Դերեկ Սիվերես՝ Տարօրինա՞կ, թե պարզապես տարբեր
-
0:00 - 0:04Այսպիսով պատկերացրեք, դուք կանգնած եք Ամերիկայում ինչ որ մի փողոցում
-
0:04 - 0:07ու մի ճապոնացի մոտենում է ձեզ եւ հարցնում.
-
0:07 - 0:09-Ներեցեք, կարող եք ասել ինչ է այս շենքերի զանգվածի անունը:
-
0:09 - 0:13Դուք երեւի կպատասխանեք. <<Կներեք ինչ ի նկատի ունեք: Սա Օակ փողոցն է, այն Ելմ փողոցն է:
-
0:13 - 0:15Սա համար 26 շենքն է, այն 27 շենքն է >>:
-
0:15 - 0:17Նա կասի . <<Բարի, բայց ինչ է զանգվածի անունը >>:
-
0:17 - 0:20Դուք կասեք. <<Բայց զանգվածները անուներ չունեն:
-
0:20 - 0:22Սովորաբար փողոցներն են անուններ ունենում, իսկ զանգվածները, դրանց միջեւ ընկած
-
0:22 - 0:24տարածություններն են, որոնք անվանումներ չեն ունենում >>:
-
0:24 - 0:28Նա երեւի կհեռանա մի քիչ շփոթված եւ հիասթափված:
-
0:28 - 0:31Այսպես, հիմա պատկերացրեք, դուք եք կանգնած Ճապոնիայում ինչ որ մի տեղ,
-
0:31 - 0:33եւ շրջվելով դեպի ձեր կողքին կանգնած մարդուն հարցնում եք.
-
0:33 - 0:35<<Ներեցեք, կարող եք ասել ինչ է այս փողոցի անունը>>:
-
0:35 - 0:39Նրանք կպատասխանեն. << Դա 17-րդ զանգվածն է, իսկ սա 16-ը>>
-
0:39 - 0:42Եվ դուք կասեք. <<Լավ, բայց ինչ է փողոցի անունը>>:
-
0:42 - 0:44Նրանք կպատասխանեն. <<Բայց փողոցներն անուններ չունեն:
-
0:44 - 0:46Զանգվածներն են, որ անուններ ունեն:
-
0:46 - 0:50Հապա նայեք Google Map-ը: Սա զանգված 14-ն է, 15, 16, 17, 18, 19:
-
0:50 - 0:52Բոլոր այս զանգվածներն անուններ ունեն:
-
0:52 - 0:56Փողոցները դրանց միջեւ ընկած տարածություններն են, որոնք անվանումներ չեն ունենում >>:
-
0:56 - 0:59Դուք էլ կհարցնեք. <<Լավ իսկ որն է ձեր տան հասցեն>>:
-
0:59 - 1:02Նա էլ կպատասխանի. <<Սա 8-րդ շրջանն է,
-
1:02 - 1:0517-րդ զանգված, տուն համար մեկ>>
-
1:05 - 1:07Դուք կասեք. <<Լավ, բայց այս տարածքում քայլելիս
-
1:07 - 1:09ես նկատեցի, որ համարները հաջորդականությամբ չեն նշված>>:
-
1:09 - 1:12Նրանք կպատասխանեն. <<Չէ այդպես չէ: Նրանք այն հաջորդականությամբ են նշված, ըստ որի կառուցվել են:
-
1:12 - 1:15Այն տունը, որը առաջինն է կառուցվել է այս զանգվածում համար մեկն է:
-
1:15 - 1:18Այն տունը, որը երկրորդն է կառուցվել համար երկուսն է:
-
1:18 - 1:20Երրորդ կառուցվածը երեքն է: Դա շատ հեշտ է հիշել: Չէ որ դա ակնհայտ է>>:
-
1:20 - 1:23Այսպիսով, ուզում եմ ասել, որ երբեմն մենք պետք է
-
1:23 - 1:25գնանք աշխարհի մյուս ծայրը,
-
1:25 - 1:27որպիսի ընդունենք այն ենթադրությունները, որոնք չենք էլ ունեցել
-
1:27 - 1:30եւ հասկանանք, որ դրանց հակառակն էլ միանգամայն ճշմարիտ կարող է լինել:
-
1:30 - 1:32Օրինակ, Չինաստանում բժիշկներ կան,
-
1:32 - 1:35որոնք հավատացած են, թե իրենց գործը ձեզ առողջ պահելն է:
-
1:35 - 1:37Եվ ամեն ամիս, եթե դուք առողջ եք, դուք վճարում եք նրանց,
-
1:37 - 1:39եվ երբ հիվանդ եք ապա, չեք վճարում, քանի որ նրանք իրենց գործը վատ են կատարել:
-
1:39 - 1:41Նրանք հարստանում են, երբ դուք առողջ եք, եւ ոչ թե հիվանդ:
-
1:41 - 1:44/Ծափահարություններ/
-
1:44 - 1:46Շատ երկրներում 1-ը համարվում է
-
1:46 - 1:50երաժշտական ռիթմի սկիզբը: Մեկ, երկու, երեք, չորս:
-
1:50 - 1:52Իսկ Արեւմտյան Աֆրիկայում 1-ը
-
1:52 - 1:54համարվում է երաժշտական ռիթմի վերջը,
-
1:54 - 1:56ինչպես օրինակ վերջակետը նախադասության վերջում:
-
1:56 - 1:58Դա կարելի է լսել ոչ միայն արտահայտությունների մեջ, այլ նաեւ թե ինչպես են նրանք հաշվում երաժշտական ռիթմը:
-
1:58 - 2:01Երկու, երեք, չորս, մեկ:
-
2:01 - 2:04Եւ այս քարտեզն էլ նմանապես ճշգրիտ է:
-
2:04 - 2:06/Ծիծաղ/
-
2:06 - 2:09Մի ասացվածք կա, որ Հնդկաստանի մասին ինչ ճշմարտություն էլ որ ասես
-
2:09 - 2:11ապա դրա հակառակն էլ է ճշմարիտ:
-
2:11 - 2:13Ուրեմն եկեք երբեք չմոռանաք, որ անկախ TED- ում կլինենք, թե մեկ ուրիշ տեղ,
-
2:13 - 2:16ինչ հիանալի գաղափար էլ ունենաք կամ լսեք հիշեք,
-
2:16 - 2:18որ դրա հակառակն էլ կարող է ճշմարիտ լինել:
-
2:18 - 2:20Domo arigato gozaimashita.
- Title:
- Դերեկ Սիվերես՝ Տարօրինա՞կ, թե պարզապես տարբեր
- Speaker:
- Derek Sivers
- Description:
-
<<Ամեն ինչ իր հակառակ կողմն էլ ունի>> այսպիսի մի ասացվածք կա ու Դերեկ Սիվերեսը մի երկու րոպեում ապացուցում է դրա ճշտությունը շատ անսպասելի եղանակներով:
- Video Language:
- English
- Team:
- closed TED
- Project:
- TEDTalks
- Duration:
- 02:21