Ինչպե՞ս են թռչունները սովորում երգել – Պարթա Պ. Միթրա
-
0:10 - 0:14Սա շագանակագույն կեռնեխի երգն է,
-
0:14 - 0:18նրա արտաբերած հազարավոր
հնչյուններից մեկը: -
0:18 - 0:21Այս շնորհը միայն նրան չէ տրված:
-
0:21 - 0:26Անտառային կեռնեխը կարող է երգել
միանգամից երկու տոնայնությամբ: -
0:26 - 0:30Ծաղրասարյակը կարող է
ընդօրինակել շրջապատի՝ -
0:30 - 0:32այդ թվում, մեքենաների
ազդանշանների ձայներ: -
0:32 - 0:35Իսկ ավստրալական հրաշագեղ քնարահավը
-
0:35 - 0:42օժտված է երգելու և պարելու
աներևակայելի կարողությամբ: -
0:42 - 0:47Վերոնշյալ թռչունները երգեցիկ թռչունների
4,000 տեսակներից ընդամենը մի քանիսն են: -
0:47 - 0:50Շատ թռչուններ կարճ, պարզ
ձայներ են արձակում, -
0:50 - 0:55իսկ երգեցիկ թռչունները կարող են տիրապետել
նաև ձայնային բարդ հնչյունների, -
0:55 - 0:56որոնց շնորհիվ գրավում են կողակցին,
-
0:56 - 0:58պաշտպանում անձնական տարածքը
-
0:58 - 1:01և ամրապնդում իրենց սոցիալական կապերը:
-
1:01 - 1:05Յուրաքանչյուր երգեցիկ թռչուն ունի
իրեն հատուկ ձայնային ելևէջներ, -
1:05 - 1:08որոնցից մի քանիսն ունեն տվյալ տարածքին
բնորոշ հնչերանգներ: -
1:08 - 1:15Մասնագետները թռչուններին ճանաչում են՝
ըստ դրանց արձակած հնչյունների: -
1:15 - 1:18Եվ, ուրեմն, ինչպե՞ս են թռչունները
սովորում երգել: -
1:18 - 1:22Ինչպե՞ս են երգում նույն
տեսակի թռչնի որևէ մի երգ: -
1:22 - 1:25Արդյո՞ք նրանք ի ծնե գիտեն երգել:
-
1:25 - 1:31Սերինոսների միջոցով գիտնականները
ուսումնասիրում են թռչնի երգը: -
1:31 - 1:36Փոքր արու սերինոսը սովորում է երգել
հորից կամ այլ արու սերինոսից՝ -
1:36 - 1:41ձվից նոր դուրս գալուց հետո:
-
1:41 - 1:43Առաջինը զգայարանների միջոցով
սովորելու փուլն է, -
1:43 - 1:49երբ փոքր սերինոսը լսում է իր շրջապատի
ձայները և մտապահում դրանք: -
1:49 - 1:53Թռչունը սկսում է երգել
սովորելու վերջին փուլում՝ -
1:53 - 1:55փորձելով այնքան,մինչև կարողանա
-
1:55 - 1:57վերարտադրել մտապահած հնչյունները:
-
1:57 - 2:00Քանի որ թռչունը դեռ սովորելու փուլում է,
«ուսուցչի» երգն անընդհատ, -
2:00 - 2:02բայց չափավոր լսելն օգտակար է նրա համար:
-
2:02 - 2:05Եթե փոքր սերինոսն այն լսի բազմիցս,
ընդօրինակման նրա կարողությունը կթուլանա, -
2:05 - 2:09մինչդեռ շատ կարևոր է, թե թռչունն ինչ
աղբյուրից է լսում հնչյունները: -
2:09 - 2:12Եթե թռչունն այդ նույն հնչյունները
լսի բարձրախոսի միջոցով, -
2:12 - 2:13ապա չի կարողանա այն շուտ ընկալել:
-
2:13 - 2:17Բայց եթե այն թաքցնենք մի խաղալիքի մեջ,
որ նման կլինի սերինոսի, -
2:17 - 2:19սովորելու նրա ունակությունները
կվերականգնվեն: -
2:19 - 2:23Իսկ ի՞նչ,եթե փոքրիկ սերինոսը
երբեք չլսի այլ սերինոսի երգ: -
2:23 - 2:27Որքան էլ զարմանալի է, բայց,
այնուամենայնիվ, սերինոսը կերգի: -
2:27 - 2:31Հեռու գտնվող թռչունները արձակում են
բնածին կամ մեկուսացված հնչյուններ: -
2:31 - 2:34Որոշ հնչյուններ նրանք կարող են
ժամանակի ընթացքում սովորել, -
2:34 - 2:40բայց երգելու բնազդը կարծես
թռչնի էության մի մասը կազմի: -
2:40 - 2:43Բնածին հնչյունները տարբերվում են այն
հնչյուններից, -
2:43 - 2:46որոնք սերինոսները սկզբնապես
սովորում են մյուսներից: -
2:46 - 2:50Երբ մեկուսացած սերինոսը
նոր խումբ է կազմում, -
2:50 - 2:53երիտասարդ թռչունները մեկուսացված
հնչյունները իրենց ծնողներից են սովորում: -
2:53 - 2:55Բայց երգը սերնդեսերունդ փոխվում է:
-
2:55 - 2:57Մի քանի անգամ կրկնելուց հետո
-
2:57 - 3:00մեղեդին սկսում է նմանվել
-
3:00 - 3:04վայրի բնության մեջ ապրող սերինոսների
արձակած հիմնական հնչյուններին: -
3:04 - 3:07Սովորելու ընթացքը նույնպես բնածին է,
-
3:07 - 3:12քանի որ այն ստիպում է թռչուններին
անընդհատ երգել նույն հնչյունները: -
3:12 - 3:15Սա նշանակում է, որ սերինոսի
երաժշտական առանձնահատկությունները -
3:15 - 3:18թաքնված են թռչնի գենոմում,
-
3:18 - 3:22որն էլ առաջացել է էվոլյուցիայի
միլիոնավոր տարիների ընթացքում: -
3:22 - 3:25Սկզբում սա կարող է տարօրինակ թվալ, քանի որ
-
3:25 - 3:29սովորաբար գենետիկ կոդը բիոքիմիական կամ
ֆիզիկական վարքագծի արդյունք ենք դիտում, -
3:29 - 3:32այլ ոչ վարքագծի կամ
գործելակերպի պես մի բան: -
3:32 - 3:34Բայց այդ երկուսը լիովին տարբեր չեն.
-
3:34 - 3:38մենք կարող ենք գենոմը կապել վարքագծի
հետ ուղեղի շրջանառության միջոցով: -
3:38 - 3:41Այդ կապը բավական բարդ է:
-
3:41 - 3:46Այն չի կապում մի գենը առանձին վարքագծի
հետ, այլ պարզապես գոյություն ունի: -
3:46 - 3:50Գենոմները պրոտեինի կոդեր ունեն,
որոնք ապահովում են ուղեղի զարգացումը, -
3:50 - 3:55ինչպիսիք են մոլեկուլները, որոնք
ապահովում են աքսոնների զարգացումը՝ -
3:55 - 3:57առաջացնելով առանձին օղակներ:
-
3:57 - 4:00Թռչնի ուղեղն ունի այսպես կոչված
«երաժշտական օղակ», -
4:00 - 4:03որն ակտիվանում է, երբ
թռչունը սկսում է երգել: -
4:03 - 4:07Այս օղակը ավելի շուտ է արձագանքում,
-
4:07 - 4:10երբ թռչունը լսում է միևնույն
տեսակի թռչնի երգ: -
4:10 - 4:15Եվ, ըստ տեսության՝ թռչնի գեները ապահովում
են ուղեղի շրջանառության զարգացումը, -
4:15 - 4:18որոնք կապ ունեն երգելու և երգերը
սովորելու կարողության հետ: -
4:18 - 4:22Երգեր սովորելու կարողությունը ձևավորում է
երգելու նյարդային այն օղակները, -
4:22 - 4:26որոնք հատուկ են այդ տեսակին
պատկանող թռչուններին: -
4:26 - 4:31Գենետիկորեն կոդավորված կամ բնածին
վարքագիծը բնորոշ չէ երգեցիկ թռչուններին: -
4:31 - 4:33Դրանք տարածված են կենդանական աշխարհում:
-
4:33 - 4:35Արտառոց դեպքերից են
-
4:35 - 4:38մոնարխ թիթեռների և սաղմոնների
հեռավոր միգրացիան: -
4:38 - 4:40Եվ ուրեմն, ի՞նչ է սա նշանակում
մարդկանց համար: -
4:40 - 4:43Արդյո՞ք մենք ունենք
բնածին տեղեկություններ, -
4:43 - 4:45որ ամրագրված են մեր գենոմում,
-
4:45 - 4:48և որի միջոցով ձևավորվում են մեր
նյարդային օղակները՝ -
4:48 - 4:51հանգեցնելով մեզ քաջ հայտնի որևէ բանի:
-
4:51 - 4:53Կարո՞ղ է արդյոք լինել որևէ
մի տեղեկություն, -
4:53 - 4:57որ հատուկ է միայն և միայն մարդկանց՝
որպես տեսակ:
- Title:
- Ինչպե՞ս են թռչունները սովորում երգել – Պարթա Պ. Միթրա
- Description:
-
Ամբողջական դասընթացը տե՛ս հղումով.https://ed.ted.com/lessons/how-do-birds-learn-to-sing-partha-mitra
Շագանակագույն կեռնեխը կարող է արձակել հազարավոր հնչյուններ: Անտառային կեռնեխը կարող է երգել միանգամից երկու տոնայնությամբ:Ծաղրասարյակը կարող է ընդօրինակել իր շրջապատի ձայները, այդ թվում՝ մեքենաների ազդանշանները: Վերոնշյալ թռչունները երգեցիկ թռչունների 4,000 տեսակներից ընդամենը մի քանիսն են: Ինչպե՞ս են այս թռչունները սովորում երգել: Ինչպե՞ս են կարողանում ընդօրինակել իրենց տեսակին պատկանող թռչունների արձակած ելևէջները: Արդյո՞ք նրանք ի ծնե գիտեն երգել: Պարթա Պ. Միթրան լուսաբանում է թռչնային երգերի գեղեցիկ աշխարհը:
Դասընթացը՝ ըստ Պարթա Պ. Միթրայի, շարժապատկերները՝ ըստ TED_Ed-ի:
- Video Language:
- English
- Team:
closed TED
- Project:
- TED-Ed
- Duration:
- 05:39
![]() |
Emma Dovlatyan approved Armenian subtitles for How do birds learn to sing? – Partha Mitra | |
![]() |
Sona Martirossian accepted Armenian subtitles for How do birds learn to sing? – Partha Mitra | |
![]() |
Sona Martirossian edited Armenian subtitles for How do birds learn to sing? – Partha Mitra | |
![]() |
Anush Movsisyan edited Armenian subtitles for How do birds learn to sing? – Partha Mitra |