Ո՞վ Է Շերլոկ Հոլմսը - Նեյլ ՄաքՔոու
-
0:08 - 0:11Վիկտորիանական Լոնդոնի մշուշապատ,
գազային լապտերներով լուսավառված -
0:11 - 0:14փողոցներում առաջին անգամ
հայտնվելուց հարյուր տարի հետո -
0:14 - 0:18Շերլոկ Հոլմսը դարձել է աշխարհահռչակ:
-
0:18 - 0:21Անգամ նրա հանդերձանքը և
աքսեսուարներն են հանրաճանաչ՝ -
0:21 - 0:23իր վերարկուն,
-
0:23 - 0:24որսորդական գլխարկը,
-
0:24 - 0:26ճկված ծխամորճը,
-
0:26 - 0:30նաև գրքի մի շարք կերպարներ՝
նրա լավ ընկեր և դրկից Բժիշկ Վաթսոնը, -
0:30 - 0:32ոխերիմ թշնամի Մորիարտին,
-
0:32 - 0:34տանտիրուհի Տիկին Հադսոնը
-
0:34 - 0:37հաjտնի գաղափարի մի մասն են դարձել,
-
0:37 - 0:40Շերլոկի՝ օրենքին ծառայող
-
0:40 - 0:42արտասովոր դեդուկցիոն մտածելակերպի,
-
0:42 - 0:45իր՝ թմրանյութերի տխրահռչակ օգտագործման
-
0:45 - 0:49և նրա հայտնի «Էլեմենտար է, հարգելի՛
Վաթսոն» արտահայտության հետ մեկտեղ: -
0:49 - 0:52Սակայն, Հոլմսի կերպարի մի շարք բնորոշ գծեր
-
0:52 - 0:56չեն հիշատակվում Արթուր
Քոնան Դոյլի բնագրերում: -
0:56 - 1:00Դոյլի հմուտ խուզարկուն հանցանքները
բացահայտում է բոլոր հնարավոր եղանակներով, -
1:00 - 1:02ոչ միայն դեդուկցիայի մեթոդով:
-
1:02 - 1:08Նա խորհրդածում է, երբեմն գուշակում և
սովորաբար սխալ ենթադրություններ անում: -
1:08 - 1:11Ավելին, Տիկին Հադսոնի մասին
համարյա չի նշվում, -
1:11 - 1:14ոչ ոք չի ասում «Էլեմենտար է, Վաթսոն»,
-
1:14 - 1:17և խուզարկուն և իր ընկերը հիմնականում
առանձին են ապրում: -
1:17 - 1:22Մորիարտին` գլխավոր չարագործը,
միայն երկու պատմվածքներում է հիշատակվում, -
1:22 - 1:26խուզարկուի` թմրադեղեր օգտագործելը առաջին
երկու պատմվածքներից հետո չի հիշատակվում, -
1:26 - 1:29և անգլիական իրավական համակարգը
ամբողջովին չէր կլանել Հոլմսին: -
1:29 - 1:33Նա օրենքին հնազանդվելու
փոխարեն նախընտրում էր -
1:33 - 1:35բնական արդարության հաստատման
իր եղանակները: -
1:35 - 1:39Վերջապես, Հոլմսի լեգենդի մի շարք ակնառու
առանձնահատկությունները -
1:39 - 1:40նույնպես չեն պատկանում Դոյլի գրչին:
-
1:40 - 1:44Որսորդական գլխարկը և վերարկուն առաջին
անգամ պատկերվել են Սիդնի Փեդջեթի կողմից, -
1:44 - 1:47որը գրքի առաջին պատկերազարդողն էր:
-
1:47 - 1:51Ճկվող ծխամորճը ընտրել էր ամերիկացի
դերասան Ուիլիամ Ջիլլետտեն, -
1:51 - 1:55որ հանդիսատեսը բեմից իր
դեմքը ավելի պարզ տեսնի, -
1:55 - 1:58և «Էլեմենտար է, Վաթսոն» արտահայտությունը
-
1:58 - 2:02հորինել է գրող-կատակերգակ
Փ. Ջ. Վոուդհաուսը: -
2:02 - 2:04Այսպիսով, ո՞վ է իրական Շերլոկ Հոլմսը:
-
2:04 - 2:08Ո՞վ է հնարամիտ խուզարկուն և որտե՞ղ ենք
մենք կարող նրան գտնել: -
2:08 - 2:10Գրքի սիրահարները կարող են ասել`
իրական Շերլոկի նախատիպը -
2:10 - 2:15Արթուր Քոնան Դոյլի համալսարանական ուսուցիչ
-
2:15 - 2:17Ջոզեֆ Բելլն է:
-
2:17 - 2:22Բանն այն է, որ Շերլոկի կերպարի մեծաքանակ
վերամշակումները ստվեր են գցել -
2:22 - 2:24կերպարի տվյալ նախատիպի վրա`
-
2:24 - 2:28Դոյլի դետեկտիվը դարձնելով անճանաչելի:
-
2:28 - 2:30Գոյություն ունի այս հարցի ավելի բարդ,
-
2:30 - 2:33սակայն, ավելի գոհացնող պատասխան,
-
2:33 - 2:36բայց մինչ դրան անցնելը պետք է կենտրոնանանք
-
2:36 - 2:39մեծն խուզարկուի կերպարի մեծաքանակ
վերամշակումների վրա: -
2:39 - 2:43Քոնան Դոյլի` 1887 թվականին գրված
առաջին պատմվածքից հետո -
2:43 - 2:46ստեղծվել են Հոլմսի կերպարի
հազարավոր վերամշակումներ` -
2:46 - 2:51դարձնելով նրան աշխարհի
ամենամշակված գրական կերպարը: -
2:51 - 2:54Այս գործընթացը սկսվել է
վիկտորիանական բեմական վերամշակումներով և -
2:54 - 2:57շարունակվել մինչև
կինոմատոգրաֆիայի հայտնագործումը: -
2:57 - 3:00Միայն 20-րդ դարի քսանական
թվականների ընթացքում -
3:00 - 3:04ստեղծվել են Հոլմսի կերպարի
ավելի քան 100 կինոտարբերակներ: -
3:04 - 3:07Այդ ժամանակվանից սկսած, մեծաթիվ այլ
վերամշակումներ կային գրականության մեջ, -
3:07 - 3:08ֆիլմերում,
-
3:08 - 3:09հեռուստատեսությամբ,
-
3:09 - 3:10բեմի վրա
-
3:10 - 3:11և ռադիոյով:
-
3:11 - 3:14Հոլմսը մարդկանց կողմից ընկալվել է տարբեր,
-
3:14 - 3:17հաճախ, հակասական եղանակներով:
-
3:17 - 3:21Այս վերամշակումները խոսում են Հոլմսի
կերպարի ժողովրդականության -
3:21 - 3:23և ճկունության մասին:
-
3:23 - 3:28Օրինակ, նա պատկերվել է մի շարք
հակաազգայնական քարոզչական ֆիլմերում -
3:28 - 3:29II Համաշխարհային
Պատերազմի ժամանակ: -
3:29 - 3:32Ե'վ Ուինսթոն Չերչիլը,
և' Ֆրանկլին Դելանո Ռուզվելտը -
3:32 - 3:34նրա մեծ սիրահարներ էին.
-
3:34 - 3:38վերջինս անգամ անդամակցել էր
«Բեյքեր Սթրիթի Օրինազանցներին»` -
3:38 - 3:40Հոլմսի լեգենդի սիրահարների ակումբին,
-
3:40 - 3:44և մի գաղտնի ծառայակետ էլ
անվանել էր Բեյքեր Սթրիթ: -
3:44 - 3:45Սակայն, նույն ժամանակահատվածում
-
3:45 - 3:49Հոլմսին պատկերել են տարբեր
գերմանական կինոնկարներում, -
3:49 - 3:54որոնցից շատերը, ենթադրաբար,
եղել են Ադոլֆ Հիտլերի սիրված ֆիլմերը: -
3:54 - 3:56Վերադառնանք մեր հարցին:
-
3:56 - 3:59Խնդրում ենք իսկական Շերլոկ
Հոլմսին ոտքի կանգնել: -
3:59 - 4:04Իրականում, անհամար վերամշակումները
Հոլմսի կերպարը դարձրել են պոլիմպսեստ: -
4:04 - 4:06Շերլոկը մշակութային արժեք է,
-
4:06 - 4:11որը ժամանակի ընթացքում միշտ փոփոխվում է,
երբ յուրաքանչյուր նոր վերամշակում -
4:11 - 4:14իր նախորդներից հայտնի է դառնում:
-
4:14 - 4:16Սա նշանակում է, որ Շերլոկը
անընդհատ վերափոխվում է, -
4:16 - 4:20հաճախ մարմնավորելով այնպիսի
գաղափարներ և արժեքներ, -
4:20 - 4:23որոնք տարբերվում են
Դոյլի պատկերացումներից: -
4:23 - 4:27Յուրաքանչյուր պատմվածքի ավարտից հետո
Շերլոկը նոր կյանք է ստանում, -
4:27 - 4:29մի քիչ վերափոխված, գուցե,
-
4:29 - 4:33նոր դեմքով և նոր ոճով,
-
4:33 - 4:35սակայն հիմնականում այն հին Շերլոկը,
-
4:35 - 4:37մեր Շերլոկը:
- Title:
- Ո՞վ Է Շերլոկ Հոլմսը - Նեյլ ՄաքՔոու
- Description:
-
Վիկտորիանական Լոնդոնի մշուշապատ, գազային լապտերներով լուսավառված փողոցներում առաջին անգամ հայտնվելուց հարյուր տարի հետո Շերլոկ Հոլմսը դարձել է աշխարհահռչակ: Սակայն, Հոլմսի կերպարի մի շարք բնորոշ գծեր չեն հիշատակվում Արթուր Քոնան Դոյլի բնագրերում: Ո՞վ է մեծն խուզարկուն և որտե՞ղ ենք մենք կարող նրան գտնել: Նեյլ ՄաքՔոուն նկարագրում է Շերլոկի կերպարի պատմությունը:
Դասը` Նեյլ ՄաքՔոուի, անիմացիան` Լասսե Ռուցոու Բրունցեի:
- Video Language:
- English
- Team:
closed TED
- Project:
- TED-Ed
- Duration:
- 04:54
![]() |
Kristine Sargsyan approved Armenian subtitles for Who IS Sherlock Holmes? - Neil McCaw | |
![]() |
Karen Krmoyan accepted Armenian subtitles for Who IS Sherlock Holmes? - Neil McCaw | |
![]() |
Karen Krmoyan edited Armenian subtitles for Who IS Sherlock Holmes? - Neil McCaw | |
![]() |
Sona Martirossian edited Armenian subtitles for Who IS Sherlock Holmes? - Neil McCaw | |
![]() |
Sona Martirossian edited Armenian subtitles for Who IS Sherlock Holmes? - Neil McCaw | |
![]() |
Sona Martirossian edited Armenian subtitles for Who IS Sherlock Holmes? - Neil McCaw |