Այսպիսով պատկերացրեք, դուք կանգնած եք Ամերիկայում ինչ որ մի փողոցում
ու մի ճապոնացի մոտենում է ձեզ եւ հարցնում.
-Ներեցեք, կարող եք ասել ինչ է այս շենքերի զանգվածի անունը:
Դուք երեւի կպատասխանեք. <<Կներեք ինչ ի նկատի ունեք: Սա Օակ փողոցն է, այն Ելմ փողոցն է:
Սա համար 26 շենքն է, այն 27 շենքն է >>:
Նա կասի . <<Բարի, բայց ինչ է զանգվածի անունը >>:
Դուք կասեք. <<Բայց զանգվածները անուներ չունեն:
Սովորաբար փողոցներն են անուններ ունենում, իսկ զանգվածները, դրանց միջեւ ընկած
տարածություններն են, որոնք անվանումներ չեն ունենում >>:
Նա երեւի կհեռանա մի քիչ շփոթված եւ հիասթափված:
Այսպես, հիմա պատկերացրեք, դուք եք կանգնած Ճապոնիայում ինչ որ մի տեղ,
եւ շրջվելով դեպի ձեր կողքին կանգնած մարդուն հարցնում եք.
<<Ներեցեք, կարող եք ասել ինչ է այս փողոցի անունը>>:
Նրանք կպատասխանեն. << Դա 17-րդ զանգվածն է, իսկ սա 16-ը>>
Եվ դուք կասեք. <<Լավ, բայց ինչ է փողոցի անունը>>:
Նրանք կպատասխանեն. <<Բայց փողոցներն անուններ չունեն:
Զանգվածներն են, որ անուններ ունեն:
Հապա նայեք Google Map-ը: Սա զանգված 14-ն է, 15, 16, 17, 18, 19:
Բոլոր այս զանգվածներն անուններ ունեն:
Փողոցները դրանց միջեւ ընկած տարածություններն են, որոնք անվանումներ չեն ունենում >>:
Դուք էլ կհարցնեք. <<Լավ իսկ որն է ձեր տան հասցեն>>:
Նա էլ կպատասխանի. <<Սա 8-րդ շրջանն է,
17-րդ զանգված, տուն համար մեկ>>
Դուք կասեք. <<Լավ, բայց այս տարածքում քայլելիս
ես նկատեցի, որ համարները հաջորդականությամբ չեն նշված>>:
Նրանք կպատասխանեն. <<Չէ այդպես չէ: Նրանք այն հաջորդականությամբ են նշված, ըստ որի կառուցվել են:
Այն տունը, որը առաջինն է կառուցվել է այս զանգվածում համար մեկն է:
Այն տունը, որը երկրորդն է կառուցվել համար երկուսն է:
Երրորդ կառուցվածը երեքն է: Դա շատ հեշտ է հիշել: Չէ որ դա ակնհայտ է>>:
Այսպիսով, ուզում եմ ասել, որ երբեմն մենք պետք է
գնանք աշխարհի մյուս ծայրը,
որպիսի ընդունենք այն ենթադրությունները, որոնք չենք էլ ունեցել
եւ հասկանանք, որ դրանց հակառակն էլ միանգամայն ճշմարիտ կարող է լինել:
Օրինակ, Չինաստանում բժիշկներ կան,
որոնք հավատացած են, թե իրենց գործը ձեզ առողջ պահելն է:
Եվ ամեն ամիս, եթե դուք առողջ եք, դուք վճարում եք նրանց,
եվ երբ հիվանդ եք ապա, չեք վճարում, քանի որ նրանք իրենց գործը վատ են կատարել:
Նրանք հարստանում են, երբ դուք առողջ եք, եւ ոչ թե հիվանդ:
/Ծափահարություններ/
Շատ երկրներում 1-ը համարվում է
երաժշտական ռիթմի սկիզբը: Մեկ, երկու, երեք, չորս:
Իսկ Արեւմտյան Աֆրիկայում 1-ը
համարվում է երաժշտական ռիթմի վերջը,
ինչպես օրինակ վերջակետը նախադասության վերջում:
Դա կարելի է լսել ոչ միայն արտահայտությունների մեջ, այլ նաեւ թե ինչպես են նրանք հաշվում երաժշտական ռիթմը:
Երկու, երեք, չորս, մեկ:
Եւ այս քարտեզն էլ նմանապես ճշգրիտ է:
/Ծիծաղ/
Մի ասացվածք կա, որ Հնդկաստանի մասին ինչ ճշմարտություն էլ որ ասես
ապա դրա հակառակն էլ է ճշմարիտ:
Ուրեմն եկեք երբեք չմոռանաք, որ անկախ TED- ում կլինենք, թե մեկ ուրիշ տեղ,
ինչ հիանալի գաղափար էլ ունենաք կամ լսեք հիշեք,
որ դրա հակառակն էլ կարող է ճշմարիտ լինել:
Domo arigato gozaimashita.