բրիտանական կղզի բերված -
1:28 - 1:31անգլոնների, սաքսոնների և յուտերի կողմից:
-
1:31 - 1:36Իրենց կողմից խոսվող գերմանական բարբառները
կոչվեց անգլո-սաքսոնական լեզու: -
1:36 - 1:398-11-րդ դարերում վիկինգները
-
1:39 - 1:43հին նորվեգերենից էլ ավելի շատ
փոխառություններ ավելացրին խառնուրդին: -
1:43 - 1:46Դժվար է տեսնել
ժամանակակից անգլերենի արմատները` -
1:46 - 1:48հաշվի առնելով բոլոր վերցված բառերը
-
1:48 - 1:52ֆրանսերենից, լատիներենից, հին նորվեգերենից
և այլ լեզուներից: -
1:52 - 1:57Սակայն համեմատական լեզվաբանությունը կարող
է օգնել` հիմնվելով քերանական կառուցվածքի, -
1:57 - 1:59հնչյունների փոխվելու օրինաչափությունների
-
1:59 - 2:01և հիմնական բառապաշարի վրա:
-
2:01 - 2:04Օրինակ` 6-րդ դարից հետո
-
2:04 - 2:09գերմաներեն բառերը, որոնք սկսում էին "p"
տառով, աստիճանաբար դարձան "pf", -
2:09 - 2:13մինչդեռ հին անգլերենի իրենց նմանակները
մնացին անփոփոխ: -
2:13 - 2:17Մեկ այլ բաժանման ընթացքում շվեդերենի "sk"
հնչյունը ունեցող բառերը -
2:17 - 2:20ստացան "sh" հնչյունը անգլերենում:
-
2:20 - 2:23Հիմա էլ գոյություն ունեն "sk"հնչյուն
ունեցող անգլերեն բառեր, -
2:23 - 2:26օրինակ` "skirt" (կիսաշրջազգեստ)
և "skull" (գանգ), -
2:26 - 2:28բայց նրանք հին նորվեգերենից
եկած փոխառություններ են, -
2:28 - 2:32որոնք եկել էին "sk"-ից "sh" անցումից հետո:
-
2:32 - 2:34Այս օրինակները ցույց են տալիս,
-
2:34 - 2:38որ ինչպես շատ ու շատ ռոմանական լեզուներ
առաջացել են լատիներենից, -
2:38 - 2:42այնպես էլ անգլերենը, շվեդերենը,
գերմաներենը և այլ լեզուներ -
2:42 - 2:46առաջացել էին իրենց ընդհանուր նախահայր
համարվող նախա-գերմանական լեզվից, -
2:46 - 2:49որն օգտագործվել է մոտավորապես
մ.թ.ա. 500 թվականին: -
2:49 - 2:52Քանի որ այս պատմական լեզուն
երբեք գրի չի առնվել, -
2:52 - 2:56մենք միայն կարող ենք այն վերականգնել`
համեմատելով իր հաջորդողների հետ, -
2:56 - 2:59որը հնարավոր է շնորհիվ
փոփոխությունների կայունության: -
2:59 - 3:04Մենք նույնիսկ կարող ենք
առաջ գնալ ևս մեկ քայլ -
3:04 - 3:10և հետևել նախա-գերմանակ լեզվի նախորդողի`
նախա-հնդեվրոպական լեզվի ծագմանը, -
3:10 - 3:12որն օգտագործվել է մոտ 6000 տարի առաջ
-
3:12 - 3:17այսօրվա Ուկրաինայի և Ռուսաստանի
տարածքում գտնվող Պոնտական տափաստանում: -
3:17 - 3:21Սա հանդիսանում է հնդեվրոպական
լեզվաընտանիքի վերականգնված նախահայրը, -
3:21 - 3:25որն ընդգրկում է պատմության ընթացքում
Եվրոպայում խոսված գրեթե բոլոր լեզուները, -
3:25 - 3:29ինչպես նաև հարավային և արևմտյան Ասիայի
մեծ մասում խոսվածները: -
3:29 - 3:31Եվ չնայած այն կարող է
ավելի մեծ ջանք պահանջել, -
3:31 - 3:36մենք կարող ենք բացահայտել հնդեվրոպական
լեզվաընտանիքի տարբեր ճյուղերի բառերի -
3:36 - 3:40կառուցվածքային նմանությունները և
համապատասխանությունները: -
3:40 - 3:42Համեմատելով անգլերենը և լատիներենը`
-
3:42 - 3:46մենք տեսնում ենք, որ անգլերենը ունի "t",
երբ լատիներենը ունի "d", -
3:46 - 3:50և "f", երբ լատիները` "p" բառերի սկզբում:
-
3:50 - 3:54Անգլերենին համեմատաբար հեռու լեզուները
ընդգրկում են հինդին, պարկսերենը -
3:54 - 3:58և կելտիկ լեզուները, որոնք սփռված են
այսօրվա Բրիտանիայի տարածքով մեկ: -
3:58 - 4:03Նախա-հնդեվրոպական լեզուն իր հերթին ևս
առաջացել է էլ ավելի հին լեզվից, -
4:03 - 4:08սակայն, դժբախտաբար, սա է այն սահմանը,
որը պատմական և հնէաբանական ապացույցները -
4:08 - 4:10թույլատրում են մեզ հետազոտել:
-
4:10 - 4:12Շատ ու շատ գաղտնիքներ
մնում են օդում կախված, -
4:12 - 4:16օրինակ` որոշակի կապի
գոյությունը հնդեվրոպական -
4:16 - 4:18և այլ գլխավոր լեզվաընտանիքների միջև
-
4:18 - 4:23և մինչ այդ Եվրոպայում խոսվող
լեզուների հատկանշական գծերը: -
4:23 - 4:27Սակայն ապշեցուցիչ է այն, որ մոտ
3 միլիարդ մարդ ամբողջ աշխարհում, -
4:27 - 4:30որոնցից շատերը չեն կարող հասկանալ իրար,
-
4:30 - 4:37միևնույնն է խոսում են նույն բառերով`
ձևավորված 6000 տարվա պատմության ընթացքում:
- Title:
- Որտեղի՞ց է եկել անգլերենը: - Կլեր Բաուերն
- Speaker:
- Claire Bowern
- Description:
-
Ամբողջական դասի համար` http://ed.ted.com/lessons/where-did-english-come-from-claire-bowern
Երբ խոսում ենք անգլերենի մասին, մենք հաճախ համարում ենք այն մեկ լեզու: Իսկ ի՞նչն է հանդիսանում աշխարհի տասնյակ երկրներում խոսվող երկրների կապող օղակը, և ինչո՞վ են նրանք նման Չոսերի գործերին: Կլեր Բրաուենը հետևում է լեզվի զարգացմանը այսօրվանից մինչև իր հինավուրց արմատները` ցույց տալով ինչպես է անգլերենը փոխվել` անցնելով տարբեր խոսողների սերունդների միջով:
Դասը` Կլեր Բրաուենի, անիմացիան` Պատրիկ Սմիթի:
- Video Language:
- English
- Team:
closed TED
- Project:
- TED-Ed
- Duration:
- 04:54
![]() |
Emma Dovlatyan approved Armenian subtitles for Where did English come from? | |
![]() |
Emma Dovlatyan edited Armenian subtitles for Where did English come from? | |
![]() |
Grigor Janikyan accepted Armenian subtitles for Where did English come from? | |
![]() |
Grigor Janikyan edited Armenian subtitles for Where did English come from? | |
![]() |
Karen Krmoyan edited Armenian subtitles for Where did English come from? | |
![]() |
Karen Krmoyan edited Armenian subtitles for Where did English come from? |